1 00:00:00,000 --> 00:00:03,000 1995 թ․-ին, 2 00:00:03,000 --> 00:00:05,000 ես սովորում էի համալսարանում, 3 00:00:05,000 --> 00:00:08,000 և իմ ընկերուհու հետ ճամփորդում էի 4 00:00:08,000 --> 00:00:10,000 Պրովիդենս, Ռոդ Այլենդից դեպի 5 00:00:10,000 --> 00:00:12,000 Պորտլենդ, Օրեգոն։ 6 00:00:12,000 --> 00:00:15,000 Գիտեք, մենք երիտասարդ էինք ու գործազուրկ, 7 00:00:15,000 --> 00:00:17,000 այդ պատճառով ընտրել էինք ճանապարհ, որն անցնում էր 8 00:00:17,000 --> 00:00:19,000 նահանգային այգիների և 9 00:00:19,000 --> 00:00:22,000 ազգային անտառների միջով, 10 00:00:22,000 --> 00:00:25,000 կարճ ասած` ընտրել էինք հնարավոր ամենաերկար ճանապարհը։ 11 00:00:26,000 --> 00:00:29,000 Հարավային Դակոտայում ինչ-որ տեղ, 12 00:00:29,000 --> 00:00:32,000 ես շրջվում եմ դեպի իմ ընկերուհին, 13 00:00:32,000 --> 00:00:34,000 և տալիս մի հարց, 14 00:00:34,000 --> 00:00:36,000 որն ինձ տանջում էր 15 00:00:36,000 --> 00:00:39,000 3000 կմ-ի ընթացքում։ 16 00:00:40,000 --> 00:00:44,000 «Ի՞նչ է նշանակում այդ չինական հիերոգլիֆը, որ անընդհատ տեսնում եմ ճանապարհին»։ 17 00:00:47,000 --> 00:00:51,000 Իմ ընկերուհին ապշած նայում է ինձ վրա։ 18 00:00:51,000 --> 00:00:53,000 Առաջին շարքում նստած պարոնը 19 00:00:53,000 --> 00:00:56,000 կատարյալ ընդօրինակում է այդ հայացքը։ 20 00:00:56,000 --> 00:00:59,000 (Ծիծաղ) 21 00:00:59,000 --> 00:01:01,000 Ես շարունակում եմ․ «Դե գիտես, 22 00:01:01,000 --> 00:01:03,000 բոլոր այն նշանները, որ մենք տեսնում ենք, 23 00:01:03,000 --> 00:01:06,000 որոնց վրա չինական հիերոգլիֆ է պատկերված»։ 24 00:01:07,000 --> 00:01:10,000 Նա շարունակում է զարմացած նայել ինձ վրա մի քանի վայրկյան, 25 00:01:10,000 --> 00:01:13,000 և ապա սկսում է ծիծաղել, 26 00:01:13,000 --> 00:01:15,000 քանի որ հասկանում է, թե ինչի մասին եմ խոսում։ 27 00:01:15,000 --> 00:01:18,000 Եվ ահա թե ինչի մասին էի ես խոսում։ 28 00:01:18,000 --> 00:01:24,000 (Ծիծաղ) 29 00:01:24,000 --> 00:01:28,000 Ահա, պիկնիկի տարածք խորհրդանշող հայտնի չինական հիերոգլիֆը։ 30 00:01:28,000 --> 00:01:30,000 (Ծիծաղ) 31 00:01:30,000 --> 00:01:34,000 Ես անցկացրել եմ իմ կյանքի վերջին հինգ տարին, 32 00:01:34,000 --> 00:01:36,000 մտածելով այն իրավիճակների մասին, 33 00:01:36,000 --> 00:01:39,000 որոնք սրան շատ նման են․ 34 00:01:39,000 --> 00:01:41,000 թե ինչու ենք մենք երբեմն սխալ մեկնաբանում 35 00:01:41,000 --> 00:01:43,000 մեր շուրջն եղած նշանները, 36 00:01:43,000 --> 00:01:46,000 և ինչպես ենք մենք վարվում, երբ դա տեղի է ունենում, 37 00:01:46,000 --> 00:01:50,000 և ինչ է այդ ամենն ասում մեր մարդկային էության մասին։ 38 00:01:50,000 --> 00:01:52,000 Այլ կերպ ասած` ինչպես Քրիսն է ասում, 39 00:01:52,000 --> 00:01:54,000 ես անցկացրել եմ իմ վերջին հինգ տարին 40 00:01:54,000 --> 00:01:57,000 սխալ լինելու մասին մտածելով։ 41 00:01:57,000 --> 00:02:00,000 Դուք կարող եք զարմանալ, որ ես այսպիսի տարօրինակ կարիերայի ուղի եմ բռնել, 42 00:02:00,000 --> 00:02:03,000 բայց իրականում ես մեծ առավելություն ունեմ՝ 43 00:02:03,000 --> 00:02:05,000 մրցակցության բացակայություն։ 44 00:02:05,000 --> 00:02:07,000 (Ծիծաղ) 45 00:02:07,000 --> 00:02:10,000 Իրականում, մեզանից շատերն ամեն բան անում են, 46 00:02:10,000 --> 00:02:13,000 որպեսզի խուսափեն սխալ լինելու մասին մտածելուց, 47 00:02:13,000 --> 00:02:15,000 կամ առնվազն խուսափեն այն մասին մտածելուց, 48 00:02:15,000 --> 00:02:17,000 որ մենք ինքներս կարող է սխալ լինենք։ 49 00:02:17,000 --> 00:02:19,000 Տեսականորեն մենք շատ լավ դա հասկանում ենք։ 50 00:02:19,000 --> 00:02:21,000 Մենք բոլորս գիտենք, որ այս սենյակում բոլորը սխալներ են գործում։ 51 00:02:22,000 --> 00:02:25,000 Մարդկային տեսակը, ընդհանուր առմամբ, սխալվում է, դա նորմալ է։ 52 00:02:26,000 --> 00:02:29,000 Բայց երբ հերթը հասնում է ինձ, հենց այս պահին, 53 00:02:29,000 --> 00:02:31,000 բոլոր այն համոզմունքներին, որ ես ունեմ, 54 00:02:31,000 --> 00:02:34,000 այստեղ ներկա ժամանակում, 55 00:02:34,000 --> 00:02:38,000 տեսականորեն սխալ լինելու մասին հանկարծակիորեն 56 00:02:38,000 --> 00:02:41,000 հօդս են ցնդում, 57 00:02:41,000 --> 00:02:44,000 և ես չեմ կարող անգամ պատկերացնել մի բան, որի մասին սխալվում եմ։ 58 00:02:45,000 --> 00:02:48,000 Եվ ահա թե ինչում է խնդիրը, մենք բոլորս ապրում ենք ներկա ժամանակում։ 59 00:02:48,000 --> 00:02:51,000 Մենք գնում ենք հանդիպումների ներկա ժամանակում, 60 00:02:51,000 --> 00:02:53,000 մենք արձակուրդ ենք գնում ներկա ժամանակում, 61 00:02:53,000 --> 00:02:57,000 մենք ընտրությունների ենք գնում և քվեարկում ներկա ժամանակում։ 62 00:02:57,000 --> 00:03:00,000 Փաստացիորեն, մենք բոլորս ապրում ենք մեր կյանքը, 63 00:03:00,000 --> 00:03:02,000 պարփակված մեր սեփական իրավացիության 64 00:03:02,000 --> 00:03:05,000 մի փոքր փուչիկի մեջ։ 65 00:03:06,000 --> 00:03:08,000 Կարծում եմ, որ դա խնդիր է։ 66 00:03:08,000 --> 00:03:11,000 Կարծում եմ, որ դա խնդիր է մեզանից յուրաքանչյուրի համար, որպես անհատ, 67 00:03:11,000 --> 00:03:14,000 մեր անձնական և մասնագիտական կյանքում, 68 00:03:14,000 --> 00:03:17,000 ինչպես նաև մեզ բոլորիս համար, միասին վերցրած` որպես հասարակություն։ 69 00:03:17,000 --> 00:03:19,000 Այսպիսով, այսօր ես ուզում եմ, 70 00:03:19,000 --> 00:03:22,000 նախ, խոսել այն մասին, թե ինչու ենք մենք պարփակված 71 00:03:22,000 --> 00:03:24,000 սեփական իրավացիության համոզմունքի մեջ։ 72 00:03:24,000 --> 00:03:27,000 Եվ ապա, թե ինչու է դա խնդիր հանդիսանում։ 73 00:03:27,000 --> 00:03:29,000 Եվ վերջապես, ես ուզում եմ համոզել ձեզ, 74 00:03:29,000 --> 00:03:31,000 որ միանգամայն հնարավոր է, 75 00:03:31,000 --> 00:03:33,000 հաղթահարել այդ զգացմունքը, 76 00:03:33,000 --> 00:03:35,000 և եթե դուք կարողանաք անել դա, 77 00:03:35,000 --> 00:03:37,000 դա կլինի ամենահիանալի, 78 00:03:37,000 --> 00:03:40,000 բարոյական, ինտելեկտուալ և ստեղծագործական քայլը, որը դուք կարող եք անել։ 79 00:03:42,000 --> 00:03:44,000 Ինչու՞ ենք մենք պարփակված 80 00:03:44,000 --> 00:03:46,000 սեփական իրավացիության զգացմունքի մեջ։ 81 00:03:46,000 --> 00:03:49,000 Պատճառներից մեկը կապ ունի սխալ լինելու զգացմունքների հետ։ 82 00:03:49,000 --> 00:03:51,000 Թուլ տվեք մի բան հարցնել ձեզ, 83 00:03:51,000 --> 00:03:55,000 կամ թույլ տվեք մի բան հարցնել ձեզ, քանի որ դուք հենց այստեղ եք։ 84 00:03:55,000 --> 00:03:58,000 Ինչպե՞ս ես դուք ձեզ զգում 85 00:03:58,000 --> 00:04:01,000 երբ սխալվում եք։ 86 00:04:01,000 --> 00:04:04,000 Ահավոր։ Շատ վատ։ 87 00:04:04,000 --> 00:04:06,000 Շփոթված։ Լավ, հիանալի է։ 88 00:04:06,000 --> 00:04:08,000 Սարսափելի, շատ վատ, շփոթված, 89 00:04:08,000 --> 00:04:11,000 շնորհակալ եմ, դրանք հրաշալի պատասխաններ են, 90 00:04:11,000 --> 00:04:14,000 բայց դրանց մեկ այլ հարցի պատասխաններ են։ 91 00:04:14,000 --> 00:04:16,000 Դուք պատասխանում եք հետևյալ հարցին․ 92 00:04:16,000 --> 00:04:19,000 Ի՞նչ եք զգում, երբ գիտակցում եք, որ սխալ եք։ 93 00:04:19,000 --> 00:04:23,000 (Ծիծաղ) 94 00:04:23,000 --> 00:04:26,000 Գիտակցումը, որ դուք սխալ եք, կարող է ձեզ ստիպել զգալ այդ ամենը և էլի ուրիշ բաներ էլ, ճի՞շտ է։ 95 00:04:26,000 --> 00:04:29,000 Նկատի ունեմ, դա կարող է լինել կործանիչ, բացահայտման նման, 96 00:04:29,000 --> 00:04:31,000 այն կարող է իրականում զվարճալի լինել, 97 00:04:31,000 --> 00:04:34,000 ինչպես օրինակ չինական հիերոգլիֆի իմ հիմար սխալը։ 98 00:04:34,000 --> 00:04:37,000 Բայց պարզապես սխալ լինելը 99 00:04:37,000 --> 00:04:39,000 որևէ զգացմունք չի առաջացնում։ 100 00:04:39,000 --> 00:04:42,000 Ահա մի անալոգիա։ 101 00:04:42,000 --> 00:04:44,000 Հիշում եք Loony Tunes-ի այն մուլտֆիլմը, 102 00:04:44,000 --> 00:04:46,000 որտեղ մի խեղճ դաշտագայլ 103 00:04:46,000 --> 00:04:48,000 միշտ հետապանդում է բայց երբեք չի կարողանում հասնել մի թռչնակի։ 104 00:04:48,000 --> 00:04:51,000 Մուլտֆիլմի գրեթե բոլոր դրվագներում, 105 00:04:51,000 --> 00:04:53,000 մի պահ կա, երբ դաշտագայլը վազում է թռչունի հետևից, 106 00:04:53,000 --> 00:04:55,000 և թռչունը վազում է ժայռից անդին, 107 00:04:55,000 --> 00:04:58,000 ինչը նորմալ է, քանի որ նա թռչուն է և կարող է թռնել։ 108 00:04:58,000 --> 00:05:02,000 Բայց դաշտագայլը իր հետևից է վազում։ 109 00:05:02,000 --> 00:05:04,000 Եվ ահա թե ինչն է զվարճալի, 110 00:05:04,000 --> 00:05:06,000 համենայն դեպս երբ դուք վեց տարեկան եք, 111 00:05:06,000 --> 00:05:08,000 որ դաշտագայլը նույնպես խնդիր չունի։ 112 00:05:08,000 --> 00:05:10,000 Նա շարունակում է վազել, 113 00:05:10,000 --> 00:05:12,000 մինչ այն պահը, երբ ներքև է նայում 114 00:05:12,000 --> 00:05:15,000 և գիտակցում է, որ օդում է գտնվում։ 115 00:05:15,000 --> 00:05:18,000 Հենց այդ ժամանակ էլ նա վայր է ընկնում։ 116 00:05:19,000 --> 00:05:21,000 Երբ մենք սխալվում ենք, 117 00:05:21,000 --> 00:05:24,000 բայղ դեռ չենք գիտակցել դա, 118 00:05:24,000 --> 00:05:27,000 մենք նման ենք այդ դաշտագայլին, 119 00:05:27,000 --> 00:05:30,000 երբ նա վազում է օդում, բայց դեռ ներքև չի նայել։ 120 00:05:31,000 --> 00:05:34,000 Մենք արդեն սխալվել ենք, 121 00:05:34,000 --> 00:05:36,000 մենք արդեն խնդիր ունենք, 122 00:05:36,000 --> 00:05:39,000 բայց մենք զգում ենք կարծես ամեն բան լավ է։ 123 00:05:40,000 --> 00:05:43,000 Բայց ես պետք է իրականում ուղղեմ իմ մի քիչ առաջ ասածը։ 124 00:05:43,000 --> 00:05:46,000 Սխալ լինելը նման է մի բանի, 125 00:05:46,000 --> 00:05:49,000 այն նման է իրավացի լինելուն։ 126 00:05:49,000 --> 00:05:52,000 (Ծիծաղ) 127 00:05:52,000 --> 00:05:55,000 Այսպիսով, դա մեկ պատճառ է, կառուցվածքային պատճառ, 128 00:05:55,000 --> 00:05:57,000 որը ստիպում է մեզ պարփակված մնալ սեփական իրավացիության համոզմունքի մեջ։ 129 00:05:57,000 --> 00:05:59,000 Ես անվանում եմ դա սխալների հանդեպ կուրություն։ 130 00:05:59,000 --> 00:06:01,000 Դեպքերի մեծամասնությունում 131 00:06:01,000 --> 00:06:04,000 մենք չունենք որևէ ներքին ազդանշան, 132 00:06:04,000 --> 00:06:06,000 որը կհուշի մեզ, որ մենք սխալվում ենք, 133 00:06:06,000 --> 00:06:09,000 քանի դեռ շատ ուշ չէ։ 134 00:06:09,000 --> 00:06:12,000 Բայց կա նաև երկրորդ պատճառը, որը ստիպում է մեզ միշտ իրավացի գտնվելու համոզմունքն ունենալ, 135 00:06:12,000 --> 00:06:14,000 և այն վերաբերում է մեր հասարակության մշակույթին։ 136 00:06:15,000 --> 00:06:18,000 Հիշեք մի պահ ձեր դպրոցական տարիները։ 137 00:06:18,000 --> 00:06:20,000 Դուք նստած եք դասարանում, 138 00:06:20,000 --> 00:06:23,000 և ձեր ուսուցիչը բաժանում է ստուգողական աշխատանքները, 139 00:06:23,000 --> 00:06:25,000 և դրանցից մեկն այսպիսի տեսք ունի։ 140 00:06:25,000 --> 00:06:27,000 Սա իմը չէ, ի դեպ։ 141 00:06:27,000 --> 00:06:29,000 (Ծիծաղ) 142 00:06:29,000 --> 00:06:32,000 Եվ ահա դուք դպրոցում եք, 143 00:06:32,000 --> 00:06:34,000 և դուք հստակ գիտեք, թե ինչպիսի կարծիք կազմել 144 00:06:34,000 --> 00:06:37,000 այն երեխայի մասին, ով գրել է այդ ստուգողական աշխատանքը։ 145 00:06:37,000 --> 00:06:40,000 Նա հիմար է, անախորժություններ է ստեղծում, 146 00:06:40,000 --> 00:06:43,000 երբեք չի անում իր տնային աշխատանքը։ 147 00:06:43,000 --> 00:06:46,000 Եվ այդպես, մինչ դուք դառնում եք իննը տարեկան, 148 00:06:46,000 --> 00:06:48,000 դուք արդեն սովորրում եք, նախ, 149 00:06:48,000 --> 00:06:50,000 որ մարդիկ, ովքեր սխալներ են անում 150 00:06:50,000 --> 00:06:53,000 ծույլ, անպատասխանատու հիմարներ են, 151 00:06:53,000 --> 00:06:55,000 և երկրորդ, 152 00:06:55,000 --> 00:06:57,000 որ կյանքում հաջողության հասնելու գրավականը 153 00:06:57,000 --> 00:07:00,000 սխալներից զերծ մնալն է։ 154 00:07:01,000 --> 00:07:05,000 Մենք շատ լավ սովորում ենք այդ վատ դասը։ 155 00:07:06,000 --> 00:07:08,000 Եվ մեզանից շատերը, 156 00:07:08,000 --> 00:07:12,000 և ես կասկածում եմ, որ մեզանից շատերը, հատկապես այս սենյակում, 157 00:07:12,000 --> 00:07:14,000 այդ դասից քաղում են այն միտքը, որ պետք է դառնալ 158 00:07:14,000 --> 00:07:16,000 կատարյալ միայն հինգերով սովորող աշակերտ, 159 00:07:16,000 --> 00:07:19,000 պերֆեկցիոնիստ, գերազանցիկ։ 160 00:07:19,000 --> 00:07:21,000 Ճի՞շտ եմ ասում, 161 00:07:21,000 --> 00:07:25,000 պր․ Գլխավոր տնօրեն, աստրոֆիզիկ, մարաթոնային վազքի մասնակից։ 162 00:07:25,000 --> 00:07:32,000 (Ծիծաղ) 163 00:07:32,000 --> 00:07:36,000 Ինչպես պարզվում է, դուք բոլորդ գլխավոր տնօրեններ, աստրոֆիզիկներ և մարաթոնային վազքի մասնակիցներ եք։ 164 00:07:36,000 --> 00:07:38,000 Շատ լավ։ 165 00:07:38,000 --> 00:07:41,000 Բայց այդ դեպքում մենք սկսում ենք սարսափել 166 00:07:41,000 --> 00:07:43,000 նույնիսկ այն մտքից, որ ինչ-որ տեղ սխալվել ենք։ 167 00:07:43,000 --> 00:07:46,000 Քանի որ, մենք գիտենք, 168 00:07:46,000 --> 00:07:48,000 որ սխալվելը 169 00:07:48,000 --> 00:07:51,000 նշանակում է, որ մեզ հետ ինչ-որ բան այն չէ։ 170 00:07:51,000 --> 00:07:53,000 Այդպիսով, մենք պարզապես պնդում ենք, որ մենք ճիշտ ենք, 171 00:07:53,000 --> 00:07:55,000 քանի որ դա նշանակում է, որ մենք խելացի ենք, պատասխանատու, 172 00:07:55,000 --> 00:07:58,000 ողջախոհ և հուսալի։ 173 00:07:59,000 --> 00:08:01,000 Թույլ տվեք մի պատմություն պատմել։ 174 00:08:01,000 --> 00:08:03,000 Մի քանի տարի առաջ, 175 00:08:03,000 --> 00:08:06,000 մի կին դիմեց Beth Israel Deaconess բժշկական կենտրոն` վիրահատության համար։ 176 00:08:06,000 --> 00:08:08,000 Beth Israel-ը Բոստոնում է։ 177 00:08:08,000 --> 00:08:10,000 Այն Հարվարդի հիվանդանոցն է, 178 00:08:10,000 --> 00:08:12,000 երկրում ամենալավ հիվանդանոցներից մեկն է։ 179 00:08:12,000 --> 00:08:15,000 Այսպիսով, այդ կնոջը վիրահատում են։ 180 00:08:15,000 --> 00:08:17,000 Նրան անզգայացնում են, վիրաբույժը կատարում է իր աշխատանքը, 181 00:08:17,000 --> 00:08:20,000 դնում է կարերը և ուղարկում հիվանդին իր սենյակ՝ ապաքինման։ 182 00:08:20,000 --> 00:08:23,000 Ամեն բան կարծես թե լավ է։ 183 00:08:23,000 --> 00:08:26,000 Կինն արթնանում է, նայում է ինքն իրեն, 184 00:08:26,000 --> 00:08:30,000 և հարցնում․ «Ինչու՞ է իմ մարմնի սխալ կողմը վիրակապերի մեջ»։ 185 00:08:30,000 --> 00:08:33,000 Իսկ վիրակապված է նրա սխալ կողմն այն պատճառով, 186 00:08:33,000 --> 00:08:35,000 որովհետև վիրաբույժը վիրահատել է 187 00:08:35,000 --> 00:08:38,000 նրա ձախ ոտքը, աջի փոխարեն։ 188 00:08:39,000 --> 00:08:42,000 Երբ հիվանդանոցի առողջապահության որակի փոխնախագահը 189 00:08:42,000 --> 00:08:45,000 պատահարի մասին ելույթ ունեցավ, 190 00:08:45,000 --> 00:08:48,000 նա ասաց մի շատ հետաքրքիր բան։ 191 00:08:48,000 --> 00:08:51,000 Նա ասաց․ «Ինչ-ինչ պատճառով, 192 00:08:51,000 --> 00:08:53,000 վիրաբույժը համոզված է եղել, 193 00:08:53,000 --> 00:08:55,000 որ նա հիվանդի ճիշտ կողմում է գտնվում»։ 194 00:08:55,000 --> 00:08:58,000 (Ծիծաղ) 195 00:09:00,000 --> 00:09:02,000 Այս պատմությունը ցույց է տալիս, 196 00:09:02,000 --> 00:09:05,000 որ վստահելը մեր այն համոզմունքին, 197 00:09:05,000 --> 00:09:08,000 որ մենք ինչ-որ բանի ճիշտ կողմում ենք գտնվում, 198 00:09:08,000 --> 00:09:11,000 կարող է շատ վտանգավոր լինել։ 199 00:09:11,000 --> 00:09:14,000 Իրավացի լինելու ներքին համոզմունքը, 200 00:09:14,000 --> 00:09:16,000 որ մենք բոլորս հաճախ ունենում ենք, 201 00:09:16,000 --> 00:09:18,000 վստահելի խորհրդատու չէ 202 00:09:18,000 --> 00:09:21,000 արտաքին աշխարհում կատարվող իրադարձությունների համար։ 203 00:09:21,000 --> 00:09:23,000 Բայց մենք գործում ենք դրան հակառակ, 204 00:09:23,000 --> 00:09:27,000 և բացառում ենք այն հնարավորությունը, որ մենք կարող ենք սխալվել, 205 00:09:27,000 --> 00:09:29,000 և այդ ժամանակ կատարում ենք այնպիսի արարքներ, ինչպես օրինակ, 206 00:09:29,000 --> 00:09:33,000 Մեքսիկայի ծոց ավելի քան 750 միլիոն լիտր նավթ արտանետումը 207 00:09:33,000 --> 00:09:36,000 կամ համաշխարհային տնտեսության ոչնչացումը։ 208 00:09:37,000 --> 00:09:40,000 Այսպիսով, սա հսկայական գործնական խնդիր է։ 209 00:09:40,000 --> 00:09:43,000 Բայց սա նաև հսկայական սոցիալական խնդիր է։ 210 00:09:43,000 --> 00:09:47,000 Մի պահ պատկերացրեք, թե ինչ է նշանակում միշտ իրավացի զգալ։ 211 00:09:47,000 --> 00:09:49,000 Դա նշանակում է, որ ըստ ձեզ, ձեր համոզմունքները 212 00:09:49,000 --> 00:09:52,000 լիովին արտացոլում են իրականությունը։ 213 00:09:52,000 --> 00:09:54,000 Եվ երբ դուք այդպես եք մտածում, 214 00:09:54,000 --> 00:09:56,000 խնդիր է առաջանում, այն է՝ 215 00:09:56,000 --> 00:09:58,000 ինչպես կարող եք բացատրել այն փաստը, 216 00:09:58,000 --> 00:10:01,000 որ որոշ մարդիկ չեն համաձայնվում ձեզ հետ։ 217 00:10:01,000 --> 00:10:04,000 Պարզվում է, մեզանից շատերը բացատրում են դա նույն կերպ՝ 218 00:10:04,000 --> 00:10:07,000 մի շարք չարաբաստիկ ենթադրություններ անելով։ 219 00:10:08,000 --> 00:10:11,000 Առաջին հերթին, երբ ինչ-որ մեկը հայտնում է իր անհամաձայնությունը, 220 00:10:11,000 --> 00:10:14,000 մենք պարզապես ենթադրում ենք, որ նա անտեղյակ է։ 221 00:10:14,000 --> 00:10:16,000 Նա չունի այն տեղեկատվությունը, որը մենք ունենք, 222 00:10:16,000 --> 00:10:19,000 և երբ մենք տրամադրենք նրան այդ տեղեկատվությունը, 223 00:10:19,000 --> 00:10:22,000 նա կտեսնի ճշմարտությունը և կմիանա մեր համախոհների բանակին։ 224 00:10:22,000 --> 00:10:25,000 Երբ դա տեղի չի ունենում, 225 00:10:25,000 --> 00:10:27,000 երբ պարզվում է, որ մարդիկ ունեն նույն փաստերն ինչ մենք, 226 00:10:27,000 --> 00:10:29,000 բայց միևնույն է տարբեր կարծիք ունեն, 227 00:10:29,000 --> 00:10:31,000 մենք անում ենք մեր երկրորդ ենթադրությունը, 228 00:10:31,000 --> 00:10:33,000 այն է՝ նրանք հիմար են։ 229 00:10:33,000 --> 00:10:35,000 (Ծիծաղ) 230 00:10:35,000 --> 00:10:37,000 Նրանք ունեն ամբողջական պատկերն իրենց առաջ, 231 00:10:37,000 --> 00:10:40,000 բայց չափազանց հիմար են, որպեսզի ճիշտ եզրակացություն անեն։ 232 00:10:40,000 --> 00:10:42,000 Երբ դա էլ տեղի չի ունենում, 233 00:10:42,000 --> 00:10:45,000 երբ պարզվում է, որ մարդիկ, ովքեր համաձայն չեն մեզ հետ, 234 00:10:45,000 --> 00:10:47,000 ունեն նույն փաստերը ինչ մենք, 235 00:10:47,000 --> 00:10:50,000 և իրենք իրականում բավականին խելացի են, 236 00:10:50,000 --> 00:10:53,000 մենք անում ենք մեր երրորդ ենթադրությունը․ 237 00:10:53,000 --> 00:10:56,000 նրանք գիտեն ճշմարտությունը, 238 00:10:56,000 --> 00:10:58,000 և նրանք դիտավորյալ խեղաթյուրում են այն 239 00:10:58,000 --> 00:11:01,000 իրենց չարամիտ նպատակների համար։ 240 00:11:02,000 --> 00:11:04,000 Այդպիսով, սա սարսափելի է։ 241 00:11:04,000 --> 00:11:07,000 Ճշմարիտ լինելու մեր կախումը 242 00:11:07,000 --> 00:11:09,000 խոչնդոտում է մեզ կանխելու սխալներ, 243 00:11:09,000 --> 00:11:11,000 երբ դա այնքան անհրաժեշտ է մեզ, 244 00:11:11,000 --> 00:11:14,000 ինչը ստիպում է, որ մենք միմյանց հանդեպ սարսափելի վարվենք։ 245 00:11:15,000 --> 00:11:17,000 Բայց ինձ համար ամենատարօրինակն 246 00:11:17,000 --> 00:11:20,000 ու ամենաողբերգականն այն է, 247 00:11:20,000 --> 00:11:24,000 որ դրա հետ միասին կորում է մարդկային էակ լինելու ամբողջ իմաստը։ 248 00:11:24,000 --> 00:11:26,000 Կարծես մենք ուզում ենք պատկերացնել, 249 00:11:26,000 --> 00:11:29,000 որ մեր ուղեղը նման է թափանցիկ պատուհանի, 250 00:11:29,000 --> 00:11:31,000 և մենք դուրս ենք նայում այդ պատուհանից 251 00:11:31,000 --> 00:11:34,000 և նկարագրում ենք կյանքը։ 252 00:11:34,000 --> 00:11:36,000 Մենք ուզում ենք, որ բոլորը նայեն դուրս նույն պատուհանից 253 00:11:36,000 --> 00:11:38,000 և նույն բանը տեսնեն: 254 00:11:38,000 --> 00:11:40,000 Դա այդպես չէ, 255 00:11:40,000 --> 00:11:43,000 և եթե այդպես լիներ` կյանքը շատ ձանձրալի կլիներ: 256 00:11:43,000 --> 00:11:46,000 Ձեր միտքը հրաշալի է ոչ թե նրանով, 257 00:11:46,000 --> 00:11:49,000 որ դուք տեսնում եք աշխարհն այնպես, ինչպես այն կա, 258 00:11:50,000 --> 00:11:53,000 այլ նրանով, որ դուք տեսնում եք աշխարհը յուրահատուկ կերպով: 259 00:11:54,000 --> 00:11:56,000 Մենք կարող ենք հիշել անցյալը, 260 00:11:56,000 --> 00:11:59,000 և մենք կարող ենք մտածել ապագայի մասին, 261 00:11:59,000 --> 00:12:01,000 և մենք կարող ենք պատկերացնել մեզ 262 00:12:01,000 --> 00:12:04,000 մեկ ուրիշ մարդու տեղը մեկ ուրիշ վայրում: 263 00:12:04,000 --> 00:12:06,000 Եվ մենք բոլորս դա տարբեր կերպ ենք անում, 264 00:12:06,000 --> 00:12:08,000 ահա թե ինչու մենք բոլորս կարող ենք նայել նույն գիշերային երկնքին 265 00:12:08,000 --> 00:12:10,000 և տեսնել սա, 266 00:12:10,000 --> 00:12:12,000 ու նաև սա, 267 00:12:12,000 --> 00:12:15,000 և սա։ 268 00:12:15,000 --> 00:12:18,000 Եվ այո, այդ նույն պատճառով, մենք նաև սխալվում ենք։ 269 00:12:19,000 --> 00:12:21,000 Հազար երկու հարյուր տարի առաջ Դեկարտն ասել է իր հայտնի խոսքերը․ 270 00:12:21,000 --> 00:12:23,000 «Ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ»։ 271 00:12:23,000 --> 00:12:25,000 Սուրբ Ավգուստինը, մտածել 272 00:12:25,000 --> 00:12:28,000 և գրել է հետևյալը․ "Fallor ergo sum", 273 00:12:28,000 --> 00:12:32,000 «Ես սխալվում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ»։ 274 00:12:32,000 --> 00:12:34,000 Ավգուստինը հասկացել է, 275 00:12:34,000 --> 00:12:36,000 որ մեր սխալվելու ունակությունը 276 00:12:36,000 --> 00:12:38,000 ինչ-որ ամոթալի թերություն չէ 277 00:12:38,000 --> 00:12:40,000 մարդկային համակարգում, 278 00:12:40,000 --> 00:12:43,000 այն մի բան չէ, որը մենք կարող ենք ոչնչացնել կամ հաղթահարել։ 279 00:12:43,000 --> 00:12:46,000 Այն հիմնովին բնութագրում է մեզ, որպես մարդկանց։ 280 00:12:46,000 --> 00:12:48,000 Որովհետև, ի տարբերության Աստծուն, 281 00:12:48,000 --> 00:12:51,000 մենք չգիտենք, թե ինչ է իրականում տեղի ունենում։ 282 00:12:51,000 --> 00:12:54,000 Եվ ի տարբերություն մյուս բոլոր էակների, 283 00:12:54,000 --> 00:12:58,000 մենք մոլեգնորեն փորձում ենք գտնել դրա պատասխանը։ 284 00:12:58,000 --> 00:13:00,000 Իմ կարծիքով, այդ մոլեգին փնտրտուքը 285 00:13:00,000 --> 00:13:02,000 մեր արդյունավետության և ստեղծարարության 286 00:13:02,000 --> 00:13:05,000 աղբյուրն ու արմատն է։ 287 00:13:05,000 --> 00:13:08,000 Անցյալ տարի, որոշ պատճառներից դրդված, 288 00:13:08,000 --> 00:13:10,000 ես շատ հաճախ լսում էի 289 00:13:10,000 --> 00:13:12,000 հանրային ռադիո ալիքի This American Life կոչվող հաղորդումը: 290 00:13:12,000 --> 00:13:15,000 Ես լսում ու լսում էի, 291 00:13:15,000 --> 00:13:18,000 և ինչ-որ մի պահ, ես սկսեցի մտածել, 292 00:13:18,000 --> 00:13:21,000 որ բոլոր պատմությունները սխալ լինելու մասին են: 293 00:13:22,000 --> 00:13:24,000 Եվ իմ առաջին միտքը հետևյալն է․ 294 00:13:24,000 --> 00:13:26,000 «Ես գժվել եմ։ 295 00:13:26,000 --> 00:13:28,000 Ես վերածվել եմ սխալներով տարված մի գիժ կնոջ։ 296 00:13:28,000 --> 00:13:30,000 Ես ամեն տեղ տեսնում եմ սխալներ», 297 00:13:30,000 --> 00:13:32,000 ինչն այդպես էլ կա իրականում։ 298 00:13:32,000 --> 00:13:34,000 Բայց մի քանի ամիս անց, 299 00:13:34,000 --> 00:13:36,000 ես հնարավորություն ունեցա հարցազրույց անցկացնել Իռա Գլասի հետ, ով այդ հաղորդումն է վարում։ 300 00:13:36,000 --> 00:13:38,000 Ես ակնարկեցի այդ մասին նրան, 301 00:13:38,000 --> 00:13:41,000 և նա ասաց․ «Չէ, դու ճիշտ ես։ 302 00:13:41,000 --> 00:13:43,000 Իրականում, 303 00:13:43,000 --> 00:13:45,000 մենք մեր անձնակազմով կատակում ենք, 304 00:13:45,000 --> 00:13:47,000 որ մեր հաղորդման յուրաքանչյուր դրվագ 305 00:13:47,000 --> 00:13:50,000 ունի նույն կառուցվածքը, 306 00:13:50,000 --> 00:13:52,000 և այն հետևյալն է՝ 307 00:13:52,000 --> 00:13:55,000 «Ես կարծում էի, որ այս մի բանը պետք է տեղի ունենա, 308 00:13:55,000 --> 00:13:58,000 բայց դրա փոխարեն տեղի է ունենում մեկ այլ բան»։ 309 00:13:58,000 --> 00:14:01,000 «Եվ բանը նրանում է», ասում է Իռա Գլասը, «որ մենք դրա կարիքն ունենք։ 310 00:14:01,000 --> 00:14:03,000 Մեզ պետք են այդ պահերը, 311 00:14:03,000 --> 00:14:05,000 զարմանքի և բացահայտման և սխալ գտնվելու պահերը, 312 00:14:05,000 --> 00:14:07,000 որպեսզի ունենանք այդ պատմությունները»։ 313 00:14:07,000 --> 00:14:09,000 Եվ մնացած մարդիկ, 314 00:14:09,000 --> 00:14:12,000 մեր ունկնդիրները և ընթերցողները, 315 00:14:12,000 --> 00:14:14,000 նրանք կուլ են տալիս այդ պատմությունները։ 316 00:14:14,000 --> 00:14:17,000 Մենք սիրում ենք սյուժեի անսպասելի փոփոխություններ, 317 00:14:17,000 --> 00:14:20,000 շեղող հանգամանքներ և անակնկալ վերջաբաններ։ 318 00:14:20,000 --> 00:14:23,000 Երբ խոսքը գնում է պատմությունների մասին, 319 00:14:23,000 --> 00:14:26,000 մենք սիրում ենք սխալվել։ 320 00:14:26,000 --> 00:14:28,000 Բայց գիտեք, մեր պատմություններն այդպիսին են, 321 00:14:28,000 --> 00:14:31,000 որովհետև մեր կյանքն այդպիսին է։ 322 00:14:31,000 --> 00:14:34,000 Մենք կարծում ենք, որ տեղի է ունենալու մի բան, 323 00:14:34,000 --> 00:14:37,000 բայց դրա փոխարեն մեկ այլ բան է տեղի ունենում։ 324 00:14:37,000 --> 00:14:39,000 Ջորջ Բուշը կարծում էր, որ նա գրավելու է Իրաքը, 325 00:14:39,000 --> 00:14:41,000 գտնելու է զանգվածային ոչնչացման զենք, 326 00:14:41,000 --> 00:14:44,000 ազատագրելու է մարդկանց և ժողովրդավարություն է բերելու Միջին Արևելք։ 327 00:14:45,000 --> 00:14:47,000 Բայց դրա փոխարեն մեկ այլ բան տեղի ունեցավ։ 328 00:14:48,000 --> 00:14:50,000 Եվ Հոսնի Մուբարակը 329 00:14:50,000 --> 00:14:52,000 մտածում էր, որ լինելու է Եգիպտոսի բռնակալը իր ամբողջ կյանքի ընթացքում, 330 00:14:52,000 --> 00:14:54,000 մինչ նա կամ շատ ծեր կդառնա կամ կհիվանդանա 331 00:14:54,000 --> 00:14:57,000 և կփոխանցի իշխանությունն իր որդուն։ 332 00:14:57,000 --> 00:15:00,000 Բայց դրա փոխարեն մեկ այլ բան տեղի ունեցավ։ 333 00:15:01,000 --> 00:15:03,000 Եվ միգուցե դուք մտածում էիք, 334 00:15:03,000 --> 00:15:05,000 որ մեծանալու եք և ամուսնանաք դպրոցական տարիների ձեր սիրած աղջկան, 335 00:15:05,000 --> 00:15:08,000 և միասին երեխաներ դաստիարակեք։ 336 00:15:09,000 --> 00:15:12,000 Բայց դրա փոխարեն մեկ այլ բան տեղի ունեցավ։ 337 00:15:12,000 --> 00:15:14,000 Եվ պետք է ասեմ ձեզ, 338 00:15:14,000 --> 00:15:16,000 որ ես մտածում էի, որ գրում եմ մի շատ ձանձրալի գիրք, 339 00:15:16,000 --> 00:15:18,000 մի բանի մասին, որ բոլորն ատում են 340 00:15:18,000 --> 00:15:21,000 մարդկանց մի նեղ խմբի համար, որը երբեք այդպես էլ չի կազմավորվի։ 341 00:15:21,000 --> 00:15:23,000 Եվ դրա փոխարեն մեկ այլ բան տեղի ունեցավ։ 342 00:15:23,000 --> 00:15:25,000 (Ծիծաղ) 343 00:15:25,000 --> 00:15:27,000 Նկատի ունեմ, դա կյանք է։ 344 00:15:27,000 --> 00:15:29,000 Չգիտեմ լավ է դա թե վատ, 345 00:15:29,000 --> 00:15:32,000 բայց մենք ստեղծում ենք այս բոլոր զարմանալի պատմությունները 346 00:15:32,000 --> 00:15:34,000 աշխարհի մասին, 347 00:15:34,000 --> 00:15:37,000 և ապա աշխարհը զարմացնում է մեզ։ 348 00:15:40,000 --> 00:15:43,000 Մի նեղացեք, բայց այս կոնֆերանսը 349 00:15:43,000 --> 00:15:45,000 մեր սխալ գտնվելու ունակության 350 00:15:45,000 --> 00:15:47,000 մի անհավատալի հուշարձան է։ 351 00:15:47,000 --> 00:15:49,000 Մենք անցկացնում ենք մի ամբողջ շաբաթ 352 00:15:49,000 --> 00:15:51,000 խոսելով նորարարությունների և առաջխաղացման 353 00:15:51,000 --> 00:15:53,000 և բարելավումների մասին, 354 00:15:53,000 --> 00:15:56,000 բայց գիտեք թե ինչու՞ են մեզ անհրաժեշտ այս բոլոր նորարարությունները, 355 00:15:56,000 --> 00:15:58,000 առաջխաղացումները և բարելավումները։ 356 00:15:58,000 --> 00:16:00,000 Որովհետև այն ամենի կեսը, 357 00:16:00,000 --> 00:16:03,000 բոլոր այն հրաշալի բաների կեսը, որոնք պիտի փոխեին աշխարհը, 358 00:16:03,000 --> 00:16:05,000 TED 1998 թ-ին, 359 00:16:05,000 --> 00:16:07,000 էհ, 360 00:16:07,000 --> 00:16:11,000 (Ծիծաղ) 361 00:16:11,000 --> 00:16:13,000 իրականում այնպես չաշխատեցին, ինչպես մտածված էր։ 362 00:16:13,000 --> 00:16:15,000 (Ծիծաղ) 363 00:16:15,000 --> 00:16:18,000 Ու՞ր է իմ թռչող սարքը, Քրիս։ 364 00:16:18,000 --> 00:16:22,000 (Ծիծաղ) 365 00:16:22,000 --> 00:16:27,000 (Ծափահարություններ) 366 00:16:27,000 --> 00:16:30,000 Եվ ահա մենք կրկին այստեղ ենք։ 367 00:16:30,000 --> 00:16:32,000 Եվ ամեն բան այդպես էլ տեղի է ունենում։ 368 00:16:32,000 --> 00:16:34,000 Մենք մեկ այլ գաղափարով ենք հանդես գալիս։ 369 00:16:34,000 --> 00:16:37,000 Մեկ այլ պատմություն ենք պատմում։ 370 00:16:37,000 --> 00:16:40,000 Մեկ այլ կոնֆերանս կազմակերպում։ 371 00:16:40,000 --> 00:16:42,000 Այս կոնֆերանսի թեման, 372 00:16:42,000 --> 00:16:44,000 ինչպես դուք արդեն հազար անգամ լսել եք, 373 00:16:44,000 --> 00:16:46,000 հրաշքի վերաբացահայտումն է։ 374 00:16:46,000 --> 00:16:48,000 Իմ կարծիքով, 375 00:16:48,000 --> 00:16:51,000 եթե դուք իսկապես ուզում եք բացահայտել հրաշալին, 376 00:16:51,000 --> 00:16:53,000 դուք պետք է դուրս գաք 377 00:16:53,000 --> 00:16:59,000 այդ փոքրիկ սեփական իրավացիության պարփակված տարածքից, 378 00:16:59,000 --> 00:17:02,000 նայեք միմյանց, 379 00:17:02,000 --> 00:17:05,000 նայեք տիեզերքի անսահմանությանը, 380 00:17:05,000 --> 00:17:08,000 բարդությանը և 381 00:17:08,000 --> 00:17:11,000 խորհրդավորությանը, 382 00:17:11,000 --> 00:17:14,000 և կարողանաք ասել․ 383 00:17:14,000 --> 00:17:18,000 «Ահ, ես չգիտեմ։ 384 00:17:18,000 --> 00:17:20,000 Միգուցե ես սխալվում եմ»։ 385 00:17:20,000 --> 00:17:22,000 Շնորհակալություն։ 386 00:17:22,000 --> 00:17:25,000 (Ծափահարություններ) 387 00:17:25,000 --> 00:17:27,000 Շնորհակալություն։ 388 00:17:27,000 --> 00:17:30,000 (Ծափահարություններ)