Պրանավ Միստրի՝ «Վեցերորդ զգայարան» տեխնոլոգիայի ապշեցնող պոտենցիալը
-
0:00 - 0:02Մենք մեծացել ենք
-
0:02 - 0:05շրջապատված լինելով տարբեր ֆիզիկական առարկաներով:
-
0:05 - 0:07Ամեն օր
-
0:07 - 0:09մենք օգտագործում ենք հազարավոր իրեր
-
0:09 - 0:12ի տարբերություն մեր համակարգչային սարքերի մեծամասնության,
-
0:12 - 0:15այս առարկաների օգտագործումը ավելի հաճելի է:
-
0:15 - 0:18Երբ խոսում ես մի առարկայի մասին,
-
0:18 - 0:21մտքին ինքնաբերաբար գալիս է մի այլ բան, որ կապված է դրա հետ,
-
0:21 - 0:23և դա ժեստերն են,
-
0:23 - 0:25որոնց միջոցով մենք փոխազդում ենք այդ առարկաների հետ
-
0:25 - 0:28և կիրառում դրանք առօրյա կյանքում:
-
0:28 - 0:31Մենք օգտագործում ենք ժեստեր ոչ միայն առարկաների հետ առընչվելիս,
-
0:31 - 0:33այլ նաև միմյանց հետ շփվելիս:
-
0:33 - 0:36«Նամաստե»-ի ժեստը համարվում է հարգանքի նշան ուրիշի նկատմամբ,
-
0:36 - 0:37կամ օրինակ՝
-
0:37 - 0:39Հնդկաստանում ամեն երեխա գիտի,
-
0:39 - 0:41որ կրիկետում սա «չորսն» է :
-
0:41 - 0:44Այս ամենը դարձել է մեր առօրյա կյանքի մասը:
-
0:44 - 0:46Այսպես, ինձ սկսեց հետաքրքրել,
-
0:46 - 0:48թե հենց սկզբից ինչպես...
-
0:48 - 0:50ի՞նչպես մեր գիտելիքները
-
0:50 - 0:52առօրյա առարկաների և ժեստերի մասին
-
0:52 - 0:54և նրանց օգտագործման միջոցները
-
0:54 - 0:57կարող են կիրառվել թվային աշխարհի հետ փոխազդեցության ժամանակ:
-
0:57 - 1:00Ինչո՞ւ ստեղնաշարի և մկնիկի փոխարեն
-
1:00 - 1:03ես չօգտագործեմ իմ համակարգիչը,
-
1:03 - 1:06այնպես, ինչպես ես ներգործում եմ ֆիզիկական աշխարհի հետ:
-
1:06 - 1:09Այսպիսով, 8 տարի առաջ ես սկսեցի հետազոտել սա,
-
1:09 - 1:12և ամեն ինչ սկսվեց իմ սեղանի վրա գտնվող մկնիկից:
-
1:12 - 1:15Իմ համակարգչի համար օգտագործելու փոխարեն
-
1:15 - 1:18ես պարզապես քանդեցի այն:
-
1:18 - 1:20Ձեզանից շատերը երևի տեղյակ կլինեն, որ այն ժամանակ
-
1:20 - 1:22մկնիկները դեռ գնդիկավոր էին
-
1:22 - 1:24և ունեին երկու պտուտակ,
-
1:24 - 1:27որոնք համակարգչին փոխանցում էին տեղեկություն գնդիկի շարժման մասին
-
1:27 - 1:29և համապատասխանորեն՝ մկնիկի շարժման մասին:
-
1:29 - 1:32Այսպիսով, ինձ հետաքրքրեցին այդ երկու պտուտակները։
-
1:32 - 1:35Բայց ինձ հարկավոր էին ավելի շատ պտուտակներ, և ես վերցրեցի մեկ ուրիշ մկնիկ իմ ընկերոջից
-
1:35 - 1:37ու այդպես էլ ետ չվերադարձրեցի այն:
-
1:37 - 1:39Հիմա ունեի արդեն չորս պտուտակ:
-
1:39 - 1:42Հետաքրքիրն այն է, թե ինչպես ես կիրառեցի այդ պտուտակները՝
-
1:42 - 1:45պարզապես հանեցի դրանք մկնիկներից
-
1:45 - 1:47և շարեցի մի գծով:
-
1:47 - 1:50Նրանք ունեին տարբեր զսպանակներ և հանգույցներ:
-
1:50 - 1:53Արդյունքում ես ստացա մի սարք,
-
1:53 - 1:57որը կարողանում էր զգալ շարժումները
-
1:57 - 1:59և արժեր ընդամենը 2 դոլար:
-
1:59 - 2:02Այսպիսով, այն բոլոր շարժումները, որ ես անում էի ֆիզիկական աշխարհում
-
2:02 - 2:05կրկնօրինակվում էին թվային աշխարհում՝
-
2:05 - 2:08ունենալով միայն այդ փոքր սարքը ձեռքի տակ, որը ես պատրաստեցի 8 տարի առաջ,
-
2:08 - 2:102000 թվականին։
-
2:10 - 2:12Քանի որ ես հետաքրքրված էի նրանում, թե ինչպես միացնեմ այդ երկու աշխարհները,
-
2:12 - 2:14մտքիս եկան գրառումների համար օգտագործվող կպչուն թղթերը։
-
2:14 - 2:17Ես մտածեցի. «Ինչո՞ւ չմիացնեմ
-
2:17 - 2:19կպչուն թղթի սովորական մակերեսը
-
2:19 - 2:21թվային աշխարհի հետ»։
-
2:21 - 2:23Մայրիկիս ուղղված հաղորդագրությունը
-
2:23 - 2:24այս թղթի վրա
-
2:24 - 2:26կարելի էր ուղարկել SMS-ի միջոցով,
-
2:26 - 2:28կամ հանդիպման մասին հիշեցումը` հեռախոսի մեջ
-
2:28 - 2:30ավտոմատ կարող է գրանցվել իմ թվային օրացույցի մեջ։
-
2:30 - 2:33Ստացվում է թվային օրագիր, որը միշտ քեզ հետ է։
-
2:33 - 2:36Բայց թվային աշխարհում կարելի է նաև ինչ-որ բաներ որոնել,
-
2:36 - 2:38օրինակ, կարող եք անել հարցում, ենթադրենք՝
-
2:38 - 2:40«Ո՞րտեղ է ապրում դոկտոր Սմիթը»,
-
2:40 - 2:42և համակարգը իսկույն կբերի որոնման արդյունքները։
-
2:42 - 2:44Փաստորեն, ստացվում է թղթի վրա կատարվող նույն ելքի ու մուտքի գործընթացը,
-
2:44 - 2:47բայց առանց թղթի առկայության։
-
2:50 - 2:52Մեկ ուրիշ փորձարկման ժամանակ
-
2:52 - 2:55ես մտածում էի ստեղծել մի գրիչ, որը կգրեր եռաչափ տարածության մեջ։
-
2:55 - 2:57Այսպիսով, ես ստեղծեցի այս գրիչը,
-
2:57 - 2:59որը կօգնի դիզայներներին և ճարտարապետներին
-
2:59 - 3:01ոչ միայն մտածել եռաչափ տարածության մեջ,
-
3:01 - 3:03այլ նաև նկարել,
-
3:03 - 3:05ինչը բավականին հեշտացնում է գործընթացը։
-
3:05 - 3:07Հետո ես մտածեցի. «Ի՞նչու չստեղծել Google Maps,
-
3:07 - 3:09բայց ֆիզիկական աշխարհում»։
-
3:09 - 3:12Որևէ բան գտնելու համար բանալիային բառեր տպելու փոխարեն
-
3:12 - 3:14ես տեղադրում եմ իրերը այս մակերեսին։
-
3:14 - 3:17Եթե տեղադրեմ ավիատոմսը, ապա այն ցույց կտա, թե որտեղ է իմ թռիչքի նստեցումը։
-
3:17 - 3:20Սուրճի բաժակը ցույց կտա, թե որտեղից կարելի է գնել սուրճ,
-
3:20 - 3:22կամ որտեղ է գտնվում աղբամանը։
-
3:22 - 3:25Այս բոլորը եղել են իմ առաջին քայլերը, քանի որ
-
3:25 - 3:28ես ցանկանում էի պարզապես միավորել երկու աշխարհները։
-
3:29 - 3:31Բոլոր այս փորձարկումների մեջ
-
3:31 - 3:33կա մի ընդհանուր բան.
-
3:33 - 3:37ես փորձում էի ֆիզիկական աշխարհը դարձնել թվայինի մի մասնիկը։
-
3:37 - 3:40Ես վերցնում էի որոշակի առարկաների մասեր,
-
3:40 - 3:43կամ որևէ շարժումներ իրական աշխարհից
-
3:43 - 3:46և միացնում դրանք թվային աշխարհին,
-
3:46 - 3:49քանզի նպատակը այն էր, որ համակարգչային ինտերֆեյսները ավելի ինտուիտիվ դառնան։
-
3:49 - 3:51Բայց հետո ես հասկացա, որ մարդկանց
-
3:51 - 3:54այդքան էլ չեն հետաքրքրում համակարգիչները։
-
3:54 - 3:57Մեզ ավելի շատ հետաքրքրում է տեղեկատվությունը։
-
3:57 - 3:59Մենք ցանկանում ենք իմանալ տարբեր բաների մասին,
-
3:59 - 4:01տեղյակ լինել աշխարհում արագ փոփոխող երևույթների մասին։
-
4:01 - 4:06Այսպիսով, անցյալ տարի, ավելի ճիշտ անցյալ տարվա սկզբից,
-
4:06 - 4:09ես սկսեցի մտածել. «Ինչո՞ւ չփոխեմ ուղղությունը դեպի հակառակ կողմ»։
-
4:09 - 4:12Միգուցե. «Ֆիզիկական աշխարհը գունավորել
-
4:12 - 4:17այդ էլեկտրոնային տեղեկատվությամբ` թվային աշխարհի միջոցով»:
-
4:17 - 4:21Պիկսելներն այժմ տեղադրված են այս ուղղանկյուն սարքերի մեջ,
-
4:21 - 4:23որոնք տեղավորվում են գրպանի մեջ։
-
4:23 - 4:26Ինչո՞ւ չազատվել այս սահմաններից
-
4:26 - 4:29և ուղղակի փոխանցել դրանք իմ առօրյա կյանքի իրերին
-
4:29 - 4:31այնպես, որ ես պարտավոր չլինեմ սովորել նոր լեզուներ,
-
4:31 - 4:34որպեսզի կարողանամ աշխատել այս պիկսելների հետ։
-
4:35 - 4:37Այսպիսով, որպեսզի իրականացնեմ իմ այս երազանքը
-
4:37 - 4:40ես մտածում էի մի մեծ պրոյեկտոր տեղադրել գլխիս վրա։
-
4:40 - 4:43Կարծում եմ, սա է պատճառը, որ այն անվանում են գլխավերևի պրոյեկտոր, այդպես չէ՞։
-
4:43 - 4:45Ես հենց այդպես էլ վարվեցի.
-
4:45 - 4:47վերցրեցի իմ հեծանիվի սաղավարտը
-
4:47 - 4:50և պրոյեկտորի համար փոքր անցք արեցի նրա վրա։
-
4:50 - 4:52Եվ այսպես, հիմա ես կարողանում էի
-
4:52 - 4:56հավելել իմ շրջակա միջավայրը թվային տեղեկատվությամբ։
-
4:56 - 4:58Բայց ավելի ուշ
-
4:58 - 5:01ես հասկացա, որ ցանկանում եմ նաև ներգործել այդ թվային պիկսելների հետ։
-
5:01 - 5:03Ես սարքին ավելացրեցի նաև տեսախցիկ,
-
5:03 - 5:05որն աշխատում էր իբրև էլեկտրոնային աչք։
-
5:05 - 5:07Հետո մենք ավելի առաջ գնացինք
-
5:07 - 5:09պատրաստելով սարքի կոկիկ, կախովի տարբերակը,
-
5:09 - 5:12որը շատերիդ ծանոթ է որպես «Վեցերորդ զգայարան» (SixthSense) սարք։
-
5:12 - 5:15Սակայն այս տեխնոլոգիայի մեջ ամենահետաքրքիրը կայանում է նրանում,
-
5:15 - 5:19որ կարող եք տեղափոխել սեփական էլեկտրոնային աշխարհը ձեզ հետ՝
-
5:19 - 5:21ուր էլ, որ գնաք։
-
5:21 - 5:24Դուք կարող եք օգտագործել ցանկացած մակերես, ցանկացած պատ
-
5:24 - 5:26որպես ինտերֆեյս։
-
5:26 - 5:29Տեսախցիկը հետևում է ձեր բոլոր շարժումներին։
-
5:29 - 5:31Ինչ էլ դուք անեք ձեր ձեռքերով՝
-
5:31 - 5:33այն կհասկանա:
-
5:33 - 5:35Եվ, ինչպես տեսնում եք, կան տարբեր գույների նշիչներ,
-
5:35 - 5:38որոնք մենք ամենասկզբում օգտագործում էինք։
-
5:38 - 5:40Դուք կարող եք սկսել նկարել ցանկացած պատի վրա:
-
5:40 - 5:43Կանգնեք պատի առջև և սկսեք նկարել դրա վրա։
-
5:43 - 5:45Բայց այստեղ մենք միայն մեկ մատի չենք հետևում։
-
5:45 - 5:49Դուք ազատ կարող եք օգտագործել ձեր երկու ձեռքերը։
-
5:49 - 5:52Այսպիսով՝ երկու ձեռքերով կարելի է մեծացնել կամ փոքրացնել քարտեզի պատկերը
-
5:52 - 5:54մատների սովորական շարժման միջոցով։
-
5:54 - 5:57Եվ ի՞նչ է անում տեսախցիկը.
-
5:57 - 5:58այն բացի պատկերներ ստանալուց,
-
5:58 - 6:01ճանաչում է դրա եզրագծերն ու գույները,
-
6:01 - 6:04և այլ փոքր ալգորիթմները:
-
6:04 - 6:06Տեխնիկապես այն մի քիչ բարդ է,
-
6:06 - 6:09բայց ընձեռում է ձեզ հնարավորություն ավելի ինտուիտիվ կերպով ստանալ տեղեկատվություն:
-
6:09 - 6:12Բայց ամենից շատ ինձ դուր է գալիս այն, որ սարքը կարող եք օգտագործել ամենուր:
-
6:12 - 6:15Գրպանում տեսախցիկ կրելու փոխարեն,
-
6:15 - 6:18դուք կարող եք անել միայն լուսանկարման շարժումը
-
6:18 - 6:20և ստանալ պատկեր:
-
6:20 - 6:24(Ծափահարություններ)
-
6:24 - 6:25Շնորհակալություն:
-
6:26 - 6:28Այնուհետև գտնել մի պատ, որևէ ազատ տեղում,
-
6:28 - 6:30և սկսել նայել ստացված նկարները:
-
6:30 - 6:32Կամ, «Լավ, ես ցանկանում եմ այս նկարը մի փոքր խմբագրել
-
6:32 - 6:34և հետո ուղարկել ընկերոջս»:
-
6:34 - 6:37Այսպիսով, մենք կանգնած ենք մի ժամանակաշրջանի շեմին,
-
6:37 - 6:40երբ համակարգչային տեխնոլոգիաները կմիանան ֆիզիկական աշխարհին:
-
6:40 - 6:43Եվ, եթե նույնիսկ մոտակայում չկա որևէ հարմար մակերես
-
6:43 - 6:46դուք պարզապես կարող եք օգտագործել ձեր ձեռքի ափը տարրական գործողություններ կատարելու համար:
-
6:46 - 6:48Ահա ես հավաքում եմ հեռախոսի համար ձեռքիս վրա:
-
6:52 - 6:55Տեսախցիկը հասկանում է ոչ միայն ձեռքի շարժումները,
-
6:55 - 6:56այլ նաև այն,
-
6:56 - 6:59թե ինչ առարկաներ եք պահում ձեր ձեռքերում:
-
6:59 - 7:02Եվ ի՞նչ ենք ստանում.
-
7:02 - 7:04այս օրինակում,
-
7:04 - 7:06գրքի կազմը համեմատում ենք
-
7:06 - 7:09հազարավոր կամ միլիոնավոր առցանց գրքերի հետ
-
7:09 - 7:11և պարզում, թե ինչ գիրք է սա:
-
7:11 - 7:12Ունենալով այդ տեղեկությունը,
-
7:12 - 7:14կարող ենք գտնել տարբեր կարծիքներ այդ գրքի վերաբերյալ,
-
7:14 - 7:17կամ նույնիսկ New York Times-ի դրա ձայնային նկարագիրը:
-
7:17 - 7:19Այսպիսով, դուք կարող եք լսել կարծիքների
-
7:19 - 7:21ձայնային տարբերակը:
-
7:21 - 7:23(«քննարկումներ Հարվարդի համալսարանում...»)
-
7:23 - 7:26Սա Օբամայի նախորդ շաբաթվա այցի մասին էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ:
-
7:27 - 7:31(«...և հատկապես ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՄՏԻ-ից երկու արտառոց անձանց..»)
-
7:31 - 7:36Ես դիտում էի Օբամայի ելույթի տեսահոլովակը ուղիղ եթերով դրսում՝ պարզապես թերթի վրա:
-
7:36 - 7:39Թերթի վրա կարող եք դիտել նաև եղանակի տեսությունը:
-
7:39 - 7:42Այլևս հարկ չկա ստուգել այն համակարգչի միջոցով,
-
7:42 - 7:44որպեսզի տեղեկացված լինել, այդպես չէ՞:
-
7:44 - 7:49(Ծափահարություններ)
-
7:49 - 7:52Եթե վերադառնանք ետ, ես կարող եմ օգտագործել իմ ավիատոմսը,
-
7:52 - 7:54որպեսզի պարզեմ, թե ինչքան ժամանակով է հետաձգվում իմ թռիչքը
-
7:54 - 7:56նախատեսված ժամից:
-
7:56 - 7:58Ես կարող եմ այլևս չմիացնել իմ iPhone-ը,
-
7:58 - 8:00որ ստուգել համապատասխան նշանը:
-
8:00 - 8:03Կարծում եմ, այս տեխնոլոգիան կփոխի ոչ միայն մոտեցումը,
-
8:03 - 8:04այո: (Ծիծաղ)
-
8:05 - 8:07Այն կփոխի մարդկանց հետ մեր շփվելու ձևը՝
-
8:07 - 8:09ֆիզիկական աշխարհի հետ մեկտեղ:
-
8:09 - 8:12Զվարճալին այն է, որ գտնվելով Բոստոնի մետրոյում
-
8:12 - 8:15կարող եմ պինգ-պոնգ խաղալ գնացքի հատակի վրա:
-
8:15 - 8:17Լավ է, չէ՞:
-
8:17 - 8:18(Ծիծաղ)
-
8:18 - 8:20Կարծում եմ, սա կարող է սահմանափակվել միայն երևակայության թռիչքով,
-
8:20 - 8:22այն ամենի համար, ինչ կարող եք անել,
-
8:22 - 8:24երբ այսպիսի տեխնոլոգիաները միանան իրական աշխարհի հետ:
-
8:24 - 8:26Բայց շատերդ կառարկեք, որ
-
8:26 - 8:29այս ամենը աշխատում է միայն ֆիզիկական առարկաների հետ:
-
8:29 - 8:32Մենք կատարում ենք բազմաթիվ հաշվապահական և թղթային աշխատանք,
-
8:32 - 8:34և նմանատիպ բաներ: Ի՞նչ կասեք սրա մասին:
-
8:34 - 8:38Շատերդ ոգևորված սպասում եք հաջորդ սերնդի պլանշետային համակարգիչների
-
8:38 - 8:40թողարկմանը շուկայում:
-
8:40 - 8:42Սպասելու փոխարեն
-
8:42 - 8:45ես պարզապես ստեղծեցի իմը՝ օգտագործելով միայն մի կտոր թուղթ:
-
8:45 - 8:47Այստեղ ես միայն հանեցի տեսախցիկը.
-
8:47 - 8:51Բոլոր վեբ-տեսախցիկները պարունակում են խոսափող:
-
8:51 - 8:54Ես հանեցի այն տեսախցիկի միջից
-
8:54 - 8:56և փակցրեցի,
-
8:56 - 8:59կարծես միկրոֆոնը որպես սեղմիչ օգտագործեցի,
-
8:59 - 9:03և ամրացրեցի թղթի վրա, ցանկացած թղթի վրա:
-
9:03 - 9:06Այսպիսով, հպումի ձայնը
-
9:06 - 9:09միանգամից լսվում է, երբ ես դիպչում եմ թղթին:
-
9:09 - 9:13Տեսախցիկը զգայուն է նաև իմ մատների շարժմանը:
-
9:13 - 9:16Իհարկե, դուք կարող եք ֆիլմեր դիտել:
-
9:16 - 9:19(«Բարի օր: Իմ անունը Ռասսել է..
-
9:19 - 9:22(...և ես հանդիսանում եմ սկաուտների անդամ, 54-րդ խմբում»)
-
9:22 - 9:25Եվ դուք, անշուշտ, կարող եք խաղեր խաղալ:
-
9:25 - 9:28(մեքենայի շարժիչի ձայն)
-
9:28 - 9:31Այստեղ, տեսախցիկը հասկանում է, որ դուք թուղթ եք պահում ձեր ձեռքերում
-
9:31 - 9:33և մեքենայի մրցումներ եք խաղում:
-
9:33 - 9:36(Ծափահարություններ)
-
9:37 - 9:39Շատերդ կռահեցիք արդեն, որ հնարավոր է նաև կայքեր դիտել:
-
9:39 - 9:42Այո՛: Դուք կարող եք ցանկացած կայքի դիտել,
-
9:42 - 9:45կամ անել այլ համակարգչային գործողություններ մի կտոր թղթի վրա՝
-
9:45 - 9:46ամենուր, որտեղ ձեզ հարմար է:
-
9:46 - 9:49Բայց առավել հետաքրքիրն այն է, որ
-
9:49 - 9:52որ ես հիմա ցանկանում եմ անել այս ամենը ավելի դինամիկ կերպով:
-
9:52 - 9:55Երբ մոտենում եմ իմ աշխատանքային սեղանին, ես կարող եմ կսմթելով
-
9:55 - 9:57«ետ վերադարձնել» տեղեկատվությունը մոնիտորին
-
9:57 - 10:00և օգտագործել իմ ամբողջական համակարգիչը:
-
10:00 - 10:02(Ծափահարություններ)
-
10:02 - 10:05Եվ ինչո՞ւ միայն համակարգիչը, եթե ամեն ինչ կարելի է թղթի վրա անել։
-
10:05 - 10:08Թղթով աշխատելը պակաս հետաքրքիր չէ։
-
10:08 - 10:10Այստեղ, ես վերցնում եմ փաստաթղթի մի մաս,
-
10:10 - 10:14մյուս տեղից վերցնում եմ երկրորդ մասը
-
10:14 - 10:17և պարզապես խմբագրում եմ տեղեկատվությունը,
-
10:17 - 10:19որը ես ունեմ այստեղ։
-
10:19 - 10:22Այո։ Եվ ես ասում եմ. «Սա շատ լավ է։
-
10:22 - 10:24Հիմա կարող ենք տպել այն»:
-
10:24 - 10:26Հիմա ես ունեմ տպած տարբերակը։
-
10:26 - 10:29Հիմա աշխատանքը դարձել է ավելի ինտուիտիվ, քան այն ինչին սովոր էինք
-
10:29 - 10:3220 տարի առաջ,
-
10:32 - 10:35և ավելին՝ մենք կարողանում ենք միավորել այս երկու աշխարհները։
-
10:35 - 10:38Եվ որպես վերջաբան կուզենայի ասել.
-
10:38 - 10:41կարծում եմ, որ տեղեկատվության ինտեգրումը առօրյա առարկաների հետ
-
10:41 - 10:46կօգնի մեզ ոչ միայն ձերբազատվել թվային աշխարհի առանձնացված լինելուց,
-
10:46 - 10:48կամ այդ երկու աշխարհների տարբերությունից,
-
10:48 - 10:50այլ նաև այն կօգնի մեզ, որոշակի չափով,
-
10:50 - 10:52մնալ մարդկային
-
10:52 - 10:55և լինել ավելի կապված ֆիզիկական աշխարհի հետ։
-
10:58 - 11:01Այն կօգնի մեզ չվերածվել մեքենաների,
-
11:01 - 11:03որոնք նստած են այլ մեքենաների դիմաց։
-
11:03 - 11:06Այսքանը: Շնորհակալ եմ:
-
11:06 - 11:20(Ծափահարություններ)
-
11:20 - 11:21Շնորհակալություն:
-
11:21 - 11:24(Ծափահարություններ)
-
11:24 - 11:25Քրիս Անդերսոն. Պրանավ,
-
11:25 - 11:28առաջին հերթին պետք է ասեմ, որ Դուք հանճար եք:
-
11:28 - 11:31Սա իսկապես անհավատալի է:
-
11:31 - 11:34Ի՞նչ եք անելու այս ամենի հետ: Որևէ ընկերություն ստեղծել պլանավորո՞ւմ եք:
-
11:34 - 11:36Թե՞ կշարունակեք այպիսի հետազոտություններ անել, թ՞ե ինչ...
-
11:36 - 11:38Պրանավ Միստրի. Ներկայումս կան շատ ընկերություններ,
-
11:38 - 11:39որոնք հովանավորում են Media Lab-ը
-
11:39 - 11:42որոնք հետաքրքրված են այս ամենը զարգացնելու այս կամ այն ուղղությամբ։
-
11:42 - 11:44Օրինակ՝ բջջային հեռախոսակապի օպերատորները
-
11:44 - 11:47ցանկանում են օգտվել այս ամենից մի կերպ, իսկ կան Հնդկաստանում ՀԿ-ներ,
-
11:47 - 11:50որոնք մտածում են. «Ինչո՞ւ միայն «Վեցերորդ զգայարան» ունենալ,
-
11:50 - 11:52եթե մենք կարող ենք ստեղծել նաև բացակայող «Հինգերորդ զգայարան»-ը այն մարդկանց համար,
-
11:52 - 11:53ովքեր չեն կարողանում խոսել։
-
11:53 - 11:56Այս տեխնոլոգիան կօգնի նրանց արտահայտվել այլ կերպ,
-
11:56 - 11:57կամ միգուցե այլ համակարգի միջոցով»:
-
11:57 - 12:00Ք.Ա.` Ինչպիսի՞ պլաններ ունեք։ Շարունակելո՞ւ եք մնալ ՄՏԻ-ում,
-
12:00 - 12:01թե՞ կզբաղվեք մի այլ բանով։
-
12:01 - 12:03Պ.Մ.` Ես աշխատում եմ այս տեխնոլոգիան ավելի հասանելի դարձնել մարդկանց համար,
-
12:03 - 12:06այնպես, որ բոլորը կարողանան ունենալ սեփական «SixthSense» սարքը,
-
12:06 - 12:11որովհետև այս տեխնիկական ապահովումը այդքան էլ բարդ չի արտադրել,
-
12:11 - 12:13կամ պատրաստել ինքնուրույն։
-
12:13 - 12:15Մենք կտրամադրենք բաց կոդով ծրագրային ապահովումներ բոլորին
-
12:15 - 12:17միգուցե հենց հաջորդ ամսվանից սկսած:
-
12:17 - 12:19Ք.Ա.` Բաց կոդով ծրագրե՞ր։ Հիանալի է։
-
12:19 - 12:24(Ծափահարություններ)
-
12:24 - 12:27Ք.Ա.` Դուք վերադառնալու՞ եք ետ` Հնդկաստան այս ամենով։
-
12:27 - 12:29Պ.Մ.` Այո՜, այո՜, իհարկե։
-
12:29 - 12:31Ք.Ա.` Իսկ ի՞նչ եք անելու։ Մնալու եք ՄՏԻ-ում։
-
12:31 - 12:33Գնալու եք Հնդկաստա՞ն։ Ի՞նչպես եք կառավարելու Ձեր ժամանակը ապագայում։
-
12:33 - 12:36Պ.Մ.` Այնտեղ շատ էներգիա եմ ստանում։ Շատ եմ սովորում։
-
12:36 - 12:38Այս ամբողջ աշխատանքը, որը դուք տեսնում եք, կատարված է
-
12:38 - 12:40ի շնորհիվ այն ուսուցման, որը ես ստացել եմ Հնդկաստանում։
-
12:40 - 12:43Ի դեպ գնային արժողության մասին.
-
12:43 - 12:45այս համակարգի ինքնարժենքն է ընդամենը $300,
-
12:45 - 12:48ի տարբերություն $20,000-անոց մակերեսային սեղանների, կամ նման բաների։
-
12:48 - 12:51Կամ նույնիսկ համեմատեք այն 2 դոլարանոց մկնիկից պատրաստված սենսորային համակարգը
-
12:51 - 12:54նույնատիպ սարքավորումների հետ, որոնք այն ժամանակ արժեին $5,000։
-
12:54 - 12:58Ես ցուցադրեցի իմ այս սարքավորումը համաժողովի ժամանակ
-
12:58 - 13:00նախագահ Աբդուլ Կալամին,
-
13:00 - 13:03ով հետո ասաց. «Շատ լավ։ Մենք կարող ենք օգտագործել սա Բհաբհայի Միջուկային հետազոտման կենտրոնում
-
13:03 - 13:05մի շարք խնդիրների լուծման համար։»
-
13:05 - 13:08Ես շատ ոգևորված եմ այն փաստով, որ այս տեխնոլոգիան կարող եմ հանրային դարձնել,
-
13:08 - 13:11փոխարենը այն միայն լաբորատոր միջավայրում պահելու։
-
13:11 - 13:15(Ծափահարություններ)
-
13:15 - 13:18Ք.Ա.` հաշվի առնելով այն, թե ինչպիսի մարդիկ ենք մենք TED-ում տեսնում,
-
13:18 - 13:19ես կասեի, որ ներկայումս Դուք հանդիսանում եք աշխարհի
-
13:19 - 13:21լավագույն 2-3 գյուտարարներից մեկը։
-
13:21 - 13:23Մեզ համար պատիվ է Ձեզ տեսնել TED-ում։
-
13:23 - 13:25Շատ շնորհակալություն։
-
13:25 - 13:26Սա ուղղակի հիանալի է։
-
13:26 - 13:30(Ծափահարություններ)
- Title:
- Պրանավ Միստրի՝ «Վեցերորդ զգայարան» տեխնոլոգիայի ապշեցնող պոտենցիալը
- Speaker:
- Pranav Mistry
- Description:
-
TEDIndia-ի ընթացքում Պրանավ Միստրին ցուցադրում է մի քանի գործիքներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կազմակերպել ֆիզիկական աշխարհի հաղորդակցումը թվայինի հետ, ապա ծանոթացնում է իր «Վեցերորդ զգայարան» (SixthSense) սարքի հետ և ցուցադրում է նոր, պատկերացումներից վեր, «թղթյա» դյուրակիր համակարգիչը: Բեմից պատասխանելով հարցերին՝ Միստրին խոստանում է, որ բաց կերպով (open-source) կտարածի տեխնոլոգիայի ծրագրային կոդը, որպեսզի այդ հնարավորությունները հասանելի դառնան բոլորի համար:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 13:30