< Return to Video

Ջեմի Օլիվերի TED-ի Մրցանակի ցանկությունը. Սովորեցնել յուրաքանչյուր երեխայի սննդի մասին

  • 0:00 - 0:02
    Դժբախտաբար,
  • 0:02 - 0:05
    իմ խոսքի հաջորդ 18 րոպեների ընթացքում,
  • 0:05 - 0:08
    4 ամերիկացի
  • 0:08 - 0:10
    կմահանա
  • 0:10 - 0:13
    իրենց օգտագործած սննդի պատճառով:
  • 0:13 - 0:17
    Անունս Ջեմի Օլիվեր է: Ես 34 տարեկան եմ:
  • 0:17 - 0:19
    Ես Անգլիայի Էսսեքս քաղաքից եմ
  • 0:19 - 0:22
    և վերջին յոթ տարիների ընթացքում
  • 0:22 - 0:25
    ես անդադար աշխատել եմ իմ իմացած ճանապարհով
  • 0:25 - 0:28
    մարդկանց կյանքը փրկելու համար:
  • 0:28 - 0:30
    Ես բժիշկ չեմ:
  • 0:30 - 0:32
    Ես գլխավոր խոհարար եմ,
  • 0:32 - 0:34
    չունեմ շատ թանկ սարքավորումներ
  • 0:34 - 0:36
    կամ դեղորայք:
  • 0:36 - 0:39
    Ես օգտագործում եմ տեղեկատվությունը, կրթությունը:
  • 0:39 - 0:42
    Ես իրապես հավատում եմ, որ սննդի ուժը
  • 0:42 - 0:45
    զբաղեցնում է առաջնային տեղ մեր տներում,
  • 0:45 - 0:49
    ինչը ստիպում է մեզ կյանքի ամենալավ պատառները համտեսել:
  • 0:51 - 0:53
    Մենք ունենք ահավոր վատ,
  • 0:53 - 0:57
    չափազանց վատ իրականություն հիմա:
  • 0:58 - 1:01
    Ամերիկա, դու քո խաղի վերջին ես հասել:
  • 1:01 - 1:05
    Սա աշխարհի ամենից անառողջ երկրներից է:
  • 1:05 - 1:07
    Կարո՞ղ եմ ես խնդրել պարզապես ձեռք բարձրացնեն նրանք,
  • 1:07 - 1:10
    ովքեր ունեն երեխաներ:
  • 1:10 - 1:12
    Խնդրում եմ` բարձրացրեք ձեռքերը:
  • 1:12 - 1:13
    Մորաքույրներ, քեռիներ, դուք կարող եք շարունակել...
  • 1:13 - 1:16
    Բարձրացրեք ձեռքերը: Դուք նույնպես, հորաքույրներ և քեռիներ:
  • 1:16 - 1:18
    Ձեր մեծամասնությունն ունի: Շատ լավ:
  • 1:18 - 1:21
    Մենք` վերջին չորս սերունդների ներկայացուցիչներս,
  • 1:21 - 1:24
    տվել ենք մեր երեխաներին մի այնպիսի ճակատագիր,
  • 1:24 - 1:26
    որում կյանքի տևողությունը շատ կարճ է,
  • 1:26 - 1:29
    քան նրանց ծնողներինը:
  • 1:29 - 1:32
    Ձեր երեխան ապրելու է 10 տարի ավելի քիչ,
  • 1:32 - 1:34
    քան դուք,
  • 1:34 - 1:37
    և դա սննդի այն միջավայրի պատճառով, որ մենք ստեղծում ենք նրանց շուրջը:
  • 1:37 - 1:40
    Այս սենյակի երկու երրորդը,
  • 1:40 - 1:43
    այսօր Ամերիկայում վիճակագրորեն չափազանց գեր են կամ տառապում են գիրանալու խնդրով:
  • 1:43 - 1:46
    Իսկ այ դուք` մյուսներդ , դուք լավ եք, բայց ժամանակի ընթացքում ձեզ էլ կհասնենք, չմտածեք:
  • 1:46 - 1:47
    (Ծիծաղ)
  • 1:47 - 1:48
    Լա՞վ:
  • 1:48 - 1:51
    Վատ առողջության վիճակագրությունը պարզ է,
  • 1:51 - 1:53
    շատ պարզ:
  • 1:53 - 1:56
    Մենք անց ենք կացնում մեր կյանքը` սարսափելով մահվանից, սպանությունից, մարդասպանությունից,
  • 1:56 - 2:00
    ինքներդ շարունակեք թվարկումը: Այդ ամենը ցանկացած թերթի շապիկին են, CNN-ի հաղորդումներում:
  • 2:00 - 2:03
    Աստծու սիրուն, նայեք ներքևում գրված սպանությունների թվաքանակին:
  • 2:03 - 2:04
    Ճիշտ չե՞մ:
  • 2:04 - 2:06
    (Ծիծաղ)
  • 2:06 - 2:11
    (Ծափահարություններ)
  • 2:11 - 2:13
    Այն կարմիրներից յուրաքանչյուրը
  • 2:13 - 2:15
    սննդի հետ կապված հիվանդություն է:
  • 2:15 - 2:18
    Ցանկացած բժիշկ, ցանկացած մասնագետ կասի դա ձեզ:
  • 2:18 - 2:21
    Փաստ է: Սննդին առնչվող հիվանդություններն ամենահաջողակ մարդասպաններն են
  • 2:21 - 2:24
    Միացյալ Նահանգներում. հենց հիմա, այստեղ, այսօր:
  • 2:27 - 2:29
    Սա համընդհանուր հիմնախնդիր է:
  • 2:29 - 2:31
    Սա աղետ է:
  • 2:31 - 2:33
    Դա տարածվում է ողջ աշխարհով:
  • 2:33 - 2:35
    Անգլիան հենց ձեր հետևում է, ինչպես միշտ:
  • 2:35 - 2:39
    (Ծիծաղ)
  • 2:39 - 2:42
    Ես գիտեի, որ նրանք մոտ են, բայց ոչ այդքան:
  • 2:42 - 2:44
    Մենք հեղափոխության կարիք ունենք:
  • 2:44 - 2:47
    Մեքսիկա, Ավստրալիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան.
  • 2:47 - 2:50
    բոլորն ունեն ահռելի խնդիրներ ճարպակալման և անառողջության հետ:
  • 2:51 - 2:53
    Մտածեք ծխելու մասին:
  • 2:53 - 2:56
    Ներկա դրությամբ այն ավելի քիչ ծախսատար է, քան ճարպակալումը:
  • 2:56 - 2:59
    Ճարպակալման հետ կապված ծախսերը Ամերիկացիների համար
  • 2:59 - 3:02
    կազմում են առողջական ծախսերի 10 տոկոսը:
  • 3:02 - 3:05
    150 միլիարդ դոլար տարեկան:
  • 3:05 - 3:08
    Տաս տարի հետո այն կկրկնապատկվի:
  • 3:08 - 3:10
    300 միլիարդ դոլար տարեկան:
  • 3:10 - 3:13
    Եվ եկեք ազնիվ լինենք, դուք այդ գումարները չեք ունենա:
  • 3:13 - 3:16
    (Ծիծաղ)
  • 3:16 - 3:19
    Ես եկել եմ ասյտեղ, որպեսզի իրականացնեմ սննդի հեղափոխություն,
  • 3:19 - 3:22
    որին ես ազնվորեն հավատում եմ:
  • 3:22 - 3:25
    Մենք դրա կարիքն ունենք: Դրա ժամանակը հենց հիմա է:
  • 3:25 - 3:27
    Մենք այժմ բեկումնային փուլում ենք:
  • 3:27 - 3:29
    Ես սա անում եմ արդեն 7 տարի:
  • 3:29 - 3:31
    Ես փորձում եմ Ամերիկայում 7 տարի:
  • 3:31 - 3:34
    Այժմ հասունացման պահն է, երբ պետք է արդեն քաղել բերքը:
  • 3:34 - 3:36
    Ես գնացի հողմին ընդառաջ:
  • 3:36 - 3:39
    Ես գնացի Արևմտյան Վիրջինիա նահանգ, որն ամենից անառողջ նահանգն է Ամերիկայում:
  • 3:39 - 3:41
    Կամ այն այդպիսին էր անցյալ տարի:
  • 3:41 - 3:44
    Մենք ունենք նորը այս տարի, բայց այդ ուղղությամբ մենք կաշխատենք հետո:
  • 3:44 - 3:45
    (Ծիծաղ)
  • 3:45 - 3:46
    Հանթինգթոն, Արևմտյան Վիրջինիա:
  • 3:46 - 3:48
    Հրաշալի վայր:
  • 3:48 - 3:51
    Ես ուզում էի օգնել մարդկանց,
  • 3:51 - 3:53
    ձեր հասարակությանը,
  • 3:53 - 3:55
    հոգով և սրտով հասկանալու այդ վիճակագրությանը,
  • 3:55 - 3:57
    որին այդքան սովոր ենք:
  • 3:57 - 4:00
    Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել այն մարդկանց, ում համար ես մտահոգ եմ:
  • 4:00 - 4:01
    Ձեր հասարակությունը: Ձեր երեխաները:
  • 4:01 - 4:04
    Ես ցանկանում եմ ցույց տալ իմ ընկեր Բրիթանիի լուսանկարը:
  • 4:04 - 4:06
    Նա 16 տարեկան է:
  • 4:06 - 4:09
    Նրան 6 տարի է մնացել ապրելու
  • 4:09 - 4:12
    այն սննդի պատճառով, ինչ նա օգտագործել է:
  • 4:12 - 4:15
    Նա ամերիկացիների երրորդ սերնդի ներկայացուցիչ է,
  • 4:15 - 4:17
    որը չի մեծացել է այնպիսի միջավայրում,
  • 4:17 - 4:19
    ուր նրան կսովորեցնեին պատրաստել տանը կամ դպրոցում,
  • 4:19 - 4:22
    կամ իր մայրիկի մոտ, կամ տատիկի տանը:
  • 4:22 - 4:25
    Նրան մնացել է ապրել վեց տարի:
  • 4:25 - 4:27
    Նա «ուտեցնում» է իր լյարդը մահվան:
  • 4:27 - 4:30
    Սթեյսին, Էդվարդների ընտանիքը:
  • 4:30 - 4:32
    Սա սովորական ընտանիք է, ժաղովու'րդ:
  • 4:32 - 4:35
    Սթեյսին ջանում է անել ամեն ինչ, բայց նա էլ է երրորդ սերնդի ներկայացուցիչ.
  • 4:35 - 4:37
    նրան երբեք չեն սովորեցրել պատրաստել տանը կամ դպրոցում:
  • 4:37 - 4:39
    Այդ ընտանիքը տառապում է ճարպակալությամբ:
  • 4:39 - 4:40
    Ջասթինը, ահա, 12 տարեկան է:
  • 4:40 - 4:41
    Նա 350 ֆունտ է կշռում (158 կիլոգրամ):
  • 4:41 - 4:43
    Նա ծաղրի' է ենթարկվում:
  • 4:43 - 4:45
    Աղջիկը` Քեյթը, 4 տարեկան է:
  • 4:45 - 4:48
    Նա տառապում էր ճարպակալությամբ անգամ մինչև մանկապարտեզ գնալը:
  • 4:48 - 4:51
    Մարիսան: Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա շատերից մեկն է:
  • 4:51 - 4:54
    Բայց գիտե՞ք ինչ: Ճարպակալությամբ տառապող նրա հայրը
  • 4:54 - 4:56
    մահացել է աղջկա ձեռքերի վրա:
  • 4:56 - 4:58
    Եվ դրանից հետո նրա կյանքի երկրորդ կարևոր մարդը`
  • 4:58 - 5:01
    նրա հորեղբայրը, նույնպես մահացել է ճարպակալումից:
  • 5:01 - 5:04
    Այժմ էլ նրա խորթ հայրն է տառապում նույն հիվանդությամբ:
  • 5:04 - 5:06
    Հարցը նրանում է,
  • 5:06 - 5:08
    որ ճարպակալումը և սննդի հետ կապված հիվանդությունները,
  • 5:08 - 5:10
    ոչ միայն վնասում են դրանցով տառապող մարդկանց,
  • 5:10 - 5:12
    այլ նաև նրանց ընտանիքներին, ընկերներին,
  • 5:12 - 5:14
    եղբայրներին և քույրերին:
  • 5:14 - 5:16
    Քահանա Սթիվը:
  • 5:16 - 5:20
    Շատ ոգեշնչող մարդ է: Իմ ամենավաղ հետևորդներից ու համագործակցողներից է Հանթինգթոնում, Արևմտյան Վիրջինիա:
  • 5:20 - 5:24
    Նա չափազանց մոտ էր կանգնած այս խնդրին:
  • 5:24 - 5:26
    Նա ստիպված էր թաղել մարդկանց, հասկանու՞մ եք:
  • 5:26 - 5:29
    Եվ նա հոգնել էր դրանից: Նա հոգնել էր իր ընկերներին թաղելուց,
  • 5:29 - 5:31
    իր ընտանիքին, իր շրջապատի մարդկանց:
  • 5:31 - 5:35
    Ձմռանը մահացության դեպքերը երեք անգամ ավելի շատ էին լինում:
  • 5:35 - 5:36
    Նա զզվել էր սրանից:
  • 5:36 - 5:39
    Այս համաճարակը բուժելի է: Կյանքի անիմաստ կորուստը:
  • 5:39 - 5:42
    Ի դեպ, ահա թե ինչի մեջ են նրանց թաղում:
  • 5:42 - 5:45
    Մենք պատրասված չենք սրա համար:
  • 5:45 - 5:48
    Ի վիճակի չենք դռնից դուրս հանել, լուրջ եմ ասում:
  • 5:48 - 5:50
    Չենք կարողանում նրանց նույնիսկ այնտեղ տեղավորել: Բարձրացնող հարմարանքներ են պետք:
  • 5:50 - 5:53
    Ես այս ամենը պատկերում եմ եռանկյան տեսքով, ահա:
  • 5:53 - 5:55
    Սա մեր սննդի իրավիճակն է:
  • 5:55 - 5:56
    Ես ցանկանում եմ, որ դուք հասկանաք:
  • 5:56 - 5:57
    Դուք հավանաբար սրանք լսել եք նախկինում,
  • 5:57 - 5:59
    բայց եկեք վերանայենք այն:
  • 5:59 - 6:00
    Անցած 30 տարիների ընթացքում
  • 6:00 - 6:02
    ի՞նչ տեղի ունեցավ, որ այս երկրի սիրտը հանեց:
  • 6:02 - 6:04
    Եկեք լինենք պարզ և ազնիվ:
  • 6:04 - 6:07
    Այսպես: Ժամանակակից կյանքը:
  • 6:07 - 6:09
    Եկեք սկսենք փողոցներից:
  • 6:09 - 6:12
    Արագ սնունդը գրավեց ողջ երկիրը: Մենք դա գիտենք:
  • 6:12 - 6:15
    Հեղինակավոր ապրանքանիշերն ունեին ամենամեծ ազդեցությունն ու հզորությունը,
  • 6:15 - 6:17
    հզոր ազդեցություն այս երկրում:
  • 6:17 - 6:20
    Սուպերմարկետները նույնպես:
  • 6:20 - 6:22
    Մեծ ընկերությունները: Մեծ ընկերությունները:
  • 6:22 - 6:25
    30 տարի առաջ սննդի մեծ մասը
  • 6:25 - 6:28
    գլխավորապես տեղական էր և հիմնականում թարմ:
  • 6:28 - 6:31
    Այժմ այն հիմանակում վերամշակած է և հագեցած շատ հավելումներով,
  • 6:31 - 6:34
    լրացուցիչ նյութերով, իսկ պատմության շարունակությունը դուք գիտեք:
  • 6:34 - 6:37
    Չափաբաժինը ակնհայտորեն մեծ, շատ մեծ խնդիր է:
  • 6:37 - 6:40
    Պիտակավորումն է շատ մեծ խնդիր:
  • 6:40 - 6:43
    Պիտակավորուման համակարգաը մեր երկրում ահավոր է:
  • 6:43 - 6:47
    Նրանք ցանակնում են լինել ինքնա-... Նրանք ցանկանում են ինքնահսկողություն:
  • 6:47 - 6:50
    Արդյունաբերությունը ցանկանում է իրականացնել ինքնավերահսկողություն:
  • 6:50 - 6:53
    Ի՞նչ, այպիսի կլիմայի պայմաններում: Նրանք դրան արժանի չեն:
  • 6:53 - 6:57
    Ինչպե՞ս կարելի ես ասել, որ ինչ-որ բան քիչ յուղային է, երբ այն այդքան շաքար է պարունակում:
  • 6:57 - 6:59
    Տունը:
  • 7:00 - 7:02
    Տան հետ կապված մեծագույն խնդիրն
  • 7:02 - 7:04
    այն է, որ այն եղել է հիմնական վայրը
  • 7:04 - 7:07
    սննդի և դրա մշակույթի փոխանցման համար,
  • 7:07 - 7:10
    ինչը կազմավորել է մեր հասարակությունը:
  • 7:10 - 7:11
    Սա այլևս այսպես չէ:
  • 7:11 - 7:14
    Եվ գիտե՞ք, մինչ մենք գնում ենք աշխատանքի, և մինչ կյանքը փոխվում է,
  • 7:14 - 7:16
    և մինչ մեր կյանքն անընդհատ առաջ է ընթանում,
  • 7:16 - 7:18
    մենք պետք է դիտարկենք դա ամբողջապես`
  • 7:18 - 7:20
    մի պահ հետ գնանք և վերահասցեավորենք բալանսը:
  • 7:20 - 7:23
    Դա տեղի չի ունենում: Չի կատարվել նաև վերջին 30 տարիների ընթացքում:
  • 7:23 - 7:26
    Ես ցանկանում եմ ձեզ ցուցադրել մի իրավիճակ,
  • 7:26 - 7:29
    որը հասարակ բան է
  • 7:29 - 7:31
    հիմա: Էդվարդների ընտանիքը:
  • 7:31 - 7:33
    (Վիդեո) Ջեմի Օլիվեր. Արի խոսենք:
  • 7:33 - 7:36
    Այս ամենն անցնում է քո և քո ընտանիքի անդամների մարմնով
  • 7:36 - 7:38
    ամեն շաբաթ:
  • 7:38 - 7:44
    Եվ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ սա քո երեխաներին վաղ վախճան է բերելու:
  • 7:44 - 7:46
    Ի՞նչ ես դու զգում:
  • 7:46 - 7:49
    Սթեյսի. Հենց հիմա շատ տխուր և ընկճված վիճակում եմ:
  • 7:49 - 7:52
    Բայց, գիտեք, ես ցանկանում եմ, որ իմ երեխաները հաջողակ լինեն կյանքում,
  • 7:52 - 7:55
    և սա նրանց այնտեղ չի տանում:
  • 7:55 - 7:58
    Բայց ես սպանում եմ նրանց:
  • 7:58 - 8:01
    ՋՕ. Սպանում ես, այո: Ճիշտ այդպես:
  • 8:01 - 8:04
    Բայց մենք կարող ենք վերջ տալ դրան:
  • 8:07 - 8:11
    Շատ պարզ: Եկեք գնանք դպրոցներ,
  • 8:11 - 8:14
    մի բան, որում ես իրապես մասնագետ եմ:
  • 8:14 - 8:16
    Շատ լավ: Դպրոց:
  • 8:16 - 8:19
    Ի՞նչ է դպրոցը: Ո՞վ է այն հիմնադրել: Ի՞նչն է դպրոցների նշանակությունը:
  • 8:19 - 8:22
    Դպրոցը միշտ էլ մեզ տվել է այնպիսի գործիքներ,
  • 8:22 - 8:25
    որոնցով մենք դառնում ենք առավել ստեղծագործ, անում հրաշալի գործեր,
  • 8:25 - 8:28
    սովորում վաստակել ապրուստի համար, և այլն, և այլն, և այլն:
  • 8:28 - 8:31
    Գիտեք, երկար ժամանակ դա մի տեսակ ուժեղ արկղիկ էր:
  • 8:31 - 8:32
    Այնպես չէ՞:
  • 8:32 - 8:34
    Բայց մենք այն այդպես էլ չենք զարգացրել,
  • 8:34 - 8:37
    որ չեզոքացնի Ամերիկայի սննդի աղետը, լա՞վ:
  • 8:37 - 8:40
    Դպրոցի կերակուրը մի բան է,
  • 8:40 - 8:43
    ինչով սնվում է 31 միլիոն երեխա օրական, իրականում`
  • 8:43 - 8:46
    օրական երկու անգամ, ավելի քան հաճախ,
  • 8:46 - 8:49
    նախաճաշ և ճաշ, տարվա 180 օրվա ընթացքում:
  • 8:49 - 8:52
    Ստացվում է այնպես, որ դպրոցում ստացած սնունդն իրականում շատ ավելի կարևոր դեր ունի`
  • 8:52 - 8:55
    դատելով հանգամանքներից:
  • 8:55 - 8:58
    (Ծիծաղ)
  • 9:00 - 9:02
    Մինչև իմ ամպագոռգոռ բառերին անցնելը,
  • 9:02 - 9:05
    ինչին կարծում եմ դուք սպասում եք...
  • 9:05 - 9:07
    (Ծիծաղ)
  • 9:07 - 9:10
    Ես մի բան պետք է ասեմ և դա այնքան կարևոր է
  • 9:10 - 9:13
    այն հրաշքի իրագործման գործում, որը, հուսով եմ, կատարվելու և իրականանալու է
  • 9:13 - 9:14
    հաջորդ երեք ամիսների ընթացքում:
  • 9:14 - 9:18
    Ամերիկայի դպրոցական խոհարարուհիները ու խոհարարները...
  • 9:18 - 9:21
    Ես ինձ առաջարկում եմ որպես նրանց դեսպան:
  • 9:21 - 9:23
    Ես չեմ նվազեցնում նրանց աշխատանքը:
  • 9:23 - 9:25
    Նրանք անում են այն ամենն, ինչ կարող են:
  • 9:27 - 9:29
    Նրանք անում են լավագույնը:
  • 9:29 - 9:31
    Բայց նրանք անում են այն, ինչ նրանց ասում են,
  • 9:31 - 9:34
    և այն, ինչ նրանց ասում են, սխալ է:
  • 9:34 - 9:37
    Համակարգը հիմնականում ղեկավարվում է հաշվապահների կողմից:
  • 9:37 - 9:39
    Շատ քիչ են կամ չկան
  • 9:39 - 9:41
    սննդից իրոք հասկացող մարդիկ այս գործում:
  • 9:41 - 9:43
    Սա խնդիր է:
  • 9:43 - 9:45
    Եթե դու սննդի մասնագետ չես, և դու սուղ բյուջե ունես,
  • 9:45 - 9:47
    որն ավելի ու ավելի է նվազում, ապա դու չես կարող ստեղծագործ լինել,
  • 9:47 - 9:50
    և համապատասխանեցնել անհրաժեշտ լուծումները միջոցներիդ:
  • 9:50 - 9:52
    Եթե դու հաշվապահ ես,
  • 9:52 - 9:55
    ապա միակ բանը, որ կարող ես անել այս պարագայում,
  • 9:55 - 9:57
    էժան կեղտ գնելն է:
  • 9:57 - 9:59
    Այժմ իրականությունն այսպիսին է.
  • 9:59 - 10:01
    ձեր երեխաների ամենօրյա սնունդը արագ սնունդ է,
  • 10:01 - 10:03
    այն չափազանց մշակված է,
  • 10:03 - 10:05
    նրանցում պակասում է թարմ սնունդը:
  • 10:05 - 10:09
    Դե գիտեք` հավելումների քանակը, E-կոդերը, բաղադրատարրեր, որոնց մասին ասեմ, դուք չեք հավատա ...
  • 10:09 - 10:12
    Բանջարեղենի չափաբաժին բացարձակ չկա: Ֆրանսիական ֆրին համարվում է բանջարեղեն:
  • 10:12 - 10:15
    Պիցցա նախաճաշի համար: Նրանք նույնիսկ սպասք չեն ստանում:
  • 10:15 - 10:18
    Դանակներ և պատառաքաղնե՞ր: Չէ', դրանք չափազանց վտանգավոր են:
  • 10:18 - 10:20
    Նրանք դասարանում մկրատներ ունեն,
  • 10:20 - 10:22
    բայց դանակներ և պատառաքաղներ` ոչ:
  • 10:22 - 10:24
    Եվ իմ տեսանկյունը սրա վերաբերյալ այն է, որ եթե դու չունես դանակ և պատառաքաղ քո դպրոցում,
  • 10:24 - 10:27
    ապա դու փաստորեն
  • 10:27 - 10:30
    նահանգային մակարդակով սատարում ես արագ սննդին: Քանի որ այն ձեռքով է բռնվում:
  • 10:30 - 10:32
    Եվ այո, ի դեպ, սա հենց արագ սնունդ է: Դրանք կերակրային սոուսներ են,
  • 10:32 - 10:34
    բուրգերներ, սարդելկաներ,
  • 10:34 - 10:38
    պիցցաներ, և նման բաներ:
  • 10:40 - 10:43
    Մեր առողջական ծախսերի 10 տոկոսն, ինչպես արդեն ասել եմ,
  • 10:43 - 10:46
    ծախսվում է ճարպակալման վրա: Եվ դա կրկնապատկվելու է:
  • 10:46 - 10:48
    Մենք չենք սովորեցնում մեր երեխաներին:
  • 10:48 - 10:50
    Չկան նորմատիվ ակտեր, որպեսզի սովորեցնենք մեր երեխաներին սննդի մասին
  • 10:50 - 10:52
    նախադպրոցական հաստատություններում կամ դպրոցում, այնպես չէ՞:
  • 10:52 - 10:54
    Մենք չենք սովորեցնում երեխաներին սննդի մասին: Ճի՞շտ է:
  • 10:54 - 10:56
    Սա մի փոքրիկ տեսահոլովակ է նախադպրոցական հաստատությունից,
  • 10:56 - 10:58
    որը շատ տարածված իրավիճակ է Անգլիայում:
  • 11:01 - 11:03
    Վիդեո. ՋՕ -Ո՞վ գիտի` ինչ է սա:
  • 11:03 - 11:06
    Երեխա. -Կարտոֆիլ: ՋՕ. -Կարտոֆի՞լ: Այսպիսով, դու կարծում ես, որ սա կարտոֆի՞լ է:
  • 11:06 - 11:08
    Դու գիտե՞ս, թե սա ինչ է:
  • 11:08 - 11:10
    Իսկ դու՞: Երեխա. -Բրոկոլլի՞:
  • 11:10 - 11:12
    ՋՕ. -Իսկ սրա մասին ի՞նչ կասեք` մեր հին, լավ ընկերը:
  • 11:12 - 11:14
    ՋՕ. -Դու գիտես սա ի՞նչ է, քաղցրիկս: Երեխա. - Կարոս:
  • 11:14 - 11:17
    ՋՕ. -Ոչ: Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ է: Երեխա. -Սոխ: ՋՕ. -Սո՞խ: Ոչ:
  • 11:17 - 11:20
    (Ջեմի Օլիվեր) Անմիջապես հասկանում ենք,
  • 11:20 - 11:23
    թե երեխաները ինչ չգիտեն սննդի մասին:
  • 11:23 - 11:25
    Վիդեո. ՋՕ. -Ո՞վ գիտի` ինչ է սա: Երեխա. -Ա~, տանձ է:
  • 11:25 - 11:27
    ՋՕ. -Դու ի՞նչ ես կարծում, ի՞նչ է սա: Երեխա. -Ես չգիտեմ:
  • 11:27 - 11:29
    (Ջեմի Օլիվեր) Եթե երեխաները չգիտեն, թե սրանք ինչեր են,
  • 11:29 - 11:33
    ապա նրանք երբեք դա չեն ուտի:
  • 11:33 - 11:34
    (Ծիծաղ)
  • 11:34 - 11:37
    ՋՕ. -Նորմալ է: Անգլիա և Ամերիկա:
  • 11:37 - 11:39
    Անգլիա և Ամերիկա:
  • 11:39 - 11:41
    Գուշակեք, թե ինչը լուծեց այս խնդիրը: Գուշակեք` որն էր լուծումը:
  • 11:41 - 11:43
    Երկու մեկ ժամանոց հավաքույթ:
  • 11:44 - 11:46
    Մենք պետք է սկսենք սովորեցնել մեր երեխաներին
  • 11:46 - 11:49
    սննդի մասին դպրոցներում և վերջակետ:
  • 11:49 - 11:54
    (Ծափահարություններ)
  • 11:54 - 11:56
    Ես ցանկանում եմ ձեզ մի բան պատմել:
  • 11:56 - 11:59
    Ես ցանկանում եմ ձեզ պատմել,
  • 11:59 - 12:02
    թե ինչում է կայանում այն մեծ խնդիրը, որը մեզ անհանգստացնում է: Լա՞վ:
  • 12:02 - 12:06
    Ես ցանկանում եմ խոսել մի այնպիսի հիմնարար բանի մասին, ինչպիսին է կաթը:
  • 12:06 - 12:08
    Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կաթ խմել դպրոցում:
  • 12:08 - 12:11
    Ձեր երեխաներն ըմպում են կաթ դպրոցում նախաճաշին և ճաշին, այնպես չէ՞:
  • 12:11 - 12:13
    Նրանք պետք է, որ խմեն 2 շիշ: Հա՞:
  • 12:13 - 12:15
    Եվ երեխաների մեծ մասն այդպես էլ անում է:
  • 12:15 - 12:18
    Բայց կաթն այլևս այդքան էլ լավը չէ:
  • 12:18 - 12:20
    Որովհետև ինչ-որ մեկը կաթի արտադրությունից, ինձ սխալ չհասկանաք,
  • 12:20 - 12:22
    ես կաթի կողմնակից եմ, բայց ինչ-որ մեկը կաթ արտադրողներից
  • 12:22 - 12:24
    հավանաբար վճարել է բավական շատ գումար ինչ-որ մարդուկի,
  • 12:24 - 12:26
    որ նա բացահայտի, որ եթե դու ավելացնես անուշահոտեր, գունավորումներ
  • 12:26 - 12:28
    և շաքարավազ կաթի մեջ,
  • 12:28 - 12:31
    ավելի շատ երեխաներ կխմեն այն: Այո:
  • 12:31 - 12:32
    (Ծափ է տալիս)
  • 12:32 - 12:34
    Եվ անտարակույս, հիմա դա ավելի է տարածվելու:
  • 12:34 - 12:36
    Խնձորի ոլորտի կազմակերպությունները կբացահայտեն,
  • 12:36 - 12:38
    որ եթե նրանք պատրաստեն իրիսային խնձորներ, ավելի շատ կսպառեն դրանցից:
  • 12:38 - 12:40
    Գիտեք չէ՞` ինչ նկատի ունեմ:
  • 12:40 - 12:43
    Ինձ համար կարիք չկա կաթին համ հաղորդելու:
  • 12:43 - 12:45
    Լա՞վ: Շաքարավազ կա ամե՜ն ինչում:
  • 12:45 - 12:47
    Ես գիտեմ դրանց բոլոր բաղադրիչները:
  • 12:47 - 12:50
    Դրանք ամեն ինչի մեջ են: Նույնիսկ կաթը չի փրկվել,
  • 12:50 - 12:52
    այսպես ասած, օրվա մոդայիկ խնդիրներից:
  • 12:52 - 12:54
    Այնտեղ մեր կաթն է: Այնտեղ մեր արկղն է:
  • 12:54 - 12:56
    Դրանում համարյա այնքան շախարավազ կա, ինչքան
  • 12:56 - 12:58
    ձեր սիրելի գազավորված ըմպելիքի մեկ բաժակում:
  • 12:58 - 13:00
    Եվ նրանք դա խմում են օրական երկու անգամ:
  • 13:00 - 13:02
    Այսպիսով, պարզապես թույլ տվեք ցույց տամ ձեզ:
  • 13:02 - 13:06
    Մենք ունենք մի երեխա, ահա,
  • 13:06 - 13:11
    ով օգտագործում է ութ ճաշի գդալ շաքարավազ օրական:
  • 13:11 - 13:14
    Ահա, սա ձեզ մեկ շաբաթ:
  • 13:14 - 13:17
    Սա էլ մեկ ամիս:
  • 13:17 - 13:19
    Եվ ես համարձակություն եմ ունեցել համադրելու
  • 13:19 - 13:22
    նախադպրոցական հաստատություններում 5 տարում ստացած շաքարը
  • 13:25 - 13:27
    միմիայն կաթից:
  • 13:30 - 13:32
    Այժմ, չգիտեմ դուք ինչպես,
  • 13:32 - 13:35
    բայց դատելով հանգամանքներից, հա՞,
  • 13:35 - 13:37
    յուրաքանչյուր դատավոր ողջ աշխարհում,
  • 13:37 - 13:40
    նայելով վիճակագրությանը և դեպքերին,
  • 13:40 - 13:42
    ցանկացած կառավարության կճանաչեր
  • 13:42 - 13:44
    մեղավոր երեխաներին վնաս պատճառելու մեջ: Դա իմ համոզմունքն է:
  • 13:44 - 13:53
    (Ծափահարություններ)
  • 13:53 - 13:56
    Այժմ, եթե ես գայի այստեղ, և կուզենայի այդպես գալ,
  • 13:56 - 13:59
    և ներկայացնել ՁԻԱՀ-ի կամ քաղցկեղի բուժումը,
  • 13:59 - 14:03
    դուք կպայքարեիք և կհրեիք միմյանց ինձ հասնելու համար:
  • 14:03 - 14:06
    Սրանք` բոլոր այս վատ նորությունները, լուծելի հարցեր են:
  • 14:06 - 14:08
    Դա լավ նորություն է:
  • 14:08 - 14:10
    Դրանք լիովին կանխարգելվող են:
  • 14:10 - 14:13
    Այնպես որ եկեք մտածենք դրա մասին, մենք ունենք խնդիր,
  • 14:13 - 14:15
    մենք կարիք ունենք վերագործարկման:
  • 14:15 - 14:18
    Լավ, այսպես, իմ պատկերացմամբ` ի՞նչ պետք է մենք անենք:
  • 14:18 - 14:20
    Ահա խնդիրը, այնպես չէ՞:
  • 14:20 - 14:22
    Դա չի կարող ծնվել միայն մեկ ակունքից:
  • 14:22 - 14:25
    Վերագործարկել և իրականացնել իրապես նշանակալի փոփոխություններ,
  • 14:25 - 14:28
    իրական փոփոխություններ, այնպես, որ ես կարողանամ նայել ձեր աչքերի մեջ
  • 14:28 - 14:30
    և ասել. «10 տարի հետո
  • 14:30 - 14:32
    ձեր երեխաների կյանքը
  • 14:32 - 14:35
    երջանիկ կլինի, և եկեք չմոռանանք, որ դուք խելացի եք, եթե ճիշտ եք սնվում,
  • 14:35 - 14:37
    դուք գիտեք, որ կապրեք ավելի երկար,
  • 14:37 - 14:39
    և այս ամեն ինչը այլ տեսք կունենա: Լա՞վ:
  • 14:39 - 14:42
    Այսպիսով, սուպերմարկետները:
  • 14:42 - 14:44
    Ուրիշ որտե՞ղ եք դուք այդքան հավատարմորեն գնումներ կատարում:
  • 14:44 - 14:46
    Շաբաթը շաբաթի վրա:
  • 14:46 - 14:49
    Ինչքա՞ն եք դուք ծախսում ձեր կյանքի ընթացում սուպերմարկետներում:
  • 14:49 - 14:52
    Սիրում եք դրանք: Նրանք վաճառում են մեզ այն, ինչ մենք ցանկանում ենք: Շատ լավ:
  • 14:52 - 14:54
    Նրանք պարտավոր են մեզ համար նշանակել հատուկ սննդի "դեսպան"
  • 14:54 - 14:57
    յուրաքանչյուր մեծ սուպերմարկետում:
  • 14:57 - 15:00
    Նրանք պետք է մեզ օգնեն գնումներ կատարել: Նրանք կարիք ունեն մեզ սովորեցնելու, թե ինչպես մենք պատրաստենք
  • 15:00 - 15:02
    արագ, համեղ, սեզոնային սնունդ
  • 15:02 - 15:04
    այն մարդկանց համար, ովքեր զբաղված են:
  • 15:04 - 15:06
    Սա թանկ չէ:
  • 15:06 - 15:08
    Որոշ տեղերում դա արվում է: Եվ պետք է շարունակվի ու տարածվի
  • 15:08 - 15:11
    Ամերիկայի ողջ տարածքով շուտ և շատ արագ:
  • 15:11 - 15:14
    Խոշոր ընկերությունները, գիտեք, սննդի ընկերությունները,
  • 15:14 - 15:16
    պետք է ներդնեն սննդի ուսուցում
  • 15:16 - 15:18
    իրենց բիզնեսի հիմքում:
  • 15:18 - 15:20
    Ես գիտեմ` ավելի հեշտ է ասել, քան անել:
  • 15:20 - 15:22
    Դա ապագան է: Դա միակ ելքն է:
  • 15:22 - 15:26
    Արագ սնունդ: Արագ սննդի արդյունաբերությունը,
  • 15:26 - 15:28
    գիտեք, շատ մրցակցային է:
  • 15:28 - 15:30
    Ես ունեմ բազում գաղտնի թղթեր և համաձայնություններ, որոնք
  • 15:30 - 15:32
    կնքված են եղել արագ սննդի ռեստորանների միջև:
  • 15:32 - 15:34
    Ես գիտեմ` ինչպես են նրանք դա անում:
  • 15:34 - 15:36
    Նկատի ունեմ` նրանք մեզ մանկուց սովորեցրել են
  • 15:36 - 15:39
    շաքարավազին, աղին և ճարպերին և շատ այլ բաների:
  • 15:39 - 15:41
    Եվ բոլորը սիրում են դրանք, այնպես չէ՞:
  • 15:41 - 15:44
    Այսպիսով, այս մարդիկ պետք է լուծեն այս հիմնահարցը:
  • 15:44 - 15:46
    Բայց մեզ համար կարևոր է, որ կառավարությունն աշխատանքներ տանի
  • 15:46 - 15:49
    արագ սննդի բոլոր մատակարարների և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ հետ:
  • 15:49 - 15:51
    Եվ հինգ, վեց, յոթ տարիների ընթացքում
  • 15:51 - 15:54
    հետ սովորեցնի մեզ այդքան շատ քանակության
  • 15:54 - 15:57
    ճարպի, շաքարավազի և այլ ոչ սննդային հավելումների օգտագործումից:
  • 15:57 - 16:00
    Այժմ, նորից անդրադառնալով խոշոր բրենդներին և պիտակներին,
  • 16:00 - 16:03
    ինչի մասին խոսեցինք քիչ առաջ, ամբողջովին կեղծ են
  • 16:03 - 16:05
    և դրանք անպայման պետք է դասակարգվեն:
  • 16:05 - 16:08
    Լավ, դպրոցը:
  • 16:08 - 16:10
    Ակնհայտորեն դպրոցների դեպքում մենք նրանց ենք պարտական,
  • 16:10 - 16:12
    համոզված լինելու, որ այդ 180 օրը տարվա ընթացքում,
  • 16:12 - 16:14
    չորս տարեկան հասակից
  • 16:14 - 16:16
    մինչև 18, 20, 24, ինչևէ,
  • 16:16 - 16:18
    նրանք պետք է պատրաստեն
  • 16:18 - 16:21
    պատշաճ թարմ սնունդ
  • 16:21 - 16:23
    օգտագործելով տեղական արտադրության ապրանքներ, լա՞վ:
  • 16:23 - 16:25
    Պետք է լինեն պատշաճ թարմ սննդի նոր ստանդարտներ
  • 16:25 - 16:27
    մեր երեխաների համար: Այո՞:
  • 16:27 - 16:32
    (Ծափահարություններ)
  • 16:32 - 16:35
    Հանգամանքներից ելնելով` չափազանց կարևոր է,
  • 16:35 - 16:38
    որ յուրաքանչյուր ամերիկացի աշակերտ դպրոցից հետո
  • 16:38 - 16:40
    իմանա, թե ինչպես պատրաստել 10 տեսակի բաղադրատոմսեր,
  • 16:40 - 16:42
    որոնք կփրկեն իրենց կյանքը:
  • 16:42 - 16:44
    Կենսական հմտություններ:
  • 16:44 - 16:45
    (Ծափահարություններ)
  • 16:45 - 16:48
    Դա նշանակում է, որ նրանք կարող են լինել ուսանողներ, երիտասարդ ծնողներ
  • 16:48 - 16:51
    և ի վիճակի լինեն տարբերակելու լավը վատից
  • 16:51 - 16:53
    սննդի պատրաստման տարրական հարցերում,
  • 16:53 - 16:55
    և կարևոր չէ, թե ինչպիսի անկումներ են սպասվում հաջորդ անգամ: Եթե դու կարողանում ես պատրաստել,
  • 16:55 - 16:57
    դրամային ճգնաժամերը նշանակություն չունեն:
  • 16:57 - 17:01
    Եթե դու կարողանում ես պատրաստել, ժամանակը կարևոր չէ:
  • 17:01 - 17:04
    Աշխատատեղը: Մենք չենք խոսել դրա մասին:
  • 17:04 - 17:07
    Գիտեք, հիմա ժամանակն է, որպեսզի կազմակերպությունը պատասխանատու լինի
  • 17:07 - 17:09
    նրա համար, թե իրականում ինչով են կերակրում
  • 17:09 - 17:11
    կամ ինչ հնարավորություններ ունեն նրանց աշխատակիցները:
  • 17:11 - 17:15
    Աշխատակիցները Ամերիկայի երեխաների մայրերն ու հայրերն են:
  • 17:15 - 17:17
    Մարիսան, հայրը մահացել է նրա ձեռքերի մեջ,
  • 17:17 - 17:19
    կարծում եմ, նա լիովին երջանիկ կլիներ,
  • 17:19 - 17:22
    եթե «կորպորատիվ» Ամերիկան կարողանար սկսել կերակրել իրենց աշխատողներին պատշաճ կերպով:
  • 17:22 - 17:24
    Անկասկած, նրանք չպետք է անտեսվեն:
  • 17:24 - 17:26
    Եկեք վերադառնանք դեպի տուն:
  • 17:26 - 17:28
    Այժմ, նայեք, եթե մենք անենք այս ամբողջը, և մենք կարող ենք դա անել,
  • 17:28 - 17:31
    այն այնքան հասանելի է: Դուք կարող եք հոգ տանել և առանց մեծ ծախսերի:
  • 17:31 - 17:33
    Լիովին:
  • 17:33 - 17:35
    Բայց ընտանիքը պետք է սկսի
  • 17:35 - 17:37
    կերակրամշակույթի փոխանցումը, իհարկե:
  • 17:37 - 17:39
    Անկասկած, փոխանցելով դա իբրև փիլիսոփայություն:
  • 17:39 - 17:41
    Ինձ համար դա բավական ռոմանտիկ է:
  • 17:41 - 17:43
    Բայց պատկերացրեք, եթե մի հոգի սովորեցնի միայն երեքին,
  • 17:43 - 17:45
    թե ինչպես կերակուր պատրաստել,
  • 17:45 - 17:47
    իսկ հետո նրանք էլ իրենց հերթին փոխանցեն իրենց ծանոթներին,
  • 17:47 - 17:49
    և դա ընդամենը 25 անգամ կրկնելուց հետո,
  • 17:49 - 17:52
    այն կընդգրկի Ամերիկայի ողջ բնակչությունը:
  • 17:52 - 17:55
    Ռոմանտիկ է, այո, բայց
  • 17:55 - 17:56
    կարևորն այն է,
  • 17:56 - 17:59
    որ դրանով փորձում ես մարդկանց հասկացնել,
  • 17:59 - 18:01
    որ ձեր յուրաքանչյուրի անհատական ջանքը
  • 18:01 - 18:02
    կբերի լուրջ փոփոխությունների:
  • 18:02 - 18:05
    Մենք պետք է հետ բերենք այն, ինչ կորցրել ենք:
  • 18:05 - 18:09
    Հանթինգթոնի Խոհանոց: Հանթինգթոնը, որտեղ ես պատրաստել եմ այս ծրագիրը,
  • 18:09 - 18:10
    գիտեք, մենք ունեցանք ճիշտ ժամանակին կատարված ծրագիր` հուսալով, որ
  • 18:10 - 18:13
    կոգեշնչենք մարդկանց իսկապես կատարել այդ փոփոխությունները:
  • 18:13 - 18:15
    Ես իսկապես հավատում եմ, որ փոփոխություններն անպայման կլինեն:
  • 18:15 - 18:17
    Հանթինգթոնի Խոհանոց: Ես աշխատել եմ հասարակության հետ:
  • 18:17 - 18:21
    Ես աշխատել եմ դպրոցների հետ: Ես գտա տեղական հաստատուն ֆինանսավորում`
  • 18:21 - 18:24
    տարածաշրջանի յուրաքանչյուր դպրոց
  • 18:24 - 18:26
    աղտոտված սննդի միջավայրից առողջ սննդի միջավայր ներգրավելու համար:
  • 18:26 - 18:28
    Վեց ու կես հազար դոլար մեկ դպրոցի համար:
  • 18:28 - 18:29
    (Ծափահարություններ)
  • 18:29 - 18:32
    Ահա թե ինչքան է հարկավոր: Վեց ու կես հազար դոլար մեկ դպրոցի համար:
  • 18:32 - 18:34
    Յուրաքանչյուր խոհանոցի համար 25 հազար դոլար ամսական: Լա՞վ:
  • 18:34 - 18:38
    Դա կարող է սպասարկել 5000 մարդ տարեկան,
  • 18:38 - 18:39
    որը կազմում է բնակչության 10 տոկոսը:
  • 18:39 - 18:41
    Եվ սա ընթանում է մի մարդուց դեպի մյուսը:
  • 18:41 - 18:43
    Գիտեք, տեղացի խոհարարները սովորեցնում են տեղացի բնակիչներին:
  • 18:43 - 18:48
    Դրանք խոհարարության անվճար դասընթացներ են, ժողովուրդ, ազատ դասընթացներ գլխավոր փողոցներում:
  • 18:48 - 18:52
    Սա իրականություն է, նկատելի փոփոխություն, իրական, շոշափելի փոփոխություն:
  • 18:52 - 18:55
    Ողջ Ամերիկայում, եթե հետ նայենք,
  • 18:55 - 18:58
    շատ հրաշալի բաներ են տեղի ունենում:
  • 18:58 - 19:00
    Բավական շատ հրաշալի բաներ են տեղի ունենում: Կան հրեշտակներ
  • 19:00 - 19:03
    Ամերիկայում, որոնք հրաշքներ են գործում
  • 19:03 - 19:06
    դպրոցներում, կազմակերպում են դպրոցների կարգերը,
  • 19:06 - 19:09
    պարտեզային կարգերը, կրթությունը:
  • 19:09 - 19:11
    Հրաշալի մարդիկ արդեն զբաղվում են սրանով:
  • 19:11 - 19:13
    Խնդիրն այն է, որ նրանք ցանկանում են ընդլայնել իրենց գործողությունները
  • 19:13 - 19:15
    հաջորդ դպրոցում, և հաջորդում:
  • 19:15 - 19:17
    Բայց կանխիկ փող չկա:
  • 19:17 - 19:21
    Մենք պետք է արագ ճանաչենք մասնագետներին և փերիներին,
  • 19:21 - 19:24
    ճանաչենք նրանց և թույլ տանք նրանց հետշությամբ գտնեն ռեսուրսներ,
  • 19:24 - 19:26
    շարունակելու այն, ինչ արդեն անում են
  • 19:26 - 19:28
    և անում են պատշաճ մակարդակով:
  • 19:28 - 19:30
    Ամերիկայում գործարարությունը պետք է աջակցի
  • 19:30 - 19:33
    տկն. Օբամային անել այն, ինչ նա ձգտում է անել:
  • 19:33 - 19:39
    (Ծափահարություններ)
  • 19:39 - 19:41
    Եվ, տեսեք, ես գիտեմ, որ շատ տարօրինակ է,
  • 19:41 - 19:44
    որ անգլիացին կանգնած է այստեղ ձեր առջև և
  • 19:44 - 19:46
    խոսում է այս ամենի մասին:
  • 19:46 - 19:49
    Ընդամենը ես կարող եմ ասել, որ ես մտահոգ եմ: Ես հայր եմ:
  • 19:49 - 19:51
    Եվ ես սիրում եմ այս երկիրը:
  • 19:51 - 19:54
    Եվ ես իսկապես հավատում եմ,
  • 19:54 - 19:57
    որ եթե հնարավոր է իրականացնել փոփոխություններ այս երկրում,
  • 19:57 - 19:59
    ապա շատ հրաշալի բաներ կարող են տեղի ունենալ ողջ աշխարհում: Եթե Ամերիկան արեց դա,
  • 19:59 - 20:01
    ես հավատում եմ, որ մյուսները կհետևեն դրան:
  • 20:01 - 20:03
    Դա չափազանց կարևոր է:
  • 20:03 - 20:10
    (Ծափահարություններ)
  • 20:10 - 20:12
    Երբ ես Հանթինգթոնում փորձում էի որոշ բաներ իրագործել,
  • 20:12 - 20:15
    որոնք չէի ստացվում, ես մտածում էի, թե կախարդական փայտիկ ունենալու դեպքում
  • 20:18 - 20:20
    ի՞նչ կանեի: Եվ ես մտածեցի, գիտե՞ք ինչ:
  • 20:20 - 20:24
    Ես կցանկանայի լինել Ամերիկայի ամենից հրաշալի
  • 20:24 - 20:26
    բարեփոխիչներից ու առաջ տանողներից մեկը:
  • 20:26 - 20:31
    Եվ մեկ ամիս անց TED-ը զանգահարեց ինձ և տվեց ինձ այս մրցանակը:
  • 20:31 - 20:33
    Ես այստեղ եմ:
  • 20:35 - 20:37
    Այսպիսով, իմ երազանքը:
  • 20:41 - 20:43
    Ես դիսլեքսիկ եմ, դրա համար մի քիչ դանդաղ կկարդամ:
  • 20:48 - 20:50
    Իմ երազանքն է
  • 20:50 - 20:52
    օգնել ձեզ
  • 20:52 - 20:54
    կատարել կայուն շարժում
  • 20:54 - 20:58
    կրթելու համար յուրաքանչյուր երեխայի
  • 20:58 - 21:00
    սննդի մասին,
  • 21:00 - 21:03
    ոգեշնչելու ընտանիքներին նորից պատրաստել սնունդ,
  • 21:03 - 21:07
    և հնարավորություն տալու բոլորին ամենուր
  • 21:07 - 21:09
    պայքարել ճարպակալության դեմ:
  • 21:09 - 21:19
    (Ծափահարություններ)
  • 21:19 - 21:21
    Շնորհակալություն
  • 21:21 - 21:30
    (Ծափահարություններ)
Title:
Ջեմի Օլիվերի TED-ի Մրցանակի ցանկությունը. Սովորեցնել յուրաքանչյուր երեխայի սննդի մասին
Speaker:
Jamie Oliver
Description:

Պատմելով ճարպակալման դեմ պայքարի իր տպավորիչ ծրագրի մասին, որն իրականացրել է Հանթինգթոնում, Արևմտյան Վիրջինիա նահանգում` TED-ի մրցանակի հաղթող Ջեմի Օլիվերը մեծ մասշտաբներով սկսում է պայքարել սննդի նկատմամբ ունեցած մեր անտեղյակության դեմ:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
21:37
Armenuhy Hovakimyan added a translation

Armenian subtitles

Revisions