Քեթրին Շուլց․ Սխալ լինելու մասին
-
0:00 - 0:031995 թ․-ին,
-
0:03 - 0:05ես սովորում էի համալսարանում,
-
0:05 - 0:08և իմ ընկերուհու հետ ճամփորդում էի
-
0:08 - 0:10Պրովիդենս, Ռոդ Այլենդից դեպի
-
0:10 - 0:12Պորտլենդ, Օրեգոն։
-
0:12 - 0:15Գիտեք, մենք երիտասարդ էինք ու գործազուրկ,
-
0:15 - 0:17այդ պատճառով ընտրել էինք ճանապարհ, որն անցնում էր
-
0:17 - 0:19նահանգային այգիների և
-
0:19 - 0:22ազգային անտառների միջով,
-
0:22 - 0:25կարճ ասած` ընտրել էինք հնարավոր ամենաերկար ճանապարհը։
-
0:26 - 0:29Հարավային Դակոտայում ինչ-որ տեղ,
-
0:29 - 0:32ես շրջվում եմ դեպի իմ ընկերուհին,
-
0:32 - 0:34և տալիս մի հարց,
-
0:34 - 0:36որն ինձ տանջում էր
-
0:36 - 0:393000 կմ-ի ընթացքում։
-
0:40 - 0:44«Ի՞նչ է նշանակում այդ չինական հիերոգլիֆը, որ անընդհատ տեսնում եմ ճանապարհին»։
-
0:47 - 0:51Իմ ընկերուհին ապշած նայում է ինձ վրա։
-
0:51 - 0:53Առաջին շարքում նստած պարոնը
-
0:53 - 0:56կատարյալ ընդօրինակում է այդ հայացքը։
-
0:56 - 0:59(Ծիծաղ)
-
0:59 - 1:01Ես շարունակում եմ․ «Դե գիտես,
-
1:01 - 1:03բոլոր այն նշանները, որ մենք տեսնում ենք,
-
1:03 - 1:06որոնց վրա չինական հիերոգլիֆ է պատկերված»։
-
1:07 - 1:10Նա շարունակում է զարմացած նայել ինձ վրա մի քանի վայրկյան,
-
1:10 - 1:13և ապա սկսում է ծիծաղել,
-
1:13 - 1:15քանի որ հասկանում է, թե ինչի մասին եմ խոսում։
-
1:15 - 1:18Եվ ահա թե ինչի մասին էի ես խոսում։
-
1:18 - 1:24(Ծիծաղ)
-
1:24 - 1:28Ահա, պիկնիկի տարածք խորհրդանշող հայտնի չինական հիերոգլիֆը։
-
1:28 - 1:30(Ծիծաղ)
-
1:30 - 1:34Ես անցկացրել եմ իմ կյանքի վերջին հինգ տարին,
-
1:34 - 1:36մտածելով այն իրավիճակների մասին,
-
1:36 - 1:39որոնք սրան շատ նման են․
-
1:39 - 1:41թե ինչու ենք մենք երբեմն սխալ մեկնաբանում
-
1:41 - 1:43մեր շուրջն եղած նշանները,
-
1:43 - 1:46և ինչպես ենք մենք վարվում, երբ դա տեղի է ունենում,
-
1:46 - 1:50և ինչ է այդ ամենն ասում մեր մարդկային էության մասին։
-
1:50 - 1:52Այլ կերպ ասած` ինչպես Քրիսն է ասում,
-
1:52 - 1:54ես անցկացրել եմ իմ վերջին հինգ տարին
-
1:54 - 1:57սխալ լինելու մասին մտածելով։
-
1:57 - 2:00Դուք կարող եք զարմանալ, որ ես այսպիսի տարօրինակ կարիերայի ուղի եմ բռնել,
-
2:00 - 2:03բայց իրականում ես մեծ առավելություն ունեմ՝
-
2:03 - 2:05մրցակցության բացակայություն։
-
2:05 - 2:07(Ծիծաղ)
-
2:07 - 2:10Իրականում, մեզանից շատերն ամեն բան անում են,
-
2:10 - 2:13որպեսզի խուսափեն սխալ լինելու մասին մտածելուց,
-
2:13 - 2:15կամ առնվազն խուսափեն այն մասին մտածելուց,
-
2:15 - 2:17որ մենք ինքներս կարող է սխալ լինենք։
-
2:17 - 2:19Տեսականորեն մենք շատ լավ դա հասկանում ենք։
-
2:19 - 2:21Մենք բոլորս գիտենք, որ այս սենյակում բոլորը սխալներ են գործում։
-
2:22 - 2:25Մարդկային տեսակը, ընդհանուր առմամբ, սխալվում է, դա նորմալ է։
-
2:26 - 2:29Բայց երբ հերթը հասնում է ինձ, հենց այս պահին,
-
2:29 - 2:31բոլոր այն համոզմունքներին, որ ես ունեմ,
-
2:31 - 2:34այստեղ ներկա ժամանակում,
-
2:34 - 2:38տեսականորեն սխալ լինելու մասին հանկարծակիորեն
-
2:38 - 2:41հօդս են ցնդում,
-
2:41 - 2:44և ես չեմ կարող անգամ պատկերացնել մի բան, որի մասին սխալվում եմ։
-
2:45 - 2:48Եվ ահա թե ինչում է խնդիրը, մենք բոլորս ապրում ենք ներկա ժամանակում։
-
2:48 - 2:51Մենք գնում ենք հանդիպումների ներկա ժամանակում,
-
2:51 - 2:53մենք արձակուրդ ենք գնում ներկա ժամանակում,
-
2:53 - 2:57մենք ընտրությունների ենք գնում և քվեարկում ներկա ժամանակում։
-
2:57 - 3:00Փաստացիորեն, մենք բոլորս ապրում ենք մեր կյանքը,
-
3:00 - 3:02պարփակված մեր սեփական իրավացիության
-
3:02 - 3:05մի փոքր փուչիկի մեջ։
-
3:06 - 3:08Կարծում եմ, որ դա խնդիր է։
-
3:08 - 3:11Կարծում եմ, որ դա խնդիր է մեզանից յուրաքանչյուրի համար, որպես անհատ,
-
3:11 - 3:14մեր անձնական և մասնագիտական կյանքում,
-
3:14 - 3:17ինչպես նաև մեզ բոլորիս համար, միասին վերցրած` որպես հասարակություն։
-
3:17 - 3:19Այսպիսով, այսօր ես ուզում եմ,
-
3:19 - 3:22նախ, խոսել այն մասին, թե ինչու ենք մենք պարփակված
-
3:22 - 3:24սեփական իրավացիության համոզմունքի մեջ։
-
3:24 - 3:27Եվ ապա, թե ինչու է դա խնդիր հանդիսանում։
-
3:27 - 3:29Եվ վերջապես, ես ուզում եմ համոզել ձեզ,
-
3:29 - 3:31որ միանգամայն հնարավոր է,
-
3:31 - 3:33հաղթահարել այդ զգացմունքը,
-
3:33 - 3:35և եթե դուք կարողանաք անել դա,
-
3:35 - 3:37դա կլինի ամենահիանալի,
-
3:37 - 3:40բարոյական, ինտելեկտուալ և ստեղծագործական քայլը, որը դուք կարող եք անել։
-
3:42 - 3:44Ինչու՞ ենք մենք պարփակված
-
3:44 - 3:46սեփական իրավացիության զգացմունքի մեջ։
-
3:46 - 3:49Պատճառներից մեկը կապ ունի սխալ լինելու զգացմունքների հետ։
-
3:49 - 3:51Թուլ տվեք մի բան հարցնել ձեզ,
-
3:51 - 3:55կամ թույլ տվեք մի բան հարցնել ձեզ, քանի որ դուք հենց այստեղ եք։
-
3:55 - 3:58Ինչպե՞ս ես դուք ձեզ զգում
-
3:58 - 4:01երբ սխալվում եք։
-
4:01 - 4:04Ահավոր։ Շատ վատ։
-
4:04 - 4:06Շփոթված։ Լավ, հիանալի է։
-
4:06 - 4:08Սարսափելի, շատ վատ, շփոթված,
-
4:08 - 4:11շնորհակալ եմ, դրանք հրաշալի պատասխաններ են,
-
4:11 - 4:14բայց դրանց մեկ այլ հարցի պատասխաններ են։
-
4:14 - 4:16Դուք պատասխանում եք հետևյալ հարցին․
-
4:16 - 4:19Ի՞նչ եք զգում, երբ գիտակցում եք, որ սխալ եք։
-
4:19 - 4:23(Ծիծաղ)
-
4:23 - 4:26Գիտակցումը, որ դուք սխալ եք, կարող է ձեզ ստիպել զգալ այդ ամենը և էլի ուրիշ բաներ էլ, ճի՞շտ է։
-
4:26 - 4:29Նկատի ունեմ, դա կարող է լինել կործանիչ, բացահայտման նման,
-
4:29 - 4:31այն կարող է իրականում զվարճալի լինել,
-
4:31 - 4:34ինչպես օրինակ չինական հիերոգլիֆի իմ հիմար սխալը։
-
4:34 - 4:37Բայց պարզապես սխալ լինելը
-
4:37 - 4:39որևէ զգացմունք չի առաջացնում։
-
4:39 - 4:42Ահա մի անալոգիա։
-
4:42 - 4:44Հիշում եք Loony Tunes-ի այն մուլտֆիլմը,
-
4:44 - 4:46որտեղ մի խեղճ դաշտագայլ
-
4:46 - 4:48միշտ հետապանդում է բայց երբեք չի կարողանում հասնել մի թռչնակի։
-
4:48 - 4:51Մուլտֆիլմի գրեթե բոլոր դրվագներում,
-
4:51 - 4:53մի պահ կա, երբ դաշտագայլը վազում է թռչունի հետևից,
-
4:53 - 4:55և թռչունը վազում է ժայռից անդին,
-
4:55 - 4:58ինչը նորմալ է, քանի որ նա թռչուն է և կարող է թռնել։
-
4:58 - 5:02Բայց դաշտագայլը իր հետևից է վազում։
-
5:02 - 5:04Եվ ահա թե ինչն է զվարճալի,
-
5:04 - 5:06համենայն դեպս երբ դուք վեց տարեկան եք,
-
5:06 - 5:08որ դաշտագայլը նույնպես խնդիր չունի։
-
5:08 - 5:10Նա շարունակում է վազել,
-
5:10 - 5:12մինչ այն պահը, երբ ներքև է նայում
-
5:12 - 5:15և գիտակցում է, որ օդում է գտնվում։
-
5:15 - 5:18Հենց այդ ժամանակ էլ նա վայր է ընկնում։
-
5:19 - 5:21Երբ մենք սխալվում ենք,
-
5:21 - 5:24բայղ դեռ չենք գիտակցել դա,
-
5:24 - 5:27մենք նման ենք այդ դաշտագայլին,
-
5:27 - 5:30երբ նա վազում է օդում, բայց դեռ ներքև չի նայել։
-
5:31 - 5:34Մենք արդեն սխալվել ենք,
-
5:34 - 5:36մենք արդեն խնդիր ունենք,
-
5:36 - 5:39բայց մենք զգում ենք կարծես ամեն բան լավ է։
-
5:40 - 5:43Բայց ես պետք է իրականում ուղղեմ իմ մի քիչ առաջ ասածը։
-
5:43 - 5:46Սխալ լինելը նման է մի բանի,
-
5:46 - 5:49այն նման է իրավացի լինելուն։
-
5:49 - 5:52(Ծիծաղ)
-
5:52 - 5:55Այսպիսով, դա մեկ պատճառ է, կառուցվածքային պատճառ,
-
5:55 - 5:57որը ստիպում է մեզ պարփակված մնալ սեփական իրավացիության համոզմունքի մեջ։
-
5:57 - 5:59Ես անվանում եմ դա սխալների հանդեպ կուրություն։
-
5:59 - 6:01Դեպքերի մեծամասնությունում
-
6:01 - 6:04մենք չունենք որևէ ներքին ազդանշան,
-
6:04 - 6:06որը կհուշի մեզ, որ մենք սխալվում ենք,
-
6:06 - 6:09քանի դեռ շատ ուշ չէ։
-
6:09 - 6:12Բայց կա նաև երկրորդ պատճառը, որը ստիպում է մեզ միշտ իրավացի գտնվելու համոզմունքն ունենալ,
-
6:12 - 6:14և այն վերաբերում է մեր հասարակության մշակույթին։
-
6:15 - 6:18Հիշեք մի պահ ձեր դպրոցական տարիները։
-
6:18 - 6:20Դուք նստած եք դասարանում,
-
6:20 - 6:23և ձեր ուսուցիչը բաժանում է ստուգողական աշխատանքները,
-
6:23 - 6:25և դրանցից մեկն այսպիսի տեսք ունի։
-
6:25 - 6:27Սա իմը չէ, ի դեպ։
-
6:27 - 6:29(Ծիծաղ)
-
6:29 - 6:32Եվ ահա դուք դպրոցում եք,
-
6:32 - 6:34և դուք հստակ գիտեք, թե ինչպիսի կարծիք կազմել
-
6:34 - 6:37այն երեխայի մասին, ով գրել է այդ ստուգողական աշխատանքը։
-
6:37 - 6:40Նա հիմար է, անախորժություններ է ստեղծում,
-
6:40 - 6:43երբեք չի անում իր տնային աշխատանքը։
-
6:43 - 6:46Եվ այդպես, մինչ դուք դառնում եք իննը տարեկան,
-
6:46 - 6:48դուք արդեն սովորրում եք, նախ,
-
6:48 - 6:50որ մարդիկ, ովքեր սխալներ են անում
-
6:50 - 6:53ծույլ, անպատասխանատու հիմարներ են,
-
6:53 - 6:55և երկրորդ,
-
6:55 - 6:57որ կյանքում հաջողության հասնելու գրավականը
-
6:57 - 7:00սխալներից զերծ մնալն է։
-
7:01 - 7:05Մենք շատ լավ սովորում ենք այդ վատ դասը։
-
7:06 - 7:08Եվ մեզանից շատերը,
-
7:08 - 7:12և ես կասկածում եմ, որ մեզանից շատերը, հատկապես այս սենյակում,
-
7:12 - 7:14այդ դասից քաղում են այն միտքը, որ պետք է դառնալ
-
7:14 - 7:16կատարյալ միայն հինգերով սովորող աշակերտ,
-
7:16 - 7:19պերֆեկցիոնիստ, գերազանցիկ։
-
7:19 - 7:21Ճի՞շտ եմ ասում,
-
7:21 - 7:25պր․ Գլխավոր տնօրեն, աստրոֆիզիկ, մարաթոնային վազքի մասնակից։
-
7:25 - 7:32(Ծիծաղ)
-
7:32 - 7:36Ինչպես պարզվում է, դուք բոլորդ գլխավոր տնօրեններ, աստրոֆիզիկներ և մարաթոնային վազքի մասնակիցներ եք։
-
7:36 - 7:38Շատ լավ։
-
7:38 - 7:41Բայց այդ դեպքում մենք սկսում ենք սարսափել
-
7:41 - 7:43նույնիսկ այն մտքից, որ ինչ-որ տեղ սխալվել ենք։
-
7:43 - 7:46Քանի որ, մենք գիտենք,
-
7:46 - 7:48որ սխալվելը
-
7:48 - 7:51նշանակում է, որ մեզ հետ ինչ-որ բան այն չէ։
-
7:51 - 7:53Այդպիսով, մենք պարզապես պնդում ենք, որ մենք ճիշտ ենք,
-
7:53 - 7:55քանի որ դա նշանակում է, որ մենք խելացի ենք, պատասխանատու,
-
7:55 - 7:58ողջախոհ և հուսալի։
-
7:59 - 8:01Թույլ տվեք մի պատմություն պատմել։
-
8:01 - 8:03Մի քանի տարի առաջ,
-
8:03 - 8:06մի կին դիմեց Beth Israel Deaconess բժշկական կենտրոն` վիրահատության համար։
-
8:06 - 8:08Beth Israel-ը Բոստոնում է։
-
8:08 - 8:10Այն Հարվարդի հիվանդանոցն է,
-
8:10 - 8:12երկրում ամենալավ հիվանդանոցներից մեկն է։
-
8:12 - 8:15Այսպիսով, այդ կնոջը վիրահատում են։
-
8:15 - 8:17Նրան անզգայացնում են, վիրաբույժը կատարում է իր աշխատանքը,
-
8:17 - 8:20դնում է կարերը և ուղարկում հիվանդին իր սենյակ՝ ապաքինման։
-
8:20 - 8:23Ամեն բան կարծես թե լավ է։
-
8:23 - 8:26Կինն արթնանում է, նայում է ինքն իրեն,
-
8:26 - 8:30և հարցնում․ «Ինչու՞ է իմ մարմնի սխալ կողմը վիրակապերի մեջ»։
-
8:30 - 8:33Իսկ վիրակապված է նրա սխալ կողմն այն պատճառով,
-
8:33 - 8:35որովհետև վիրաբույժը վիրահատել է
-
8:35 - 8:38նրա ձախ ոտքը, աջի փոխարեն։
-
8:39 - 8:42Երբ հիվանդանոցի առողջապահության որակի փոխնախագահը
-
8:42 - 8:45պատահարի մասին ելույթ ունեցավ,
-
8:45 - 8:48նա ասաց մի շատ հետաքրքիր բան։
-
8:48 - 8:51Նա ասաց․ «Ինչ-ինչ պատճառով,
-
8:51 - 8:53վիրաբույժը համոզված է եղել,
-
8:53 - 8:55որ նա հիվանդի ճիշտ կողմում է գտնվում»։
-
8:55 - 8:58(Ծիծաղ)
-
9:00 - 9:02Այս պատմությունը ցույց է տալիս,
-
9:02 - 9:05որ վստահելը մեր այն համոզմունքին,
-
9:05 - 9:08որ մենք ինչ-որ բանի ճիշտ կողմում ենք գտնվում,
-
9:08 - 9:11կարող է շատ վտանգավոր լինել։
-
9:11 - 9:14Իրավացի լինելու ներքին համոզմունքը,
-
9:14 - 9:16որ մենք բոլորս հաճախ ունենում ենք,
-
9:16 - 9:18վստահելի խորհրդատու չէ
-
9:18 - 9:21արտաքին աշխարհում կատարվող իրադարձությունների համար։
-
9:21 - 9:23Բայց մենք գործում ենք դրան հակառակ,
-
9:23 - 9:27և բացառում ենք այն հնարավորությունը, որ մենք կարող ենք սխալվել,
-
9:27 - 9:29և այդ ժամանակ կատարում ենք այնպիսի արարքներ, ինչպես օրինակ,
-
9:29 - 9:33Մեքսիկայի ծոց ավելի քան 750 միլիոն լիտր նավթ արտանետումը
-
9:33 - 9:36կամ համաշխարհային տնտեսության ոչնչացումը։
-
9:37 - 9:40Այսպիսով, սա հսկայական գործնական խնդիր է։
-
9:40 - 9:43Բայց սա նաև հսկայական սոցիալական խնդիր է։
-
9:43 - 9:47Մի պահ պատկերացրեք, թե ինչ է նշանակում միշտ իրավացի զգալ։
-
9:47 - 9:49Դա նշանակում է, որ ըստ ձեզ, ձեր համոզմունքները
-
9:49 - 9:52լիովին արտացոլում են իրականությունը։
-
9:52 - 9:54Եվ երբ դուք այդպես եք մտածում,
-
9:54 - 9:56խնդիր է առաջանում, այն է՝
-
9:56 - 9:58ինչպես կարող եք բացատրել այն փաստը,
-
9:58 - 10:01որ որոշ մարդիկ չեն համաձայնվում ձեզ հետ։
-
10:01 - 10:04Պարզվում է, մեզանից շատերը բացատրում են դա նույն կերպ՝
-
10:04 - 10:07մի շարք չարաբաստիկ ենթադրություններ անելով։
-
10:08 - 10:11Առաջին հերթին, երբ ինչ-որ մեկը հայտնում է իր անհամաձայնությունը,
-
10:11 - 10:14մենք պարզապես ենթադրում ենք, որ նա անտեղյակ է։
-
10:14 - 10:16Նա չունի այն տեղեկատվությունը, որը մենք ունենք,
-
10:16 - 10:19և երբ մենք տրամադրենք նրան այդ տեղեկատվությունը,
-
10:19 - 10:22նա կտեսնի ճշմարտությունը և կմիանա մեր համախոհների բանակին։
-
10:22 - 10:25Երբ դա տեղի չի ունենում,
-
10:25 - 10:27երբ պարզվում է, որ մարդիկ ունեն նույն փաստերն ինչ մենք,
-
10:27 - 10:29բայց միևնույն է տարբեր կարծիք ունեն,
-
10:29 - 10:31մենք անում ենք մեր երկրորդ ենթադրությունը,
-
10:31 - 10:33այն է՝ նրանք հիմար են։
-
10:33 - 10:35(Ծիծաղ)
-
10:35 - 10:37Նրանք ունեն ամբողջական պատկերն իրենց առաջ,
-
10:37 - 10:40բայց չափազանց հիմար են, որպեսզի ճիշտ եզրակացություն անեն։
-
10:40 - 10:42Երբ դա էլ տեղի չի ունենում,
-
10:42 - 10:45երբ պարզվում է, որ մարդիկ, ովքեր համաձայն չեն մեզ հետ,
-
10:45 - 10:47ունեն նույն փաստերը ինչ մենք,
-
10:47 - 10:50և իրենք իրականում բավականին խելացի են,
-
10:50 - 10:53մենք անում ենք մեր երրորդ ենթադրությունը․
-
10:53 - 10:56նրանք գիտեն ճշմարտությունը,
-
10:56 - 10:58և նրանք դիտավորյալ խեղաթյուրում են այն
-
10:58 - 11:01իրենց չարամիտ նպատակների համար։
-
11:02 - 11:04Այդպիսով, սա սարսափելի է։
-
11:04 - 11:07Ճշմարիտ լինելու մեր կախումը
-
11:07 - 11:09խոչնդոտում է մեզ կանխելու սխալներ,
-
11:09 - 11:11երբ դա այնքան անհրաժեշտ է մեզ,
-
11:11 - 11:14ինչը ստիպում է, որ մենք միմյանց հանդեպ սարսափելի վարվենք։
-
11:15 - 11:17Բայց ինձ համար ամենատարօրինակն
-
11:17 - 11:20ու ամենաողբերգականն այն է,
-
11:20 - 11:24որ դրա հետ միասին կորում է մարդկային էակ լինելու ամբողջ իմաստը։
-
11:24 - 11:26Կարծես մենք ուզում ենք պատկերացնել,
-
11:26 - 11:29որ մեր ուղեղը նման է թափանցիկ պատուհանի,
-
11:29 - 11:31և մենք դուրս ենք նայում այդ պատուհանից
-
11:31 - 11:34և նկարագրում ենք կյանքը։
-
11:34 - 11:36Մենք ուզում ենք, որ բոլորը նայեն դուրս նույն պատուհանից
-
11:36 - 11:38և նույն բանը տեսնեն:
-
11:38 - 11:40Դա այդպես չէ,
-
11:40 - 11:43և եթե այդպես լիներ` կյանքը շատ ձանձրալի կլիներ:
-
11:43 - 11:46Ձեր միտքը հրաշալի է ոչ թե նրանով,
-
11:46 - 11:49որ դուք տեսնում եք աշխարհն այնպես, ինչպես այն կա,
-
11:50 - 11:53այլ նրանով, որ դուք տեսնում եք աշխարհը յուրահատուկ կերպով:
-
11:54 - 11:56Մենք կարող ենք հիշել անցյալը,
-
11:56 - 11:59և մենք կարող ենք մտածել ապագայի մասին,
-
11:59 - 12:01և մենք կարող ենք պատկերացնել մեզ
-
12:01 - 12:04մեկ ուրիշ մարդու տեղը մեկ ուրիշ վայրում:
-
12:04 - 12:06Եվ մենք բոլորս դա տարբեր կերպ ենք անում,
-
12:06 - 12:08ահա թե ինչու մենք բոլորս կարող ենք նայել նույն գիշերային երկնքին
-
12:08 - 12:10և տեսնել սա,
-
12:10 - 12:12ու նաև սա,
-
12:12 - 12:15և սա։
-
12:15 - 12:18Եվ այո, այդ նույն պատճառով, մենք նաև սխալվում ենք։
-
12:19 - 12:21Հազար երկու հարյուր տարի առաջ Դեկարտն ասել է իր հայտնի խոսքերը․
-
12:21 - 12:23«Ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ»։
-
12:23 - 12:25Սուրբ Ավգուստինը, մտածել
-
12:25 - 12:28և գրել է հետևյալը․ "Fallor ergo sum",
-
12:28 - 12:32«Ես սխալվում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ»։
-
12:32 - 12:34Ավգուստինը հասկացել է,
-
12:34 - 12:36որ մեր սխալվելու ունակությունը
-
12:36 - 12:38ինչ-որ ամոթալի թերություն չէ
-
12:38 - 12:40մարդկային համակարգում,
-
12:40 - 12:43այն մի բան չէ, որը մենք կարող ենք ոչնչացնել կամ հաղթահարել։
-
12:43 - 12:46Այն հիմնովին բնութագրում է մեզ, որպես մարդկանց։
-
12:46 - 12:48Որովհետև, ի տարբերության Աստծուն,
-
12:48 - 12:51մենք չգիտենք, թե ինչ է իրականում տեղի ունենում։
-
12:51 - 12:54Եվ ի տարբերություն մյուս բոլոր էակների,
-
12:54 - 12:58մենք մոլեգնորեն փորձում ենք գտնել դրա պատասխանը։
-
12:58 - 13:00Իմ կարծիքով, այդ մոլեգին փնտրտուքը
-
13:00 - 13:02մեր արդյունավետության և ստեղծարարության
-
13:02 - 13:05աղբյուրն ու արմատն է։
-
13:05 - 13:08Անցյալ տարի, որոշ պատճառներից դրդված,
-
13:08 - 13:10ես շատ հաճախ լսում էի
-
13:10 - 13:12հանրային ռադիո ալիքի This American Life կոչվող հաղորդումը:
-
13:12 - 13:15Ես լսում ու լսում էի,
-
13:15 - 13:18և ինչ-որ մի պահ, ես սկսեցի մտածել,
-
13:18 - 13:21որ բոլոր պատմությունները սխալ լինելու մասին են:
-
13:22 - 13:24Եվ իմ առաջին միտքը հետևյալն է․
-
13:24 - 13:26«Ես գժվել եմ։
-
13:26 - 13:28Ես վերածվել եմ սխալներով տարված մի գիժ կնոջ։
-
13:28 - 13:30Ես ամեն տեղ տեսնում եմ սխալներ»,
-
13:30 - 13:32ինչն այդպես էլ կա իրականում։
-
13:32 - 13:34Բայց մի քանի ամիս անց,
-
13:34 - 13:36ես հնարավորություն ունեցա հարցազրույց անցկացնել Իռա Գլասի հետ, ով այդ հաղորդումն է վարում։
-
13:36 - 13:38Ես ակնարկեցի այդ մասին նրան,
-
13:38 - 13:41և նա ասաց․ «Չէ, դու ճիշտ ես։
-
13:41 - 13:43Իրականում,
-
13:43 - 13:45մենք մեր անձնակազմով կատակում ենք,
-
13:45 - 13:47որ մեր հաղորդման յուրաքանչյուր դրվագ
-
13:47 - 13:50ունի նույն կառուցվածքը,
-
13:50 - 13:52և այն հետևյալն է՝
-
13:52 - 13:55«Ես կարծում էի, որ այս մի բանը պետք է տեղի ունենա,
-
13:55 - 13:58բայց դրա փոխարեն տեղի է ունենում մեկ այլ բան»։
-
13:58 - 14:01«Եվ բանը նրանում է», ասում է Իռա Գլասը, «որ մենք դրա կարիքն ունենք։
-
14:01 - 14:03Մեզ պետք են այդ պահերը,
-
14:03 - 14:05զարմանքի և բացահայտման և սխալ գտնվելու պահերը,
-
14:05 - 14:07որպեսզի ունենանք այդ պատմությունները»։
-
14:07 - 14:09Եվ մնացած մարդիկ,
-
14:09 - 14:12մեր ունկնդիրները և ընթերցողները,
-
14:12 - 14:14նրանք կուլ են տալիս այդ պատմությունները։
-
14:14 - 14:17Մենք սիրում ենք սյուժեի անսպասելի փոփոխություններ,
-
14:17 - 14:20շեղող հանգամանքներ և անակնկալ վերջաբաններ։
-
14:20 - 14:23Երբ խոսքը գնում է պատմությունների մասին,
-
14:23 - 14:26մենք սիրում ենք սխալվել։
-
14:26 - 14:28Բայց գիտեք, մեր պատմություններն այդպիսին են,
-
14:28 - 14:31որովհետև մեր կյանքն այդպիսին է։
-
14:31 - 14:34Մենք կարծում ենք, որ տեղի է ունենալու մի բան,
-
14:34 - 14:37բայց դրա փոխարեն մեկ այլ բան է տեղի ունենում։
-
14:37 - 14:39Ջորջ Բուշը կարծում էր, որ նա գրավելու է Իրաքը,
-
14:39 - 14:41գտնելու է զանգվածային ոչնչացման զենք,
-
14:41 - 14:44ազատագրելու է մարդկանց և ժողովրդավարություն է բերելու Միջին Արևելք։
-
14:45 - 14:47Բայց դրա փոխարեն մեկ այլ բան տեղի ունեցավ։
-
14:48 - 14:50Եվ Հոսնի Մուբարակը
-
14:50 - 14:52մտածում էր, որ լինելու է Եգիպտոսի բռնակալը իր ամբողջ կյանքի ընթացքում,
-
14:52 - 14:54մինչ նա կամ շատ ծեր կդառնա կամ կհիվանդանա
-
14:54 - 14:57և կփոխանցի իշխանությունն իր որդուն։
-
14:57 - 15:00Բայց դրա փոխարեն մեկ այլ բան տեղի ունեցավ։
-
15:01 - 15:03Եվ միգուցե դուք մտածում էիք,
-
15:03 - 15:05որ մեծանալու եք և ամուսնանաք դպրոցական տարիների ձեր սիրած աղջկան,
-
15:05 - 15:08և միասին երեխաներ դաստիարակեք։
-
15:09 - 15:12Բայց դրա փոխարեն մեկ այլ բան տեղի ունեցավ։
-
15:12 - 15:14Եվ պետք է ասեմ ձեզ,
-
15:14 - 15:16որ ես մտածում էի, որ գրում եմ մի շատ ձանձրալի գիրք,
-
15:16 - 15:18մի բանի մասին, որ բոլորն ատում են
-
15:18 - 15:21մարդկանց մի նեղ խմբի համար, որը երբեք այդպես էլ չի կազմավորվի։
-
15:21 - 15:23Եվ դրա փոխարեն մեկ այլ բան տեղի ունեցավ։
-
15:23 - 15:25(Ծիծաղ)
-
15:25 - 15:27Նկատի ունեմ, դա կյանք է։
-
15:27 - 15:29Չգիտեմ լավ է դա թե վատ,
-
15:29 - 15:32բայց մենք ստեղծում ենք այս բոլոր զարմանալի պատմությունները
-
15:32 - 15:34աշխարհի մասին,
-
15:34 - 15:37և ապա աշխարհը զարմացնում է մեզ։
-
15:40 - 15:43Մի նեղացեք, բայց այս կոնֆերանսը
-
15:43 - 15:45մեր սխալ գտնվելու ունակության
-
15:45 - 15:47մի անհավատալի հուշարձան է։
-
15:47 - 15:49Մենք անցկացնում ենք մի ամբողջ շաբաթ
-
15:49 - 15:51խոսելով նորարարությունների և առաջխաղացման
-
15:51 - 15:53և բարելավումների մասին,
-
15:53 - 15:56բայց գիտեք թե ինչու՞ են մեզ անհրաժեշտ այս բոլոր նորարարությունները,
-
15:56 - 15:58առաջխաղացումները և բարելավումները։
-
15:58 - 16:00Որովհետև այն ամենի կեսը,
-
16:00 - 16:03բոլոր այն հրաշալի բաների կեսը, որոնք պիտի փոխեին աշխարհը,
-
16:03 - 16:05TED 1998 թ-ին,
-
16:05 - 16:07էհ,
-
16:07 - 16:11(Ծիծաղ)
-
16:11 - 16:13իրականում այնպես չաշխատեցին, ինչպես մտածված էր։
-
16:13 - 16:15(Ծիծաղ)
-
16:15 - 16:18Ու՞ր է իմ թռչող սարքը, Քրիս։
-
16:18 - 16:22(Ծիծաղ)
-
16:22 - 16:27(Ծափահարություններ)
-
16:27 - 16:30Եվ ահա մենք կրկին այստեղ ենք։
-
16:30 - 16:32Եվ ամեն բան այդպես էլ տեղի է ունենում։
-
16:32 - 16:34Մենք մեկ այլ գաղափարով ենք հանդես գալիս։
-
16:34 - 16:37Մեկ այլ պատմություն ենք պատմում։
-
16:37 - 16:40Մեկ այլ կոնֆերանս կազմակերպում։
-
16:40 - 16:42Այս կոնֆերանսի թեման,
-
16:42 - 16:44ինչպես դուք արդեն հազար անգամ լսել եք,
-
16:44 - 16:46հրաշքի վերաբացահայտումն է։
-
16:46 - 16:48Իմ կարծիքով,
-
16:48 - 16:51եթե դուք իսկապես ուզում եք բացահայտել հրաշալին,
-
16:51 - 16:53դուք պետք է դուրս գաք
-
16:53 - 16:59այդ փոքրիկ սեփական իրավացիության պարփակված տարածքից,
-
16:59 - 17:02նայեք միմյանց,
-
17:02 - 17:05նայեք տիեզերքի անսահմանությանը,
-
17:05 - 17:08բարդությանը և
-
17:08 - 17:11խորհրդավորությանը,
-
17:11 - 17:14և կարողանաք ասել․
-
17:14 - 17:18«Ահ, ես չգիտեմ։
-
17:18 - 17:20Միգուցե ես սխալվում եմ»։
-
17:20 - 17:22Շնորհակալություն։
-
17:22 - 17:25(Ծափահարություններ)
-
17:25 - 17:27Շնորհակալություն։
-
17:27 - 17:30(Ծափահարություններ)
- Title:
- Քեթրին Շուլց․ Սխալ լինելու մասին
- Speaker:
- Kathryn Schulz
- Description:
-
Մեզանից շատերը կանեն ամեն բան, որպեսզի խուսափեն սխալ լինելուց։ Բայց ի՞նչ եթե մենք սխալվում ենք այդ առումով։ «Սխալաբան» Քեթրին Շուլցը համոզում է մեզ ոչ միայն ընդունել մեր սխալները, այլ նաև ողջունել դրանք։
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 17:31