-
Ո՞րն է տիեզերքի մասին ամենաապշեցուցիչ
փաստը, որով կարող եք կիսվել մեզ հետ։
-
Ամենաապշեցուցիչ փաստը․․․
-
գիտելիքն է․․․
-
այն մասին, որ ատոմները` Երկրի վրա
կյանք կերպավորող,
-
ատոմները՝ մարդու մարմինը ձևավորող,
-
առաջացել են հալոցներում, որոնք թեթև տարրերը
-
իրենց խորքում վերածել են ծանր տարրերի՝
-
ահռելի ջերմության ու ճնշման պայմաններում։
-
Աստղերը (երբեմն՝ վիթխարի զանգվածներով)
-
հետագայում հետզհետե կորցրեցին
իրենց կայունությունը,
-
տրոհվեցին ու ժայթքեցին՝ տիեզերքով մեկ շաղ
տալով իրենց հարուստ պարունակությունը՝
-
ածխածին, ազոտ, թթվածին ու
-
կյանքի մյուս հիմնարար տարրերը։
-
Ապա այդ տարրերը գազային ամպերի մաս են դառնում,
որոնք
-
խտանում են, բաժանվում միմյանցից, ձևավորում աստ-
ղային համակարգերի՝ աստղերի ու դրանց շուրջ պտտվող
-
մոլորակների ապագա սերունդները․ մոլորակները դառ-
նում են կենսաստեղծ տարրերի ինքնուրույն կրողներ։
-
Եվ երբ հայացքս ուղղում եմ գիշերային երկնքին,
-
ու գիտեմ, որ մենք, իսկապես,
այս տիեզերքի մի մասն ենք,
-
այս տիեզերքի մեջ ենք,և որ ամենակարևորն է,
-
տիեզերքը մեր ներսում է։
-
Այս ամենի մասին մտածելիս նայում եմ վեր․
-
շատերն իրենց փոքր են զգում նման պահերին,
որովհետև տիեզերքը հսկայական է, իրենք՝ աննշան,
-
իսկ ես ինձ մեծ եմ զգում... քանի որ իմ ատոմ-
ները այդ աստղերին են պատկանել մի ժամանակ։
-
Մեզ շաղկապող ինչ-որ բան գոյություն ունի։
-
Դա հենց այն է, ինչին ձգտում ես՝ միասնություն
զգալ, թոթափել անպատեհության զգացումը,
-
դու ցանկանում ես մասնակիցը դառնալ
-
այն ամենի, ինչ կատարվում է քո շուրջը։
-
Դա հենց այն է, ինչ մենք կանք՝
լոկ կենդանի լինելով...