0:00:00.620,0:00:02.985 Ինձ մոտ երկու տասնամյակ է պետք եղել [br]հասկանալու՝ 0:00:03.175,0:00:06.652 ինչն է որոշ մարդկանց առավել[br]հաջողակ դարձնում, քան մյուսներին 0:00:06.722,0:00:10.285 ու փորձելու օգնել նրանց՝ [br]առավել հաջողակ դառնալ: 0:00:10.855,0:00:13.747 Ես գործարարություն եմ դասավանդում,[br] 0:00:13.747,0:00:17.296 ու բոլորս գիտենք, որ նոր[br]ձեռնարկումներից շատերը ձախողվում են: 0:00:17.344,0:00:20.977 Բոլոր նորարարներին ու գործարարներին[br]բախտ է պետք: 0:00:22.026,0:00:23.316 Իսկ ի՞նչ է բախտը: 0:00:23.340,0:00:29.380 Թերևս պատահական հաջողում կամ տապալում:[br] 0:00:30.475,0:00:31.842 Թերևս: 0:00:31.866,0:00:33.501 Սա հերթապահ բառ է: 0:00:34.533,0:00:36.542 Թվում է՝ պատահականություն է, 0:00:36.566,0:00:38.755 քանզի հազիվ թե նկատում ենք բոլոր[br]այն լծակները, 0:00:38.755,0:00:41.235 որ գործի են դրվում[br]մարդկանց հաջողակ դարձնելու համար: 0:00:41.748,0:00:44.741 Բայց դիտարկումներ անելով՝ ես հասկացել եմ, 0:00:44.765,0:00:48.098 որ հաջողությունը հազվադեպ է կայծակի նման[br]մեկուսի ու շեշտակի լինում: 0:00:50.429,0:00:52.815 Այն, ավելի շուտ, 0:00:52.839,0:00:54.405 հարահոս քամու է նման: 0:00:54.429,0:00:55.998 Երբեմն հանդարտ է, 0:00:56.022,0:00:58.123 երբեմն՝ պոռթկուն: 0:00:58.147,0:01:02.372 Երբեմն էլ գալիս է այն կողմից, որ[br]երևակայել անգամ չէիր կարող: 0:01:02.396,0:01:04.869 Ուրեմն՝ ինչպե՞ս որսալ[br]հաջողության քամին: 0:01:05.796,0:01:08.375 Դա հեշտ է, բայց ոչ ակնհայտ: 0:01:08.845,0:01:11.795 Ուզում եմ երեք բանի մասին խոսել, 0:01:11.819,0:01:17.003 որոնց օգնությամբ հաջողության[br]առագաստ կարելի է պարզել: 0:01:17.831,0:01:19.586 Առաջինը, որ պետք է անել, 0:01:19.610,0:01:22.115 ձեր հանդեպ ձեր իսկ վերաբերմունքը փոխելն է: 0:01:22.139,0:01:26.251 Պատրաստ եղեք փոքրիկ քաջության՝ [br]դուրս գալ հարմարավետության գոտուց: 0:01:26.275,0:01:29.671 Երբ երեխա ենք, անընդհատ [br]հենց էդպես ենք անում: 0:01:30.639,0:01:33.878 Ստիպված ենք դա անել, եթե ուզում ենք[br]սովորել քայլել կամ խոսել, 0:01:33.902,0:01:35.060 մեքենա կամ հեծանիվ վարել 0:01:35.084,0:01:37.028 կամ, ասենք, քվանտային մեխանիկա սովորել: 0:01:37.052,0:01:40.406 Հարկ է լինում հեծանիվ վարել չիմացողից [br]հեռանալ և գնալ նրա մոտ, ով գիտի: 0:01:41.807,0:01:44.981 Դրա համար պետք է դուրս գալ[br]հարմարավետության գոտուց ու ռիսկի դիմել: 0:01:44.981,0:01:47.308 Բայց բանն այն է, 0:01:47.308,0:01:50.236 որ տարիքի հետ ավելի ու ավելի [br]հազվադեպ ենք սա անում: 0:01:50.260,0:01:52.507 Կարծես արգելափակում ենք [br]մեր իսկ ինքնաընկալումը 0:01:52.531,0:01:54.329 և դադարում ենք ընդլայնել այն: 0:01:54.353,0:01:57.341 Այժմ շատ ժամանակ եմ տրամադրում՝[br]ուսանողներիս քաջալերելուն 0:01:58.855,0:02:01.363 որ դուրս գան իրենց կոմֆորտի գոտուց [br]ու ռիսկի դիմեն: 0:02:01.967,0:02:03.132 Ինչպե՞ս եմ դա անում: 0:02:03.156,0:02:07.028 Սկզբում ռիսկ չափող թեստ եմ[br]լրացնել տալիս նրանց: 0:02:07.052,0:02:09.832 Դա զվարճալի զբաղմունք է, որը մշակել [br]ենք դասարանում: 0:02:09.856,0:02:12.886 Նրանք նշում են, թե որ ռիսկին են պատրաստ: 0:02:12.910,0:02:15.814 Ու շատ արագ պարզ է դառնում իրենց համար, 0:02:15.838,0:02:17.914 որ ռիսկի դիմելը երկակի չէ: 0:02:18.422,0:02:22.073 Կան մտավոր ռիսկեր, ֆիզիկական,[br]ֆինանսական, հուզական, 0:02:22.097,0:02:26.085 , սոցիալական, բարոյական,[br]քաղաքական ռիսկեր: 0:02:26.109,0:02:29.894 Հետո նրանք իրենց ռիսկերի պատկերը[br]համեմատում են մյուսների հետ, 0:02:29.918,0:02:33.220 ու պարզ է դառնում, որ նրանք[br]միանգամայն տարբեր են: 0:02:34.186,0:02:36.742 Հետո ես նրանց խրախուսում եմ, 0:02:36.766,0:02:39.655 որ որոշ ռիսկերի դիմեն ու դուրս գան[br]հարմարավետության գոտուց: 0:02:39.679,0:02:43.034 Դիցուք՝ առաջարկում եմ[br]մտավոր ռիսկի դիմել 0:02:43.058,0:02:46.122 ու փորձել լուծել այնպիսի խնդիր,[br]որը նախկինում չեն փորձել: 0:02:46.146,0:02:50.645 Կամ էլ՝ սոցիալական ռիսկի, ասենք՝ խոսել[br]կողքին նստած ուղևորի հետ գնացքում: 0:02:50.669,0:02:52.400 Կամ՝ հուզական ռիսկ. 0:02:52.424,0:02:55.365 օրինակ՝ ասել մեկին[br]իրենց զգացմունքների մասին: 0:02:56.486,0:02:58.931 Ինքս անընդհատ սա եմ անում: 0:02:59.466,0:03:02.541 Մոտ տաս տարի առաջ վաղ առավոտյան[br]ինքնաթիռով ուղևորվում էի Էկվադոր: 0:03:04.680,0:03:10.402 Ու կարող էի սովորականի պես[br]ականջակալներ դնելով քնել 0:03:10.426,0:03:12.357 կամ արթնանալ ու ինչ-որ բանով զբաղվել, 0:03:12.381,0:03:14.140 բայց որոշեցի փոքրիկ ռիսկի դիմել 0:03:14.164,0:03:17.022 ու զրույց սկսեցի կողքիս նստած մարդու հետ: 0:03:17.046,0:03:20.253 Ներկայացա ու իմացա, որ հրատարակիչ է: 0:03:21.875,0:03:23.036 Հետաքրքիր է: 0:03:23.060,0:03:25.308 Հրաշալի զրույց ստացվեց: 0:03:25.332,0:03:28.125 Ամեն ինչ իմացա հրատարակչական գործի[br]ապագայի մասին: 0:03:28.149,0:03:31.340 Թռիչքի ընթացքի մոտ երկու երրորդին 0:03:31.364,0:03:33.145 որոշեցի մեկ այլ ռիսկի դիմել. 0:03:33.169,0:03:37.129 բացեցի համակարգիչս ու[br]ցույց տվեցի նրան գրքի մի էսքիզ, 0:03:37.153,0:03:41.129 որը բովանդակում էր այն ամենը, ինչ[br]անում էի իմ դասարանում: 0:03:41.153,0:03:42.877 Նա շատ քաղաքավարի էր. կարդաց և ասաց. 0:03:42.901,0:03:45.663 «Գիտե՞ք, Թինա, մենք այս գործով[br]չենք զբաղվում, 0:03:45.687,0:03:47.464 բայց շնորհակալ եմ, որ ցույց տվեցիք»: 0:03:47.464,0:03:49.411 Ոչինչ, ռիսկն օգուտ չտվեց: 0:03:49.925,0:03:51.201 Ես փակեցի համակարգիչս: 0:03:51.225,0:03:54.226 Թռիչքն ավարտին էր մոտենում և[br]փոխանակեցինք կոնտակտային տվյալներ: 0:03:55.774,0:03:58.186 Մի երկու ամիս անց գնացի նրա մոտ 0:03:58.210,0:04:00.852 և ասացի. «Մա՛րկ, չէի՞ք ցանկանա[br]ներկա լինել իմ դասին: 0:04:00.876,0:04:03.524 Մի նախագծով եմ զբաղված՝[br]գրքի վերահայտնագործման՝ 0:04:03.524,0:04:05.253 հրատարակչության ապագայի հետ կապված»: 0:04:05.253,0:04:06.845 Նա ասաց.«Հրաշալի է, սիրով կգամ»: 0:04:06.869,0:04:08.360 Նա եկավ իմ դասին:[br] 0:04:08.360,0:04:09.514 Ամեն բան հրաշալի անցավ: 0:04:09.514,0:04:11.327 Մի քանի ամիս անց կրկին գրեցի նրան: 0:04:11.351,0:04:14.017 Այս անգամ որոշ[br]տեսանյութեր կցեցի՝ 0:04:14.041,0:04:16.279 ուսանողներիս նախկին նախագծերից: 0:04:17.128,0:04:19.694 Նրան այնքան հետաքրքրեց[br]ուսանողներիս նախագծերից մեկը, 0:04:21.154,0:04:24.948 որ մտածեց դրա մասին գիրք ստեղծելու շուրջ[br]ու ցանկացավ հանդիպել այդ ուսանողներին: 0:04:26.404,0:04:28.587 Խոստովանեմ՝[br]մի քիչ վիրավորվեցի: 0:04:28.611,0:04:29.612 (Ծիծաղ) 0:04:29.636,0:04:33.331 Դե, որովհետև, ուզում էր ուսանողներիս հետ[br]գիրք գրել, ոչ թե ինձ, բայց դե, ոչինչ: 0:04:33.860,0:04:37.367 Հրավիրեցի մեզ մոտ, նա[br]գործընկերների հետ եկավ Սթենֆորդ, 0:04:37.391,0:04:40.835 հանդիպեց ուսանողներին, [br]հետո միասին ճաշեցինք: 0:04:41.667,0:04:43.463 Նրա խմբագիրներից մեկն ասաց. 0:04:43.487,0:04:46.288 «Երբևէ գիրք գրե՞լ եք»: 0:04:47.098,0:04:48.915 Ես էլ ասացի՝ «Դեռ հարցնո՞ւմ եք»: 0:04:48.939,0:04:52.034 Ու ցույց տվեցի գրքի նույն էսքիզը, 0:04:52.058,0:04:55.422 որ մի տարի առաջ ղեկավարին էի ցույց տվել: 0:04:55.446,0:04:57.866 Երկու շաբաթից պայմանագիր կնքեցի, 0:04:57.890,0:05:01.771 իսկ հաջորդ երկու տարում գիրքը վաճառվեց[br]աշխարհում մոտ մեկ միլիոն տպաքանակով: 0:05:02.295,0:05:04.381 (Ծափահարություններ) 0:05:04.405,0:05:06.437 Հիմա կարող եք ասել՝ 0:05:06.461,0:05:07.810 «Ի՛նչ հաջողակ եք»: 0:05:07.834,0:05:09.105 Եվ իսկապես՝ բախտս բերեց, 0:05:09.129,0:05:13.453 բայց դա արդյունք էր այն մանր ռիսկերի,[br]որոնց ես դիմեցի՝ սկսած բարևելուց: 0:05:15.771,0:05:18.160 Բոլորն էլ կարող են սա անել. 0:05:18.184,0:05:19.947 կարևոր չէ՝ ինչ կարգավիճակ ունեք՝ 0:05:19.971,0:05:22.771 նույնիսկ եթե համոզված եք,[br]որ ամենավերջին անհաջողակն եք, 0:05:25.165,0:05:29.454 կարող եք սա անել՝ փոքրիկ ռիսկի դիմելով [br]ու դուրս գալով հարմարավետության գոտուց: 0:05:29.478,0:05:31.807 Սկսեք հաջողությունը որսալու առագաստ կապել: 0:05:32.785,0:05:34.528 Երկրորդը, որ պետք է անել, 0:05:34.552,0:05:37.261 մարդկանց հետ հարաբերությունները փոխելն է: 0:05:37.285,0:05:42.651 Պետք է հասկանալ՝ ով[br]օգնում է ձեր ճանապարհին, 0:05:42.675,0:05:45.040 մեծ դեր է խաղում ձեր[br]նպատակին հասնելու գործում: 0:05:45.040,0:05:48.531 Ու եթե չեք ցույց տալիս, որ գնահատում եք, 0:05:48.531,0:05:51.930 ոչ միայն կտրում եք այդ աղբյուրը,[br]այլև բաց թողնում հնարավորությունը: 0:05:54.572,0:05:56.604 Երբ մեկը լավություն է անում, 0:05:56.628,0:05:59.040 նա այդ ժամանակը խլում է[br]իրենից կամ մեկ ուրիշից: 0:06:01.138,0:06:03.619 Դուք պետք գիատկցեք դա: 0:06:04.672,0:06:08.941 Ներկայումս ես երեք դասընթաց եմ[br]վարում Սթենֆորդում: 0:06:08.965,0:06:11.062 Դրանք մրցակցային են մասնակցության առումով: 0:06:11.086,0:06:14.327 Եվ երբ նամակ եմ ուղարկում[br]չներգրավված ուսանողներին, 0:06:14.351,0:06:17.352 գիտեմ՝ հիասթափվողներ են լինելու: 0:06:17.376,0:06:20.556 Նրանք, ովքեր հիասթափված են, նամակ[br]են գրում՝ դժգոհելով: 0:06:20.580,0:06:22.183 Ոմանք գրում են՝ 0:06:22.207,0:06:25.655 հարցնելով ի՞նչ կարող են անել,[br]որ հաջորդ անգամ իրենց բախտը բերի: 0:06:25.679,0:06:26.990 Ու ամեն անգամ 0:06:27.014,0:06:30.353 մեկը շնորհակալական խոսք է ուղղում[br]իրեն տրված հնարավորության համար: 0:06:31.060,0:06:32.776 Սա պատահել է մոտ յոթ տարի առաջ: 0:06:32.800,0:06:35.529 Բրայըն անունով մի երիտասարդ[br]գեղեցիկ ուղերձ էր հղել ինձ. 0:06:35.553,0:06:38.808 «Գիտեմ՝ երկու անգամ մերժել եք[br]ինձ ներառել նախագծում, 0:06:38.832,0:06:40.932 բայց շնորհակալ եմ այս[br]հնարավորության համար: 0:06:40.956,0:06:43.603 Շատ բան սովորեցի դիմելու ընթացքում»: 0:06:44.385,0:06:48.260 Ես այնպես հիացած էի նրա[br]շնորհակալական տոնից, 0:06:48.284,0:06:49.394 որ հրավիրեցի նրան: 0:06:50.394,0:06:53.181 Մենք զրուցեցինք ու քննարկեցինք[br]մի համատեղ նախագիծ: 0:06:56.252,0:06:58.221 Նա Սթենֆորդի ֆուտբոլի թիմից էր 0:06:58.245,0:07:02.174 ու որոշեց այդ ոլորտում առաջնորդության[br]նախագիծ մշակել: 0:07:02.546,0:07:06.165 Այդ կիսամյակի ընթացքում մենք հասցրինք[br]շատ լավ ճանաչել միմյանց, 0:07:06.189,0:07:09.274 և նա ձեռնամուխ եղավ իր սկսած[br]ծրագրի իրականացմանն ինքնուրույն՝ 0:07:09.952,0:07:14.432 արդյունքում դարձնելով դա ընկերություն՝[br]«Վաղվա խաղ» անվանմամբ, 0:07:14.456,0:07:17.427 որում նա անապահով պայմաններում[br]ապրող երեխաներին, ըստ էության, 0:07:17.451,0:07:20.257 սովորեցնում է՝ ինչպես կառուցել իրենց[br]երազած կյանքը: 0:07:21.329,0:07:24.178 Այս պատմության մեջ կարևորն այն է, 0:07:24.202,0:07:27.322 որ մենք երկուսս էլ կարողացանք[br]որսալ հաջողության քամին՝ 0:07:27.346,0:07:29.558 շնորհիվ նրա շնորհակալական ուղերձի: 0:07:29.582,0:07:33.097 Բայց հաջողություն չէ,[br]որ առաջինն ակնկալում էինք: 0:07:34.325,0:07:36.248 Վերջին երկու տարում 0:07:36.248,0:07:40.056 կյանքի որոշ մարտավարություններ եմ մշակել,[br]որոնք ինձ օգնում են շնորհակալ լինել: 0:07:42.287,0:07:44.061 Ահա իմ սիրած հնարքը. 0:07:44.460,0:07:46.420 ամեն օրվա վերջում վերցնում եմ օրացույցս 0:07:46.420,0:07:49.605 ու աչքի անցկացնում բոլոր [br]նրանց անունները, ում հանդիպել եմ 0:07:49.629,0:07:52.685 Հետո շնորհակալական ուղերձ եմ հղում[br]յուրաքանչյուրին՝ մեկ առ մեկ: 0:07:52.709,0:07:54.883 Դա ինձնից մի քանի րոպե է խլում, 0:07:54.907,0:07:56.686 բայց ամեն օրվա ավարտին 0:07:56.710,0:07:59.979 անհավատալիորեն շնորհակալ ու[br]գնահատող եմ ինձ զգում 0:08:00.003,0:08:02.523 ու հավատացնում եմ՝[br]դա մեծացրել է իմ հաջողությունը: 0:08:03.387,0:08:06.986 Այնպես որ, նախ ռիսկի դիմեք ու[br]դուրս եկեք հարմարավետության գոտուց: 0:08:07.010,0:08:09.476 Երկրորդ՝ գոհունակություն հայտնեք: 0:08:09.500,0:08:13.396 Եվ երրորդ՝ պետք կլինի փոխել[br]գաղափարների հանդեպ ձեր վերաբերմունքը: 0:08:14.390,0:08:17.698 Մարդկանց մեծամասնությունը, նոր[br]գաղափարի հանդիպելով՝ որակում է դրանք 0:08:17.722,0:08:20.478 «Հիանալի միտք է» կամ[br]«Շատ անհաջող գաղափար է»: 0:08:20.502,0:08:23.486 Բայց իրականում բազում նրբերանգներ կան: 0:08:24.211,0:08:26.058 Գաղափարները ո՛չ լավն են, ո՛չ էլ վատը: 0:08:26.082,0:08:30.888 Իրականում վատ գաղափարները հաճախ[br]արժեքավոր սերմեր են պարունակում: 0:08:32.219,0:08:35.418 Ստեղծարարության դասերին իմ[br]ամենասիրած վարժություններից մեկը 0:08:35.442,0:08:39.504 օգնելն է ուսանողներին՝ [br] 0:08:39.528,0:08:42.683 անհաջող գաղափարներում[br]հնարավորություններ փնտրել: 0:08:43.337,0:08:45.474 Այսպես՝ ես նրանց խնդիր եմ առաջադրում՝ 0:08:45.498,0:08:48.723 նոր բրենդային ռեստորանի[br]գաղափար ստեղծել: 0:08:49.260,0:08:52.174 Նրանց առջև խնդիր է դրվում՝[br]նոր ռեստորանի համար լավագույն 0:08:52.198,0:08:54.767 և վատագույն գաղափար առաջարկել: 0:08:54.791,0:08:58.250 Օրինակ՝ լավ գաղափար է[br]լեռան գագաթին ռեստորանը՝ 0:08:58.274,0:08:59.809 գեղեցիկ մայրամուտով: 0:08:59.833,0:09:02.729 Կամ, ասենք, նավի վրա ռեստորանը՝[br]չքնաղ տեսարանով : 0:09:02.753,0:09:07.539 Անհաջող գաղափար է, օրինակ,[br]աղբանոցում ռեստորանը 0:09:07.563,0:09:11.807 կամ էլ՝ վատ սպասարկմամբ, [br]կեղտոտ ռեստորանը: 0:09:11.831,0:09:15.253 Կամ, ասենք, խավարասերով սուշի[br]մատուցող ռեստորանը: 0:09:15.277,0:09:16.601 (Ծիծաղ) 0:09:16.625,0:09:18.745 Հետո նրանք ինձ են հանձնում[br]բոլոր գաղափարները, 0:09:18.769,0:09:21.012 ես բարձրաձայն կարդում եմ լավ գաղափարները, 0:09:21.036,0:09:23.101 հետո պատռում ու[br]դեն եմ նետում դրանք: 0:09:24.593,0:09:27.735 Հետո վերցնում ու բաժանում եմ[br]անհաջող գաղափարները: 0:09:28.339,0:09:32.902 Այժմ թիմերից յուրաքանչյուրն ունի գաղափար,[br]որը մյուս թիմն անհաջող էր համարում: 0:09:32.926,0:09:35.743 Նրանց խնդիրն է՝ դրանից մի փայլուն[br]գաղափար ստանալ: 0:09:37.164,0:09:38.359 Ահա թե ինչ է լինում: 0:09:39.084,0:09:43.992 Մոտ 10 վայրկյանի ընթացքում մեկն[br]ասում է՝ «Սա հրաշալի միտք է»: 0:09:44.016,0:09:48.658 Ու նրանք երեք րոպե ունեն՝[br]գաղափարը լսարանին հանձնելուց առաջ: 0:09:48.682,0:09:51.969 Ռեստորան աղբանոցում. հետաքրքիր է՝[br]ինչի են վերածել դա: 0:09:51.993,0:09:56.153 Պարզվում է՝ Միշլին բարձրակարգ ռեստորանից[br]հավաքել են կերակրի մնացորդները, 0:09:56.177,0:09:58.481 որ մեկ է՝ դեն էին նետվելու 0:09:58.505,0:10:01.085 ու մնացորդներով ստեղծել[br]նոր էժան ռեստորան: 0:10:02.284,0:10:03.441 Լավ է, չէ՞: 0:10:03.465,0:10:06.413 Կամ՝ վատ սպասարկմամբ, փնթի ռեստորանը: 0:10:06.869,0:10:10.588 Դե, սա էլ վարժանքի վայր էին դարձրել 0:10:10.612,0:10:14.707 ապագա ռեստորանատերերի համար, որ տեսնեն՝[br]ինչպիսի խնդիրների կարող են առնչվել: 0:10:15.541,0:10:17.478 Իսկ խավարասերով սուշիի՞ ռեստորանը: 0:10:17.478,0:10:20.148 Այն վերածվել է էկզոտիկ բաղադրատոմսերով[br]սուշի բարի: 0:10:24.102,0:10:27.190 Եթե նայենք համարձակ նախաձեռնությամբ,[br]նորարար ընկերություններին, 0:10:30.285,0:10:33.911 որոնք այժմ անվերապահ հեղինակություն ունեն[br]ու փոխել են մեր կյանքը, 0:10:33.935,0:10:35.205 գիտե՞ք՝ ինչ կնկատենք: 0:10:35.229,0:10:38.110 Որ բոլորն էլ խելահեղ գաղափար են համարվել: 0:10:38.134,0:10:40.863 Երբ մարդիկ լսել են այդ գաղափարը, 0:10:40.887,0:10:44.014 մեծ մասն ասել է՝ «Դա անմտություն է,[br]երբեք չի աշխատի»: 0:10:46.275,0:10:52.043 Այո, երբեմն մարդիկ ահավոր[br]պայմաններում են ծնվում, 0:10:52.067,0:10:54.352 ու բախտը երբեմն[br]կայծակի ճայթյունի պես է. 0:10:54.376,0:10:57.336 հաճելի կամ ահավոր հարվածներ է հասցնում: 0:10:58.288,0:11:02.240 Բայց հաջողության քամին միշտ է փչում, 0:11:02.264,0:11:05.319 ու եթե պատրաստ ես մի փոքր համարձակ լինել, 0:11:05.343,0:11:08.851 եթե պատրաստ ես հեռուն գնալ[br]ու շնորհակալ լինել. 0:11:08.875,0:11:13.296 քննարկել գաղափարներ՝ նույնիսկ եթե[br]խելահեղ են դրանք, 0:11:13.320,0:11:15.089 հնարավորությունների պրիզմայի միջոցով 0:11:15.113,0:11:19.515 կարող ես ավելի ու ավելի մեծ առագաստ[br]ծածանել՝ որսալով հաջողության քամին: 0:11:19.872,0:11:21.023 Շնորհակալություն: 0:11:21.047,0:11:26.095 (Ծափահարություններ)