Return to Video

Ջոնաթան Զիթրեյն` Համաշխարհային ցանցը որպես պատահական բարի արարքներ

  • 0:00 - 0:02
    Իմ անունը Ջոնաթան Զիթրեյն է,
  • 0:02 - 0:05
    և իմ վերջին աշխատանքում ես մի փոքր վատատես էի։
  • 0:05 - 0:09
    Այնպես որ, որոշեցի այս առավոտ փորձել լավատես լինել,
  • 0:09 - 0:11
    և հիմքեր տալ հուսալու
  • 0:11 - 0:13
    ինտերնետի ապագայի համար
  • 0:13 - 0:16
    ելնելով ներկա իրավիճակից:
  • 0:16 - 0:20
    Կարող է թվալ, որ այսօր ավելի քիչ հույս կա քան երբևէ:
  • 0:20 - 0:22
    Մարդիկ պակաս բարի են: Ավելի ու ավելի քիչ վստահություն կա:
  • 0:22 - 0:26
    Չգիտեմ: Որպես օրինակ,
  • 0:26 - 0:28
    կարող ենք մի փորձ անել:
  • 0:28 - 0:35
    Ձեզանից քանի՞սն են երբևէ ավտոստոպով ճամփորդել։
  • 0:35 - 0:38
    Ձեզանից քանի՞սն են ավտոստոպով ճամփորդել
  • 0:38 - 0:43
    վերջին 10 տարիների ընթացքում։
  • 0:43 - 0:46
    Տեսնում եք: Իսկ ի՞նչ է փոխվել:
  • 0:46 - 0:49
    Հանրային երթևեկությունն ավելի լավը չի դարձել:
  • 0:49 - 0:52
    Դա պատճառ է մտածելու, որ միգուցե մենք
  • 0:52 - 0:55
    սխալ ուղի ենք բռնել։
  • 0:55 - 0:58
    Բայց ես ցանկանում եմ երեք օրինակ բերել,
  • 0:58 - 1:01
    ցույց տալու համար, որ տենդենցը
  • 1:01 - 1:03
    իրականում հակառակ ուղղությամբ է,
  • 1:03 - 1:06
    և այդ գործում օգնում է ինտերնետը:
  • 1:06 - 1:09
    Օրինակ համար մեկ՝ ինտերնետն ինքնին։
  • 1:09 - 1:13
    Ահա ինտերնետի երեք հիմնադիրները։
  • 1:13 - 1:15
    Իրականում նրանք համադասարանցիներ են եղել
  • 1:15 - 1:19
    Լոս Անջելեսի արվարձաններից մեկի դպրոցում 1960-ականներին։
  • 1:19 - 1:22
    Միգուցե դուք այցելել եք ֆրանսիական ակումբ կամ բանավեճերի ակումբ։
  • 1:22 - 1:24
    Նրանք այցելում էին «Եկեք կառուցենք գլոբալ ցանց» ակումբ,
  • 1:24 - 1:27
    և այն բավականին հաջողություն ունեցավ։
  • 1:27 - 1:30
    Այստեղ նրանք պատկերված են իրենց 25-րդ տարեդարձին
  • 1:30 - 1:33
    Newsweek ամսագրի համար, որը հետադարձ հայացքով անդրադառնում է ինտերնետին։
  • 1:33 - 1:35
    Ինչպես տեսնում եք
  • 1:35 - 1:38
    նրանք բավականին հիմար տեսք ունեն։
  • 1:38 - 1:41
    Նրանք ունեին մի մեծ սահմանափակում
  • 1:41 - 1:43
    և մի մեծ ազատություն
  • 1:43 - 1:46
    երբ փորձում էին ստեղծել գլոբալ ցանց։
  • 1:46 - 1:50
    Սահմանափակումն այն էր, որ նրանք գումար չունեին։
  • 1:50 - 1:53
    Նրանք չունեին որևէ կապիտալ` ներդում անելու համար,
  • 1:53 - 1:55
    այդպիսի ֆիզիկական ցանց կառուցելու համար
  • 1:55 - 1:57
    անհրաժեշտ են մեքենաներ և մարդիկ
  • 1:57 - 2:00
    ինչպես նաև պահուստ, ուր կարելի է գիշերվա ընթացքում տեղափոխել փաթեթեներ։
  • 2:00 - 2:02
    Նրանք դրանցից որևէ մեկը չունեին։
  • 2:02 - 2:04
    Բայց նրանք զարմանալիորեն ազատ էին,
  • 2:04 - 2:08
    քանի որ ստիպված չէին գումար վաստակել։
  • 2:08 - 2:12
    Ինտերնետը բիզնես պլան չուներ, և երբևէ չի ունեցել։
  • 2:12 - 2:14
    Չկար ոչ մի տնօրեն,
  • 2:14 - 2:18
    կամ ձեռնարկություն, որն ամբողջությամբ պատասխանատու լիներ նրա կառուցման համար։
  • 2:18 - 2:20
    Ընդհակառակը. մարդիկ հավաքվել են
  • 2:20 - 2:23
    միասին մի բան անելու համար, հանուն զվարճանքի,
  • 2:23 - 2:25
    և ոչ թե որովհետև նրանց այդպես է ասվել,
  • 2:25 - 2:29
    կամ որովհետև նրանք գումար էին ուզում վաստակել։
  • 2:29 - 2:32
    Այդ դավանանքը ստեղծեց ցանցային ճարտարապետություն`
  • 2:32 - 2:34
    մի համակարգ, որը տարբերվում էր
  • 2:34 - 2:38
    մինչ այդ և դրանից հետո գոյություն ունեցող թվային ցանցերից։
  • 2:38 - 2:40
    Իրականում այն այնքան տարօրինակ էր,
  • 2:40 - 2:44
    որ շատերն ասում էին, որ պարզ չէ արդյոք ինտերնետը կաշխատի թե ոչ։
  • 2:44 - 2:47
    Նույնիսկ 1992թ․ IBM-ը հայտարարել էր, որ
  • 2:47 - 2:50
    անհնար է կառուցել կորպորատիվ ցանց
  • 2:50 - 2:53
    օգտագործելով IP պրոտոկոլը։
  • 2:53 - 2:55
    Եվ նույնիսկ այսօր որոշ համացանցային ինժեներներ ասում են, որ
  • 2:55 - 2:59
    այդ ամենը պիլոտային նախագիծ է, և վերջնական վճիռը դեռ չի կայացվել։
  • 2:59 - 3:00
    (Ծիծաղ)
  • 3:00 - 3:04
    Այդ իսկ պատճառով համացանցային ճարտարագիտության թալիսմանը,
  • 3:04 - 3:07
    եթե այն գոյություն ունենար, կլիներ իշամեղուն։
  • 3:07 - 3:10
    Քանի որ, իշամեղվի մարմնի և թևերի լայնության հարաբերությունն
  • 3:10 - 3:12
    այնքան մեծ է որ այն չպիտի կարողանա թռնել:
  • 3:12 - 3:17
    Եվ այնուամենայնիվ, անհասկանալի կերպով, մեղուն թռնում է։
  • 3:17 - 3:20
    Ուրախ եմ տեղեկացնել, որ կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ
  • 3:20 - 3:23
    մոտ երեք տարի առաջ մենք վերջապես պարզեցինք
  • 3:23 - 3:25
    թե ինչպես են մեղուները թռնում։
  • 3:25 - 3:27
    (Ծիծաղ)
  • 3:27 - 3:29
    Շատ բարդ է, բայց պարզվում է, որ նրանք
  • 3:29 - 3:32
    շատ արագ են թափահարում իրենց թևերը։
  • 3:32 - 3:35
    (Ծիծաղ)
  • 3:35 - 3:39
    Իսկ ո՞րն է այն տարօրինակ ճարտարապետական կառուցվածքը,
  • 3:39 - 3:42
    որ ապահովում է ցանցի աշխատանքը և դարձնում այն այդքան արտասովոր։
  • 3:42 - 3:44
    Դե, համենայն դեպս այն ցանցի, որը տեղեկատվությունը
  • 3:44 - 3:47
    տեղից տեղ է փոխադրում` դա նման չէ առաքիչով փաթեթների փոխադրմանը։
  • 3:47 - 3:50
    Այն ավելի նման է բեմի առջև իրար բախվելով պարելուն։
  • 3:50 - 3:51
    (Ծիծաղ)
  • 3:51 - 3:53
    Պատկերացրեք, դուք այնպիսի մի ցանցի մաս եք
  • 3:53 - 3:56
    որ մասնակցում է որևէ սպորտային միջոցառման։
  • 3:56 - 3:58
    Նստած եք այսպիսի մի շարքում,
  • 3:58 - 4:00
    և ինչ-որ մեկը գարեջուր է խնդրում,
  • 4:00 - 4:03
    և այն տրվում է բեմի մյուս կողմից։
  • 4:03 - 4:05
    Եվ ձեր, որպես հարևանի, պարտավորությունն է
  • 4:05 - 4:07
    վտանգելով սեփական տաբատը,
  • 4:07 - 4:10
    գարեջուրն առաջ փոխանցել,
  • 4:10 - 4:12
    մինչ այն տեղ կհասնի:
  • 4:12 - 4:14
    Որևէ մեկը ձեզ չի վճարում դա անելու համար:
  • 4:14 - 4:17
    Այն պարզապես ձեր պարտքն է, որպես հարևան:
  • 4:17 - 4:21
    Եվ, ինչ-որ տեղ փաթեթները հենց այդպես են տեղաշարժվում ինտերնետում,
  • 4:21 - 4:23
    երբեմն փոխանցվելով 25-30 անգամ,
  • 4:23 - 4:25
    և տեղեկատվությունը փոխանցող մասնակիցներից ոչ մեկ
  • 4:25 - 4:27
    չունի որևէ պայմանագրային կամ
  • 4:27 - 4:31
    իրավական պարտականություն,
  • 4:31 - 4:33
    ուղարկողի
  • 4:33 - 4:36
    կամ ստաղողի հանդեպ:
  • 4:36 - 4:40
    Իհարկե, երբ դուք բեմի առջևում մարդկանց կույտի մեջ եք, դժվար է նշել հստակ նպատակակետ:
  • 4:40 - 4:42
    Անհրաժեշտ է վստահություն,
  • 4:42 - 4:45
    բայց դա նման չէ «Չէիք օգնի Պենսակոլա հասնել, խնդրում եմ»:
  • 4:45 - 4:49
    Համացանցը կարիք ունի հասցեների և ուղղությունների:
  • 4:49 - 4:53
    Պարզվում է, որ ինտերնետի մեկ ամբողջական քարտեզ գոյություն չունի:
  • 4:53 - 4:56
    Դրա փոխարեն, մենք բոլորս կարծես թատրոնում նստած լինենք,
  • 4:56 - 4:59
    և մառախուղի միջից կարող ենք տեսնել միայն,
  • 4:59 - 5:01
    անմիջապես մեր շուրջը գտնվող մարդկանց:
  • 5:01 - 5:04
    Ինչպես իմանալ, թե ով որտեղ է գտնվում:
  • 5:04 - 5:06
    Մենք պտտվում ենք դեպի մեզնից աջ նստած անձնավորությանը,
  • 5:06 - 5:09
    և ասում նրան թե ով է գտնվում մեր ձախ կողմում:
  • 5:09 - 5:11
    Եվ հակառակը:
  • 5:11 - 5:13
    Եվ այդպես շարունակավաբար: Եվ ահա արդեն
  • 5:13 - 5:16
    դուք ընդհանուր պատկերացում ունեք, թե որտեղ է ամեն բան գտնվում:
  • 5:16 - 5:21
    Համացանցում հասցեավորումը և երթուղման մեխանիզմները հենց այդպես են գործում։
  • 5:21 - 5:25
    Սա մի համակարգ է, որը հիմնված է բարյացկամության և վստահության վրա,
  • 5:25 - 5:28
    ինչն էլ դարձնում է այն շատ նուրբ և խոցելի:
  • 5:28 - 5:30
    Հազվադեպ բայց զարմանալի դեպքերում
  • 5:30 - 5:33
    նույնիսկ մեկ կողմի փոխանցած սուտը
  • 5:33 - 5:35
    այս մեղրախորիսխում
  • 5:35 - 5:37
    կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
  • 5:37 - 5:40
    Այսպես օրինակ, անցած տարի
  • 5:40 - 5:42
    Պակիստանի կառավարությունը
  • 5:42 - 5:45
    պահանջեց իր ինտերնետ պրովայդերներին
  • 5:45 - 5:49
    արգելել Պակիստանի քաղաքացիներին YouTube դիտել:
  • 5:49 - 5:51
    Կար մի տեսահոլովակ, որը կառավարության դուրը չէր գալիս,
  • 5:51 - 5:53
    և նրանք ուզում էին համոզվել, որ այն արգելափակված է:
  • 5:53 - 5:55
    Սա բավականին հաճախ հանդիպող պատմություն է: Ամենուր կառավարությունները
  • 5:55 - 5:57
    հաճախ փորձում են արգելափակել և ֆիլտրել և
  • 5:57 - 6:00
    գրաքննության ենթարկել ինտերնետում տեղադրված նյութը:
  • 6:00 - 6:02
    Բայց Պակիստանի պրովայդերներից մեկը
  • 6:02 - 6:05
    որոշեց իր բաժանորդների ինտերնետն արգելափակել
  • 6:05 - 6:08
    բավականին տարօրինակ կերպով։
  • 6:08 - 6:10
    Նա հայտարարեց...
  • 6:10 - 6:13
    երբ իրենից պահանջվեց, համացանցի մի մասը լինելով,
  • 6:13 - 6:15
    հայտնել թե ինչ է երևում մոտակայքում, այն հայտարարեց
  • 6:15 - 6:20
    որ իր մոտակայքում, հանկարծակի հայտնաբերել է,
  • 6:20 - 6:22
    ավելի ճիշտ, որ հենց ինքը YouTube-ն է։
  • 6:22 - 6:25
    «Ճիշտ այդպես», ասեց նա, «ես YouTube-ն եմ»։
  • 6:25 - 6:27
    Դա նշանակում էր, որ տեղեկատվության փաթեթները,
  • 6:27 - 6:29
    որոնք բաժանորդներից YouTube էին գնում,
  • 6:29 - 6:32
    մնում էին պրովայդերի մոտ, մտածելով, որ արդեն տեղ են հասել։
  • 6:32 - 6:34
    Իսկ պրովայդերը դրանք միանգամից դեն էր նետում,
  • 6:34 - 6:36
    քանի որ նրա խնդիրը դրանց արգելափակումն էր։
  • 6:36 - 6:38
    Բայց պատմությունն այդտեղ չավարտվեց։
  • 6:38 - 6:40
    Քանի որ այդ հայտարարությունը
  • 6:40 - 6:42
    մեկ քայլ առաջ գնաց,
  • 6:42 - 6:45
    և քայլ առ քայլ առաջ գնալով տարածում ստացավ։
  • 6:45 - 6:47
    Եվ պարզվեց, որ երբ դիտենք
  • 6:47 - 6:49
    այդ դեպքի վերլուծությունը,
  • 6:49 - 6:51
    պարզ կդառնա որ մի պահ
  • 6:51 - 6:53
    մենք ունենք աշխատող YouTube:
  • 6:53 - 6:55
    Եվ հանկարծ հաջորդ պահին,
  • 6:55 - 6:58
    հաղորդվում է այդ կեղծ հայտարարությունը։
  • 6:58 - 7:00
    Եվ երկու րոպեի ընթացքում
  • 7:00 - 7:02
    այն տարածվում է,
  • 7:02 - 7:05
    և YouTube-ը արգելափակվում է ամբողջ աշխարհում։
  • 7:05 - 7:08
    Եթե դուք նստած եք Օքսֆորդում, Անգլիայում, և փորձում եք մտնել YouTube,
  • 7:08 - 7:10
    ձեր փաթեթեները գնում են Պակիստան
  • 7:10 - 7:13
    և չեն վերադառնում։
  • 7:13 - 7:15
    Միայն մտածեք դրա մասին։
  • 7:15 - 7:17
    Դա աշխարհի ամենահանրաճանաչ կայքերից մեկն է,
  • 7:17 - 7:19
    որը պատկանում է աշխարհի ամենահզոր կազմակերպությանը,
  • 7:19 - 7:23
    սակայն ոչ YouTube-ը, ոչ էլ Google-ը արտոնություն չունեին
  • 7:23 - 7:26
    այդ պարագայում որևէ բան անելու համար:
  • 7:26 - 7:30
    Եվ չնայած դրան, մոտ երկու ժամում
  • 7:30 - 7:32
    խնդիրը լուծվեց։
  • 7:32 - 7:34
    Ինչպե՞ս դա պատահեց։
  • 7:34 - 7:37
    Այդ հարցին պատասխանելու համար անդրադառնանք NANOG-ին,
  • 7:37 - 7:40
    Հյուսիսամերիկյան ցանցային օպերատորների խմբին։
  • 7:40 - 7:42
    Սա այնպիսի մարդկանց խումբ է, որոնք,
  • 7:42 - 7:44
    երբ դրսում հրաշալի օր է,
  • 7:44 - 7:46
    մտնում են առանց պատուհանների սենյակ,
  • 7:46 - 7:48
    նստում իրենց տերմինալների առջև
  • 7:48 - 7:51
    կարդում էլ․ նամակներ և հաղորդագրություններ,
  • 7:51 - 7:55
    ֆիքսված չափի տառատեսակով, ինչպիսին սա է,
  • 7:55 - 7:57
    և խոսում են ցանցերի մասին։
  • 7:57 - 7:59
    Նրանցից ոմանք աշխատում են աշխարհի տարբեր
  • 7:59 - 8:01
    ինտերնետ պրովայդեր կազմակերպություններում:
  • 8:01 - 8:03
    Ահա այն հաղորդագրությունը, որում նրանցից մեկն ասում է,
  • 8:03 - 8:06
    «Կարծես թե խնդիր ունենք։ YouTube-ն առևանգել են։
  • 8:06 - 8:09
    Սա ուսումնական նպատակով չէ արված, և ոչ էլ YouTube ինժեներների
  • 8:09 - 8:11
    պատահական սխալ է։ Համոզված եմ,
  • 8:11 - 8:13
    ինչ-որ բան այնպես չէ Պակիստանում։
  • 8:13 - 8:17
    Եվ նրանք բոլորը միավորվում են խնդիրը հայտնաբերելու և լուծելու համար։
  • 8:17 - 8:20
    Սա նման է նրան, երբ Ձեր տանը կրակ է բռնկվում։
  • 8:20 - 8:24
    Վատն այն է, որ հրշեջ ջոկատ չկա։
  • 8:24 - 8:27
    Լավն այն է, որ հայտնվում են պատահական մարդիկ,
  • 8:27 - 8:31
    հանգցնում կրակը, և հեռանում առանց վճարի կամ գովասանքի ակնկալիքի։
  • 8:31 - 8:36
    (Ծափահարություններ)
  • 8:36 - 8:38
    Ես փորձում էի անծանոթների կողմից
  • 8:38 - 8:40
    այսպիսի պատահական բարի արարքները
  • 8:40 - 8:42
    նկարագրելու ճիշտ մոդելը գտնել:
  • 8:42 - 8:47
    (Ծիծաղ)
  • 8:47 - 8:50
    Գիտեք, կարծես խնդիր է առաջանում,
  • 8:50 - 8:52
    և մարդիկ պատրաստ են օգնել:
  • 8:52 - 8:56
    Եվ երբ սկսում ես փնտրել, պարզվում է, որ, այս մոդելն ամենուր է։
  • 8:56 - 8:59
    Օրինակ համար երկու՝ Վիքիփեդիա։
  • 8:59 - 9:02
    Եթե 2001թ․-ին Ջիմբո անունով մեկը մոտենար ձեզ
  • 9:02 - 9:05
    և ասեր․ «Ես մի հրաշալի միտք ունեմ։ Մենք կսկսենք 17 հոդվածից,
  • 9:05 - 9:07
    որոնք յուրաքանչյուր մարդ յուրաքանչյուր պահի կարող է խմբագրել,
  • 9:07 - 9:10
    և մենք կունենանք հրաշալի հանրագիտարան։ Հը՞»:
  • 9:10 - 9:14
    Իհարկե։ Աշխարհի ամենահիմար միտքն է։
  • 9:14 - 9:15
    (Ծիծաղ)
  • 9:15 - 9:20
    Իրականում, Վիքիփեդիայի միտքն այնքան հիմար է,
  • 9:20 - 9:23
    որ նույնիսկ Ջիմբոյի մտքով այն չի անցել։
  • 9:23 - 9:25
    Ջիմբոյի մտահղացումը Նուպեդիան էր։
  • 9:25 - 9:27
    Այն պիտի ամբողջովին ավանդական լիներ։ Նա մարդկանց գումար կվճարեր,
  • 9:27 - 9:29
    որովհետև նա լավ մարդ էր,
  • 9:29 - 9:31
    և մարդիկ գումար կստանային
  • 9:31 - 9:33
    և հոդվածներ կգրեին։
  • 9:33 - 9:35
    Վիքին ստեղծվեց,
  • 9:35 - 9:37
    որպեսզի մյուսները կարողանան խմբագրական առաջարկներ անել,
  • 9:37 - 9:39
    համարյա որպես ուշացած մտքերի համար մի սենյակ։
  • 9:39 - 9:42
    Իսկ ապա այնպես ստացվեց, որ սենյակը մեծացավ
  • 9:42 - 9:44
    և ընդգրկեց ամբողջ նախագիծը։
  • 9:44 - 9:47
    Եվ այսօր Վիքիփեդիան այնքան համատարած է,
  • 9:47 - 9:51
    որ դուք կարող եք գտնել այն չինական ռեստորանների ճաշացուցակներում։
  • 9:51 - 9:57
    (Ծիծաղ)
  • 9:57 - 9:59
    Ես սա չեմ հնարում։
  • 9:59 - 10:01
    (Ծիծաղ)
  • 10:01 - 10:04
    Մի տեսություն ունեմ, որը կարող եմ հետո բացատրել։
  • 10:04 - 10:06
    Հիմա պարզապես ասեմ, որ նախընտրում եմ իմ Վիքիփեդիան
  • 10:06 - 10:08
    կարմիր պղպեղով տապակված։
  • 10:08 - 10:10
    (Ծիծաղ)
  • 10:10 - 10:13
    Բայց Վիքիփեդիան ինքն իրենով չի աշխատում։
  • 10:13 - 10:15
    Ինչպե՞ս է այն իրականում աշխատում։ Պարզվում է,
  • 10:15 - 10:17
    կա մի սենյակ, որը չունի պատուհան,
  • 10:17 - 10:19
    փոխաբերական իմաստով։
  • 10:19 - 10:21
    Եվ կա մարդկանց մի խումբ, որոնք արևոտ օրերին,
  • 10:21 - 10:24
    նախընտրում են նստել ներսում
  • 10:24 - 10:26
    և վերահսկել ադմինիստրատորի ծանուցումների էջը,
  • 10:26 - 10:29
    որն ինքնին վիքի էջ է, որը յուրաքանչյուրը կարող է խմբագրել։
  • 10:29 - 10:32
    Եվ մարդիկ այդ էջի վրա նկարագրում են առաջացած խնդիրները։
  • 10:32 - 10:35
    Այն հիշեցնում է պատմության սահմանումը՝
  • 10:35 - 10:38
    «մի անիծյալ բան մյուսի հետևից», այնպես չէ՞։
  • 10:38 - 10:42
    Համար մեկ․ «Միտումնավոր խմբագրում Andyvphil օգտվողի կողմից»։
  • 10:42 - 10:45
    Ներիր ինձ, Andyvphil, եթե այսօր այստեղ ես։
  • 10:45 - 10:47
    Ես ոչ մեկին չեմ պաշտպանում։
  • 10:47 - 10:50
    «Անոնիմ ինչ-որ մեկը հարձակվում է ինձ վրա փոփոխությունը չընդունելու պատճառով»։
  • 10:50 - 10:52
    Այս մեկն ամենաշատն եմ սիրում․ «Երկար պատմություն»։
  • 10:52 - 10:53
    (Ծիծաղ)
  • 10:53 - 10:57
    Պարզվում է, որ ավելի շատ մարդ է ստուգում թե արդյոք կայքում խնդիրներ կան,
  • 10:57 - 10:59
    և ցանկանում դրանք լուծել
  • 10:59 - 11:02
    քան իրական խնդիրների թիվն է:
  • 11:02 - 11:05
    Եվ հենց դա է Վիքիփեդիան ջրի երեսին պահում:
  • 11:05 - 11:08
    Բոլոր ժամանակներում, Վիքիփեդիան մոտ
  • 11:08 - 11:13
    45 րոպե է հեռու ամբողջական կործանումից: Այդպես չէ:
  • 11:13 - 11:15
    Ավտոմատացված սփամի ծրագրերը փորձում են յուրաքանչյուր հոդված
  • 11:15 - 11:17
    Ռոլեքս ժամացույցի գովազդի վերածել։
  • 11:17 - 11:18
    (Ծիծաղ)
  • 11:18 - 11:21
    Վիքին գոյություն ունի
  • 11:21 - 11:23
    այդ մարդկանց շնորհիվ, որոնք պահպանում են այն:
  • 11:23 - 11:25
    Ոչ թե որովհետև դա աշխատանք է:
  • 11:25 - 11:27
    Ոչ թե որովհետև դա մասնագիտություն է,
  • 11:27 - 11:29
    այլ որովհետև դա կոչում է:
  • 11:29 - 11:32
    Դա մի բան է, որ նրանք պարտավորված են զգում անել,
  • 11:32 - 11:34
    որովհետև այն կարևոր է նրանց համար:
  • 11:34 - 11:36
    Նրանք նույնիսկ համախմբվում են այնպիսի խմբերում,
  • 11:36 - 11:38
    ինչպիսին է «Քաղաքավարություն, չափահասություն, պատասխանատվություն»
  • 11:38 - 11:41
    վանդալիզմի դեմ խումբն է, որի նպատակն է
  • 11:41 - 11:43
    մաքուր պահել էջերը:
  • 11:43 - 11:46
    Իհարկե հարց է առաջանում, եթե օրինակ,
  • 11:46 - 11:50
    չափազանց սիրված Star Trek-ի հսկա մի փառատոն տեղի ունենա,
  • 11:50 - 11:52
    ո՞վ պիտի խանութին հետևի:
  • 11:52 - 11:57
    (Ծիծաղ)
  • 11:57 - 11:59
    Մենք տեսնում ենք,
  • 11:59 - 12:02
    (Ծիծաղ)
  • 12:02 - 12:06
    Այս երևույթում մենք տեսնում ենք նույնը, ինչ
  • 12:06 - 12:10
    ճանապարհի երթևկության մի խենթ նախագծող
  • 12:10 - 12:12
    Հանս Մոնդերմանը հայտնաբերել էր Նիդերլանդներում
  • 12:12 - 12:14
    և այստեղ Հարավային Քենսինքթոնում, որ երբեմն,
  • 12:14 - 12:19
    երբ հեռացնում ենք արտաքին կանոնները, նշանները և մնացած ամեն բան,
  • 12:19 - 12:21
    մենք իրականում ունենում ենք
  • 12:21 - 12:24
    շատ ավելի ապահով միջավայր, որտեղ մարդիկ կարող են գործել,
  • 12:24 - 12:27
    և ավելի մարդկային գտնվել մեկը մյուսի հանդեպ:
  • 12:27 - 12:29
    Նրանք գիտակցում են, որ պիտի
  • 12:29 - 12:31
    պատասխանատու լինեն իրենց արարքների համար:
  • 12:31 - 12:34
    Եվ Վիքիփեդիան որդեգրել է այդ մոտեցումը:
  • 12:34 - 12:37
    Ձեզանից ոմանք միգուցե կհիշեն Star Wars-ի պատանուն,
  • 12:37 - 12:41
    խեղճ պատանին, որ նկարահանել էր իրեն գոլֆի գնդակի մականով
  • 12:41 - 12:43
    խաղալիս այնպես կարծես այն լուսային թուր լինի:
  • 12:43 - 12:46
    Ֆիլմն, առանց իր թույլտվության և սկզբնական շրջանում նույնիսկ առանց իր իմացության
  • 12:46 - 12:48
    հայտնվեց համացանցում:
  • 12:48 - 12:51
    Այն վիրուսային հոլովակ դարձավ, և հսկայական տարածում ստացավ:
  • 12:51 - 12:54
    Ստորացուցիչ էր տղայի համար։
  • 12:54 - 12:56
    Լինելով հանրագիտարան,
  • 12:56 - 12:59
    Վիքիփեդիան պարտավոր էր ունենալ Star Wars պատանու մասին հոդված:
  • 12:59 - 13:01
    Վիքիփեդիայի յուրաքանչյուր հոդված ունի համապատասխան քննարկումների էջ:
  • 13:01 - 13:03
    Եվ քննարկման էջի վրա,
  • 13:03 - 13:06
    Վիքիփեդիականները մի հսկայական բանավեճ ծավալեցին,
  • 13:06 - 13:10
    հոդվածում տղայի իրական անունը
  • 13:10 - 13:12
    նշելու խնդրի շուրջ:
  • 13:12 - 13:14
    Երկու կողմերն էլ ունեին փաստարկներ:
  • 13:14 - 13:16
    Ահա դրանցից մի քանիսը:
  • 13:16 - 13:18
    Վերջ ի վերջո որոշվեց,
  • 13:18 - 13:20
    իհարկե դա միաձայն որոշում չէր,
  • 13:20 - 13:22
    չներառել տղայի իրական անունը,
  • 13:22 - 13:25
    չնայած նրան, որ համարյա բոլոր լրագրողներն ընդգրկել էին նրա անունը:
  • 13:25 - 13:28
    Նրանք պարզապես չէին կարծում, որ դա ճիշտ կլինի:
  • 13:28 - 13:30
    Դա բարության դրսևորում էր:
  • 13:30 - 13:32
    Եվ մինչ այսօր, Star Wars պատանու էջը
  • 13:32 - 13:34
    աջ վերևի մասում ունի զգուշացում,
  • 13:34 - 13:37
    որն ասում է, որ չի կարելի ընդգրկել նրա իրական անունը:
  • 13:37 - 13:39
    Եթե դուք նշեք այն, անունն անմիջապես կհեռացվի,
  • 13:39 - 13:43
    մարդկանց կողմից, որոնք միգուցե և համաձայն չէին նախնական որոշման հետ,
  • 13:43 - 13:46
    բայց հարգում են վերջնական արդյունքը,
  • 13:46 - 13:48
    և աշխատում են պահպանել այն,
  • 13:48 - 13:52
    որովհետև նրանք հավատում են, որ սեփական կարծիքից զատ ավելի կարևոր բան կա:
  • 13:52 - 13:55
    Որպես իրավաբան պիտի ասեմ, որ այս մարդիկ այս ընթացքում ստեղծում են օրենք,
  • 13:55 - 13:59
    նախադեպային որոշումներ և նման բաներ։
  • 13:59 - 14:02
    Սա չի սահմանափակվում միայն Վիքիփեդիայի օրինակով։
  • 14:02 - 14:04
    Մենք տեսնում ենք դա ամենուր` բլոգերի օրինակով։
  • 14:04 - 14:07
    Սա 2005 Business Week-ի շապիկն է։
  • 14:07 - 14:09
    Բլոգերը փոխելու են ձեր բիզնեսը։
  • 14:09 - 14:12
    Գիտեմ դրանք հիմար տեսք ունեն: Վստահաբար դրանք հիմար տեսք ունեն։
  • 14:12 - 14:14
    Դրանք օգտագործվում են տարբեր տեսակի ցանցառ նախագծերի համար։
  • 14:14 - 14:16
    Սա իմ ամենասիրելի ցանցառ բլոգն է
  • 14:16 - 14:19
    Catsthatlooklikehitler.com.
  • 14:19 - 14:20
    (Ծիծաղ)
  • 14:20 - 14:23
    Դուք ուղարկում եք ձեր կատվի նկարը,
  • 14:23 - 14:25
    եթե այն նման է Հիտլերին:
  • 14:25 - 14:32
    (Ծիծաղ)
  • 14:32 - 14:34
    Գիտեմ: Համար չորսը.. կարող եք պատկերացնել
  • 14:34 - 14:36
    ամեն օր տուն գնալ այդ կատվի մոտ:
  • 14:36 - 14:37
    (Ծիծաղ)
  • 14:37 - 14:41
    Դուք կարող եք տեսնել նույն տարօրինակ գաղափարները
  • 14:41 - 14:43
    կիրառված նաև մարդկանց հանդեպ։
  • 14:43 - 14:47
    Ահա սա մի բլոգ է նվիրված անհաջող դիմանկարներին։
  • 14:47 - 14:50
    Այս մեկն ասում է, «Հովվերգական մարգագետին երկփեղկանի ցանկապատով։
  • 14:50 - 14:52
    Նրա հետևում կենդանու դիակ է՞»:
  • 14:52 - 14:53
    (Ծիծաղ)
  • 14:53 - 14:55
    Դուք էլ ասում եք, «Գիտեք, կարծում եմ դա կենդանու դիակ է
  • 14:55 - 14:57
    նրա հետևում»:
  • 14:57 - 14:59
    Եվ այդպես, մեկը մյուսի հետևից:
  • 14:59 - 15:03
    Բայց այնուհետև տեսնում եք հետևյալը. նկարը հեռացված է սեփականատիրոջ խնդրանքով:
  • 15:03 - 15:05
    Այդքան բան: Նկարը հեռացված է սեփականատիրոջ խնդրանքով:
  • 15:05 - 15:07
    Պարզվում է, որ ինչ-որ մեկը, ում ծաղրել են այս կայքում,
  • 15:07 - 15:10
    գրել է կայքը վարող անձին,
  • 15:10 - 15:13
    և ոչ թե սպառնացել է կամ գումար առաջարկել,
  • 15:13 - 15:15
    այլ պարզապես ասել, «Դեմ չե՞ս լինի»:
  • 15:15 - 15:17
    Անձն էլ պատասխանել է՝ իհարկե ոչ։
  • 15:17 - 15:21
    Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կառուցել առցանց ճարտարապետություն,
  • 15:21 - 15:24
    որը կնպաստի նրան, որ այսպիսի մարդկային խնդրանքները
  • 15:24 - 15:26
    շատ ավելի դյուրին լինեն,
  • 15:26 - 15:28
    և որը հնարավոր կդարձնի մեզ տեսնել
  • 15:28 - 15:30
    որ տեղեկատվությունը, որի հետ մենք առընչվում ենք ցանցում,
  • 15:30 - 15:34
    ուղղակի բաներ են, որ մենք կարող ենք, ընդօրինակել կամ ուղարկել մյուսներին,
  • 15:34 - 15:37
    ինչն իրականում պատկերում է մարդկային զգացմունքներ,
  • 15:37 - 15:39
    ջանք և ազդեցություն,
  • 15:39 - 15:41
    և բարոյագիտական մոտեցում ցուցաբերել կարողանալու համար,
  • 15:41 - 15:44
    երբ մենք որոշում ենք կայացնում ինչպես վարվել այդ տեղեկատվության հետ։
  • 15:44 - 15:47
    Ես նույնիսկ կարծում եմ, որ սա կարող է կիրառվել իրական աշխարհում։
  • 15:47 - 15:50
    Հնարավոր է, որ գրաքննությունն ավելի մեծ չափերի հասնի,
  • 15:50 - 15:53
    ամեն ուր նկարահանող սարքավորումներ կան, միգուցե այնհուհետև այդ ամենը հայտնվում է համացանցում:
  • 15:53 - 15:55
    Եվ մենք կարող ենք ունենալ մի փոքրիկ կրծքանշան,
  • 15:55 - 15:57
    որի վրա գրված կլինի, «Գիտեք, ես չէի ցանկանա»:
  • 15:57 - 16:00
    Եվ այնուհետև ունենալ տեխնոլոգիա,
  • 16:00 - 16:02
    որի միջոցով, լուսանկարողը կարող է իմանալ,
  • 16:02 - 16:04
    որ այս անձը խնդրել է կապնվել իր հետ,
  • 16:04 - 16:06
    մինչ իր նկարը տարածում կստանա,
  • 16:06 - 16:08
    եթե դեմ չեք:
  • 16:08 - 16:10
    Եվ լուսանկարողը կարող է որոշում կայացնել, թե
  • 16:10 - 16:14
    արդյոք հաշվի առնել խնդրանքը և ինչպես դա անել:
  • 16:14 - 16:16
    Իրական աշխարհում մենք տեսնում ենք նման ֆիլտրում,
  • 16:16 - 16:18
    որը տեղի է ունենում Պակիստանում:
  • 16:18 - 16:22
    Եվ այժմ մենք հնարավորություն ունենք կառուցել այնպիսի համակարգ,
  • 16:22 - 16:25
    որտեղ մարդիկ կարող են զեկուցել ֆիլտրման մասին, երբ հանդիպում են այն:
  • 16:25 - 16:29
    Սա այլևս պարզապես «Չգիտեմ: Չկարողացա այնտեղ հասնել: Անցնեմ առաջ» չէ,
  • 16:29 - 16:31
    այլ ուղղակի դառնում է կոլեկտիվ գիտակցություն,
  • 16:31 - 16:34
    ցանցում արգելափակված և գրաքննության ենթարկված
  • 16:34 - 16:36
    նյութի մասին:
  • 16:36 - 16:40
    Իրականում, կարծես տեխնոլոգիան ընդօրինակում է կյանքը,
  • 16:40 - 16:43
    որն ընդօրինակում է տեխնոլոգիան, կամ հակառակը:
  • 16:43 - 16:46
    Նյու-Յորքի համալսարանի մի հետազոտող պատրաստել էր ստվարաթղթից փոքրիկ ռոբոտներ,
  • 16:46 - 16:48
    որոնց վրա պատկերված էին դեմքեր, և որոնք ունեին
  • 16:48 - 16:51
    շարժիչ, որն էլ նրանց առաջ էր տանում,
  • 16:51 - 16:53
    ինչպես նաև մի դրոշակ
  • 16:53 - 16:55
    որտեղ նշված էր նպատակակետը:
  • 16:55 - 16:57
    Այնտեղ գրված էր. «Կարո՞ղ եք օգնել ինձ տեղ հասնել»։
  • 16:57 - 17:01
    Այն բաց էր թողված Մանհեթենի փողոցներում:
  • 17:01 - 17:03
    (Ծիծաղ)
  • 17:03 - 17:06
    Այսօր ամեն ինչ ֆինանսավորում են:
  • 17:06 - 17:08
    Ահա մի դիագրամ, որը ցույց է տալիս ավելի քան 43 մարդկանց,
  • 17:08 - 17:11
    որոնք օգնել են ռոբոտին առաջ գնալ, երբ այն չէր կարող շարժվել,
  • 17:11 - 17:13
    և ճիշտ ուղու վրա դնել,
  • 17:13 - 17:15
    Վաշինգտոնի Սքուեր պուրակի մի անկյունից մյուսը
  • 17:15 - 17:17
    հասնելու համար։
  • 17:17 - 17:21
    Որը բերում է մեզ օրինակ համար երեքին․ ավտոստոպով ճամփորդությանը։
  • 17:21 - 17:24
    Ես չեմ կարծում, որ ավտոստոպով ճամփորդությունն անցյալում է։
  • 17:24 - 17:28
    Ինչու՞։ Գոյություն ունի Craigslist ուղևորությունների տախտակ։
  • 17:28 - 17:31
    Եթե այն կոչվեր Craigslist ավտոստոպով ճամփորդությունների տախտակ,
  • 17:31 - 17:33
    հավանաբար այնտեղ մոլախոտներ կաճեին։
  • 17:33 - 17:36
    Բայց դա ուղևորություններ համատեղելու տախտակ է, և սկզբունքորեն նույն բանն է։
  • 17:36 - 17:38
    Ինչու՞ են մարդիկ այն օգտագործում։
  • 17:38 - 17:41
    Չգիտեմ։ Միգուցե նրանք կարծում են, որ մարդասպանները նախօրոք չեն պլանավորում։
  • 17:41 - 17:47
    (Ծիծաղ)
  • 17:47 - 17:49
    Չէ։ Իրականում կարծում եմ, որ երբ
  • 17:49 - 17:51
    դուք վերափոխում եք մի բան,
  • 17:51 - 17:54
    երբ ազատվում եք ծրագրի հին սպասելիքներից,
  • 17:54 - 17:57
    մի ձախողված ծրագիր, որը հաջողակ է եղել անցյալում,
  • 17:57 - 17:59
    բայց այժմ ինչ-որ պատճարով իր դարն ապրել է,
  • 17:59 - 18:03
    դուք իրականում կարող եք վերածնել այնպիսի մարդկային բարիություն և մասնակցություն,
  • 18:03 - 18:06
    որ հանդիպում է Craigslist-ում։
  • 18:06 - 18:08
    Եվ այնուհետև դուք կարող եք վերափոխել այն
  • 18:08 - 18:10
    ենթադրենք,
  • 18:10 - 18:13
    CouchSurfing.org-ի։
  • 18:13 - 18:16
    CouchSurfing.org-ը մեկ երիտասարդի գաղափար է,
  • 18:16 - 18:19
    միավորել մարդկանց, որոնք հեռու մի տեղ են ճամփորդում
  • 18:19 - 18:24
    և կցանկանային անվճար գիշերել որևէ անծանոթի տանը,
  • 18:24 - 18:26
    այն մարդկանց հետ, որոնք հեռու մի տեղում են ապրում,
  • 18:26 - 18:30
    և ցանկանում են անվճար օթևան տրամադրել որևէ անծանոթի:
  • 18:30 - 18:34
    Դա հրաշալի միտք է:
  • 18:34 - 18:36
    Դա մեղու է, որը թռնում է:
  • 18:36 - 18:39
    Զարմանալի է, թե քանի հաջողակ օրինակներ են եղել:
  • 18:39 - 18:43
    Եվ եթե ցանկանում եք իմանալ, CouchSurfing-ի հետ առչություն ունեղող
  • 18:43 - 18:45
    ոչ մի հայտնի մահվան դեպք չի գրանցվել:
  • 18:45 - 18:48
    Չնայած ներկայումս գնահատման համակարգն այնպիսին է,
  • 18:48 - 18:51
    որ դուք գրանցում եք Ձեր կարծիքը միայն փորձից հետո:
  • 18:51 - 18:54
    Այնպես որ, հնարավոր է, որ այստեղ կանխակալ ընտրության խնդիր կա:
  • 18:54 - 18:58
    (Ծիծաղ)
  • 18:58 - 19:02
    Այսպիսով, իմ համոզմունքը, իմ միտքն այն է,
  • 19:02 - 19:05
    որ համացանցը տեղեկատվության կույտ չէ:
  • 19:05 - 19:08
    Այն գոյական չէ: Այն բայ է:
  • 19:08 - 19:10
    Եվ երբ դուք օգտվում եք դրանից,
  • 19:10 - 19:14
    եթե ականջ դնեք և բավականին ուշադիր նայեք,
  • 19:14 - 19:16
    դուք կհայտնաբերեք,
  • 19:16 - 19:18
    որ այդ տեղեկատվությունը
  • 19:18 - 19:20
    ինչ-որ բան է ասում ձեզ:
  • 19:20 - 19:22
    Այն ասում է նույնն ինչ երեկ
  • 19:22 - 19:25
    Դեմեսթենեսն էր ասում:
  • 19:25 - 19:29
    Այն ասում է. «Եկեք առաջ քայլենք»։ Շատ շնորհակալություն:
  • 19:29 - 19:31
    (Ծափահարություններ)
Title:
Ջոնաթան Զիթրեյն` Համաշխարհային ցանցը որպես պատահական բարի արարքներ
Speaker:
Jonathan Zittrain
Description:

Թվում է թե աշխարհը դարձել է պակաս բարյացակա՞մ: Սոցիալական տեսաբան Ջոնաթան Զիթրեյնը այլ կարծիքի է: Ըստ նրա` համացանցը բաղկացած է միլիոնավոր անշահախնդիր արարքներից, որոնց հիմքում ընկած է բարիություն, հետաքրքրասիրություն և վստահություն:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
19:36
Gohar Khachatryan added a translation

Armenian subtitles

Revisions