Նախնադարյան առեղծվածը երգելիս
-
0:00 - 0:00(Ծափահարություններ)
-
0:02 - 0:05(Երգում է)
-
2:02 - 2:08(Ծափահարություններ)
-
2:11 - 2:14Հաղորդավար` Դուք հենց նոր ծանոթացաք
Քլերոն Մքֆեդնի հետ: -
2:14 - 2:16Նա համաշխարհային կարգի սոպրանո երգչուհի է,
-
2:16 - 2:19ով սովորել է Նյու Յորք նահանգի
Ռոչեստր Համալսարանում: -
2:19 - 2:23Նրա նշանավոր օպերային դերերը
բազմաթիվ են ու բազմազան: -
2:23 - 2:282007թ. օգոստոսին Քլերոնին շնորհվել է
Արվեստի ոլորտում Ամստերդամի մրցանակը` -
2:28 - 2:30նրա փայլուն կատարումների,
-
2:30 - 2:34զարմանալի և ընդարձակ ռեպերտուարի
-
2:34 - 2:36և վառ բեմական կերպարի համար:
-
2:36 - 2:39Ողջունենք Քլերոն Մքֆեդնին:
-
2:39 - 2:43(Ծափահարություններ)
-
2:49 - 2:58Քլերոն Մքֆեդն` Մարդկային ձայն`
խորհրդավոր, ինքնաբուխ, նախնադարյան: -
2:58 - 3:01Ինձ համար մարդկային ձայնն այն նավն է,
-
3:01 - 3:03որով ճամփորդում են բոլոր զգացմունքները,
-
3:03 - 3:06բացառությամբ, թերևս, նախանձի:
-
3:06 - 3:12Իսկ շունչը այդ նավի նավապետն է:
-
3:12 - 3:17Երեխան ծնվում է, անում իր առաջին շունչը,
-
3:17 - 3:24(Շնչում է)
-
3:25 - 3:32և ականատեսն ենք դառնում վոկալ
արտահայտության հրաշալի գեղեցկությանը` -
3:32 - 3:38խորհրդավոր, ինքնաբուխ և նախնադարյան:
-
3:38 - 3:42Մի քանի տարի առաջ ես այցելեցի
մեդիտացիայի առանձնավայր Թաիլանդում: -
3:42 - 3:48Ինձ պետք էր մի տեղ, որտեղ կլիներ
կատարյալ լռություն և մենություն: -
3:48 - 3:53Երկու շաբաթ մնացի այս առանձնավայրում`
իմ սեփական փոքրիկ խրճիթում: -
3:53 - 3:57Ոչ երաժշտություն, ոչինչ,
լոկ բնության հնչյուններ: -
3:57 - 4:02Փորձում էի գտնել կենտրոնացման էությունը,
պահը լիարժեք ապրելը: -
4:02 - 4:09Այցիս վերջին օրը տանը հետևող կինը եկավ,
և մենք մի փոքր զրուցեցինք, -
4:09 - 4:14ապա նա ասաց, «Ինձ համար մի բան կերգե՞ք»:
-
4:14 - 4:20Ես մտածեցի` բայց սա կատարյալ լռության
և հանգստի վայր է: Ես չեմ կարող աղմկել: -
4:20 - 4:24Նա ասաց. «Խնդրում եմ, երգեք ինձ համար»:
-
4:24 - 4:36Փակեցի աչքերս, շունչ քաշեցի, և առաջինը
մտքիս եկավ Փորջիի և Բեսի «Ամառ»-ը: -
4:36 - 4:42♫ Ամառ է, և ապրելը հեշտ է ♫
-
4:42 - 4:45♫ Ձկները ցատկում են, և բամբակը բարձր է ♫
-
4:45 - 4:49♫ Օ, հայրդ հարուստ է, իսկ մայրդ` գեղեցիկ ♫
-
4:49 - 4:51♫ Սուս կաց, փոքրիկ ♫
-
4:51 - 4:54♫ Մի լացիր ♫
-
4:54 - 5:00Բացեցի աչքերս և տեսա,
որ նրա աչքերը փակ էին: -
5:00 - 5:08Ապա նա բացեց աչքերը, նայեց ինձ
և ասաց. «Նման է մեդիտացիայի»: -
5:08 - 5:15Այդ պահին հասկացա, որ այն ամենը,
ինչը փնտրելու համար մեկնել էի Թաիլանդ, -
5:15 - 5:19արդեն զգում էի երգելիս`
-
5:19 - 5:26հանգիստ, բայց նաև զգոնություն,
կենտրոնացում, բայց նաև ընկալում, -
5:26 - 5:31և պահի լիարժեք ապրում:
-
5:31 - 5:35Երբ պահը լիարժեք ես ապրում,
երբ ես լիովին այդ պահի մեջ եմ, -
5:35 - 5:37արտահայտության ուղին բաց է:
-
5:37 - 5:42Զգացմունքները հոսում են ինձնից ձեզ և ետ:
-
5:42 - 5:47Ծայրաստիճան տպավորիչ զգացողություն է:
-
5:47 - 5:53Ամերիկյան կոմպոզիտոր Ջոն Քեյջը ունի մի
ստեղծագործություն, որը կոչվում է «Արիա»: -
5:53 - 5:58Այն գրվել է զարմանալի մի երգչուհու`
Քեթի Բերբերյանի համար: -
5:58 - 6:02Ստեղծագործություն գլխավոր
առանձնահատկությունն այն է, -
6:02 - 6:04եթե տեսնում եք այն իմ հետևում,
-
6:04 - 6:07որ այն որևէ կերպ նոտայագրված չէ:
-
6:07 - 6:11Չկան ոչ նոտաներ, ոչ բեմոլներ, ոչ դիեզներ:
-
6:11 - 6:13Բայց դա կառուցվածքի տեսակ է,
-
6:13 - 6:17և այդ կառուցվածքի շրջանակներում
երգիչը լիակատար ազատություն ունի -
6:17 - 6:20լինելու ստեղծարար և ինքնաբուխ:
-
6:20 - 6:24Օրինակ` կան տարբեր գույներ,
-
6:24 - 6:32և յուրաքանչյուր գույն նշանակում է տարբեր
երգաձև` փոփ, քանթրի և վեստերն, օպերա, ջազ, -
6:32 - 6:36պարզապես պետք է հետևողական լինես
այդ գույնի հետ: -
6:36 - 6:39Տեսնում եք` կան տարբեր գծեր,
-
6:39 - 6:42դուք եք ընտրում գծին հետևելու
ձեր սեփական տեմպը և ձեր սեփական եղանակը, -
6:42 - 6:46բայց պետք է պահել այն, քիչ թե շատ:
-
6:46 - 6:54Իսկ այս կետիկները նշանակում են
ձայնի մի տեսակ, որը ոչ վոկալ է, -
6:54 - 6:58ոչ ձայնի արտահայտման քնարերգական ձև:
-
6:58 - 7:03Օգտագործվում է մարմինը, կարող է լինել
փռշտոց, հազ, կենդանիներ, -
7:03 - 7:05(հազի ձայն) հենց այդպես,
-
7:05 - 7:08ծափ, ցանկացած բան:
-
7:08 - 7:10Եվ կան տարբեր տեքստեր`
-
7:10 - 7:14հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն,
անգլերեն, իտալերեն: -
7:14 - 7:18Այնպես որ, այս կառուցվածքի
շրջանակներում ազատ եք: -
7:18 - 7:22Ինձ համար այս ստեղծագործությունը
ներբող է ձայնին, -
7:22 - 7:26քանի որ այն խորհրդավոր է,
ինչպես տեսնում ենք, -
7:26 - 7:32միանգամայն ինքնաբուխ է և նախնադարյան:
-
7:32 - 7:35Այսպիսով, կցանկանայի կիսվել ձեզ հետ
այս ստեղծագործությամբ: -
7:35 - 7:37«Արիա», հեղինակ` Ջոն Քեյջ:
-
7:44 - 7:54(Երգում է)
-
8:23 - 8:25♫ Ոչ մի այլ կերպ ♫
-
8:25 - 8:29♫ Տարածության մեջ, այնպես որ օգնիր ♫
-
8:29 - 8:32(Երգում է)
-
9:33 - 9:35♫ Ունենալ պտուղներ ♫
-
9:35 - 9:39(Երգում է)
-
10:06 - 10:14♫ Համապատասխան ♫
-
10:17 - 10:24(Ծափահարություններ)
- Title:
- Նախնադարյան առեղծվածը երգելիս
- Speaker:
- Քլերոն Մքֆեդն
- Description:
-
«Մարդկային ձայն` խորհրդավոր, ինքնաբուխ, նախնադարյան»: Այս խոսքերով սոպրանո երգչուհի Քլերոն Մքֆեդնը հրավիրում է մեզ ուսումնասիրելու շնչառության և երգեցողության առեղծվածները, մինչ նա կատարում է Ջոն Քեյջի հեղինակած բարդ «Արիա»-ն:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 10:34
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Singing the primal mystery | |
![]() |
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for Singing the primal mystery | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Singing the primal mystery | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Singing the primal mystery | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Singing the primal mystery | |
![]() |
Lusine Gasparyan edited Armenian subtitles for Singing the primal mystery | |
![]() |
Lusine Gasparyan edited Armenian subtitles for Singing the primal mystery | |
![]() |
Lusine Gasparyan edited Armenian subtitles for Singing the primal mystery |