Էլի Կար-Չելման. Խաղեր, որոնք տղաներին վերստին կներգրավեն ուսման գործընթացում
-
0:00 - 0:02Ես եկել եմ այստեղ պատմելու այն մասին,
-
0:02 - 0:04որ մենք խնդիր ունենք տղաների հետ,
-
0:04 - 0:06և դա շատ լուրջ խնդիր է:
-
0:06 - 0:09Նրանց հատուկ ապրելակերպը դպրոցում չի ընդունվում:
-
0:09 - 0:11Եվ ես պատրաստվում եմ ձեզ հետ կիսվել
-
0:11 - 0:14այն ուղիներով, որոնք, մեր կարծիքով, կլուծեն այս խնդիրը:
-
0:14 - 0:17Սկսեմ այսպես. սա տղա է,
-
0:17 - 0:19իսկ սա` աղջիկ:
-
0:19 - 0:21Եվ սա հավանաբար ձեր կարծրատիպային
-
0:21 - 0:23պատկերացումն է տղայի և աղջկա մասին:
-
0:23 - 0:25Եթե ես կարևորեմ սեռային տարանջատումը,
-
0:25 - 0:27ապա դուք կարող եք բաց թողնել այն կարևոր միտքը, որ պետք է ասեմ:
-
0:27 - 0:29Այդ պատճառով ես դա չեմ անի, ես չեմ ուզում դա անել:
-
0:29 - 0:32Սրանք այլ տեսակի տղա և աղջիկ են:
-
0:33 - 0:35Եվ իմաստն այն է, որ ոչ բոլոր տղաներն են
-
0:35 - 0:37համապատասխանում տղաների և աղջիկների մասին մեր այս խիստ
-
0:37 - 0:40կարծրատիպային պատկերացումներին:
-
0:40 - 0:42Եվ ոչ բոլոր աղջիկներն են համապատասխանում աղջիկների մասին մեր այդ խիստ
-
0:42 - 0:44կարծրատիպային պատկերացումներին:
-
0:44 - 0:47Բայց իրականում, տղաների մեծամասնությունը ավելի նման են միմյանց,
-
0:47 - 0:49ինչպես և աղջիկները:
-
0:49 - 0:52Եվ խնդիրն այն է, որ ինչ վերաբերում է տղաներին,
-
0:52 - 0:55նրանց ապրելակերպը և մշակույթը, որը նրանք կրում են,
-
0:55 - 0:57ներկայումս չեն ընդունվում դպրոցում:
-
0:57 - 0:59Ինչպե՞ս գիտենք դրա մասին:
-
0:59 - 1:01«100 աղջիկ» ծրագիրը
-
1:01 - 1:04ներկայացնում է որոշ վիճակագրություն:
-
1:04 - 1:07Օրինակ` դպրոցից ժամանակավոր հեռացված յուրաքանչյուր 100 աղջկա հաշվարկով
-
1:07 - 1:10դպրոցից ժամանակավորապես հեռացված տղաների քանակը հասնում է 250-ի:
-
1:10 - 1:13Մինչդեռ դպրոցից հեռացված յուրաքանչյուր 100 աղջկա համեմատությամբ
-
1:13 - 1:16335 տղա է հեռացվել դպրոցից:
-
1:16 - 1:18Հատուկ դպրոցներում սովորող յուրաքանչյուր 100 աղջկա հաշվարկով
-
1:18 - 1:20217 տղա է սովորում:
-
1:20 - 1:22Սովորելու կարողություններից զուրկ յուրաքանչյուր 100 աղջկա համեմատությամբ
-
1:22 - 1:25276 տղա կա:
-
1:25 - 1:27Հուզական խանգարումներ ունեցող
-
1:27 - 1:29յուրաքանչյուր 100 աղջկան համապատասխան
-
1:29 - 1:31ունենք 324 տղա:
-
1:31 - 1:34Եվ, ի դեպ, այս բոլոր թվերը համեմատաբար ավելի բարձր են,
-
1:34 - 1:36եթե դու սևամորթ ես,
-
1:36 - 1:38աղքատ
-
1:38 - 1:41կամ սովորում ես բազմամարդ դպրոցում:
-
1:42 - 1:44Իսկ եթե դու տղա ես,
-
1:44 - 1:46չորս անգամ ավելի մեծ հավանականություն ունես
-
1:46 - 1:48ախտորոշվելու որպես ՈՒՊԳԽ`
-
1:48 - 1:51ուշադրության պակասի և գերակտիվության խանգարում ունեցող:
-
1:51 - 1:54Այժմ նայենք մեկ այլ կողմից:
-
1:54 - 1:57Եվ շատ կարևոր է, որ մենք ընդունում ենք,
-
1:57 - 1:59որ կանայք դեռևս օգնության կարիք ունեն դպրոցում,
-
1:59 - 2:01աշխատավարձերը դեռևս զգալիորեն ցածր են
-
2:01 - 2:04նույնիսկ աշխատանքի տեսակների կարգավորման դեպքում,
-
2:04 - 2:06և աղջիկները շարունակում են պայքարել
-
2:06 - 2:08մաթեմատիկայի և գիտությունների բնագավառում երկար տարիներ:
-
2:08 - 2:10Սա ճիշտ է:
-
2:10 - 2:12Եվ ոչինչ չի խանգարում մեզ,
-
2:12 - 2:14որ ուշադրություն դարձնենք 3-13 տարեկան
-
2:14 - 2:16տղաների գրագիտության մակարդակին:
-
2:16 - 2:18Եվ այսպիսով, մենք պետք է դա անենք:
-
2:18 - 2:21Փաստացի, մենք պետք է վերցնենք նրանց խաղի կանոնները,
-
2:21 - 2:23քանի որ այն նախաձեռնությունները և ծրագրերը,
-
2:23 - 2:25որոնք կատարվել են գիտության,
-
2:25 - 2:27ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում կանանց համար,
-
2:27 - 2:29տպավորիչ են:
-
2:29 - 2:31Դրանք շատ լավ արդյունք են ունեցել
-
2:31 - 2:33աղջիկների համար այդ բնագավառներում:
-
2:33 - 2:35Եվ մենք պետք է մտածենք,
-
2:35 - 2:37թե ինչպես կարող ենք այս ամենն իրականացնել նաև տղաների համար
-
2:37 - 2:39նրանց պատանեկության տարիներին:
-
2:39 - 2:41Նույնիսկ մեծ տարիքում
-
2:41 - 2:43մենք տեսնում ենք դեռևս առկա խնդիրներ:
-
2:43 - 2:45Երբ դիտարկում ենք համալսարանները
-
2:45 - 2:48բակալավրների 60 տոկոսը կանայք են,
-
2:48 - 2:50ինչը նկատելի տարբերություն է:
-
2:50 - 2:52Եվ իրականում համալսարանների ադմինիստրացիան
-
2:52 - 2:54փոքր-ինչ անհանգստացած է այն մտքից, որ
-
2:54 - 2:56շուտով այդ ցուցանիշը կհասնի
-
2:56 - 2:58կանանց 70 տոկոսի առկայությանը համալսարաններում:
-
2:58 - 3:01Սա շատ նյարդայնացնում է համալսարանների ադմինիստրացիաներին,
-
3:01 - 3:04քանի որ աղջիկները չեն ցանկանում հաճախել այն դպրոցները, որտեղ չկան տղաներ:
-
3:06 - 3:09Այսպիսով, մենք ականատես ենք դառնում
-
3:09 - 3:11տղամարդկանց և նրանց խնդիրների ուսումնասիրման կենտրոնների առաջացմանը
-
3:11 - 3:13և մտածում ենք, թե ինչպես ներգրավենք
-
3:13 - 3:15տղաներին համալսարանական դասընթացի մեջ:
-
3:15 - 3:17Երբ դուք զրուցեք դասախոսների հետ, նրանք կասեն.
-
3:17 - 3:20«Դե, իհարկե, նրանք խաղում են համակարգչային խաղեր,
-
3:20 - 3:23կամ ողջ գիշեր դրամախաղով են զբաղված
-
3:23 - 3:25և նրանք «World of Warcraft» են խաղում:
-
3:25 - 3:27Եվ այս ամենն ազդում է նրանց
-
3:27 - 3:30ակադեմիական առաջընթացի վրա»:
-
3:30 - 3:32Գիտե՞ք ինչ:
-
3:32 - 3:34Համակարգչային խաղերը պատճառ չեն:
-
3:34 - 3:36Դրանք ախտանշաններ են:
-
3:36 - 3:38Նրանք հետաքրքրված չէին ուսուցմամբ շատ ավելի վաղ
-
3:38 - 3:41ժամանակներից` մինչև այդտեղ հասնելը:
-
3:41 - 3:43Եկեք քննարկենք այն, թե ինչու էին կորցրել հետաքրքրությունը,
-
3:43 - 3:46երբ նրանք դեռ 3-13 տարեկան էին:
-
3:46 - 3:48Երեք պատճառ կա, կարծում եմ,
-
3:48 - 3:50որ բերում է հետաքրքրության նվազմանը
-
3:50 - 3:52և դրանով դուրս թողնում դպրոցի մշակույթի սահմաններից:
-
3:52 - 3:55Առաջինը` զրոյական հանդուրժողականությունն է:
-
3:55 - 3:57Ես մանկապարտեզի մի դաստիարակչուհու գիտեմ,
-
3:57 - 4:00ում սաներից մեկը նրան նվիրել էր իր բոլոր խաղալիքները,
-
4:00 - 4:03որից հետո, նա պետք է բոլորը ստուգեր
-
4:03 - 4:06և դուրս հաներ բոլոր փոքր պլաստմասսե ատրճանակները:
-
4:07 - 4:09Դու չպետք է մանկապարտեզ բերես պլաստմասսե դանակներ, թրեր և
-
4:09 - 4:11կացիններ և նմանատիպ
-
4:11 - 4:13այլ առարկաներ:
-
4:13 - 4:16Ինչու՞ ենք մենք մտահոգվում, ի՞նչ կարող են անել այս երեխաներն իրենց հրացանով:
-
4:16 - 4:18Իրականում, ինչու՞:
-
4:18 - 4:21Բայց ահա կենդանի ապացույց, որ
-
4:21 - 4:24այսօր դու չես կարող աղմկել և չարություն անել խաղահրապարակում:
-
4:24 - 4:26Ես չեմ պաշտպանում անկարգներին:
-
4:26 - 4:28Եվ չեմ առաջարկում, որ թույլ տանք
-
4:28 - 4:31հրացանների, դանակների մուտքը դպրոց:
-
4:31 - 4:33Բայց, երբ մենք ասում ենք,
-
4:33 - 4:35որ բարձր դասարանցի «Բոյսքաութը»
-
4:35 - 4:37ով իր մեքենայի դարակում ունի
-
4:37 - 4:39հատու դանակ,
-
4:39 - 4:41պետք է ժամանակավորապես հեռացվի դպրոցից,
-
4:41 - 4:44ես կարծում եմ շատ հեռու ենք գնում մեր անհանդուրժողականությամբ:
-
4:44 - 4:47Մյուս դրսևորումը, որտեղ երևում է անհանդուրժողականությունը, տղաների շարադրություններն են:
-
4:47 - 4:49Շատ դասարաններում այսօր քեզ չի թույլատրվում
-
4:49 - 4:51գրել բռնության նկարագրություն պարունակող որևէ բան:
-
4:51 - 4:53Չի թույլատրվում գրել ցանկացած թեմա`
-
4:53 - 4:56կապված համակարգչային խաղերի հետ, սա արգելված թեմա է:
-
4:56 - 4:58Տղան գալիս է դպրոցից և ասում.
-
4:58 - 5:00«Ես ատում եմ շարադրությունները»:
-
5:00 - 5:02«Տղաս, ինչու՞ ես ատում: Ի՞նչ խնդիր ունես գրավորների հետ»:
-
5:02 - 5:05«Ես պարտավոր եմ գրել այն, ինչ նա ասում է, որ գրեմ»:
-
5:05 - 5:08«Լավ, իսկ նա ի՞նչ է ասում գրես»:
-
5:08 - 5:10«Բանաստեղծություն: Ես պետք է գրեմ բանաստեղծություն:
-
5:10 - 5:12Եվ իմ կյանքի փոքրիկ պահերի մասին:
-
5:12 - 5:14Ես չեմ ուզում գրել այդպիսի հիմարություններ»:
-
5:14 - 5:17«Լավ: Իսկ ի՞նչ ես ցանկանում գրել: Ինչի՞ մասին ես ցանկանում գրել»:
-
5:17 - 5:20«Ես ուզում եմ գրել համակարգչային խաղերի մասին, թե ինչպես անցնել մակարդակները:
-
5:20 - 5:22Ես ուզում եմ գրել այս իսկապես հետաքրքիր աշխարհի մասին:
-
5:22 - 5:25Ես ուզում եմ գրել տորնադոյի մասին, որ մտավ մեր տուն
-
5:25 - 5:27և բացեց բոլոր պատուհանները,
-
5:27 - 5:29ավերեց կահույքը և բոլորին սպանեց»:
-
5:29 - 5:31«Շատ լավ»:
-
5:31 - 5:33Ասեք այդ մասին ձեր ուսուցչին
-
5:33 - 5:36և նա, ամենայն լրջությամբ կհարցնի.
-
5:36 - 5:39«Չուղարկե՞նք այս երեխային հոգեբանի մոտ»:
-
5:39 - 5:42Իսկ պատասխանը` ոչ, նա ընդամենը տղա է:
-
5:42 - 5:45Նա մի փոքրիկ տղա է:
-
5:45 - 5:47Եվ նորմալ չէ այսպիսի բաներ գրել
-
5:47 - 5:49դպրոցում այսօր:
-
5:49 - 5:51Եվ սա, ահա, առաջին խնդիրն է.
-
5:51 - 5:53անհանդուրժողականության քաղաքականությունը տղանեի նկատմամբ:
-
5:53 - 5:56Մյուս պատճառը, որ հեռացնում է դպրոցի և տղաների մշակույթները,
-
5:56 - 5:58տղամարդ դասատուների բացակայությունն է:
-
5:58 - 6:0115 տարեկանից փոքրերը գչիտեն դա ինչ է նշանակում,
-
6:01 - 6:03քանի որ վերջին 10 տարիների ընթացքում
-
6:03 - 6:05տարրական դպրոցների տղամարդ ուսուցիչների քանակը
-
6:05 - 6:07կիսով չափ կրճատվեց:
-
6:07 - 6:0914 տոկոսից մենք
-
6:09 - 6:11հասանք 7 տոկոսի:
-
6:11 - 6:13Սա նշանակում է, որ մեր երիտասարդ տղայի
-
6:13 - 6:15ուսուցիչների 93 տոկոսը
-
6:15 - 6:17կանայք են:
-
6:17 - 6:19Ի՞նչ խնդիր կա այստեղ:
-
6:19 - 6:21Կանայք լավ ուսուցիչներ են: Այո, իհարկե:
-
6:21 - 6:24Բայց տղաների համար տղամարդու պահվածքի մոդելը,
-
6:24 - 6:26որ ցույց է տալիս, թե ինչքան լավ է խելացի լինելը,
-
6:26 - 6:28նրանք վերցնում են հայրերից, հովվապետերից,
-
6:28 - 6:30Սքաութի առաջնորդներից,
-
6:30 - 6:33բայց, ի վերջո, օրվա 6 ժամը, շաբաթվա 5 օրը
-
6:33 - 6:35նրանք անց են կացնում դասարանում:
-
6:35 - 6:37Եվ այդ դասարանների մեծ մասը,
-
6:37 - 6:39այն տեղերը չեն, որտեղ կարելի է տղամարդ տեսնել:
-
6:39 - 6:42Եվ նրանք մտածում են. «Ինչքան հասկանում եմ սա տղամարդու տեղը չէ»:
-
6:42 - 6:44Սա աղջիկների համար է:
-
6:44 - 6:46Եվ ես այնքան էլ լավ չեմ հասկանում սրանցից,
-
6:46 - 6:48և կարծում եմ, ավելի լավ կլինի,
-
6:48 - 6:51որ գնամ խաղամ, կամ սպորտով զբաղվեմ և կամ մեկ այլ բան անեմ,
-
6:51 - 6:53քանի որ ես բացարձակապես այստեղի մարդ չեմ:
-
6:53 - 6:55Սա տղամարդու համար չէ, դա պարզից էլ պարզ է:
-
6:55 - 6:57Այսպիսով, սա կարող է լինել այն ամենակարևոր
-
6:57 - 6:59խնդիրը, որի պատճառով մենք ունենք նման պատկեր:
-
6:59 - 7:01Բայց անուղղակիորեն,
-
7:01 - 7:04տղամարդկանց պակասը երևում է դպրոցական մշակույթի մեջ,
-
7:04 - 7:06ուսուցչանոցում
-
7:06 - 7:08մի այսպիսի քննարկում է,
-
7:08 - 7:11Արմենի և Աշոտի մասին, ովքեր խաղահրապարակում իրար ծեծել են:
-
7:11 - 7:13«Ի՞նչ անենք այս տղաների հետ»:
-
7:13 - 7:16Պատասխանը փոխվում է` կախված նրանից, թե ովքեր են նստած սեղանի շուրջ:
-
7:16 - 7:18Արդյոք տղամարդիկ են:
-
7:18 - 7:21Թե՞ այդ երեխաներին դաստիարակած մայրերն են:
-
7:21 - 7:23Դուք կտեսնեք, որ քննարկումները կփոխվեն
-
7:23 - 7:25կախված նրանից, թե ովքեր են նստած սեղանի շուրջ:
-
7:25 - 7:28Տղաների անտարբերության երրորդ պատճառը
-
7:28 - 7:31ոչ ժամանակակից մանկապարտեզներն են:
-
7:31 - 7:34Դրանք, որպես կանոն, ունենում են օրվա շատ խիստ պլան:
-
7:35 - 7:37Երբ երեխան 3 տարեկան է, նա պետք է կարողանա գրել իր անունը,
-
7:37 - 7:40հակառակ դեպքում մենք այն կդիտարկենք որպես զարգացման ուշացում:
-
7:40 - 7:42Առաջին դասարանում դու պետք է
-
7:42 - 7:45կարողանաս կարդալ տեքստի առաջին պարբերությունը
-
7:45 - 7:47կամ նկարով, կամ առանց նկարի
-
7:47 - 7:4925-30 էջանոց գրքում:
-
7:49 - 7:51Եթե ոչ, ապա մենք հավանաբար քեզ կտեղափոխենք
-
7:51 - 7:53համար առաջին հատուկ կարդալու խումբ:
-
7:53 - 7:55Եվ եթե դուք հարցնեք այդ ծրագրի ուսուցիչներին,
-
7:55 - 7:58նրանք կասեն, որ յուրաքանչյուր 1 աղջկա հաշվով նրանք ունենում են 4-5 տղա
-
7:58 - 8:00տարրական դասարաններում:
-
8:00 - 8:03Այս խնդրի հիմնական պատճառը նրանում է, որ
-
8:03 - 8:06տղաները վերցնում են ուսուցչի այն հաղորդումը, որ
-
8:06 - 8:08«դու պետք է անես այն,
-
8:08 - 8:11ինչ ուսուցիչը ասում է, որ անես»:
-
8:11 - 8:14Ուսուցչի աշխատավարձը կախված է դրանից,
-
8:14 - 8:16«Ոչ մի երեխա հետ չմնա և միշտ պայքարի վերև բարձրացող ճանապարհին»
-
8:16 - 8:18և հաշվետվություններից ու թեստերից,
-
8:18 - 8:20և այս ամենը միասին վերցրած:
-
8:20 - 8:22Այսպիսով, նա պետք է մի ուղի գտնի,
-
8:22 - 8:25որ բոլոր տղաներին պահի այս պահանջների շրջանակում,
-
8:25 - 8:27աղջիկներին նույնպես:
-
8:27 - 8:29Սեղմ ուսումնական պլանները բացասական երևույթ են
-
8:29 - 8:32բոլոր ակտիվ երեխաների համար:
-
8:32 - 8:34Եվ ի՞նչ է ստացվում,
-
8:34 - 8:37ուսուցիչն ասում է. «Խնդրում եմ նստեք,
-
8:37 - 8:40լուռ մնացեք, արեք այն, ինչ ասում եմ, հետևեք կանոններին,
-
8:40 - 8:42կառավարեք ձեր ժամանակը, կենտրոնացումը,
-
8:42 - 8:44եղեք աղջիկների նման:»
-
8:44 - 8:46Ահա թե ինչ է նա ասում:
-
8:46 - 8:49Անուղղակիորեն նա հենց այդ էլ ասում է:
-
8:49 - 8:51Եվ սա շատ լուրջ խնդիր է: Որտեղի՞ց է այն գալիս:
-
8:51 - 8:53Այն գալիս է մեզանից:
-
8:53 - 8:56(Ծիծաղ)
-
8:56 - 8:59Մենք ուզում ենք, որ մեր 6 ամսական երեխան կարդա:
-
8:59 - 9:01Դուք տեսե՞լ եք այս գովազդը:
-
9:01 - 9:03Մենք ուզում ենք ապրել Վոբեգոն լճի մոտ,
-
9:03 - 9:06որտեղ յուրաքանչյուր երեխա միջին մակարդակից բարձր է:
-
9:06 - 9:09Բայց սա մեր երեխաների համար այդքան էլ օգտակար չէ:
-
9:09 - 9:11Այն միանշանակ չի տանում զարգացման
-
9:11 - 9:13և հատկապես վատ ազդեցություն ունի տղաների համար:
-
9:13 - 9:15Եվ այսպես, ի՞նչ պետք է անենք:
-
9:15 - 9:17Մենք պետք է ընդառաջ գնանք նրանց պահանջներին:
-
9:17 - 9:20Մենք պետք է մեզ պատկերացնենք տղաների մշակույթում:
-
9:20 - 9:23Պետք է փոխենք մեր վերաբերմունքը
-
9:23 - 9:26տարրական դասարաններում սովորող տղաների հանդեպ:
-
9:27 - 9:30Ավելի ստույգ, մենք պետք է որոշ հատուկ միջոցառումներ իրականացնենք:
-
9:30 - 9:32Մենք կարող ենք պատրաստել ավելի լավ խաղեր:
-
9:32 - 9:34Կրթական խաղերի մեծ մասը, որ այսօր գոյություն ունեն,
-
9:34 - 9:36հասարակ բացիկներ են:
-
9:36 - 9:38Այո, դրանք իրենց շատ լավ են դրսևորել և գովազդել:
-
9:38 - 9:41Բայց դրանք չունեն այն խորությունը, այն հարուստ բովանդակությունը,
-
9:41 - 9:43որ ունեն վիդեո խաղերը և
-
9:43 - 9:45որոնք այդքան սիրված են տղաների կողմից:
-
9:45 - 9:47Այսպիսով, մեզ անհրաժեշտ է մշակել ավելի լավ խաղեր:
-
9:47 - 9:49Մենք պետք է զրուցենք ուսուցիչների և ծնողների հետ,
-
9:49 - 9:51ինչպես նաև դպրոցի ղեկավարության և քաղաքական գործիչների հետ:
-
9:51 - 9:54Մենք պետք է վստահ լինենք նրանում, որ մարդիկ տեսնում են, թե ինչքան հրատապ է տղամարդկանց ներկայությունը դասարաններում:
-
9:54 - 9:56Մենք պետք է ուշադիր հետևենք զրոյական համբերության սկզբունքին:
-
9:56 - 9:58Արդյո՞ք այն իմաստ ունի:
-
9:58 - 10:00Մենք պետք է մտածենք,
-
10:00 - 10:03թե ինչպես թեթևացնենք ուսումնական պլանը`
-
10:03 - 10:05փորձելով բերել տղաներին այն միջավայր,
-
10:05 - 10:07որտեղ նրանք հարմարավետ կզգան:
-
10:07 - 10:09Այս ամենը լուծումներ են պահանջում:
-
10:09 - 10:11Կան մի քանի հրաշալի դպրոցների
-
10:11 - 10:13օրինակներ.
-
10:13 - 10:15վերջերս Նյու Յորք Թայմզում գրել էին այդպիսի դպրոցի մասին:
-
10:15 - 10:18Նոր դպրոցի խաղեր մշակողը
-
10:18 - 10:21մի հրաշալի վիդեո-խաղային դպրոց պատրաստեց:
-
10:21 - 10:24Բայց այն ներառում էր մի քանի աշակերտի:
-
10:24 - 10:26Եվ դրանով իսկ այդքան էլ լավ օրինակ չէ:
-
10:26 - 10:28Մենք պետք է փոխենք մշակույթը ու այն զգացողությունը,
-
10:28 - 10:31որ քաղաքական գործիչները, դպրոցի ղեկավարությունը և ծնողներն ունեն այն մասին,
-
10:31 - 10:33թե ինչ ենք մենք ընդունում և ինչ չենք ընդունում
-
10:33 - 10:35մեր դպրոցներում այսօր:
-
10:36 - 10:38Մենք պետք է հայթայթենք ավելի շատ դրամական միջոցներ խաղերի մշակման համար:
-
10:38 - 10:40Քանի որ լավ խաղերը, իսկապես լավ խաղերը լավ արժեք ունեն,
-
10:40 - 10:42և World of Warcraft-ն ունի իր բյուջեն:
-
10:42 - 10:44Կրթական խաղերի մեծ մասը` չունի:
-
10:44 - 10:46Ինչի՞ց մենք սկսեցինք.
-
10:46 - 10:49իմ գործընկերները` Մայք Փեթները, Շոն Վաշոուն և ես
-
10:49 - 10:51սկսեցինք ուսուցիչների վերաբերմունքը պարզելուց`
-
10:51 - 10:53բացահայտելու, թե ինչպես են նրանք իրականում վերաբերվում խաղերին,
-
10:53 - 10:55ինչ են ասում դրա մասին:
-
10:55 - 10:57Այդպիսով, մենք հայտնաբերեցինք,
-
10:57 - 10:59որ նրանք խոսում են իրենց դպրոցի երեխաների մասին,
-
10:59 - 11:01ովքեր խոսում են խաղերի մասին
-
11:01 - 11:03բավական նվաստացնող կերպով:
-
11:03 - 11:06Նրանք ասում են. «Օ~, այո: Նրանք միշտ այդպիսի հիմար բաներ են ասում:
-
11:06 - 11:08Խոսում են իրենց խաղերի փոքրիկ կերպարների մասին,
-
11:08 - 11:11իրենց փոքրիկ հաջողությունների և վաստակած միավորների մասին,
-
11:11 - 11:13կամ այլ անիմաստ բաների մասին, որ իրենք հավաքում են:
-
11:13 - 11:15Եվ նրանք անընդհատ այսպիսի հիմարություններ են խոսում»:
-
11:15 - 11:17Եվ նրանք այնպես հանգիստ են արտահայտվում այս մասին:
-
11:17 - 11:19Բայց եթե այս ամենը ձեր առօրյան լինի,
-
11:19 - 11:21պատկերացրեք, թե դուք ինչպես կընկալեիք այս ամենը:
-
11:21 - 11:23Շատ տհաճ է այսպիսի արտահայտություններ լսել
-
11:23 - 11:25քո սիրելի զբաղմունքի մասին:
-
11:25 - 11:27Նրանք նյարդայինանաում են ամեն ինչից,
-
11:27 - 11:29ինչ կապված է կոպտության հետ,
-
11:29 - 11:31և այս ամենը տեղի է ունենում անհանդուրժողականության պատճառով:
-
11:31 - 11:34Նրանք վստահ են, որ ոչ ծնողները, և ոչ էլ ղեկավարները երբեք չեն ընդունի ոչինչ:
-
11:34 - 11:37Եվ ահա այդ պատճառով մենք պետք է ուշադրություն դարձնենք ուսուցիչների վերաբերմունքին
-
11:37 - 11:40և փորձենք փոփոխության ուղիներ գտնել,
-
11:40 - 11:42որպեսզի ուսուցիչները շատ ավելի «բաց» լինեն
-
11:42 - 11:45և ընդունեն տղաների առօրյա մշակույթը իրենց դասարաններում:
-
11:45 - 11:47Քանի որ, հակառակ դեպքում, մենք կունենանք
-
11:47 - 11:50այնպիսի տղաներ, ովքեր տարրական դպրոցն ավարտելիս կասեն.
-
11:50 - 11:52«Կարծում եմ դպրոցը միայն աղջիկների տեղ է,
-
11:52 - 11:54այն ինձ համար չէ:
-
11:54 - 11:57Ես, ավելի լավ է, վիդեո խաղեր խաղամ կամ սպորտով զբաղվեմ»:
-
11:57 - 12:00Եթե մենք փոխենք այս ամենը, եթե ուշադրություն դարձնենք դրանց
-
12:00 - 12:02և ներգրավենք տղաներին ուսումնական գործընթացում,
-
12:02 - 12:05տարրական դպրոցն ավարտելիս նրանք կասեն «Ես խելացի եմ»:
-
12:05 - 12:07Շնորհակալություն
-
12:07 - 12:09(Ծափահարություններ)
- Title:
- Էլի Կար-Չելման. Խաղեր, որոնք տղաներին վերստին կներգրավեն ուսման գործընթացում
- Speaker:
- Ali Carr-Chellman
- Description:
-
TEDxPSU-ի ժամանակ Էլի Կար-Չելմանը ներկայացնում է երեք պատճառ, որոնք ամբողջովին հիասթափեցնում են տղաներին ու վատ տրամադրվածություն ստեղծում դեպի դպրոցը, և առաջարկում է տղաներին ուսման գործընթաց հետ բերելու իր տարբերակը` բերելով դպրոց իրենց ապրելակերպը, նոր կանոններով, որոնք թույլ են տալիս տղաներին գործել որպես տղա, և տեսախաղեր, որոնք ինչպես ուսուցանում, այնպես էլ զվարճացնում են:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 12:09