Էյնշտեյնի հրաշք տարին `Լարի Լագերստրոմ
-
0:19 - 0:211905 թ. սկզբին Ալբերտ Էյնշտեյնը,
-
0:21 - 0:27ում 26 տարին դեռ չէր լրացել,
ձախողված գիտնականի համբավ ուներ: -
0:27 - 0:30Ժամանակի շատ ֆիզիկոսներ կծաղրեին
ցանկացածին, ով կասեր, թե այս -
0:30 - 0:35աննշան ցածրաստիճան պաշտոնյան կարող է
որևէ ներդրում ունենալ գիտության մեջ: -
0:35 - 0:37Մինչդեռ հաջորդ տարի Էյնշտեյնը
-
0:37 - 0:39հրապարակելու էր ոչ թե մեկ,
-
0:39 - 0:40երկու
-
0:40 - 0:41կամ երեք,
-
0:41 - 0:46այլ ամբողջ չորս արտակարգ աշխատություն
տարբեր թեմաներով, -
0:46 - 0:51որոնք կոչված էին արմատապես
փոխելու մեր աշխարհընկալումը: -
0:51 - 0:55Առասպելը, թե Էյնշտեյնը թույլ էր
մաթեմատիկայից, պարզապես առասպել է որ կա: -
0:55 - 0:5815 տարեկանից նա ինքնուրույն
տիրապետել է մաթեմատիկական վերլուծությանը -
0:58 - 1:01լավ առաջադիմություն ունեցել ինչպես
Մյունխենի միջնակարգ -
1:01 - 1:03դպրոցում, այնպես էլ
շվեյցարական պոլիտեխնիկական -
1:03 - 1:06քոլեջում, որտեղ նա ուսանում էր՝
մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ -
1:06 - 1:09դառնալու համար: Սակայն բաց թող
նելով դասերը`լաբորատորիայում -
1:09 - 1:12ավելի շատ ժամանակ անցկացնելու համար,
ինչպես նաև դասախոսներին -
1:12 - 1:16պատշաճ հարգանք չցուցաբերելու պատճառով, նա
խորտակեց իր ապագա կարիերան: -
1:16 - 1:18Չունենալով նույնիսկ լաբորանտի պաշտոն,
-
1:18 - 1:22նա ստիպված էր աշխատել Շվեյցարիայի
արտոնագրային գրասենյակում, -
1:22 - 1:25որտեղ ընդունվել էր ընկերներից
մեկի հոր օգնությամբ: -
1:25 - 1:27Շաբաթական 6 օր աշխատելով
որպես արտոնագրային -
1:27 - 1:30ծառայող, Էյնշտեյնը հաջողացնում էր
փոքր քիչ ժամանակ նվիրել ֆիզիկային, -
1:30 - 1:33մտերիմ ընկերների հետ քննարկել
վերջերս լույս տեսած աշխատանքները -
1:33 - 1:36և հրատարակել մի քանի փոքր հոդված։
-
1:36 - 1:371905թ. մարտին նա զարմացրեց
-
1:37 - 1:43բոլորին՝հրատարակելով ցնցող
հիպոթեզ պարունակող աշխատանք: -
1:43 - 1:45Թեև տասնամյակներ շարունակ համարվում էր,
որ լույսը ալիք է, -
1:45 - 1:49Էյնշտեյնը գտնում էր,որ
լույսը կարող է լինել մասնիկ՝ -
1:49 - 1:53ցույց տալով որ այնպիսի առեղծվածային
երևույթները, ինչպիսիք են -
1:53 - 1:56ֆոտոէլեկտրական էֆեկտը, կարելի է
բացատրել իր հիպոթեզով։ -
1:56 - 1:58Գաղափարը երկար տարիներ ծաղրվում էր,
-
1:58 - 2:02սակայն Էյնշտեյնը պարզապես իր
ժամանակից քսան տարի առաջ էր ընկել։ -
2:02 - 2:08Ալիքային մասնիկների երկակիությունը
կոչված էր դառնալու քվանտային -
2:08 - 2:11հեղափոխության հիմնաքարը։Երկու ամիս անց,
մայիսին, Էյնշտեյնը հրապարակեց -
2:11 - 2:17երկրորդ աշխատանքը, այս անգամ դարեր
շարունակ արծարծվող հարցի շուրջ՝ -
2:17 - 2:20արդյոք գոյություն ունե՞ն ատոմները,
թե՝ ոչ։Թեև որոշ տեսություններ -
2:20 - 2:24հիմնված էին անտեսանելի ատոմների
գաղափարի վրա, ականավոր մի շարք -
2:24 - 2:27գիտնականներ շարունակում էին համարել,
որ դրանք կարող -
2:27 - 2:29են լինել օգտակար մասնիկներ,
այլ ոչ՝ իրական -
2:29 - 2:31ֆիզիկական օբյեկտներ:Սակայն
Էյնշտեյնը -
2:31 - 2:35օգտագործեց մի հանճարեղ փաստարկ՝ ցույց
տալով, թե ինչպես կարելի է միլիոնավոր -
2:35 - 2:37անտեսանելի ատոմների բախման միջոցով
-
2:37 - 2:40ճշգրիտ կանխատեսել փոքրիկ մասնիկների
պահվածքը, որոնք անկանոն շարժվում են -
2:40 - 2:43հեղուկի մեջ, և որը հայտնի է որպես
Բրաունյան շարժում։Փորձարկու -
2:43 - 2:47մները շուտով հաստատեցին Էյնշտեյնի
մոդելը,և ատոմային թերահավատները հանձնվեցին -
2:47 - 2:50Երրորդ աշխատությունը
հրապարակվեց հունիսին: -
2:50 - 2:51Երկար ժամանակ
-
2:51 - 2:53Էինշտեյնին մտահոգում էր
ֆիզիկայի երկու հիմնական -
2:53 - 2:56սկզբունքների անհամապատասխանությունը:
-
2:56 - 2:59Գալիլեի հարաբերականության սկզբունքը
-
2:59 - 3:01հաստատում է, որ բացարձակ շարժումը
-
3:01 - 3:04սահմանել հնարավոր չէ:
-
3:04 - 3:07Միևնույն ժամանակ, էլեկտրամագնիսական
տեսությունը, որը ևս -
3:07 - 3:10ապացուցված է պնդում է, որ բացարձակ
շարժում գոյություն ունի: -
3:10 - 3:13Հակասությունը և այն լուծելու
անկարողության պատճառով Էյնշտեյնը, -
3:13 - 3:18իր խոսքերով, հոգեկան
լարվածության վիճակում էր: -
3:18 - 3:19Բայց մի օր, մայիսին,
-
3:19 - 3:22երբ նա այդ առեղծվածը քննարկում էր
իր ընկերոջ՝ Միշել Բեսոյի հետ, -
3:22 - 3:24անորոշության ամպերը վերջապես ցրվեցին:
-
3:24 - 3:27Էյնշտեյնը հասկացավ, որ հակասությունը
կարող է լուծվել, եթե -
3:27 - 3:30լույսի արագությունը մնա անփոփոխ,
անկախ ծագման աղբյուրից, -
3:30 - 3:32մինչ ժամանակը և տարածությունը
-
3:32 - 3:36հարաբերական լինեն դիտորդի համար:
Էյնշտեյնին ընդամենը մի քանի -
3:36 - 3:39շաբաթ էր հարկավոր մանրամասները
պարզելու և տեսությունը ձևավորելու -
3:39 - 3:44համար, որը հայտնի է որպես
հատուկ հարաբերականություն: -
3:44 - 3:47Տեսությունը ոչ միայն կոտրեց իրականության
մասին նախորդ պատկերացումը, -
3:47 - 3:49այլ ճանապարհ հարթեց տեխնոլոգիայի համար,
-
3:49 - 3:51սկսած մասնիկների արագացուցիչներից մինչև
-
3:51 - 3:54գլոբալ նավիգացիոն համակարգ (GPS):
-
3:54 - 3:56Կարելի է կարծել, որ դա բավական էր,
բայց -
3:56 - 3:57սեպտեմբերին հայտնվեց
-
3:57 - 4:02աշխատությունը, որը լրացնում էր
հատուկ հարաբերականության տեսությունը: -
4:02 - 4:05Էյնշտեյնը մի փոքր էլ մտածեց
իր տեսության մասին -
4:05 - 4:09և հասկացավ, որ այն նաև ենթադրում է,
որ զանգվածը և էներգիան, -
4:09 - 4:12որոնցից մեկը միանշանակ պինդ է,
իսկ մյուսը, ենթադրաբար՝ -
4:12 - 4:15եթերային, ըստ էության, համարժեք են:
-
4:15 - 4:19Եվ դրանց փոխհարաբերությունները
պիտի դառնային ամենահայտնի -
4:19 - 4:22և նշանակալի հավասարումը պատմության մեջ.
-
4:22 - 4:25E = mc ^ 2:
-
4:25 - 4:30Էյնշտեյնը դեռ մոտ տասնհինգ տարի
չէր դառնալու աշխարհահռչակ, -
4:30 - 4:35քանի դեռ 1919-ին չէր հաստատվել
հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ -
4:35 - 4:39չափելով աստղային լույսի շեղումը
արևային խավարման ընթացքում։ -
4:39 - 4:41Մամուլը նրան հանրահայտ դարձրեց:
-
4:41 - 4:45Բայց նույնիսկ եթե նա վերադառնար
արտոնագրային գրասենյակ -
4:45 - 4:48և ոչինչ էլ չգրեր 1905-ից հետո, ապա իր
աստղային տարում գրված -
4:48 - 4:50այդ չորս աշխատությունները
-
4:50 - 4:56կմնային որպես անսպասելի
հանճարի կողմից սահմանված ոսկե ստանդարտը։
- Title:
- Էյնշտեյնի հրաշք տարին `Լարի Լագերստրոմ
- Speaker:
- Լարի Լագերստրոմ
- Description:
-
Տես ամբողջական տեսանյութը այստեղ: http://ed.ted.com/lessons/einstein-s-miracle-year-larry-lagerstrom
1905 թ. սկզբին Ալբերտ Էյնշտեյնը, ձախողված գիտնականի համբավ ուներ: Սակայն հաջորդ տասներկու ամիսների ընթացքում նա հրապարակելու էր չորս արտակարգ աշխատություն տարբեր թեմաներով, որոնք կոչված էին արմատապես փոխելու մեր աշխարհընկալումը:
Լարի Լագերստրոմը ներկայացնում է այս չորս արտակարգ աշխատությունները:
Հոդվածը պատրաստված է Լարի Լագերստրոմի կողմից, անիմացիան կատարված է Օքսբոու Քրիէյթիվի կողմից:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:16
![]() |
Emma Dovlatyan approved Armenian subtitles for Einstein's miracle year | |
![]() |
Emma Dovlatyan edited Armenian subtitles for Einstein's miracle year | |
![]() |
Sona Martirossian accepted Armenian subtitles for Einstein's miracle year | |
![]() |
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year | |
![]() |
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year | |
![]() |
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year | |
![]() |
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year | |
![]() |
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year |