0:00:13.712,0:00:17.070 Գիտեի՞ր, որ ամեն անգամ, [br]երբ երաժիշտը վերցնում է գործիքը, 0:00:17.094,0:00:20.269 նրա ողջ ուղեղում հրավառություն է [br]տեղի ունենում։ 0:00:20.293,0:00:22.856 Արտաքինից երաժիշտը [br]լուռ ու կենտրոնացած է, 0:00:22.880,0:00:26.843 կարդում է նոտաներն ու կատարում [br]անհրաժեշտ շարժումները։ 0:00:26.867,0:00:29.354 Բայց նրա ուղեղում իսկական [br]տոնակատարություն է։ 0:00:30.121,0:00:31.385 Որտեղի՞ց գիտենք սա։ 0:00:31.409,0:00:33.201 Վերջին մի քանի տասնամյակներում 0:00:33.225,0:00:35.696 նյարդաբանները հսկայական [br]աշխատանք են կատարել 0:00:35.720,0:00:38.293 հասկանալու համար,[br]թե ինչպես է աշխատում ուղեղը։ 0:00:38.293,0:00:40.866 Նրանք հետազոտել են [br]ուղեղի աշխատանքը 0:00:40.866,0:00:43.441 FMRI և PET սկաներներով։ 0:00:43.465,0:00:45.694 Նման սարքերով դիտելիս, կարելի է տեսնել, որ 0:00:45.718,0:00:48.600 ասենք ընթերցելիս կամ մաթեմատիկական [br]խնդիրներ լուծելիս 0:00:48.624,0:00:53.010 ակտիվանում է զբաղմունքին համապատասխանող[br]ուղեղի որոշակի հատված։ 0:00:53.034,0:00:56.292 Սակայն, երբ հետազոտվող անձը [br]երաժշտություն է լսում 0:00:56.316,0:00:58.276 նրա ուղեղում հրավառություն է։ 0:00:58.300,0:01:01.171 Ուղեղի բազմաթիվ հատվածներ [br]ակտիվանում են միաժամանակ, 0:01:01.195,0:01:02.743 երաժշտությունն հասկանալու համար 0:01:02.743,0:01:04.291 ոււղեղն առանձին֊ առանձին վերլուծում է 0:01:04.291,0:01:05.841 մեղեդին, ռիթմը և այլ տարրեր, 0:01:05.865,0:01:10.028 իսկ հետո ամեն ինչ միացնում է, [br]վերածում ընդհանուր երաժշտական ապրումի։ 0:01:10.052,0:01:13.019 Եվ այդքան աշխատանք մեր ուղեղն [br]անում է մեկ ակնթարթում 0:01:13.043,0:01:17.385 առաջին հնչյունները լսելու և ոտքերով [br]հատակին հարվածելու արանքում։ 0:01:17.409,0:01:19.921 Իսկ երբ դիտում ենք ոչ թե [br]երաժշտություն լսողի, 0:01:19.945,0:01:22.611 այլ նվագողի ուղեղը, 0:01:22.635,0:01:25.892 փոքրիկ հրավառությունը վերածվում է [br]տոնակատարության։ 0:01:25.916,0:01:29.447 Փաստորեն, եթե երաժշտություն լսելն [br]ուղեղում ակտիվացնում է 0:01:29.471,0:01:31.429 մի շարք յուրօրինակ գործողություններ, 0:01:31.453,0:01:35.494 ապա նվագելն ուղեղի համար [br]հավասարազոր է մարմնամարզության։ 0:01:35.518,0:01:38.682 Նյարդաբանները նկատել են, թե ինչպես են [br]վառվում տարբեր կենտրոններ 0:01:38.706,0:01:41.614 ու միաժամանակ վերլուծում տարբեր տեղեկություններ 0:01:41.638,0:01:45.508 խրթին, բայց փոխհամաձայնեցված [br]զարմանահրաշ հաջորդականությամբ։ 0:01:46.233,0:01:49.860 Բայց նվագելու ի՞նչն է նման ազդեցություն [br]ունենում ուղեղի վրա։ 0:01:49.884,0:01:51.795 Այս հետազոտությունը համեմատաբար նոր է 0:01:51.819,0:01:54.476 բայց նյարդաբաններն արդեն [br]որոշակի պատկերացում ունեն։ 0:01:54.500,0:01:55.928 Երաժշտական գործիք նվագելը 0:01:55.952,0:01:59.293 պահանջում է ուղեղի գրեթե [br]բոլոր կենտրոնների աշխատանքը՝ միաժամանակ, 0:01:59.317,0:02:03.315 հատկապես տեսողական, լսողական [br]և շարժողական կենտրոնների։ 0:02:03.339,0:02:07.757 Ինչպես ցանկացած մարզանքի դեպքում, [br]կանոնավոր վարժանքը երաժշտական գործիքով 0:02:07.781,0:02:11.690 ուժեղացնում է ուղեղի այդ ֆունկցիաները, [br]թույլ տալով այդ ներուժը 0:02:11.714,0:02:13.595 կիրառել նաև այլ [br]գործողությունների ընթացքում։ 0:02:13.619,0:02:17.120 Ամենաակնհայտ տարբերությունը երաժշտություն [br]լսելու և նվագելու միջև այն է, 0:02:17.144,0:02:19.704 որ երկրորդը պահանջում է [br]շարժողական հմտություններ, 0:02:19.728,0:02:22.781 որոնք կառավարվում են [br]ուղեղի երկու կիսագնդերում էլ։ 0:02:22.805,0:02:26.113 Այն պահանջում է և՛ լեզվական ու [br]մաթեմաթիկական ճշգրտություն, 0:02:26.137,0:02:28.382 որոնք ավելի հաճախ կառավարում է [br]ձախ կիսագունդը, 0:02:28.406,0:02:31.941 և՛ աջ կիսագնդի նորարական ու [br]ստեղծագործական հմտությունը։ 0:02:31.965,0:02:34.280 Այս ամենց կարելի է եզրակացնել, որ նվագելը 0:02:34.304,0:02:38.860 մեծացնում և ակտիվացնում է [br]ուղեղի բրտամարմնի ակտիվությունը, 0:02:38.884,0:02:41.319 իսկ այն երկու կիսագնդերի կամուրջն է,[br]հետևաբար նվագելը 0:02:41.319,0:02:43.754 թույլ է տալիս ուղեղի տարբեր կենտրոններին 0:02:43.754,0:02:46.190 հաղորդակցվել ավելի արագ ու [br]բազմակի ուղիներով։ 0:02:46.214,0:02:48.667 Սա երաժիշտներին թույլ է տալիս [br]խնդիրներ լուծելիս 0:02:48.691,0:02:52.316 լինել ավելի արդյունավետ ու ստեղծարար՝ [br]գիտական, թե կենցաղային հարցերում։ 0:02:52.340,0:02:53.995 Քանի որ նվագելը նաև [br]պահանջում է երաժշտության 0:02:53.995,0:02:55.650 հուզական բովանդակության 0:02:55.650,0:02:57.742 ստեղծման և ընկալման հմտություններ, 0:02:57.742,0:02:59.834 երաժիշտներն հաճախ նաև 0:02:59.834,0:03:01.927 ղեկավար պաշտոն են զբաղեցնում, 0:03:01.927,0:03:04.237 ինչը սովորաբար պահանջում է 0:03:04.261,0:03:07.896 պլանավորում, ռազմավարություն, [br]մանրուքների նկատմամբ ուշադրություն, 0:03:07.920,0:03:13.231 ինչպես նաև՝ կոգնիտիվ և էմոցիոնալ [br]ասպետկների համաժամանակյա վերլուծություն։ 0:03:13.255,0:03:16.478 Այս ընդունակությունը ազդում է նաև[br]մեր հիշողության աշխատանքի վրա։ 0:03:17.196,0:03:20.425 Եվ իսկապես, երաժիշտները ունեն[br]հիշողական բարձր ունակություններ, 0:03:20.449,0:03:25.454 նրանք արագ ու արդյունավետ ստեղծում, [br]պահպանում և մտաբերում են հիշողությունները։ 0:03:25.478,0:03:29.208 Երաժիշտներն օգտագործում են [br]զարգացած կապուղիներով իրենց ուղեղը 0:03:29.232,0:03:31.970 յուրաքանչյուր տեղեկությունը [br]մի քանի պիտակով պահելու համար, 0:03:31.994,0:03:34.310 օրինակ՝ կոնցեպտուալ, էմոցիոնալ 0:03:34.334,0:03:36.850 ձայնային, կոնտեքստային պիտակներով 0:03:36.874,0:03:38.579 ինչպես դա անում է ինտերնետային[br]որոնողական համակարգը։ 0:03:39.706,0:03:42.659 Իսկ ինչպե՞ս գիտենք, որ այս օգուտները [br]տալիս է միայն երաժշտությունը, 0:03:42.683,0:03:45.148 և ոչ օրինակ սպորտը կամ նկարչությունը։ 0:03:45.172,0:03:47.545 Կամ գուցե այնպես է, որ նվագել սկսում են 0:03:47.569,0:03:49.474 մարդիկ, ովքեր արդեն շատ խելացի՞ են։ 0:03:49.498,0:03:52.679 Նյարդաբանները զբաղվում են այս հարցերով, 0:03:52.703,0:03:55.353 առայժմ նրանք գտել են, որ նվագել սովորելու 0:03:55.377,0:03:57.330 գեղարվեստական ասպեկտները տարբեր են 0:03:57.354,0:04:01.709 ցանկացած այլ գործողությունից, [br]այդ թվում՝ այլ արվեստով զբաղվելուց։ 0:04:01.733,0:04:04.244 Նրանք արել են մի շարք [br]գիտափորձերի, որոնց մասնակիցներն 0:04:04.268,0:04:05.670 սկզբում ունեին կոգնիտիվ [br]և նյարդային 0:04:05.694,0:04:09.047 ֆունկցիոնալ նույն մակարդակը. [br]բայց նրանցից մի քանիսն, ովքեր 0:04:09.071,0:04:12.855 տևական ժամանակ զբաղվել են [br]նվագել սովորելով, 0:04:12.879,0:04:16.183 փորձից հետո ունեին ուղեղի ավելի զարգացած [br]կենտրոններ։ 0:04:16.889,0:04:19.908 Այս՝ վերջերս արված հետազոտությունը [br]նվագելու մտավոր օգտակարության մասին 0:04:19.932,0:04:22.565 ընդլայնել է նաև մտավոր աշխատանքների մասին [br]մեր պատկերացումը 0:04:22.589,0:04:25.501 ի հայտ բերելով ներքին ռիթմեր և [br]բարդ փոխազդեցություններ 0:04:25.525,0:04:28.493 որոնք միասին կազմում են մեր ուղեղի [br]հրաշալի նվագախումբը։