1 00:00:00,000 --> 00:00:09,840 Օհ, ներեցեք: 2 00:00:10,666 --> 00:00:13,418 Երբևէ <<վարակվե՞լ եք>> ինչ-որ մեկի հորանջից: 3 00:00:13,418 --> 00:00:15,144 Դուք առանձնապես հոգնած չեք, 4 00:00:15,168 --> 00:00:17,219 մինչդեռ Ձեր բերանը հանկարծ 5 00:00:17,219 --> 00:00:18,831 լայն բացվում է, 6 00:00:19,695 --> 00:00:23,069 և Դուք մի լավ հորանջում եք: 7 00:00:24,195 --> 00:00:27,213 Այս երևույթը հայտնի է որպես <<վարակիչ հորանջ>>: 8 00:00:27,237 --> 00:00:29,571 Եվ մինչ գիտնականները փորձում են լիովին պարզաբանել, 9 00:00:29,595 --> 00:00:30,615 թե ինչն է դրա պատճառը, 10 00:00:30,639 --> 00:00:33,123 շատ վարկածներ դեռ ուսումնասիրման փուլում են: 11 00:00:33,782 --> 00:00:36,557 Եկեք դիտարկենք գերիշխող վարկածներից մի քանիսը` 12 00:00:36,581 --> 00:00:38,975 սկսելով երկու ֆիզիոլոգիականներից, 13 00:00:38,999 --> 00:00:41,189 մինչ հոգեբանականին անցնելը: 14 00:00:42,436 --> 00:00:44,730 Համաձայն ֆիզիոլոգիական առաջին վարկածի` 15 00:00:44,778 --> 00:00:48,525 վարակիչ հորանջի պատճառը մի հատուկ ազդակ է, 16 00:00:48,525 --> 00:00:49,988 որ կոչվում է առաջնային հորանջ: 17 00:00:49,988 --> 00:00:52,593 Սա կոչվում է գործողության պարտադիր պայման: 18 00:00:53,228 --> 00:00:55,919 Ենթադրենք` այս պարտադիր պայմանը բնազդ է: 19 00:00:55,943 --> 00:00:58,668 Ձեր հորանջն ինձ ստիպում է հորանջել: 20 00:00:58,692 --> 00:01:02,091 Դոմինոյի սկզբունքով` ինչ-որ մեկի հորանջը ստիպում է հորանջել 21 00:01:02,115 --> 00:01:04,974 մոտակայքում գտնվող ուրիշ մեկին, որ նկատել է դա: 22 00:01:04,998 --> 00:01:08,506 Առաջին անգամից հետո այն բնազդաբար էլի կկրկնվի: 23 00:01:08,530 --> 00:01:11,519 Երբևէ փորձե՞լ եք դադարեցնել հորանջը: 24 00:01:11,543 --> 00:01:14,531 Հիմնականում անհնար է: 25 00:01:15,268 --> 00:01:17,154 Մեկ այլ ֆիզիոլոգիական վարկած է 26 00:01:17,178 --> 00:01:20,276 չգիտակցված միմիկրիան 27 00:01:20,300 --> 00:01:21,988 կամ քամելեոնի էֆեկտը: 28 00:01:22,012 --> 00:01:24,560 Սա կատարվում է, երբ Դուք անգիտակցաբար 29 00:01:24,584 --> 00:01:25,919 կրկնօրինակում եք ինչ-որ մեկին; 30 00:01:25,943 --> 00:01:28,289 նմանակում եք աննկատ և չկանխամտածված: 31 00:01:29,047 --> 00:01:31,139 Մարդիկ հակված են նմանակելու միմյանց դիրքերը: 32 00:01:31,163 --> 00:01:34,695 Եթե Ձեր դիմացինը նստած է ոտքը ոտքին գցած, 33 00:01:34,719 --> 00:01:36,584 հնարավոր է, որ Դուք ինքներդ էլ այդ դիրքն ընդունեք: 34 00:01:37,458 --> 00:01:38,891 Ըստ այս վարկածի` 35 00:01:38,915 --> 00:01:41,372 այն, որ մենք վարակվում ենք ինչ-որ մեկի հորանջից, 36 00:01:41,396 --> 00:01:44,248 դիմացինի վարքագծի ակամա կրկնօրինակման արդյունքն է: 37 00:01:45,148 --> 00:01:48,306 Գիտնականները հավատացած են, որ այս քամելեոնի էֆեկտը հնարավոր է 38 00:01:48,330 --> 00:01:52,215 ուղեղում առկա մի շարք հայելային նյարդային բջիջների պատճառով: 39 00:01:53,610 --> 00:01:55,562 Հայելային նյարդային բջիջներն ուղեղի այն բջիջներն են, 40 00:01:55,586 --> 00:01:58,123 որոնք պատասխանատու են այն բանի համար, որ մենք 41 00:01:58,147 --> 00:02:01,213 կրկնում ենք գործողությունը մեկ ուրիշից հետո: 42 00:02:01,889 --> 00:02:04,747 Սրանք կարևոր են սովորելու և ինքնագիտակցության համար: 43 00:02:04,771 --> 00:02:07,898 Օրինակ` մեկի ֆիզիկական գործողությունը, 44 00:02:07,922 --> 00:02:10,627 ինչպես շյուղագործությունը կամ շրթներկ քսելը, 45 00:02:10,651 --> 00:02:14,566 կարող է օգնել մեզ նույն բանն անել ավելի ճշգրիտ: 46 00:02:14,590 --> 00:02:19,677 Նյարդապատկերման բնագավառում ՖՄՌՊ-ի` ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսի պատկերման օգնությամբ 47 00:02:19,701 --> 00:02:23,897 իմանում ենք, որ երբ մենք տեսնում ենք հորանջող մեկին կամ եթե անգամ լսում ենք, 48 00:02:23,921 --> 00:02:27,368 ուղեղի այն հատվածը, որտեղ տեղակայված են հայելային նյարդային բջիջները, 49 00:02:27,392 --> 00:02:28,563 կարծես ակտիվանում է, 50 00:02:28,587 --> 00:02:32,555 ինչն էլ իր հերթին ստիպում է կրկնել գործողությունը, 51 00:02:32,579 --> 00:02:33,601 այսինքն՝ հորանջել: 52 00:02:34,227 --> 00:02:38,942 Մեր հոգեբանական վարկածը նույնպես առնչվում է այս հայելային նյարդային բջիջների աշխատանքի հետ: 53 00:02:38,966 --> 00:02:41,434 Մենք այն անվանում ենք ըմբռնողական հորանջ: 54 00:02:42,227 --> 00:02:45,346 Ըմբռնումը ուրիշի զգացումները հասկանալու և 55 00:02:45,370 --> 00:02:46,818 դրանք կիսելու կարողությունն է. 56 00:02:46,842 --> 00:02:49,995 խիստ անհրաժեշտ կարողություն մեզ նման հասարակական կենդանիների` մարդկանց համար: 57 00:02:50,170 --> 00:02:54,067 Վերջերս նյարդաբանները պարզել են, որ հայելային նյարդային բջիջների մի ենթախումբ 58 00:02:54,091 --> 00:02:56,385 օգնում է ապրումակցել մյուսներին 59 00:02:56,409 --> 00:02:57,573 ավելի խորը կերպով: 60 00:02:57,597 --> 00:02:58,598 (Հորանջում է) 61 00:02:58,622 --> 00:03:01,338 Հորանջի հանդեպ այս <<կարեկցական>> արձագանքը գիտնականները հայտնաբերել են 62 00:03:01,362 --> 00:03:03,616 մեր կողմից հիշատակված առաջին` 63 00:03:03,640 --> 00:03:05,125 պարտադիր պայմանի վարկածի ուսումնասիրման ընթացքում: 64 00:03:05,149 --> 00:03:08,942 Այս ուսումնասիրության նպատակն է` ցույց տալ, որ շները նույնպես ձեռք կբերեին այս բնազդը, 65 00:03:08,966 --> 00:03:11,597 եթե ավելի հաճախ լսեին մարդկային հորանջի ձայներ: 66 00:03:12,127 --> 00:03:15,971 Մինչ նրանց ուսումնասիրությունը հաստատեց այս ամենի ճշմարտացիությունը, նրանք մի ուրիշ հետաքրքիր բան նկատեցին: 67 00:03:16,580 --> 00:03:19,773 Շներն ավելի հաճախ էին վարակվում հորանջի ծանոթ ձայներից, 68 00:03:19,797 --> 00:03:21,273 ինչպես օրինակ իրենց տերերի, 69 00:03:21,297 --> 00:03:23,698 քան օտարների հորանջներից: 70 00:03:24,397 --> 00:03:27,318 Սրա օրինակով մարդու և նախամարդու մասին այլ հետազոտություններ ևս 71 00:03:27,342 --> 00:03:29,224 ցույց են տվել, որ առավել հաճախ վարակիչ է 72 00:03:29,248 --> 00:03:32,218 ընկերների, քան անծանոթների հորանջը: 73 00:03:33,240 --> 00:03:35,684 Իրականում վարակիչ հորանջը մարդու մոտ ձևավորվում է 74 00:03:35,708 --> 00:03:38,315 մոտ 4-5 տարեկան հասակում. 75 00:03:38,339 --> 00:03:39,711 այն ժամանակ, երբ երեխաների մոտ առաջանում է 76 00:03:39,735 --> 00:03:42,574 ուրիշների հույզերը ճշգրիտ տարբերակելու կարողությունը: 77 00:03:43,513 --> 00:03:47,409 Այնուամենայնիվ, մինչ նորագույն գիտական ուսումնասիրությունները նպատակ են հետապնդում ապացուցելու, 78 00:03:47,433 --> 00:03:49,389 որ վարակիչ հորանջը հիմնվում է հենց այդ կարողության վրա, 79 00:03:49,413 --> 00:03:52,861 պահանջվում է ավելի երկար հետազոտություն` պարզաբանելու համար, թե ինչ է իրականում կատարվում: 80 00:03:53,483 --> 00:03:56,888 Հնարավոր է` պատասխանն ընկած է բոլորովին այլ վարկածի հիմքում: 81 00:03:57,498 --> 00:03:59,440 Հաջորդ անգամ, երբ կհորանջեք, 82 00:03:59,464 --> 00:04:01,787 մի պահ մտածեք, թե ինչ կատարվեց ճիշտ այդ պահին: 83 00:04:02,653 --> 00:04:04,229 Դուք մտածո՞ւմ էիք հորանջի մասին: 84 00:04:05,026 --> 00:04:06,554 Ձեր կողքին ինչ-որ մեկը հորանջե՞ց: 85 00:04:07,015 --> 00:04:09,995 Ծանո՞թ էր նա, թե՞ անծանոթ: 86 00:04:11,182 --> 00:04:14,145 Իսկ հիմա Դուք հորանջո՞ւմ եք: 87 00:04:14,159 --> 00:04:18,943 (Հորանջում է) 88 00:04:19,389 --> 00:04:20,889 (Շուրթերը ճպացնում է)