Վիլիամ Կամկվամբա` Ինչպես ես որսացի քամուն
-
0:00 - 0:03Շնորհակալ եմ:
-
0:03 - 0:07Երկու տարի առաջ ես կանգնած էի TED-ի բեմում, Տանզանյայում՝ Արուշայում:
-
0:07 - 0:12Ես շատ հակիրճ ներկայացրեցի իմ հայտնագործություններից մեկը
-
0:12 - 0:16Դա մի պարզ մեխանիզմ էր, որը ամբողջությամբ փոխեց իմ կյանքը:
-
0:16 - 0:18Դրանից առաջ
-
0:18 - 0:21երբեք Մալավիի տնից հեռու չէի գնացել
-
0:21 - 0:24.
-
0:24 - 0:26Երբեք համակարգիչ չէի օգտագործել:
-
0:26 - 0:30Դրանից առաջ երբեք ինտերնետ չէի տեսել:
-
0:30 - 0:35Այդ օրը TED-ի բեմի վրա ես անչափ հուզված էի:
-
0:35 - 0:39Ես հուզմունքից մոռացա անգլերեն բոլոր բառերը,
-
0:39 - 0:41Ես քիչ էր մնում հետ տայի։
-
0:41 - 0:45/Ծիծաղ/
-
0:45 - 0:49Ես նախկինում երբեք այդքան "ազունգիներով" շրջապատված չէի եղել
-
0:49 - 0:51/սպիտակ մարդկանցով/
-
0:51 - 0:54/Ծիծաղ/
-
0:54 - 0:57Մի պատմություն կա, որ երևի այն ժամանակ չպատմեի:
-
0:57 - 1:00Բայց հիմա ուրիշ է: Ես ինձ հիմա լավ եմ զգում:
-
1:00 - 1:03Այսօր մեծ սիրով կպատմեմ ձեզ այդ պատմությունը:
-
1:03 - 1:05Իմ ընտանիքում մենք 7 երեխա ենք:
-
1:05 - 1:09Բոլորը աղջիկներ են, բացի ինձանից:
-
1:09 - 1:14Սա ես եմ իմ հայրիկի հետ, երբ ես փոքր երեխա էի:
-
1:14 - 1:17Մինչև գիտության հրաշքները բացահայտելը
-
1:17 - 1:19ես մի հասարակ հողագործ էի,
-
1:19 - 1:22աղքատ հողագործների երկրում:
-
1:22 - 1:26Ինչպես մնացած բոլորը, մենք էլ եգիպտացորեն էինք աճեցնում:
-
1:26 - 1:31Բայց մի տարի մեր վիճակը իսկապես վատացավ:
-
1:31 - 1:362001-ին մեք իսկական սովի մատնվեցինք:
-
1:36 - 1:43Ընդամենը 5 ամսվա ընթացքում բոլոր մալավիացիները մահվան շեմին էին կանգնել:
-
1:43 - 1:47Իմ ընտանիքը օրվա ընթացքում միայն մի անգամ էր ուտում, երեկոյան:
-
1:47 - 1:51Յուրաքանչյուրիս ընդամենը երեք կտոր նսիմա էր հասնում:
-
1:51 - 1:53Ուտելիքը անցնում էր մեր աչքերի առաջ:
-
1:53 - 1:57Մի օր էլ պարզվեց, որ մենք այլևս ուտելու ոչինչ չունեինք:
-
1:57 - 2:00Մալավիում միջնակարգ դպրոց հաճախելու համար
-
2:00 - 2:02դու պետք է վճարես:
-
2:02 - 2:08Սովի պատճառով ես ստիպված դուրս մնացի դպրոցից:
-
2:08 - 2:10Մի օր էլ ես նայեցի հորս,
-
2:10 - 2:12նայեցի այս չորացած դաշտերին
-
2:12 - 2:16սա այն ապագան է, որ չկարողացա ընդունել։
-
2:16 - 2:20Ես շատ ուրախ էի միջնակարգ դպրոցում սովորելու համար:
-
2:20 - 2:25Այնպես որ որոշեցի ամեն ինչ անել
-
2:25 - 2:27կրթություն ստանալու համար։
-
2:27 - 2:29Ու գնացի գրադարան:
-
2:29 - 2:33Ես գրքեր էի կարդում, գիտական գրքեր, հատկապես ֆիզիկայի վերաբերյալ:
-
2:33 - 2:35Ես անգլերեն այնքան էլ լավ չէի կարդում:
-
2:35 - 2:38Ստիպված օգտագործում էի սխեմաներ ու նկարներ,
-
2:38 - 2:43որպեսզի գուշակեմ բառերը:
-
2:43 - 2:47Մի գրքից ես հատկապես շատ բան սովորեցի:
-
2:47 - 2:53Այն ասում էր, որ հողմաղացը կարող է ջուր մղել և էլեկտրաէներգիա արտադրել:
-
2:53 - 2:56Ջուրը դա նշանակում էր ոռոգման հնարավորություն,
-
2:56 - 2:58որը սովից փրկվելու լավագույն տարբերակն էր մեր համար՝
-
2:58 - 3:02այն ինչի միջով մենք անցնում էինք այդ ժամանակ։
-
3:02 - 3:06Ես որոշեցի, որ իմ հողմաղացն եմ պատրաստելու:
-
3:06 - 3:09Բայց ես այն պատրաստելու համար նյութեր չունեի:
-
3:09 - 3:11Ես էլ գնացի աղբանոց,
-
3:11 - 3:14որտեղ էլ գտա այն պարագաները, որոնցից հնարավոր էր հողմաղացը պատրաստել:
-
3:14 - 3:18Շատերը, այդ թվում նաև իմ մայրը,
-
3:18 - 3:20ասացին, որ ես խելագար եմ։
-
3:20 - 3:22/Ծիծաղ/
-
3:22 - 3:24Ես տրակտորի դռներ գտա,
-
3:24 - 3:26ամորտիզատոր, խողովակներ:
-
3:26 - 3:29Օգտագործելով հեծանիվի կմաղքը
-
3:29 - 3:33և հեծանիվի հին դինամոն /ակումլիատորի սնուցող մաս/՝
-
3:33 - 3:35ես պատրաստեցի իմ մեխանիզմը:
-
3:35 - 3:38Այն սկզբում մի լույս էր տալիս,
-
3:38 - 3:41հետո 4 լույս:
-
3:41 - 3:46Հետո էլ միացուցիչ պատրաստեցի ու նաև անջատիչ,
-
3:46 - 3:50լույսի առաջին վարձավճարի չափը տեսնելուց հետո:
-
3:50 - 3:54Իմ պատրաստած մեկ այլ մեխանիզմը ջուր էր դուրս մղում:
-
3:54 - 3:57ոռոգման համար։
-
3:57 - 4:00Իմ տան մոտ մարդկանց հերթեր էին առաջանում
-
4:00 - 4:02/Ծիծաղ/
-
4:02 - 4:04որպեսզի ես լիցքավորեի նրանց հեռախոսները:
-
4:04 - 4:08/Ծափահարություններ/:
-
4:08 - 4:10Ես նրանցից պրծում չունեի:
-
4:10 - 4:12/Ծիծաղ/
-
4:12 - 4:15Հետո եկան լրագրողները,
-
4:15 - 4:17իսկ հետո բլոգերները,
-
4:17 - 4:22որոնցից հետո էլ ինձ զանգահարեցին TED-ից:
-
4:22 - 4:24Նախկնիում ես երբեք ինքնաթիռ չէի նստել,
-
4:24 - 4:27հյուրանոցում երբեք չէի քնել
-
4:27 - 4:31Եվ այն օրը Արուշայում
-
4:31 - 4:34անգլերեն բառերը մտքիցս թռան
-
4:34 - 4:37ու ես միայն կարողացա ասել.
-
4:37 - 4:41<<Ես փորձեցի և ինձ մոտ ստացվեց>>
-
4:41 - 4:43Այսպիսով, ես ուզում եմ մի բան ասել,
-
4:43 - 4:46բոլոր ինձ նման
-
4:46 - 4:49աֆրիկացիներին ու աղքատներին,
-
4:49 - 4:53որոնք երազանքներ ունեն, բայց հույս չունեն դրանք իրականացնելու համար.
-
4:53 - 4:55Աստված պահապան ձեզ:
-
4:55 - 4:59Միգուցե օրերից մի օր դուք տեսնեք այս տեսանյութը ինտեներտում:
-
4:59 - 5:04Ես ձեզ ասում եմ. հավատացեք ձեր ուժերին և ինքներդ ձեզ:
-
5:04 - 5:06Ինչ էլ պատահի, մի հիասթափվեք:
-
5:06 - 5:08Շնորհակալություն:
-
5:08 - 5:38Ծափահարություներ
- Title:
- Վիլիամ Կամկվամբա` Ինչպես ես որսացի քամուն
- Speaker:
- William Kamkwamba
- Description:
-
Տասնչորս տարեկանում, աղքատության ու սովի պայմաններում այս մալավիացի տղան հողմաղաց է կառուցում, իր ընտանիքը էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Այսօր, քսաներկու տարեկանում,Վիլիամ Կամկվամբան, որը հրավիրվել էր TED արդեն երկրորդ անգամ, իր սեփական բառերով պատմում է իր կյանքը փոխած հայտնագործությունների մասին:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:39