-
Արի՛ մտածենք թվերը կարգերի բաժանելու եղանակների մասին։
-
Սա շատ օգտակար կլինի,
-
քանի որ երբ իրար գումարած թվերը կարգերով ներկայացնենք,
-
ավելի հեշտությամբ կկարողանանք գումարում կատարել։
-
Արի՛ նայենք խնդրին։
-
Լիան վստահ չէ, թե ինչպես գումարել 39-ը և 61 թվերը։
-
Օգնի՛ր Լիային ընտրել այն ճիշտ տարբերակը,
-
որը նույն է ինչ 39-ին գումարած 61-ը։
-
Այսպես՝ արի նայենք տարբերակներին։
-
Առաջին տարբերակում ունենք 30 գումարած 60
-
գումարած 90, գումարած տասը։
-
Եւ սկզբում քեզ խորհուրդ եմ տալիս կանգնեցնես տեսանյութը
-
և ինքնուրույն փորձես լուծել խնդիրը։
-
Այսպիսով՝ սա առաջին տարբերակն է,
-
որտեղի՞ց ստացան այս 30-ը։
-
Լավ, 30-ը նույն 3 տասնյակն է,
-
եւ ես այստեղ էլ ունեմ 3 տասնյակ։
-
39-ը թվում 3-ը
-
տասնավորների կարգում է ու նշանակում է 30 կամ 3 տասնյակ։
-
Եւ հետո ունենք 60-ը,
-
իսկ դա որտեղի՞ց ստացվեց։
-
Շատ լավ, 61 թվի մեջ,
-
այս 6-ը տասնավորների կարգում է,
-
ուրեմն՝ այն իրենից ներկայացնում է 60։
-
Եւ հաջորդիվ ունենք գումարած 90։
-
Հիմա, որտեղի՞ց եկավ այդ 90-ը։
-
ես չեմ տեսնում որևէ տեսանելի 90։
-
Գուցե շփոթվես,
-
քանի որ այտեղ կա 9 թիվը,
-
բայց այն միավորների կարգում է,
-
այլ ոչ թե տասնավորների։
-
Ուրեմն այն 9 է, ոչ թե 90։
-
Եվ նաև այստեղ ունեմ 1 միավոր։
-
Ես հաստատ չունեմ որևէ 90։
-
Ինչպես նաև հաստատ չունեմ 10։
-
Ուրեմն՝ այս տարբերակը ճիշտ կլիներ,
-
եթե 90-ի փոխարեն
-
9-ը գրված լիներ ,
-
եւ տասի փոխարեն՝
-
տրված լիներ 1,
-
քանի որ մենք այստեղ միավերների կարգում 1 ունենք
-
դա ճիշտ կլիներ,
-
բայց այս տարբերակը սխալ է։
-
Այն չի ասում 30 գումարած 60 գումարած 9 գումարած 1, այլ
-
ասում է 30 գումարած 60 գումարած 90գումարած 10։
-
Ուրեմն, մենք չենք ընտրում այս առաջին տարբերակը։
-
Գնանք առաջ դեպի երկրորդ տարբերակը, որտեղ
-
ունենք 30 գումարած 60 գումարած 9 գումարած 1,
-
որը ճիշտ և ճիշտ համապատասխանում է,
-
քանի որ ունենք
-
30 գումարած 9 այստեղ,
-
որը հավասար է 39-ի։
-
Եւ հետո 60 գումարած 1,
-
որը ստացվում է 61։
-
Ուրեմն այս երկու արտահայտութունները հավասար են։
-
Եվ ինչու՞ էի ես ուզում, որ թվերը բաժանենք մասերի,
-
քանի որ այս կերպ դու հեշտությամբ կարող ես մտքումդ ասել՝
-
30 գումարած 60
-
դա 3 տասնյակ գումարած 6 տասնյակն է, որը հավասար է 9 տասնյակի։
-
Ուրեմն՝ այս երկու մասերը
-
հավասար են 90-ի։
-
Եվ 9 գումարած 1
-
ստացվում է տասը։
-
Եվ վերջում՝ 90 գումարած 10,
-
շատ լավ, սա էլ հավասար է 100-ի։
-
Բայց նրանք չէին պահանջում, որ հաշվենք արդյունքը,
-
այլ պարզապես հարցնում էին, թե
-
տարբերակներից ո՞րն է համապատասխանում, ճիշտ և ճիշտ նույն
-
արտահայտությունը ցույց տալիս, ինչ մեզ տրվածը։
-
Եվ մենք կարող ենք այս տարբերակը նշել,
-
ուրեմն՝ ստացանք պատասխանը,
-
բայց նաև պետք է համոզվել, որ այս մյուսը սխալ տարբերակ է։
-
Ունենք 9 գումարած 1,
-
հետո 3 գումարած 6։
-
Տե՛ս մեր այս 3-ը,
-
պարզապես 3 չէ,
-
այլ այն 3 տասնյակ է, այսինքն 30-ի է հավասար։
-
Սա պետք է 30 լիներ։
-
Եվ սա 6 տասնյակ է,
-
ոչ թե 6,
-
ուրեմն պետք էր 60 գրված լիներ,
-
-
Այսպիսով՝ այս տարբերակն էլ ենք բացառում հաստատ։
-
Արի՛ մեկ օրինակ էլ կատարենք։
-
Ո՞ր տարբերակն է նույնը, ինչ 41-ին գումարած 57-ը։
-
Եվ այստեղ էլ՝ բոլոր թվերը կարգերի են բաժանված՝
-
տասնավորների ու միավորների։
-
-
-
Այսպես․ տասնավորների կարգում ունեմ 4։
-
Ուրեմն այն կլինի 4 տասնյակ,
-
եւ միավորների կարգում ունենք 1։
-
Գումարենք մեր մեկ միավորը։
-
Սա ստացվում է 41։
-
Եվ հետո 57 թիվն է,
-
որի տասնավորների կարգում
-
ունենք 5,
-
այսինքն՝ 5 տասնյակ
-
ու միավորների կարգում ունենք 7 միավոր։
-
-
Արի՛ մտածենք տրված տարբերակներից, որն է նույնը
-
ինչ ես հենց նոր գրեցի։
-
Առաջին տարբերակում՝
-
ունենք 4 տասնյակ
-
եւ մեկ միավոր։
-
-
Այն
-
նույն 41-ն է․․
-
-
Եվ նաև ունենք՝
-
5 տասնյակ և 7 միավոր։
-
-
Այսպիսով՝ այս առաջին տարբերակը լրիվ համապատասխանում է պահանջին,
-
միայն մի փոքր տեղափոխված է։
-
Եթե գրենք
-
4 տասնյակ գումարած 5 տասնյակ
-
գումարած 1 միավոր, գումարած 7 միավոր
-
դա նույն առաջին տարբերակն է ստացվում։
-
Եվ հիմա արդեն գիտենք, որ ճիշտ պատասխանը գտել ենք,
-
բայց արի համոզվենք, որ մյուս
-
տարբերակները սխալներ ունեն։
-
Գիտենք որ 4 տասնյակը ճիշտ է,
-
բայց հետո գումարած է 1 տասնյակ։
-
Այստեղ միավորների 1-ը տեղափոխվել է
-
ու դարձել է տասնյակ,
-
ուրեմն այս տարբերակը հաստատ սխալ է։
-
Եվ նաև գրված է 5 միավոր,
-
բայց մենք ունենք 5 տասնյակ,
-
ոչ թե 5 միավոր։
-
Ուրեմն սա հաստատ սխալ տարբերակ է։
-
3-րդ տարբերակում՝ գրված է 4 միավոր,
-
սա մեր 4ն է,
-
այն տասնավորների կարգում է,
-
այն նույն 4 տասնակն է։
-
Եվ հետո գրված է 5 միավոր,
-
-
սա պետք է 5 տասնյակ լիներ։
-
Սխալ է, սա պետք է լիներ տասնյակ,
-
եւ նաև սա է տասնյակ։
-
Այսպսիով, համոզվեցինք, որ միայն առաջին տարբերակն էր ճիշտ։