< Return to Video

Հինգ վտանգավոր բան, որ պետք է թույլ տաք ձեր երեխաներին անել

  • 0:00 - 0:05
    Բարի գալուստ «5 վտանգավոր բաներ, որ պետք է թույլ տաք ձեր երեխաներին անել»:
  • 0:05 - 0:07
    Ես երեխաներ չունեմ
  • 0:07 - 0:09
    և ընկերներիս երեխաներին եմ պարտքով վերցնում,
  • 0:09 - 0:12
    (Ծիծաղ)
  • 0:13 - 0:15
    այնպես որ ասածներս հալած յուղի տեղ չընդունեք:
  • 0:15 - 0:18
    Ես Ջիվր Թուլեյն եմ,
  • 0:18 - 0:22
    պայմանագրային աշխատող, համակարգչային մասնագետ,
  • 0:22 - 0:27
    դրա հետ մեկտեղ նաև «Թինքերինգ դպրոց» կոչվածի հիմնադիրն եմ:
  • 0:27 - 0:30
    Սա մի ամառային ծրագիր է, որի նպատակն է օգնել, որ երեխաները սովորեն
  • 0:30 - 0:33
    պատրաստել այն ամենն, ինչ մտքներով անցնի:
  • 0:33 - 0:35
    Ու մենք շատ բաներ ենք պատրաստում:
  • 0:35 - 0:38
    Ես պարզապես էլեկտրական գործիքներ եմ տալիս երկրորդ դասարանցիների ձեռքը:
  • 0:38 - 0:42
    Եվ եթե մտածում եք ձեր երեխային Թինքերինգ դպրոց ուղարկելու մասին,
  • 0:42 - 0:45
    ասեմ, որ փոքրիկներն այնտեղից վերադառնում են կապտուկներով, ճանկռոտված ու արնաթաթախ:
  • 0:47 - 0:49
    Հասկանում եք, մենք ապրում ենք այնպիսի մի աշխարհում,
  • 0:49 - 0:53
    որը լի է երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված խիստ կանոններով:
  • 0:53 - 0:59
    Կարծես սահման չկա նրան, թե ինչ ծայրահեղությունների
  • 0:59 - 1:01
    կարող են հասնել երեխաների անվտանգությանն ուղղված այս կանոնները:
  • 1:01 - 1:06
    Մենք շնչահեղձության վերաբերյալ նախազգուշացումները դնում ենք հնարավոր ամեն ինչի վրա, պլաստիկ ժապավենների ամեն մասնիկի վրա
  • 1:06 - 1:08
    որն արտադրվել է Միացյալ Նահանգներում կամ էլ վաճառվելու է այնտեղ:
  • 1:08 - 1:10
    կամ էլ վաճառվելու է այնտեղ:
  • 1:10 - 1:13
    Մենք նման նախազգուշացումները դնում ենք սուրճի բաժակների վրա, որպեսզի տեղեկացնենք,
  • 1:13 - 1:16
    որ պարունակությունը կարող է տաք լինել
  • 1:16 - 1:20
    Եվ կարծես բոլորին թվում է, թե ցանկացած բան,
  • 1:20 - 1:22
    որ գոլֆի գնդակից մի քիչ սուր է, չափազանց սուր է
  • 1:22 - 1:24
    10 տարեկանից փոքր երեխայի համար:
  • 1:24 - 1:28
    Այսպիսով, որտե՞ղ է այս ընդհանուր միտումն ի վերջո կանգ առնում:
  • 1:28 - 1:33
    Եթե մենք վերացնում ենք բոլոր սուր առարկաները,
  • 1:33 - 1:35
    մենք հարթեցնում ենք աշխարհի բոլոր անկյունները,
  • 1:36 - 1:40
    երբ երեխաներն առաջին անգամ հանդիպեն որևէ սուր
  • 1:40 - 1:43
    կամ ոչ պլաստմասե առարկայի,
  • 1:43 - 1:45
    հաստատ իրենց կվնասեն:
  • 1:46 - 1:52
    Այսպիսով, երբ մեր որոշած անվտանգության սահմանները
  • 1:52 - 1:58
    փոքրանում են, մենք դրանով երեխաներին զրկում ենք
  • 1:58 - 2:00
    իրենց շրջապատող աշխարհի հետ առնչվելու արժեքավոր հնարավորությունից:
  • 2:01 - 2:05
    Եվ ի հեճուկս մեր բոլոր լավագույն ցանկությունների ու նպատակների՝
  • 2:05 - 2:06
    երեխաները միշտ էլ կարողանում են
  • 2:06 - 2:09
    անել հնարավոր ամենավտանգավոր բանը
  • 2:09 - 2:11
    ցանկացած միջավայրում:
  • 2:12 - 2:18
    Այնպես որ, չնայած պրովոկացիոն վերնագրին՝ ելույթս իրականում անվտանգության մասին է.
  • 2:19 - 2:23
    մի քանի պարզ բաների մասին, որ կարող ենք անել`
  • 2:23 - 2:29
    մեր երեխաներին որպես ստեղծարար, վստահ
  • 2:29 - 2:31
    ու շրջակա միջավայրը վերահսկող մարդիկ մեծացնելու համար:
  • 2:32 - 2:37
    Ու այն, ինչ հիմա պիտի ներկայացնեմ, վերցված է մի գրքից, որի ստեղծումը դեռ ընթացքի մեջ է:
  • 2:38 - 2:40
    Գրքի անունն է «50 վտանգավոր բան»:
  • 2:40 - 2:42
    Իսկ սա 5 վտանգավոր բաների մասին է:
  • 2:42 - 2:45
    Համար առաջին` խաղ կրակի հետ.
  • 2:45 - 2:50
    Բնության տարերային ուժերը կառավարել սովորելը
  • 2:50 - 2:54
    ցանկացած երեխայի անձնական պատմության մեջ առանցքային իրադարձություն է:
  • 2:54 - 2:56
    Անկախ նրանից՝ հիշում ենք, թե ոչ,
  • 2:56 - 2:59
    դա իրականում հենց առաջին անգամն է,
  • 2:59 - 3:02
    երբ մենք կարողանում ենք վերահսկել ամենախորհրդավոր բաներից մեկը:
  • 3:02 - 3:04
    Այդ խորհրդավոր երևույթները բացվում են միայն նրանց,
  • 3:04 - 3:06
    ովքեր օգտվում են դրանց հետ խաղալու հնարավորությունից:
  • 3:06 - 3:09
    Այսպիսով, խաղալ կրակի հետ:
  • 3:09 - 3:15
    Սա երբևէ մեր բացահայտած ամենահրաշալի բաներից մեկն է՝ կրակ:
  • 3:15 - 3:18
    Դրա հետ խաղալով` նրանք շատ կարևոր սկզբունքներ են սովորում կրակի,
  • 3:18 - 3:22
    կլանման, այրման, արտանետումների մասին:
  • 3:22 - 3:24
    Սրանք կրակի երեք աշխատող տարրերն են
  • 3:24 - 3:27
    որոնք անհրաժեշտ են վերահսկվող կրակ ունենալու համար:
  • 3:27 - 3:32
    Եվ կարող եք մտածել, որ բաց կրակը հենց ինքնին լաբորատորիա է:
  • 3:32 - 3:34
    Երբեք չգիտես, թե ինչ կարող են սովորել դրա հետ խաղալով
  • 3:34 - 3:39
    Բայց գիտեք, կարող եք նրանց պարզապես թույլ տալ, որ ինքնուրույն գլուխ հանեն, ու հավատացե'ք,
  • 3:40 - 3:42
    այնպիսի բաներ կբացահայտեն,
  • 3:42 - 3:47
    որ դուք անգամ Dora the Explorer խաղալիքներով խաղալիս չեք բացահայտի:
  • 3:48 - 3:51
    Համար երկու` գրպանի դանակ ունեցիր:
  • 3:51 - 3:55
    Գրպանի դանակները մի տեսակ մեր մշակույթից դուրս են գալիս,
  • 3:56 - 3:58
    որն ըստ իս` սարսափելի է:
  • 3:58 - 4:01
    (Ծիծաղ)
  • 4:02 - 4:07
    Գրպանի առաջին դանակը նման է ունեցածդ առաջին բազմունակ գործիքին:
  • 4:07 - 4:10
    Հասկանում եք, այն միաժամանակ կարող է լինել բահիկ, լծակ,
  • 4:10 - 4:13
    պտուտակահան, ինչպես նաև սայր:
  • 4:13 - 4:18
    Եվ գիտեք, այն հզոր գործիք է:
  • 4:18 - 4:21
    Շատ մշակույթներում ընդունված է,
  • 4:21 - 4:23
    որ հենց երեխաները սկսում են չորեքթաթ քայլել, նրանց դանակ են տալիս:
  • 4:23 - 4:27
    Դրանք Ինուիթ երեխաներն են, որոնք կետի ճարպ են կտրում:
  • 4:27 - 4:31
    Առաջին անգամ դա տեսել եմ մի կանադական ֆիլմում, երբ 10 տարական էի
  • 4:31 - 4:35
    և դա ինձ վրա թողեց տևական տպավորություն` տեսնել, թե երեխաներն ինչպես են խաղում դանակների հետ:
  • 4:35 - 4:39
    Ֆիլմը ցույց է տալիս, որ գործիքների միջոցով երեխաների մոտ
  • 4:39 - 4:41
    կարող է զարգանալ ինքնության զգացում շատ վաղ տարիքից:
  • 4:41 - 4:43
    Առանձնացրու’ մի քանի պարզ կանոն՝
  • 4:44 - 4:49
    դանակը միշտ մարմնից հեռու պահել, սայրը սուր պահել, ուժեղ չսեղմել:
  • 4:49 - 4:52
    Սրանք բաներ են, որ երեխաները կարող են հասկանալ ու կիրառել:
  • 4:52 - 4:53
    Այո, իհարկե, նրանք երբեմն էլ վնասվում են:
  • 4:53 - 4:56
    Ես ինքս մի քանի սարափելի սպի ունեմ ոտքիս վրա:
  • 4:57 - 4:59
    Բայց ոչինչ, փոքր տարիքում վերքերը շուտ են լավանում:
  • 4:59 - 5:03
    (Ծիծաղ)
  • 5:03 - 5:05
    Համար երեք` նիզակ նետիր:
  • 5:06 - 5:10
    Պարզվում է, որ մեր ուղեղն իրականում ստեղծված է իրեր նետելու համար,
  • 5:10 - 5:15
    և մկանների նման, եթե չես օգտագործում ուղեղիդ այդ մասերը,
  • 5:15 - 5:17
    դրանք հակված են ժամանակի ընթացքում քայքայվելու:
  • 5:18 - 5:21
    Բայց երբ դրանք վարժեցնում ես,
  • 5:21 - 5:23
    ցանկացած մկան ուժ է տալիս ամբողջ համակարգին,
  • 5:23 - 5:25
    ցանկացած մկան ուժ է տալիս ամբողջ համակարգին,
  • 5:26 - 5:30
    Այսպիսով, պարզվում է, որ ինչ-որ բաներ նետելը
  • 5:30 - 5:33
    խթանում է ճակատային և կողքային բլթակները,
  • 5:33 - 5:38
    որոնք կապված են տեսողական ընկալման, եռաչափ հասկացողության,
  • 5:38 - 5:43
    նաև կառուցվածքային խնդիրներ լուծելու հետ. այսպիսով, առաջանում է զգացում,
  • 5:43 - 5:47
    որն օգնում է զարգացնել երևակայական հմտություններն ու կանխագուշակելու կարողությունները:
  • 5:48 - 5:53
    Նետումը վերլուծական և ֆիզիկական հմտությունների մի համակցություն է,
  • 5:53 - 5:57
    որը շատ լավ է ամբողջ մարմինը մարզելու համար:
  • 5:57 - 6:03
    Թիրախի վրա հիմնված նմանատիպ վարժությունները նաև
  • 6:03 - 6:08
    օգնում են երեխաների մոտ զարգացնել հետևյալ հմտությունները` ուշադրությունը և կենտրոնացումը:
  • 6:08 - 6:10
    Այսպիսով, սա իրոք լավ միտք է:
  • 6:10 - 6:14
    Համար չորս` քանդել սարքավորումները:
  • 6:14 - 6:18
    Սպասք լվացող ձեր մեքենայի մեջ մի ողջ հետաքրքիր աշխարհ է թաքնված:
  • 6:18 - 6:23
    Մյուս անգամ, երբ կուզենաք ինչ-որ սարքավորում դեն նետել, կանգ առեք:
  • 6:23 - 6:26
    Փոխարենը քանդեք այն ձեր երեխայի հետ կամ նրան ուղարկեք իմ դպրոց,
  • 6:26 - 6:28
    ու մենք միասին այն կքանդենք:
  • 6:28 - 6:30
    Եթե նույնիսկ դուք չգիտեք, թե ինչ մասեր են,
  • 6:30 - 6:33
    ապա պարզեք, թե դրանք ինչի համար են:
  • 6:33 - 6:36
    Դա իսկապես շատ լավ վարժություն է երեխաների համար,
  • 6:36 - 6:42
    այն իմաստով, որ նրանք կարող են առարկաները մաս-մաս անել,
  • 6:42 - 6:44
    և նշանակություն չունի, թե դրանք որքան բարդ են.
  • 6:44 - 6:48
    փոքրիկները կարող են հասկանալ դրանց մասերը,
  • 6:48 - 6:50
    ինչն էլ նշանակում է, որ վերջիվերջո նրանք ամեն ինչից գլուխ կհանեն:
  • 6:50 - 6:53
    Դա իմացության զգացումն է. զգացում, որ դու ինչ-որ բան ճանաչում ես:
  • 6:54 - 6:57
    Այսպիսով, այս սև արկղերը, որոնց հետ մենք ապրում ենք,
  • 6:57 - 7:01
    իրականում բարդ իրեր են, որոնք ստեղծել են այլ մարդիկ
  • 7:01 - 7:03
    և որոնցից դուք կարող եք գլուխ հանել:
  • 7:03 - 7:07
    Համար հինգ` երկու մասի բաժանենք:
  • 7:07 - 7:09
    Խախտե'ք թվային դարաշրջանի հեղինակային իրավունքների մասին օրենքը:
  • 7:09 - 7:12
    (Ծիծաղ)
  • 7:12 - 7:15
    Կան կանոններ
  • 7:15 - 7:18
    որոնք չեն վերաբերում անվտանգությանը,
  • 7:18 - 7:20
    այլ պարզապես սահմանափակում են մեր ու մեր ունեցած իրերի փոխազդեցությունը. այս դեպքում խոսքը վերաբերում է թվային մեդիային:
  • 7:21 - 7:28
    Սա շատ պարզ վարժանք է: ITune-ում մի երգ գնեք, ձայնագրե'ք այն խտասկավառակի վրա,
  • 7:28 - 7:31
    հետո խտասկավառակից այն MP3 կրիչի վրա տեղփոխեք ու նորից համակարգչով լսե'ք:
  • 7:31 - 7:33
    Դուք հենց նոր օրենքը խախտեցիք:
  • 7:33 - 7:37
    Իրականում Ամերիկայի Ձայնագրման Արդյունաբերության Ասոցիացիան կարող է հետապնդել ձեզ դրա համար:
  • 7:37 - 7:39
    Կարևոր է, որ երեխաները հասկանան հետևյալը.
  • 7:39 - 7:43
    կան օրենքներ, որոնք հեշտ է պատահաբար խախտել,
  • 7:43 - 7:45
    և օրենքներն էլ պետք է մեկնաբանվեն:
  • 7:45 - 7:48
    Մենք հաճախ ենք երեխաների հետ խոսում սրա մասին
  • 7:48 - 7:52
    երբ իրերը կոտրում ենք, բացում, մաս-մաս անում
  • 7:52 - 7:55
    մասերն օգտագործում այլ բաների համար,
  • 7:55 - 8:00
    նաև երբ գնում ենք մեքենա վարելու:
  • 8:01 - 8:05
    Մեքենա վարելը…իրոք, շատ ոգևորող բան է երեխաների համար,
  • 8:05 - 8:07
    կարելի է ասել, ոգևորության գագաթնակետը:
  • 8:07 - 8:09
    (Ծիծաղ)
  • 8:09 - 8:13
    Նրանք, ովքեր չեն ցանկանում խախտել օրենքը,
  • 8:13 - 8:16
    կարող են վարել ավտոմեքենա իրենց երեխայի հետ:
  • 8:16 - 8:19
    Դա մի մեծ փուլ է ձեր երեխայի համար:
  • 8:19 - 8:21
    Դա պատահում է մոտավորապես այն ժամանակ,
  • 8:21 - 8:24
    երբ փոքրիկներին սկսում են գրավել բաներ, ինչպիսիք դինոզավրերն են,
  • 8:24 - 8:26
    արտաքին աշխարհի այն մեծ բաները,
  • 8:26 - 8:28
    որոնք նրանք ցանկանում են ընկալել:
  • 8:28 - 8:33
    Մեքենան էլ է այդ շարքում, և նրանք կարող են նստել մեքենա ու վարել այն:
  • 8:33 - 8:37
    Սա, իրոք, նշանակալից փաստ է, որովհետև դա նրանց առիթ է տալիս կառավարել աշխարհն
  • 8:37 - 8:42
    այնպես, ինչպես նրանք սովորաբար չեն կարողանում անել:
  • 8:42 - 8:44
    Եվ դա լրիվ օրինական է:
  • 8:44 - 8:46
    Գտե'ք մի ընդարձակ դատարկ տարածք, համոզվե'ք,, որ այն դատարկ է
  • 8:46 - 8:50
    մասնավոր սեփականություն է, և թու'յլ տվեք երեխաներին վարել ձեր մեքենան:
  • 8:50 - 8:52
    Իրականում շատ ապահով է,
  • 8:52 - 8:54
    ու մեծ ուրախություն է ողջ ընտանիքի համար:
  • 8:54 - 8:56
    (Ծիծաղ)
  • 8:56 - 8:58
    Այսպիսով, երևի այսքանը:
  • 8:58 - 9:01
    Բայց սա եղավ հինգ ու կես: Լավ, ոչինչ:
Title:
Հինգ վտանգավոր բան, որ պետք է թույլ տաք ձեր երեխաներին անել
Speaker:
Gever Tulley
Description:

Ջիվր Թուլեյը` Թինքրինգ դպրոցի հիմնադիրը, մեզ ծանոթացնում է այն 5 վտանգավոր բանների հետ, որ մենք պետք է թույլ տանք մեր երեխաները անեն:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:01
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions