Return to Video

Who owns the university? | Anna Gevorgyan | TEDxUFARSalon

  • 0:03 - 0:06
    Երկու ընկերներ են լինում,
    Ջոնը և Ջիմը:
  • 0:06 - 0:08
    Ջիմը շուն է ունենում:
  • 0:08 - 0:14
    Մի օր տղաները տղաները գնում են
    զբոսնելու և Ջիմն ընկերոջը ասում է.
  • 0:14 - 0:18
    - Գիտե՞ս, ես իմ շանը սովորեցրել եմ սուլել:
  • 0:18 - 0:22
    - Իրո՞ք,- զարմանում է Ջոնը,-
    բայց նա ոնց-որ թե չի սուլում:
  • 0:22 - 0:24
    - Գիտեմ,- ասում է Ջիմը:
  • 0:24 - 0:28
    - Ես ասացի, որ սովորեցրել եմ,
    չասացի, որ նա սովորել է:
  • 0:29 - 0:33
    Այս անեկդոտի հետ կապված մի
    անձնական պատմություն պատմեմ:
  • 0:33 - 0:35
    Մոտ 4 տարի առաջ,
  • 0:35 - 0:39
    երբ ես լրացնում էի Անգլիայում
    համալսարանի ընդունելության դիմումս,
  • 0:39 - 0:45
    հարցերից մեկն էր՝
    ինչու՞ եմ ես ուզում իրենց մոտ սովորել:
  • 0:45 - 0:46
    Ես էլ մեծ-մեծ գրել էի,
  • 0:46 - 0:52
    որ ինձ համար շատ կարևոր է կրթության
    քաղաքականության ոլորտը,
  • 0:52 - 0:55
    դա շատ կարևոր է իմ ապագայի համար, բլաբլա:
  • 0:55 - 0:59
    Երկու տարի հետո, երբ արդեն
    ուսումս գալիս էր իր ավարտին,
  • 0:59 - 1:03
    մեր վերջնական հանդիպումն էր
    դասախոսների հետ մեկտեղ,
  • 1:03 - 1:06
    և դասախոսներիցս մեկը հարցրեց.
  • 1:06 - 1:08
    -Հիմա ի՞նչ կասեք,
  • 1:08 - 1:13
    այս ծրագիրը, ձեր պատկերացումներին,
    սպասումներին համապատասխանու՞մ էր:
  • 1:13 - 1:14
    Ես էլ ասեցի,
  • 1:14 - 1:19
    -Գիտե՞ք, ես ոնց որ թե կրթության
    քաղաքականության ոլորտ այդպես էլ չսովորեցի,
  • 1:19 - 1:24
    բայց դրա տեղը ստացա
    շատ ու շատ այլ բաներ:
  • 1:24 - 1:29
    Կատակում եմ, իհարկե,
    սովորածիս չափը ահռելի էր,
  • 1:29 - 1:32
    և ինչպես իմ ընկերներիցս մեկն է կատակում,
  • 1:32 - 1:35
    տեղեկացվածության և գիտելիքի առումով այս
    համալսարանում
  • 1:35 - 1:38
    մենք զիջում էինք միայն ՆԱՍԱ-ին:
  • 1:40 - 1:46
    Ինձ համար ամենակարևորը սովորածիս
    ոչ նյութական, ոչ շոշափելի բաներն էին:
  • 1:46 - 1:54
    Դրանք էին, օրինակ, ինչպես սովորել սովորել
    ինչպես մտածել, քննադատել ու քննադատվել,
  • 1:54 - 1:58
    ինչպես լինել բարզմակարծության ու
    բազմազանության մեջ և ընդունել այն,
  • 1:58 - 2:02
    ինչպես վերանալ դոգմայից,
    ինչպես լինել բաց:
  • 2:03 - 2:08
    Բայց, ամենակարևորը ՝ ինպես լինել
    ակադեմիկան համայնքի մաս:
  • 2:08 - 2:10
    Իսկ, ո՞րն էր դա:
  • 2:13 - 2:17
    Երբևէ մտածել եք՝ ինչու է «համալսարան»
    բառը կոչվում համալսարան:
  • 2:17 - 2:22
    Հավանաբար, այո՛, շատ հեշտ բառ է,
    շատ հեշտ կռահելի:
  • 2:22 - 2:27
    Համա-լսարան, պարզ, բայց շատ կարևոր:
  • 2:27 - 2:33
    Իրականում, լատիներեն բառը ՝ universitas,
    ինչը նշանակում է համալսարան,
  • 2:33 - 2:41
    նշանակում է հավաք, համայնք, մարդկանց խումբ
    հավաքված մի ընդհանուր վայրում:
  • 2:41 - 2:44
    Համալսարանի գաղափարը հենց
    այդ համայնքի մեջ է,
  • 2:44 - 2:50
    հենց այդ համայնքի գաղափարի մեջ է,
    այն ոչ միայն ուսումնառության տեղ է ,
  • 2:50 - 2:54
    (չնայած ուսումնառությունը շատ մեծ դեր
    ունի համալսարանական կյանքում)
  • 2:54 - 3:00
    բայց այն մի ուրույն վայր է, որտեղ ոչ ոք
    իրեն չպետք է զգա անդեմ մեքենայի մաս:
  • 3:02 - 3:09
    Համալսարանը այնքանով է կարողանում
    պահպանել իր հանրային տարածքը ,
  • 3:09 - 3:15
    որքանով որ հնարավորություն է տալիս ազատ
    ստեղծագործելու, մտածելու , ստեղծելու,
  • 3:15 - 3:21
    քննադատելու, փորձարկելու, քանդելու,
    վերսկսելու, վերափոխելու համար:
  • 3:21 - 3:24
    Այն կրիտիկական դեր ունի հասարակության մեջ:
  • 3:24 - 3:32
    Համալսարանի դերը ոչ այնքան պետություն,
    որքան հասարակություն կառուցելու մեջ է:
  • 3:32 - 3:36
    Եվ այնքանով, որ համալսարանը կարողանում է
    պահպանել իր կրիտիկական դերը՝
  • 3:36 - 3:43
    որպես հանրային տարածք , այդքանով նա
    մնում է հանրային տարածք և համա-լսարան:
  • 3:45 - 3:50
    Եթե համալսարանը հանրային է,
    հանրային տարածք է, ու՞մ է այն պատկանում:
  • 3:52 - 3:54
    Մի այսպիսի առակ կա:
  • 3:54 - 4:02
    Մի իմաստուն ուսուցչի հարցնում են՝ ինչպես է
    նա տարբերում իր ուսանողներին, նա ասում է.
  • 4:02 - 4:08
    - Շատ են իմ ուսանողները և շատ տարբեր,
    բայց ես կասեմ հետևյալը:
  • 4:08 - 4:13
    Մի խումբ ուսանողներ կան,
    որոնց ես անվանում եմ աստղիկներ,
  • 4:13 - 4:18
    նրանք չեն հավատում իմ ասածներին,
    կասկածի տակ են դնում ամեն ասածս,
  • 4:18 - 4:28
    չեն ենթարկվում, քննադատում են, ստիպում են
    մտածել, սխալվում են, նորից մտածում:
  • 4:28 - 4:35
    Քիչ են նրանք, բայց ուրախ եմ, որ նրանք կան
    և նրանց անուններով բոլորին հիշում եմ:
  • 4:35 - 4:39
    Մնացածներին այլ կերպ եմ վերաբերվում:
  • 4:39 - 4:46
    Նրանք մտածում են, որ իմ տված գիտելիքը կամ
    իմ ասածը կգա կկուտակվի իրենց մոտ մի օր:
  • 4:47 - 4:51
    Լսում են, խելոք են,
    համաձայնում են ինձ հետ:
  • 4:51 - 4:57
    Շատ են նրանք, նրանց հետ շատ հեշտ է,
    բայց նրանց անունները շատ արագ մոռանում եմ:
  • 4:59 - 5:03
    Համալսարանը՝ որպես հանրային տարածք
    ունի շատ կարևոր նշանակություն:
  • 5:03 - 5:07
    Այն հատկանշական է նրանով, որ մասնակցային է
  • 5:07 - 5:10
    և կրթության դերն այնտեղ դառնում է
  • 5:10 - 5:18
    դասախոսի և ուսանողի համատեղ
    գիտելիքի կառուցումը համա-լսարանում:
  • 5:20 - 5:24
    Համալսարանի դերը այդ դեպքում
    դառնում է հնարավորություններ ստեղծել
  • 5:24 - 5:27
    այդ համատեղ գիտելիքի կառուցման համար:
  • 5:28 - 5:32
    Վերջերս մի հետազոտություն էի կարդում
    շատ հետաքրքիր էր,
  • 5:32 - 5:36
    կոչվում էր՝ «Անկախության սերունդ»,
  • 5:36 - 5:40
    որտեղ հայ երիտասարդներին հարցրել էին՝
  • 5:40 - 5:45
    ինչ են իրենք մտածում
    կրթության և ուսման մասին,
  • 5:45 - 5:47
    և ստացվում էր մի հետաքրքիր բան:
  • 5:48 - 5:53
    Ստացվում էր, որ հայ երիտասարդները
    համալսարան գալիս են ավելի շատ
  • 5:53 - 5:59
    իրենց հասակակիցների հետ շփվելու,
    հաղորդակցվելու, կապեր ձեռք բերելու,
  • 5:59 - 6:06
    քան կրթություն ստանալու, գիտելիք
    ստանալու, գիտելիք ձեռք բերելու :
  • 6:06 - 6:08
    Համալսարանը փաստորեն նրանց համար դարձել է
  • 6:08 - 6:14
    ավելի շատ հասարակական վայր,
    բայց ոչ հանրային:
  • 6:14 - 6:16
    Ու ստացվում էր մի շատ հետաքրքիր բան:
  • 6:16 - 6:22
    Իհարկե, մեր ժամանակներում գիտելիք
    ձեռք բերելը ամենահեշտ գործն է
  • 6:22 - 6:27
    վերջիվերջո Google-ը դարձել է
    ուսանողների ամենամոտ ընկերը,
  • 6:27 - 6:29
    բայց այստեղ հարցն ուրիշ տեղ է՝
  • 6:29 - 6:34
    ի՞նչ անել այդ գիտելիքի հետ,
    ի՞նչ որակի է այդ գիտելիքը,
  • 6:34 - 6:41
    ինչպե՞ս այն քննադատության ենթարկել,
    քանդել, կառուցել, ստեղծել, տարածել:
  • 6:41 - 6:44
    Այստեղ է համալսարանի առաջնային դերը:
  • 6:44 - 6:49
    Համալսարանը պետք է տա այն
    հնարավորությունը, որ դասախոսն ու ուսանողը
  • 6:49 - 6:59
    միմյանց հետ համատեղ կառուցեն
    իրենց գիտելիքը, գան ինչ-որ ճշմարտության:
  • 6:59 - 7:07
    Համա-լսարանի դերը դասախոսի և ուսանողի
    համատեղ մտավոր գործունեության ապահովումն է
  • 7:10 - 7:13
    Իսկ ի՞նչ ունենք մենք:
  • 7:13 - 7:17
    Մենք ունենք, ցավոք, մի իրականություն,
  • 7:17 - 7:24
    որտեղ համալսարանը ավելի շատ ներկայացվում
    և գովազդվում է կոմերցիոն տեսանկյուններից:
  • 7:24 - 7:29
    Իհարկե, համալսարանի տնտեսական
    նպատակը չեմ թերագնահատում,
  • 7:29 - 7:33
    բայց երբ որ համալսարանը ներկայացվում է
    միայն կոմերցիոն տեսանկյունից,
  • 7:33 - 7:43
    և կրթությունն ասոցացվում է ավելի շատ
    դիպլոմ ստանալու, քան ուսանող լինելու հետ,
  • 7:43 - 7:46
    այն երևի թե կորցնում է
    իր հիմնական նպատակը:
  • 7:46 - 7:51
    Այնպիսի տպավորություն է, որ
    մեր ուսանողները, ինչ-որ անդեմ էակներ են,
  • 7:51 - 7:56
    ովքեր գալիս են համալսարան սնելու համար,
    իսկ համլսարաններն էլ,
  • 7:56 - 8:03
    չափազանց կախված լինելով ուսման
    վարձից, զբաղվում են միայն ուսանող որսալով
  • 8:03 - 8:06
    և ամեն գնով այդ ուսանողին պահելով:
  • 8:08 - 8:18
    Ուսանողը հաճախորդ չէ,
    գնահատող չէ, սպառող չէ, եկամտի աղբյուր չէ,
  • 8:19 - 8:24
    ինչ-որ անհայտ կենսատիպ չէ,
    ուսանողը մարդ է:
  • 8:24 - 8:28
    Համակարգի անբաժանելի մաս:
  • 8:28 - 8:33
    Մենք շատ ավելի վատ ենք մտածում
    մեր ուսանողների մասին, քան իրականում կա,
  • 8:33 - 8:37
    և ոչ մի ուսումնասիրության
    մեջ չկա այն եզրակացությունը,
  • 8:37 - 8:41
    որ ուսանողը գալիս է համալսարան՝
    սպառելու ինչ-որ մի բան,
  • 8:41 - 8:44
    կրթությունից օգտվելու՝
    որպես ծառայությունից:
  • 8:44 - 8:45
    Ոչ, ամենևին:
  • 8:45 - 8:48
    Համալսարաններն են իրենց
    այդպես ներկայացնում:
  • 8:48 - 8:53
    Ավելի շատ վաճառում են գիտելիքը,
    այլ ոչ թե ստեղծում հնարավորություն,
  • 8:53 - 8:56
    որ այդ գիտելիքը կառուցվի:
  • 8:58 - 9:02
    Բացեք յուրաքանչյուր համալսարանի
    կայքէջ ու կտեսնեք
  • 9:02 - 9:08
    ուսանողների իրավունքներ
    և պարտականություններ, ասվում է,
  • 9:08 - 9:14
    որ ուսանողներն իրավունք ունեն շարունակելու
    իրենց մասնագիտական կրթությունը
  • 9:14 - 9:18
    ուսանողներն իրավունք ունեն մասնակցելու
    որակի ապահովման գործընթացներին,
  • 9:18 - 9:23
    ուսանողներն իրավունք ունեն
    մասնակցելու պրոֆեսորադասախոսական կազմի
  • 9:23 - 9:28
    գործունեության արդյունավետությանը:
  • 9:28 - 9:34
    Շատ լավ է, գիտե՞ք ինչից են
    ամենաշատը ուսանողները բողոքում,
  • 9:34 - 9:40
    ուսանողները բողոքում են նրանից, որ
    ուսանող-դասախոս հարաբերությունները վատ են,
  • 9:40 - 9:45
    որ որոշ դասախոսներ ունեն անհարգալից
    վերաբերունք ուսանողների նկատմամբ
  • 9:45 - 9:51
    որ որոշ դասախոսներ ունեն խտրական,
    անարդար վերաբերմունք ուսանողների նկատմամբ,
  • 9:51 - 9:55
    բողոքում են
    ոչ որակյալ դասախոսություններից,
  • 9:56 - 10:01
    ուսանողները բողոքում են համալսարանի
    ոչ համա-լսարան լինելուց:
  • 10:04 - 10:06
    Կրթությունը մարդկային համակարգ է:
  • 10:06 - 10:13
    Այն մարդկանց մասին է, այն
    մեխանիկական, անդեմ, գծային համակարգ չէ,
  • 10:13 - 10:21
    այն Հայաստանում ՝ 78.000 ուսանողի և 10.000
    պրոֆեսորադասախոսական կազմի մասին է:
  • 10:21 - 10:23
    Կրթությունը ստատիկ չէ:
  • 10:23 - 10:25
    Այն դինամիկ է:
  • 10:25 - 10:32
    Այն ոչ միայն ստանալու և ունենալու
    մասին է, այն դառնալու մասին է,
  • 10:32 - 10:37
    լինելու, փոխվելու, վերափոխվելու մասին է:
  • 10:37 - 10:43
    Եվ ինչպես ասում է հայտնի ամերիկացի
    փիլիսոփա, մանկավարժ Ջոն Դյուին
  • 10:43 - 10:48
    «Կրթությունը կյանքին պատրաստելը, չէ,
    կրթությունը հենց ինքը կյանքն է»:
  • 10:48 - 10:51
    Վայելեք ամենայն պատասխանատվությամբ:
  • 10:51 - 10:51
    Շնորհակալություն
  • 10:51 - 10:53
    (Ծափահարություններ)
Title:
Who owns the university? | Anna Gevorgyan | TEDxUFARSalon
Description:

more » « less
Video Language:
Armenian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
10:54

Armenian subtitles

Revisions