Դեյվ Մեսլին․ Անտարբերության հակաթույնը
-
0:00 - 0:02Որքա՞ն հաճախ ենք մենք լսում
-
0:02 - 0:04այն մասին, որ մարդիկ անտարբեր են։
-
0:04 - 0:06Որքա՞ն անգամ են ձեզ ասել,
-
0:06 - 0:09որ իրական փոփոխությունն անհնար է,
-
0:09 - 0:11քանի որ մարդիկ չափազանց եսասեր են,
-
0:11 - 0:13հիմար կամ ծույլ,
-
0:13 - 0:16որպեսզի փորձեն ինչ-որ բան փոխել իրենց համայնքում։
-
0:16 - 0:19Ես այսօր առաջ եմ քաշում այն միտքը, որ անտարբերությունը
-
0:19 - 0:21իրականում գոյություն չունի,
-
0:21 - 0:23ավելին, մարդիկ մտահոգված են,
-
0:23 - 0:25բայց մենք ապրում ենք մի աշխարհում,
-
0:25 - 0:27որն ակտիվորեն խոչընդոտում է մասնակցությունը՝
-
0:27 - 0:30մարդկանց համար անըդհատ արգելքներ ստեղծելով։
-
0:30 - 0:32Ես մի քանի օրինակ կբերեմ՝ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունեմ։
-
0:32 - 0:34Եկեք սկսենք քաղաքապետարանից։
-
0:34 - 0:36Երբևէ տեսե՞լ եք սրա նման մի բան։
-
0:36 - 0:38Սա թերթի գովազդ է։
-
0:38 - 0:41Այն ծանուցում է տարածքի օգտագործման դիմումի փոփոխության մասին, գրասենյակի նոր շենքի տեղափոխման հետ կապված,
-
0:41 - 0:43որպեսզի հարևանությամբ ապրող մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում։
-
0:43 - 0:45Ինչպես տեսնում եք, սա անհնար է կարդալ։
-
0:45 - 0:47Պետք է կարդալ դրա կեսը,
-
0:47 - 0:49գտնելու համար հասցեն, որի մասին նրանք խոսում են,
-
0:49 - 0:51և շարունակել կարդալ մանր 10-չափի տառատեսակով գրված տեքստը,
-
0:51 - 0:54հասկանալու համար, թե ինչպես իրականում մասնակցել գործընթացին։
-
0:54 - 0:57Պատկերացրեք որ մասնավոր սեկտորը նույն կերպ գովազդ աներ,
-
0:57 - 1:00որ Nike-ը ցանկանար վաճառել մի զույգ կոշիկ,
-
1:00 - 1:03և այսպիսի գովազդ տեղադրեր թերթում։
-
1:03 - 1:06(Ծափահարություններ)
-
1:06 - 1:08Նման բան երբեք տեղի չէր ունենա։
-
1:08 - 1:10Դուք երբեք այդպիսի գովազդ չէիք տեսնի,
-
1:10 - 1:13որովհետև Nike-ը ցանկանում է, որ դուք գնեք իրենց կոշիկները։
-
1:13 - 1:15Մինչդեռ Տորոնտո քաղաքը
-
1:15 - 1:17ակնհայտորեն չի ցանկանում, որ դուք մասնակցեք պլանավորման գործընթացին,
-
1:17 - 1:19այլապես իրենց գովազդներն այսպիսի տեսք կունենային,
-
1:19 - 1:21ամբողջ տեղեկատվությունը պարզ նշված կլիներ։
-
1:21 - 1:23Քանի դեռ քաղաքապետարանը նման ծանուցումներ է տարածում
-
1:23 - 1:25մարդկանց ներգրավելու համար,
-
1:25 - 1:27մարդիկ անկհայտ է, որ ոչինչ չեն անելու։
-
1:27 - 1:29Բայց դա անտարբերություն չէ,
-
1:29 - 1:32դա կանխամտածված բացառում է։
-
1:32 - 1:34Հանրային տարածք։
-
1:34 - 1:36(Ծափահարություններ)
-
1:36 - 1:38Այն թե ինչպես ենք մենք վարվում մեր հանրային տարածքների հետ
-
1:38 - 1:40հսկայական արգելք է
-
1:40 - 1:43ցանկացած տեսակի քաղաքական փոփոխության ճանապարհին։
-
1:43 - 1:46Քանի որ մենք փաստացիորեն վաճառում ենք խոսքի ազատությունը։
-
1:46 - 1:49Ամենաշտ գումար ունեցողը ստանում է ամենաբարձ ձայնի իրավունքը՝
-
1:49 - 1:51իշխելով վիզուալ և մտավոր միջավայրը։
-
1:51 - 1:53Այս մոդելի դեպքում խնդիրը նրանում է,
-
1:53 - 1:55որ կան մի շարք հրաշալի մտքեր, որոնք պետք է բարձրաձայնել,
-
1:55 - 1:57բայց դրանց բարձրաձայնելը շահավետ չէ։
-
1:57 - 2:00Այնպես, որ դուք դրանք երբեք չեք տեսնի փողոցում հայտարարությունների տախտակի վրա։
-
2:00 - 2:02Զանգվածային մամուլը շատ կարևոր դեր ունի
-
2:02 - 2:05քաղաքականության մեջ մեր մասնակցության գործում,
-
2:05 - 2:07հիմնականում անտեսելով քաղաքականությունը
-
2:07 - 2:09և կենտրոնանալով հայտնի մարդկանց և բամբասանքների վրա։
-
2:09 - 2:12Բայց, նույնիսկ, երբ նրանք խոսում են կարևոր քաղաքական հարցերի շուրջ,
-
2:12 - 2:15դա արվում է այն կերպ, որ խոչընդոտում է մասնակցությունը։
-
2:15 - 2:17Ես մի օրինակ կբերեմ․ ահա անցած շաբաթվա Now ամսագիրը,
-
2:17 - 2:19սա Տորոնտոյի պրոգրեսիվ շաբաթական հանդեսներից մեկն է։
-
2:19 - 2:21Ահա առաջին էջի նյութը։
-
2:21 - 2:24Սա մի հոդված է թատերական ներկայացման մասին,
-
2:24 - 2:26և այն սկսվում է հիմնական տեղեկությամբ, թե որտեղ է այն տեղի ունենում,
-
2:27 - 2:30հաշվի առնելով, որ հոդվածը կարդալուց հետո, միգուցե դուք ցանկություն կունենանք գնալ տեսնել այն,
-
2:30 - 2:32նշված է ներկայացման վայրը, ժամը, վեբ կայքը։
-
2:32 - 2:34Նույն էլ այս մյուս հոդվածի դեպքում է, սա մի ֆիլմի ակնարկ է,
-
2:34 - 2:36սա գեղարվեստական ակնարկ է,
-
2:36 - 2:39գրքի ակնարկ, նշված է, թե որտեղ է տեղի ունենալու գրքի ընթերցումը, եթե դուք ցանկանում եք դրան մասնակցել։
-
2:39 - 2:41Ռեստորանի ակնարկ․ հնարավոր է, որ դուք ոչ միայն ցանկություն ունենաք կարդալ ռեստորանի մասին,
-
2:41 - 2:43այլ նաև այցելել այն։
-
2:43 - 2:45Այդ իսկ պատճառով, նշված է ռեստորանի հասցեն, գները,
-
2:45 - 2:47հեռախոսի համարը և այլն։
-
2:47 - 2:49Հիմա անցնենք քաղաքական հոդվածներին։
-
2:49 - 2:52Ահա մի հրաշալի հոդված ներկայումս տեղի ունեցող ընտրարշավի մասին։
-
2:52 - 2:54Այն պարունակում է թեկնածուների մասին տեղեկություն, շատ լավ է գրված,
-
2:54 - 2:56բայց չկա որևէ տեղեկատվություն, չկա հետադարձ կապի հնարավորություն,
-
2:56 - 2:58նշված չէ ընտրարշավների վեբ կայքը,
-
2:58 - 3:01չկա որևէ տեղեկատվություն ընտրական բանավեճերի մասին։
-
3:01 - 3:03Ահա մեկ այլ շատ լավ հոդված
-
3:03 - 3:06մի նոր արշավի մասին՝ ուղղված տրանզիտ փոխադրումների սեփականաշնորհման դեմ,
-
3:06 - 3:09կրկին առանց որևէ տեղեկատվության արշավի մասին։
-
3:09 - 3:11Կարծես մեզ ուզում են համոզել,
-
3:11 - 3:13որ ընթերցողներն ավելի հակված են ուտել,
-
3:13 - 3:16գիրք կարդալ, ֆիլմ դիտել, քան մասնակցել համայնքի կառավարման գործընթացին։
-
3:16 - 3:18Դուք կարող եք մտածել, որ դա մանրուք է,
-
3:18 - 3:21բայց ես կարծում եմ, որ դա կարևոր է, քանի որ
-
3:21 - 3:25այն ամրապնդում է այն վտանգավոր միտքը,
-
3:25 - 3:28որ քաղաքականության մեջ մենք հանդիսատես ենք։
-
3:28 - 3:30Հերոսներ․ ինչպե՞ս ենք մենք դիտում առաջնորդությունը։
-
3:30 - 3:33Նայեք այս տաս ֆիլմերին։ Ի՞նչ ընդհանուր բան կա։
-
3:33 - 3:35Որևէ մեկը կարո՞ղ է գուշակել։
-
3:35 - 3:37Նրանց բոլորի հերոսներն ընտրյալներ են։
-
3:37 - 3:40Ինչ որ մեկը մոտեցել է նրանց և ասել․ «Դու ընտրյալ ես։
-
3:40 - 3:42Մարգարեության համաձայն, դու պետք է փրկես աշխարհը»։
-
3:42 - 3:45Եվ ապա այդ ինչ-որ մեկը գնում փրկում է աշխարհը, որովհետև նրան այդպես են ասել,
-
3:45 - 3:47և մի քանի մարդ է տանում իր հետևից։
-
3:47 - 3:49Սա օգնում է ինձ հասկանալ,
-
3:49 - 3:52թե ինչու շատ մարդիկ իրենց որպես առաջնորդ չեն տեսնում։
-
3:52 - 3:55Դա այն պատճառով է, որ առաջնորդության մասին սխալ պատկերացումներ են ստեղծվում։
-
3:55 - 3:57Հերոսական ջանքը դա հավաքական ջանքն է,
-
3:57 - 3:59նախ և առաջ։
-
3:59 - 4:02Երկրորդ հերթին, այն հեռու է կատարյալ և հմայիչ լինելուց,
-
4:02 - 4:04և այն հանկարծակի չի սկսվում և ավարտվում։
-
4:04 - 4:06Դա ձեր ամբողջ կյանքի ընթացքում անընդմեջ տեղի ունեցող գործընթաց է։
-
4:06 - 4:08Բայց ամենակարևորը, այն կամավոր է։
-
4:08 - 4:10Այն կամավոր է։
-
4:10 - 4:13Քանի դեռ մենք սովորեցնում ենք մեր երեխաներին,
-
4:13 - 4:16որ հերոսությունը սկսվում է, երբ ինչ-որ մեկը ձեր ճակատին նշան է նկարում,
-
4:16 - 4:18կամ ինչ-որ մեկն ասում է ձեզ, որ դուք մարգարեության մի մասն եք կազմում,
-
4:18 - 4:21նրանք մոռանում են առաջնորդության ամենակարևոր առանձնահատկության մասին․
-
4:21 - 4:23այն գալիս է ներսից։
-
4:23 - 4:25Այն ձեր երազանքներին հետևելու ձգտումն է,
-
4:25 - 4:27առանց հատուկ հրավերի,
-
4:27 - 4:30և ապա համատեղ աշխատանքն է՝ իրականացնելու համար այդ երազանքները։
-
4:30 - 4:32Քաղաքական կուսակցությունները։ Աստված իմ։
-
4:32 - 4:35Քաղաքական կուսակցությունները պետք է և կարող են լինել
-
4:35 - 4:37քաղաքականության մեջ
-
4:37 - 4:39մարդկանց նեգրավելու հիմնական միջոցը։
-
4:39 - 4:41Դրա փոխարեն, դճբախտաբար, դրանք
-
4:41 - 4:44ոգևորություն և ստեղծարարություն չներշնչող կազմակերպություններ են,
-
4:44 - 4:46որոնք հույսը դրել են շուկայի հետազոտության,
-
4:46 - 4:48հարցումների և ֆոկուս խմբերի վրա,
-
4:48 - 4:50որոնք բոլորն էլ նույն բանն են ասում, և որպես արդյունք,
-
4:50 - 4:53մենք ստանում ենք տեղեկատվություն, որն ուզում ենք ստանալ,
-
4:53 - 4:56համարձակ և ստեղծարար որոշումների և մտքերի հաշվին։
-
4:56 - 4:59Մարդիկ իհարկե շատ լավ զգում են դա, և այն ցինիզմ է սնուցում։
-
4:59 - 5:05(Ծափահարություններ)
-
5:05 - 5:07Բարեգործական կարգավիճակ.
-
5:07 - 5:10Խմբերը, որոնք բարեգործական կարգավիճակ ունեն Կանադայում, իրավունք չունեն շահերի պաշտպանությամբ զբաղվել:
-
5:10 - 5:13Սա հսկայական խնդիր է և հսկայական արգելք,
-
5:13 - 5:16քանի որ դա նշանակում է, որ ամենահոգատար և ամենատեղեկացված ձայները
-
5:16 - 5:19դատապարտված են լռության, հատկապես ընտրությունների ընթացքում:
-
5:19 - 5:21Հենց սա էլ վերջին արգելքն է, որի մասին ցանկանում եմ խոսել․
-
5:21 - 5:23մեր ընտրությունները։
-
5:23 - 5:26Ինչպես դուք գիտեք, ընտրությունները Կանադայում խայտառակություն են։
-
5:26 - 5:28Մենք օգտվում ենք հնացած համակարգերից,
-
5:28 - 5:30որոնք արդար չեն և պատահական արդյունքներ են ստեղծում։
-
5:30 - 5:32Կանադան ներկայումս ղեկավարվում է մի կուսակցության կողմից,
-
5:32 - 5:35որին Կանադայի քաղաքացիների մեծ մասը դեմ է։
-
5:35 - 5:38Ինչպե՞ս մենք կարող ենք խրախուսել մարդկանց քվեարկել,
-
5:38 - 5:40երբ քվեները որևէ բան չեն փոխում Կանադայում։
-
5:40 - 5:42Այս ամենը գումարվում է իրար,
-
5:42 - 5:44և իհարկե մարդիկ անտարբեր են թվում։
-
5:44 - 5:46Դա նման է գլխով պատը ջարդելուն։
-
5:46 - 5:48Ես չեմ փորձում կենտրոնանալ բացասականի վրա,
-
5:48 - 5:50խոսելով այս բոլոր արգելքների մասին։
-
5:50 - 5:53Հակառակը․ ես իրականում համոզված եմ, որ մարդիկ լավն են և խելացի են,
-
5:53 - 5:56և որ նրանք անտարբեր չեն։
-
5:56 - 5:59Բայց, ինչպես ասացի, մենք ապրում ենք մի միջավայրում,
-
5:59 - 6:03որտեղ մեր ճանապարհին գույություն ունենա այս բոլոր արգելքները։
-
6:03 - 6:06Քանի դեռ մենք հավատում ենք, որ մարդիկ, մեր հարևանները,
-
6:06 - 6:10եսասեր են, հիմար կամ ծույլ,
-
6:10 - 6:12չկա ոչ մի հույս։
-
6:12 - 6:14Բայց մենք կարող ենք փոխել այդ ամենն ինչի մասին ես պատմեցի։
-
6:14 - 6:16Մենք կարող ենք մեր քաղաքապետարանն ավելի բաց դարձնել։
-
6:16 - 6:18Մենք կարող ենք բարեփոխել մեր ընտրական համակարգը։
-
6:18 - 6:20Մենք կարող ենք դեմոկրատացնել մեր հանրային տարածքները։
-
6:20 - 6:22Ես ցանկանում եմ ասել,
-
6:22 - 6:24որ եթե մենք կարողանանք վերասահմանել անտարբերությունը,
-
6:24 - 6:26ոչ որպես ներքին սինդրոմ,
-
6:26 - 6:28այլ որպես մի շարք մշակութային արգելքների խճճված կծիկ,
-
6:28 - 6:31որը խոչընդոտում է մասնակցության գործընթացը,
-
6:31 - 6:34և եթե մենք կարողանանք հստակ սահմանել, հստակ ճանաչել
-
6:34 - 6:36թե որոնք են այդ արգելքները,
-
6:36 - 6:39և ապա միահամուռ ուժերով պայքարենք դրանց դեմ,
-
6:39 - 6:41ապա ամեն ինչ հնարավոր կինի։
-
6:41 - 6:43Շնորհակալություն։
-
6:43 - 6:45(Ծափահարություններ)
- Title:
- Դեյվ Մեսլին․ Անտարբերության հակաթույնը
- Speaker:
- Dave Meslin
- Description:
-
Տեղական ինքնակառավարումը՝ դպրոցներներում, խորհրդի ընտրություններում, տեղի է ունենում հենց այնտեղ, որտեղ մենք ապրում ենք։ Ինչու՞ մենք ավելի շատ չենք ներգրավվում այդ ամենի մեջ։ Արդյո՞ք պատճառն անտարբերությունն է։ Դեյվ Մեսլինն ասում է՝ ոչ։ Նա սահմանում է 7 խոչընդոտ, որոնք խանգարում են մեզ մասնակցել համայնքի գործերի կառավարմանը, նույնիսկ, երբ մենք իրականում անտարբեր չենք։
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 06:45