Return to Video

Ջեյն Ֆոնդա: Կյանքի երրորդ շրջան

  • 0:00 - 0:02
    Անցյալ դարում բազմաթիվ հեղափոխություններ են
  • 0:02 - 0:04
    տեղի ունեցել,
  • 0:04 - 0:06
    սակայն ոչ մեկը այդքան նշանակալից չի եղել,
  • 0:06 - 0:09
    որքան երկարակեցության հեղափոխությունը:
  • 0:09 - 0:11
    Այսօր մենք մեր նախնիներից
  • 0:11 - 0:14
    միջին հաշվով 34 տարով երկար ենք ապրում:
  • 0:14 - 0:16
    Մտածեք այդ մասին:
  • 0:16 - 0:19
    Եվս մեկ ամբողջ կյանք է
  • 0:19 - 0:21
    ավելացել մեր կյանքին:
  • 0:21 - 0:23
    Սակայն մեծ մասամբ մեր հասարակությունը
  • 0:23 - 0:26
    դեռևս լիովին չի գիտակցել, թե ինչ է դա նշանակում:
  • 0:26 - 0:29
    Մենք դեռ ապրում ենք` համաձայն տարիքը ներկայացնող նախկին կաղապարի,
  • 0:29 - 0:31
    որտեղ տարիքը դիտվում է որպես աղեղնաձև կամար:
  • 0:31 - 0:33
    Սա է փոխաբերությունը, այդ հնացած փոխաբերությունը:
  • 0:33 - 0:35
    Դուք ծնվում եք, հասնում եք կյանքի միջին ծաղկուն շրջանին
  • 0:35 - 0:37
    և այդտեղից գլորվում դեպի զառամություն:
  • 0:37 - 0:39
    (Ծիծաղ)
  • 0:39 - 0:41
    Տարիքը դիտվում է որպես պաթոլոգիա (ախտաբանություն):
  • 0:41 - 0:43
    Սակայն այսօր շատ մարդիկ`
  • 0:43 - 0:46
    փիլիսոփաներ, արվեստագետներ, բժիշկներ և գիտնականներ,
  • 0:46 - 0:49
    մի նոր հայացքով են նայում նրան, ինչը ես անվանում եմ կյանքի երրորդ շրջան`
  • 0:49 - 0:52
    կյանքի վերջին երեք տասնամյակը:
  • 0:52 - 0:57
    Նրանք գիտակցում են, որ սա կյանքի զարգացման որոշակի շրջան է`
  • 0:57 - 0:59
    միայն իրեն բնորոշ կարևորությամբ:
  • 0:59 - 1:02
    Այն տարբերվում է միջին տարիքից այնպես,
  • 1:02 - 1:05
    ինչպես պատանեկությունը` մանկությունից:
  • 1:05 - 1:08
    Եվ մարդիկ հարցնում են, (մենք բոլորս ենք պարտավոր հարցնել)
  • 1:08 - 1:11
    թե ինչպե՞ս պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը:
  • 1:11 - 1:13
    Ին՞չ պետք է անենք, որպեզսի այս ժամանակահատվածը առավելագույնս մեր օգտին օգտագործենք:
  • 1:13 - 1:15
    Ո՞րն է տարիքը բնութագրող նոր
  • 1:15 - 1:17
    ամենահարմար փոխաբերությունը:
  • 1:17 - 1:20
    Անցյալ տարվա ընթացքում ես ուսումնասիրություններ եմ անցկացրել և գրել այս թեմայի շուրջ:
  • 1:20 - 1:22
    Եվ ես եկել եմ այն կարծիքին,
  • 1:22 - 1:26
    որ ծերացման ավելի նպատակահարմար փոխաբերությունը
  • 1:26 - 1:28
    «աստիճանն» է`
  • 1:28 - 1:32
    մարդկային ոգու վեր խոյացող բարձունքը,
  • 1:32 - 1:34
    որը մեզ հասցնում է իմաստության, ամբողջականության
  • 1:34 - 1:36
    և իսկության:
  • 1:36 - 1:38
    Տարիքն այլևս ախտաբանություն չէ.
  • 1:38 - 1:40
    Տարիքը ներուժ է:
  • 1:40 - 1:42
    Եվ գիտե՞ք ինչ:
  • 1:42 - 1:44
    Այն հնարավորություն է ոչ միայն ընտրյալների համար:
  • 1:44 - 1:46
    Պարզվում է,
  • 1:46 - 1:48
    որ 50-ին մոտ մարդկանց մեծ մասը
  • 1:48 - 1:50
    ավելի լավ է զգում իրեն, քիչ է նյարդայնանում,
  • 1:50 - 1:52
    ավելի քիչ է թշնամաբար տրամադրված և պակաս մտահոգ է:
  • 1:52 - 1:54
    Մենք ավելի հակված ենք տեսնելու ընդհանրությունները,
  • 1:54 - 1:56
    քան թե տարբերությունները:
  • 1:56 - 1:58
    Նույնիսկ որոշ հետազոտություններ պնդում են,
  • 1:58 - 2:00
    որ այս տարիքում մենք ավելի երջանիկ ենք:
  • 2:00 - 2:02
    Հավատացեք ինձ, սա այն չէ, ինչ ես ակնկալում էի:
  • 2:02 - 2:05
    Ես բազմաթիվ դեպրեսիաներ եմ տարել:
  • 2:05 - 2:07
    Երբ 50-ին մոտ էի, ամեն առավոտ,
  • 2:07 - 2:09
    երբ ես արթնանում էի,
  • 2:09 - 2:11
    առաջին վեց մտքերս միշտ բացասական էին:
  • 2:11 - 2:13
    Եվ ես սարսափում էի:
  • 2:13 - 2:15
    Մտածում էի, Օ~,Աստված իմ,
  • 2:15 - 2:17
    ես գնալով դառնում եմ մի համառ քմահաճ պառավ:
  • 2:17 - 2:21
    Բայց այժմ, գտնվելով կյանքիս երրորդ շրջանի կեսին,
  • 2:21 - 2:24
    հասկացել եմ, որ երբեք այսքան երջանիկ չեմ եղել:
  • 2:24 - 2:28
    Ես լցված եմ բարեկեցության հզոր զգացումով:
  • 2:29 - 2:31
    Նաև բացահայտել եմ,
  • 2:31 - 2:33
    որ երբ դուք ծերությանը նայում եք ներսից,
  • 2:33 - 2:35
    այլ ոչ թե դրսից, ապա վախի զգացումը
  • 2:35 - 2:37
    մեղմանում է:
  • 2:37 - 2:39
    Հասկանում ես, որ դու դու ես
  • 2:39 - 2:41
    և գուցե ավելի «դու» ես, քան երբևէ:
  • 2:41 - 2:45
    Պիկասոն մի անգամ ասել է. «Երկար ժամանակ է անհրաժեշտ երիտասարդ դառնալու համար»:
  • 2:45 - 2:47
    (Ծիծաղ):
  • 2:47 - 2:49
    Ես չեմ փորձում ռոմանտիկացնել ծերությունը:
  • 2:49 - 2:51
    Իհարկե, չկա որևէ երաշխիք,
  • 2:51 - 2:53
    որ այն կլինի զարթոնքի և բարգավաճման ժամանակաշրջան:
  • 2:53 - 2:55
    Դա մասամբ նաև բախտի հարց է:
  • 2:55 - 2:58
    Իհարկե, մասամբ էլ գենետիկայից է:
  • 2:58 - 3:00
    Ըստ էության, մեկ երրորդը կախված է գենետիկայից:
  • 3:00 - 3:03
    Եվ դրա համար շատ բան անել չենք կարող:
  • 3:03 - 3:05
    Բայց դա նշանակում է,
  • 3:05 - 3:07
    որ երրորդ շրջանը հաջողակ ապրողների
  • 3:07 - 3:10
    երկու երրորդի ճակատագիրը մեր ձեռքերում է:
  • 3:10 - 3:13
    Մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ կարող ենք անել,
  • 3:13 - 3:16
    որպեսզի իսկապես հաջողակ անցնեն այս ավելացված տարիները
  • 3:16 - 3:19
    և ինչպես կարող ենք դրանք օգտագործել ինչ-որ բան փոխելու համար:
  • 3:19 - 3:21
    Այժմ թույլ տվեք մի քանի բան ասել այն աստիճանի մասին,
  • 3:21 - 3:25
    որը կարող է տարօրինակ փոխաբերություն թվալ մեծահասակների համար`
  • 3:25 - 3:28
    հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ մեծահասակներ խնդիրներ ունեն դրա հետ կապված:
  • 3:28 - 3:30
    (Ծիծաղ):
  • 3:30 - 3:33
    Այդ թվում և ես:
  • 3:33 - 3:35
    Ինչպես գիտեք,
  • 3:35 - 3:38
    ողջ աշխարհը գործում է մեկ միասնական օրենքով:
  • 3:38 - 3:42
    Դա էնթրոպիան է`թերմոդինամիկայի երկրորդ օրենքը:
  • 3:42 - 3:45
    Էնթրոպիա նշանակում է, որ աշխարհում ամեն ինչ, բացառապես ամեն ինչ,
  • 3:45 - 3:47
    գտնվում է անկման ու քայքայման ճանապարհին,
  • 3:47 - 3:49
    հիշեցի՞ք աղեղնաձև կամարը:
  • 3:49 - 3:52
    Այս ընդհանուր օրենքում կա միայն մեկ բացառություն,
  • 3:52 - 3:54
    դա մարդու հոգին է ,
  • 3:54 - 3:57
    որ շարունակում է բարգավաճել և բարձրանալ
  • 3:57 - 3:59
    աստիճանով`
  • 3:59 - 4:01
    տանելով մեզ դեպի ամբողջականություն,
  • 4:01 - 4:04
    ճշմարտություն և իմաստություն:
  • 4:04 - 4:06
    Ահա մեկ օրինակ իմ նկատառումներից:
  • 4:06 - 4:08
    Վեր խոյացող բարձունքը
  • 4:08 - 4:12
    կարող է հասանելի լինել նույնիսկ ծայրահեղ ֆիզիկական վիճակում գտնվողների համար:
  • 4:12 - 4:14
    Մոտ երեք տարի առաջ,
  • 4:14 - 4:16
    “New York Times”(Նյու Յորք Թայմզ) օրաթերթում կարդացի մի հոդված:
  • 4:16 - 4:18
    Դա 57 տարեկան թոշակի անցած
  • 4:18 - 4:21
    փաստաբան Նեյլ Սելենջերի մասին էր,
  • 4:21 - 4:24
    ով Սառա Լորենսի քոլեջում միացել էր գրողների խմբին,
  • 4:24 - 4:27
    որտեղ բացահայտել էր գրողի իր տաղանդը:
  • 4:27 - 4:29
    Երկու տարի անց նրա մոտ ախտորոշում են
  • 4:29 - 4:32
    կողային ամիոտրոֆիկ սկրելոզ (ԿԱՍ), որը հայտնի է նաև Շարկոի հիվանդություն անվամբ:
  • 4:32 - 4:35
    Սա սարսափելի հիվանդություն է: Այն մահացու է:
  • 4:35 - 4:39
    Այն ոչնչացնում է մարմինը` միտքը թողնելով անփոփոխ:
  • 4:39 - 4:42
    Այս հոդվածում պարոն Սելենջերը փորձում է նկարագրել,
  • 4:42 - 4:45
    թե ինչ էր կատարվում նրա հետ:
  • 4:45 - 4:48
    Մեջբերում եմ.
  • 4:48 - 4:50
    «Երբ մկաներս թուլացան,
  • 4:50 - 4:53
    իմ գրելու ունակությունն ավելի ուժեղացավ:
  • 4:53 - 4:56
    Աստիճանաբար կորցնելով խոսքս`
  • 4:56 - 4:59
    ձեռք բերեցի ձայն:
  • 4:59 - 5:01
    Թուլանալով` ավելի ուժեղացա:
  • 5:01 - 5:03
    Շատ բան կորցնելով,
  • 5:03 - 5:07
    վերջապես, ես գտա ինձ»:
  • 5:07 - 5:09
    Ինձ համար Նեյլ Սելենջերը
  • 5:09 - 5:12
    կյանքի երրորդ շրջանում աստիճանը մինչև վերջ
  • 5:12 - 5:15
    հաղթահարողի մարմնավորումն է:
  • 5:15 - 5:17
    Մենք բոլորս ծնվում ենք հոգով, առանց բացառության,
  • 5:17 - 5:20
    բայց երբեմն մեր հոգին ճնշվում է
  • 5:20 - 5:22
    կյանքի փորձություններից,
  • 5:22 - 5:25
    բռնությունից, անարգանքից, արհամարհանքից:
  • 5:25 - 5:27
    Գուցե մեր ծնողները տառապում էին ընկճվածությամբ (դեպրեսիայով):
  • 5:27 - 5:29
    Միգուցե նրանք սիրում էին ոչ թե մեզ,
  • 5:29 - 5:33
    այլ միայն մեր ձեռքբերումները:
  • 5:33 - 5:35
    Գուցե մենք դեռևս տառապում ենք
  • 5:35 - 5:37
    հոգեկան ցավից, վերքից:
  • 5:37 - 5:41
    Գուցե մենք կարծում ենք, որ մեր հարաբերություններից շատերը մնացել են անավարտ:
  • 5:41 - 5:45
    Հետևաբար, մենք մեզ անավարտ ենք զգում:
  • 5:45 - 5:48
    Գուցե կյանքի երրորդ շրջանի խնդիրը
  • 5:48 - 5:53
    մեզ ավարտին հացնող գործընթացն ավարտելն է:
  • 5:53 - 5:57
    Ինձ համար այն սկսվեց, երբ ես մոտենում էի իմ երրորդ շրջանին`
  • 5:57 - 5:59
    60 ամյակին:
  • 5:59 - 6:01
    Ինչպե՞ս պետք է ապրեի այն:
  • 6:01 - 6:04
    Ի՞նչ ձեռքբերումներ պետք է ունենայի այդ եզրափակիչ շրջանում:
  • 6:04 - 6:08
    Եվ ես հասկացա. որպեսզի իմանամ, թե ուր եմ գնում,
  • 6:08 - 6:10
    նախ պետք է պարզեմ, թե որտեղից եմ գալիս:
  • 6:10 - 6:12
    Եվ այսպես, ետ գնացի
  • 6:12 - 6:14
    և քննեցի կյանքիս առաջին երկու շրջանները`
  • 6:14 - 6:17
    փորձելով պարզել, թե ո՞վ եմ եղել անցյալում,
  • 6:17 - 6:19
    ինչպիսի՞ն եմ եղել ես իրականում,
  • 6:19 - 6:22
    ոչ թե ինչպիսին ինձ տեսել են ծնողներս ու այլ մարդիկ,
  • 6:22 - 6:24
    կամ ինչպես են վերաբերվել ինձ:
  • 6:24 - 6:26
    Բայց ո՞վ էի ես: Ովքե՞ր էին իմ ծնողները,
  • 6:26 - 6:29
    ոչ որպես ծնողներ, այլ որպես մարդ:
  • 6:29 - 6:31
    Ովքե՞ր էին իմ պապիկն ու տատիկը:
  • 6:31 - 6:33
    Ինչպե՞ս էին նրանք վերաբերվել իմ ծնողներին:
  • 6:33 - 6:36
    Եվ այդ տեսակի այլ հարցեր:
  • 6:36 - 6:39
    Մի քանի տարի անց հայտնաբերեցի,
  • 6:39 - 6:42
    որ այս գործընթացը, որի միջով ես անցել էի,
  • 6:42 - 6:44
    հոգեբանները անվանում են
  • 6:44 - 6:46
    «կյանքի վերանայման շրջան»:
  • 6:46 - 6:48
    Նրանք կարծում են, որ այն կարող է
  • 6:48 - 6:50
    մարդու կյանքին տալ նոր նշանակություն,
  • 6:50 - 6:52
    հստակություն և իմաստ:
  • 6:52 - 6:55
    Դուք էլ ինձ նման կարող եք հայտնաբերել,
  • 6:55 - 6:58
    որ շատ բաներ, որոնց համար նախկինում ձեզ մեղադրում էիք,
  • 6:58 - 7:01
    շատ բաներ, որ մտածում էիք ինքներդ ձեր մասին,
  • 7:01 - 7:04
    իրականում, ոչ մի կապ չուներ ձեզ հետ:
  • 7:04 - 7:07
    Դա ձեր մեղքով չէր, դուք ամեն ինչ ճիշտ էիք արել:
  • 7:07 - 7:09
    Դուք կարող եք վերադառնալ անցյալ,
  • 7:09 - 7:11
    ներել նրանց
  • 7:11 - 7:13
    և ներել ինքներդ ձեզ:
  • 7:13 - 7:16
    Դուք կարող եք ազատել ձեզ
  • 7:16 - 7:18
    ձեր անցյալից:
  • 7:18 - 7:20
    Դուք կարող եք փորձել փոխել
  • 7:20 - 7:22
    ձեր հարաբերությունները անցյալի հետ:
  • 7:22 - 7:24
    Մինչ ես գրում էի սրա մասին,
  • 7:24 - 7:27
    ձեռքս ընկավ Վիկտոր Ֆրակլիի
  • 7:27 - 7:29
    «Մտորումներ կյանքի իմաստի շուրջ» գիրքը:
  • 7:29 - 7:32
    Վիկտոր Ֆրանկլը գերմանացի հոգեբույժ էր,
  • 7:32 - 7:35
    ով հինգ տարի անցկացրել էր համակենտրոնացման ճամբարում:
  • 7:35 - 7:38
    Եվ նա գրում էր, որ լինելով այդ համակենտրոնացման ճամբարում,
  • 7:38 - 7:42
    նա կարողանում էր ասել,
  • 7:42 - 7:44
    թե այդ մարդկանցից ով երբևէ ազատ կարձակվի, ում հետ ամեն ինչ լավ կլինի,
  • 7:44 - 7:46
    ում հետ` ոչ:
  • 7:46 - 7:51
    Նա գրում էր.
  • 7:51 - 7:54
    «Մարդուց ամեն ինչ հնարավոր է խլել,
  • 7:54 - 7:56
    բացի մի բանից`
  • 7:56 - 7:58
    որևէ իրավիճակին
  • 7:58 - 8:00
    պատասխանելու սեփական դիրքորոշման
  • 8:00 - 8:02
    ազատությունից:
  • 8:02 - 8:04
    Ահա թե ինչով է որոշվում
  • 8:04 - 8:06
    մեր ապրած կյանքի որակը.
  • 8:06 - 8:08
    այլ ոչ թե նրանով, որ եղել ենք հարուստ կամ աղքատ,
  • 8:08 - 8:10
    հայտնի կամ անհայտ,
  • 8:10 - 8:12
    առողջ կամ հիվանդ:
  • 8:12 - 8:15
    Կյանքի որակը որոշվում է նրանով,
  • 8:15 - 8:18
    թե ինչ կապ ունենք այդ իրականությունների հետ,
  • 8:18 - 8:20
    ինչ իմաստ ենք նրանց վերագրում,
  • 8:20 - 8:23
    ինչ վերաբերմունք ենք սպասում նրանցից
  • 8:23 - 8:27
    և ինչպիսի հոգեվիճակ են նրանք մեզ ներշնչում:
  • 8:27 - 8:30
    Միգուցե երրորդ շրջանի հիմնական նպատակը
  • 8:30 - 8:34
    ետ վերադառնալն ու կրկին փորձելն է, իսկ հնարավորության դեպքում նաև
  • 8:34 - 8:36
    փոխելն է մեր հարաբերությունը
  • 8:36 - 8:38
    անցյալի հետ:
  • 8:38 - 8:41
    Ճանաչողական գիտության ուսումնասիրություններից պարզ է դառնում,
  • 8:41 - 8:43
    որ եթե մենք կարողանում ենք անել դա,
  • 8:43 - 8:46
    ապա այն արտահայտվում է մեր նյարդային համակարգում`
  • 8:46 - 8:49
    գլխուղեղում` ստեղծելով նյարդային ուղիներ:
  • 8:49 - 8:51
    Գիտեք, եթե ժամանակի ընթացքում
  • 8:51 - 8:54
    բացասաբար եք արձագանքել անցյալի իրադարձություններին ու մարդկանց,
  • 8:54 - 8:57
    ապա ուղեղի կողմից ուղարկված
  • 8:57 - 9:00
    քիմիական և էլեկտրոնային ազդանշանները ստեղծում են այս նյարդային ուղիները:
  • 9:00 - 9:03
    Եվ ժամանակի ընթացքում այդ նյարդային ուղիները կայունանում
  • 9:03 - 9:05
    և դառնում են նորմ,
  • 9:05 - 9:07
    նույնիսկ եթե այն վատ է մեզ համար,
  • 9:07 - 9:10
    քանի որ այն դառնում է սթրեսի և անհանգստության առաջացման պատճառ:
  • 9:10 - 9:12
    Սակայն, եթե
  • 9:12 - 9:16
    մենք կարողանանք վերադառնալ և փոխել մեր հարաբերությունները,
  • 9:16 - 9:18
    վերանայել մեր հարաբերությունները
  • 9:18 - 9:20
    անցյալի իրադարձություների և մարդկանց հետ,
  • 9:20 - 9:22
    ապա նյարդային ուղիները ևս կարող են փոխվել:
  • 9:22 - 9:24
    Եվ եթե մենք կարողանանք պահպանել
  • 9:24 - 9:27
    անցյալի մասին ավելի դրական զգացողությունները,
  • 9:27 - 9:29
    ապա այն կդառնա նոր նորմ:
  • 9:29 - 9:32
    Սա նման է տերմոստատի վերագործարկմանը:
  • 9:32 - 9:35
    Փորձ չունենալը չի կարող
  • 9:35 - 9:38
    մեզ իմաստուն դարձնել,
  • 9:38 - 9:42
    այլ անցյալի փորձություններին հետադարձ հայացք գցելն է,
  • 9:42 - 9:44
    որ մեզ ստիպում է իմաստուն դառնալ,
  • 9:44 - 9:46
    և այն օգնում է դառնալ ամբողջական,
  • 9:46 - 9:48
    տալիս է իմաստություն և ճշմարտություն:
  • 9:48 - 9:52
    Այն մեզ օգնում է դառնալ այն, ինչ մեք կարող էինք լինել:
  • 9:52 - 9:54
    Կանայք ամեն ինչում առաջինն են, այնպես չէ՞:
  • 9:54 - 9:57
    Նկատի ունեմ մենք` աղջիկներս, լի ենք եռանդով: «Է, հետո՞»:
  • 9:57 - 9:59
    Մենք ունենք իշխանություն:
  • 9:59 - 10:01
    Մենք վերահսկում ենք մեր կյանքը:
  • 10:01 - 10:03
    Բայց շատ հաճախ,
  • 10:03 - 10:06
    եթե ոչ բոլորս, ապա մեզանից շատերը սեռական հասունության սկզբում
  • 10:06 - 10:09
    սկսում են անհաանգստանալ հասարակության մեջ իրենց տեղի և համբավի համար:
  • 10:09 - 10:13
    Եվ մենք դառնում ենք այլ մարդկանց կյանքի սուբյեկտներն ու օբյեկտները:
  • 10:13 - 10:16
    Սակայն այժմ` մեր կյանքի երրորդ շրջանում,
  • 10:16 - 10:18
    հնարավորություն է ստեղծվում
  • 10:18 - 10:21
    վերադառնալ այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է,
  • 10:21 - 10:23
    և առաջին անգամ գիտակցել մեր էությունը:
  • 10:23 - 10:26
    Եվ եթե մենք կարողանանք անել դա,
  • 10:26 - 10:29
    ապա այն կլինի ոչ միայն մեզ համար:
  • 10:29 - 10:31
    Մեծահասակ կանայք
  • 10:31 - 10:33
    ամենամեծ ժողովրդագրական խումբն են աշխարհում:
  • 10:33 - 10:36
    Եթե մենք կարողանանք հետ վերադառնալ և վերագտնել մեզ,
  • 10:36 - 10:38
    դառնալ լիարժեք,
  • 10:38 - 10:43
    դա աշխարհի մասշտաբով փոփոխությունների կհանգեցնի,
  • 10:43 - 10:46
    երիտասարդ սերունդներին օրինակ կծառայի,
  • 10:46 - 10:49
    և նրանք կկարողանան իրենց կյանքի որոշ փուլեր վերանայել:
  • 10:49 - 10:51
    Շատ շնորհակալություն:
  • 10:51 - 10:58
    (Ծափահարություններ):
Title:
Ջեյն Ֆոնդա: Կյանքի երրորդ շրջան
Speaker:
Jane Fonda
Description:

Մարդկային մեկ սերնդի ընթացքում կյանքի տևողությունը ավելացել է 30 տարով, և այս տարիներին չպետք է վերապահումով մոտենալ կամ էլ համարել դրանք որպես ախտաբանություն: TEDxWomen համաժողովի ընթացքում Ջեյն Ֆոնդան փորձում է պարզել, թե ինչպես ենք պարտաստվում անցկացնել մեր կյանքի այս նոր ժամանակաշրջանը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
10:59
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions