Ռոն Գուտման. Ժպիտի թաքնված ուժը
-
0:00 - 0:03Երբ ես երեխա էի, ուզում էի սուպեր հերոս լինել:
-
0:03 - 0:06Ես ուզում էի փրկել աշխարհը և բոլորին երջանկացնել:
-
0:06 - 0:08Բայց ես գիտեի, որ երազանքներիս իրականացման համար
-
0:08 - 0:10ինձ սուպեր ունակություններ են անհրաժեշտ:
-
0:10 - 0:13Այդ պատճառով երևակայական ճամփորդություններ էի կատարում,
-
0:13 - 0:16որ Կրիպտոնի մոլորակից գտնեմ միջտիեզերային օբյեկտներ,
-
0:16 - 0:18սա շատ զվարթ զբաղմունք էր,
-
0:18 - 0:20բայց այդքան էլ մեծ արդյունքներ չէր բերում:
-
0:20 - 0:22Երբ մեծացա, հասկացա,
-
0:22 - 0:25որ գիտական ֆանտաստիկան սուպեր ունակությունների համար այդքան էլ լավ աղբյուր չէ:
-
0:25 - 0:28Եվ, դրա փոխարեն, ես որոշեցի սկսել իրական գիտության իմ ուղևորությունը,
-
0:28 - 0:30որպեսզի գտնեմ առավել օգտակար ճշմարտությունը:
-
0:30 - 0:33Ես սկսեցի ճանապարհորդությունս Կալիֆորնիայից`
-
0:33 - 0:36սկսելով Բերկլիի համալսարանի երեսուն տարի առաջ արված հետազոտությունից
-
0:36 - 0:38որտեղ ուսումնասիրվում էին հին տարեգրքերում ներառված
-
0:38 - 0:40ուսանողների լուսանկարները
-
0:40 - 0:42և փորձում էին պարզել ուսանողների ունեցած հաջողությունները և բարեկեցությունը
-
0:42 - 0:44իրենց կյանքի ընթացքում:
-
0:44 - 0:46Չափելով իրենց ուսանողների ժպիտները`
-
0:46 - 0:48հետազոտողները հնարավորություն ունեցան կախատեսելու,
-
0:48 - 0:50թե որքան կատարյալ և երկարատև կլինի
-
0:50 - 0:53նրանց ամուսնությունը,
-
0:53 - 0:55որքան բարձր գնահատական կունենան
-
0:55 - 0:57բարեկեցության ստանդարտ թեստի գնահատումով
-
0:57 - 1:00և որքան ոգեշնչող կլինեն նրանք այլոց համար:
-
1:01 - 1:04Մեկ այլ տարեգրքում ես պատահաբար նկատեցի Բարրի Օբամայի նկարը:
-
1:04 - 1:06Երբ առաջին անգամ տեսա նրա նկարը,
-
1:06 - 1:09ես կարծեցի, որ նրա սուպեր ունակությունները թաքնված են այս սուպեր օձիքի մեջ:
-
1:10 - 1:13Բայց այժմ ես գիտեմ. դրանք նրա ժպիտից են գալիս:
-
1:13 - 1:15Մեկ այլ զարմանալի պահ
-
1:15 - 1:18ի հայտ եկավ 2010թ-ին Վեյնի պետական համալսարանում կատարվող ուսումնասիրության ընթացքում,
-
1:18 - 1:21երբ մենք նայում էինք մինչև 1950-ականների հիմնական լիգայի
-
1:21 - 1:23խաղացողների բեյսբոլի քարտերը:
-
1:23 - 1:25Հետազոտողները պարզեցին,
-
1:25 - 1:27որ խաղացողների ժպիտի լայնությունը
-
1:27 - 1:30իրականում կարող է կանխագուշակել նրանց կյանքի երկարությունը:
-
1:30 - 1:33Խաղացողները, որոնք չէին ժպտում այդ նկարներում
-
1:33 - 1:36միջինում ապրել են 72.9 տարի,
-
1:36 - 1:38մինչդեռ այն խաղացողները, ովքեր ժպտում էին,
-
1:38 - 1:41ապրել են գրեթե 80 տարի:
-
1:41 - 1:43(Ծիծաղ)
-
1:43 - 1:46Լավ նորությունն այն է, որ մենք իրականում ժպտալով ենք ծնվել:
-
1:46 - 1:48Օգտագործելով 3D ուլտրաձայնային տեխնոլոգիաները`
-
1:48 - 1:51մենք այժմ կարող ենք տեսնել զարգացող երեխաների մոտ ժպիտի առաջացումը
-
1:51 - 1:53նույնիսկ արգանդում:
-
1:53 - 1:55Երբ նրանք ծնվում են,
-
1:55 - 1:57երեխաները շարունակում են ժպտալ,
-
1:57 - 1:59սկզբում, հատկապես քնի ժամանակ:
-
1:59 - 2:01Նույնիսկ կույր երեխաներն են ժպտում
-
2:01 - 2:04մարդու ձայն լսելիս:
-
2:04 - 2:07Ժպիտը այն հիմնական, բիոլոգիական ընդհանրությունն է,
-
2:07 - 2:09որ հատուկ է բոլոր մարդկանց:
-
2:09 - 2:11Պապուա Նոր Գվինեայում կատարված ուսումնասիրություններում
-
2:11 - 2:13Փոլ Էկմանը, որը հանդիսանում է
-
2:13 - 2:16դիմային միմիկաների ամենահայտնի հետազոտողներից մեկն աշխարհում,
-
2:16 - 2:19բայացահայտել է, որ նույնիսկ Ֆոր ցեղի բնակիչները,
-
2:19 - 2:22ովքեր ամբողջովին կտրված են արևմտյան քաղաքակրթությունից,
-
2:22 - 2:26և ովքեր հայտնի են հանիբալիզմի անսովոր ծեսերով,
-
2:26 - 2:29ժպիտն օգտագործում են այն իրավիճակներում,
-
2:29 - 2:31որոնց ժամանակ մենք էլ ենք նման կերպ վարվում:
-
2:31 - 2:34Այսպիսով, Պապուա Նոր Գվինեայից
-
2:34 - 2:36մինչև Հոլիվուդ
-
2:36 - 2:39և Պեկինի ժամանակակից արվեստ
-
2:39 - 2:41մենք հաճախ ժպտում ենք
-
2:41 - 2:43և ժպտում ենք արտահայտելու մեր ուրախությունը
-
2:43 - 2:45և բավարարվածությունը:
-
2:45 - 2:47Այս սենյակում քանի՞ հոգի են
-
2:47 - 2:49օրվա ընթացքում ժպտում ավելի քան 20 անգամ:
-
2:49 - 2:52Խնդրում եմ ձեռք բարձրացնեք: Օհօ~:
-
2:52 - 2:54Այս սենյակից դուրս,
-
2:54 - 2:57մարդկանց ավելի քան մեկ երրորդը ժպտում է ավելի քան 20 անգամ,
-
2:57 - 3:00մինչդեռ 14 տոկոսից ոչ ավելին`
-
3:00 - 3:02ժպտում են հինգ անգամից քիչ:
-
3:02 - 3:05Փաստորեն, գերագույն ունակություններով օժտված էակները
-
3:05 - 3:08իրականում երեխաներն են,
-
3:08 - 3:11ովքեր ժպտում են օրվա ընթացքում ավելի քան 400 անգամ:
-
3:11 - 3:13Երբևէ հետաքրքրե՞լ է ձեզ այն փաստը, որ երեխաներին մոտ գտնվելով,
-
3:13 - 3:15ովքեր այսքան հաճախ են ժպտում,
-
3:15 - 3:18դուք էլ ստիպված առավել հաճախ եք ժպտում:
-
3:19 - 3:21Շվեդիայի Ուփսալայի համալսարանի վերջին ուսումնասիրությունները
-
3:21 - 3:24ցույց են տվել, որ շատ դժվար է խոժոռվել,
-
3:24 - 3:26երբ նայում ես ժպտացող մարդու:
-
3:26 - 3:28Հարցնում եք ինչու՞:
-
3:28 - 3:30Քանի որ ժպիտը էվելուցիոն կերպով վարակիչ է
-
3:30 - 3:32և այն թուլացնում է մեր վերահսկողությունը
-
3:32 - 3:35դիմային մկանների նկատմամբ:
-
3:35 - 3:37Նմանակող ժպիտը
-
3:37 - 3:39և դրա ֆիզիկական արտահայտումը
-
3:39 - 3:43օգնում է մեզ հասկանալ, արդյոք մեր ժպիտը կեղծ է, թե իրական,
-
3:43 - 3:45և դրանով պարզում ենք ժպտացողի իրական
-
3:45 - 3:47հուզական վիճակը:
-
3:47 - 3:49Նմանակումների վերջին ուսումնասիրությունների ընթացքում,
-
3:49 - 3:52Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերան համալսարանում,
-
3:52 - 3:54փորձի մասնակիցներին խնդրել են որոշել,
-
3:54 - 3:56արդյոք ժպիտը իրական է, թե` կեղծ,
-
3:56 - 3:58միաժամանակ պահելով մատիտը բերանում,
-
3:58 - 4:00որպեսզի զսպեն ժպտալ օգնող մկանները:
-
4:00 - 4:03Առանց մատիտի նրանք հրաշալի կարողանում էին գուշակել:
-
4:03 - 4:05Բայց բերանում մատիտ պահելով,
-
4:05 - 4:08երբ նրանք չէին կարողանում ժպիտը նմանակել,
-
4:08 - 4:10նրանք սխալ եզրահանգման էին գալիս:
-
4:10 - 4:12(Ծիծաղ)
-
4:12 - 4:15Ի հավելումն էվոլյուցիայի ուսումնասիրմանը` Չարլզ Դարվինը,
-
4:15 - 4:17իր «Տեսակների առաջացումը» գրքում գրել է
-
4:17 - 4:19դիմային հետադարձ կապի տեսության մասին:
-
4:19 - 4:21Ըստ այդ տեսության`
-
4:21 - 4:23ավելի հաճախ ժպտալն ինքնին
-
4:23 - 4:25ստիպում է մեզ լավ զգալ,
-
4:25 - 4:27այլ ոչ միայն հանդիասնում է լավ զգացողության
-
4:27 - 4:29հետևանք:
-
4:29 - 4:31Իր ուսումնասիրության մեջ
-
4:31 - 4:34Դարվինը մեջբերում է ֆրանսիացի նյարդաբան Գիյոմ Դյուշենին,
-
4:34 - 4:37ով էլեկտրական իմպուլսներ էր օգտագործում
-
4:37 - 4:39ժպիտ առաջացնելու համար:
-
4:39 - 4:41Խնդրում եմ չկրկնել սա տանը:
-
4:41 - 4:43(Ծիծաղ)
-
4:43 - 4:45Նույն թեմայով գերմանական ուսումնասիրության մեջ
-
4:45 - 4:47հետազոտողներն օգտագործել են ֆունկցիոնալ ՄՀՆ-ն /մագնիսական հաճախականության նկարը/
-
4:47 - 4:49որպեսզի չափեն ուղեղի ակտիվությունը
-
4:49 - 4:52բոտոկսի սրսկումից առաջ և հետո,
-
4:52 - 4:55ինչը սեղմում է ժպտալու մկանները:
-
4:55 - 4:57Փորձերն ապացուցեցին Դարվինի տեսությունը,
-
4:57 - 4:59ցույց տալով դիմային հետադարձ կապը,
-
4:59 - 5:01որը փոփոխության է ենթարկում
-
5:01 - 5:03ուղեղի նեյրոնային էմոցիոնալ համակարգը
-
5:03 - 5:06այնպես, որ օգնում է մեզ ավելի լավ զգալ ժպտալիս:
-
5:07 - 5:09Ժպիտը խթանում է մեր ուղեղի հետադարձ մեխանիզմն այնպես,
-
5:09 - 5:11որ նույնիսկ շոկոլադը,
-
5:11 - 5:14որը հանդիսանում է հաճույքի պատճառման ամենալավ խթանը,
-
5:14 - 5:16չի կարող ապահովել:
-
5:16 - 5:19Բրիտանացի հետազոտողնեը պարզել են, որ մեկ ժպիտը
-
5:19 - 5:22կարող է ստեղծել ուղեղի նույնքան խթանիչ,
-
5:22 - 5:25որքան շոկոլադի 2,000 սալիկը:
-
5:25 - 5:27(Ծիծաղ)
-
5:27 - 5:30Սպասեք: Նույն հետազոտությունը պարզել է, որ
-
5:30 - 5:32ժպիտը այնպիսի ուրախ խթան է, որպիսին
-
5:32 - 5:37կարող է լինել 16,000 ֆունտ ստերլինգ ստանալը:
-
5:37 - 5:39Սյսինքն` մեկ ժպիտը մոտ 25 հազար դոլար:
-
5:39 - 5:41Վատ չէ:
-
5:41 - 5:43Այսպես մտածենք.
-
5:43 - 5:4525,000 անգամ 400,
-
5:45 - 5:47մի քանի երեխա
-
5:47 - 5:50ամեն օր իրենց զգում են Մարկ Ցուկերբերգի պես:
-
5:50 - 5:52Եվ, ի տարբերություն շատ շոկոլադից,
-
5:52 - 5:55շատ ժպիտը կարող է մեզ ավելի առողջ դարձնել:
-
5:55 - 5:57Ժպիտը կարող է օգնել նվազեցնելու
-
5:57 - 5:59սթրեսի հորմոնների առաջացումը,
-
5:59 - 6:02ինչպիսին են կորտիսոլը, ադրենալինը և դոպամինը,
-
6:02 - 6:04և բարձրացնելու ուրախության հորմոնները,
-
6:04 - 6:06օրինակ էնդորֆինը
-
6:06 - 6:08ինչպես նաև օգնում է նվազեցնել արյան ընդհանուր ճնշումը:
-
6:08 - 6:10Եվ եթե այսքանը բավական չէ.
-
6:10 - 6:12ժպիտը օգնում է մեզ գեղեցիկ երևալ
-
6:12 - 6:14այլ մարդկանց աչքերում:
-
6:14 - 6:16Փեննի պետական համալսարանի վերջին ուսումնասիրությունը
-
6:16 - 6:18պարզել է, որ երբ դուք ժպտում եք,
-
6:18 - 6:21ոչ միայն ավելի հաճելի և բարեկիրթ եք երևում,
-
6:21 - 6:25այլև` առավել բանիմաց:
-
6:25 - 6:27Այսպիսով, երբ դուք ցանկանում եք հրաշալի տեսք ունենալ,
-
6:27 - 6:29նվազեցնել ձեր սթրեսը
-
6:29 - 6:31կամ բարելավել ձեր ամուսնական հարաբերությունները,
-
6:31 - 6:34կամ զգալ ձեզ լավ շոկոլադի մի մեծ բաժին վայելած
-
6:34 - 6:37առանց լրացուցիչ կալորիաների ներգրավման,
-
6:37 - 6:39կամ զգալ այնպես, կարծես 25 հազար դոլար ունեք ձեր
-
6:39 - 6:42հին վերնազգեստի գրպանում, որը վաղուց չեք հագել,
-
6:42 - 6:46կամ երբ ցանկանում եք ունենալ սուպեր ունակություններ,
-
6:46 - 6:49որոնք կօգնեն բոլորին և ամեն մեկին
-
6:49 - 6:52ապրել երկար, առողջ, երջանիկ կյանքով,
-
6:52 - 6:54ապա ԺՊՏԱՑԵՔ:
-
6:54 - 7:05(Ծափահարություններ)
- Title:
- Ռոն Գուտման. Ժպիտի թաքնված ուժը
- Speaker:
- Ron Gutman
- Description:
-
Ռոն Գուտմանը, վերլուծելով ժպիտի վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ, եկել է հետաքրքիր եզրահանգումների: Գիտե՞ք արդյոք, որ ձեր ժպիտը կարող է կանխորոշել ձեր կյանքի տևողությունը և որ հասարակ ժպիտը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր բարեկեցության վրա: Պատրաստվեք թուլացնել դեմքի որոշ մկաններ, մինչ կլսեք այս էվոլյուցիոն վարակիչ պահվածքի մասին:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 07:06