0:00:00.000,0:00:05.000 Բարի գալուստ «5 վտանգավոր բաներ, որ պետք է թույլ տաք ձեր երեխաներին անել»: 0:00:05.000,0:00:07.000 Ես երեխաներ չունեմ 0:00:07.000,0:00:09.000 և ընկերներիս երեխաներին եմ պարտքով վերցնում, 0:00:09.000,0:00:12.000 (Ծիծաղ) 0:00:13.000,0:00:15.000 այնպես որ ասածներս հալած յուղի տեղ չընդունեք: 0:00:15.000,0:00:18.000 Ես Ջիվր Թուլեյն եմ, 0:00:18.000,0:00:22.000 պայմանագրային աշխատող, համակարգչային մասնագետ, 0:00:22.000,0:00:27.000 դրա հետ մեկտեղ նաև «Թինքերինգ դպրոց» կոչվածի հիմնադիրն եմ: 0:00:27.000,0:00:30.000 Սա մի ամառային ծրագիր է, որի նպատակն է օգնել, որ երեխաները սովորեն 0:00:30.000,0:00:33.000 պատրաստել այն ամենն, ինչ մտքներով անցնի: 0:00:33.000,0:00:35.000 Ու մենք շատ բաներ ենք պատրաստում: 0:00:35.000,0:00:38.000 Ես պարզապես էլեկտրական գործիքներ եմ տալիս երկրորդ դասարանցիների ձեռքը: 0:00:38.000,0:00:42.000 Եվ եթե մտածում եք ձեր երեխային Թինքերինգ դպրոց ուղարկելու մասին, 0:00:42.000,0:00:45.000 ասեմ, որ փոքրիկներն այնտեղից վերադառնում են կապտուկներով, ճանկռոտված ու արնաթաթախ: 0:00:47.000,0:00:49.000 Հասկանում եք, մենք ապրում ենք այնպիսի մի աշխարհում, 0:00:49.000,0:00:53.000 որը լի է երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված խիստ կանոններով: 0:00:53.000,0:00:59.000 Կարծես սահման չկա նրան, թե ինչ ծայրահեղությունների 0:00:59.000,0:01:01.000 կարող են հասնել երեխաների անվտանգությանն ուղղված այս կանոնները: 0:01:01.000,0:01:06.000 Մենք շնչահեղձության վերաբերյալ նախազգուշացումները դնում ենք հնարավոր ամեն ինչի վրա, պլաստիկ ժապավենների ամեն մասնիկի վրա 0:01:06.000,0:01:08.000 որն արտադրվել է Միացյալ Նահանգներում կամ էլ վաճառվելու է այնտեղ: 0:01:08.000,0:01:10.000 կամ էլ վաճառվելու է այնտեղ: 0:01:10.000,0:01:13.000 Մենք նման նախազգուշացումները դնում ենք սուրճի բաժակների վրա, որպեսզի տեղեկացնենք, 0:01:13.000,0:01:16.000 որ պարունակությունը կարող է տաք լինել 0:01:16.000,0:01:20.000 Եվ կարծես բոլորին թվում է, թե ցանկացած բան, 0:01:20.000,0:01:22.000 որ գոլֆի գնդակից մի քիչ սուր է, չափազանց սուր է 0:01:22.000,0:01:24.000 10 տարեկանից փոքր երեխայի համար: 0:01:24.000,0:01:28.000 Այսպիսով, որտե՞ղ է այս ընդհանուր միտումն ի վերջո կանգ առնում: 0:01:28.000,0:01:33.000 Եթե մենք վերացնում ենք բոլոր սուր առարկաները, 0:01:33.000,0:01:35.000 մենք հարթեցնում ենք աշխարհի բոլոր անկյունները, 0:01:36.000,0:01:40.000 երբ երեխաներն առաջին անգամ հանդիպեն որևէ սուր 0:01:40.000,0:01:43.000 կամ ոչ պլաստմասե առարկայի, 0:01:43.000,0:01:45.000 հաստատ իրենց կվնասեն: 0:01:46.000,0:01:52.000 Այսպիսով, երբ մեր որոշած անվտանգության սահմանները 0:01:52.000,0:01:58.000 փոքրանում են, մենք դրանով երեխաներին զրկում ենք 0:01:58.000,0:02:00.000 իրենց շրջապատող աշխարհի հետ առնչվելու արժեքավոր հնարավորությունից: 0:02:01.000,0:02:05.000 Եվ ի հեճուկս մեր բոլոր լավագույն ցանկությունների ու նպատակների՝ 0:02:05.000,0:02:06.000 երեխաները միշտ էլ կարողանում են 0:02:06.000,0:02:09.000 անել հնարավոր ամենավտանգավոր բանը 0:02:09.000,0:02:11.000 ցանկացած միջավայրում: 0:02:12.000,0:02:18.000 Այնպես որ, չնայած պրովոկացիոն վերնագրին՝ ելույթս իրականում անվտանգության մասին է. 0:02:19.000,0:02:23.000 մի քանի պարզ բաների մասին, որ կարող ենք անել` 0:02:23.000,0:02:29.000 մեր երեխաներին որպես ստեղծարար, վստահ 0:02:29.000,0:02:31.000 ու շրջակա միջավայրը վերահսկող մարդիկ մեծացնելու համար: 0:02:32.000,0:02:37.000 Ու այն, ինչ հիմա պիտի ներկայացնեմ, վերցված է մի գրքից, որի ստեղծումը դեռ ընթացքի մեջ է: 0:02:38.000,0:02:40.000 Գրքի անունն է «50 վտանգավոր բան»: 0:02:40.000,0:02:42.000 Իսկ սա 5 վտանգավոր բաների մասին է: 0:02:42.000,0:02:45.000 Համար առաջին` խաղ կրակի հետ. 0:02:45.000,0:02:50.000 Բնության տարերային ուժերը կառավարել սովորելը 0:02:50.000,0:02:54.000 ցանկացած երեխայի անձնական պատմության մեջ առանցքային իրադարձություն է: 0:02:54.000,0:02:56.000 Անկախ նրանից՝ հիշում ենք, թե ոչ, 0:02:56.000,0:02:59.000 դա իրականում հենց առաջին անգամն է, 0:02:59.000,0:03:02.000 երբ մենք կարողանում ենք վերահսկել ամենախորհրդավոր բաներից մեկը: 0:03:02.000,0:03:04.000 Այդ խորհրդավոր երևույթները բացվում են միայն նրանց, 0:03:04.000,0:03:06.000 ովքեր օգտվում են դրանց հետ խաղալու հնարավորությունից: 0:03:06.000,0:03:09.000 Այսպիսով, խաղալ կրակի հետ: 0:03:09.000,0:03:15.000 Սա երբևէ մեր բացահայտած ամենահրաշալի բաներից մեկն է՝ կրակ: 0:03:15.000,0:03:18.000 Դրա հետ խաղալով` նրանք շատ կարևոր սկզբունքներ են սովորում կրակի, 0:03:18.000,0:03:22.000 կլանման, այրման, արտանետումների մասին: 0:03:22.000,0:03:24.000 Սրանք կրակի երեք աշխատող տարրերն են 0:03:24.000,0:03:27.000 որոնք անհրաժեշտ են վերահսկվող կրակ ունենալու համար: 0:03:27.000,0:03:32.000 Եվ կարող եք մտածել, որ բաց կրակը հենց ինքնին լաբորատորիա է: 0:03:32.000,0:03:34.000 Երբեք չգիտես, թե ինչ կարող են սովորել դրա հետ խաղալով 0:03:34.000,0:03:39.000 Բայց գիտեք, կարող եք նրանց պարզապես թույլ տալ, որ ինքնուրույն գլուխ հանեն, ու հավատացե'ք, 0:03:40.000,0:03:42.000 այնպիսի բաներ կբացահայտեն, 0:03:42.000,0:03:47.000 որ դուք անգամ Dora the Explorer խաղալիքներով խաղալիս չեք բացահայտի: 0:03:48.000,0:03:51.000 Համար երկու` գրպանի դանակ ունեցիր: 0:03:51.000,0:03:55.000 Գրպանի դանակները մի տեսակ մեր մշակույթից դուրս են գալիս, 0:03:56.000,0:03:58.000 որն ըստ իս` սարսափելի է: 0:03:58.000,0:04:01.000 (Ծիծաղ) 0:04:02.000,0:04:07.000 Գրպանի առաջին դանակը նման է ունեցածդ առաջին բազմունակ գործիքին: 0:04:07.000,0:04:10.000 Հասկանում եք, այն միաժամանակ կարող է լինել բահիկ, լծակ, 0:04:10.000,0:04:13.000 պտուտակահան, ինչպես նաև սայր: 0:04:13.000,0:04:18.000 Եվ գիտեք, այն հզոր գործիք է: 0:04:18.000,0:04:21.000 Շատ մշակույթներում ընդունված է, 0:04:21.000,0:04:23.000 որ հենց երեխաները սկսում են չորեքթաթ քայլել, նրանց դանակ են տալիս: 0:04:23.000,0:04:27.000 Դրանք Ինուիթ երեխաներն են, որոնք կետի ճարպ են կտրում: 0:04:27.000,0:04:31.000 Առաջին անգամ դա տեսել եմ մի կանադական ֆիլմում, երբ 10 տարական էի 0:04:31.000,0:04:35.000 և դա ինձ վրա թողեց տևական տպավորություն` տեսնել, թե երեխաներն ինչպես են խաղում դանակների հետ: 0:04:35.000,0:04:39.000 Ֆիլմը ցույց է տալիս, որ գործիքների միջոցով երեխաների մոտ 0:04:39.000,0:04:41.000 կարող է զարգանալ ինքնության զգացում շատ վաղ տարիքից: 0:04:41.000,0:04:43.000 Առանձնացրու’ մի քանի պարզ կանոն՝ 0:04:44.000,0:04:49.000 դանակը միշտ մարմնից հեռու պահել, սայրը սուր պահել, ուժեղ չսեղմել: 0:04:49.000,0:04:52.000 Սրանք բաներ են, որ երեխաները կարող են հասկանալ ու կիրառել: 0:04:52.000,0:04:53.000 Այո, իհարկե, նրանք երբեմն էլ վնասվում են: 0:04:53.000,0:04:56.000 Ես ինքս մի քանի սարափելի սպի ունեմ ոտքիս վրա: 0:04:57.000,0:04:59.000 Բայց ոչինչ, փոքր տարիքում վերքերը շուտ են լավանում: 0:04:59.000,0:05:03.000 (Ծիծաղ) 0:05:03.000,0:05:05.000 Համար երեք` նիզակ նետիր: 0:05:06.000,0:05:10.000 Պարզվում է, որ մեր ուղեղն իրականում ստեղծված է իրեր նետելու համար, 0:05:10.000,0:05:15.000 և մկանների նման, եթե չես օգտագործում ուղեղիդ այդ մասերը, 0:05:15.000,0:05:17.000 դրանք հակված են ժամանակի ընթացքում քայքայվելու: 0:05:18.000,0:05:21.000 Բայց երբ դրանք վարժեցնում ես, 0:05:21.000,0:05:23.000 ցանկացած մկան ուժ է տալիս ամբողջ համակարգին, 0:05:23.000,0:05:25.000 ցանկացած մկան ուժ է տալիս ամբողջ համակարգին, 0:05:26.000,0:05:30.000 Այսպիսով, պարզվում է, որ ինչ-որ բաներ նետելը 0:05:30.000,0:05:33.000 խթանում է ճակատային և կողքային բլթակները, 0:05:33.000,0:05:38.000 որոնք կապված են տեսողական ընկալման, եռաչափ հասկացողության, 0:05:38.000,0:05:43.000 նաև կառուցվածքային խնդիրներ լուծելու հետ. այսպիսով, առաջանում է զգացում, 0:05:43.000,0:05:47.000 որն օգնում է զարգացնել երևակայական հմտություններն ու կանխագուշակելու կարողությունները: 0:05:48.000,0:05:53.000 Նետումը վերլուծական և ֆիզիկական հմտությունների մի համակցություն է, 0:05:53.000,0:05:57.000 որը շատ լավ է ամբողջ մարմինը մարզելու համար: 0:05:57.000,0:06:03.000 Թիրախի վրա հիմնված նմանատիպ վարժությունները նաև 0:06:03.000,0:06:08.000 օգնում են երեխաների մոտ զարգացնել հետևյալ հմտությունները` ուշադրությունը և կենտրոնացումը: 0:06:08.000,0:06:10.000 Այսպիսով, սա իրոք լավ միտք է: 0:06:10.000,0:06:14.000 Համար չորս` քանդել սարքավորումները: 0:06:14.000,0:06:18.000 Սպասք լվացող ձեր մեքենայի մեջ մի ողջ հետաքրքիր աշխարհ է թաքնված: 0:06:18.000,0:06:23.000 Մյուս անգամ, երբ կուզենաք ինչ-որ սարքավորում դեն նետել, կանգ առեք: 0:06:23.000,0:06:26.000 Փոխարենը քանդեք այն ձեր երեխայի հետ կամ նրան ուղարկեք իմ դպրոց, 0:06:26.000,0:06:28.000 ու մենք միասին այն կքանդենք: 0:06:28.000,0:06:30.000 Եթե նույնիսկ դուք չգիտեք, թե ինչ մասեր են, 0:06:30.000,0:06:33.000 ապա պարզեք, թե դրանք ինչի համար են: 0:06:33.000,0:06:36.000 Դա իսկապես շատ լավ վարժություն է երեխաների համար, 0:06:36.000,0:06:42.000 այն իմաստով, որ նրանք կարող են առարկաները մաս-մաս անել, 0:06:42.000,0:06:44.000 և նշանակություն չունի, թե դրանք որքան բարդ են. 0:06:44.000,0:06:48.000 փոքրիկները կարող են հասկանալ դրանց մասերը, 0:06:48.000,0:06:50.000 ինչն էլ նշանակում է, որ վերջիվերջո նրանք ամեն ինչից գլուխ կհանեն: 0:06:50.000,0:06:53.000 Դա իմացության զգացումն է. զգացում, որ դու ինչ-որ բան ճանաչում ես: 0:06:54.000,0:06:57.000 Այսպիսով, այս սև արկղերը, որոնց հետ մենք ապրում ենք, 0:06:57.000,0:07:01.000 իրականում բարդ իրեր են, որոնք ստեղծել են այլ մարդիկ 0:07:01.000,0:07:03.000 և որոնցից դուք կարող եք գլուխ հանել: 0:07:03.000,0:07:07.000 Համար հինգ` երկու մասի բաժանենք: 0:07:07.000,0:07:09.000 Խախտե'ք թվային դարաշրջանի հեղինակային իրավունքների մասին օրենքը: 0:07:09.000,0:07:12.000 (Ծիծաղ) 0:07:12.000,0:07:15.000 Կան կանոններ 0:07:15.000,0:07:18.000 որոնք չեն վերաբերում անվտանգությանը, 0:07:18.000,0:07:20.000 այլ պարզապես սահմանափակում են մեր ու մեր ունեցած իրերի փոխազդեցությունը. այս դեպքում խոսքը վերաբերում է թվային մեդիային: 0:07:21.000,0:07:28.000 Սա շատ պարզ վարժանք է: ITune-ում մի երգ գնեք, ձայնագրե'ք այն խտասկավառակի վրա, 0:07:28.000,0:07:31.000 հետո խտասկավառակից այն MP3 կրիչի վրա տեղփոխեք ու նորից համակարգչով լսե'ք: 0:07:31.000,0:07:33.000 Դուք հենց նոր օրենքը խախտեցիք: 0:07:33.000,0:07:37.000 Իրականում Ամերիկայի Ձայնագրման Արդյունաբերության Ասոցիացիան կարող է հետապնդել ձեզ դրա համար: 0:07:37.000,0:07:39.000 Կարևոր է, որ երեխաները հասկանան հետևյալը. 0:07:39.000,0:07:43.000 կան օրենքներ, որոնք հեշտ է պատահաբար խախտել, 0:07:43.000,0:07:45.000 և օրենքներն էլ պետք է մեկնաբանվեն: 0:07:45.000,0:07:48.000 Մենք հաճախ ենք երեխաների հետ խոսում սրա մասին 0:07:48.000,0:07:52.000 երբ իրերը կոտրում ենք, բացում, մաս-մաս անում 0:07:52.000,0:07:55.000 մասերն օգտագործում այլ բաների համար, 0:07:55.000,0:08:00.000 նաև երբ գնում ենք մեքենա վարելու: 0:08:01.000,0:08:05.000 Մեքենա վարելը…իրոք, շատ ոգևորող բան է երեխաների համար, 0:08:05.000,0:08:07.000 կարելի է ասել, ոգևորության գագաթնակետը: 0:08:07.000,0:08:09.000 (Ծիծաղ) 0:08:09.000,0:08:13.000 Նրանք, ովքեր չեն ցանկանում խախտել օրենքը, 0:08:13.000,0:08:16.000 կարող են վարել ավտոմեքենա իրենց երեխայի հետ: 0:08:16.000,0:08:19.000 Դա մի մեծ փուլ է ձեր երեխայի համար: 0:08:19.000,0:08:21.000 Դա պատահում է մոտավորապես այն ժամանակ, 0:08:21.000,0:08:24.000 երբ փոքրիկներին սկսում են գրավել բաներ, ինչպիսիք դինոզավրերն են, 0:08:24.000,0:08:26.000 արտաքին աշխարհի այն մեծ բաները, 0:08:26.000,0:08:28.000 որոնք նրանք ցանկանում են ընկալել: 0:08:28.000,0:08:33.000 Մեքենան էլ է այդ շարքում, և նրանք կարող են նստել մեքենա ու վարել այն: 0:08:33.000,0:08:37.000 Սա, իրոք, նշանակալից փաստ է, որովհետև դա նրանց առիթ է տալիս կառավարել աշխարհն 0:08:37.000,0:08:42.000 այնպես, ինչպես նրանք սովորաբար չեն կարողանում անել: 0:08:42.000,0:08:44.000 Եվ դա լրիվ օրինական է: 0:08:44.000,0:08:46.000 Գտե'ք մի ընդարձակ դատարկ տարածք, համոզվե'ք,, որ այն դատարկ է 0:08:46.000,0:08:50.000 մասնավոր սեփականություն է, և թու'յլ տվեք երեխաներին վարել ձեր մեքենան: 0:08:50.000,0:08:52.000 Իրականում շատ ապահով է, 0:08:52.000,0:08:54.000 ու մեծ ուրախություն է ողջ ընտանիքի համար: 0:08:54.000,0:08:56.000 (Ծիծաղ) 0:08:56.000,0:08:58.000 Այսպիսով, երևի այսքանը: 0:08:58.000,0:09:01.000 Բայց սա եղավ հինգ ու կես: Լավ, ոչինչ: