-
-
Մենք արդեն խոսել ենք
-
ԴՆԹ-ից իՌՆԹ-ի անցման գործընթացի մասին:
-
ԵՎ մենք անվանել ենք այդ գործընթացը տրանսկրիպցիա:
-
ԵՎ այն տեղի է ունենում կորիզում:
-
ԵՎ ապա այդ իՌՆԹ-ն դուրս է գալիս
-
կորիզից, և այն միանում է ռիբոսոմին:
-
ԵՎ հետո այն տրանսլյացիայի է ենթարկվում սպիտակուցի:
-
-
Այսպիսով, դուք կարող եք ասել, որ այս մասը այստեղ,
-
սա լինում է ռիբոսոմի միջոցով:
-
Կամ այն տեղի է ունենում ռիբոսոմում:
-
Այս ընդհանուր ակնարկով ես հիմա
-
ցանկանում եմ մտածել մի փոքր ավելի մանրամասնորեն այն մասին, թե
-
ինչպես է սա տեղի ունենում կամ այն կառուցվածքների մասին, որտեղ
-
սա տեղի է ունենում բջջի ներսում:
-
Ես կնկարեմ կորիզը մի փոքր ավելի
-
մանրամասն, որպեսզի կարողանանք իսկապես տեսնել՝ ի՞նչ է
-
տեղի ունենում դրա թաղանթի վրա:
-
Ահա սա կորիզն է:
-
Եկեք նկարեմ դա այսպես:
-
ԵՎ կորիզը պարզապես մեկ գծով նկարելու փոխարեն,
-
ես այն կնկարեմ երկու գծով,
-
որովհետև այն իրականում երկշերտ ֆոսֆոլիպիդային թաղանթ է:
-
Այսինքն սա մեկ ֆոսֆոլիպիդային շերտն է,
-
և այս մեկը մյուս ֆոսֆոլիպիդային շերտն է:
-
ԵՎ բնականաբար ես չեմ նկարում այն մեծ մասշտաբով:
-
Ես նկարում եմ այնպես, որ դուք կարողանաք գաղափար կազմել:
-
Այսպիսով, յուրաքանչյուր գիծը, որ ես նկարում եմ,
-
եթե ես խոշորացնեմ սրա վրա, այսինքն այս գծերից յուրաքանչյուրի
-
վրա, եկեք խոշորացնեմ:
-
ԵՎ եթե ես ստանամ այսպիսի տուփ, դուք կտեսնեք ֆոսֆոլիպիդային երկշերտը:
-
Այսպիսով ֆոսֆոլիպիդային երկշերտը այսպիսին է:
-
Շրջանները հիդրոֆիլիկ գլխիկներն են,
-
և այս գծերը ճարպային հիդրոֆոբիկ պոչիկներն են:
-
Ահա դա մեր ֆոսֆոլիպիդային երկշերտն է:
-
Այսպիսով այս գծերից յուրաքանչյուրը, որ ես նկարել եմ, դրանցից յուրաքանչյուրը
-
ֆոսֆոլիպիդային երկշերտ է:
-
Հարցն այն է ՝ ինչպես է իՌՆԹ-ն, ակնհայտորեն
-
դուք ունեք այս տրանսկրիպցիոն ամբողջ գործընթացը:
-
Դուք ունեք ԴՆԹ և իՌՆԹ:
-
Այս ամբողջը այստեղ է, այս մեծ խառնակույտը
-
քրոմատինի՝ կորիզի ներսում:
-
Ինչպե՞ս է ի-ՌՆԹ-ն դուրս գալիս այս ֆոսֆոլիպիդային երկշերտից:
-
Այն դուրս է գալիս կորիզի ծակոտիների միջով:
-
Այսինքն կորիզի ծակոտին էապես անցուղի է:
-
ԵՎ այդ ծակոտիներից հազարավորները կան:
-
Այն անցուղի է այս ֆոսֆոլիպիդային երկշերտի միջով:
-
Այս անցուղին կազմված է մի խումբ սպիտակուցներից:
-
Այսինքն սա այստեղ, և սա
-
կարելի է ասել մի մասն է:
-
Բայց դուք կարող եք պատկերացնել այն, եթե
-
դիտարկեք դրան եռաչափ տարածությունում,
-
դուք կպատկերացնեք մի անցուղի:
-
Սպիտակուցից կազմված, մի անցուղի կազմված
-
սպիտակուցներից, որոնք անցնում են այս ֆոսֆոլիպիդային երկշերտ թաղանթի միջով:
-
Այսպիսով, իՌՆԹ-ն կարող է դուրս գալ և հասնել ազատ ռիբոսոմին,
-
և հետո տրանսլյացիայի ենթարկվել սպիտակուցի:
-
-
Բայց ահա սա այստեղ ամբողջական պատկերը չէ,
-
որովհետև երբ տրանսլյացիայի եք ենթարկում սպիտակուցի՝ օգտագործելով ազատ ռիբոսոմ,
-
սա այն սպիտակուցների համար է, որոնք օգտագործվում են բջջի ներսում:
-
Եկեք այստեղ նկարեմ ամբողջական բջիջը:
-
Սա բջիջն է:
-
Ահա սա այստեղ բջջի ցիտոսոլն է:
-
Հաճախ դուք կարող եք շփոթվել
-
ցիտոսոլ և ցիտոպլազմա տերմինների միջև:
-
Ցիտոսոլը օրգանոիդների միջև առկա ամբողջ հեղուկն է:
-
Ցիտոպլազման բջջի ներսում առկա ամենինչն է:
-
Այսպիսով, սա ցիտոսոլն է և օրգանոիդները,
-
իսկ օրգանոիդների ներսում առկա ամենինչ ցիտոպլազման է:
-
Այսինքն ցիտոպլազման այն ամենն է ինչ կա բջջի ներսում:
-
Ցիտոսոլը օրգանոիդների միջև առկա հեղուկն է:
-
Ազատ ռիբոսոմը այստեղ, այս տրանսլյացիան
-
լավ է բջջի համար օգտագործվող սպիտակուցների համար:
-
Սպիտակուցները հետո կարող են լողալ ցիտոսոլի մեջ
-
և օգտագործվել համապատասխան ձևով:
-
Բայց ինչպե՞ս եք ստանում սպիտակուց բջջից դուրս,
-
կամ նույնիսկ բջջային թաղանթի ներսում:
-
Հիմա, բջջի հետ, բայց ներդրված
-
բջջային թաղանաթի վրա կամ հենց բջջից դուրս:
-
Մենք գիտենք, որ բջիջները հաղորդակցվում են
-
տարբեր տեսակի ձևերով և արտադրում են սպիտակուցներ
-
ուրիշ բջիջների կամ արյան շրջանառության համար
-
կամ ինչի համար, որ պետք է:
-
Հենց դա է, որի վրա կենտրոնանալու ենք այս տեսանյութում:
-
Սահմանակից այս միջկորիզային
-
տարածության հետ ահա այստեղ, այսինքն այս երկու գծերի միջև առկա տարածութան,
-
այսինքն ունեք այս միջկորիզային տարածությունը
-
ներքին և արտաքին թաղանթի միջև:
-
Եկեք նշեմ դա:
-
Սա ներքին կորիզային թաղանթն է,
-
իսկ սա արտաքին կորիզային թաղանթը
-
Կարող եք շարունակել այս արտաքին կորիզային թաղանթը,
-
և կստանաք այս տեսակի ծալքեր , ճեղքեր և այլն:
-
Սա ահա այստեղ համարվում է
-
առանձին օրգանոիդ:
-
Ահա սա այսպիսին է,
-
և ինչքան կարող եմ կփորձեմ լավ նկարել:
-
Ահա սա այստեղ կոչվում է
-
էնդոպլազմային ցանց:
-
Այսինքն սա այստեղ էնդոպլազմային ցանցն է,
-
որը, ես միշտ մտածել եմ, լավ անուն կլիներ նվագախմբի համար:
-
Էնդոպլազմային ցանցը կարևոր է
-
արտադրելու և հետո փաթեթավորելու սպիտակուցները,
-
որոնք կամ ներդրված են բջջային թաղանթում,
-
կամ օգտագործվում են բջջից դուրս:
-
Ինչպե՞ս է դա տեղի ունենում:
-
Էնդոպլազմային ցանցը իրականում ունի երկու մաս:
-
Այն ունի հատիկավոր էնդոպլազմային ցանց,
-
և հատիկավոր էնդոպլազմային ցանցը
-
ունի մի խումբ ռիբոսոմներ:
-
Սա ազատ ռիբոսոմ է,
-
իսկ սա միացած ռիբոսոմ է:
-
Սրանք այն ռիբոսոմներն են, որոնք միացած են
-
էնդոպլազմային ցանցի թաղանթին:
-
Այսպիսով, այս մասը, որտեղ կան միացած
-
ռիբոսոմներ,
-
հատիկավոր էնդոպլազմային ցանցն է:
-
Ես կկոչեմ այն հատիկավոր ԷՑ համառոտ լինելու համար:
-
Կստացվի նվագախմբի նույնիսկ ավելի լավ անուն:
-
Կա նաև մյուս մասը, որը
-
հարթ էնդոպլազմային ցանցն է:
-
Սպիտակուցի սինթեզում դրա դերը,
-
կամ առնվազն սպիտակուցներին պատրաստ ունենալը
-
բջջից դուրս բերելու համար, այն է՝ կարող ես ունենալ իՌՆԹ,
-
եկեք անեմ դա բաց կանաչ գույնով,
-
դուք կարող եք ունենալ իՌՆԹ
-
այս էնդոպլազմային ցանցի ռիբոսոմներից
-
մեկի հետ:
-
Երբ սպիտակուցը տրանցլյացիայի է ենթարկվում,
-
այն չի տրանսլյացվում ցիտոսոլի ներսում:
-
Այն տրանսլյացիայի է ենթարկվում հակառակ կողմում
-
հատիկավոր էնդոպլազմային ցանցի:
-
Կամ կարող եք ասել դրա ներսում,
-
հատիկավոր էնդոպլազմային ցանցի կենտրոնում:
-
Եկեք դարձնենք դա ավելի, եկեք
-
նկարեմ դա մի փոքր ավելի լավ:
-
Այսպիսով, եկեք ասենք, որ սա այստեղ
-
էնդոպլազմային ցանցի թաղանթն:
-
Ապա երբ սպիտակուցը, կամ երբ իՌՆԹ-ն
-
տրանսլյացիայի է ենթարկվում սպիտակուցի,
-
ռիբոսոմը կարող է միանալ:
-
Եկեք ասենք, որ սա այստեղ
-
իՌՆԹ-ն է, որը տրանսլյացիայի է ենթարկվում:
-
Եկեք ասենք այն գնում է այս ուղղությամբ:
-
Այստեղ էնդոպլազմային ցանցի թաղանթն է:
-
Այսինքն ԷՑ թաղանթը:
-
-
Ահա սա այստեղ, և ձևը, որով նկարել եմ դա
-
հենց այստեղ, սա պարզապես ֆոսֆոլիպիդային մեկ շերտն է:
-
Եկեք նկարեմ դա այսպես:
-
Ես կարող եմ անել դա այսպես:
-
Իրականում սա, այս երկշերտը շարունակական է:
-
Դա շարունակական է արտաքին կորիզային թաղանթի հետ:
-
Եկեք այնպես անեմ, որ դուք հասկանաք ամբողջական:
-
Ապա, տրանսլյացիայի ինչ-որ պահին
-
սպիտակուցը կարող է դուրս գալ:
-
Երբ սպիտակուցը տրանսլյացիայի է ենթարկվում, այն կարող է դուրս գալ
-
էնդոպլազմային ցանցի ներսի վրա:
-
Սա կենտրոնն է:
-
Սա ԷՑ-ի կենտրոնն է:
-
Այսինքն մենք էնդոպլազմային ցանցի ներսում ենք:
-
Այստեղ մենք դրսում ենք՝ ցիտոսոլում:
-
-
Ահա այդ ձևով ստանում եք սպիտակուց, ԷՑ-ի ներսում:
-
Էնդոպլազմային ցանցի ներսում,
-
և այն կարող է ճանապարհորդել դրա միջով:
-
Ինչ-որ կետում, այն կարող է ծաղկել:
-
Եկեք ասենք սպիտակուցը հենց այստեղ է:
-
Հարթ էնդոպլազմային ցանցը ունի շատ ֆունկցիաներ,
-
և ես չեմ խորանա, թե ինչ ֆունկցիաներ են դրանք:
-
Բայց ինչ-որ կետում այդ սպիտակուցը կարող է ծաղկել:
-
Եկեք նկարեմ սպիտակուցի բողբոջումը:
-
Եկեք ասենք սա
-
էնդոպլազմային ցանցի թաղանթն է:
-
Սպիտակուցը, ասենք, ավարտվում է այստեղ։
-
Հետո այն կարող է բողբոջ տալ։
-
Այսինքն այն կարող է գնալ այդտեղից, եկեք նկարեմ նույն գույնով։
-
Այն կարող է գնալ այդտեղից այդտեղ։
-
Հուսով եմ՝ տեսաք ուր է այն գնում․ այստեղ և հետո
-
այստեղ։
-
Հետո այն կարող է գնալ այսպես։
-
Հիմա այն անջատվել է։
-
Երբ ունես սպիտակուց կամ իսկապես
-
ունես ինչ-որ բան, որ փոխադրվում է
-
բջջի շուրջը իր փոքր թաղանթով։
-
Մենք կոչում ենք դա բշտիկ։
-
Հիմա այն կփաթեթավորվի և կդառնա բշտիկ։
-
Այս բշտիկը կարող է հետո․․․ եկեք
-
նկարեմ սպիտակուց պարունակող մի քանի այսպիսի բշտիկներ, այսպիսով
-
նկարեմ դա․․․ կարող է հետո գնալ Գոլջիի ապարատ, որը
-
կնկարեմ կապույտով, հենց այստեղ, հնարավորինս լավ։
-
Ահա Գոլջջի ապարատը։
-
Իհարկե կարող էր լինել
-
ավելի լավ այսպիսի նկար։
-
Ապա դրանք կարող են անել հակառակ գործընթացը
-
և կարող են ամրանալ Գոլջիի ապարատին, հաճախ
-
ասում են Գոլջիի մարմնին, պարոն Գոլջիից հետո ով հայտնաբերել է այն։
-
Հետո սպիտակուցները հենց մտնում են
-
Գոլջիի մարմնի մեջ
-
մտնում եմ հասունացման գործընթաց,
-
այնպես որ պատրաստ լինեն փոխադրվել բջջից դուրս
-
կամ ներդրվեն բջջային թաղանթի մեջ։
-
Սա Գոլջիի մարմինն է։
-
Կամ Գոլջիի մարմինը, կամ Գոլջիի ապարատը։
-
-
ԵՎ հենց այս գործընթացը տեղի է ունենում,
-
ապա սա ամբողջությամբ փոփոխված սպիտակուց է՝
-
պատրաստ օգտագործվելու։
-
Հնարավոր է՝ ես այն կդարձնեմ մի քիչ տարբեր։
-
Ես պարզապես կօգտագործեմ նույն գույնը։
-
Սա ամբողջությամբ փոփոխված սպիտակուցն է։
-
Հիմա այն կարող է փոխադրվել բջջային թաղանթ։
-
Այդ սպիտակուցը կարող է կամ փոխադրվել
-
բջջից դուրս, կամ այն կարող է
-
ներդրվել հենց թաղանթում։
-