Ձեր առցանց կյանքը մշտական է դաջվածքների նման
-
0:02 - 0:03Եկե՛ք դիտարկենք
-
0:03 - 0:05չորս թեմաներ, որոնք սերտորեն կապված են.
-
0:05 - 0:10մեծածավալ տվյալներ, դաջվածքներ, անմահություն և հույներ:
-
0:10 - 0:11Լա՞վ:
-
0:11 - 0:14Դաջվածքների առանձնահատկությունն այն է,
-
0:14 - 0:18որ նրանք խոսում են առանց բառերի:
-
0:18 - 0:22[Գեղեցիկ]
-
0:22 - 0:24[Խորհրդավոր]
-
0:24 - 0:28Կարիք չկա շատ բան ասելու:
-
0:28 - 0:31[Հավատարմություն]
-
0:31 - 0:36[Շատ անձնական]
-
0:36 - 0:38[Լուրջ սխալներ]
-
0:38 - 0:41(Ծիծաղ)
-
0:42 - 0:46Դաջվածքները շատ պատմություններ են պատմում:
-
0:46 - 0:48Մի անհամեստ հարց ունեմ բոլորիդ.
-
0:48 - 0:51«Ձեզանից քանի՞սն ունեն դաջվածքներ»:
-
0:51 - 0:53Մի քանիսը, բայց ոչ շատերը:
-
0:53 - 0:56Իսկ ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ Facebook, Google, Twitter, LinkedIn,
-
0:56 - 0:59բջջային հեռախոսները, GPS, Foursquare, Yelp, Travel Advisor,
-
0:59 - 1:01այն ամենը ինչից օգտվում եք ամեն օր,
-
1:01 - 1:04էլեկտրոնային դաջվածքներ են:
-
1:04 - 1:05Եվ ի՞նչ կլինի, եթե նրանք հայտնեն ձեր մասին այնքան շատ ինֆորմացիա,
-
1:05 - 1:10որքան ցանկացած դաջվածք կարող է հայտնել:
-
1:10 - 1:13Այնպես է ստացվել, որ վերջին մի քանի տասնամյակներում
-
1:13 - 1:16դուք արժանանում եք նույնչափ ուշադրության, որքան պետության նախագահը
-
1:16 - 1:18կամ հանրաճանաչ աստղը,
-
1:18 - 1:21ամեն օր այն մարդկանց կողմից,
-
1:21 - 1:24ովքեր թվիթում են, գրում են բլոգներ, կարդում են ձեր գրառումները,
-
1:24 - 1:28հետևում ձեր վարկանիշին և այն ամենին, ինչ անում եք ինքներդ ձեզ հետ:
-
1:28 - 1:33Էլեկտրոնային դաջվածքները նույնպես խոսում են:
-
1:33 - 1:35Մինչ մտածում եք հետևանքների մասին,
-
1:35 - 1:38ավելի ու ավելի բարդ է դառնում թաքնվել այդ ամենից, ինչին զուգահեռ,
-
1:38 - 1:41էլեկտրոնային դաջվածքներից բացի,
-
1:41 - 1:45աստիճանաբար ավելի են զարգանում դեմքերի ճանաչման ծառայությունները:
-
1:45 - 1:49Բավական է միայն լուսանկարել iPhone-ով և կարելի է ստանալ բոլորի անունները,
-
1:49 - 1:53չնայած երբեմն նաև սխալներ են հանդիպում: (Ծիծաղ)
-
1:53 - 1:56Սա նշանակում է, որ կարելի է լուսանկարել
-
1:56 - 2:00բարում կանգնած, ասենք, այս մարդուն,
-
2:00 - 2:03ստանալ նրա անունը և ներբեռնել նրա բոլոր տվյալները
-
2:03 - 2:07առանց բառ ասելու կամ որևէ մեկի հետ խոսելու,
-
2:07 - 2:08քանի որ այսօր բոլորս էլ
-
2:08 - 2:12ամբողջովին ծածկված ենք էլեկտրոնային դաջվածքներով:
-
2:12 - 2:15Կան ընկերություններ, ինչպես face.com-ը, որոնց առցանց արխիվը պարունակում է
-
2:15 - 2:1818 միլիարդ մարդու դեմքեր:
-
2:18 - 2:20Ահա թե ինչ պատահեց այս ընկերությանը:
-
2:20 - 2:23[Ընկերությունը վաճառվել է Ֆեյսբուքին, հունիսի 18-ին, 2012թ...]
-
2:23 - 2:25Կան նաև այսպիսի ընկերություններ, որոնք տեսախցիկներ են տեղադրում,
-
2:25 - 2:28սա որևէ կապ չունի Ֆեյսբուքի հետ,
-
2:28 - 2:30նրանք լուսանկարում են ձեզ, կապում սոցցանցերում առկա տվյալների հետ
-
2:30 - 2:32և պարզում, որ դուք իսկապես սիրում եք սև զգեստ կրել,
-
2:32 - 2:35և մի օր, միգուցե, խանութի աշխատակիցը մոտենա և ասի.
-
2:35 - 2:37«Լսե՛ք, մենք հինգ սև զգեստ ունենք.
-
2:37 - 2:40դուք հիանալի տեսք կունենաք»:
-
2:40 - 2:42Իսկ եթե Էնդին սխալվո՞ւմ է:
-
2:42 - 2:43Ահա Էնդիի տեսությունը.
-
2:43 - 2:45[Ապագայում մեզանից յուրաքանչյուրը 15 րոպեով ամբողջ աշխարհում հայտնի կդառնա]:
-
2:45 - 2:46Իսկ եթե հակառակը լինի՞:
-
2:46 - 2:51Ի՞նչ կլինի, եթե ապագայում յուրաքանչյուրը կարողանա անհայտ մնալ ընդամենը 15 րոպե: (Ծիծաղ)
-
2:51 - 2:54Էլեկտրոնային դաջվածքների շնորհիվ,
-
2:54 - 2:59միգուցե, բոլորս շատ մոտ ենք կանգնած անմահությանը,
-
2:59 - 3:00քանի որ այս դաջվածքները կապրեն շատ ավելի երկար,
-
3:00 - 3:03քան մեր մարմինները:
-
3:03 - 3:05Եթե այս ամենը ճիշտ է, ուրեմն արժե
-
3:05 - 3:08չորս դաս քաղել հույներից
-
3:08 - 3:12և մեկը Լատինական Ամերիկայից:
-
3:12 - 3:14Ինչո՞ւ հույներից:
-
3:14 - 3:15Հույներն են սկսել մտածել, թե ինչ կպատահի,
-
3:15 - 3:20եթե աստվածները, մարդիկ և անմահությունը երկար ժամանակ համատեղ ապրեն:
-
3:20 - 3:23Այսպիսով, դաս 1-ին. Սիզիփոս:
-
3:23 - 3:26Հիշո՞ւմ եք նրան: Նա սարսափելի արարք էր գործել և դատապարտվել էր
-
3:26 - 3:28հավերժ սարն ի վեր գլորել մի քար,
-
3:28 - 3:30որն անընդհատ ցած էր գլորվում,
-
3:30 - 3:33Դա մի փոքր նման է ձեր հեղինակությանը:
-
3:33 - 3:34Հենց ստանաք այդ էլեկտրոնային դաջվածքը,
-
3:34 - 3:37կսկսեք անընդմեջ վեր ու վար գլորվել,
-
3:37 - 3:39ուստի նման դեպքերում
-
3:39 - 3:43զգո՛ւյշ եղեք ցանցում որևէ հրապարակում անելիս:
-
3:43 - 3:46Առասպել 2-րդ. Օրփեոս՝ հիանալի երիտասարդ,
-
3:46 - 3:50հաճելի անձնավորություն, խնջույքների սիրահար, հիանալի երգիչ,
-
3:50 - 3:53կորցնում է իր սիրելիին, կախարդական քնարի հնչյուններով հասնում է անդրաշխարհ,
-
3:53 - 3:55միակ մարդն է, որ կախարդանքով հասել է այնտեղ,
-
3:55 - 3:58կախարդում է անդրաշխարհի աստվածներին,
-
3:58 - 4:01նրանք ազատում են նրա սիրեցյալին մեկ պայմանով.
-
4:01 - 4:04նա չպետք է նայի աղջկա դեմքին մինչև դուրս չգան այնտեղից:
-
4:04 - 4:06Եվ նա քայլում է, քայլում ու քայլում,
-
4:06 - 4:10բայց չի դիմանում: Նա նայում է աղջկան և առհավետ կորցնում է նրան:
-
4:10 - 4:13Երբ ինֆորմացիան այսքան հասանելի է ցանցում, ավելի լավ է
-
4:13 - 4:19չխորանալ ձեր սիրած մարդկանց անցյալի մեջ:
-
4:19 - 4:21Դաս 3-րդ. Ատլանտան՝
-
4:21 - 4:26լավագույն վազորդուհին, մարտահրավեր էր նետում բոլորին:
-
4:26 - 4:28Ով հաղթեր, կամուսնանար նրա հետ:
-
4:28 - 4:31Ով պարտվեր, կմահանար:
-
4:31 - 4:33Ինչպե՞ս Հիպպոմենեսը հաղթեց նրան:
-
4:33 - 4:35Տղան ուներ զարմանալի ոսկե փոքրիկ խնձորներ,
-
4:35 - 4:38աղջիկը առաջ էր անցնում, տղան գլորում էր խնձորներից մեկը նրա ոտքերի տակ:
-
4:38 - 4:40Երբ աղջիկն առաջ էր անցնում, տղան նետում էր խնձորները:
-
4:40 - 4:44Տղան շարունակ խանգարում էր աղջկան: Ի վերջո, տղան հաղթում է մրցավազքը:
-
4:44 - 4:48Հիշե՛ք նպատակի մասին, երբ ամեն անգամ փոքրիկ ոսկե խնձորները
-
4:48 - 4:50հասնում են ձեզ և դուք ուզում եք հրապարակել
-
4:50 - 4:54կամ թվիթել դրանց մասին կամ գիշերը նամակ ուղարկել:
-
4:54 - 4:57Եվ, իհարկե, Նարցիսը:
-
4:57 - 5:01Ներկաներից ոչ մեկը երբևէ չի առնչվել կամ ծանոթ եղել Նարցիսի հետ:
-
5:01 - 5:03(Ծիծաղ)
-
5:03 - 5:06Նարցիսի հետ կապված հիշե՛ք,
-
5:06 - 5:10որ ավելի լավ է չսիրահարվել սեփական արտացոլանքին:
-
5:10 - 5:11Վերջին դասը՝ Լատինական Ամերիկայից:
-
5:11 - 5:14Սա հայտնի բանաստեղծ Խորխե Լուիս Բորխեսն է:
-
5:14 - 5:15Երբ նրան սպառնում էին
-
5:15 - 5:18Արգենտինայի ռազմական վարչության ավազակները,
-
5:18 - 5:20նա ասում է. «Դե լավ, վե՛րջ տվեք,
-
5:20 - 5:24ուրիշ ինչո՞վ կարող եք ինձ սպառնալ մահվանից բացի»:
-
5:24 - 5:27Հետաքրքիր և ինքնատիպ կլինի
-
5:27 - 5:30սպառնալ որևէ մեկին անմահությամբ:
-
5:30 - 5:32Անշուշտ, այսօր բոլորս էլ կանգնած ենք
-
5:32 - 5:36այդ սպառնալիքի առաջ էլեկտրոնային դաջվածքների պատճառով:
-
5:36 - 5:37Շնորհակալություն:
-
5:37 - 5:40(Ծափահարություններ)
- Title:
- Ձեր առցանց կյանքը մշտական է դաջվածքների նման
- Speaker:
- Խուան Էնրիքեզ
- Description:
-
Ի՞նչ կլինի, եթե Էնդի Ուարհոլը սխալվում է, և 15 րոպե հայտնի լինելու փոխարեն, մենք ընդամենը այդքան ժամանակ կարող ենք անհայտ մնալ: Այս կարճ ելույթում Խուան Էնրիքեզը քննարկում է թվային աշխարհի զարմանալի ու հավերժական ազդեցությունը մեր անձնական կյանքի վրա: Անդրադառնալով հին հույներին՝ նա խորհուրդներ է տալիս, թե ինչպես վարվել «թվային դաջվածքների» հետ:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:57
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Your online life, permanent as a tattoo | |
![]() |
Arevik Karian accepted Armenian subtitles for Your online life, permanent as a tattoo | |
![]() |
Arevik Karian edited Armenian subtitles for Your online life, permanent as a tattoo | |
![]() |
Arevik Karian edited Armenian subtitles for Your online life, permanent as a tattoo | |
![]() |
Siranush Seyranyan edited Armenian subtitles for Your online life, permanent as a tattoo | |
![]() |
Siranush Seyranyan edited Armenian subtitles for Your online life, permanent as a tattoo |