Return to Video

Իմ գաղտնի շունը Ատիկա բանտում - Մայքլ Ռինես - TEDxAttica

  • 0:05 - 0:09
    Ձեռք բարձրացրեք եթե սիրում եք
    տնային կենդանիներ:
  • 0:13 - 0:15
    Ձեզանից ովքե՞ր են սիրում շներին:
  • 0:18 - 0:21
    Ովքե՞ր են ունեցել բարդ եւ
    հիասթափեցնող աշխատանքային օր
  • 0:21 - 0:24
    և անհամբեր սպասել են տուն գնալու:
  • 0:24 - 0:27
    (Ծիծաղ)
  • 0:29 - 0:31
    Բանալիով բացում եք դուռը
  • 0:31 - 0:34
    և ձեզ հանդիպում է ձեր ամենալավ ընկերը:
  • 0:34 - 0:38
    Սիրով լի աչքերով, հարցական թեքում է գլուխը
  • 0:38 - 0:40
    որ հասկանա ձեր տրամադրությունը։
  • 0:40 - 0:45
    Հենց ձեր ընկերը որոշեց
    որ պետք է բարձրացնել ձեր տրամդրությունը,
  • 0:45 - 0:46
    նա հանում է լեզուն
  • 0:46 - 0:48
    ցատկում է վեր ու վար
  • 0:48 - 0:50
    եւ շարժում է պոչը
  • 0:50 - 0:54
    ցույց տալով, որ դուք սիրված եք
    անկախ նրանից թե ինչ օր եք ունեցել։
  • 0:56 - 1:00
    Ինձ արգելված է շուն պահել:
  • 1:04 - 1:07
    Գաղտնիք պահել կարողանում ե՞ք։
  • 1:07 - 1:09
    (Ծիծաղ)
  • 1:10 - 1:12
    Ես շուն ունեմ:
  • 1:12 - 1:13
    (Ծիծաղ)
  • 1:14 - 1:18
    Ծանր օրվա վերջում,
  • 1:18 - 1:20
    հետ եմ գնում բանտախուց:
  • 1:21 - 1:23
    Դարպասը բաց է
  • 1:24 - 1:27
    եւ այնտեղ է իմ լավագույն ընկերը:
  • 1:33 - 1:34
    (Շան ձայներ)
  • 1:34 - 1:36
    Նստե'լ
  • 1:37 - 1:40
    (Ծիծաղ)
  • 1:40 - 1:44
    (Ծափահարություններ)
  • 1:45 - 1:47
    Քա՞նի հոգի են հավատում,
  • 1:47 - 1:50
    որ գլոբալ տաքացումն ազդում է մեր
    միջավայրի վրա:
  • 1:52 - 1:56
    Միգուցե կլիմայի փոփոխությունն
    ավելի անձային է
  • 1:56 - 1:58
    քան մենք պատկերացնում էինք:
  • 1:58 - 2:00
    Մտածեք սրա մասին:
  • 2:00 - 2:03
    Ամառային օրերը գնալով շոգում են,
  • 2:03 - 2:06
    բոլորը հովանալու միջոց են փնտրում:
  • 2:06 - 2:08
    Մեզանից ոմանք գնում են ծովափ:
  • 2:08 - 2:11
    Ոմանք գնում են բակի լողավազաններ:
  • 2:11 - 2:15
    Քաղաքի երեխաները միացնում են
    հրդեհային հիդրանտները:
  • 2:23 - 2:27
    Երբ իմ արյունը սկսում է տաքանալ,
  • 2:27 - 2:31
    և մարմինս էսպես ասած բարկանում է,
  • 2:31 - 2:37
    իմ ջերմաստիճանը հասնում է
    232°C աստիճանի:
  • 2:38 - 2:42
    Իմ պայքարը և թռիչքի ռեֆլեքսը
    կենտրոնանում է միայն պայքարի վրա:
  • 2:47 - 2:50
    Ես գնում եմ իմ խցի լիճը,
  • 2:50 - 2:53
    որտեղ ջուրը հանդարտ է և պարզ ՝
  • 2:53 - 2:54
    ինչպես զանգակ:
  • 2:55 - 2:58
    Շուշանի բարձիկների վրա գորտեր կան
  • 2:58 - 3:02
    իսկ տերևները պտտվում են քամու շարժման հետ:
  • 3:02 - 3:04
    Ձկները բռնոցի են խաղում,
  • 3:04 - 3:06
    գորտերը ցատկոտում են:
  • 3:06 - 3:08
    Արեւը շողում է:
  • 3:08 - 3:11
    Թռչունները ճչում են,
  • 3:11 - 3:13
    սկյուռիկները խաղում են,
  • 3:13 - 3:15
    իսկ թիթեռները սիրախաղ են անում:
  • 3:15 - 3:17
    Եվ այս ամենի մեջ կա մի բադ:
  • 3:17 - 3:21
    (Բադի ձայներ)
  • 3:23 - 3:24
    Օ, այո:
  • 3:24 - 3:27
    Եվ իմ շունն այնտեղ
    արեւայրուք է ընդունում:
  • 3:27 - 3:32
    (Ծիծաղ)
  • 3:32 - 3:34
    Մտնելու փոխարեն
  • 3:34 - 3:36
    ես ոտքիս մի մատն եմ ներս դնում
  • 3:36 - 3:38
    օ լա լա, սառն է:
  • 3:38 - 3:41
    (Ծիծաղ)
  • 3:42 - 3:45
    Ես մտա ներս:
  • 4:00 - 4:05
    Իհարկե իմ երևակայության,
    դերասանության և յոգաի միջոցով,
  • 4:05 - 4:06
    եւ չի-քոնգով։
  • 4:07 - 4:11
    Ես գտել եմ բանտի տրավմատիկ
    փորձառությունից վերականգնվելու միջոցը։
  • 4:11 - 4:13
    Շնորհակալություն:
  • 4:13 - 4:19
    (Ծափահարություններ)
Title:
Իմ գաղտնի շունը Ատիկա բանտում - Մայքլ Ռինես - TEDxAttica
Description:

Լսեք այս զվարճալի կատարողական կտորը որում Ատիկայում բանտարկված մարդը խոստովանում է հանդիսատեսին (ներառյալ Նյու Յորքի նահանգի ուղղումների ղեկավարին) իր խցում թաքնված շան և այն տարբեր մեթոդների մասին, որոնք նա օգտագործել է ազատազրկման տրավմաներից վերականգնվելու համար:

Մայքլ Ռինեսը ազատազրկվել է 23 տարեկանում: Այժմ նա 58 տարեկան է: Մայքլի մարդկությանը հետ արվեստի միջոցով նորից կապնվելու փորձը `իր արմատները գտնում է այն նույն բերրի հողի մեջ, որը արտադրել է Հարլեմի վերածնունդը: Իր անցյալի մոխիրից վեր կենալով ՝ նա պատրաստել է բանաստեղծությունների մատյան, որը վերնագրված է ՝ «Գվարդիան մշուշում»: Մայքլը ստեղծել և համահիմնադրել է Ֆենիքսի նվագարկողների խումբը Օուբուրնի բանտում: Նա նաև նախաձեռնել է ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիր Աուբբուրնում գտնվելու ընթացքում: Ատտիկայում ստեղծել և հիմնել <<Արևից 3-րդ Բանտը>> թատրոնական խումբը: Մայքլը ստացել ք իր դոցենտները Արվեստի և Հումանիտար գիտությունների համար Քորնելի բանտային կրթության ծրագրից:

Այս ելույթը տրվել է TEDx միջոցառմանը `օգտագործելով TED կոնֆերանսի ձևաչափը, բայց ինքնուրույն կազմակերպված տեղական համայնքի կողմից: Իմացեք ավելին https://www.ted.com/tedx

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
04:25

Armenian subtitles

Revisions