1 00:00:00,000 --> 00:00:02,000 Որքա՞ն հաճախ ենք մենք լսում 2 00:00:02,000 --> 00:00:04,000 այն մասին, որ մարդիկ անտարբեր են։ 3 00:00:04,000 --> 00:00:06,000 Որքա՞ն անգամ են ձեզ ասել, 4 00:00:06,000 --> 00:00:09,000 որ իրական փոփոխությունն անհնար է, 5 00:00:09,000 --> 00:00:11,000 քանի որ մարդիկ չափազանց եսասեր են, 6 00:00:11,000 --> 00:00:13,000 հիմար կամ ծույլ, 7 00:00:13,000 --> 00:00:16,000 որպեսզի փորձեն ինչ-որ բան փոխել իրենց համայնքում։ 8 00:00:16,000 --> 00:00:19,000 Ես այսօր առաջ եմ քաշում այն միտքը, որ անտարբերությունը 9 00:00:19,000 --> 00:00:21,000 իրականում գոյություն չունի, 10 00:00:21,000 --> 00:00:23,000 ավելին, մարդիկ մտահոգված են, 11 00:00:23,000 --> 00:00:25,000 բայց մենք ապրում ենք մի աշխարհում, 12 00:00:25,000 --> 00:00:27,000 որն ակտիվորեն խոչընդոտում է մասնակցությունը՝ 13 00:00:27,000 --> 00:00:30,000 մարդկանց համար անըդհատ արգելքներ ստեղծելով։ 14 00:00:30,000 --> 00:00:32,000 Ես մի քանի օրինակ կբերեմ՝ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունեմ։ 15 00:00:32,000 --> 00:00:34,000 Եկեք սկսենք քաղաքապետարանից։ 16 00:00:34,000 --> 00:00:36,000 Երբևէ տեսե՞լ եք սրա նման մի բան։ 17 00:00:36,000 --> 00:00:38,000 Սա թերթի գովազդ է։ 18 00:00:38,000 --> 00:00:41,000 Այն ծանուցում է տարածքի օգտագործման դիմումի փոփոխության մասին, գրասենյակի նոր շենքի տեղափոխման հետ կապված, 19 00:00:41,000 --> 00:00:43,000 որպեսզի հարևանությամբ ապրող մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում։ 20 00:00:43,000 --> 00:00:45,000 Ինչպես տեսնում եք, սա անհնար է կարդալ։ 21 00:00:45,000 --> 00:00:47,000 Պետք է կարդալ դրա կեսը, 22 00:00:47,000 --> 00:00:49,000 գտնելու համար հասցեն, որի մասին նրանք խոսում են, 23 00:00:49,000 --> 00:00:51,000 և շարունակել կարդալ մանր 10-չափի տառատեսակով գրված տեքստը, 24 00:00:51,000 --> 00:00:54,000 հասկանալու համար, թե ինչպես իրականում մասնակցել գործընթացին։ 25 00:00:54,000 --> 00:00:57,000 Պատկերացրեք որ մասնավոր սեկտորը նույն կերպ գովազդ աներ, 26 00:00:57,000 --> 00:01:00,000 որ Nike-ը ցանկանար վաճառել մի զույգ կոշիկ, 27 00:01:00,000 --> 00:01:03,000 և այսպիսի գովազդ տեղադրեր թերթում։ 28 00:01:03,000 --> 00:01:06,000 (Ծափահարություններ) 29 00:01:06,000 --> 00:01:08,000 Նման բան երբեք տեղի չէր ունենա։ 30 00:01:08,000 --> 00:01:10,000 Դուք երբեք այդպիսի գովազդ չէիք տեսնի, 31 00:01:10,000 --> 00:01:13,000 որովհետև Nike-ը ցանկանում է, որ դուք գնեք իրենց կոշիկները։ 32 00:01:13,000 --> 00:01:15,000 Մինչդեռ Տորոնտո քաղաքը 33 00:01:15,000 --> 00:01:17,000 ակնհայտորեն չի ցանկանում, որ դուք մասնակցեք պլանավորման գործընթացին, 34 00:01:17,000 --> 00:01:19,000 այլապես իրենց գովազդներն այսպիսի տեսք կունենային, 35 00:01:19,000 --> 00:01:21,000 ամբողջ տեղեկատվությունը պարզ նշված կլիներ։ 36 00:01:21,000 --> 00:01:23,000 Քանի դեռ քաղաքապետարանը նման ծանուցումներ է տարածում 37 00:01:23,000 --> 00:01:25,000 մարդկանց ներգրավելու համար, 38 00:01:25,000 --> 00:01:27,000 մարդիկ անկհայտ է, որ ոչինչ չեն անելու։ 39 00:01:27,000 --> 00:01:29,000 Բայց դա անտարբերություն չէ, 40 00:01:29,000 --> 00:01:32,000 դա կանխամտածված բացառում է։ 41 00:01:32,000 --> 00:01:34,000 Հանրային տարածք։ 42 00:01:34,000 --> 00:01:36,000 (Ծափահարություններ) 43 00:01:36,000 --> 00:01:38,000 Այն թե ինչպես ենք մենք վարվում մեր հանրային տարածքների հետ 44 00:01:38,000 --> 00:01:40,000 հսկայական արգելք է 45 00:01:40,000 --> 00:01:43,000 ցանկացած տեսակի քաղաքական փոփոխության ճանապարհին։ 46 00:01:43,000 --> 00:01:46,000 Քանի որ մենք փաստացիորեն վաճառում ենք խոսքի ազատությունը։ 47 00:01:46,000 --> 00:01:49,000 Ամենաշտ գումար ունեցողը ստանում է ամենաբարձ ձայնի իրավունքը՝ 48 00:01:49,000 --> 00:01:51,000 իշխելով վիզուալ և մտավոր միջավայրը։ 49 00:01:51,000 --> 00:01:53,000 Այս մոդելի դեպքում խնդիրը նրանում է, 50 00:01:53,000 --> 00:01:55,000 որ կան մի շարք հրաշալի մտքեր, որոնք պետք է բարձրաձայնել, 51 00:01:55,000 --> 00:01:57,000 բայց դրանց բարձրաձայնելը շահավետ չէ։ 52 00:01:57,000 --> 00:02:00,000 Այնպես, որ դուք դրանք երբեք չեք տեսնի փողոցում հայտարարությունների տախտակի վրա։ 53 00:02:00,000 --> 00:02:02,000 Զանգվածային մամուլը շատ կարևոր դեր ունի 54 00:02:02,000 --> 00:02:05,000 քաղաքականության մեջ մեր մասնակցության գործում, 55 00:02:05,000 --> 00:02:07,000 հիմնականում անտեսելով քաղաքականությունը 56 00:02:07,000 --> 00:02:09,000 և կենտրոնանալով հայտնի մարդկանց և բամբասանքների վրա։ 57 00:02:09,000 --> 00:02:12,000 Բայց, նույնիսկ, երբ նրանք խոսում են կարևոր քաղաքական հարցերի շուրջ, 58 00:02:12,000 --> 00:02:15,000 դա արվում է այն կերպ, որ խոչընդոտում է մասնակցությունը։ 59 00:02:15,000 --> 00:02:17,000 Ես մի օրինակ կբերեմ․ ահա անցած շաբաթվա Now ամսագիրը, 60 00:02:17,000 --> 00:02:19,000 սա Տորոնտոյի պրոգրեսիվ շաբաթական հանդեսներից մեկն է։ 61 00:02:19,000 --> 00:02:21,000 Ահա առաջին էջի նյութը։ 62 00:02:21,000 --> 00:02:24,000 Սա մի հոդված է թատերական ներկայացման մասին, 63 00:02:24,000 --> 00:02:26,000 և այն սկսվում է հիմնական տեղեկությամբ, թե որտեղ է այն տեղի ունենում, 64 00:02:27,000 --> 00:02:30,000 հաշվի առնելով, որ հոդվածը կարդալուց հետո, միգուցե դուք ցանկություն կունենանք գնալ տեսնել այն, 65 00:02:30,000 --> 00:02:32,000 նշված է ներկայացման վայրը, ժամը, վեբ կայքը։ 66 00:02:32,000 --> 00:02:34,000 Նույն էլ այս մյուս հոդվածի դեպքում է, սա մի ֆիլմի ակնարկ է, 67 00:02:34,000 --> 00:02:36,000 սա գեղարվեստական ակնարկ է, 68 00:02:36,000 --> 00:02:39,000 գրքի ակնարկ, նշված է, թե որտեղ է տեղի ունենալու գրքի ընթերցումը, եթե դուք ցանկանում եք դրան մասնակցել։ 69 00:02:39,000 --> 00:02:41,000 Ռեստորանի ակնարկ․ հնարավոր է, որ դուք ոչ միայն ցանկություն ունենաք կարդալ ռեստորանի մասին, 70 00:02:41,000 --> 00:02:43,000 այլ նաև այցելել այն։ 71 00:02:43,000 --> 00:02:45,000 Այդ իսկ պատճառով, նշված է ռեստորանի հասցեն, գները, 72 00:02:45,000 --> 00:02:47,000 հեռախոսի համարը և այլն։ 73 00:02:47,000 --> 00:02:49,000 Հիմա անցնենք քաղաքական հոդվածներին։ 74 00:02:49,000 --> 00:02:52,000 Ահա մի հրաշալի հոդված ներկայումս տեղի ունեցող ընտրարշավի մասին։ 75 00:02:52,000 --> 00:02:54,000 Այն պարունակում է թեկնածուների մասին տեղեկություն, շատ լավ է գրված, 76 00:02:54,000 --> 00:02:56,000 բայց չկա որևէ տեղեկատվություն, չկա հետադարձ կապի հնարավորություն, 77 00:02:56,000 --> 00:02:58,000 նշված չէ ընտրարշավների վեբ կայքը, 78 00:02:58,000 --> 00:03:01,000 չկա որևէ տեղեկատվություն ընտրական բանավեճերի մասին։ 79 00:03:01,000 --> 00:03:03,000 Ահա մեկ այլ շատ լավ հոդված 80 00:03:03,000 --> 00:03:06,000 մի նոր արշավի մասին՝ ուղղված տրանզիտ փոխադրումների սեփականաշնորհման դեմ, 81 00:03:06,000 --> 00:03:09,000 կրկին առանց որևէ տեղեկատվության արշավի մասին։ 82 00:03:09,000 --> 00:03:11,000 Կարծես մեզ ուզում են համոզել, 83 00:03:11,000 --> 00:03:13,000 որ ընթերցողներն ավելի հակված են ուտել, 84 00:03:13,000 --> 00:03:16,000 գիրք կարդալ, ֆիլմ դիտել, քան մասնակցել համայնքի կառավարման գործընթացին։ 85 00:03:16,000 --> 00:03:18,000 Դուք կարող եք մտածել, որ դա մանրուք է, 86 00:03:18,000 --> 00:03:21,000 բայց ես կարծում եմ, որ դա կարևոր է, քանի որ 87 00:03:21,000 --> 00:03:25,000 այն ամրապնդում է այն վտանգավոր միտքը, 88 00:03:25,000 --> 00:03:28,000 որ քաղաքականության մեջ մենք հանդիսատես ենք։ 89 00:03:28,000 --> 00:03:30,000 Հերոսներ․ ինչպե՞ս ենք մենք դիտում առաջնորդությունը։ 90 00:03:30,000 --> 00:03:33,000 Նայեք այս տաս ֆիլմերին։ Ի՞նչ ընդհանուր բան կա։ 91 00:03:33,000 --> 00:03:35,000 Որևէ մեկը կարո՞ղ է գուշակել։ 92 00:03:35,000 --> 00:03:37,000 Նրանց բոլորի հերոսներն ընտրյալներ են։ 93 00:03:37,000 --> 00:03:40,000 Ինչ որ մեկը մոտեցել է նրանց և ասել․ «Դու ընտրյալ ես։ 94 00:03:40,000 --> 00:03:42,000 Մարգարեության համաձայն, դու պետք է փրկես աշխարհը»։ 95 00:03:42,000 --> 00:03:45,000 Եվ ապա այդ ինչ-որ մեկը գնում փրկում է աշխարհը, որովհետև նրան այդպես են ասել, 96 00:03:45,000 --> 00:03:47,000 և մի քանի մարդ է տանում իր հետևից։ 97 00:03:47,000 --> 00:03:49,000 Սա օգնում է ինձ հասկանալ, 98 00:03:49,000 --> 00:03:52,000 թե ինչու շատ մարդիկ իրենց որպես առաջնորդ չեն տեսնում։ 99 00:03:52,000 --> 00:03:55,000 Դա այն պատճառով է, որ առաջնորդության մասին սխալ պատկերացումներ են ստեղծվում։ 100 00:03:55,000 --> 00:03:57,000 Հերոսական ջանքը դա հավաքական ջանքն է, 101 00:03:57,000 --> 00:03:59,000 նախ և առաջ։ 102 00:03:59,000 --> 00:04:02,000 Երկրորդ հերթին, այն հեռու է կատարյալ և հմայիչ լինելուց, 103 00:04:02,000 --> 00:04:04,000 և այն հանկարծակի չի սկսվում և ավարտվում։ 104 00:04:04,000 --> 00:04:06,000 Դա ձեր ամբողջ կյանքի ընթացքում անընդմեջ տեղի ունեցող գործընթաց է։ 105 00:04:06,000 --> 00:04:08,000 Բայց ամենակարևորը, այն կամավոր է։ 106 00:04:08,000 --> 00:04:10,000 Այն կամավոր է։ 107 00:04:10,000 --> 00:04:13,000 Քանի դեռ մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, 108 00:04:13,000 --> 00:04:16,000 որ հերոսությունը սկսվում է, երբ ինչ-որ մեկը ձեր ճակատին նշան է նկարում, 109 00:04:16,000 --> 00:04:18,000 կամ ինչ-որ մեկն ասում է ձեզ, որ դուք մարգարեության մի մասն եք կազմում, 110 00:04:18,000 --> 00:04:21,000 նրանք մոռանում են առաջնորդության ամենակարևոր առանձնահատկության մասին․ 111 00:04:21,000 --> 00:04:23,000 այն գալիս է ներսից։ 112 00:04:23,000 --> 00:04:25,000 Այն ձեր երազանքներին հետևելու ձգտումն է, 113 00:04:25,000 --> 00:04:27,000 առանց հատուկ հրավերի, 114 00:04:27,000 --> 00:04:30,000 և ապա համատեղ աշխատանքն է՝ իրականացնելու համար այդ երազանքները։ 115 00:04:30,000 --> 00:04:32,000 Քաղաքական կուսակցությունները։ Աստված իմ։ 116 00:04:32,000 --> 00:04:35,000 Քաղաքական կուսակցությունները պետք է և կարող են լինել 117 00:04:35,000 --> 00:04:37,000 քաղաքականության մեջ 118 00:04:37,000 --> 00:04:39,000 մարդկանց նեգրավելու հիմնական միջոցը։ 119 00:04:39,000 --> 00:04:41,000 Դրա փոխարեն, դճբախտաբար, դրանք 120 00:04:41,000 --> 00:04:44,000 ոգևորություն և ստեղծարարություն չներշնչող կազմակերպություններ են, 121 00:04:44,000 --> 00:04:46,000 որոնք հույսը դրել են շուկայի հետազոտության, 122 00:04:46,000 --> 00:04:48,000 հարցումների և ֆոկուս խմբերի վրա, 123 00:04:48,000 --> 00:04:50,000 որոնք բոլորն էլ նույն բանն են ասում, և որպես արդյունք, 124 00:04:50,000 --> 00:04:53,000 մենք ստանում ենք տեղեկատվություն, որն ուզում ենք ստանալ, 125 00:04:53,000 --> 00:04:56,000 համարձակ և ստեղծարար որոշումների և մտքերի հաշվին։ 126 00:04:56,000 --> 00:04:59,000 Մարդիկ իհարկե շատ լավ զգում են դա, և այն ցինիզմ է սնուցում։ 127 00:04:59,000 --> 00:05:05,000 (Ծափահարություններ) 128 00:05:05,000 --> 00:05:07,000 Բարեգործական կարգավիճակ. 129 00:05:07,000 --> 00:05:10,000 Խմբերը, որոնք բարեգործական կարգավիճակ ունեն Կանադայում, իրավունք չունեն շահերի պաշտպանությամբ զբաղվել: 130 00:05:10,000 --> 00:05:13,000 Սա հսկայական խնդիր է և հսկայական արգելք, 131 00:05:13,000 --> 00:05:16,000 քանի որ դա նշանակում է, որ ամենահոգատար և ամենատեղեկացված ձայները 132 00:05:16,000 --> 00:05:19,000 դատապարտված են լռության, հատկապես ընտրությունների ընթացքում: 133 00:05:19,000 --> 00:05:21,000 Հենց սա էլ վերջին արգելքն է, որի մասին ցանկանում եմ խոսել․ 134 00:05:21,000 --> 00:05:23,000 մեր ընտրությունները։ 135 00:05:23,000 --> 00:05:26,000 Ինչպես դուք գիտեք, ընտրությունները Կանադայում խայտառակություն են։ 136 00:05:26,000 --> 00:05:28,000 Մենք օգտվում ենք հնացած համակարգերից, 137 00:05:28,000 --> 00:05:30,000 որոնք արդար չեն և պատահական արդյունքներ են ստեղծում։ 138 00:05:30,000 --> 00:05:32,000 Կանադան ներկայումս ղեկավարվում է մի կուսակցության կողմից, 139 00:05:32,000 --> 00:05:35,000 որին Կանադայի քաղաքացիների մեծ մասը դեմ է։ 140 00:05:35,000 --> 00:05:38,000 Ինչպե՞ս մենք կարող ենք խրախուսել մարդկանց քվեարկել, 141 00:05:38,000 --> 00:05:40,000 երբ քվեները որևէ բան չեն փոխում Կանադայում։ 142 00:05:40,000 --> 00:05:42,000 Այս ամենը գումարվում է իրար, 143 00:05:42,000 --> 00:05:44,000 և իհարկե մարդիկ անտարբեր են թվում։ 144 00:05:44,000 --> 00:05:46,000 Դա նման է գլխով պատը ջարդելուն։ 145 00:05:46,000 --> 00:05:48,000 Ես չեմ փորձում կենտրոնանալ բացասականի վրա, 146 00:05:48,000 --> 00:05:50,000 խոսելով այս բոլոր արգելքների մասին։ 147 00:05:50,000 --> 00:05:53,000 Հակառակը․ ես իրականում համոզված եմ, որ մարդիկ լավն են և խելացի են, 148 00:05:53,000 --> 00:05:56,000 և որ նրանք անտարբեր չեն։ 149 00:05:56,000 --> 00:05:59,000 Բայց, ինչպես ասացի, մենք ապրում ենք մի միջավայրում, 150 00:05:59,000 --> 00:06:03,000 որտեղ մեր ճանապարհին գույություն ունենա այս բոլոր արգելքները։ 151 00:06:03,000 --> 00:06:06,000 Քանի դեռ մենք հավատում ենք, որ մարդիկ, մեր հարևանները, 152 00:06:06,000 --> 00:06:10,000 եսասեր են, հիմար կամ ծույլ, 153 00:06:10,000 --> 00:06:12,000 չկա ոչ մի հույս։ 154 00:06:12,000 --> 00:06:14,000 Բայց մենք կարող ենք փոխել այդ ամենն ինչի մասին ես պատմեցի։ 155 00:06:14,000 --> 00:06:16,000 Մենք կարող ենք մեր քաղաքապետարանն ավելի բաց դարձնել։ 156 00:06:16,000 --> 00:06:18,000 Մենք կարող ենք բարեփոխել մեր ընտրական համակարգը։ 157 00:06:18,000 --> 00:06:20,000 Մենք կարող ենք դեմոկրատացնել մեր հանրային տարածքները։ 158 00:06:20,000 --> 00:06:22,000 Ես ցանկանում եմ ասել, 159 00:06:22,000 --> 00:06:24,000 որ եթե մենք կարողանանք վերասահմանել անտարբերությունը, 160 00:06:24,000 --> 00:06:26,000 ոչ որպես ներքին սինդրոմ, 161 00:06:26,000 --> 00:06:28,000 այլ որպես մի շարք մշակութային արգելքների խճճված կծիկ, 162 00:06:28,000 --> 00:06:31,000 որը խոչընդոտում է մասնակցության գործընթացը, 163 00:06:31,000 --> 00:06:34,000 և եթե մենք կարողանանք հստակ սահմանել, հստակ ճանաչել 164 00:06:34,000 --> 00:06:36,000 թե որոնք են այդ արգելքները, 165 00:06:36,000 --> 00:06:39,000 և ապա միահամուռ ուժերով պայքարենք դրանց դեմ, 166 00:06:39,000 --> 00:06:41,000 ապա ամեն ինչ հնարավոր կինի։ 167 00:06:41,000 --> 00:06:43,000 Շնորհակալություն։ 168 00:06:43,000 --> 00:06:45,000 (Ծափահարություններ)