Ձեռք բարձրացրեք եթե սիրում եք տնային կենդանիներ: Ձեզանից ովքե՞ր են սիրում շներին: Ովքե՞ր են ունեցել բարդ եւ հիասթափեցնող աշխատանքային օր և անհամբեր սպասել են տուն գնալու: (Ծիծաղ) Բանալիով բացում եք դուռը և ձեզ հանդիպում է ձեր ամենալավ ընկերը: Սիրով լի աչքերով, հարցական թեքում է գլուխը որ հասկանա ձեր տրամադրությունը։ Հենց ձեր ընկերը որոշեց որ պետք է բարձրացնել ձեր տրամդրությունը, նա հանում է լեզուն ցատկում է վեր ու վար եւ շարժում է պոչը ցույց տալով, որ դուք սիրված եք անկախ նրանից թե ինչ օր եք ունեցել։ Ինձ արգելված է շուն պահել: Գաղտնիք պահել կարողանում ե՞ք։ (Ծիծաղ) Ես շուն ունեմ: (Ծիծաղ) Ծանր օրվա վերջում, հետ եմ գնում բանտախուց: Դարպասը բաց է եւ այնտեղ է իմ լավագույն ընկերը: (Շան ձայներ) Նստե'լ (Ծիծաղ) (Ծափահարություններ) Քա՞նի հոգի են հավատում, որ գլոբալ տաքացումն ազդում է մեր միջավայրի վրա: Միգուցե կլիմայի փոփոխությունն ավելի անձային է քան մենք պատկերացնում էինք: Մտածեք սրա մասին: Ամառային օրերը գնալով շոգում են, բոլորը հովանալու միջոց են փնտրում: Մեզանից ոմանք գնում են ծովափ: Ոմանք գնում են բակի լողավազաններ: Քաղաքի երեխաները միացնում են հրդեհային հիդրանտները: Երբ իմ արյունը սկսում է տաքանալ, և մարմինս էսպես ասած բարկանում է, իմ ջերմաստիճանը հասնում է 232°C աստիճանի: Իմ պայքարը և թռիչքի ռեֆլեքսը կենտրոնանում է միայն պայքարի վրա: Ես գնում եմ իմ խցի լիճը, որտեղ ջուրը հանդարտ է և պարզ ՝ ինչպես զանգակ: Շուշանի բարձիկների վրա գորտեր կան իսկ տերևները պտտվում են քամու շարժման հետ: Ձկները բռնոցի են խաղում, գորտերը ցատկոտում են: Արեւը շողում է: Թռչունները ճչում են, սկյուռիկները խաղում են, իսկ թիթեռները սիրախաղ են անում: Եվ այս ամենի մեջ կա մի բադ: (Բադի ձայներ) Օ, այո: Եվ իմ շունն այնտեղ արեւայրուք է ընդունում: (Ծիծաղ) Մտնելու փոխարեն ես ոտքիս մի մատն եմ ներս դնում օ լա լա, սառն է: (Ծիծաղ) Ես մտա ներս: Իհարկե իմ երևակայության, դերասանության և յոգաի միջոցով, եւ չի-քոնգով։ Ես գտել եմ բանտի տրավմատիկ փորձառությունից վերականգնվելու միջոցը։ Շնորհակալություն: (Ծափահարություններ)