How playing an instrument benefits your brain - Anita Collins
-
0:14 - 0:17Գիտեի՞ր, որ ամեն անգամ,
երբ երաժիշտը վերցնում է գործիքը, -
0:17 - 0:20նրա ողջ ուղեղում հրավառություն է
տեղի ունենում։ -
0:20 - 0:23Արտաքինից երաժիշտը
լուռ ու կենտրոնացած է, -
0:23 - 0:27կարդում է նոտաներն ու կատարում
անհրաժեշտ շարժումները։ -
0:27 - 0:29Բայց նրա ուղեղում իսկական
տոնակատարություն է։ -
0:30 - 0:31Որտեղի՞ց գիտենք սա։
-
0:31 - 0:33Վերջին մի քանի տասնամյակներում
-
0:33 - 0:36նյարդաբանները հսկայական
աշխատանք են կատարել -
0:36 - 0:38հասկանալու համար,
թե ինչպես է աշխատում ուղեղը։ -
0:38 - 0:41Նրանք հետազոտել են
ուղեղի աշխատանքը -
0:41 - 0:43FMRI և PET սկաներներով։
-
0:43 - 0:46Նման սարքերով դիտելիս, կարելի է տեսնել, որ
-
0:46 - 0:49ասենք ընթերցելիս կամ մաթեմատիկական
խնդիրներ լուծելիս -
0:49 - 0:53ակտիվանում է զբաղմունքին համապատասխանող
ուղեղի որոշակի հատված։ -
0:53 - 0:56Սակայն, երբ հետազոտվող անձը
երաժշտություն է լսում -
0:56 - 0:58նրա ուղեղում հրավառություն է։
-
0:58 - 1:01Ուղեղի բազմաթիվ հատվածներ
ակտիվանում են միաժամանակ, -
1:01 - 1:03երաժշտությունն հասկանալու համար
-
1:03 - 1:04ոււղեղն առանձին֊ առանձին վերլուծում է
-
1:04 - 1:06մեղեդին, ռիթմը և այլ տարրեր,
-
1:06 - 1:10իսկ հետո ամեն ինչ միացնում է,
վերածում ընդհանուր երաժշտական ապրումի։ -
1:10 - 1:13Եվ այդքան աշխատանք մեր ուղեղն
անում է մեկ ակնթարթում -
1:13 - 1:17առաջին հնչյունները լսելու և ոտքերով
հատակին հարվածելու արանքում։ -
1:17 - 1:20Իսկ երբ դիտում ենք ոչ թե
երաժշտություն լսողի, -
1:20 - 1:23այլ նվագողի ուղեղը,
-
1:23 - 1:26փոքրիկ հրավառությունը վերածվում է
տոնակատարության։ -
1:26 - 1:29Փաստորեն, եթե երաժշտություն լսելն
ուղեղում ակտիվացնում է -
1:29 - 1:31մի շարք յուրօրինակ գործողություններ,
-
1:31 - 1:35ապա նվագելն ուղեղի համար
հավասարազոր է մարմնամարզության։ -
1:36 - 1:39Նյարդաբանները նկատել են, թե ինչպես են
վառվում տարբեր կենտրոններ -
1:39 - 1:42ու միաժամանակ վերլուծում տարբեր տեղեկություններ
-
1:42 - 1:46խրթին, բայց փոխհամաձայնեցված
զարմանահրաշ հաջորդականությամբ։ -
1:46 - 1:50Բայց նվագելու ի՞նչն է նման ազդեցություն
ունենում ուղեղի վրա։ -
1:50 - 1:52Այս հետազոտությունը համեմատաբար նոր է
-
1:52 - 1:54բայց նյարդաբաններն արդեն
որոշակի պատկերացում ունեն։ -
1:54 - 1:56Երաժշտական գործիք նվագելը
-
1:56 - 1:59պահանջում է ուղեղի գրեթե
բոլոր կենտրոնների աշխատանքը՝ միաժամանակ, -
1:59 - 2:03հատկապես տեսողական, լսողական
և շարժողական կենտրոնների։ -
2:03 - 2:08Ինչպես ցանկացած մարզանքի դեպքում,
կանոնավոր վարժանքը երաժշտական գործիքով -
2:08 - 2:12ուժեղացնում է ուղեղի այդ ֆունկցիաները,
թույլ տալով այդ ներուժը -
2:12 - 2:14կիրառել նաև այլ
գործողությունների ընթացքում։ -
2:14 - 2:17Ամենաակնհայտ տարբերությունը երաժշտություն
լսելու և նվագելու միջև այն է, -
2:17 - 2:20որ երկրորդը պահանջում է
շարժողական հմտություններ, -
2:20 - 2:23որոնք կառավարվում են
ուղեղի երկու կիսագնդերում էլ։ -
2:23 - 2:26Այն պահանջում է և՛ լեզվական ու
մաթեմաթիկական ճշգրտություն, -
2:26 - 2:28որոնք ավելի հաճախ կառավարում է
ձախ կիսագունդը, -
2:28 - 2:32և՛ աջ կիսագնդի նորարական ու
ստեղծագործական հմտությունը։ -
2:32 - 2:34Այս ամենց կարելի է եզրակացնել, որ նվագելը
-
2:34 - 2:39մեծացնում և ակտիվացնում է
ուղեղի բրտամարմնի ակտիվությունը, -
2:39 - 2:41իսկ այն երկու կիսագնդերի կամուրջն է,
հետևաբար նվագելը -
2:41 - 2:44թույլ է տալիս ուղեղի տարբեր կենտրոններին
-
2:44 - 2:46հաղորդակցվել ավելի արագ ու
բազմակի ուղիներով։ -
2:46 - 2:49Սա երաժիշտներին թույլ է տալիս
խնդիրներ լուծելիս -
2:49 - 2:52լինել ավելի արդյունավետ ու ստեղծարար՝
գիտական, թե կենցաղային հարցերում։ -
2:52 - 2:54Քանի որ նվագելը նաև
պահանջում է երաժշտության -
2:54 - 2:56հուզական բովանդակության
-
2:56 - 2:58ստեղծման և ընկալման հմտություններ,
-
2:58 - 3:00երաժիշտներն հաճախ նաև
-
3:00 - 3:02ղեկավար պաշտոն են զբաղեցնում,
-
3:02 - 3:04ինչը սովորաբար պահանջում է
-
3:04 - 3:08պլանավորում, ռազմավարություն,
մանրուքների նկատմամբ ուշադրություն, -
3:08 - 3:13ինչպես նաև՝ կոգնիտիվ և էմոցիոնալ
ասպետկների համաժամանակյա վերլուծություն։ -
3:13 - 3:16Այս ընդունակությունը ազդում է նաև
մեր հիշողության աշխատանքի վրա։ -
3:17 - 3:20Եվ իսկապես, երաժիշտները ունեն
հիշողական բարձր ունակություններ, -
3:20 - 3:25նրանք արագ ու արդյունավետ ստեղծում,
պահպանում և մտաբերում են հիշողությունները։ -
3:25 - 3:29Երաժիշտներն օգտագործում են
զարգացած կապուղիներով իրենց ուղեղը -
3:29 - 3:32յուրաքանչյուր տեղեկությունը
մի քանի պիտակով պահելու համար, -
3:32 - 3:34օրինակ՝ կոնցեպտուալ, էմոցիոնալ
-
3:34 - 3:37ձայնային, կոնտեքստային պիտակներով
-
3:37 - 3:39ինչպես դա անում է ինտերնետային
որոնողական համակարգը։ -
3:40 - 3:43Իսկ ինչպե՞ս գիտենք, որ այս օգուտները
տալիս է միայն երաժշտությունը, -
3:43 - 3:45և ոչ օրինակ սպորտը կամ նկարչությունը։
-
3:45 - 3:48Կամ գուցե այնպես է, որ նվագել սկսում են
-
3:48 - 3:49մարդիկ, ովքեր արդեն շատ խելացի՞ են։
-
3:49 - 3:53Նյարդաբանները զբաղվում են այս հարցերով,
-
3:53 - 3:55առայժմ նրանք գտել են, որ նվագել սովորելու
-
3:55 - 3:57գեղարվեստական ասպեկտները տարբեր են
-
3:57 - 4:02ցանկացած այլ գործողությունից,
այդ թվում՝ այլ արվեստով զբաղվելուց։ -
4:02 - 4:04Նրանք արել են մի շարք
գիտափորձերի, որոնց մասնակիցներն -
4:04 - 4:06սկզբում ունեին կոգնիտիվ
և նյարդային -
4:06 - 4:09ֆունկցիոնալ նույն մակարդակը.
բայց նրանցից մի քանիսն, ովքեր -
4:09 - 4:13տևական ժամանակ զբաղվել են
նվագել սովորելով, -
4:13 - 4:16փորձից հետո ունեին ուղեղի ավելի զարգացած
կենտրոններ։ -
4:17 - 4:20Այս՝ վերջերս արված հետազոտությունը
նվագելու մտավոր օգտակարության մասին -
4:20 - 4:23ընդլայնել է նաև մտավոր աշխատանքների մասին
մեր պատկերացումը -
4:23 - 4:26ի հայտ բերելով ներքին ռիթմեր և
բարդ փոխազդեցություններ -
4:26 - 4:28որոնք միասին կազմում են մեր ուղեղի
հրաշալի նվագախումբը։
- Title:
- How playing an instrument benefits your brain - Anita Collins
- Speaker:
- Anita Collins
- Description:
-
View full lesson: http://ed.ted.com/lessons/how-playing-an-instrument-benefits-your-brain-anita-collins
When you listen to music, multiple areas of your brain become engaged and active. But when you actually play an instrument, that activity becomes more like a full-body brain workout. What's going on? Anita Collins explains the fireworks that go off in musicians' brains when they play, and examines some of the long-term positive effects of this mental workout.
Lesson by Anita Collins, animation by Sharon Colman Graham.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:45
Michelle Mehrtens edited Armenian subtitles for How playing an instrument benefits your brain | ||
Kristine Sargsyan approved Armenian subtitles for How playing an instrument benefits your brain | ||
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for How playing an instrument benefits your brain | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for How playing an instrument benefits your brain | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for How playing an instrument benefits your brain | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for How playing an instrument benefits your brain | ||
Vachagan Gratian edited Armenian subtitles for How playing an instrument benefits your brain | ||
Vachagan Gratian edited Armenian subtitles for How playing an instrument benefits your brain |