Իթայ Թալգամ` Ղեկավարել ինչպես մեծ խմբավարները
-
0:01 - 0:05Այդ հրաշք պահը, խմբավարելու հրաշք պահը:
-
0:05 - 0:07Դու բարձրանում ես բեմ, այնտեղ նստած է նվագախումբը:
-
0:07 - 0:11Նրանք, մինչև սկսելը, նախապատրաստական վարժանք են կատարում, փորձում են իրենց գործիքները:
-
0:11 - 0:13Դու բարձրանում ես բեմահարթակ:
-
0:13 - 0:16Գիտեք դա երաժշտավարների փոքրիկ գրասենյակն է,
-
0:16 - 0:19կամ, ավելի ճիշտ, խցիկն է, բաց տարածությամբ,
-
0:19 - 0:21որը բավականին լայնարձակ է:
-
0:21 - 0:23Եվ կանգնելով այդ ամբողջ աղմկոտ մասսայի առջև`
-
0:23 - 0:25դու ընդամենը փոքրիկ շարժումներ ես կատարում:
-
0:25 - 0:29Սրա նման մի բան, ոչ շատ բարդ ու ոչ էլ պարզ շարժումներ, այսպես:
-
0:29 - 0:32Եւ հանկարծ քաոսը կարգավորվում է,
-
0:32 - 0:34ու աղմուկը վերածվում է երաժշտության:
-
0:34 - 0:36Եվ դա հիասքանչ է: Ու այնքան գայթակղիչ է
-
0:36 - 0:38մտածել, որ այդ ամենը քո շնորհիվ է։
-
0:38 - 0:40(Ծիծաղ)
-
0:40 - 0:42Այս բոլոր տաղանդավոր երաժիշտները,
-
0:42 - 0:44որ զանազան մեղեդիներն են արարում, արարում են քո օգնությամբ:
-
0:44 - 0:46Դա այդպես չէ: Եթե դա այդպես լիներ,
-
0:46 - 0:48ես ձեզնից ժամանակ չեի խլի,
-
0:48 - 0:50այլ պարզապես կսովորեցնեի անհրաժեշտ շարժումները:
-
0:50 - 0:52Որպեսզի դուք կարողանայիք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող
-
0:52 - 0:55մարդկանց առջև կրկնել հրաշք շարժումները
-
0:55 - 0:57ու կատարյալ ներդաշնակություն ստանալ: Սակայն այդպես չի լինում:
-
0:57 - 0:59Եկեք դիտենք առաջին տեսանյութը:
-
0:59 - 1:02Հուսով եմ կմամաձայնվեք, որ սա հարմոնիայի լավ օրինակ է:
-
1:02 - 1:06Հետո կքննարկենք, թե ինչպես է դա ստացվում։
-
1:06 - 1:10(Երաժշտություն)
-
2:02 - 2:04Լավն էր, չէ՞:
-
2:04 - 2:07Սա կարծես թե հաջողված փորձ էր:
-
2:07 - 2:10Հիմա ու՞մ ենք պարտական այս հաջողված երաժշտության համար:
-
2:10 - 2:12Իհարկե ակնհայտորեն նվագախմբի երաժիշտներին,
-
2:12 - 2:14հիանալի նվագող
-
2:14 - 2:18Վիենայի ֆիլարմոնիկ նվագախմբին:
-
2:18 - 2:20Նրանք շատ հաճախ ոչ էլ նայում են խմբավարին:
-
2:20 - 2:23Հետո նաև ծափահարող հանդիսատեսին,
-
2:23 - 2:25որը մասնակցում էր երաժշտության արարմանը:
-
2:25 - 2:29Գիտեք, սովորաբար Վիենայի հանդիսատեսը չի միջամտում երաժշտության ժամանակ:
-
2:29 - 2:33Արևելյան պորտապարերին սրանից ավելի նման բան
-
2:33 - 2:35երբևէ Վիենայում չեք տեսնի:
-
2:35 - 2:36(Ծիծաղ)
-
2:36 - 2:39Օրինակ, Իսրայելում հանդիսատեսը անընդհատ հազում է:
-
2:39 - 2:42Գիտեք դաշնակահար Արթուր Ռուբինստեյնը, ասում էր.
-
2:42 - 2:45«Աշխարհի ցանկացած ծայրում, երբ մարդիկ հիվանդանում են նրանք գնում են բժշկի:
-
2:45 - 2:48Թել Ավիվում բժշկի գնալու փոխարեն գալիս են իմ համերգին»:
-
2:48 - 2:49(Ծիծաղ)
-
2:49 - 2:51Այսինքն, դա ավանդույթի նման մի բան է:
-
2:51 - 2:53Սակայն Վիենայի հանդիսատեսը երբեք այդպես չի անում:
-
2:53 - 2:58Այս ցուցադրված տեսանյութում նրանք ծափահարում են ի նշան այն բանի,
-
2:58 - 3:00որ նվագախմբի մաս են դառնում, եւ դա հիանալի է:
-
3:00 - 3:02Գիտեք, ձեր նման հանդիսատեսի շնորհիվ է,
-
3:02 - 3:05որ միջոցառումը հաջողվում է:
-
3:05 - 3:07Լավ, բայց ի՞նչ կասեք խմբավարի մասին: Ի՞նչ եք կարծում
-
3:07 - 3:11խմբավարը ինչ էր անում իրականում:
-
3:11 - 3:14Հմմմ... նա ուրախ էր:
-
3:14 - 3:17Ես հաճախ նման բաները ցույց եմ տալիս ղեկավար օղակների աշխատողներին:
-
3:17 - 3:19Նրանք զայրանում են.
-
3:19 - 3:21«Դու գալիս ես աշխատանքի, ինչպե՞ս է, որ դու այդպես ուրախ ես»:
-
3:21 - 3:24Նրանց կարծիքով ինչ որ բան այնպես չէ: Բայց չէ որ նա ուրախություն է տարածում։
-
3:24 - 3:26Եվ, իմ կարծիքով, այս ուրախության կարևորությունը կայանում է նրանում,
-
3:26 - 3:29որ նման ուրախությունը
-
3:29 - 3:32մի անհատի պատմությունը չէ, ոչ էլ նրա արարած երաժշտությունն է:
-
3:32 - 3:36Նման ուրախության գրավականը կայանում է նրանում, որ նա այլ մարդկանց պատմությունները
-
3:36 - 3:38լսելի է դարձնում միևնույն ժամանակ:
-
3:38 - 3:42Դուք լսում եք արհեստավարժ նվագախմբի պատմությունը:
-
3:42 - 3:45Հանդիսատեսի՝ համայնքի պատմությունը:
-
3:45 - 3:47Դուք լսում եք բազմաթիվ անհատների պատմությունները
-
3:47 - 3:49նվագախմբում եւ հանդիսատեսի շարքերում:
-
3:49 - 3:52Եվ դրանից զատ դուք նաև լսում եք բազմաթիվ անտեսանելի պատմություններ։
-
3:52 - 3:55Այս հիանալի համերգների դահլիճը կառուցած մարդկանց պատմություններ:
-
3:55 - 4:00Սթրադիվարյուս կամ Ամաթի ջութակները, այս հիանալի գործիքները պատրաստած մարդկանց պատմություններ:
-
4:00 - 4:03Եվ ամենակարևորը` այս բոլոր պատմությունները լսվում են միևնույն ժամանակ:
-
4:03 - 4:06Դա է դարձնում կենդանի համերգը իրական:
-
4:06 - 4:08Դրա համար է, որ արժե տնից դուրս գալ, այդպես չէ՞:
-
4:08 - 4:11Եվ միշտ չէ, որ բոլոր խմբավարներն այս արդյունքն են ունենում:
-
4:11 - 4:13Եկեք դիտենք մեկ ուրիշ մեծ խմբավարի՝
-
4:13 - 4:15Ռիկարդո Մուտի, խնդրեմ։
-
4:16 - 4:20(Երաժշտություն)
-
4:52 - 4:54Այո, սա բավականին կարճ տևեց, բայց այդ էլ բավական էր հասկանալու համար,
-
4:54 - 4:56որ սա միանգամայն այլ ոճի խմբավար Էր, այդպես չէ՞:
-
4:56 - 4:58Նա սարսափ է ներշնչում և այնքան հրամայական տոն ունի, այնպես չէ՞:
-
4:58 - 5:03Դա այնքան ակնհայտ է, նույնիսկ ավելին քան ակնհայտ:
-
5:03 - 5:06Եկեք մի փոքր փորձ անենք, հա՞: Դուք մի րոպեով կդառնա՞ք իմ նվագախումբը:
-
5:06 - 5:08Կարող ե՞ք երգել Դոն Ջովանիի առաջին նոտան:
-
5:08 - 5:11Պետք է երգեք «Աաաաաա», եւ ես ձեզ կկանգնեցնեմ,
-
5:11 - 5:13պայմանավորվեցի՞նք, պատրաստ ե՞ք։
-
5:13 - 5:15Հանդիսատես՝ ♫ Աաաաաա․․․♫
-
5:15 - 5:17Իթայ Թալգամ՝ Եկեք երգենք, ինձ հետ: Եթե առանց ինձ երգեք,
-
5:17 - 5:20ես ինձ ավելի անպետք կզգամ, քան արդեն իսկ զգում եմ:
-
5:20 - 5:23Այնպես որ սպասեք խմբավարին:
-
5:23 - 5:26Հիմա նայեք ինձ. «Աաաաաա», եւ ես կանգնեցնում եմ ձեզ: Եկեք սկսենք:
-
5:26 - 5:30Հանդիսատես՝ ♫ Աաաաաա․․․ ♫
-
5:30 - 5:32(Ծիծաղ)
-
5:32 - 5:34Վերջում կարող ենք մի քիչ զրուցել։
-
5:34 - 5:35(Ծիծաղ)
-
5:35 - 5:39Նվագախմբում թափուր տեղեր կան, բայց...
-
5:39 - 5:43(Ծիծաղ)
-
5:43 - 5:46այսպիսով դուք տեսաք, որ նվագախմբին հնարավոր է կանգնեցնել մատի մի շարժումով:
-
5:46 - 5:48Հիմա, Ռիկարդո Մուտին ի՞նչ է անում: Նա սրա նման մի շարժում է անում...
-
5:51 - 5:52(Ծիծաղ)
-
5:52 - 5:55և ապա․․․ (Ծիծաղ)․․․
-
5:55 - 5:58Ակնհայտ են ոչ միայն ցուցումները,
-
5:58 - 6:01այլ նաև պատժամիջոցները, այն ինչ կկատարվի ձեզ հետ եթե համարձակվեք չանել նրա ասածը։
-
6:01 - 6:04(Ծիծաղ)
-
6:04 - 6:08Այսպիսով, ի՞նչ եք կարծում արդյոք դա աշխատում է: Այո, աշխատում է,
-
6:08 - 6:10բայց միայն որոշակի մակարդակում:
-
6:10 - 6:12Երբ Մուտիին հարցրեցին ինչու է այդպես խմբավարում,
-
6:12 - 6:14նա ասաց. «Ես պատասխանատու եմ»։
-
6:14 - 6:16Պատասխանատու նրա առջև:
-
6:16 - 6:18Չէ, նա իսկապես ի նկատի չուներ Աստծուն: Նա ի նկատի ուներ Մոցարտին,
-
6:18 - 6:22որը ...(Ծիծաղ) ... երրորդ նստարանն է կենտրոնից։
-
6:22 - 6:23(Ծիծաղ)
-
6:23 - 6:25Այսպիսով նա ասում էր. «Եթե ես...
-
6:25 - 6:27(Ծափահարություններ)
-
6:27 - 6:29եթե ես պատասխանատու եմ Մոցարտի առջև,
-
6:29 - 6:31ապա սա է միակ պատմությունը, որը պիտի պատմվի:
-
6:31 - 6:35Սա այն Մոցարտն է, ինչպես որ ես եմ նրան ընկալում»:
-
6:35 - 6:37Եվ գիտեք թե ի՞նչ պատահեց Մուտիի հետ:
-
6:37 - 6:39Երեք տարի խմբավարելուց հետո նա նամակ ստացավ
-
6:39 - 6:42ստորագրված Լա Սկալայի բոլոր 700
-
6:42 - 6:44աշխատակիցների կողմից, ես ի նկատի ունեմ երաժիշտների կողմից,
-
6:44 - 6:48որում ասվում էր. «Դուք հիանալի խմբավար եք: Բայց մենք չենք ուզում աշխատել ձեզ հետ: Խնդրում ենք հրաժարական տվեք»:
-
6:48 - 6:49(Ծիծաղ)
-
6:49 - 6:52«Կհարցնեք ի՞նչու, որովհետեւ դուք մեզ թույլ չեք տալիս զարգանալ:
-
6:52 - 6:55Դուք մեզ օգտագործում եք որպես գործիքներ եւ ոչ թե որպես գործընկերներ:
-
6:55 - 6:57Եվ մեր երաժշտությունից ստացված ուրախությունը... եւ այլն, եւ այլն...»:
-
6:57 - 6:59Այսպիսով նա ստիպված էր հրաժարական տալ: Լավ վարվեցին նրա հետ, չէ՞:
-
6:59 - 7:01(Ծիծաղ)
-
7:01 - 7:04Նա շատ լավ մարդ է:
-
7:04 - 7:07Ի՞նչ եք կարծում հնարավոր է նույնն անել ավելի պակաս վերահսկոզությամբ
-
7:07 - 7:09կամ այլ տեսակի վերահսկողությամբ:
-
7:09 - 7:13Եկեք դիտենք հաջորդ խմբավարի տեսանյութը, Ռիչարդ Ստրաուս:
-
7:15 - 7:19(Երաժշտություն)
-
7:43 - 7:47Վախենում եմ, որ ձեզ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ես նրան ընտրել եմ, որովհետեւ նա մեծահասակ է:
-
7:47 - 7:50Դա այդպես չէ: Երբ նա երիտասարդ էր․
-
7:50 - 7:52մոտ 30 տարեկան, նա գրել էր
-
7:52 - 7:54«Խմբավարության 10 պատվիրանները»:
-
7:54 - 7:57Առաջինը այսպես էր հնչում. «Եթե դու համերգի վերջում զգում ես, որ քրտնել ես,
-
7:57 - 7:59ապա ինչ որ բան սխալ ես արել»։
-
7:59 - 8:01Սա առաջինն էր: Կարծում եմ, չորրորդը ձեզ ավելի դուր կգա:
-
8:01 - 8:03Այն հնչում հետեւյալ կերպ. «Խմբավարելիս, երբեք մի նայեք տրոմբոնահարներին,
-
8:03 - 8:05դա նրանց անիմաստ խրախուսում է»։
-
8:05 - 8:10(Ծիծաղ)
-
8:10 - 8:12Փաստորեն, ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ թույլ տաք,
-
8:12 - 8:14որ ամեն ինչ ինքն իրեն ստացվի:
-
8:14 - 8:16Չմիջամտեք:
-
8:16 - 8:19Բայց ի՞նչպես է դա կատարվում: Նկատեցիք, թե
-
8:19 - 8:21ինչպես էր նա էջերը շրջում:
-
8:21 - 8:23Այսպիսով, կամ նա չափազանց ծեր է,
-
8:23 - 8:26և չի հիշում իր իսկ երաժշտությունը, որովհետեւ նա է գրել այս երաժշտությունը,
-
8:26 - 8:29կամ էլ նվագախմբին հասկացնում է մի շատ կարևոր բան`
-
8:29 - 8:33ասելով. «Վերջ տվեք տղաներ, դուք պետք է նվագեք ըստ գրքի:
-
8:33 - 8:35Սա ոչ իմ պատմությունն է ու ոչ էլ ձեր:
-
8:35 - 8:38Սա պարզապես գրված երաժշտության կատարումն է
-
8:38 - 8:40եւ ոչ թե ինտերպրետացիա»։
-
8:40 - 8:43Ինտերպրետացիան կատարողի իրական պատմությունն է:
-
8:43 - 8:46Բայց նա դա չի ուզում: Սա էլ մեկ ուրիշ վերահսկողության ոճ է:
-
8:46 - 8:49Եկեք դիտենք հաջորդ բարձրակարգ երաժշտախմբավարի,
-
8:49 - 8:52գերմանացի Հերբերդ վոն Կարաջանին, խնդրեմ։
-
8:52 - 8:56(Երաժշտություն)
-
9:25 - 9:28Ինչու՞մ է տարբերությունը: Նկատեցի՞ք նրա աչքերը: Նրանք փակ էին:
-
9:28 - 9:31Նկատեցի՞ք ձեռքերը:
-
9:31 - 9:34Նկատեցի՞ք այս շարժումները: Եկեք ես ձեզ համար խմբավարեմ: Երկու անգամ:
-
9:34 - 9:36Մի անգամ Մուտիի նման, եւ դուք ...(ծափահարում է)...կծափահարեք, միայն մի անգամ:
-
9:36 - 9:38Եվ հետո Կարաջանի նման: Եկեք տեսնենք, թե ինչ կստացվի, լա՞վ:
-
9:38 - 9:41Հիմա Մուտիի նման: Դուք պատրաստ ե՞ք: Որովհետև Մուտին...
-
9:41 - 9:44(Ծիծաղ) Լա՞վ: Պատրաստ ե՞ք: Սկսեցինք:
-
9:44 - 9:45Հանդիսատես՝ (Ծափահարում է)
-
9:45 - 9:47Իթայ Թալգամ ՝ Հմմմ... Նորից
-
9:47 - 9:49Հանդիսատես՝ (Ծափահարում է)
-
9:49 - 9:51Իթայ Թալգամ՝ Լավ է : Հիմա Կարաջանի նման: Քանի որ արդեն սովորեցիք,
-
9:51 - 9:54թույլ տվեք կենտրոնանալ, փակել աչքերս: Սկսեք, սկսեք։
-
9:56 - 9:58Հանդիսատես՝ (ծափահարում է ու ծիծաղում)
-
9:58 - 10:00Իթայ Թալգամ ՝ Ինչու՞ միասին չծափահարեցիք։ (Ծիծաղ)
-
10:00 - 10:02Որովհետեւ չգիտեիք երբ սկսել։
-
10:02 - 10:04Գիտեք թե ինչ կասեմ, նման դեպքերում նույնիսկ Բեռլինի Ֆիլարմոնիկը
-
10:04 - 10:06չգիտի, թե երբ սկսել։
-
10:06 - 10:07(Ծիծաղ)
-
10:07 - 10:09Բայց ես հիմա կբացատրեմ, թե նրանց մոտ ինչպես է ստացվում: Առանց ցինիզմի։
-
10:09 - 10:11Սա գերմանական նվագախումբ է, այդպես չէ՞:
-
10:11 - 10:15Նրանք նայում են Կարաջանին, հետո նայում են միմյանց։
-
10:15 - 10:18(Ծիծաղ)
-
10:18 - 10:21«Հասկացա՞ք, թե այս մարդու ուզածն ինչ է»:
-
10:21 - 10:23Եվ այսպես վարվելուց հետո,
-
10:23 - 10:25նվագախմբի երաժիշտները իսկապես սկսում են նայել իրար, եւ նվագախմբի առաջին նվագողները
-
10:25 - 10:28առաջնորդում են ամբողջ նվագախումը:
-
10:28 - 10:30Եվ երբ Կարաջանին հարցրեցին այդ մասին
-
10:30 - 10:32նա պատասխանել է. «Այո, ամենամեծ վնասը,
-
10:32 - 10:34որն ես կարող եմ իմ նվագախմբին հասցնել,
-
10:34 - 10:38դա նրանց հստակ ցուցումներ տալն է:
-
10:38 - 10:40Որովհետեւ դա
-
10:40 - 10:44կարգելի նրանից միասնական նվագել ու միմյանց լսել,
-
10:44 - 10:46ինչը խիստ անհրաժեշտ է նվագախմբի համար»։
-
10:46 - 10:48Լավ դա հասկացանք, իսկ աչքերը՞։
-
10:48 - 10:50Ինչու՞ են աչքերը փակ:
-
10:50 - 10:54Մի հիանալի պատմություն կա Կարաջանի մասին, երբ նա աշխատում էր Լոնդոնում:
-
10:54 - 10:57Նա նմանատիպ նշան է արել մի ֆլեյտա նվագողի:
-
10:57 - 11:00Խեղճ տղան գաղափար անգամ չի ունեցել, թե ի՞նչ պետք է անել։ (Ծիծաղ)
-
11:00 - 11:03«Մաեստրո, ամենայն հարգանքներս, բայց ես ե՞րբ պետք է սկսեմ»։
-
11:03 - 11:06Եվ ինչ եք կարծում ի՞նչ է պատասխանել Կարաջանը. «Երբ պետք է սկսե՞ս:
-
11:06 - 11:10Երբ որ այլեւս չես կարող դիմանալ»։
-
11:10 - 11:13(Ծիծաղ)
-
11:13 - 11:18Իմաստը նրանում է, որ երաժիշտներն իրավունք չունեն փոխել որևէ բան:
-
11:18 - 11:22Դա Կարաջանի երաժշտությունն է: Իսկական երաժշտությունը միայն նրա մտքում է:
-
11:22 - 11:25Եվ երաժիշտներ ստիպված են գուշակելու, թե նրա մտքում ինչ կա: Այսպիսով դա մեծ լարվածության է ստեղծում,
-
11:25 - 11:27որովհետև Կարաջանը նրանց ցուցումներ չի տալիս,
-
11:27 - 11:29ու չնայած դրան երաժիշտները պիտի գուշակեն, թե նրա մտքում ինչ կա:
-
11:29 - 11:31Այսպիսով սա էլ այլ ոճի, շատ հոգևոր
-
11:31 - 11:34բայց եւ շատ ուժեղ վերահսկում է:
-
11:34 - 11:36Արդյո՞ք հնարավոր է այլ կերպ վերահսկել: Իհարկե հնարավոր է: Եկեք վերադառնանք
-
11:36 - 11:38ամենաառաջին խմբավարին, որին արդեն դիտել ենք:
-
11:38 - 11:40Կառլոս Կլեյբեր է նրա անունը: Խնդրեմ հաջորդ տեսանյութը:
-
11:42 - 11:46(Երաժշտություն)
-
12:38 - 12:40(Ծիծաղ) Այո։
-
12:40 - 12:43Բայց արդյո՞ք դա էլ վերահսկողական չէ:
-
12:43 - 12:46Ոչ, սա վերահսկողական չէ: Որովհետեւ նա չի թելադրում նրանց ինչ անել:
-
12:46 - 12:48Երբ նա այս շարժումն է անում, դա չի նշանակում.
-
12:48 - 12:51«Վերցրեք Սթրադիվարյուս ջութակները եւ Ջիմի Հենդրիքսի նման
-
12:51 - 12:53տվեք գետնով»։ Նա այդ ի նկատի չունի:
-
12:53 - 12:55Նա ասում է. «Սա երաժշտության շարժումն է։
-
12:55 - 12:57Ես տարածություն եմ ստեղծում,
-
12:57 - 12:59որտեղ դուք կարող եք ներկայացնել
-
12:59 - 13:01ձեր ինտերպրետացիան»։
-
13:01 - 13:03Սա մեկ այլ պատմություն է:
-
13:03 - 13:05Բայց ինչպե՞ս է ստացվում միասին նվագել,
-
13:05 - 13:07եթե նա հստակ ցուցումներ չի տալիս:
-
13:07 - 13:09Դա նման է «ուրախ բլուներ» կառուսել նստելուն, այնպես չէ՞:
-
13:09 - 13:11Քեզ ոչ մեկ ցուցումներ չի տալիս։
-
13:11 - 13:15Բայց պրոցեսի ուժերն իրենք քեզ ճիշտ տեղում են պահում:
-
13:15 - 13:17Ահա այս է կատարվում Կառլոս Կլեյբերի դեպքում:
-
13:17 - 13:19Այս իրավիճակում ամենահետաքրքիրը այն է, որ «ուրախ բլուներ»-ն իրականում չկա:
-
13:19 - 13:23Դա ֆիզիկապես գոյություն չունի: Այն ինչ կատարվում է, կատարվում է երաժիշտների մտքում:
-
13:23 - 13:26Այդ է, որ նրանց գործընկերներ է դարձնում:
-
13:26 - 13:28Դու մտքում պլան ունես:
-
13:28 - 13:31Դու գիտես ինչ ես անելու, չնայած որ Կլեյբերը քեզ ցուցումներ չի տալիս:
-
13:31 - 13:34Բայց չնայած դրան դու ինքդ գիտես թե ինչ անել:
-
13:34 - 13:37Եվ դու համագործակցում ես խմբի հետ ստեղծելու համար «ուրախ բլուներ»-ը,
-
13:37 - 13:39այո, հնչյուններով,
-
13:39 - 13:41երբ որ սկսում ես պտույտը:
-
13:41 - 13:44Սա շատ հուզիչ է այս երաժիշտների համար:
-
13:44 - 13:46Նրանք դրանից հետո պետք է առնվազն երկու շաբաթ հանգստյան տանն անցկացնեն։
-
13:46 - 13:47(Ծիծաղ)
-
13:47 - 13:49Դա շատ հոգնեցուցիչ է:
-
13:49 - 13:53Բայց ամենալավ երաժշտությունը ստեղծվում է այս կերպ:
-
13:53 - 13:56Բայց միայն ոգևորությունը
-
13:56 - 13:59եւ ֆիզիկական էներգիա բավարար չէ:
-
13:59 - 14:01Անհրաժեշտ է նաև մեծ արհեստավարժություն ունենալ նման կերպ նվագելու համար:
-
14:01 - 14:03Եկեք նորից դիտենք Կլեյբերին:
-
14:03 - 14:05Հաջորդ տեսանյութը, խնդրում եմ:
-
14:05 - 14:09Դուք կտեսնեք, թե ինչ է կատարվում, երբ ինչ որ սխալ է թույլ տրվում:
-
14:09 - 14:12(Երաժշտություն) Դուք նորից տեսնում եք այս հրաշք շարժումների լեզուն:
-
14:12 - 14:15(Երաժշտություն)
-
14:18 - 14:21Ահա տեսնում եք այս շեփորահարին,
-
14:21 - 14:23որն այնքան էլ ճիշտ չի անում այն ինչ պետք է աներ:
-
14:23 - 14:25Ուշադիր հետևեք տեսանյութին:
-
14:28 - 14:32Ահա նույն երաժիշտը թույլ է տալիս նույն սխալը:
-
14:34 - 14:37(Ծիծաղ) նույն երաժիշտը երրորդ անգամ,
-
14:41 - 14:42(Ծիծաղ)
-
14:42 - 14:44«Դու սպասիր, մենք համերգի վերջում դեռ կխոսենք:
-
14:44 - 14:46Այսօր քեզ գործից պիտի ազատեմ»։
-
14:46 - 14:50Երբ պետք է, անհրաժեշտ իշխանությունն առկա է: Դա շատ կարևոր է:
-
14:50 - 14:53Սակայն իշխանությունը բավարար չէ մարդկանց գործընկերներ դարձնելու համար:
-
14:53 - 14:55Եկեք դիտենք հաջորդ տեսանյութը: Տեսեք թե ինչ է կատարվում այստեղ:
-
14:55 - 14:57Երևի կզարմանաք տեսնելով Կլեյբերին
-
14:57 - 15:00այսքան չափից շատ ակտիվ վիճակում:
-
15:00 - 15:02Նա խմբավարում է Մոցարտի երաշժտության ներքո:
-
15:02 - 15:05(Երաժշտություն)
-
15:05 - 15:07Ամբողջ նվագախումբը ներգրավված է նվագելու մեջ:
-
15:07 - 15:09(Երաժշտություն)
-
15:09 - 15:11Հիմա մեկ այլ հետաքրքիր նկատառում:
-
15:11 - 15:14(Երաժշտություն)
-
15:21 - 15:25Նկատեցի՞ք: Նա 100 տոկոսով ներգրավված է,
-
15:25 - 15:27բայց չի վերահսկում, չի ասում ինչ անել:
-
15:27 - 15:30Ավելի շուտ վայելում է, թե սոլոիստը ինչպես է նվագում:
-
15:30 - 15:33(Երաժշտություն)
-
15:33 - 15:36Մեկ այլ սոլո նվագող: Տեսեք թե ինչ կարող եք նկատել այստեղ:
-
15:36 - 15:39(Երաժշտություն)
-
15:42 - 15:44Նայեք նրա աչքերին:
-
15:48 - 15:50Լավ: Տեսա՞ք թե ինչ է անում:
-
15:50 - 15:53Դա հիանալի հաճոյախոսություն է, որ յուրաքանչյուս կուզենայինք ստանալ:
-
15:53 - 15:56Դա պարզապես արձագանք չէ։ Նա վայելում է այն «մմմմմ․․․․»։ Այո: Դա գալիս է այստեղից:
-
15:56 - 15:58Այսինքն սա շատ լավ բան է:
-
15:58 - 16:00Եվ երկրորդը`
-
16:00 - 16:02դա իրականում խոսում է այն մասին, որ նա իսկապես վերահսկում է իրավիճակը,
-
16:02 - 16:04բայց շատ առանձնահատուկ ձեւով:
-
16:04 - 16:07Երբ Կլեյբերը այսպես է անում ...տեսա՞ք աչքերի
-
16:07 - 16:09այս շարժումը։ (Երգում է)
-
16:09 - 16:13Գիտեք ի՞նչ է կատարվում իրականում: Ձգողականության ուժը այլեւս չի գործում:
-
16:13 - 16:15Կլեյբերը ոչ միայն պրոցես է ստեղծում,
-
16:15 - 16:18այլ նաեւ պայմաններ է ստեղծում այս աշխարում
-
16:18 - 16:21այդ պրոցեսի իրականացման համար:
-
16:21 - 16:23Ինչպես տեսանք հոբոյ նվագողը
-
16:23 - 16:25ամբողջությամբ ազատ է
-
16:25 - 16:28ու դրանով իսկ ուրախ ու հպարտ է իր գործով,
-
16:28 - 16:30իմպրովիզներ է անում եւ նման այլ բաներ:
-
16:30 - 16:34Եվ այն վերահսկումը, որ Կլեյբերը ցուցաբերում է միանգամայն այլ մակարդակում է գործում:
-
16:34 - 16:37Այսինքն վերահսկումն այլեւս զերոյական հաշվով խաղ չէ:
-
16:37 - 16:39Այս տեսակի վերահսկման մասին է խոսքը: Եվ այն ամենը
-
16:39 - 16:43ինչը համատեղ է ստեղծվում, ամենալավ երաժշտությունն է ստեղծում:
-
16:43 - 16:45Այսպիսով, Կլեյբերը կարևորում է պրոցեսը:
-
16:45 - 16:47Կլայբերը կարևորում է միջավայրի այն պայմանները, որում արարում են:
-
16:47 - 16:51Բայց մյուս կողմից, իմաստ ստեղծելու համար, հարկավոր է ունենալ պրոցես ու պարունակություն:
-
16:51 - 16:53Լեննի Բերնսթեյնը՝ իմ մաեստրոն,
-
16:53 - 16:56որը մեծ ուսուցիչ էր,
-
16:56 - 17:02Լեննի Բերնստեյնը միշտ սկսում էր իմաստից: Եկեք դիտենք տեսանյութը։
-
17:02 - 17:06(Երաժշտություն)
-
18:01 - 18:03Հիշում ե՞ք Մուտիի դեմքը, սկզբում:
-
18:03 - 18:06Նա դեմքին հիանալի արտահայտություն ուներ, բայց դա նրա դեմքի միակ արտահայտությունն էր:
-
18:06 - 18:07(Ծիծաղ)
-
18:07 - 18:09Հիմա տեսա՞ք Լեննի դեմքը:
-
18:09 - 18:13Գիտե՞ք ինչու էր նրա դեմքը այդպիսին: Որովհետեւ երաժշտության իմաստը ցավն է:
-
18:13 - 18:15Եվ դու ցավոտ հնչյուններ ես նկարագրում:
-
18:15 - 18:18Եվ երբ նայում ես Լեննիին, տեսնում ես, որ նա տառապում է:
-
18:18 - 18:20Բայց ոչ այնպես, որ ուզում ես կանգնեցնել նրան:
-
18:20 - 18:24Նա տառապում է, ինչպես ընդունված է ասել, հրեաների նման վայելելով իր տառապանքը:
-
18:24 - 18:28(Ծիծաղ)
-
18:28 - 18:31Եվ դուք կարող եք տեսնել այդ երաժշտությունը նրա դեմքին:
-
18:31 - 18:34Երաժշտավարի փայտիկը հեռացել է իր ձեռքից: Այլեւս փայտիկ չկա:
-
18:34 - 18:36Հիմա Ձեր՝ երաժիշտների պահն է
-
18:36 - 18:38պատմել պատմությունը:
-
18:38 - 18:40Հիմա ամեն ինչ հակառակ կերպ է աշխատում: Դուք եք պատմություն պատմողները: Եվ դուք եւ դուք...
-
18:40 - 18:43Եվ թեկուզ կարճ ժամանակով, դուք եք դառնում պատմություն պատմողը,
-
18:43 - 18:46որին ականջ է դնում ամբողջ համայնքը:
-
18:46 - 18:50Բերնսթեյնը է, որ նման բանը հնարավոր է դարձնում: Արդյո՞ք դա հիանալի չէ:
-
18:50 - 18:54Հիմա, եթե դուք փորձեք անել այն ամենն ինչի մասին խոսեցինք
-
18:54 - 18:56եւ մի բան ել ավելին,
-
18:56 - 18:59դուք կհասնեք այս հիանալի կետին, որին ես անվանում եմ` արարել առանց միջամտելու:
-
18:59 - 19:04Եվ վերջին տեսանյութի համար սա լավագույն անվանումն է,
-
19:04 - 19:06ինչպես իմ ընկեր Պիտերն է ասում.
-
19:06 - 19:10«Եթե մի բան սիրում ես նվիրաբերի այն ...»։ Այսպիսով, խնդրեմ։
-
19:10 - 19:14(Երաժշտություն)
-
20:14 - 20:31(Ծափահարություններ)
- Title:
- Իթայ Թալգամ` Ղեկավարել ինչպես մեծ խմբավարները
- Speaker:
- Itay Talgam
- Description:
-
Այս խմբավարը հանդիպել է առաջնորդության կարևորագույն դժվարությանը. ստեղծել կատարյալ հարմոնիա առանց մի բառ անգամ ասելու: Այս հիանալի ներկայացման մեջ, Իթայ Թալգամը ներկայացնում է 20-րդ դարի մեծ խմբավարների վեց տարբեր ոճեր՝ ցուցադրելով բոլոր տեսակի առաջնորդների համար կարևորագույն դասեր:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 20:31