Return to Video

Նվազագույն ռիսկեր, որոնք կօգնեն ավելի հաջողակ դառնալ

  • 0:01 - 0:03
    Ինձ մոտ երկու տասնամյակ է պետք եղել
    հասկանալու՝
  • 0:03 - 0:07
    ինչն է որոշ մարդկանց առավել
    հաջողակ դարձնում, քան մյուսներին
  • 0:07 - 0:10
    ու փորձելու օգնել նրանց՝
    առավել հաջողակ դառնալ:
  • 0:11 - 0:14
    Ես գործարարություն եմ դասավանդում,
  • 0:14 - 0:17
    ու բոլորս գիտենք, որ նոր
    ձեռնարկումներից շատերը ձախողվում են:
  • 0:17 - 0:21
    Բոլոր նորարարներին ու գործարարներին
    բախտ է պետք:
  • 0:22 - 0:23
    Իսկ ի՞նչ է բախտը:
  • 0:23 - 0:29
    Թերևս պատահական հաջողում կամ տապալում:
  • 0:30 - 0:32
    Թերևս:
  • 0:32 - 0:34
    Սա հերթապահ բառ է:
  • 0:35 - 0:37
    Թվում է՝ պատահականություն է,
  • 0:37 - 0:39
    քանզի հազիվ թե նկատում ենք բոլոր
    այն լծակները,
  • 0:39 - 0:41
    որ գործի են դրվում
    մարդկանց հաջողակ դարձնելու համար:
  • 0:42 - 0:45
    Բայց դիտարկումներ անելով՝ ես հասկացել եմ,
  • 0:45 - 0:48
    որ հաջողությունը հազվադեպ է կայծակի նման
    մեկուսի ու շեշտակի լինում:
  • 0:50 - 0:53
    Այն, ավելի շուտ,
  • 0:53 - 0:54
    հարահոս քամու է նման:
  • 0:54 - 0:56
    Երբեմն հանդարտ է,
  • 0:56 - 0:58
    երբեմն՝ պոռթկուն:
  • 0:58 - 1:02
    Երբեմն էլ գալիս է այն կողմից, որ
    երևակայել անգամ չէիր կարող:
  • 1:02 - 1:05
    Ուրեմն՝ ինչպե՞ս որսալ
    հաջողության քամին:
  • 1:06 - 1:08
    Դա հեշտ է, բայց ոչ ակնհայտ:
  • 1:09 - 1:12
    Ուզում եմ երեք բանի մասին խոսել,
  • 1:12 - 1:17
    որոնց օգնությամբ հաջողության
    առագաստ կարելի է պարզել:
  • 1:18 - 1:20
    Առաջինը, որ պետք է անել,
  • 1:20 - 1:22
    ձեր հանդեպ ձեր իսկ վերաբերմունքը փոխելն է:
  • 1:22 - 1:26
    Պատրաստ եղեք փոքրիկ քաջության՝
    դուրս գալ հարմարավետության գոտուց:
  • 1:26 - 1:30
    Երբ երեխա ենք, անընդհատ
    հենց էդպես ենք անում:
  • 1:31 - 1:34
    Ստիպված ենք դա անել, եթե ուզում ենք
    սովորել քայլել կամ խոսել,
  • 1:34 - 1:35
    մեքենա կամ հեծանիվ վարել
  • 1:35 - 1:37
    կամ, ասենք, քվանտային մեխանիկա սովորել:
  • 1:37 - 1:40
    Հարկ է լինում հեծանիվ վարել չիմացողից
    հեռանալ և գնալ նրա մոտ, ով գիտի:
  • 1:42 - 1:45
    Դրա համար պետք է դուրս գալ
    հարմարավետության գոտուց ու ռիսկի դիմել:
  • 1:45 - 1:47
    Բայց բանն այն է,
  • 1:47 - 1:50
    որ տարիքի հետ ավելի ու ավելի
    հազվադեպ ենք սա անում:
  • 1:50 - 1:53
    Կարծես արգելափակում ենք
    մեր իսկ ինքնաընկալումը
  • 1:53 - 1:54
    և դադարում ենք ընդլայնել այն:
  • 1:54 - 1:57
    Այժմ շատ ժամանակ եմ տրամադրում՝
    ուսանողներիս քաջալերելուն
  • 1:59 - 2:01
    որ դուրս գան իրենց կոմֆորտի գոտուց
    ու ռիսկի դիմեն:
  • 2:02 - 2:03
    Ինչպե՞ս եմ դա անում:
  • 2:03 - 2:07
    Սկզբում ռիսկ չափող թեստ եմ
    լրացնել տալիս նրանց:
  • 2:07 - 2:10
    Դա զվարճալի զբաղմունք է, որը մշակել
    ենք դասարանում:
  • 2:10 - 2:13
    Նրանք նշում են, թե որ ռիսկին են պատրաստ:
  • 2:13 - 2:16
    Ու շատ արագ պարզ է դառնում իրենց համար,
  • 2:16 - 2:18
    որ ռիսկի դիմելը երկակի չէ:
  • 2:18 - 2:22
    Կան մտավոր ռիսկեր, ֆիզիկական,
    ֆինանսական, հուզական,
  • 2:22 - 2:26
    , սոցիալական, բարոյական,
    քաղաքական ռիսկեր:
  • 2:26 - 2:30
    Հետո նրանք իրենց ռիսկերի պատկերը
    համեմատում են մյուսների հետ,
  • 2:30 - 2:33
    ու պարզ է դառնում, որ նրանք
    միանգամայն տարբեր են:
  • 2:34 - 2:37
    Հետո ես նրանց խրախուսում եմ,
  • 2:37 - 2:40
    որ որոշ ռիսկերի դիմեն ու դուրս գան
    հարմարավետության գոտուց:
  • 2:40 - 2:43
    Դիցուք՝ առաջարկում եմ
    մտավոր ռիսկի դիմել
  • 2:43 - 2:46
    ու փորձել լուծել այնպիսի խնդիր,
    որը նախկինում չեն փորձել:
  • 2:46 - 2:51
    Կամ էլ՝ սոցիալական ռիսկի, ասենք՝ խոսել
    կողքին նստած ուղևորի հետ գնացքում:
  • 2:51 - 2:52
    Կամ՝ հուզական ռիսկ.
  • 2:52 - 2:55
    օրինակ՝ ասել մեկին
    իրենց զգացմունքների մասին:
  • 2:56 - 2:59
    Ինքս անընդհատ սա եմ անում:
  • 2:59 - 3:03
    Մոտ տաս տարի առաջ վաղ առավոտյան
    ինքնաթիռով ուղևորվում էի Էկվադոր:
  • 3:05 - 3:10
    Ու կարող էի սովորականի պես
    ականջակալներ դնելով քնել
  • 3:10 - 3:12
    կամ արթնանալ ու ինչ-որ բանով զբաղվել,
  • 3:12 - 3:14
    բայց որոշեցի փոքրիկ ռիսկի դիմել
  • 3:14 - 3:17
    ու զրույց սկսեցի կողքիս նստած մարդու հետ:
  • 3:17 - 3:20
    Ներկայացա ու իմացա, որ հրատարակիչ է:
  • 3:22 - 3:23
    Հետաքրքիր է:
  • 3:23 - 3:25
    Հրաշալի զրույց ստացվեց:
  • 3:25 - 3:28
    Ամեն ինչ իմացա հրատարակչական գործի
    ապագայի մասին:
  • 3:28 - 3:31
    Թռիչքի ընթացքի մոտ երկու երրորդին
  • 3:31 - 3:33
    որոշեցի մեկ այլ ռիսկի դիմել.
  • 3:33 - 3:37
    բացեցի համակարգիչս ու
    ցույց տվեցի նրան գրքի մի էսքիզ,
  • 3:37 - 3:41
    որը բովանդակում էր այն ամենը, ինչ
    անում էի իմ դասարանում:
  • 3:41 - 3:43
    Նա շատ քաղաքավարի էր. կարդաց և ասաց.
  • 3:43 - 3:46
    «Գիտե՞ք, Թինա, մենք այս գործով
    չենք զբաղվում,
  • 3:46 - 3:47
    բայց շնորհակալ եմ, որ ցույց տվեցիք»:
  • 3:47 - 3:49
    Ոչինչ, ռիսկն օգուտ չտվեց:
  • 3:50 - 3:51
    Ես փակեցի համակարգիչս:
  • 3:51 - 3:54
    Թռիչքն ավարտին էր մոտենում և
    փոխանակեցինք կոնտակտային տվյալներ:
  • 3:56 - 3:58
    Մի երկու ամիս անց գնացի նրա մոտ
  • 3:58 - 4:01
    և ասացի. «Մա՛րկ, չէի՞ք ցանկանա
    ներկա լինել իմ դասին:
  • 4:01 - 4:04
    Մի նախագծով եմ զբաղված՝
    գրքի վերահայտնագործման՝
  • 4:04 - 4:05
    հրատարակչության ապագայի հետ կապված»:
  • 4:05 - 4:07
    Նա ասաց.«Հրաշալի է, սիրով կգամ»:
  • 4:07 - 4:08
    Նա եկավ իմ դասին:
  • 4:08 - 4:10
    Ամեն բան հրաշալի անցավ:
  • 4:10 - 4:11
    Մի քանի ամիս անց կրկին գրեցի նրան:
  • 4:11 - 4:14
    Այս անգամ որոշ
    տեսանյութեր կցեցի՝
  • 4:14 - 4:16
    ուսանողներիս նախկին նախագծերից:
  • 4:17 - 4:20
    Նրան այնքան հետաքրքրեց
    ուսանողներիս նախագծերից մեկը,
  • 4:21 - 4:25
    որ մտածեց դրա մասին գիրք ստեղծելու շուրջ
    ու ցանկացավ հանդիպել այդ ուսանողներին:
  • 4:26 - 4:29
    Խոստովանեմ՝
    մի քիչ վիրավորվեցի:
  • 4:29 - 4:30
    (Ծիծաղ)
  • 4:30 - 4:33
    Դե, որովհետև, ուզում էր ուսանողներիս հետ
    գիրք գրել, ոչ թե ինձ, բայց դե, ոչինչ:
  • 4:34 - 4:37
    Հրավիրեցի մեզ մոտ, նա
    գործընկերների հետ եկավ Սթենֆորդ,
  • 4:37 - 4:41
    հանդիպեց ուսանողներին,
    հետո միասին ճաշեցինք:
  • 4:42 - 4:43
    Նրա խմբագիրներից մեկն ասաց.
  • 4:43 - 4:46
    «Երբևէ գիրք գրե՞լ եք»:
  • 4:47 - 4:49
    Ես էլ ասացի՝ «Դեռ հարցնո՞ւմ եք»:
  • 4:49 - 4:52
    Ու ցույց տվեցի գրքի նույն էսքիզը,
  • 4:52 - 4:55
    որ մի տարի առաջ ղեկավարին էի ցույց տվել:
  • 4:55 - 4:58
    Երկու շաբաթից պայմանագիր կնքեցի,
  • 4:58 - 5:02
    իսկ հաջորդ երկու տարում գիրքը վաճառվեց
    աշխարհում մոտ մեկ միլիոն տպաքանակով:
  • 5:02 - 5:04
    (Ծափահարություններ)
  • 5:04 - 5:06
    Հիմա կարող եք ասել՝
  • 5:06 - 5:08
    «Ի՛նչ հաջողակ եք»:
  • 5:08 - 5:09
    Եվ իսկապես՝ բախտս բերեց,
  • 5:09 - 5:13
    բայց դա արդյունք էր այն մանր ռիսկերի,
    որոնց ես դիմեցի՝ սկսած բարևելուց:
  • 5:16 - 5:18
    Բոլորն էլ կարող են սա անել.
  • 5:18 - 5:20
    կարևոր չէ՝ ինչ կարգավիճակ ունեք՝
  • 5:20 - 5:23
    նույնիսկ եթե համոզված եք,
    որ ամենավերջին անհաջողակն եք,
  • 5:25 - 5:29
    կարող եք սա անել՝ փոքրիկ ռիսկի դիմելով
    ու դուրս գալով հարմարավետության գոտուց:
  • 5:29 - 5:32
    Սկսեք հաջողությունը որսալու առագաստ կապել:
  • 5:33 - 5:35
    Երկրորդը, որ պետք է անել,
  • 5:35 - 5:37
    մարդկանց հետ հարաբերությունները փոխելն է:
  • 5:37 - 5:43
    Պետք է հասկանալ՝ ով
    օգնում է ձեր ճանապարհին,
  • 5:43 - 5:45
    մեծ դեր է խաղում ձեր
    նպատակին հասնելու գործում:
  • 5:45 - 5:49
    Ու եթե չեք ցույց տալիս, որ գնահատում եք,
  • 5:49 - 5:52
    ոչ միայն կտրում եք այդ աղբյուրը,
    այլև բաց թողնում հնարավորությունը:
  • 5:55 - 5:57
    Երբ մեկը լավություն է անում,
  • 5:57 - 5:59
    նա այդ ժամանակը խլում է
    իրենից կամ մեկ ուրիշից:
  • 6:01 - 6:04
    Դուք պետք գիատկցեք դա:
  • 6:05 - 6:09
    Ներկայումս ես երեք դասընթաց եմ
    վարում Սթենֆորդում:
  • 6:09 - 6:11
    Դրանք մրցակցային են մասնակցության առումով:
  • 6:11 - 6:14
    Եվ երբ նամակ եմ ուղարկում
    չներգրավված ուսանողներին,
  • 6:14 - 6:17
    գիտեմ՝ հիասթափվողներ են լինելու:
  • 6:17 - 6:21
    Նրանք, ովքեր հիասթափված են, նամակ
    են գրում՝ դժգոհելով:
  • 6:21 - 6:22
    Ոմանք գրում են՝
  • 6:22 - 6:26
    հարցնելով ի՞նչ կարող են անել,
    որ հաջորդ անգամ իրենց բախտը բերի:
  • 6:26 - 6:27
    Ու ամեն անգամ
  • 6:27 - 6:30
    մեկը շնորհակալական խոսք է ուղղում
    իրեն տրված հնարավորության համար:
  • 6:31 - 6:33
    Սա պատահել է մոտ յոթ տարի առաջ:
  • 6:33 - 6:36
    Բրայըն անունով մի երիտասարդ
    գեղեցիկ ուղերձ էր հղել ինձ.
  • 6:36 - 6:39
    «Գիտեմ՝ երկու անգամ մերժել եք
    ինձ ներառել նախագծում,
  • 6:39 - 6:41
    բայց շնորհակալ եմ այս
    հնարավորության համար:
  • 6:41 - 6:44
    Շատ բան սովորեցի դիմելու ընթացքում»:
  • 6:44 - 6:48
    Ես այնպես հիացած էի նրա
    շնորհակալական տոնից,
  • 6:48 - 6:49
    որ հրավիրեցի նրան:
  • 6:50 - 6:53
    Մենք զրուցեցինք ու քննարկեցինք
    մի համատեղ նախագիծ:
  • 6:56 - 6:58
    Նա Սթենֆորդի ֆուտբոլի թիմից էր
  • 6:58 - 7:02
    ու որոշեց այդ ոլորտում առաջնորդության
    նախագիծ մշակել:
  • 7:03 - 7:06
    Այդ կիսամյակի ընթացքում մենք հասցրինք
    շատ լավ ճանաչել միմյանց,
  • 7:06 - 7:09
    և նա ձեռնամուխ եղավ իր սկսած
    ծրագրի իրականացմանն ինքնուրույն՝
  • 7:10 - 7:14
    արդյունքում դարձնելով դա ընկերություն՝
    «Վաղվա խաղ» անվանմամբ,
  • 7:14 - 7:17
    որում նա անապահով պայմաններում
    ապրող երեխաներին, ըստ էության,
  • 7:17 - 7:20
    սովորեցնում է՝ ինչպես կառուցել իրենց
    երազած կյանքը:
  • 7:21 - 7:24
    Այս պատմության մեջ կարևորն այն է,
  • 7:24 - 7:27
    որ մենք երկուսս էլ կարողացանք
    որսալ հաջողության քամին՝
  • 7:27 - 7:30
    շնորհիվ նրա շնորհակալական ուղերձի:
  • 7:30 - 7:33
    Բայց հաջողություն չէ,
    որ առաջինն ակնկալում էինք:
  • 7:34 - 7:36
    Վերջին երկու տարում
  • 7:36 - 7:40
    կյանքի որոշ մարտավարություններ եմ մշակել,
    որոնք ինձ օգնում են շնորհակալ լինել:
  • 7:42 - 7:44
    Ահա իմ սիրած հնարքը.
  • 7:44 - 7:46
    ամեն օրվա վերջում վերցնում եմ օրացույցս
  • 7:46 - 7:50
    ու աչքի անցկացնում բոլոր
    նրանց անունները, ում հանդիպել եմ
  • 7:50 - 7:53
    Հետո շնորհակալական ուղերձ եմ հղում
    յուրաքանչյուրին՝ մեկ առ մեկ:
  • 7:53 - 7:55
    Դա ինձնից մի քանի րոպե է խլում,
  • 7:55 - 7:57
    բայց ամեն օրվա ավարտին
  • 7:57 - 8:00
    անհավատալիորեն շնորհակալ ու
    գնահատող եմ ինձ զգում
  • 8:00 - 8:03
    ու հավատացնում եմ՝
    դա մեծացրել է իմ հաջողությունը:
  • 8:03 - 8:07
    Այնպես որ, նախ ռիսկի դիմեք ու
    դուրս եկեք հարմարավետության գոտուց:
  • 8:07 - 8:09
    Երկրորդ՝ գոհունակություն հայտնեք:
  • 8:10 - 8:13
    Եվ երրորդ՝ պետք կլինի փոխել
    գաղափարների հանդեպ ձեր վերաբերմունքը:
  • 8:14 - 8:18
    Մարդկանց մեծամասնությունը, նոր
    գաղափարի հանդիպելով՝ որակում է դրանք
  • 8:18 - 8:20
    «Հիանալի միտք է» կամ
    «Շատ անհաջող գաղափար է»:
  • 8:21 - 8:23
    Բայց իրականում բազում նրբերանգներ կան:
  • 8:24 - 8:26
    Գաղափարները ո՛չ լավն են, ո՛չ էլ վատը:
  • 8:26 - 8:31
    Իրականում վատ գաղափարները հաճախ
    արժեքավոր սերմեր են պարունակում:
  • 8:32 - 8:35
    Ստեղծարարության դասերին իմ
    ամենասիրած վարժություններից մեկը
  • 8:35 - 8:40
    օգնելն է ուսանողներին՝
  • 8:40 - 8:43
    անհաջող գաղափարներում
    հնարավորություններ փնտրել:
  • 8:43 - 8:45
    Այսպես՝ ես նրանց խնդիր եմ առաջադրում՝
  • 8:45 - 8:49
    նոր բրենդային ռեստորանի
    գաղափար ստեղծել:
  • 8:49 - 8:52
    Նրանց առջև խնդիր է դրվում՝
    նոր ռեստորանի համար լավագույն
  • 8:52 - 8:55
    և վատագույն գաղափար առաջարկել:
  • 8:55 - 8:58
    Օրինակ՝ լավ գաղափար է
    լեռան գագաթին ռեստորանը՝
  • 8:58 - 9:00
    գեղեցիկ մայրամուտով:
  • 9:00 - 9:03
    Կամ, ասենք, նավի վրա ռեստորանը՝
    չքնաղ տեսարանով :
  • 9:03 - 9:08
    Անհաջող գաղափար է, օրինակ,
    աղբանոցում ռեստորանը
  • 9:08 - 9:12
    կամ էլ՝ վատ սպասարկմամբ,
    կեղտոտ ռեստորանը:
  • 9:12 - 9:15
    Կամ, ասենք, խավարասերով սուշի
    մատուցող ռեստորանը:
  • 9:15 - 9:17
    (Ծիծաղ)
  • 9:17 - 9:19
    Հետո նրանք ինձ են հանձնում
    բոլոր գաղափարները,
  • 9:19 - 9:21
    ես բարձրաձայն կարդում եմ լավ գաղափարները,
  • 9:21 - 9:23
    հետո պատռում ու
    դեն եմ նետում դրանք:
  • 9:25 - 9:28
    Հետո վերցնում ու բաժանում եմ
    անհաջող գաղափարները:
  • 9:28 - 9:33
    Այժմ թիմերից յուրաքանչյուրն ունի գաղափար,
    որը մյուս թիմն անհաջող էր համարում:
  • 9:33 - 9:36
    Նրանց խնդիրն է՝ դրանից մի փայլուն
    գաղափար ստանալ:
  • 9:37 - 9:38
    Ահա թե ինչ է լինում:
  • 9:39 - 9:44
    Մոտ 10 վայրկյանի ընթացքում մեկն
    ասում է՝ «Սա հրաշալի միտք է»:
  • 9:44 - 9:49
    Ու նրանք երեք րոպե ունեն՝
    գաղափարը լսարանին հանձնելուց առաջ:
  • 9:49 - 9:52
    Ռեստորան աղբանոցում. հետաքրքիր է՝
    ինչի են վերածել դա:
  • 9:52 - 9:56
    Պարզվում է՝ Միշլին բարձրակարգ ռեստորանից
    հավաքել են կերակրի մնացորդները,
  • 9:56 - 9:58
    որ մեկ է՝ դեն էին նետվելու
  • 9:59 - 10:01
    ու մնացորդներով ստեղծել
    նոր էժան ռեստորան:
  • 10:02 - 10:03
    Լավ է, չէ՞:
  • 10:03 - 10:06
    Կամ՝ վատ սպասարկմամբ, փնթի ռեստորանը:
  • 10:07 - 10:11
    Դե, սա էլ վարժանքի վայր էին դարձրել
  • 10:11 - 10:15
    ապագա ռեստորանատերերի համար, որ տեսնեն՝
    ինչպիսի խնդիրների կարող են առնչվել:
  • 10:16 - 10:17
    Իսկ խավարասերով սուշիի՞ ռեստորանը:
  • 10:17 - 10:20
    Այն վերածվել է էկզոտիկ բաղադրատոմսերով
    սուշի բարի:
  • 10:24 - 10:27
    Եթե նայենք համարձակ նախաձեռնությամբ,
    նորարար ընկերություններին,
  • 10:30 - 10:34
    որոնք այժմ անվերապահ հեղինակություն ունեն
    ու փոխել են մեր կյանքը,
  • 10:34 - 10:35
    գիտե՞ք՝ ինչ կնկատենք:
  • 10:35 - 10:38
    Որ բոլորն էլ խելահեղ գաղափար են համարվել:
  • 10:38 - 10:41
    Երբ մարդիկ լսել են այդ գաղափարը,
  • 10:41 - 10:44
    մեծ մասն ասել է՝ «Դա անմտություն է,
    երբեք չի աշխատի»:
  • 10:46 - 10:52
    Այո, երբեմն մարդիկ ահավոր
    պայմաններում են ծնվում,
  • 10:52 - 10:54
    ու բախտը երբեմն
    կայծակի ճայթյունի պես է.
  • 10:54 - 10:57
    հաճելի կամ ահավոր հարվածներ է հասցնում:
  • 10:58 - 11:02
    Բայց հաջողության քամին միշտ է փչում,
  • 11:02 - 11:05
    ու եթե պատրաստ ես մի փոքր համարձակ լինել,
  • 11:05 - 11:09
    եթե պատրաստ ես հեռուն գնալ
    ու շնորհակալ լինել.
  • 11:09 - 11:13
    քննարկել գաղափարներ՝ նույնիսկ եթե
    խելահեղ են դրանք,
  • 11:13 - 11:15
    հնարավորությունների պրիզմայի միջոցով
  • 11:15 - 11:20
    կարող ես ավելի ու ավելի մեծ առագաստ
    ծածանել՝ որսալով հաջողության քամին:
  • 11:20 - 11:21
    Շնորհակալություն:
  • 11:21 - 11:26
    (Ծափահարություններ)
Title:
Նվազագույն ռիսկեր, որոնք կօգնեն ավելի հաջողակ դառնալ
Speaker:
Թինա Սիլիգ
Description:

Հաջողությունը հազվադեպ է ճայթում կայծակի պես՝ մեկուսի ու դրամատիկ: Այն ավելի շուտ մշտաշունչ քամու է նման: Հաջողություն որսալը հեշտ է, բայց ոչ ակնհայտ: Այս խորաթափանց ելույթում Սթենֆորդի ինժեներական դպրոցի պրոֆեսոր Թինա Սիլիգը խոսում է հաջողությունը մեծացնելու, ձեր ունակությունները տեսնելու և հնարավորությունները որսալու երեք անսպասելի հնարքների մասին:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:39

Armenian subtitles

Revisions