Return to Video

Ինչո՞ւ եմ ես պայքարում փախստական աղջիկների կրթության համար (ինձ նման)

  • 0:01 - 0:04
    Մենք չենք ընտրում, թե որտեղ ծնվենք:
  • 0:05 - 0:08
    Մենք չենք ընտրում,
    թե ովքեր լինեն մեր ծնողները:
  • 0:09 - 0:13
    Բայց մենք ենք ընտրում, թե ինչպես ապրենք:
  • 0:15 - 0:18
    Ես չէի ընտրել ծնվել Հարավային Սուդանում`
    խնդիրներով լի մի երկրում:
  • 0:21 - 0:24
    Ես չէի ընտրել իմ անունը՝
    Նիրիաք, որը նշանակում է պատերազմ:
  • 0:27 - 0:29
    Ես միշտ մերժել եմ դա
  • 0:29 - 0:33
    և այն ողջ համայնքը, որի ծնունդն է դա եղել:
  • 0:33 - 0:35
    Ես ընտրել եմ Մերի անունը:
  • 0:36 - 0:40
    Որպես ուսուցիչ՝ ես կանգնել եմ
    120 աշակերտի առջև,
  • 0:40 - 0:43
    հետևաբար՝ այս բեմն ինձ չի վախեցնում:
  • 0:44 - 0:48
    Իմ աշակերտները
    պատերազմներից տուժած երկրներից են:
  • 0:48 - 0:51
    Նրանք այնքան տարբեր են միմյանցից,
  • 0:51 - 0:53
    բայց մի ընդհանրություն ունեն՝
  • 0:54 - 0:57
    նրանք փախել են իրենց տներից, որ ողջ մնան:
  • 0:59 - 1:02
    Նրանցից ոմանք ծնողներ ունեն
    Հարավային Սուդանում, ովքեր սպանում են իրար
  • 1:03 - 1:08
    որովհետև տարբեր ցեղերից են
    կամ տարբեր հավատք ունեն:
  • 1:09 - 1:13
    Ոմանք էլ Աֆրիկայի՝ պատերազմից ավերված
    այլ երկրներից են:
  • 1:14 - 1:17
    Բայց երբ նրանք իմ դասարան են մտնում,
    ընկերանում են, միասին են տուն գնում,
  • 1:19 - 1:21
    միասին են տնային աշխատանքներն անում:
  • 1:22 - 1:25
    Իմ դասարանում ատելությունն արգելված է:
  • 1:26 - 1:30
    Իմ պատմությունն էլ նման է շատ այլ
    փախստականների պատմություններին:
  • 1:31 - 1:33
    Պատերազմը սկսվեց, երբ ես դեռ երեխա էի:
  • 1:34 - 1:37
    Իսկ հայրս, որ վաղ մանկությանս ընթացքում
    կողքիս չի եղել,
  • 1:38 - 1:41
    անում էր այն, ինչ մյուս տղամարդիկ
    էին անում.
  • 1:41 - 1:43
    կռվում էր հանուն երկրի:
  • 1:43 - 1:46
    Նա երկու կին ուներ և շատ երեխաներ:
  • 1:48 - 1:51
    Իմ մայրը նրա երկրորդ կինն էր
  • 1:51 - 1:53
    և ամուսնացել էր նրա հետ 16 տարեկանում:
  • 1:54 - 1:58
    Պատճառն այն էր,որ մայրս աղքատ ընտանիքից էր
    և այլընտրանք չուներ:
  • 2:00 - 2:03
    Հայրս էլ, մյուս կողմից, հարուստ էր:
  • 2:03 - 2:04
    Նա շատ կովեր ուներ:
  • 2:07 - 2:10
    Կրակոցներն օրվա բնականոն ընթացքն էին:
  • 2:13 - 2:16
    Իմ համայնքը շարունակ
    հարձակման էր ենթարկվում:
  • 2:17 - 2:21
    Համայնքները կռվում էին միմյանց դեմ,
    երբ Նեղոսի երկայնքով ջուր էին վերցնում:
  • 2:21 - 2:22
    Բայց դա ամենը չէր:
  • 2:23 - 2:27
    Ինքնաթիռները պտտվող և
    սարսափեցնող ռումբեր էին նետում,
  • 2:27 - 2:29
    որոնք պոկում էին մարդկանց վերջույթները:
  • 2:29 - 2:33
    Բայց ծնողների համար ամենասարսափելին
  • 2:33 - 2:39
    տեսնելն էր, որ իրենց երեխաներին առևանգում
    ու երիտասարդ զինվորների են վերածում:
  • 2:40 - 2:42
    Մայրս մի փոս էր փորել,
  • 2:42 - 2:44
    որը շուտով դարձավ մեր տունը:
  • 2:45 - 2:48
    Բայց մենք մեզ դեռ պաշտպանված չէինք զգում:
  • 2:48 - 2:52
    Մայրս ստիպված էր մեզ համար
    մի ապահով տեղ գտնել:
  • 2:52 - 2:56
    Ես չորս տարեկան էի, փոքր քույրս՝ երկու:
  • 2:57 - 2:59
    Մենք միացանք մարդկանց մի մեծ զանգվածի,
  • 2:59 - 3:03
    ու միասին շատ տառապալից օրեր անցանք՝
  • 3:03 - 3:05
    մի անվտանգ տեղ փնտրելով:
  • 3:05 - 3:07
    Բայց չէինք էլ հասցնում հանգստանալ,
  • 3:08 - 3:11
    մինչև մեզ վրա նորից կհարձակվեին:
  • 3:12 - 3:15
    Հիշում եմ, որ մայրս հղի էր,
  • 3:15 - 3:18
    երբ հերթով տանում էր ինձ ու փոքր քրոջս:
  • 3:18 - 3:21
    Վերջապես անցանք Քենյայի սահմանը:
  • 3:22 - 3:27
    Բայց դա ամենաերկար ճամփորդությունն էր,
    որ ամբողջ կյանքումս ես երբևէ ունեցել եմ:
  • 3:28 - 3:32
    Ոտքերս բշտիկներից կարմրել էին:
  • 3:34 - 3:35
    Ի զարմանս մեզ,
  • 3:35 - 3:39
    մենք ընտանիքի մյուս անդամներին գտանք,
    ովքեր ավելի վաղ էին փախել ճամբար,
  • 3:39 - 3:40
    ուր այսօր դուք բոլորդ եք,
  • 3:40 - 3:42
    Կակումայի ճամբարը:
  • 3:42 - 3:46
    Հիմա ուզում եմ, որ մի պահ բոլորդ լռեք:
  • 3:49 - 3:50
    Լսո՞ւմ եք դա:
  • 3:52 - 3:55
    Լռության ձայնը:
  • 3:56 - 3:58
    Ոչ մի կրակոց:
  • 3:59 - 4:02
    Վերջապես խաղաղություն:
  • 4:02 - 4:06
    Այս ճամբարից դա
    իմ առաջին հիշողությունն էր:
  • 4:07 - 4:10
    Երբ դուրս ես գալիս պատերազմի գոտուց
  • 4:10 - 4:12
    ու գալիս ես այնպիսի անվտանգ տեղ,
    ինչպիսին Կակուման է,
  • 4:12 - 4:14
    իսկապես հեռու գնացած ես լինում:
  • 4:16 - 4:19
    Ես ճամբարում միայն երեք օր մնացի:
  • 4:19 - 4:22
    Հայրս, որ վաղ մանկությանս մեծ մասում
    իմ կողքին չէր եղել,
  • 4:22 - 4:23
    վերադարձավ իմ կյանք:
  • 4:24 - 4:27
    Նա կազմակերպեց, որ ես
    հորեղբորս հետ տեղափոխվեմ
  • 4:27 - 4:29
    Նակուրուի մեր ընտանիք:
  • 4:29 - 4:32
    Այնտեղ ես գտա հորս առաջին կնոջը,
  • 4:32 - 4:35
    խորթ քույրերիս ու եղբայրներիս:
  • 4:35 - 4:37
    Ընդունվեցի դպրոց:
  • 4:38 - 4:42
    Հիշում եմ դպրոցում առաջին օրս՝
    ես կարող էի նորից երգել ու ծիծաղել,
  • 4:42 - 4:45
    ու դպրոցական առաջին համազգեստս:
  • 4:46 - 4:48
    Հիանալի էր:
  • 4:49 - 4:52
    Բայց հետո ես հասկացա,
  • 4:53 - 4:57
    որ հորեղբայրս ճիշտ չէր համարում
    իմ դպրոց գնալը,
  • 4:58 - 5:01
    պարզապես որովհետև ես աղջիկ էի:
  • 5:03 - 5:06
    Խորթ եղբայրներս էին նրա համար առաջնահերթ:
  • 5:07 - 5:10
    Նա ասում էր.«Աղջիկ կրթելը
    ժամանակի վատնում է»:
  • 5:11 - 5:16
    Այս պատճառով ես դպրոցում
    շատ օրեր բաց թողեցի,
  • 5:16 - 5:18
    քանի որ վարձը վճարված չէր:
  • 5:19 - 5:23
    Հայրս եկավ և ինձ գրանցեց
    գիշերօթիկ դպրոցում:
  • 5:25 - 5:29
    Ես հիշում այն հավատը, որ նա ինձ ներշնչեց
    գալիք մի քանի տարիների համար:
  • 5:29 - 5:35
    Նա ասում էր.«Կրթությունը կենդանի է,
    որին պիտի հաղթես:
  • 5:36 - 5:39
    Կրթությամբ կարող ես գոյատևել:
  • 5:40 - 5:44
    Կրթությունը կլինի քո առաջին ամուսինը»:
  • 5:45 - 5:50
    Այս խոսքերով նրա առաջին մեծ ավանդը եկավ:
  • 5:50 - 5:51
    Ես ինձ հաջողակ էի զգում:
  • 5:52 - 5:55
    Բայց ինձ ինչ-որ բան պակասում էր.
  • 5:56 - 5:58
    մայրս:
  • 5:59 - 6:02
    Նա մնացել էր ճամբարում,
  • 6:03 - 6:05
    և հեռանալուցս հետո ես նրան չէի տեսել:
  • 6:06 - 6:11
    Առանց նրան տեսնելու անցկացրած 6 տարին
    իսկապես շատ երկար էր:
  • 6:12 - 6:13
    Ես մենակ էի դպրոցում,
  • 6:16 - 6:18
    երբ լսեցի նրա մահվան մասին:
  • 6:20 - 6:23
    Ես շատ մարդկանց եմ տեսել
    Հարավային Սուդանում,
  • 6:24 - 6:26
    որ զրկվել են իրենց կյանքից:
  • 6:26 - 6:28
    Հարևաններից լսել եմ,
  • 6:28 - 6:30
    որ կորցրել են իրենց որդիներին,
    ամուսիններին,
  • 6:31 - 6:32
    իրենց երեխաներին:
  • 6:33 - 6:37
    Բայց երբեք չէի մտածել, որ դա երբևէ
    կարող էր ինձ հետ պատահել:
  • 6:38 - 6:41
    Դրանից մի ամիս առաջ մահացավ խորթ մայրս,
  • 6:41 - 6:46
    որ Նակուրուում ինձ շատ լավ էր վերաբերվում:
  • 6:48 - 6:53
    Հետո ես հասկացա,
    որ 4 աղջիկների կյանք տալուց հետո
  • 6:53 - 6:57
    մայրս վերջապես կյանք էր տվել մի բանի,
  • 6:57 - 7:00
    որի շնորհիվ համայնքը
    կարող էր ընդունել նրան՝
  • 7:00 - 7:02
    տղա երեխայի՝
  • 7:02 - 7:03
    իմ փոքրիկ եղբորը:
  • 7:05 - 7:07
    Բայց նա նույնպես
  • 7:07 - 7:09
    համալրեց մահացածների շարքը:
  • 7:12 - 7:14
    Ինձ համար ամենացավալին այն էր,
  • 7:15 - 7:19
    որ չէի կարող մասնակցել մորս թաղմանը:
  • 7:20 - 7:21
    Ինձ թույլ չէին տալիս:
  • 7:23 - 7:27
    Ասում էին՝ նրա ընտանիքը ճիշտ չի համարում,
  • 7:27 - 7:31
    որ նրա երեխաները, որ բոլորը աղջիկներ են,
    մասնակցեն նրա թաղմանը,
  • 7:32 - 7:34
    պարզապես որովհետև մենք աղջիկ էինք:
  • 7:35 - 7:37
    Նրանք սգում էին ու ասում ինձ.
  • 7:38 - 7:40
    «Մերի, մենք ցավում ենք քո կորստի համար:
  • 7:41 - 7:46
    Ցավում ենք, որ ծնողներդ իրենց հետևից
    երեխաներ չթողեցին»:
  • 7:47 - 7:49
    Ու ես մտածում էի՝
  • 7:50 - 7:51
    Մենք ի՞նչ ենք:
  • 7:52 - 7:53
    Մենք երեխաներ չե՞նք:
  • 7:55 - 7:58
    Իմ համայնքի մտածողության մեջ
  • 7:58 - 8:00
    միայն տղաներն էին երեխա համարվում:
  • 8:01 - 8:05
    Դրա համար էլ ես գիտեի, որ դա իմ վերջն էր:
  • 8:08 - 8:09
    Բայց ես ավագ աղջիկն էի:
  • 8:10 - 8:12
    Ես պիտի հոգ տանեի քույրերիս մասին:
  • 8:12 - 8:14
    Ես պիտի այնպես անեի, որ նրանք դպրոց գնան:
  • 8:15 - 8:17
    Ես 13 տարեկան էի:
  • 8:18 - 8:20
    Ինչպե՞ս կարող էի դա անել:
  • 8:21 - 8:25
    Ես վերադարձա ճամբար,
    որ հոգ տանեի քույրերիս մասին:
  • 8:25 - 8:27
    Ես երբեք այդքան տոկուն չեմ զգացել:
  • 8:28 - 8:32
    Բայց հետո հորաքույրերիցս մեկը՝ Օկոին,
  • 8:32 - 8:34
    որոշեց տանել քույրերիս:
  • 8:35 - 8:38
    Հայրս Ջուբայից ինձ փող ուղարկեց,
    որ նորից դպրոց գնամ:
  • 8:39 - 8:43
    Գիշերօթիկ դպրոցը դրախտային էր,
    բայց նաև շատ դժվար էր:
  • 8:43 - 8:47
    Հիշում եմ տեսակցության օրերը,
    երբ ծնողները գալիս էին դպրոց,
  • 8:47 - 8:48
    իսկ իմ հայրը չկար:
  • 8:48 - 8:50
    Բայց երբ գալիս էր,
  • 8:50 - 8:52
    ամրացնում էր այն հավատն իմ մեջ:
  • 8:52 - 8:53
    Այդ ժամանակ նա ասում էր.
  • 8:53 - 8:56
    «Մերի, դու չես կարող շեղվել ճիշտ ուղուց,
  • 8:56 - 8:59
    որովհետև դու քույրերիդ ապագան ես»:
  • 9:00 - 9:04
    Բայց հետո, 2012թ.-ին,
  • 9:04 - 9:08
    կյանքն ինձնից խլեց միակ բանը,
    որից կառչում էի:
  • 9:08 - 9:10
    Հայրս մահացավ:
  • 9:12 - 9:14
    Դպրոցում գնահատականներս սկսեցին իջնել,
  • 9:16 - 9:22
    և երբ 2015թ.-ին հանձնում էի ավագ դպրոցի
    ավարտական քննություններս,
  • 9:22 - 9:25
    ինձ տապալեց ստացածս ցածր գնահատականը:
  • 9:25 - 9:28
    Ես աշակերտներիս շարունակ ասում եմ.
  • 9:28 - 9:31
    «Հարցը բարձր գնահատական ստանալը չէ,
    հարցը առավելագույնս աշխատելն է»:
  • 9:31 - 9:33
    Ես այդքան չաշխատեցի:
  • 9:34 - 9:35
    Ես վճռական էի տրամադրված:
  • 9:35 - 9:38
    Ուզում էի ետ գնալ ու նորից փորձել:
  • 9:39 - 9:40
    Բայց ծնողներս չկային:
  • 9:41 - 9:44
    Ոչ ոք չունեի, որ իմ մասին հոգար
    ու վարձը վճարեր:
  • 9:45 - 9:46
    Ես հուսալքված էի:
  • 9:48 - 9:51
    Բայց հետո լավագույն ընկերներիցս մեկը՝
  • 9:51 - 9:54
    քենյացի մի գեղեցիկ տիկին՝ Էսթեր Քաեչան,
  • 9:54 - 9:56
    զանգեց ինձ այդ խորտակիչ պահին
  • 9:56 - 9:59
    ու ասաց .«Մերի, դու ուժեղ կամք ունես:
  • 9:59 - 10:02
    Ես մի ծրագիր ունեմ, և այն հաստատ կգործի»:
  • 10:02 - 10:06
    Այդպիսի կործանարար պահերի ամեն ինչի
    համաձայնում ես, ճիշտ չէ՞:
  • 10:06 - 10:09
    Ծրագիրը սա էր՝ նա գումար էր հավաքել,
  • 10:09 - 10:13
    որ մենք գնանք Անեսթերի
    Հաղթանակի աղջիկների ավագ դպրոց:
  • 10:13 - 10:15
    Ես շատ լավ եմ հիշում այդ օրը:
  • 10:15 - 10:18
    Անձրևում էր, երբ մտանք տնօրենի գրասենյակ:
  • 10:18 - 10:21
    Մենք դողում էինք երկու հավի նման,
    որոնք անձրևի տակ են ընկել,
  • 10:21 - 10:22
    ու նայեցինք նրան:
  • 10:23 - 10:24
    Նա հարցրեց. «Ի՞նչ եք ուզում»:
  • 10:25 - 10:27
    Մենք կատվի հայացքով նայեցինք նրան:
  • 10:27 - 10:29
    «Պարզապես ուզում ենք դպրոց վերադառնալ»:
  • 10:29 - 10:34
    Կհավատաք թե չէ,
    նա վճարեց ոչ միայն մեր ուսման վարձը,
  • 10:34 - 10:38
    այլ մեր համազգեստի համար ու
    սննդի համար գրպանի գումար տվեց:
  • 10:38 - 10:39
    Ծափահարեք նրան:
  • 10:39 - 10:41
    (Ծափահարություն)
  • 10:42 - 10:44
    Երբ ավարտեցի ավագ դպրոցը,
  • 10:44 - 10:45
    դարձա ղեկավար աղջիկ:
  • 10:46 - 10:49
    Երբ 2-րդ անգամ Քենյայի միջնակարգ կրթության
    վկայականի քննություն հանձնեցի,
  • 10:49 - 10:52
    կարողացա նախորդից մի քիչ
    ավելի բարձր գնահատական ստանալ:
  • 10:52 - 10:53
    Ծափահարեք:
  • 10:53 - 10:54
    (Ծափահարություն)
  • 10:54 - 10:55
    Շնորհակալություն:
  • 10:55 - 11:00
    Իսկապես ուզում եմ շնորհակալություն ասել
    Անեսթերի Հաղթանակին, պարոն Գատիմուին
  • 11:00 - 11:04
    և Անեսթերի բոլո ընկերններին,
    ինձ այդ հնարավորությունը տալու համար:
  • 11:05 - 11:07
    Ժամանակ առ ժամանակ
  • 11:07 - 11:12
    ընտանիքիս անդամները պնդում են,
    որ ես ու քույրերս ամուսնանանք,
  • 11:12 - 11:14
    որպեսզի ինչ-որ մեկը մեր մասին հոգ տանի:
  • 11:15 - 11:16
    Նրանք ասում են.
  • 11:16 - 11:18
    «Մենք քեզ համար մի տղամարդ ենք գտել»:
  • 11:18 - 11:24
    Ինձ դուր չէր գալիս այն,որ մարդիկ մեզ
    ընդունում էին որպես ունեցվածք ոչ թե երեխա:
  • 11:24 - 11:26
    Երբեմն նրանք կատակով ասում են.
  • 11:26 - 11:28
    «Դուք կկորցնեք ձեր շուկայական արժեքը
  • 11:28 - 11:30
    ավելի կրթված դառնալուն զուգահեռ»:
  • 11:30 - 11:32
    Բայց ճշմարտությունը հետևյալն է`
  • 11:32 - 11:36
    իմ համայնքում կրթված կնոջից վախենում են:
  • 11:36 - 11:38
    Բայց ես նրանց ասել եմ, որ դա չէ իմ ուզածը:
  • 11:39 - 11:42
    Ես չեմ ուզում մորս նման
    16 տարեկանում երեխա ունենալ:
  • 11:43 - 11:45
    Դա իմ կյանքը չէ:
  • 11:46 - 11:48
    Չնայած քույրերս ու ես տառապում ենք,
  • 11:48 - 11:50
    մենք ոչ մի կերպ այդ ուղով չենք գնա:
  • 11:51 - 11:53
    Ես հրաժարվում եմ պատմությունը կրկնել:
  • 11:54 - 11:59
    Աղջիկներին կրթելը կստեղծի
    հավասար ու կայուն հասաակություններ:
  • 11:59 - 12:03
    Իսկ կրթված փախստականները կլինեն
  • 12:03 - 12:07
    իրենց երկրները վերակառուցելու հույսը:
  • 12:07 - 12:11
    Աղջիկներն ու կանայք էլ սրանում
    դեր ունեն խաղալու
  • 12:11 - 12:13
    ճիշտ այնքան, որքան տղամարդիկ:
  • 12:13 - 12:16
    Իմ ընտանիքում կան մարդիկ,
    ովքեր ինձ քաջալերում են, որ առաջ գնամ`
  • 12:16 - 12:19
    խորթ եղբայրներս ու նաև խորթ քույրերս:
  • 12:21 - 12:23
    Երբ ավագ դպրոցն ավարտեցի,
  • 12:23 - 12:29
    քույրերիս տարա Նայրոբի,
    ուր նրանք ապրում են խորթ քրոջս հետ:
  • 12:29 - 12:32
    Նրանք 17 հոգով ապրում են մի տան մեջ:
  • 12:32 - 12:33
    Բայց մեզ մի խղճացեք:
  • 12:34 - 12:39
    Ամենակարևորն այն է, որ նրանք բոլորը
    պատշաճ կրթություն ստանան:
  • 12:42 - 12:43
    Այսօրվա հաղթողները
  • 12:44 - 12:46
    երեկվա պարտվածներն են,
  • 12:47 - 12:48
    ովքեր չեն հանձնվել:
  • 12:49 - 12:51
    Եվ ահա, թե ով ենք մենք՝
  • 12:51 - 12:52
    քույրերս ու ես:
  • 12:52 - 12:54
    Եվ ես հպարտ եմ դրանով:
  • 12:54 - 12:56
    Կյանքում իմ մեծագույն ավանդը...
  • 12:56 - 12:57
    (Ծափահարություն)
  • 12:57 - 13:00
    քույրերիս կրթությունն է:
  • 13:01 - 13:05
    Կրթությունը բոլորի համար հավասար
    ու արդար հնարավորություն է ստեղծում:
  • 13:06 - 13:09
    Ես ինքս կարծում եմ,որ կրթությունը միայն
    ուսումնական ծրագիրը չէ:
  • 13:10 - 13:11
    Դա ընկերություն է:
  • 13:12 - 13:14
    Դա մեր տաղանդները բացահայտելն է:
  • 13:14 - 13:17
    Դա մեր ճակատագիրը բացահայտելն է:
  • 13:18 - 13:21
    Ես, օրինակ, երբեք չեմ մոռանա
    այն ուրախությունը, որ զգացի,
  • 13:21 - 13:23
    երբ դպրոցում առաջին անգամ երգի դաս ունեցա,
  • 13:23 - 13:24
    որը դեռ իմ նախասիրությունն է:
  • 13:24 - 13:26
    Բայց ես դա չէի գտնի
  • 13:27 - 13:28
    ոչ մի ուրիշ տեղ:
  • 13:29 - 13:33
    Որպես ուսուցիչ`ես իմ դասարանը
    տեսնում եմ որպես լաբորատորիա,
  • 13:33 - 13:36
    որը տալիս է ոչ միայն
    հմտություններ և գիտելիք,
  • 13:36 - 13:39
    այլև ըմբռնում և հույս:
  • 13:40 - 13:41
    Եկեք վերցնենք մի ծառ:
  • 13:42 - 13:44
    Ծառի ճյուղերը կարող են կտրվել,
  • 13:45 - 13:49
    բայց ջրեք ծառը և այն նորից ճյուղեր կտա:
  • 13:49 - 13:51
    Պատերազմ ապրած երեխայի համար
  • 13:51 - 13:57
    կրթությունը նրանց կորստի արցունքները
    կարող է վերածել խաղաղության ձգտման:
  • 13:57 - 14:02
    Այդ պատճառով էլ ես չեմ դադարի աշխատել
    իմ աշակերտներից որևէ մեկի հետ:
  • 14:02 - 14:05
    (Ծափահարություն)
  • 14:05 - 14:06
    Կրթությունը բուժում է:
  • 14:07 - 14:09
    Դպրոցական միջավայրը
  • 14:09 - 14:12
    կենտրոնացնում է ապագայի վրա:
  • 14:13 - 14:15
    Եկեք դա այսպես հասկանանք.
  • 14:15 - 14:17
    երբ զբաղված ես մաթեմատիկական
    հավասարումներ լուծելով
  • 14:17 - 14:19
    և երբ բանաստեղծություններ ես
    անգիր սովորում,
  • 14:19 - 14:23
    մոռանում ես այն բռնությունը,
    որին ականատես ես եղել տանը:
  • 14:24 - 14:27
    Դա է կրթության հզորությունը:
  • 14:27 - 14:30
    Այն տեղ է նախապատրաստում
    խաղաղության համար:
  • 14:31 - 14:33
    Կակումայում սովորողները շատ են:
  • 14:33 - 14:38
    Այստեղի դպրոցներում գրանցված են
    ավելի քան 85.000 աշակերտներ,
  • 14:38 - 14:42
    որը կազմում է փախստականների 40 տոկոսը:
  • 14:42 - 14:49
    Կան նաև երեխաներ, որ պատերազմի պատճառով
    մի քանի տարի կրթությունից զրկված են եղել:
  • 14:50 - 14:51
    Ուզում եմ ձեզ մի հարց տալ՝
  • 14:53 - 14:57
    եթե կրթության նպատակը
    հույսի սերունդ ստեղծելն է,
  • 14:58 - 15:02
    ինչո՞ւ են 120 աշակերտ
    խցկված իմ դասարանում:
  • 15:04 - 15:08
    Ինչո՞ւ է հիմնական դպրոցի աշակերտների
    միայն 6 տոկոսը
  • 15:08 - 15:10
    գնում ավագ դպրոց,
  • 15:10 - 15:14
    որովհետև մենք նրանց համար
    բավարար տեղեր չունենք:
  • 15:14 - 15:19
    Եվ ինչո՞ւ է, որ միջնակարգ դպրոցն
    ավարտածների միայն մեկ տոկոսն է
  • 15:19 - 15:21
    համալսարան գնում:
  • 15:22 - 15:25
    Ես խոսքս սկսեցի՝ ասելով, որ ուսուցիչ եմ:
  • 15:26 - 15:29
    Բայց ևս մեկ անգամ ես դարձել եմ ուսանող:
  • 15:30 - 15:32
    Մարտ ամսին ես գնացի Ռուանդա
  • 15:33 - 15:37
    մի կրթաթոշակային ծրագրով,
    որը կոչվում է Կամուրրջ դեպի Ռուանդա:
  • 15:38 - 15:40
    Այն համալսարանների համար
    մասնագետներ է պատրաստում:
  • 15:41 - 15:46
    Նրանց հնարավորություն է տրվում
    համալսարանների համար արտասահմանում մրցելու
  • 15:46 - 15:49
    Ես ուսուցիչներ չունեմ,
    որ ինձ ասեն, թե ինչ անեմ՝
  • 15:49 - 15:51
    դրա հակառակն անելու փոխարեն:
  • 15:51 - 15:55
    Մարդիկ ևս մեկ անգամ աջակցում են ինձ:
  • 15:56 - 16:00
    Ես ուզում եմ բոլորիդ խնդրել աջակցել
    ձեր երիտասարդ փախստականներին:
  • 16:01 - 16:03
    Մտածեք այն ծառի մասին,
    որ մասին ասացի:
  • 16:04 - 16:07
    Մենք այն սերունդն ենք, որ պիտի տնկի այն,
  • 16:07 - 16:11
    որպեսզի հաջորդ սերունդն էլ
    կարողանա այն ջրել,
  • 16:11 - 16:16
    իսկ դրան հաջորդող սերունդը կվայելի ստվերը:
  • 16:16 - 16:18
    Նրանք օգուտ կստանան:
  • 16:19 - 16:21
    Իսկ նրանց բոլորի ամենամեծ օգուտը
    կրթությունն է,
  • 16:22 - 16:25
    որի արդյունքը երկարատև կլինի:
  • 16:26 - 16:27
    Շնորհակալություն
  • 16:28 - 16:34
    (Ծափահարություն)
Title:
Ինչո՞ւ եմ ես պայքարում փախստական աղջիկների կրթության համար (ինձ նման)
Speaker:
Մերի Մեյքր
Description:

Երեխա հասակում պատերազմից տուժած Հարավային Սուդանից ժածչելուց հետո Մերի Մեյքրը ապահովությունու հույս գտավ Քենյայի Կակումա փախստականների ճամբարում:Հիմա, ինքը ինելով երիտասարդ փախստականների ուսուցիչ, նա կրթությունն ընկալում է որպես անհրաժեշտ պայման՝ կյանքը վերակառուցելու և արտոնություններ տալու համար աղջիկների մի սերնդի, որին հաճախ թույլ չի տրվում դասարան մտնել: «Պատերազմ ապրած երեխայի համար կրթությունը նրանց արցունքները կարող է վերածել խաղաղության ձգտման»,-ասում է Մեյքրը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
16:47

Armenian subtitles

Revisions