WEBVTT 00:00:00.000 --> 00:00:02.000 Անցյալ դարում բազմաթիվ հեղափոխություններ են 00:00:02.000 --> 00:00:04.000 տեղի ունեցել, 00:00:04.000 --> 00:00:06.000 սակայն ոչ մեկը այդքան նշանակալից չի եղել, 00:00:06.000 --> 00:00:09.000 որքան երկարակեցության հեղափոխությունը: 00:00:09.000 --> 00:00:11.000 Այսօր մենք մեր նախնիներից 00:00:11.000 --> 00:00:14.000 միջին հաշվով 34 տարով երկար ենք ապրում: 00:00:14.000 --> 00:00:16.000 Մտածեք այդ մասին: 00:00:16.000 --> 00:00:19.000 Եվս մեկ ամբողջ կյանք է 00:00:19.000 --> 00:00:21.000 ավելացել մեր կյանքին: 00:00:21.000 --> 00:00:23.000 Սակայն մեծ մասամբ մեր հասարակությունը 00:00:23.000 --> 00:00:26.000 դեռևս լիովին չի գիտակցել, թե ինչ է դա նշանակում: 00:00:26.000 --> 00:00:29.000 Մենք դեռ ապրում ենք` համաձայն տարիքը ներկայացնող նախկին կաղապարի, 00:00:29.000 --> 00:00:31.000 որտեղ տարիքը դիտվում է որպես աղեղնաձև կամար: 00:00:31.000 --> 00:00:33.000 Սա է փոխաբերությունը, այդ հնացած փոխաբերությունը: 00:00:33.000 --> 00:00:35.000 Դուք ծնվում եք, հասնում եք կյանքի միջին ծաղկուն շրջանին 00:00:35.000 --> 00:00:37.000 և այդտեղից գլորվում դեպի զառամություն: 00:00:37.000 --> 00:00:39.000 (Ծիծաղ) 00:00:39.000 --> 00:00:41.000 Տարիքը դիտվում է որպես պաթոլոգիա (ախտաբանություն): NOTE Paragraph 00:00:41.000 --> 00:00:43.000 Սակայն այսօր շատ մարդիկ` 00:00:43.000 --> 00:00:46.000 փիլիսոփաներ, արվեստագետներ, բժիշկներ և գիտնականներ, 00:00:46.000 --> 00:00:49.000 մի նոր հայացքով են նայում նրան, ինչը ես անվանում եմ կյանքի երրորդ շրջան` 00:00:49.000 --> 00:00:52.000 կյանքի վերջին երեք տասնամյակը: 00:00:52.000 --> 00:00:57.000 Նրանք գիտակցում են, որ սա կյանքի զարգացման որոշակի շրջան է` 00:00:57.000 --> 00:00:59.000 միայն իրեն բնորոշ կարևորությամբ: 00:00:59.000 --> 00:01:02.000 Այն տարբերվում է միջին տարիքից այնպես, 00:01:02.000 --> 00:01:05.000 ինչպես պատանեկությունը` մանկությունից: 00:01:05.000 --> 00:01:08.000 Եվ մարդիկ հարցնում են, (մենք բոլորս ենք պարտավոր հարցնել) 00:01:08.000 --> 00:01:11.000 թե ինչպե՞ս պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը: 00:01:11.000 --> 00:01:13.000 Ին՞չ պետք է անենք, որպեզսի այս ժամանակահատվածը առավելագույնս մեր օգտին օգտագործենք: 00:01:13.000 --> 00:01:15.000 Ո՞րն է տարիքը բնութագրող նոր 00:01:15.000 --> 00:01:17.000 ամենահարմար փոխաբերությունը: NOTE Paragraph 00:01:17.000 --> 00:01:20.000 Անցյալ տարվա ընթացքում ես ուսումնասիրություններ եմ անցկացրել և գրել այս թեմայի շուրջ: 00:01:20.000 --> 00:01:22.000 Եվ ես եկել եմ այն կարծիքին, 00:01:22.000 --> 00:01:26.000 որ ծերացման ավելի նպատակահարմար փոխաբերությունը 00:01:26.000 --> 00:01:28.000 «աստիճանն» է` 00:01:28.000 --> 00:01:32.000 մարդկային ոգու վեր խոյացող բարձունքը, 00:01:32.000 --> 00:01:34.000 որը մեզ հասցնում է իմաստության, ամբողջականության 00:01:34.000 --> 00:01:36.000 և իսկության: 00:01:36.000 --> 00:01:38.000 Տարիքն այլևս ախտաբանություն չէ. 00:01:38.000 --> 00:01:40.000 Տարիքը ներուժ է: 00:01:40.000 --> 00:01:42.000 Եվ գիտե՞ք ինչ: 00:01:42.000 --> 00:01:44.000 Այն հնարավորություն է ոչ միայն ընտրյալների համար: 00:01:44.000 --> 00:01:46.000 Պարզվում է, 00:01:46.000 --> 00:01:48.000 որ 50-ին մոտ մարդկանց մեծ մասը 00:01:48.000 --> 00:01:50.000 ավելի լավ է զգում իրեն, քիչ է նյարդայնանում, 00:01:50.000 --> 00:01:52.000 ավելի քիչ է թշնամաբար տրամադրված և պակաս մտահոգ է: 00:01:52.000 --> 00:01:54.000 Մենք ավելի հակված ենք տեսնելու ընդհանրությունները, 00:01:54.000 --> 00:01:56.000 քան թե տարբերությունները: 00:01:56.000 --> 00:01:58.000 Նույնիսկ որոշ հետազոտություններ պնդում են, 00:01:58.000 --> 00:02:00.000 որ այս տարիքում մենք ավելի երջանիկ ենք: NOTE Paragraph 00:02:00.000 --> 00:02:02.000 Հավատացեք ինձ, սա այն չէ, ինչ ես ակնկալում էի: 00:02:02.000 --> 00:02:05.000 Ես բազմաթիվ դեպրեսիաներ եմ տարել: 00:02:05.000 --> 00:02:07.000 Երբ 50-ին մոտ էի, ամեն առավոտ, 00:02:07.000 --> 00:02:09.000 երբ ես արթնանում էի, 00:02:09.000 --> 00:02:11.000 առաջին վեց մտքերս միշտ բացասական էին: 00:02:11.000 --> 00:02:13.000 Եվ ես սարսափում էի: 00:02:13.000 --> 00:02:15.000 Մտածում էի, Օ~,Աստված իմ, 00:02:15.000 --> 00:02:17.000 ես գնալով դառնում եմ մի համառ քմահաճ պառավ: 00:02:17.000 --> 00:02:21.000 Բայց այժմ, գտնվելով կյանքիս երրորդ շրջանի կեսին, 00:02:21.000 --> 00:02:24.000 հասկացել եմ, որ երբեք այսքան երջանիկ չեմ եղել: 00:02:24.000 --> 00:02:28.000 Ես լցված եմ բարեկեցության հզոր զգացումով: 00:02:29.000 --> 00:02:31.000 Նաև բացահայտել եմ, 00:02:31.000 --> 00:02:33.000 որ երբ դուք ծերությանը նայում եք ներսից, 00:02:33.000 --> 00:02:35.000 այլ ոչ թե դրսից, ապա վախի զգացումը 00:02:35.000 --> 00:02:37.000 մեղմանում է: 00:02:37.000 --> 00:02:39.000 Հասկանում ես, որ դու դու ես 00:02:39.000 --> 00:02:41.000 և գուցե ավելի «դու» ես, քան երբևէ: 00:02:41.000 --> 00:02:45.000 Պիկասոն մի անգամ ասել է. «Երկար ժամանակ է անհրաժեշտ երիտասարդ դառնալու համար»: NOTE Paragraph 00:02:45.000 --> 00:02:47.000 (Ծիծաղ): NOTE Paragraph 00:02:47.000 --> 00:02:49.000 Ես չեմ փորձում ռոմանտիկացնել ծերությունը: 00:02:49.000 --> 00:02:51.000 Իհարկե, չկա որևէ երաշխիք, 00:02:51.000 --> 00:02:53.000 որ այն կլինի զարթոնքի և բարգավաճման ժամանակաշրջան: 00:02:53.000 --> 00:02:55.000 Դա մասամբ նաև բախտի հարց է: 00:02:55.000 --> 00:02:58.000 Իհարկե, մասամբ էլ գենետիկայից է: 00:02:58.000 --> 00:03:00.000 Ըստ էության, մեկ երրորդը կախված է գենետիկայից: 00:03:00.000 --> 00:03:03.000 Եվ դրա համար շատ բան անել չենք կարող: 00:03:03.000 --> 00:03:05.000 Բայց դա նշանակում է, 00:03:05.000 --> 00:03:07.000 որ երրորդ շրջանը հաջողակ ապրողների 00:03:07.000 --> 00:03:10.000 երկու երրորդի ճակատագիրը մեր ձեռքերում է: 00:03:10.000 --> 00:03:13.000 Մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ կարող ենք անել, 00:03:13.000 --> 00:03:16.000 որպեսզի իսկապես հաջողակ անցնեն այս ավելացված տարիները 00:03:16.000 --> 00:03:19.000 և ինչպես կարող ենք դրանք օգտագործել ինչ-որ բան փոխելու համար: NOTE Paragraph 00:03:19.000 --> 00:03:21.000 Այժմ թույլ տվեք մի քանի բան ասել այն աստիճանի մասին, 00:03:21.000 --> 00:03:25.000 որը կարող է տարօրինակ փոխաբերություն թվալ մեծահասակների համար` 00:03:25.000 --> 00:03:28.000 հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ մեծահասակներ խնդիրներ ունեն դրա հետ կապված: 00:03:28.000 --> 00:03:30.000 (Ծիծաղ): 00:03:30.000 --> 00:03:33.000 Այդ թվում և ես: 00:03:33.000 --> 00:03:35.000 Ինչպես գիտեք, 00:03:35.000 --> 00:03:38.000 ողջ աշխարհը գործում է մեկ միասնական օրենքով: 00:03:38.000 --> 00:03:42.000 Դա էնթրոպիան է`թերմոդինամիկայի երկրորդ օրենքը: 00:03:42.000 --> 00:03:45.000 Էնթրոպիա նշանակում է, որ աշխարհում ամեն ինչ, բացառապես ամեն ինչ, 00:03:45.000 --> 00:03:47.000 գտնվում է անկման ու քայքայման ճանապարհին, 00:03:47.000 --> 00:03:49.000 հիշեցի՞ք աղեղնաձև կամարը: 00:03:49.000 --> 00:03:52.000 Այս ընդհանուր օրենքում կա միայն մեկ բացառություն, 00:03:52.000 --> 00:03:54.000 դա մարդու հոգին է , 00:03:54.000 --> 00:03:57.000 որ շարունակում է բարգավաճել և բարձրանալ 00:03:57.000 --> 00:03:59.000 աստիճանով` 00:03:59.000 --> 00:04:01.000 տանելով մեզ դեպի ամբողջականություն, 00:04:01.000 --> 00:04:04.000 ճշմարտություն և իմաստություն: NOTE Paragraph 00:04:04.000 --> 00:04:06.000 Ահա մեկ օրինակ իմ նկատառումներից: 00:04:06.000 --> 00:04:08.000 Վեր խոյացող բարձունքը 00:04:08.000 --> 00:04:12.000 կարող է հասանելի լինել նույնիսկ ծայրահեղ ֆիզիկական վիճակում գտնվողների համար: 00:04:12.000 --> 00:04:14.000 Մոտ երեք տարի առաջ, 00:04:14.000 --> 00:04:16.000 “New York Times”(Նյու Յորք Թայմզ) օրաթերթում կարդացի մի հոդված: 00:04:16.000 --> 00:04:18.000 Դա 57 տարեկան թոշակի անցած 00:04:18.000 --> 00:04:21.000 փաստաբան Նեյլ Սելենջերի մասին էր, 00:04:21.000 --> 00:04:24.000 ով Սառա Լորենսի քոլեջում միացել էր գրողների խմբին, 00:04:24.000 --> 00:04:27.000 որտեղ բացահայտել էր գրողի իր տաղանդը: 00:04:27.000 --> 00:04:29.000 Երկու տարի անց նրա մոտ ախտորոշում են 00:04:29.000 --> 00:04:32.000 կողային ամիոտրոֆիկ սկրելոզ (ԿԱՍ), որը հայտնի է նաև Շարկոի հիվանդություն անվամբ: 00:04:32.000 --> 00:04:35.000 Սա սարսափելի հիվանդություն է: Այն մահացու է: 00:04:35.000 --> 00:04:39.000 Այն ոչնչացնում է մարմինը` միտքը թողնելով անփոփոխ: 00:04:39.000 --> 00:04:42.000 Այս հոդվածում պարոն Սելենջերը փորձում է նկարագրել, 00:04:42.000 --> 00:04:45.000 թե ինչ էր կատարվում նրա հետ: 00:04:45.000 --> 00:04:48.000 Մեջբերում եմ. 00:04:48.000 --> 00:04:50.000 «Երբ մկաներս թուլացան, 00:04:50.000 --> 00:04:53.000 իմ գրելու ունակությունն ավելի ուժեղացավ: 00:04:53.000 --> 00:04:56.000 Աստիճանաբար կորցնելով խոսքս` 00:04:56.000 --> 00:04:59.000 ձեռք բերեցի ձայն: 00:04:59.000 --> 00:05:01.000 Թուլանալով` ավելի ուժեղացա: 00:05:01.000 --> 00:05:03.000 Շատ բան կորցնելով, 00:05:03.000 --> 00:05:07.000 վերջապես, ես գտա ինձ»: 00:05:07.000 --> 00:05:09.000 Ինձ համար Նեյլ Սելենջերը 00:05:09.000 --> 00:05:12.000 կյանքի երրորդ շրջանում աստիճանը մինչև վերջ 00:05:12.000 --> 00:05:15.000 հաղթահարողի մարմնավորումն է: NOTE Paragraph 00:05:15.000 --> 00:05:17.000 Մենք բոլորս ծնվում ենք հոգով, առանց բացառության, 00:05:17.000 --> 00:05:20.000 բայց երբեմն մեր հոգին ճնշվում է 00:05:20.000 --> 00:05:22.000 կյանքի փորձություններից, 00:05:22.000 --> 00:05:25.000 բռնությունից, անարգանքից, արհամարհանքից: 00:05:25.000 --> 00:05:27.000 Գուցե մեր ծնողները տառապում էին ընկճվածությամբ (դեպրեսիայով): 00:05:27.000 --> 00:05:29.000 Միգուցե նրանք սիրում էին ոչ թե մեզ, 00:05:29.000 --> 00:05:33.000 այլ միայն մեր ձեռքբերումները: 00:05:33.000 --> 00:05:35.000 Գուցե մենք դեռևս տառապում ենք 00:05:35.000 --> 00:05:37.000 հոգեկան ցավից, վերքից: 00:05:37.000 --> 00:05:41.000 Գուցե մենք կարծում ենք, որ մեր հարաբերություններից շատերը մնացել են անավարտ: 00:05:41.000 --> 00:05:45.000 Հետևաբար, մենք մեզ անավարտ ենք զգում: 00:05:45.000 --> 00:05:48.000 Գուցե կյանքի երրորդ շրջանի խնդիրը 00:05:48.000 --> 00:05:53.000 մեզ ավարտին հացնող գործընթացն ավարտելն է: NOTE Paragraph 00:05:53.000 --> 00:05:57.000 Ինձ համար այն սկսվեց, երբ ես մոտենում էի իմ երրորդ շրջանին` 00:05:57.000 --> 00:05:59.000 60 ամյակին: 00:05:59.000 --> 00:06:01.000 Ինչպե՞ս պետք է ապրեի այն: 00:06:01.000 --> 00:06:04.000 Ի՞նչ ձեռքբերումներ պետք է ունենայի այդ եզրափակիչ շրջանում: 00:06:04.000 --> 00:06:08.000 Եվ ես հասկացա. որպեսզի իմանամ, թե ուր եմ գնում, 00:06:08.000 --> 00:06:10.000 նախ պետք է պարզեմ, թե որտեղից եմ գալիս: 00:06:10.000 --> 00:06:12.000 Եվ այսպես, ետ գնացի 00:06:12.000 --> 00:06:14.000 և քննեցի կյանքիս առաջին երկու շրջանները` 00:06:14.000 --> 00:06:17.000 փորձելով պարզել, թե ո՞վ եմ եղել անցյալում, 00:06:17.000 --> 00:06:19.000 ինչպիսի՞ն եմ եղել ես իրականում, 00:06:19.000 --> 00:06:22.000 ոչ թե ինչպիսին ինձ տեսել են ծնողներս ու այլ մարդիկ, 00:06:22.000 --> 00:06:24.000 կամ ինչպես են վերաբերվել ինձ: 00:06:24.000 --> 00:06:26.000 Բայց ո՞վ էի ես: Ովքե՞ր էին իմ ծնողները, 00:06:26.000 --> 00:06:29.000 ոչ որպես ծնողներ, այլ որպես մարդ: 00:06:29.000 --> 00:06:31.000 Ովքե՞ր էին իմ պապիկն ու տատիկը: 00:06:31.000 --> 00:06:33.000 Ինչպե՞ս էին նրանք վերաբերվել իմ ծնողներին: 00:06:33.000 --> 00:06:36.000 Եվ այդ տեսակի այլ հարցեր: NOTE Paragraph 00:06:36.000 --> 00:06:39.000 Մի քանի տարի անց հայտնաբերեցի, 00:06:39.000 --> 00:06:42.000 որ այս գործընթացը, որի միջով ես անցել էի, 00:06:42.000 --> 00:06:44.000 հոգեբանները անվանում են 00:06:44.000 --> 00:06:46.000 «կյանքի վերանայման շրջան»: 00:06:46.000 --> 00:06:48.000 Նրանք կարծում են, որ այն կարող է 00:06:48.000 --> 00:06:50.000 մարդու կյանքին տալ նոր նշանակություն, 00:06:50.000 --> 00:06:52.000 հստակություն և իմաստ: 00:06:52.000 --> 00:06:55.000 Դուք էլ ինձ նման կարող եք հայտնաբերել, 00:06:55.000 --> 00:06:58.000 որ շատ բաներ, որոնց համար նախկինում ձեզ մեղադրում էիք, 00:06:58.000 --> 00:07:01.000 շատ բաներ, որ մտածում էիք ինքներդ ձեր մասին, 00:07:01.000 --> 00:07:04.000 իրականում, ոչ մի կապ չուներ ձեզ հետ: 00:07:04.000 --> 00:07:07.000 Դա ձեր մեղքով չէր, դուք ամեն ինչ ճիշտ էիք արել: 00:07:07.000 --> 00:07:09.000 Դուք կարող եք վերադառնալ անցյալ, 00:07:09.000 --> 00:07:11.000 ներել նրանց 00:07:11.000 --> 00:07:13.000 և ներել ինքներդ ձեզ: 00:07:13.000 --> 00:07:16.000 Դուք կարող եք ազատել ձեզ 00:07:16.000 --> 00:07:18.000 ձեր անցյալից: 00:07:18.000 --> 00:07:20.000 Դուք կարող եք փորձել փոխել 00:07:20.000 --> 00:07:22.000 ձեր հարաբերությունները անցյալի հետ: NOTE Paragraph 00:07:22.000 --> 00:07:24.000 Մինչ ես գրում էի սրա մասին, 00:07:24.000 --> 00:07:27.000 ձեռքս ընկավ Վիկտոր Ֆրակլիի 00:07:27.000 --> 00:07:29.000 «Մտորումներ կյանքի իմաստի շուրջ» գիրքը: 00:07:29.000 --> 00:07:32.000 Վիկտոր Ֆրանկլը գերմանացի հոգեբույժ էր, 00:07:32.000 --> 00:07:35.000 ով հինգ տարի անցկացրել էր համակենտրոնացման ճամբարում: 00:07:35.000 --> 00:07:38.000 Եվ նա գրում էր, որ լինելով այդ համակենտրոնացման ճամբարում, 00:07:38.000 --> 00:07:42.000 նա կարողանում էր ասել, 00:07:42.000 --> 00:07:44.000 թե այդ մարդկանցից ով երբևէ ազատ կարձակվի, ում հետ ամեն ինչ լավ կլինի, 00:07:44.000 --> 00:07:46.000 ում հետ` ոչ: 00:07:46.000 --> 00:07:51.000 Նա գրում էր. 00:07:51.000 --> 00:07:54.000 «Մարդուց ամեն ինչ հնարավոր է խլել, 00:07:54.000 --> 00:07:56.000 բացի մի բանից` 00:07:56.000 --> 00:07:58.000 որևէ իրավիճակին 00:07:58.000 --> 00:08:00.000 պատասխանելու սեփական դիրքորոշման 00:08:00.000 --> 00:08:02.000 ազատությունից: 00:08:02.000 --> 00:08:04.000 Ահա թե ինչով է որոշվում 00:08:04.000 --> 00:08:06.000 մեր ապրած կյանքի որակը. 00:08:06.000 --> 00:08:08.000 այլ ոչ թե նրանով, որ եղել ենք հարուստ կամ աղքատ, 00:08:08.000 --> 00:08:10.000 հայտնի կամ անհայտ, 00:08:10.000 --> 00:08:12.000 առողջ կամ հիվանդ: 00:08:12.000 --> 00:08:15.000 Կյանքի որակը որոշվում է նրանով, 00:08:15.000 --> 00:08:18.000 թե ինչ կապ ունենք այդ իրականությունների հետ, 00:08:18.000 --> 00:08:20.000 ինչ իմաստ ենք նրանց վերագրում, 00:08:20.000 --> 00:08:23.000 ինչ վերաբերմունք ենք սպասում նրանցից 00:08:23.000 --> 00:08:27.000 և ինչպիսի հոգեվիճակ են նրանք մեզ ներշնչում: NOTE Paragraph 00:08:27.000 --> 00:08:30.000 Միգուցե երրորդ շրջանի հիմնական նպատակը 00:08:30.000 --> 00:08:34.000 ետ վերադառնալն ու կրկին փորձելն է, իսկ հնարավորության դեպքում նաև 00:08:34.000 --> 00:08:36.000 փոխելն է մեր հարաբերությունը 00:08:36.000 --> 00:08:38.000 անցյալի հետ: 00:08:38.000 --> 00:08:41.000 Ճանաչողական գիտության ուսումնասիրություններից պարզ է դառնում, 00:08:41.000 --> 00:08:43.000 որ եթե մենք կարողանում ենք անել դա, 00:08:43.000 --> 00:08:46.000 ապա այն արտահայտվում է մեր նյարդային համակարգում` 00:08:46.000 --> 00:08:49.000 գլխուղեղում` ստեղծելով նյարդային ուղիներ: 00:08:49.000 --> 00:08:51.000 Գիտեք, եթե ժամանակի ընթացքում 00:08:51.000 --> 00:08:54.000 բացասաբար եք արձագանքել անցյալի իրադարձություններին ու մարդկանց, 00:08:54.000 --> 00:08:57.000 ապա ուղեղի կողմից ուղարկված 00:08:57.000 --> 00:09:00.000 քիմիական և էլեկտրոնային ազդանշանները ստեղծում են այս նյարդային ուղիները: 00:09:00.000 --> 00:09:03.000 Եվ ժամանակի ընթացքում այդ նյարդային ուղիները կայունանում 00:09:03.000 --> 00:09:05.000 և դառնում են նորմ, 00:09:05.000 --> 00:09:07.000 նույնիսկ եթե այն վատ է մեզ համար, 00:09:07.000 --> 00:09:10.000 քանի որ այն դառնում է սթրեսի և անհանգստության առաջացման պատճառ: NOTE Paragraph 00:09:10.000 --> 00:09:12.000 Սակայն, եթե 00:09:12.000 --> 00:09:16.000 մենք կարողանանք վերադառնալ և փոխել մեր հարաբերությունները, 00:09:16.000 --> 00:09:18.000 վերանայել մեր հարաբերությունները 00:09:18.000 --> 00:09:20.000 անցյալի իրադարձություների և մարդկանց հետ, 00:09:20.000 --> 00:09:22.000 ապա նյարդային ուղիները ևս կարող են փոխվել: 00:09:22.000 --> 00:09:24.000 Եվ եթե մենք կարողանանք պահպանել 00:09:24.000 --> 00:09:27.000 անցյալի մասին ավելի դրական զգացողությունները, 00:09:27.000 --> 00:09:29.000 ապա այն կդառնա նոր նորմ: 00:09:29.000 --> 00:09:32.000 Սա նման է տերմոստատի վերագործարկմանը: 00:09:32.000 --> 00:09:35.000 Փորձ չունենալը չի կարող 00:09:35.000 --> 00:09:38.000 մեզ իմաստուն դարձնել, 00:09:38.000 --> 00:09:42.000 այլ անցյալի փորձություններին հետադարձ հայացք գցելն է, 00:09:42.000 --> 00:09:44.000 որ մեզ ստիպում է իմաստուն դառնալ, 00:09:44.000 --> 00:09:46.000 և այն օգնում է դառնալ ամբողջական, 00:09:46.000 --> 00:09:48.000 տալիս է իմաստություն և ճշմարտություն: 00:09:48.000 --> 00:09:52.000 Այն մեզ օգնում է դառնալ այն, ինչ մեք կարող էինք լինել: NOTE Paragraph 00:09:52.000 --> 00:09:54.000 Կանայք ամեն ինչում առաջինն են, այնպես չէ՞: 00:09:54.000 --> 00:09:57.000 Նկատի ունեմ մենք` աղջիկներս, լի ենք եռանդով: «Է, հետո՞»: 00:09:57.000 --> 00:09:59.000 Մենք ունենք իշխանություն: 00:09:59.000 --> 00:10:01.000 Մենք վերահսկում ենք մեր կյանքը: 00:10:01.000 --> 00:10:03.000 Բայց շատ հաճախ, 00:10:03.000 --> 00:10:06.000 եթե ոչ բոլորս, ապա մեզանից շատերը սեռական հասունության սկզբում 00:10:06.000 --> 00:10:09.000 սկսում են անհաանգստանալ հասարակության մեջ իրենց տեղի և համբավի համար: 00:10:09.000 --> 00:10:13.000 Եվ մենք դառնում ենք այլ մարդկանց կյանքի սուբյեկտներն ու օբյեկտները: 00:10:13.000 --> 00:10:16.000 Սակայն այժմ` մեր կյանքի երրորդ շրջանում, 00:10:16.000 --> 00:10:18.000 հնարավորություն է ստեղծվում 00:10:18.000 --> 00:10:21.000 վերադառնալ այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է, 00:10:21.000 --> 00:10:23.000 և առաջին անգամ գիտակցել մեր էությունը: 00:10:23.000 --> 00:10:26.000 Եվ եթե մենք կարողանանք անել դա, 00:10:26.000 --> 00:10:29.000 ապա այն կլինի ոչ միայն մեզ համար: 00:10:29.000 --> 00:10:31.000 Մեծահասակ կանայք 00:10:31.000 --> 00:10:33.000 ամենամեծ ժողովրդագրական խումբն են աշխարհում: 00:10:33.000 --> 00:10:36.000 Եթե մենք կարողանանք հետ վերադառնալ և վերագտնել մեզ, 00:10:36.000 --> 00:10:38.000 դառնալ լիարժեք, 00:10:38.000 --> 00:10:43.000 դա աշխարհի մասշտաբով փոփոխությունների կհանգեցնի, 00:10:43.000 --> 00:10:46.000 երիտասարդ սերունդներին օրինակ կծառայի, 00:10:46.000 --> 00:10:49.000 և նրանք կկարողանան իրենց կյանքի որոշ փուլեր վերանայել: NOTE Paragraph 00:10:49.000 --> 00:10:51.000 Շատ շնորհակալություն: NOTE Paragraph 00:10:51.000 --> 00:10:58.000 (Ծափահարություններ):