< Return to Video

Why is yawning contagious?

  • 0:00 - 0:10
    Օհ, ներեցեք:
  • 0:11 - 0:13
    Երբևէ <<վարակվե՞լ եք>> ինչ-որ մեկի հորանջից:
  • 0:13 - 0:15
    Դուք առանձնապես հոգնած չեք,
  • 0:15 - 0:17
    մինչդեռ Ձեր բերանը հանկարծ
  • 0:17 - 0:19
    լայն բացվում է,
  • 0:20 - 0:23
    և Դուք մի լավ հորանջում եք:
  • 0:24 - 0:27
    Այս երևույթը հայտնի է որպես <<վարակիչ հորանջ>>:
  • 0:27 - 0:30
    Եվ մինչ գիտնականները փորձում են լիովին պարզաբանել,
  • 0:30 - 0:31
    թե ինչն է դրա պատճառը,
  • 0:31 - 0:33
    շատ վարկածներ դեռ ուսումնասիրման փուլում են:
  • 0:34 - 0:37
    Եկեք դիտարկենք գերիշխող վարկածներից մի քանիսը`
  • 0:37 - 0:39
    սկսելով երկու ֆիզիոլոգիականներից,
  • 0:39 - 0:41
    մինչ հոգեբանականին անցնելը:
  • 0:42 - 0:45
    Համաձայն ֆիզիոլոգիական առաջին վարկածի`
  • 0:45 - 0:49
    վարակիչ հորանջի պատճառը մի հատուկ ազդակ է,
  • 0:49 - 0:50
    որ կոչվում է առաջնային հորանջ:
  • 0:50 - 0:53
    Սա կոչվում է գործողության պարտադիր պայման:
  • 0:53 - 0:56
    Ենթադրենք` այս պարտադիր պայմանը բնազդ է:
  • 0:56 - 0:59
    Ձեր հորանջն ինձ ստիպում է հորանջել:
  • 0:59 - 1:02
    Դոմինոյի սկզբունքով` ինչ-որ մեկի հորանջը ստիպում է հորանջել
  • 1:02 - 1:05
    մոտակայքում գտնվող ուրիշ մեկին, որ նկատել է դա:
  • 1:05 - 1:09
    Առաջին անգամից հետո այն բնազդաբար էլի կկրկնվի:
  • 1:09 - 1:12
    Երբևէ փորձե՞լ եք դադարեցնել հորանջը:
  • 1:12 - 1:15
    Հիմնականում անհնար է:
  • 1:15 - 1:17
    Մեկ այլ ֆիզիոլոգիական վարկած է
  • 1:17 - 1:20
    չգիտակցված միմիկրիան
  • 1:20 - 1:22
    կամ քամելեոնի էֆեկտը:
  • 1:22 - 1:25
    Սա կատարվում է, երբ Դուք անգիտակցաբար
  • 1:25 - 1:26
    կրկնօրինակում եք ինչ-որ մեկին;
  • 1:26 - 1:28
    նմանակում եք աննկատ և չկանխամտածված:
  • 1:29 - 1:31
    Մարդիկ հակված են նմանակելու միմյանց դիրքերը:
  • 1:31 - 1:35
    Եթե Ձեր դիմացինը նստած է ոտքը ոտքին գցած,
  • 1:35 - 1:37
    հնարավոր է, որ Դուք ինքներդ էլ այդ դիրքն ընդունեք:
  • 1:37 - 1:39
    Ըստ այս վարկածի`
  • 1:39 - 1:41
    այն, որ մենք վարակվում ենք ինչ-որ մեկի հորանջից,
  • 1:41 - 1:44
    դիմացինի վարքագծի ակամա կրկնօրինակման արդյունքն է:
  • 1:45 - 1:48
    Գիտնականները հավատացած են, որ այս քամելեոնի էֆեկտը հնարավոր է
  • 1:48 - 1:52
    ուղեղում առկա մի շարք հայելային նյարդային բջիջների պատճառով:
  • 1:54 - 1:56
    Հայելային նյարդային բջիջներն ուղեղի այն բջիջներն են,
  • 1:56 - 1:58
    որոնք պատասխանատու են այն բանի համար, որ մենք
  • 1:58 - 2:01
    կրկնում ենք գործողությունը մեկ ուրիշից հետո:
  • 2:02 - 2:05
    Սրանք կարևոր են սովորելու և ինքնագիտակցության համար:
  • 2:05 - 2:08
    Օրինակ` մեկի ֆիզիկական գործողությունը,
  • 2:08 - 2:11
    ինչպես շյուղագործությունը կամ շրթներկ քսելը,
  • 2:11 - 2:15
    կարող է օգնել մեզ նույն բանն անել ավելի ճշգրիտ:
  • 2:15 - 2:20
    Նյարդապատկերման բնագավառում ՖՄՌՊ-ի` ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսի պատկերման օգնությամբ
  • 2:20 - 2:24
    իմանում ենք, որ երբ մենք տեսնում ենք հորանջող մեկին կամ եթե անգամ լսում ենք,
  • 2:24 - 2:27
    ուղեղի այն հատվածը, որտեղ տեղակայված են հայելային նյարդային բջիջները,
  • 2:27 - 2:29
    կարծես ակտիվանում է,
  • 2:29 - 2:33
    ինչն էլ իր հերթին ստիպում է կրկնել գործողությունը,
  • 2:33 - 2:34
    այսինքն՝ հորանջել:
  • 2:34 - 2:39
    Մեր հոգեբանական վարկածը նույնպես առնչվում է այս հայելային նյարդային բջիջների աշխատանքի հետ:
  • 2:39 - 2:41
    Մենք այն անվանում ենք ըմբռնողական հորանջ:
  • 2:42 - 2:45
    Ըմբռնումը ուրիշի զգացումները հասկանալու և
  • 2:45 - 2:47
    դրանք կիսելու կարողությունն է.
  • 2:47 - 2:50
    խիստ անհրաժեշտ կարողություն մեզ նման հասարակական կենդանիների` մարդկանց համար:
  • 2:50 - 2:54
    Վերջերս նյարդաբանները պարզել են, որ հայելային նյարդային բջիջների մի ենթախումբ
  • 2:54 - 2:56
    օգնում է ապրումակցել մյուսներին
  • 2:56 - 2:58
    ավելի խորը կերպով:
  • 2:58 - 2:59
    (Հորանջում է)
  • 2:59 - 3:01
    Հորանջի հանդեպ այս <<կարեկցական>> արձագանքը գիտնականները հայտնաբերել են
  • 3:01 - 3:04
    մեր կողմից հիշատակված առաջին`
  • 3:04 - 3:05
    պարտադիր պայմանի վարկածի ուսումնասիրման ընթացքում:
  • 3:05 - 3:09
    Այս ուսումնասիրության նպատակն է` ցույց տալ, որ շները նույնպես ձեռք կբերեին այս բնազդը,
  • 3:09 - 3:12
    եթե ավելի հաճախ լսեին մարդկային հորանջի ձայներ:
  • 3:12 - 3:16
    Մինչ նրանց ուսումնասիրությունը հաստատեց այս ամենի ճշմարտացիությունը, նրանք մի ուրիշ հետաքրքիր բան նկատեցին:
  • 3:17 - 3:20
    Շներն ավելի հաճախ էին վարակվում հորանջի ծանոթ ձայներից,
  • 3:20 - 3:21
    ինչպես օրինակ իրենց տերերի,
  • 3:21 - 3:24
    քան օտարների հորանջներից:
  • 3:24 - 3:27
    Սրա օրինակով մարդու և նախամարդու մասին այլ հետազոտություններ ևս
  • 3:27 - 3:29
    ցույց են տվել, որ առավել հաճախ վարակիչ է
  • 3:29 - 3:32
    ընկերների, քան անծանոթների հորանջը:
  • 3:33 - 3:36
    Իրականում վարակիչ հորանջը մարդու մոտ ձևավորվում է
  • 3:36 - 3:38
    մոտ 4-5 տարեկան հասակում.
  • 3:38 - 3:40
    այն ժամանակ, երբ երեխաների մոտ առաջանում է
  • 3:40 - 3:43
    ուրիշների հույզերը ճշգրիտ տարբերակելու կարողությունը:
  • 3:44 - 3:47
    Այնուամենայնիվ, մինչ նորագույն գիտական ուսումնասիրությունները նպատակ են հետապնդում ապացուցելու,
  • 3:47 - 3:49
    որ վարակիչ հորանջը հիմնվում է հենց այդ կարողության վրա,
  • 3:49 - 3:53
    պահանջվում է ավելի երկար հետազոտություն` պարզաբանելու համար, թե ինչ է իրականում կատարվում:
  • 3:53 - 3:57
    Հնարավոր է` պատասխանն ընկած է բոլորովին այլ վարկածի հիմքում:
  • 3:57 - 3:59
    Հաջորդ անգամ, երբ կհորանջեք,
  • 3:59 - 4:02
    մի պահ մտածեք, թե ինչ կատարվեց ճիշտ այդ պահին:
  • 4:03 - 4:04
    Դուք մտածո՞ւմ էիք հորանջի մասին:
  • 4:05 - 4:07
    Ձեր կողքին ինչ-որ մեկը հորանջե՞ց:
  • 4:07 - 4:10
    Ծանո՞թ էր նա, թե՞ անծանոթ:
  • 4:11 - 4:14
    Իսկ հիմա Դուք հորանջո՞ւմ եք:
  • 4:14 - 4:19
    (Հորանջում է)
  • 4:19 - 4:21
    (Շուրթերը ճպացնում է)
Title:
Why is yawning contagious?
Speaker:
Claudia Aguirre
Description:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:30
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Why is yawning contagious?
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Why is yawning contagious?
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for Why is yawning contagious?
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Why is yawning contagious?
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Why is yawning contagious?
YSU Translation Studies edited Armenian subtitles for Why is yawning contagious?
YSU Translation Studies edited Armenian subtitles for Why is yawning contagious?
YSU Translation Studies edited Armenian subtitles for Why is yawning contagious?
Show all

Armenian subtitles

Revisions