< Return to Video

Ջեյմս Քամերոն. Ավատարից առաջ ... հետաքրքրասեր տղան

  • 0:00 - 0:05
    Ես մեծացել եմ գիտական ֆանտաստիկայի քաղցի պայմաններում:
  • 0:05 - 0:08
    Դպրոց գնում էի ավտոբուսով
  • 0:08 - 0:10
    յուրաքանչյուր ուղղությամբ մեկ ժամ ամեն օր:
  • 0:10 - 0:12
    Եվ ես միշտ խորասուզված էի որևէ գրքի մեջ,
  • 0:12 - 0:14
    գիտական ֆանտաստիկայի գրքի մեջ,
  • 0:14 - 0:17
    որը տանում էր իմ երևակայությունն այլ աշխարհներ,
  • 0:17 - 0:21
    և բավարարում էր, պատմվածքի ձևով,
  • 0:21 - 0:26
    հետաքրքրասիրության իմ անհագ զգացումը:
  • 0:26 - 0:29
    Եվ գիտեք այդ հետաքրքրասիրությունն արտահայտվում էր նաև
  • 0:29 - 0:32
    այն փաստով, որ երբ ես դպրոցում չէի
  • 0:32 - 0:34
    ապա ես անտառում էի,
  • 0:34 - 0:38
    շրջում էի և վերցնում "նմուշներ"
  • 0:38 - 0:40
    գորտերի, օձերի, միջատների և ջրամբարների ջրերի,
  • 0:40 - 0:43
    և բերում էի դրանք տուն մանրադիտակի տակ ուսումնասիրելու:
  • 0:43 - 0:45
    Գիտեք, ես լրիվ խենթացած էի գիտությամբ:
  • 0:45 - 0:48
    Բայց այդ ամենն աշխարհը հասկանալու փորձ էր,
  • 0:48 - 0:52
    հասկանալու հնարավորությունների սահմանները:
  • 0:52 - 0:56
    Եվ իմ սերը դեպի գիտական ֆանտաստիկա
  • 0:56 - 0:59
    իրականում թվում էր արտացոլված իմ շրջակա աշխարհում,
  • 0:59 - 1:01
    քանի որ իրադարձությունները տեղի էին ունենում 60-ականների վերջին,
  • 1:01 - 1:04
    մենք թռիչք էինք կատարում դեպի Լուսին,
  • 1:04 - 1:06
    մենք ուսումնասիրում էինք խոր օվկիանոսներ.
  • 1:06 - 1:09
    Ժակ Կուստոն գալիս էի մեր բնակարանները
  • 1:09 - 1:12
    իր հրաշալի օրինակներով և ցույց էր տալիս մեզ
  • 1:12 - 1:14
    այնպիսի կենդանիներ, բնություն և զարմանահրաշ աշխարհներ,
  • 1:14 - 1:17
    որը մենք երբեք չէինք կարող պատկերացնել:
  • 1:17 - 1:19
    Այնպես էր թվում, թե գտնվում ես
  • 1:19 - 1:22
    ֆիանտաստիկայի մի մասում:
  • 1:22 - 1:24
    Եվ ես այդտեղ նկարիչ էի:
  • 1:24 - 1:26
    Ես կարող էի պատկերել: Ես կարող էի նկարել:
  • 1:26 - 1:29
    Եվ ես հասկացա, չէ՞ որ այդ ժամանակ չկային վիդեո խաղեր,
  • 1:29 - 1:33
    և ֆիլմեր` այսքան հագեցած համակարգչային գրաֆիկաներով և այս ողջ
  • 1:33 - 1:36
    պատկերավորումները մեդիա աշխարհում,
  • 1:36 - 1:38
    ես ստիպված էի ստեղծել այս պատկերներն իմ գլխում:
  • 1:38 - 1:40
    Բոլորս ենք այդպես անում, ճիշտ ինչպես երեխաները պետք է
  • 1:40 - 1:43
    կարդան գրքեր և հեղինակի բացատրությունների միջոցով
  • 1:43 - 1:47
    որոշակի պատկերներ կառուցեն իրենց գլխում:
  • 1:47 - 1:50
    Այսպիսով իմ արձագանքն այս ամենին պատկերելն ու նկարելն էր.
  • 1:50 - 1:52
    օտար արարածներ, օտար աշխարհներ,
  • 1:52 - 1:54
    ռոբոտներ, տիեզերանավեր, և նման այլ բաներ:
  • 1:54 - 1:57
    Ես միշտ նկատողություն էի ստանում մաթեմատիկայի դասին,
  • 1:57 - 2:00
    երբ գրքի ետևում թաքնված նկարում էի:
  • 2:00 - 2:03
    Այո, ստեղծագորական միտքը
  • 2:03 - 2:07
    ստիպված էր գտնել իր արտահայտման միջոցները:
  • 2:07 - 2:10
    Եվ մի շատ հետաքրքիր դեպք պատահեց. Ժակ Կուստոյի ծրագիրը
  • 2:10 - 2:13
    ինձ շատ հուզեց այն փաստով, որ ցույց տվեց
  • 2:13 - 2:15
    օտար մի աշխարհ հենց այստեղ` Երկրի վրա:
  • 2:15 - 2:18
    Գուցե ես երբեք չգնայի օտար աշխարհ
  • 2:18 - 2:20
    հատուկ պատրաստված տիեզերանավով:
  • 2:20 - 2:23
    Դա բավական անիրական էր թվում:
  • 2:23 - 2:25
    Բայց դա մի աշխարհ էր, ուր ես իսկապես կարող էի գնալ
  • 2:25 - 2:27
    հենց Երկրի վրա, որը որքան հարուստ, այնքան տարաշխարհիկ էր
  • 2:27 - 2:30
    ինչպես յուրաքանչյուր բան, ինչ ես պատկերացնում էի
  • 2:30 - 2:32
    իմ կարդացած գրքերից:
  • 2:32 - 2:34
    Եվ ես 15 տարեկան հասակում որոշեցի
  • 2:34 - 2:36
    դառնալ ջրասույզ:
  • 2:36 - 2:38
    Եվ միակ խնդիրը կայանում էր նրանում, որ ես ապրում էի
  • 2:38 - 2:40
    Կանադայի մի փոքրիկ գյուղում,
  • 2:40 - 2:43
    որը մոտակա օվկիանոսից գտնվում էր 600 մղոն հեռավորության վրա:
  • 2:43 - 2:45
    Բայց ես թույլ չտվեցի, որ այդ փաստն ինձ ընկճի:
  • 2:45 - 2:48
    Ես այնքան համոզեցի հայրիկիս, մինչև նա վերջապես գտավ
  • 2:48 - 2:50
    ջրասույզների դասընթացներ Բուֆալոյում, Նյու Յորքում,
  • 2:50 - 2:52
    որին անմիջապես սահմանակից էր մեր բնակավայրին:
  • 2:52 - 2:55
    Եվ ես ստացա վկայական
  • 2:55 - 2:57
    YMCA-ի ջրավազանից ձմռան ընթացքում
  • 2:57 - 2:59
    Բուֆալոյում, Նյու Յորքում:
  • 2:59 - 3:02
    Եվ ես չտեսա օվկիանոս, իսկական օվկիանոս,
  • 3:02 - 3:04
    հաջորդ երկու տարիների ընթացքում նույնպես
  • 3:04 - 3:06
    մինչև մենք տեղափոխվեցինք Կալիֆորնիա:
  • 3:06 - 3:09
    Այդ ժամանակից ի վեր
  • 3:09 - 3:11
    40 տարվա ընթացքում,
  • 3:11 - 3:15
    ես անց եմ կացրել 3,000 ժամ ջրի տակ,
  • 3:15 - 3:18
    որից 500 ժամը եղել եմ ջրում սուզված:
  • 3:18 - 3:21
    Եվ ես իմացա, որ խոր օվկիանոսի միջավայրը
  • 3:21 - 3:23
    նույնիսկ ոչ այնքան խորը օվկիանոսները
  • 3:23 - 3:27
    այնքան հարուստ են հրաշալի կյանքով,
  • 3:27 - 3:30
    որն իրապես վեր է մեր երևակայությունից:
  • 3:30 - 3:34
    Բնության երևակայությունն այնքան անսահման է
  • 3:34 - 3:36
    համեմատած մեր`
  • 3:36 - 3:38
    մարդկանց խղճուկ երևակայության հետ:
  • 3:38 - 3:40
    Ես մինչ այսօր գտնվում եմ բացարձակ վախի մեջ
  • 3:40 - 3:43
    այդ սուզման ժամանակ տեսած պատկերներից:
  • 3:43 - 3:46
    Եվ իմ սիրային արկածները օվկիանոսի հետ անընդհատ են,
  • 3:46 - 3:48
    և նույնքան ամուր, որոնք երբևիցե եղել են:
  • 3:48 - 3:51
    Սակայն արդեն մեծ տարիքում մասնագիտություն ըտրելիս
  • 3:51 - 3:54
    ես գերադասեցի կինոն:
  • 3:54 - 3:57
    Եվ դա կարծես թե ամենալավ ճանապարհն էր համադրելու
  • 3:57 - 3:59
    պատմություններ պատմելու իմ ցանկությունները
  • 3:59 - 4:03
    պատկերներ ստեղծելու մղումների հետ:
  • 4:03 - 4:06
    Եվ ես, դեռ մանկուց, միշտ նկարում էի կոմիքսներ., և նման բաներ։
  • 4:06 - 4:08
    Այսպիսով, կինոն այն ուղին էր, որի միջոցով կարելի էր համադրել նկարները և
  • 4:08 - 4:10
    պատմությունները միասին: Եվ դա շատ իմաստալի է:
  • 4:10 - 4:13
    Իհարկե այն պատմությունները, որ ես ընտրում էի ներկայացնելու համար
  • 4:13 - 4:15
    գիտաֆանտաստիկ էին. «Տերմինատորը», «Օտարները»
  • 4:15 - 4:17
    և «Անդունդը»
  • 4:17 - 4:20
    «Անդունդը» ֆիլմում ես համադրել էի իմ սերը
  • 4:20 - 4:22
    դեպի ծովային աշխարհը և ջրասուզությունը ֆիլմի նկարահանման հետ:
  • 4:22 - 4:25
    Այսպիսով, ստացվում է երկու հետաքրքրությունների համադրություն:
  • 4:25 - 4:29
    Շատ հետաքրքիր բան ստացվեց «Անդունդը» ֆիլմում,
  • 4:29 - 4:32
    պետք էր լուծել հատուկ առաջադրանք
  • 4:32 - 4:35
    այդ ֆիլմի համար,
  • 4:35 - 4:39
    այն է. պատրաստել հեղուկ ջրային մի արարած,
  • 4:39 - 4:45
    որի համար մենք ամբողջովին օգտագործեցինք համակարգչային գրաֆիկան:
  • 4:45 - 4:50
    Եվ սա բերեց առաջին ծրագրային պատկերը,
  • 4:50 - 4:53
    պերսոնաժը, գրաֆիկական անիմացիան
  • 4:53 - 4:55
    որը երբևէ եղել էր կինոյում:
  • 4:55 - 4:57
    Եվ նույնիսկ այն դեպքում, որ կինոն ոչ մի գումար չվաստակեց,
  • 4:57 - 5:00
    կարող եմ ասել, որ գրեթե տապալվեց,
  • 5:00 - 5:02
    բայց ես ինչ-որ հրաշալի բան տեսա, որ հանդիսատեսը,
  • 5:02 - 5:04
    համընդհանուր հանդիսատեսը, կլանված էր
  • 5:04 - 5:06
    այս բացահայտ հրաշքով:
  • 5:06 - 5:08
    Գիտեք, դա Արթուր Կլարկի օրենքն է,
  • 5:08 - 5:12
    որ բոլոր զարգացած տեխնոլոգիաները չեն տարբերվում կախարդանքից:
  • 5:12 - 5:15
    Նրանք տեսնում էին ինչ-որ խորհրդավոր երևույթներ:
  • 5:15 - 5:18
    Եվ դա ինձ շատ գրավեց:
  • 5:18 - 5:20
    Եվ ես մտածեցի. «Օհօ~, սա անպայման պետք է ներգրավել
  • 5:20 - 5:22
    կինոյի արվեստում»:
  • 5:22 - 5:24
    Այդպիսով, «Տերմինատոր 2»-ում, որն իմ հաջորդ ֆիլմն էր,
  • 5:24 - 5:26
    մենք այն ավելի զարգացրեցինք:
  • 5:26 - 5:29
    Աշխատելով ILM-ի հետ, այդ ֆիլմում մենք ստեղծեցինք հեղուկ մետաղյա մի տղա.
  • 5:29 - 5:31
    հաջողությունը կախված էր նրանից,
  • 5:31 - 5:33
    թե արդյոք այն համապատասխան ազդեցություն կթողնի, թե` ոչ:
  • 5:33 - 5:35
    Եվ այն ազդեց: Եվ մենք ևս մեկ անգամ հրաշք ստեղծեցինք:
  • 5:35 - 5:37
    Եվ ունեցանք նույն արդյունքը հանդիսատեսի հետ:
  • 5:37 - 5:39
    Չնայած այս ֆիլմով շատ ավելի քիչ գումար հավաքվեց:
  • 5:39 - 5:44
    Այսպիսով, միացնելով այս երկու
  • 5:44 - 5:47
    փորձը`
  • 5:47 - 5:49
    եկանք եզրահանգման, որ սա միտում ունի դառնալու լիովին նոր աշխարհ,
  • 5:49 - 5:51
    ստեղծագործական լիովին նոր աշխարհ
  • 5:51 - 5:54
    կինո նկարահանողների համար:
  • 5:54 - 5:56
    Այսպիսով, Սթան Վինսթոնի հետ մենք բացեցինք մի կազմակերպություն,
  • 5:56 - 5:58
    իմ լավ ընկեր Սթան Վինսթոնի հետ,
  • 5:58 - 6:02
    ով դիմահարդարման և ստեղծագործական առաջնային դիզայներ էր
  • 6:02 - 6:05
    այդ ժամանակ, և դա կոչվում էր Թվային Տիրույթ:
  • 6:05 - 6:07
    Եվ կազմակերպության հիմնական գաղափարը
  • 6:07 - 6:10
    անցյալի վրայով մի մեծ քայլ անելու մեջ էր,
  • 6:10 - 6:13
    օպտիկական տպող սարքերի և այլնի նման,
  • 6:13 - 6:15
    և մենք անմիջապես պետք է գնայինք դեպի թվային արտադրություն:
  • 6:15 - 6:19
    Մենք իրականում այդպես էլ արեցինք և դա մեզ որոշ ժամանակ համեմատական առավելություն տվեց:
  • 6:19 - 6:22
    Բայց մի օր մենք մեզ տեսանք 90-ականների կեսերում կանգնած`
  • 6:22 - 6:25
    իրերի ստեղծագործման և դիզայնի գործում
  • 6:25 - 6:28
    ինչի համար մենք հիմնադրել էինք մեր կազմակերպությունը:
  • 6:28 - 6:30
    Այդպիսով ես գրեցի մի հատված, որը կոչվեց «Ավատար»,
  • 6:30 - 6:34
    որն ուղղված էր առաջ մղել
  • 6:34 - 6:36
    տեսողական էֆեկտները,
  • 6:36 - 6:38
    համակարգչային գրաֆիկական էֆեկտները, որոնք վեր էին
  • 6:38 - 6:42
    մարդկային իրական էմոցիոնալ հատկություններից,
  • 6:42 - 6:44
    որոնք իրականացվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով:
  • 6:44 - 6:46
    Եվ գլխավոր մասնակիցները նույնպես համակարգչային պետք է լինեին:
  • 6:46 - 6:48
    Եվ աշխարհը նույնպես պետք է լիներ համակարգչային:
  • 6:48 - 6:50
    Եվ գաղափարը ետ մղվեց:
  • 6:50 - 6:55
    Իմ կազմակերպության աշխատակիցներն ինձ հայտնեցին,
  • 6:55 - 6:57
    որ որոշ ժամանակ դա հնարավոր չի լինի իրագործել
  • 6:57 - 7:01
    Ես պահեցի այդ միտքը և ստեղծեցի մեկ այլ ֆիլմ մեծ նավի խորտակման մասին:
  • 7:01 - 7:04
    (Ծիծաղ)
  • 7:04 - 7:07
    Գիտեք, ես գնացի և այն ներկայացրեցի ստուդիայում որպես «Ռոմեոն և Ջուլիետը նավի վրա»:
  • 7:07 - 7:09
    Այդ ամենը հակված էր դառնալու դյուցազներգություն,
  • 7:09 - 7:11
    կրքոտ ֆիլմ:
  • 7:11 - 7:13
    Անկեղծորեն, այն ինչ ես ցանկանում էի անել,
  • 7:13 - 7:16
    պարզապես սուզվել իրական խորտակված «Տիտանիկի» մոտ:
  • 7:16 - 7:18
    Եվ ահա այդ պատճառով ես նկարեցի այդ ֆիլմը:
  • 7:18 - 7:22
    (Ծափահարություններ)
  • 7:22 - 7:24
    Ահա ճշմարտությունը: Բայց ստուդիան դրա մասին չգիտեր:
  • 7:24 - 7:26
    Բայց ես համոզեցի նրանց: Ես ասացի.
  • 7:26 - 7:28
    «Մենք կսուզվենք նավի բեկորների մոտ: Մենք կնկարենք իրական ֆիլմ:
  • 7:28 - 7:31
    Մենք դա կօգտագործենք ֆիլմի սկզբնամասում:
  • 7:31 - 7:33
    Դա շատ կարևոր կլինի: Դա կլինի շատ հզոր մարքեթինգային թակարդ»:
  • 7:33 - 7:35
    Եվ ես համոզեցի նրանց ֆինանսավորել այդ ճանապարհորդությունը:
  • 7:35 - 7:37
    (Ծիծաղ)
  • 7:37 - 7:39
    Խենթություն էր թվում: Բայց դա իր արմատներով գնում էր դեպի
  • 7:39 - 7:42
    քո երևակայություն, որը ստեղծում էր իրականություն:
  • 7:42 - 7:44
    Որովհետև մենք իրականում կերտեցինք մի իրականություն, որտեղ վեց ամիս անց
  • 7:44 - 7:46
    ես հայտնվեցի ռուսական ջրասույզի մեջ,
  • 7:46 - 7:49
    Հյուսիսային Ատլանտիկ օվկիանում, երկուս ու կես մղոն խորության վրա`
  • 7:49 - 7:51
    դիտելով իրական «Տիտանիկին» դիտապատուհանից՝
  • 7:51 - 7:54
    ոչ ֆիլմից, ոչ դիսկով, այլ իրական:
  • 7:54 - 7:57
    (Ծափահարություններ)
  • 7:57 - 7:59
    Այդ ամենը խենթացրել էր ինձ:
  • 7:59 - 8:01
    Եվ մեզանից շատ երկար ժամանակ պահանջվեց պատրաստվելու համար. դասավորել տեսախցիկները,
  • 8:01 - 8:03
    լույսերը և այլ նմամատիպ սարքեր:
  • 8:03 - 8:05
    Բայց ինձ ցնցեց այն, թե ինչքան էր
  • 8:05 - 8:07
    այս սուզվելը, այս խորը սուզվելը
  • 8:07 - 8:09
    նմանվում տիեզերական առաքելության:
  • 8:09 - 8:11
    Դուք գիտեք, թե այն ինչքան տեխնիկական նրբերանգներ է պարունակում
  • 8:11 - 8:13
    և կարիք ունի մանրամասն պլանավորման:
  • 8:13 - 8:15
    Դուք ընկնում եք այս անոթի մեջ, դուք իջնում եք այդ մթության մեջ,
  • 8:15 - 8:18
    թշնամական միջավայր,
  • 8:18 - 8:20
    որտեղ չկա ոչ մի հույս,
  • 8:20 - 8:22
    որ հետ կվերադառնաս:
  • 8:22 - 8:24
    Եվ ես մտածում էի. «Օհօ', ես կարծես
  • 8:24 - 8:26
    ապրում եմ ֆանտաստիկ կինոյում:
  • 8:26 - 8:28
    Դա իսկապես հրաշալի էր»:
  • 8:28 - 8:31
    Այսպիսով, ես իսկապես ոգևորված էի օվկիանոսի խորությունների ուսումնասիրմամբ:
  • 8:31 - 8:34
    Իհարկե, դա հետաքրքրասիրություն էր, դրա գիտական մասնիկներով:
  • 8:34 - 8:36
    Դա ամեն ինչ էր ինձ համար: Արկածային էր:
  • 8:36 - 8:38
    Հետաքրքրասիրություն էր: Երևակայություն էր:
  • 8:38 - 8:41
    Մի փորձ էր,
  • 8:41 - 8:43
    որ նույնիսկ Հոլիվուդը տալ չէր կարող:
  • 8:43 - 8:45
    Որովհետև, գիտեք, ես կարող էի պատկերացնել և կարող էի
  • 8:45 - 8:47
    ստեղծել տեսողական էֆեկտներ: Բայց ես չէի կարող պատկերացնել, թե ես ինչ էի տեսնում
  • 8:47 - 8:49
    այդ պատուհանից դուրս:
  • 8:49 - 8:52
    Մենք կատարեցինք մեր հետագա ճանապարհորդությունը,
  • 8:52 - 8:54
    որտեղ ես տեսա ջերմամետաղական անցքերը
  • 8:54 - 8:58
    և նույնիսկ այնպիսի բաներ, որոնք երբեք չէի տեսել նախկինում,
  • 8:58 - 9:00
    որոշ դեպքերում նաև բաներ, որ ոչ ոք երբեք չի տեսել,
  • 9:00 - 9:02
    որոնք իրականում դեռևս նկարագրված չէին գիտության կողմից
  • 9:02 - 9:05
    այն պահին, երբ մենք տեսնում և պատկերում էինք:
  • 9:05 - 9:08
    Ես լիովին ցնցված էի դրանով
  • 9:08 - 9:10
    և պետք է անեի ավելին:
  • 9:10 - 9:12
    Այդպիսով, ես կայացրեցի որոշ անսովոր որոշումներ:
  • 9:12 - 9:14
    «Տիտանիկի» հաջողությունից հետո,
  • 9:14 - 9:17
    ես ասացի. «Լավ, ես պատրաստվում են թողնել իմ ամենօրյա աշխատանքը,
  • 9:17 - 9:19
    որպես հոլիվուդյան կինոռեժիսոր,
  • 9:19 - 9:23
    և որոշ ժամանակով պատրաստվում էի դառնալ հետազոտող»:
  • 9:23 - 9:25
    Եվ այսպես մենք սկսեցինք պատրաստվել
  • 9:25 - 9:27
    ճանապարհորդությունների:
  • 9:27 - 9:29
    Մենք որոշեցինք ուղևորվել Բիսմարկ
  • 9:29 - 9:33
    և ուսումնասիրել այն ռոբոտ մեքենաներով:
  • 9:33 - 9:35
    Մենք վերադարձանք Տիտանիկի խորտակման վայրը:
  • 9:35 - 9:37
    Վերցրեցինք մեր պատրաստած փոքրիկ ռոբոտներին,
  • 9:37 - 9:39
    որոնք պատված էին օպտիկամանրաթելային պաշտպանիչ շերտով:
  • 9:39 - 9:41
    Հիմնական միտքը սուզվելն էր և ուսումնասիրել
  • 9:41 - 9:45
    նավը, ինչը մինչ այդ երբեք չէր արվել:
  • 9:45 - 9:47
    Ոչ ոք երբեք չէր նայել նավի ավերակներից ներս: Հնարավորություն և պայմաններ էլ չեն ունեցել:
  • 9:47 - 9:50
    Այսպիսով, մենք ստեղծեցինք տեխնոլոգիաներ դա անելու համար:
  • 9:50 - 9:52
    Եվ ահա ես նստած եմ
  • 9:52 - 9:55
    Տիտանիկի տախտակամածին
  • 9:55 - 9:58
    և նայում եմ տախտակներին այ այսպես,
  • 9:58 - 10:01
    որտեղ ես գիտեմ, որ նվագախումբն է նվագել:
  • 10:01 - 10:03
    Ես փոքրիկ մեքենայի օգնությամբ տեղաշարժվում եմ
  • 10:03 - 10:06
    նավի միջանցքով:
  • 10:06 - 10:09
    Երբ ասում եմ, որ վարում էի,
  • 10:09 - 10:12
    բայց իմ ուղեղը մեքենայի մեջ էր:
  • 10:12 - 10:14
    Ես ինձ զգում էի ֆիզիկապես ներկա
  • 10:14 - 10:16
    Տիտանիկի նավաբեկությանը:
  • 10:16 - 10:18
    Եվ դա ամենից անիրական
  • 10:18 - 10:20
    զգացողություններն էին, որ ես երբևէ զգացել եմ
  • 10:20 - 10:24
    քանի որ ես նախապես գիտեի, թե ինչ կա այնտեղ,
  • 10:24 - 10:26
    անկյունից այն կողմ, նույնիսկ մինչև
  • 10:26 - 10:28
    մեքենան կլուսավորեր այդ հատվածը,
  • 10:28 - 10:30
    որովհետև ես քայլել եմ այդտեղ ամիսներ առաջ,
  • 10:30 - 10:33
    երբ մենք նկարում էինք ֆիլմը:
  • 10:33 - 10:35
    Եվ այդ ամենը հենց կրկնապատկերն էր
  • 10:35 - 10:37
    նավի գծագրի:
  • 10:37 - 10:40
    Սա չափազանց կարևոր փորձառություն էր:
  • 10:40 - 10:42
    Եվ դա իսկապես ինձ ստիպեց հասկանալ
  • 10:42 - 10:44
    հեռակա ներկայության փորձը,
  • 10:44 - 10:46
    որ դուք իրապես կարող եք ունենալ այդպիսի ռոբոտային հայելապատկերներ,
  • 10:46 - 10:51
    որոնց մեջ ներկա է նաև ձեր գիտակցությունը,
  • 10:51 - 10:53
    այսպիսի այլ գոյության մեջ:
  • 10:53 - 10:55
    Դա իսկապես չափազանց իրական էր:
  • 10:55 - 10:58
    Եվ հավանաբար մի փոքր առկայծում, թե ինչ կարող էր պատահել
  • 10:58 - 11:00
    տասնյակ տարիներ առաջ,
  • 11:00 - 11:03
    երբ մենք սկսեցինք ունենալ անհասկանալի օտար մարմիններ
  • 11:03 - 11:05
    ուսումնասիրելու համար
  • 11:05 - 11:07
    տարբեր տեսակի
  • 11:07 - 11:09
    գերմարդկային ապագաներ,
  • 11:09 - 11:11
    որ ես կարող եմ պատկերացնել,
  • 11:11 - 11:13
    որպես գիտական ֆանտաստիկայի մոլի սիրահար:
  • 11:13 - 11:18
    Կատարելով այս ուսումնասիրությունները`
  • 11:18 - 11:22
    իրապես սկսեցինք գնահատել, թե ինչ է արվել այնտեղ,
  • 11:22 - 11:25
    ինչպիսին այդ խոր օվկիանոսն էր,
  • 11:25 - 11:28
    որտեղ մենք տեսանք այս հրաշալի կենդանիներին:
  • 11:28 - 11:30
    Նրանք իրապես այլմոլորակայիններ են Երկրի վրա:
  • 11:30 - 11:33
    Նրանք ապրում էին քիմիական սինթեզի միջավայրում:
  • 11:33 - 11:35
    Նրանք չեն գոյատևում արևային լույսի տակ
  • 11:35 - 11:37
    այն միջոցներով, ինչ` մենք:
  • 11:37 - 11:39
    Եվ դուք տեսնում եք կենդանիներ, որոնք ապրում են
  • 11:39 - 11:41
    500°C-ի պայմաններում
  • 11:41 - 11:43
    ջրային շիթերի տակ:
  • 11:43 - 11:45
    Դուք կարծում եք նրանք պարզապես չեն կարող գոյություն ունենալ:
  • 11:45 - 11:47
    Միևնույն ժամանակ
  • 11:47 - 11:50
    ես սկսեցի հետաքրքրվել տիեզերքով,
  • 11:50 - 11:53
    կրկին ֆանտաստիկայի ազդեցություն տակ, որը գալիս էր դեռ մանկուց:
  • 11:53 - 11:55
    Եվ ես ներգրավվեցի
  • 11:55 - 11:57
    տիեզերական խմբակցության մեջ,
  • 11:57 - 11:59
    որն իրականում կապված էր NASA-ի հետ,
  • 11:59 - 12:02
    նստելով NASA-ի խորհրդի կազմում,
  • 12:02 - 12:04
    պլանավորելով իրական տիեզերական գործողություններ,
  • 12:04 - 12:06
    գնալով Ռուսաստան, նայելով տիեզերագնացների
  • 12:06 - 12:08
    կենսաբժշկական նյութերը
  • 12:08 - 12:10
    և շատ նման բաներ,
  • 12:10 - 12:12
    ընդհուպ մինչև գնալ և թռչել միջազգային տիեզերական կայանում
  • 12:12 - 12:14
    մեր 3D խցիկներով:
  • 12:14 - 12:16
    Եվ այս ամենը զգլխիչ էր:
  • 12:16 - 12:18
    Բայց ես որոշեցի վերցնել մեզ հետ գիտնականներ
  • 12:18 - 12:21
    և ավելի խորը սուզվել:
  • 12:21 - 12:24
    Եվ այնքան խոր տանելով նրանց՝
  • 12:24 - 12:27
    աստղագետների, երկրագետների,
  • 12:27 - 12:30
    այլ մարդկանց, ովքեր հետաքրքրված են արտակարգ միջավայրերով,
  • 12:30 - 12:33
    տանել նրանց դեպի խորքերը, և թույլ տալ, որ տեսնեն
  • 12:33 - 12:35
    և վերցնեն օրինակներ և փորձարկման պարագաներ, և այլն:
  • 12:35 - 12:37
    Եվ ահա մենք նկարում ենք փաստագրական ֆիլմեր,
  • 12:37 - 12:39
    բայց իրականում գիտությամբ ենք զբաղված,
  • 12:39 - 12:41
    և ուսումնասիրում ենք տիեզերքը:
  • 12:41 - 12:43
    Ես ամբողջովին միացրեցի հանգույցը
  • 12:43 - 12:45
    գիտական ֆանտաստիկայի նկատմամբ իմ հետաքրքրության,
  • 12:45 - 12:47
    որը դեռ գալիս էր մանուկ հասակից,
  • 12:47 - 12:49
    և իրականում արվող գործողությունների միջև:
  • 12:49 - 12:52
    Եվ գիտեք, այս ճանապարհորդության ընթացքում
  • 12:52 - 12:54
    երբ հայտնագործում էինք,
  • 12:54 - 12:56
    ես շատ բան սովորեցի:
  • 12:56 - 12:58
    Շատ բաներ սովորեցի գիտության մասին: Բայց նաև շատ սովորեցի
  • 12:58 - 13:01
    առաջնորդության մասին:
  • 13:01 - 13:03
    Հիմա դուք մտածում եք, որ կինոռեժիսորը պատրաստվում է դառնալ
  • 13:03 - 13:05
    առաջնորդ, նավապետ, և նմանատիպ բաներ:
  • 13:05 - 13:07
    Ես իսկապես չգիտեի առաջնորդության մասին
  • 13:07 - 13:10
    մինչև այս ճանապարհորդությունը:
  • 13:10 - 13:13
    Բայց քանի որ ես ստիպված էի, մտածեցի.
  • 13:13 - 13:15
    «Ի՞նչ եմ ես անում այստեղ
  • 13:15 - 13:18
    Ինչու՞ եմ ես սա անում: Ի՞նչ եմ ստանալու դրանից»:
  • 13:18 - 13:21
    Մենք այս անիծված ցուցադրություններից ոչ մի գումար չենք վաստակում:
  • 13:21 - 13:23
    Մենք հազիվ ենք ծախսերը փակում: Եվ չկա ոչ մի հռչակ այստեղ:
  • 13:23 - 13:25
    Մարդկանց թվում էր, որ ես հեռացել եմ կինոաշխարհից
  • 13:25 - 13:27
    «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում, և ինչ-որ տեղ
  • 13:27 - 13:29
    ծովափին, եղունգներս եմ խարտում:
  • 13:29 - 13:32
    Ես նկարահանում էի այս բոլոր ֆիլմերը, բոլոր փաստագրական ֆիլմերը
  • 13:32 - 13:34
    շատ փոքրաթիվ հանդիսատեսի համար:
  • 13:34 - 13:37
    Ոչ մի հռչակ, ճոխություն, փող: Ի՞նչ ես դու անում:
  • 13:37 - 13:39
    Դու դա անում ես քո առջև դրված հանձնարարության համար,
  • 13:39 - 13:41
    մարտահրավերի համար
  • 13:41 - 13:44
    և օվկիանոսն ամենից ավելին է համապատասխանում դրան,
  • 13:44 - 13:47
    հայտնագործման թրթիռի համար,
  • 13:47 - 13:50
    և այն տարօրինակ կապի համար, թե ինչ է տեղի ունենում
  • 13:50 - 13:53
    երբ մարդկանց փոքրիկ խումբը ձևավորում է ամուր, համախմբված թիմ:
  • 13:53 - 13:56
    Քանի որ մենք այս ամենն անում էինք 10-12 մարդկանցով,
  • 13:56 - 13:58
    ովքեր աշխատում էին տարիներով:
  • 13:58 - 14:02
    Որոշ դեպքերում անընդմեջ լինելով ծովում 2-3 ամիս:
  • 14:02 - 14:05
    Եվ այդ փոխկապակցվածության պայմաններում մտածում ես,
  • 14:05 - 14:07
    որ ամենակարևորը
  • 14:07 - 14:09
    այն հարգանքն է, որ կա միմյանց նկատմամբ,
  • 14:09 - 14:12
    և այն, որ դու կատարել ես քո առաջադրանքը
  • 14:12 - 14:14
    այնպես, որ ուրիշ ոչ ոքի չես կարող բացատրել:
  • 14:14 - 14:16
    Երբ գալիս ես ծովափ և ասում ես,
  • 14:16 - 14:18
    Մենք պետք է սա անենք, և օպտիկական մանրաթելերը, և վերափոխումները,
  • 14:18 - 14:20
    և այս, և այն,
  • 14:20 - 14:22
    և դրանց տեխնոլոգիաներն ու դժվարությունները,
  • 14:22 - 14:25
    ծովում աշխատելու ընթացքում մարդու գործողությունները.
  • 14:25 - 14:27
    դրանք հնարավոր չի պատմել: Դրանք այնպիսի բաներ են,
  • 14:27 - 14:31
    որ, երևի, ոստիկանները գիտեն, կամ այն մարդիկ, ովքեր միասին կռվել են կամ անցել են ինչ-որ բանի միջով
  • 14:31 - 14:33
    և նրանք գիտեն, որ դա բացատրել հնարավոր չէ:
  • 14:33 - 14:35
    Կապերի ստեղծում, հարգանքի կապերի ստեղծում:
  • 14:35 - 14:37
    Եվ երբ ես վերադարձա իմ հաջորդ ֆիլմըշի նկարահանմանը,
  • 14:37 - 14:40
    որը «Ավատարն» էր,
  • 14:40 - 14:43
    ես փորձեցի օգտագործել առաջնորդության միևնույն սկզբունքը՝ այն,
  • 14:43 - 14:45
    որ դու հարգում ես քո թիմի անդամներին
  • 14:45 - 14:47
    և արժանանում ես նրանց վստահությանը:
  • 14:47 - 14:49
    Եվ դա իսկապես փոխեց ամեն ինչ:
  • 14:49 - 14:52
    Եվ ես նորից փոքրաթիվ խմբի հետ էի,
  • 14:52 - 14:54
    չգծագրված տարածքում,
  • 14:54 - 14:56
    ստեղծում էի «Ավատարը»` հանդես գալով նոր տեխնոլոգիաներով,
  • 14:56 - 14:58
    որոնք չեն եղել նախկինում:
  • 14:58 - 15:00
    Չափազանց հետաքրքիր:
  • 15:00 - 15:02
    Չափազանց գերող:
  • 15:02 - 15:04
    Եվ մենք դարձանք մի ընտանիք, չորս և կես տաիրների ընթացքում:
  • 15:04 - 15:07
    Եվ այս փաստն ամբողջովին փոխեց ֆիլմեր նկարահանելու իմ մոտեցումը:
  • 15:07 - 15:09
    Այդպիսով, մարդիկ մեկնաբանում էին. թե ինչքան լավ ես
  • 15:09 - 15:12
    կարողանում ներկայացնել օվկիանոսային էակներին
  • 15:12 - 15:14
    և տեղաորել նրանց Պանդորա մոլորակի վրա:
  • 15:14 - 15:16
    Ինձ համար դա ավելին էր, քան ընդամենը բիզնես:
  • 15:16 - 15:20
    Այդ մի գործընթաց էր, որ անընդհատ փոփոխվում էր:
  • 15:20 - 15:22
    Ի՞նչ եզրակացությանը կարող ենք գալ այս ամենից:
  • 15:22 - 15:25
    Ի՞նչ ենք մենք սովորել:
  • 15:25 - 15:27
    Իմ կարծիքով, առաջինը
  • 15:27 - 15:29
    հետաքրքրասիրությունն է:
  • 15:29 - 15:32
    Դա ամենազորեղն է մեր ունեցածներից:
  • 15:32 - 15:35
    Երևակայությունը ուժ է,
  • 15:35 - 15:39
    որ կարող է իրապես բացահայտել իրականությունը:
  • 15:39 - 15:43
    Եվ քո թիմի անդամների հարգանքը,
  • 15:43 - 15:45
    որը ավելի կարևոր է, քան
  • 15:45 - 15:48
    կյանքի բոլոր դափնիները:
  • 15:48 - 15:50
    Կան երիտասարդ ռեժիսորներ,
  • 15:50 - 15:54
    որոնք դիմում են ինձ հարցով. «Ինձ մի խորհուրդ տվեք այս բանն անելու համար":
  • 15:54 - 15:58
    Եվ ես ասում եմ. "Մի սահմանափակեք ինքներդ ձեզ:
  • 15:58 - 16:00
    Ուրիշները դա կանեն ձեր փոխարեն, մի' արեք դա ինքներդ,
  • 16:00 - 16:02
    մի հակառակվեք ձեզ:
  • 16:02 - 16:04
    Եվ ռիսկի դիմեք»:
  • 16:04 - 16:07
    NASA-ն մի սիրելի արտահայտություն ուներ.
  • 16:07 - 16:09
    «Ձախողումն այլընտրանք չէ»:
  • 16:09 - 16:12
    Բայց ձախողումը պետք է լինի այլընտրանք
  • 16:12 - 16:15
    արվեստի մեջ և հետազոտությունների ճանապարհին, քանի որ դա խիզախ քայլ է:
  • 16:15 - 16:17
    Եվ գնահատելի չեն այն փորձերը,
  • 16:17 - 16:19
    որն անհրաժեշտ են նորարարության համար,
  • 16:19 - 16:21
    որոնք արված են առանց ռիսկի:
  • 16:21 - 16:24
    Դուք պետք է պատրաստ լինեք ընդունելու այդ ռիսկերը:
  • 16:24 - 16:26
    Եվ սա է այն միտքը, որը կուզեի ձեզ թողնել.
  • 16:26 - 16:29
    ինչով էլ կյանքում զբաղվեք,
  • 16:29 - 16:32
    այնտեղ ձախողումը թույլատրելի է,
  • 16:32 - 16:35
    բայց վախը` ոչ: Շնորհակալություն:
  • 16:35 - 16:46
    (Ծափահարություններ)
Title:
Ջեյմս Քամերոն. Ավատարից առաջ ... հետաքրքրասեր տղան
Speaker:
James Cameron
Description:

Ջեյմս Քամերոնի մեծ բյուջետային ֆիլմերը կարողանում են ստեղծել իրենց անիրական աշխարհները: Այս զրույցում, նա ցույց է տալիս դեռ մանուկ հասակից ունեցած իր հետաքրքրասիրությունը ֆանտաստիկայի նկատմամբ` սկսած գիտաֆանտաստիկ գրքերի ընթերցումից ընդհուպ մինչև ծովային խորություններ սուզվելը, և պատմում, թե ինչպես այս ամենի հետևանքով ստեղծվեցին իր գլուխգործոցները` «Օտարներ», «Տերմինատոր», «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
16:47
Armenuhy Hovakimyan added a translation

Armenian subtitles

Revisions