Դայանա Քելլի` Ինչ մենք չգիտեինք առնանդամի անատոմիայի մասին
-
0:00 - 0:02Երբ ես գնում եմ խնջույքի
-
0:02 - 0:03սովորաբար շատ ժամանակ չի պահանջվում,
-
0:03 - 0:04որպեսզի մարդիկ հայտնաբերեն,
-
0:04 - 0:08որ ես գիտնական եմ և որ ես ուսումնասիրում եմ սեռը:
-
0:08 - 0:12Եվ հետո ինձ սկսում են հարձուփորձ անել:
-
0:12 - 0:16Եվ այդ հարցերը սովորաբար ունենում են յուրահատուկ ձևաչափ:
-
0:16 - 0:17Դրանք սկսում են հետևյալ արտահայտությամբ,
-
0:17 - 0:19«Ընկերներիցս մեկը ասել է ինձ»
-
0:19 - 0:21և ավարտում են հետևյալ արտահայտությամբ,
-
0:21 - 0:23«Արդյո՞ք դա ճիշտ է»:
-
0:23 - 0:24Եվ հաճախ
-
0:24 - 0:26ես ուրախ եմ լինում, որ կարող եմ պատասխանել իրենց հարցերին,
-
0:26 - 0:28բայց ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում պատասխանել,
-
0:28 - 0:29«Ես իրոք ցավում եմ,
-
0:29 - 0:30սակայն ես չգիտեմ հարցի պատասխանը,
-
0:30 - 0:33քանի որ ես այդ տեսակի բժիշկ չեմ»:
-
0:33 - 0:35Այսինքն, ես բժիշկ փորձագետ չեմ,
-
0:35 - 0:38ես կենսաբան եմ, ով ուսումնասիրում է անատոմիա:
-
0:38 - 0:41Եվ իմ գործն է զննել զանազան կենդանիների տեսակներ
-
0:41 - 0:45և փորձել հասկանալ, թե ինչպես են աշխատում իրենց հյուսվածքներն ու օրգանները,
-
0:45 - 0:46երբ իրենց մոտ ամեն ինչ լավ է,
-
0:46 - 0:48և ոչ թե,
-
0:48 - 0:49ինչպես բուժել նրանց, երբ ինչ-որ բան այնպես չէ,
-
0:49 - 0:51ինչպես դուք շատերդ եք անում:
-
0:51 - 0:53Ես փնտրում եմ նմանություններ և տարբերություններ
-
0:53 - 0:55լուծումներում, որոնք իրենք զարգացրել են
-
0:55 - 0:57հիմնարար կենսաբանական խնդիրներին բախվելով:
-
0:57 - 0:59Այսպիսով, այսօր ես այստեղ եմ պնդելու,
-
0:59 - 1:03որ սա ընդհանրապես
-
1:03 - 1:04էզոտերիկ ինտելեկտուալ գործունեություն չէ,
-
1:04 - 1:06որին կարելի է ականատես լինել համալսարաններում,
-
1:06 - 1:08այլ այն լայնածավալ ուսումնասիրություն է
-
1:08 - 1:11տարատեսակների, հյուսվածքների և օրգանական համակարգերի վերաբերյալ,
-
1:11 - 1:12որը կարող է մարդու առողջության վրա
-
1:12 - 1:16անմիջական հետևանքներ ունեցող արդյունքներ ունենալ:
-
1:16 - 1:18Եվ դա ճիշտ է, իմ երկու վերջին նախագծերի համար՝
-
1:18 - 1:20ուղեղում սեռային տարբերությունների վերաբերյալ ուսումնասիրության
-
1:20 - 1:22և իմ ավելի հասուն աշխատանքի
-
1:22 - 1:25առնանդամների անատոմիան վերաբերյալ ուսումնասիրության համար:
-
1:25 - 1:27Եվ այժմ դուք գիտեք, թե ինչու է ինձ հետ զվարճալի խնջույքների ժամանակ:
-
1:27 - 1:28(Ծիծաղ)
-
1:28 - 1:31Այսպիսով, այսօր ես պատրաստվում եմ Ձեզ ցույց տալ մի օրինակ
-
1:31 - 1:32առնանդամի իմ ուսումնասիրությունից,
-
1:32 - 1:34ցուցադրելու համար, թե ինչպես մի օրգանի համակարգի
-
1:34 - 1:36ուսումնասիրության արդյունքում ստացված գիտելիքը
-
1:36 - 1:39հիմք է դառնում ուրիշ բացահայտման համար:
-
1:39 - 1:42Ես համոզված եմ, որ բոլոր ունկդիրները արդեն գիտեն,
-
1:42 - 1:45բայց ես պետք է բացատրեի դա իմ 9 տարեկան երեխային անցած շաբաթ,
-
1:45 - 1:49որ առնանդամը կառուցվածք է, որը տեղափոխում է սերմնահեղուկ
-
1:49 - 1:50մեկ անձից մեկ ուրիշին:
-
1:50 - 1:52Եվ մեջքիս հետևի սլայդը
-
1:52 - 1:53միայն մակերեսորեն է արտացոլում,
-
1:53 - 1:55այն լայն տարածումը, որը այն ունի կենդանիների մոտ:
-
1:55 - 1:57Գոյություն ունի հսկայական անատոմիական բազմազանություն:
-
1:57 - 2:01Դուք կարող եք գտնել մկանային խողովակներ, ձևափոխված ոտքեր, լողակներ,
-
2:01 - 2:05ինչպես նաև կաթնասունների մսոտ գլանը,
-
2:05 - 2:07որին մենք բոլորս,
-
2:07 - 2:09կամ առնվազն մեր կեսը ծանոթ է:
-
2:09 - 2:11(Ծիծաղ)
-
2:11 - 2:14Եվ կարծում եմ, որ մենք տեսնում ենք այս հսկայական բազմազանությունը,
-
2:14 - 2:17քանի որ այն իրոք իսկապես արդյունավետ լուծում է
-
2:17 - 2:19մի շատ հասարակ կենսաբանական խնդիրի,
-
2:19 - 2:22այն է՝ սերմնահեղուկը հասցնել
-
2:22 - 2:25ձվարան ու կազմել զիգոտներ:
-
2:25 - 2:28Առնանդամն իրականում չի պահանջվում ներքին բեղմնավորման համար,
-
2:28 - 2:31բայց երբ տեղի է ունենում ներքին բեղմնավորում,
-
2:31 - 2:33առնանդամը հաճախ ներգրավված է լինում:
-
2:33 - 2:37Եվ ամենահաճախ տրվող հարցը, երբ ես սկսում եմ խոսել սրա մասին, հետևյալն է՝
-
2:37 - 2:40«Ի՞նչը Ձեզ դրդեց հետաքրքրվել դրանով»:
-
2:40 - 2:44Պատասխանը կմախքներն են:
-
2:44 - 2:47Ձեր մտքով չէր անցնի, որ կմախքները և առնանդամները
-
2:47 - 2:49կապ ունեն իրար հետ:
-
2:49 - 2:51Եվ դա նրա հետևանքն է, որ մենք հակված ենք մտածելու, որ կմախքները
-
2:51 - 2:52կարծր համակարգեր են,
-
2:52 - 2:54որոնք ստեղծում են արագություն և ուժ:
-
2:54 - 2:58Եվ իմ առաջին ծանոթացումը կենսաբանական հետազոտությանը,
-
2:58 - 3:00որպես դինոզավների հնէաբանություն ուսանող,
-
3:00 - 3:02անմիջական կախված էր կմախքների հետ:
-
3:02 - 3:05Բայց, երբ ես ավարտեցի դպրոցը ես սկսեցի բիոմեխանիկա ուսումնասիրել,
-
3:05 - 3:08ես իսկապես ուզում էի գտնել թեզի թեմա,
-
3:08 - 3:11որը կընդլայներ իմ գիտելիքը կմախքների ֆունկցիոնալության մասին:
-
3:11 - 3:12Ես փորձեցի մի շարք տարբեր բաներ:
-
3:12 - 3:14Շատը չարդարացվեց:
-
3:14 - 3:16Բայց հետո մի օր ես սկսեցի մտածել
-
3:16 - 3:18կաթնասունների առնանդամի մասին:
-
3:18 - 3:22Եվ դա իրոք որ տարօրինակ տեսակի կառույց է:
-
3:22 - 3:24Ներքին բեղմնավորման համար օգտագործելուց առաջ
-
3:24 - 3:26դրա մեխանիկական վարքագիծը պետք է փոխվի
-
3:26 - 3:28զգալի ձևով:
-
3:28 - 3:30Ժամանակի մեծ մասը այն ճկուն մարմին է:
-
3:30 - 3:31Այն հեշտությամբ ծռվում է:
-
3:31 - 3:33Սակայն մինչ այն բերվում է օգտագործման
-
3:33 - 3:35զուգավորման ընթացքում,
-
3:35 - 3:36այն պետք է դառնա ոչ ճկուն,
-
3:36 - 3:38և պետք է դառնա դժվար ծռելու համար:
-
3:38 - 3:40Դեռ ավելին այն պետք է աշխատունակ լինի:
-
3:40 - 3:43Վերարտադրողական համակարգը, որը ձախողում է գործել
-
3:43 - 3:47ստեղծում է զավակ չունեցող անհատ,
-
3:47 - 3:50որը հետո դուրս է նետվում գենոֆոնդից:
-
3:50 - 3:52Եվ այսպիսով ես մտածեցի, «Ահա խնդիր,
-
3:52 - 3:55որը բացառորեն վերաբերվում է կմախքի համակարգին,
-
3:55 - 3:59ոչ սրա նման,
-
3:59 - 4:02այլ սրա նման,
-
4:02 - 4:04քանի որ, ֆունկցիոնալ առումով
-
4:04 - 4:06կմախքը մի համակարգ է,
-
4:06 - 4:09որն աջակցում է հյոսվածքին ու փոխանցում է ուժ:
-
4:09 - 4:11Եվ ես արդեն գիտեի, որ կենդանիները, ինչպես այս անձրևորդը
-
4:11 - 4:13իրականում կենդանիների մեծամասնությունը,
-
4:13 - 4:14չեն աջակցում իրենց հյուսվածքներին
-
4:14 - 4:16դրանք ոսկորներին նստացնելով:
-
4:16 - 4:18Փոխարենը նրանք ավելի հիշեցնում են ջրի պարկեր:
-
4:18 - 4:22Նրանք օգտագործում են մի կմախք, որը մենք կոչում ենք հիդրոստատիկ կմախք:
-
4:22 - 4:24Եվ հիդրոստատիկ կմախքը
-
4:24 - 4:26օգտագործում է երկու տարր:
-
4:26 - 4:28Կմախքային աջակցությունը բխում է
-
4:28 - 4:30ճնշումի տակ գտնվող հեղուկի
-
4:30 - 4:32և շրջապատող պատային հյուսվածքի միջև փոխազդեցությունից,
-
4:32 - 4:36որը մնում է լարվածության տակ ու ուժեղանում է թելիկային պրոտեինների միջոցով:
-
4:36 - 4:39Այս փոխազդեցությունը անչափ կարևոր է:
-
4:39 - 4:42Առանց տարրերի գոյություն չունի աջակցություն:
-
4:42 - 4:43Եթե Ձեր հեղուկը
-
4:43 - 4:45չունի պաշտպանիչ պատ
-
4:45 - 4:47և Դուք շարունակ ճնշում եք գործադրում
-
4:47 - 4:49Ձեր մոտ ջրփոս կառաջանա:
-
4:49 - 4:51Եվ եթե Դուք ունեք միայն պատ
-
4:51 - 4:52առանց հեղուկի, որը կդնի պատը ճնշման տակ
-
4:52 - 4:54Դուք կունենաք մի փոքր թաց կտոր:
-
4:54 - 4:57Երբ որ Դուք նայեք առնանդամին խաչաձև բաժանմունքով,
-
4:57 - 4:59կտեսնեք, որ այն ունի հիդրոստատիկ կմախքի
-
4:59 - 5:01տարբեր հատկանիշներ:
-
5:01 - 5:03Այն ունի կենտրոնական տարածք
-
5:03 - 5:04սպունգանման էրեկտիկ հյուսվածք,
-
5:04 - 5:07որը լցվում է հեղուկով - մեր դեպքում՝ արյունով,
-
5:07 - 5:09շրջապատված հյուսվածքի պատով,
-
5:09 - 5:13որը հարուստ է կոլագեն կոչվող կարծր կառուցվածքային սպիտակուցներով:
-
5:13 - 5:16Բայց այն ժամանակ, երբ որ ես սկսեցի այս նախագիծը
-
5:16 - 5:19ամենալավ բացատրությունը, որը ես կարող էի գտնել առնանդամի էրեկցիայի համար
-
5:19 - 5:23այն էր, որ պատը շրջապատում է այս սպունգանման հյուսվածքները,
-
5:23 - 5:25և սպունգանման հյուսվածքները լցվում են արյունով,
-
5:25 - 5:28ու ճնշումը բարձրանում է և ահա՛ այն ուղիղ կանգնում է:
-
5:28 - 5:32Եվ դա բացատրեց ինձ ընդլայնումը,
-
5:32 - 5:36բացատրեց, որ ավելի շատ հեղուկի ժամանակ ստանում ենք հյուսվածքներ, որոնք ընդլանվում են,
-
5:36 - 5:39բայց այն իրականում չբացատրեց էրեկցիան:
-
5:39 - 5:43Քանի որ, այս բացատրության մեջ չկար ոչ մի մեխանիզմ
-
5:43 - 5:46որը այս կառուցվածքը դժվար ծռելի է դաձնում:
-
5:46 - 5:48Եվ ոչ մեկ համակարգված չէր նայել այս պատի հյուսվածքին:
-
5:48 - 5:51Այսպիսով ես մտածեցի, որ պատի հյուսվածքները կարևոր են կմախքի համար:
-
5:51 - 5:53Այն պետք է լինի բացատրության մի մասը:
-
5:53 - 5:56Եվ ահա այս ժաամանակ
-
5:56 - 5:58իմ համալսարանի շրջանավարտների խորհրդատուն ասաց,
-
5:58 - 6:02«Ուօօօաաա՛, սպասի, մի շտապիր»:
-
6:02 - 6:05Քանի որ մոտավորապես վեց ամիս սրա մասին խոսալուց հետո
-
6:05 - 6:07ես կարծում եմ նա վերջապես ըմբռնեց,
-
6:07 - 6:10որ ես իսկապես լուրջ էի տրամադրված:
-
6:10 - 6:13(Ծիծաղ)
-
6:13 - 6:15Այսպիսով, նա նստեցրեց ինձ ու զգուշացրեց:
-
6:15 - 6:17«Զգույշ եղիր:
-
6:17 - 6:20Ես համոզված չեմ, որ այս նախագիծը կհաջողվի»:
-
6:20 - 6:22Նա վախենում էր, որ ես ծուղակում կհայտնվեմ:
-
6:22 - 6:27Ես հանձն էի առնում մի հասարակության կողմից ամոթալի հարց,
-
6:27 - 6:29որի պատասխանը, ըստ նրա,
-
6:29 - 6:32կարող է առանձնապես հետաքրքիր չլինել:
-
6:32 - 6:33Եվ դա այն պատճառով, որ
-
6:33 - 6:35ամեն մի հիդրոստատրիկ կմախք,
-
6:35 - 6:37որը մենք գտել էինք բնության մեջ մինչ այդ պահը
-
6:37 - 6:39պարունակում էր նույն հիմնական տարրերը:
-
6:39 - 6:40Այն ուներ կենտրոնական հեղուկ,
-
6:40 - 6:42շրջապատող պատեր,
-
6:42 - 6:45և պատի մեջ մանրաթելեր,
-
6:45 - 6:47որոնք դասավորված էին խաչված զսպանակների տեսքով
-
6:47 - 6:49կմախքի երկար առանցքի շուրջ:
-
6:49 - 6:51Այսպիսով իմ հետևի պատկերը
-
6:51 - 6:52ցույց է տալիս հյուսվածքի մի կտոր
-
6:52 - 6:54այդ խաչված զսպանակային կմախքներից մեկի մեջ,
-
6:54 - 6:57կտրած այնպես, որ Դուք նայում եք պատի մակերեսին:
-
6:57 - 6:58Սլաքը ցույց է տալիս երկար առանցքը:
-
6:58 - 7:00Եվ Դուք կարող եք տեսնել երկու շերտ մանրաթելեր՝
-
7:00 - 7:02մեկը կապույտ, մյուսը դեղին,
-
7:02 - 7:05հավաքված ձախ և աջ անկյուններում:
-
7:05 - 7:07Եվ եթե Դուք չէիք նայում պարզապես մանրաթելերի փոքր բաժնին,
-
7:07 - 7:10այդ մանրաթելերը զսպանակաձև ուղղությամբ են դասավորվում
-
7:10 - 7:12կմախքի երկար առանցքի շուրջ,
-
7:12 - 7:14նման չինական մատների թակարդին,
-
7:14 - 7:16որտեղ Դուք մցնում եք Ձեր մատները, և նրանք մնում են այնտեղ:
-
7:16 - 7:19Եվ այս կմախքները դրսևորում են հատուկ վարքագիծ,
-
7:19 - 7:21ինչը ես պատրաստվում եմ ցույց տալ ֆիլմի միջոցով:
-
7:21 - 7:22Սա կմախքի մոդել է,
-
7:22 - 7:24որը ես սարքել էի կտորից,
-
7:24 - 7:27և փաթաթել էի փուչիկի շուրջ:
-
7:27 - 7:28Կտորը կտրված է անկյան տակ:
-
7:28 - 7:31Դուք կարող էիք տեսնել, որ մանրաթելիկները փաթաթվում են զսպանակաձև,
-
7:31 - 7:35և այդ մանրաթելիկները ունակ են փոխել իրենց դիրքը, երբ կմախքը շարժվում է,
-
7:35 - 7:37որը ճկուն է դարձնում այն:
-
7:37 - 7:39Այն երկարում, կարճանում ու ծռվում է իսկապես հեշտությամբ
-
7:39 - 7:43ի պատասխան ներքին և արտաքին ազդակների:
-
7:43 - 7:44Իմ խորհրդատուի մտահոգությունն այն էր,
-
7:44 - 7:46որ առնանդամի պատի հյուսվածքը
-
7:46 - 7:48նման է մյուս հիդրոստատիկ կմախքներին:
-
7:48 - 7:50Ո՞րն էր լինելու իմ ներդրումը:
-
7:50 - 7:52Ի՞նչ նոր բան էի ես ներդնելու
-
7:52 - 7:53կենսաբանության մեր իմացության մեջ:
-
7:53 - 7:57Եվ ես մտածեցիի, «Իրավ, նա ճիշտ է»:
-
7:57 - 7:58Այսպիսով ես երկար ժամանակ անկացրեցի մտորելով:
-
7:58 - 8:00Եվ մի բան շարունակում էր անհանգստացնել ինձ,
-
8:00 - 8:03այն է, երբ այն գործում է,
-
8:03 - 8:05առնանդամը չի երերում:
-
8:05 - 8:07(Ծիծաղ)
-
8:07 - 8:10Այսպիսով, ինչ որ հետաքրքիր բան պետք է լիներ:
-
8:10 - 8:13Եվ ես հավաքեցի պատի հյուսվածները,
-
8:13 - 8:15պատրաստեցի այն այնպես, որ այն ուղիղ լինի,
-
8:15 - 8:17մաս-մաս կտրատեցի,
-
8:17 - 8:20և ապա տեղավորեցի այն մանրադիտակի տակ
-
8:20 - 8:25ակընկալելով տեսնել կոլագենի տարբեր խաչված զսպանականեր:
-
8:25 - 8:27Բայց փոխարենը ես տեսա սա:
-
8:27 - 8:30Այստեղ կա արտաքին ու ներքին շերտ:
-
8:30 - 8:33Սլաքը ցույց է տալիս կմախքի երկար առանցքը:
-
8:33 - 8:35Ես իրոք զարմացել էի սա տեսնելով:
-
8:35 - 8:36Յուրաքանչյուրին ում ցույց տվեցի այն
-
8:36 - 8:38նույնպես շատ զարմացած էր մնացել:
-
8:38 - 8:39Ինչու՞ էին բոլորը զարմանում:
-
8:39 - 8:42Պատճառն այն էր, որ մենք տեսականորեն գիտեինք,
-
8:42 - 8:45որ կար հիդրոստատիկ կմախքում
-
8:45 - 8:48մանրաթելիկների դասավորման ուրիշ ձև,
-
8:48 - 8:50կառույցի երկար առանցքի նկատմամբ մանրաթելիկների
-
8:50 - 8:540 աստիճանի և 90 աստիճանի դասավորման պարագայում:
-
8:54 - 8:58Բանն այն էր, որ դեռ ոչ մեկ դա երբևէ չէր տեսել բնության մեջ:
-
8:58 - 9:00Եվ այժմ ես նայում էի դրան:
-
9:00 - 9:03Այդ դասավարվածության մանրաթելիկները
-
9:03 - 9:06տալիս են կմախքին մեկ շատ այլ վարքագիծ:
-
9:06 - 9:07Ես պատրաստվում եմ մի մոդել ցույց տալ,
-
9:07 - 9:09որը պատրաստված է ճիշտ նույն նյութից:
-
9:09 - 9:11Այսպիսով այն պատրաստված է նույն բամբակյա կտորից,
-
9:11 - 9:15նույն փուչիկից, նույն ներքին ճնշումից:
-
9:15 - 9:17Միակ տարբերությունն այն է,
-
9:17 - 9:20որ մանրաթելերը ունեն ուրիշ դասավորվածություն:
-
9:20 - 9:22Եվ Դուք կտեսնեք որ, ի տարբերություն խաչված զսպանակային մոդելի,
-
9:22 - 9:25այս մոդելը դիմադրում է լայնացմանը և նեղացմանը
-
9:25 - 9:27և դիմադրում է կորացմանը:
-
9:27 - 9:28Դա մեզ հուշում է,
-
9:28 - 9:30որ պատի հյուսվածքներն պարզապես
-
9:30 - 9:32անոթային հյուսվածքները չեն ծածկում:
-
9:32 - 9:36Դրանք առնանդամային կմախքի անբաժանելի մասն են:
-
9:36 - 9:38Եթե էրեկցիոն հյուսվածքի պատը այնտեղ չլիներ,
-
9:38 - 9:40եթե այն հարկադրված չլիներ այդ տեսքն ունենալ,
-
9:40 - 9:42դրա ձև կփոխվեր,
-
9:42 - 9:44բայց առնանդամը չէր դիմադրի կորացմանը,
-
9:44 - 9:46և էրեկցիան պարզապես չէր աշխատի:
-
9:46 - 9:49Այս դիտարկումը ակնհայտ բժշկական կիրառում ունի
-
9:49 - 9:50մարդկանց համար, ինչպես նաև
-
9:50 - 9:53ավելի լայն իմաստով, կարծում եմ,
-
9:53 - 9:56պրոտեզավորման, փափուկ ռոբոտների դիզայնի
-
9:56 - 9:57հիմնականում ամեն ինչի համար,
-
9:57 - 10:00որտեղ ձևի փոփոխությունները ու ոչ ճկունությունը կարևոր են:
-
10:00 - 10:02Եզրակացնելով ասեմ,
-
10:02 - 10:03որ քսան տարի առաջ
-
10:03 - 10:05իմ քոլեջի խորհրդատուն պատասխանեց ինձ,
-
10:05 - 10:07երբ ես գնացի քոլեջ ու ասացի`
-
10:07 - 10:08«Ես հետաքրքրված եմ անատոմիայով»,
-
10:08 - 10:10նա պատասխանեց, «Անատոմիան մեռած գիտություն է»:
-
10:10 - 10:13Նա սխալվում էր:
-
10:13 - 10:15Ես իսկապես հավատում եմ, որ մենք դեռ շատ բան ունենք սովորելու
-
10:15 - 10:18մեր մարմինների կառուցվածքի ու ֆունկցիայի մասին:
-
10:18 - 10:21Ոչ միայն դրա գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության մասին,
-
10:21 - 10:25բայց, նաև այստեղ հյուծաքի մակարդակի վրա:
-
10:25 - 10:26Մեր ժամանակը սահմանափակ է:
-
10:26 - 10:28Մենք հաճախ կենտրոնանում ենք մեկ հիվանդության վրա,
-
10:28 - 10:30մեկ մոդելի, մեկ պրոբլեմի վրա,
-
10:30 - 10:31սակայն իմ փորձը առաջարկում է,
-
10:31 - 10:33որ մենք պետք է ժամանակ հատկացնենք
-
10:33 - 10:35գաղափարները լայն կիրառելու համար
-
10:35 - 10:37ու տեսնենք, թե ուր դա կտանի մեզ:
-
10:37 - 10:41Ի վերջո, եթե գաղափարները անողնաշարավոր կմախքներ մասին
-
10:41 - 10:42կարող են մեզ տալ տեղեկություն
-
10:42 - 10:44կաթնասունների վերարտադրողական համակարգերի վերաբերյալ,
-
10:44 - 10:49ապա ավելի շատ ուրիշ հետաքրքիր կապեր կարող են
-
10:49 - 10:51թաքնված լինել մինչ մենք կբացահայտենք դրանք:
-
10:51 - 10:53Շնորհակալություն:
-
10:53 - 10:56(Ծափահարություն)
- Title:
- Դայանա Քելլի` Ինչ մենք չգիտեինք առնանդամի անատոմիայի մասին
- Speaker:
- Diane Kelly
- Description:
-
Մենք դեռ ամեն բան չգիտենք անատոմիայի մասին: Մենք ահռելի քանակությամբ գիտելիք ունենք գենոմիկայի, պրոտեոմիկայի և բջջային կենսաբանություն մասին, բայց Դայանա Քելլին TEDMED-ի իր ելույթով հստակ ցույց է տալիս, որ կան մարդու մարմնի վերաբերյալ հիմնական փաստեր, որոնց մասին մենք դեռ սովորում ենք: Օրինակ, էրեկցիան կաթնասունների մոտ:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 11:20
![]() |
Gohar Khachatryan approved Armenian subtitles for What we didn't know about penis anatomy | |
![]() |
Gohar Khachatryan edited Armenian subtitles for What we didn't know about penis anatomy | |
![]() |
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for What we didn't know about penis anatomy | |
![]() |
Gohar Khachatryan edited Armenian subtitles for What we didn't know about penis anatomy | |
![]() |
Gohar Khachatryan edited Armenian subtitles for What we didn't know about penis anatomy | |
![]() |
Gohar Khachatryan edited Armenian subtitles for What we didn't know about penis anatomy | |
![]() |
Gohar Khachatryan edited Armenian subtitles for What we didn't know about penis anatomy | |
![]() |
Gohar Khachatryan edited Armenian subtitles for What we didn't know about penis anatomy |