Սուգատա Միտրա. Կառուցել Դրպրոց Ամպի մեջ:
-
0:01 - 0:07Ի՞նչ պետք է լինի ուսման ապագան
-
0:07 - 0:09Ես մի ծրագիր ունեմ,
-
0:09 - 0:12սակայն որպեսզի ձեզ պատմեմ այդ ծրագրի մասին
-
0:12 - 0:15նախ պետք է պատմեմ մի փոքրիկ պատմություն,
-
0:15 - 0:18որը յուրովի հիմք կհանդիսանա պատմությանս համար:
-
0:18 - 0:20Ես փորձեցի պարզել,
-
0:20 - 0:23թե որտեղից է առաջացել ուսման այն ձևը, որն անցնում ենք դպրոցներում
-
0:23 - 0:25թե որտեղի՞ց է այն առաջացել:
-
0:25 - 0:28Անշուշտ, դուք կարող եք հայացք նետել հեռավոր անցյալ,
-
0:28 - 0:32սակայն եթե նայեք դպրոցների ներկա ուսուցման ձևին,
-
0:32 - 0:35ապա շատ հեշտ կլինի պարզել, թե որտեղից է դա եկել:
-
0:35 - 0:39Այն առաջացել է մոտ 300 տարի առաջ,
-
0:39 - 0:41այն առաջացել է աշհարհի ամենամեծ
-
0:41 - 0:44և վերջին կայսրությունից՝ Բրիտանական կայսրությունից:
-
0:44 - 0:47Պատկերացրեք թե ինչպես կվարեին շոու,
-
0:47 - 0:49կամ ինչպես կղեկավարեին աշխարհը
-
0:49 - 0:53առանց համակարգիչների, առանց հեռախոսների,
-
0:53 - 0:57թղթի կտորների վրա նշումների կատարելով,
-
0:57 - 1:01և նավարկելով:
-
1:01 - 1:03Պետք է ասեմ, որ վիկտորիականները արել են դա:
-
1:03 - 1:06Այն, ինչ նրանք արել են՝ ապշեցուցիչ է:
-
1:06 - 1:09Նրանք ստեղծել էին մարդկանց միջոցով կառավարավող
-
1:09 - 1:12գլոբալ համակարգիչ:
-
1:12 - 1:14Այն մինչև հիմա մեզ հետ է:
-
1:14 - 1:20Այն կոչվում է բյուրոկրատական, վարչական մեքենա:
-
1:20 - 1:23Որպեսզի այդ մեքենան աշխատի,
-
1:23 - 1:27հարկավոր է շատ ու շատ մարդկանց ներգրավել :
-
1:27 - 1:31Նրանք ստեղծեցին մեկ այլ մեխանիզմ՝ այդ մարդկանց հավաքելու համար:
-
1:31 - 1:34Եվ դա կոչվեց դպրոց:
-
1:34 - 1:37Դպրոցները կկրթեին մարդկանց,
-
1:37 - 1:41որոնք հետագայում կդառնային
-
1:41 - 1:44բյուրոկրատական վարչական մեխանիզմի մի մասը:
-
1:44 - 1:48Նրանք պետք է նույնատիպ լինեին:
-
1:48 - 1:50Նրանք պետք է իմանային 3 բան. այն է՝
-
1:50 - 1:54նրանք լավ ձեռագիր պետք է ունենային, քանի որ տվյալները ձեռագիր էին գրվում,
-
1:54 - 1:56նրանք պետք է կարդալ իմանային,
-
1:56 - 1:58և պետք է կարողանային իրենց մտքում բազմապակել,
-
1:58 - 2:02բաժանել, գումարել ու հանել:
-
2:02 - 2:05Նրանք այնքան միատեսակ պետք է լինեին, որ դու կարող էիր նրանցից մեկին վերցնել Նոր Զելանդիայից
-
2:05 - 2:07և տեղափոխել Կանադա,
-
2:07 - 2:12ու նա անմիջապես գործունակ լիներ:
-
2:12 - 2:14Վիկտորիկանները մեծ ճարտարագետներ էին:
-
2:14 - 2:18Նրանք նախագծել էին մի համակարգ, որը այնքան ուժեղ էր,
-
2:18 - 2:20որ մինչ այժմ մեզ հետ է,
-
2:20 - 2:24շարունակաբար ստեղծելով նույնատիպ մարդիկ
-
2:24 - 2:29մի մեքենայի համար, որ այլևս գոյություն չունի:
-
2:29 - 2:32Կայսրությունն այլևս չկա,
-
2:32 - 2:35ուրեմն ինչ կապ ունենք այդ կառուցվածքի հետ
-
2:35 - 2:37որ ստեղծում է նույնանման մարդկանց,
-
2:37 - 2:40և ի՞նչ ենք պատրաստվում անել,
-
2:40 - 2:44եթե, իհարկե, պատրաստվում ենք որևէ բան անել դրա հետ:
-
2:44 - 2:46[«Դպրոցները, ինչպես գիտենք, հնացած են»]
-
2:46 - 2:48Սա բավականին ուժեղ մեկնաբանություն է:
-
2:48 - 2:52Ես ասացի, որ այն դպրոցները, ինչպիսին որ մենք գտենք դրանց այսօր, հնացած են:
-
2:52 - 2:53Ես չեմ ասում, որ դրանք քանդված են:
-
2:53 - 2:56Բավականին նորաձև է ասել, որ կրթական համակարգը քանդված է:
-
2:56 - 3:00Այն քանդված չէ: Այն հրաշալի կերպով է կառուցված:
-
3:00 - 3:06Պարզապես, մենք դրա կարիքը այլևս չունենք: Այն հնացած է:
-
3:06 - 3:09Որոնք են այն աշխատանքի տեսակները, որ մենք ունենք այսօր:
-
3:09 - 3:11Դե, ծառայողները համակարգիչներն են:
-
3:11 - 3:13Դրանք հազարներով կան յուրաքանչյուր գրասենյակում:
-
3:13 - 3:16Եվ կան մարդիկ, որոնք ուղորդում են այդ համակարգիչներին
-
3:16 - 3:19անել իրենց ծառայողական աշխատանքը:
-
3:19 - 3:22Այդ մարդիկ կարիք չունեն ձեռքով գեղեցիկ գրելու:
-
3:22 - 3:25Նրանք կարիք չունեն մտքում բազմապատկել թվեր:
-
3:25 - 3:27Նրանք կարիք ունեն կարդալու:
-
3:27 - 3:32Ըստ էության, նրանք պետք է կարողանան կարդալ խորաթափանց:
-
3:32 - 3:35Ինչ խոսք, այսօր մենք նույնիսկ չգիտենք,
-
3:35 - 3:37թե ապագայի աշխատանքները ինչպիսին կլինեն:
-
3:37 - 3:40Մենք գիտենք, որ մարդիկ կաշխատեն, որտեղ ցանկանան,
-
3:40 - 3:43երբ ցանկանան:
-
3:43 - 3:47Ինչպես է ներկայիս դպրոցը պատրաստվում նախապատրաստել նրանց
-
3:47 - 3:50ապրել այդպիսի աշխարհում:
-
3:50 - 3:55Ինչ խոսք, ես լրիվ պատահաբար եմ բախվել այս խնդրին:
-
3:55 - 3:58Ես մարդկանց ծրագրավորում էի դասավանդում
-
3:58 - 4:00Դելիում, 14 տարի առաջ:
-
4:00 - 4:04Եվ հենց իմ աշխատավայրի կողքին մի ետնախորշ կար:
-
4:04 - 4:06Ես մտածում էի, թե արդյո՞ք այդ երեխաները
-
4:06 - 4:09երբևէ կսովորեն համակարգչային ծրագրեր գրել,
-
4:09 - 4:12թե ոչ:
-
4:12 - 4:15Միևնույն ժամանակ, մենք շատ ծնողներ ունեինք,
-
4:15 - 4:17հարուստ մարդիք, որոնք ունեին համակարգիչներ,
-
4:17 - 4:20և որոնք ինձ ասում էին. «Գիտեք, իմ տղան,
-
4:20 - 4:22կարծում եմ, տաղանդավոր է,
-
4:22 - 4:25որովհետև նա հրաշալի բաներ է անում համակարգչով:
-
4:25 - 4:29Իսկ աղջիկս, օ՜հ, նա հաստատ չափազանց խելացի է»:
-
4:29 - 4:31Եվ այսպես շարունակ: Ու ես հանկարծակի հասկացա,
-
4:31 - 4:33ինչպես է պատահել, որ այդ հարուստները ունեն
-
4:33 - 4:35այդչափ տաղանդավոր երեխաներ:
-
4:35 - 4:37(Ծիծաղ)
-
4:37 - 4:40Ո՞րն է աղքատ մարդկանց սխալը:
-
4:40 - 4:43Ես մի անցք բացեցի ետնախորշի
-
4:43 - 4:45միջնապատի վրա
-
4:45 - 4:48և տեղադրեցի մի համակարգիչ ներսում, որպեսզի տեսնեի, թե ինչ կկատարվեր,
-
4:48 - 4:51եթե ես տայի համամակարգիչ այն երեխաներին, որոնք դա երբեք չեն ունեցել,
-
4:51 - 4:54որոնք անգլերեն չգիտեին, կամ չգիտեն, թե ինչ է ինտերնետը:
-
4:54 - 4:55Երեխաները վազելով մոտեցան:
-
4:55 - 4:57Համակարգիչը 3 ֆուտ բարձրության վրա էր դրված, և նրանք հարցրեցին. «Ի՞նչ է սա»:
-
4:57 - 5:00Եվ ես պատասխանեցի. «Ախ այո, դե, ես չգիտեմ»:
-
5:00 - 5:02(Ծիծաղ)
-
5:02 - 5:05Նրանք ասացին . «Իսկ ինչու՞ ես դա դրել այդտեղ»:
-
5:05 - 5:06Ես պատասխանեցի. «Հենց այնպես»:
-
5:06 - 5:09Եվ նրանք ասացին. «Կարո՞ղ ենք դիպչել»: Ես ասացի. «Դե եթե ցանկանում եք»:
-
5:09 - 5:12Եվ ես հեռացա:
-
5:12 - 5:13Մոտ ութ ժամ հետո,
-
5:13 - 5:16մենք գտանք նրանց համակարգչով ինտերնետն ուսումնասիրելիս, և միմյանց սովորացնելիս
-
5:16 - 5:19Եվ ես ասացի. «Սա հնարավոր բան չէ, քանի որ...
-
5:19 - 5:22Ինչպե՞ս է սա հնարավոր: Ախր նրանք ոչինչ չգիտեն»:
-
5:22 - 5:25Աշխատակիցներս ասացին. «Ոչ, կա մի պարզ լուծում:
-
5:25 - 5:28Ուսանողներից մեկը հավանաբար անցնելիս է եղել և
-
5:28 - 5:30ցույց է տվել, թե ինչպես օգտվել մկնիկից»՛:
-
5:30 - 5:32Ես պատասխանեցի. «Այո, դա հնարավոր է»:
-
5:32 - 5:35Ուստի, ես կրկնեցի նույն փորձը, բայց արդեն Դելիից 300 մղոն հեռավորության վրա գտնվող
-
5:35 - 5:37մի իսկապես խուլ գյուղում,
-
5:37 - 5:40որտեղ անցնող ծրագրավորողի հավանականությունը
-
5:40 - 5:45շատ փոքր էր: (Ծիծաղ)
-
5:45 - 5:48Ես կրկնեցի փորձս այնտեղ:
-
5:48 - 5:50Համակարգիչը դնելու տեղ չկար, ուստի ես այն պարզապես տեղավորեցի պատի մեջ
-
5:50 - 5:52և հեռացա, վերադարձա մի քանի ամիս հետո,
-
5:52 - 5:54և տեսա երեխաներին համակարգչով խաղեր խաղալիս:
-
5:54 - 5:55Երբ նրանք ինձ տեսան, ասացին,
-
5:55 - 5:57«Մենք ավելի հզոր պրոցեսոր և ավելի լավ մկնիկ ենք ուզում»:
-
5:57 - 6:01(Ծիծաղ)
-
6:01 - 6:05Եվ ես պաստասխանեցի. «Ախր որտեղի՞ց եք այս ամենը սովորել»:
-
6:05 - 6:07Եվ նրանք մի շատ հետաքրքիր բան ասացին ինձ:
-
6:07 - 6:09Շատ նյարդայնացած ձայնով նրանք ասացին.
-
6:09 - 6:11«Դուք մեզ տվեցիք մի մեքենա, որ միայն անգլերենով է աշխատում,
-
6:11 - 6:18ուստի մենք ստիպված էինք ինքներս մեզ անգլերեն սովորեցնել, որպեսզի համակարգչից օգտվենք» (Ծիծաղ):
-
6:18 - 6:20Դա առաջին անգամն էր, երբ ես որպես ուսուցիչ,
-
6:20 - 6:25լսեցի «ինքներս մեզ սովորեցնել», բառակապակցությունը, որն ասված էր այդքան սովորական կերպով:
-
6:25 - 6:28Ահա այդ տարիների մի կարճ ակնարկ:
-
6:28 - 6:31Դա «Անցք պատի մեջ»-ի առաջին օրն էր:
-
6:31 - 6:33Ձեր աջ կողմում ուսանող է: Նա ութ տարեկան է:
-
6:33 - 6:39Նրա ձախ կողմում իր ուսանողն է: Նա վեց տարեկան է:
-
6:39 - 6:42Եվ նա սովորեցնում է, թե ինչպես օգտվել համակարգչից:
-
6:42 - 6:46Այնուհետև երկրի մի այլ մասում
-
6:46 - 6:48ես կրկնեցի այդ նույն բանը նորից ու նորից,
-
6:48 - 6:51ստանալով լիովին նույն արդյունքները, ինչ մենք արդեն ունեինք:
-
6:51 - 6:55[«Անցք պատի մեջ ֆիլմ-1999»]
-
6:55 - 7:00Ութ տարեկան երեխան ցուցումներ է տալիս իր մեծ քրոջը:
-
7:04 - 7:10Եվ վերջապես մի աղջիկ Մարաթի լեզվով բացատրում է` ինչ է սա
-
7:10 - 7:14և ասում «Ներսում պրոցեսոր կա»:
-
7:14 - 7:17Այսպիսով, ես սկսեցի հրապարակել այդ ամենը:
-
7:17 - 7:19Ես հրապարակեցի ամենուրեք: Ես գրեցի և չափագրեցի ամեն ինչ,
-
7:19 - 7:22և ասացի ինն ամիս անց, որ երեխաների մի խումբ
-
7:22 - 7:24համակարգչի հետ միայնակ թողնված նույն սենյակում
-
7:24 - 7:29կհասնի նույն արդյունքին, ինչ Արևմուտքի գրասենյակային մի քարտուղար:
-
7:29 - 7:33Ես տեսնում էի, թե դա ինչպես է կատարվում նորից ու նորից:
-
7:33 - 7:36Բայց ես անհամբեր էի իմանալ, թե էլ ինչ նրանք կարող էին անել,
-
7:36 - 7:38եթե արդեն անում էին այդքանը:
-
7:38 - 7:41Ես սկսեցի փորձարկել ուրիշ առարկաներ ևս,
-
7:41 - 7:44նրանց շարքում, օրինակ, արտասանությունը:
-
7:44 - 7:46Երեխաների մի համայնք կա հարավային Հնդկաստանում,
-
7:46 - 7:49որոնց անգլերեն արտասանությունը, իսկապես, վատն է,
-
7:49 - 7:53և նրանք լավ արտասանության կարիք ունեին, քանի որ դա կբարելավվեր նրանց աշխատանքը:
-
7:53 - 7:57Ես նրանց տվեցի խոսքից-մինչև-տեքստ համակարգչային ծրագիրը,
-
7:57 - 8:00և ասացի. «Շարունակեք խոսել սրա մեջ, մինչև որ դա կսկսի տպել, այն ինչ դուք խոսում եք»:
-
8:00 - 8:05(Ծիծաղ)
-
8:05 - 8:10Նրանք արեցին դա, և դիտեք մի փոքր դրա մասին:
-
8:10 - 8:15Համակարգիչ. Ուրախ են քեզ տեսնել: Երեխա. Ուրախ են քեզ տեսնել:
-
8:15 - 8:18Սուգատա Միտրա. Այս աղջկա դեմքով ավարտելու հիմնական պատճառս այն է,
-
8:18 - 8:21որ կարծում եմ՝ ձեզանից շատերը գիտեն նրան:
-
8:21 - 8:25Նա վերջերս ընդունվել է աշխատանքի Հայդարաբադի
հեռախոսակապի կենտրոնում -
8:25 - 8:30և գուցե արդեն ձեզ տանջել է ձեր կրեդիտային պարտքերի համար
-
8:30 - 8:34շատ մաքուր անգլերեն արտասանությամբ:
-
8:34 - 8:39Դե հետո մարդիք ասացին, լավ, մինչև ու՞ր սա կարող է հասնել:
-
8:39 - 8:40Եվ որտե՞ղ է սրա վերջաբանը:
-
8:40 - 8:44Ես որոշեցի, որ կքանդեմ իմ սեփական փաստարկը՝
-
8:44 - 8:46անհեթեթ առաջարկություն անելով:
-
8:46 - 8:50Ես մի վարկած առաջադրեցի, ծիծաղելի մի վարկած:
-
8:50 - 8:52Թամիլը հարավ-հնդկական լեզու է, և ես ասացի,
-
8:52 - 8:55կարո՞ղ են արդյոք հարավ-հնդկական գյուղի Թամիլախոս երեխաները
-
8:55 - 8:58սովորել ԴՆԹ-ի ռեպլիկացիայի կենսատեխնոլոգիաները անգլերեն լեզվով
-
8:58 - 9:00փողոցային համակարգչի միջոցով:
-
9:00 - 9:03Եվ ես ասացի, ես կհետևեմ դրան: Նրանք զրո արդյունք կունենան:
-
9:03 - 9:06Ես մի քանի ամիս կնախատեսեմ, մի քանի ամիս կթողնեմ այն,
-
9:06 - 9:08երբ վերադառնամ, նրանք զրո արդյունք կունենան:
-
9:08 - 9:12Կվերադառնամ լաբորատորիա և կասեմ, որ մեր՝ ուսուցիչների, կարիք դեռ կա:
-
9:12 - 9:16Ես մի գյուղ գտա: Այն Հարավային Հնդաստանում էր և կոչվում էր Կալիկուպամ:
-
9:16 - 9:19Ես այնտեղ տեղադրեցի «Անց պատի մեջ» համակարգիչներ,
-
9:19 - 9:23համացանցից ներբեռնեցի ԴՆԹ-ի ռեպլիկացիայի մասին բոլոր հնարավոր տեսակի նյութերը,
-
9:23 - 9:26որոնցից շատերը նույնիսկ ես չէի հասկանում:
-
9:26 - 9:29Երեխաները մոտ վազեցին ու ասացին . «Ի՞նչ է սա»:
-
9:29 - 9:34Դե ես էլ պատասխանեցի. «Այս ամենը շատ արդիական է, շատ կարևոր է: Սակայն ողջ նյութը անգլերենով է»:
-
9:34 - 9:37Նրանք ասացին .«Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այդչափ երկար անգլերեն բառերը,
-
9:37 - 9:39դիագրամներն ու քիմիան»:
-
9:39 - 9:42Այդ ժամանակամիջում ես արդեն մշակել էի մանկավարժական նոր մեթոդ,
-
9:42 - 9:45ուստի կիրառեցի այն: Ասացի. «Գաղափար անգամ չունեմ»:
-
9:45 - 9:48(Ծիծաղ)
-
9:48 - 9:51«Եվ, ինչևէ, ես հեռանում եմ»:
-
9:51 - 9:56(Ծիծաղ)
-
9:56 - 9:59Եվ ես լքեցի մի քանի ամսով:
-
9:59 - 10:02Նրանք զրո ստացան: Ես նրանց քննեցի:
-
10:02 - 10:03Ես վերադարձա երկու ամսից,
-
10:03 - 10:06երեխաներն ինձ շրջապատեցին և ասացին. «Մենք ոչինչ չենք հասկացել»:
-
10:06 - 10:09Եվ ես ասացի.«Դե այն, ինչ ես սպասում էի»:
-
10:09 - 10:13Ես ասացի. «Լավ, որքա՞ն ժամանակ պահանջվեց,
-
10:13 - 10:15որ հասկացաք, որ ոչինչ չեք հասկանում»:
-
10:15 - 10:17Եվ նրանք ասացին. «Մենք չենք վհատվել:
-
10:17 - 10:19Ամեն օր նայում էինք դրան»:
-
10:19 - 10:22Եվ ես ասացի. «Ի՞նչ: Դուք ոչինչ չեք հասկանում այդ էկրանից
-
10:22 - 10:24և երկու ամիս շարունակ նայել եք դրան: Ի՞նչի համար»:
-
10:24 - 10:27Հետո մի փոքրիկ աղջիկ, ում դուք հիմա տեսնում եք,
-
10:27 - 10:30բարձրացրեց ձեռքը և կոտրած թամիլով և անգլերենով ասաց ինձ.
-
10:30 - 10:32«Դե, բացի այն փաստից, որ
-
10:32 - 10:35ԴՆԹ-ի մոլեկուլի սխալ կրկնապատկումը կարող է հիվանդություն առաջացնել,
-
10:35 - 10:38մենք ուրիշ բան չենք հասկացել»:
-
10:38 - 10:43(Ծիծաղ) (Ծափահարություններ)
-
10:43 - 10:47Այնուհետև ես քննեցի նրանց:
-
10:47 - 10:51Ես կրթական անհնարինություն ստացա՝ զրոյից մինչև 30 տոկոս,
-
10:51 - 10:53երկու ամսվա ընթացքում, տրոպիկական տապի պայմաններում
-
10:53 - 10:56ծառի տակ տեղադրված համակարգչով և մի լեզվով, որ նրանք ամենևին չէին ճանաչում,
-
10:56 - 10:59անելով մի բան, որ մի տասնամյակ հեռու էր նրանց ժամանակներից:
-
10:59 - 11:05Ահեթեթություն: Սակայն ես պետք է հետևեի վիկտորիական նորմերին:
-
11:05 - 11:08Երեսուն տոկոսը ձախողում էր:
-
11:08 - 11:11Ինչպե՞ս նրանց հաջողության հասցնեին: Ես պետք այնպես անեի, որ նրանք ևս 20 միավոր ձեռք բերեին:
-
11:11 - 11:16Ես չէի կարող ուսուցիչ գտնել: Միակ բանը, որ կարող էի անել,
-
11:16 - 11:18իմ 22 ամյա ընկերուհուն գտնելն էր, որը հաշվապահ էր
-
11:18 - 11:21և որն ամբողջ ժամանակ երեխաների հետ էր:
-
11:21 - 11:23Ես որոշեցի հարցնել այդ աղջկան .՛«Կարո՞ղ ես օգնել նրանց»:
-
11:23 - 11:25Եվ նա ասաց . «Իհարկե, ոչ:
-
11:25 - 11:28Ես դպրոցում դա չեմ անցել: Ես գաղափար չունեմ, թե
-
11:28 - 11:33նրանք ինչ են անում ծառի տակ ողջ օրը: Ես չեմ կարող Ձեզ օգնել»:
-
11:33 - 11:37Ես ասացի. «Ես քեզ հետևյալը կասեմ. Կիրառիր տատիկի մեթոդը»:
-
11:37 - 11:39Նա հարցրեց. «Ո՞րն է դա»:
-
11:39 - 11:40Ես պատասխանեցի. «Կանգնիր նրանց ետևում:
-
11:40 - 11:42Երբ նրանք ցանկացած բան կանեն, դու պարզապես ասա.
-
11:42 - 11:45«Օ՜հ, կեցցեք, բայց ինչպե՞ս է դա արեցիք:
-
11:45 - 11:48Ո՞րն է հաջորդ քայլը: Աստված իմ, երբ ես ձեր տարիքում էի, ես դա չէի կարողանում անել»:
-
11:48 - 11:51Մի խոսքով այն, ինչ տատիկներն են սովորաբար անում»:
-
11:51 - 11:53Այսպիսով նա արեց դա ևս երկու ամիս:
-
11:53 - 11:56Արդյունքները ցատկեցին մինչև 50 տոկոս:
-
11:56 - 11:57Կալիկուպամի ցուցանիշները բարձրացան
-
11:57 - 11:59հասնելով իմ ղեկավարած Նյու Դելիի մասնավոր դպրոցին՝
-
11:59 - 12:03հարուստների համար նախատեսված, որն ուներ կենսատեխնոլոգիայի մասնագիտացած ուսուցիչ:
-
12:03 - 12:08Երբ ես տեսա այդ գրաֆիկը, ես գիտեի, որ կա մի միջոց, որ կհարթեցնի դաշտը:
-
12:08 - 12:10Ահա Կալիկուպամը:
-
12:10 - 12:18(Երեխաները խոսում են) Նեյրոններ... հաղորդակցություն:
-
12:18 - 12:22Ես սխալ անկյունով եմ նկարահանել: Այդ մեկը սիրողական նկարահանում էր,
-
12:22 - 12:25սակայն այն , ինչ նա ասում էր, ինչպես կարողացաք հասկանալ,
-
12:25 - 12:27նեյրոնների մասին էր, իր այդ ձեռքերով,
-
12:27 - 12:31և ասաց նեյրոնները հաղորդակցվում են:
-
12:31 - 12:34Նա ընդհամենը 12 տարեկան է:
-
12:34 - 12:37Այսպիսով, ինչպիսի՞ն կլինեն ապագայի աշխատանքները:
-
12:37 - 12:39Դե, մենք գիտենք, թե ինչպիսին են դրանք այսօր:
-
12:39 - 12:42Ինչպիսի՞ն է լինելու ուսուցումը: Դե, մենք գիտենք, թե ինչպիսին է այն այսօր,
-
12:42 - 12:45երեխաներ՝ իրենց բջջային հեռախոսները մի ձեռքում
-
12:45 - 12:49դժկամորեն դպրոց գնալիս ՝ մյուս ձեռքում գրքերը պահելով:
-
12:49 - 12:53Ինչպիսի՞ն այն կլինի վաղը:
-
12:53 - 12:57Կարող է այնպես պատահե՞լ, որ մենք ընդհանրապես դպրոց հաճախելու կարիք չունենանք:
-
12:57 - 13:01Կարող է պատահե՞լ, որ եթե դու որևէ բան իմանալու կարիք ունենաս
-
13:01 - 13:04կարողանաս պարզել երկու րոպեում:
-
13:04 - 13:08Կարո՞ղ է պատահի -- աղետալի հարց է,
-
13:08 - 13:11մի հարց, որն ինձ համար ձևավորվել է Նիկոլաս Նեգրոպոնտեի օրինակից --
-
13:11 - 13:14կարող է պատահե՞լ, որ մենք շարժվում ենք կամ գնում ենք դեպի մի ապագա,
-
13:14 - 13:18որտեղ գիտելիքը հնացած է:
-
13:18 - 13:20Բայս սա սարսափելի է: Մենք հոմոսապիենս ենք:
-
13:20 - 13:24Գիտելիքը, սա է, ինչը մեզ տարբերակում է կապիկներից:
-
13:24 - 13:26Բայս եկեք դրան նայենք մեկ այլ կողմից:
-
13:26 - 13:28Բնությունից 100 մլն տարի պահանջվեց
-
13:28 - 13:31կապիկներին ոտքի կանգնեցնել
-
13:31 - 13:33և դարձնել մարդ:
-
13:33 - 13:36Մեզանից ընդամենը 10.000 պահանջվեց, որպեսզի գիտելիքը հնացած ճանաչվի:
-
13:36 - 13:39Ինչպիսի՞ նվաճում է սա:
-
13:39 - 13:43Մենք պետք է ներմուծենք սա մեր ապագա:
-
13:43 - 13:46Ինձ թվում է խրախուսանքը հիմնական բանալին է:
-
13:46 - 13:47Եթե նայեք Կուպպամին,
-
13:47 - 13:50եթե նայեք բոլոր փորձարկումներին, որ ես արել եմ,
-
13:50 - 13:57դրանք բոլորն էլ պարզապես ցույց են տալիս, որ «Կեցցես» ՝բառը ողջունելի է ուսուցում:
-
13:57 - 13:59Նյարդաբանությունից ապացույց կա:
-
13:59 - 14:02Մեր ուղեղի ռեպտիլային հատվածը (ուղեղիկը և երկարավուն ուղեղը), որը գտնվում է ուղեղի կենտրոնում,
-
14:02 - 14:06վտանգված լինելու դեպքում անջատում է մնացած ամեն ինչ,
-
14:06 - 14:10այն անջատում է գլխուղեղի կեղևի դիմային հատվածը, որը պատասխանատու է ուսուցման համար
-
14:10 - 14:12այն լիովին անջատում է դա:
-
14:12 - 14:17Պատիժն ու քննությունները դիտարկվում են այստեղ որպես սպառնալիքներ:
-
14:17 - 14:20Մենք ստիպում ենք մենք երեխաներին անջատել իրենց ուղեղները,
-
14:20 - 14:23և հետո պահանջում նրանցից. «Գործիր»:
-
14:23 - 14:26Ինչու՞ են նրանք այսպիսի համակարգ ստեղծել:
-
14:26 - 14:28Քանի որ այդպես էր պետք:
-
14:28 - 14:31Կայսրությունների դարաշջանում
-
14:31 - 14:35դուք ցանկանում էիր ունենալ այնպիսի մարդիկ, որոնք կարող էին գոյատևել սպառնալիքի ու վտանգի պայմաններում:
-
14:35 - 14:37Երբ մեն-մենակ կանգնած էիր լինում խրամատում,
-
14:37 - 14:41դու հանձնում էիր քննությունդ այն դեպքում, եթե կարողանայիր գոյատևել:
-
14:41 - 14:44Եթե ոչ, ուրեմն ձախողվել էիր:
-
14:44 - 14:47Սակայն Կայսրությունների դարաշրջանը անցել է:
-
14:47 - 14:50Իսկ ի՞նչ է պատահել մեր դարաշրջանի ստեղծագործական ճիղին:
-
14:50 - 14:54Մենք պետք է վերադարձնենք սպառնալիքից
-
14:54 - 14:57դեպի հաճույք տանող հավասարակշռությունը:
-
14:57 - 15:01Ես վերադարձա Անգլիա՝ բրիտանացի տատիկներ փնտրելու համար:
-
15:01 - 15:04Ես գրություններ թողեցի ՝ ասելով,
-
15:04 - 15:07եթե դուք բրիտանացի տատիկ եք, հասանելի եք համացանցում և ունեք տեսախցիկ,
-
15:07 - 15:11կարո՞ղ եք ինձ ձեր ազատ ժամանակից շաբաթական 1 ժամ տրամադրել անվճար:
-
15:11 - 15:13Երկու շաբաթվա ընթացքում ես 200 տատիկ գտա:
-
15:13 - 15:18Ես ավելի շատ բրիտանացի տատիկ եմ ճանաչում, քան որևէ այլ մարդ տիեզերքում:
-
15:18 - 15:21Նրանց անվանում են Ամպ-տատիկներ:
-
15:21 - 15:23Ամպ-տատիկը նստում էր համացանցում:
-
15:23 - 15:27Եթե երեխան խնդիրներ ուներ, մենք դիմում էինք Տատիկին:
-
15:27 - 15:31Նա հայտնվում էր Skype-ում և լուծում խնդիրները:
-
15:31 - 15:35Ես տեսել եմ՝ ինչպես են նրանք անում դա Հյուսիսային Անգլիայում,
-
15:35 - 15:37Դիգլս գյուղում,
-
15:37 - 15:40որը Հնդկաստանում, Թամիլ Նադուի գյուղերից է,
-
15:40 - 15:42և գտնվում է 6,000 մղոն հեռավորության վրա:
-
15:42 - 15:46Նա կիրառում էր այդ մեթոդը մի հնացած ժեստի միջոցով:
-
15:46 - 15:48«Շշշշ»:
-
15:48 - 15:50Լա՞վ:
-
15:50 - 15:52Նայեք սրան:
-
15:52 - 15:56Տատիկը. «Դու չես կարող ինձ բռնել: Դե կրկնեք:
-
15:56 - 16:00Դու չես կարող ինձ բռնել»:
-
16:00 - 16:03Երեխաներ. «Դու չես կարող ինձ բռնել»:
-
16:03 - 16:08Տատիկ. «Ես գնդլիկ-բոքոնիկն եմ»: Երեխաներ. «Ես գնդլիկ-բոքոնիկն եմ»:
-
16:08 - 16:13Տատիկ. «Կեցցե՛ք, շատ ապրեք»:
-
16:13 - 16:15Ուստի, ի՞նչ է կատարվում այստեղ:
-
16:15 - 16:17Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել
-
16:17 - 16:20ուսուցմանը
-
16:20 - 16:24որպես կրթութական ինքնակազմակերպման:
-
16:24 - 16:27Եթե թույլ տաք կրթական պրոցեսին ինքնակառավարվելու,
-
16:27 - 16:30արդյունքում ուսուցում կառաջանա:
-
16:30 - 16:32Խոսքը ուսուցում առաջացնելու մասին չէ:
-
16:32 - 16:34Այլ թույլ տալու, որպեսզի դա առաջանա:
-
16:34 - 16:37Ուսուցիչը գործընթացը սկսում է,
-
16:37 - 16:40այնուհետև ետ է քաշվում ՝ սպասելով
-
16:40 - 16:43և հետևելով՝ ինչպես է ուսուցումը տեղի ունենում:
-
16:43 - 16:45Կարծում եմ, որ այս ամենը մատնանշում հենց դա:
-
16:45 - 16:48Բայս ինչպե՞ս մենք կիմանանք: Ինչպե՞ս կպարզենք դա:
-
16:48 - 16:50Դե, ես մտադիր եմ կառուցել
-
16:50 - 16:53այս Ինքնակառավարվող Ուսուցման Միջավայրը:
-
16:53 - 16:57Դա հիմնականում կլինի համացանցի, համագործակցության
-
16:57 - 16:59և ոգեշնչման միասնության միջոցով:
-
16:59 - 17:01Ես սա կիրառեցի շատ դպրոցներում:
-
17:01 - 17:04Դա փորձարկվեց ողջ աշխարհում, և ուսուցիչներն
-
17:04 - 17:07ետ քաշվեցին ու ասացին. «Դե դա հենց այնպես, իքնաբերարաբ է ստացվում»:
-
17:07 - 17:10Եվ ես ասացի. «Այո, դա հենց այնպես , ինքնաբերարաբ է ստացվում»: «Ինչպե՞ս գուշակեցիք:
-
17:10 - 17:14Ես ասացի. «Դուք չեք հավատա երեխային, որ ինձ ասաց դրա մասին
-
17:14 - 17:17և թե որտեղից են նրանք»:
-
17:17 - 17:19Ահա SOLE-ն գործի մեջ:
-
17:19 - 17:26(Երեխաները խոսելիս)
-
17:26 - 17:32Այս մեկը Անգլիայում է:
-
17:32 - 17:36Նա պահպանում է կարգ ու կանոնը,
-
17:36 - 17:44քանի որ, հիշեք, ոչ մի ուսուցիչ չկա տարածքում:
-
17:46 - 17:50Աղջիկ: Էլեկտրոնների հանրագումարը հավասար չէ պրոտոնների հանրագումարին: ՍՄ: Ավստրալիա
-
17:50 - 17:57Աղջիկ: Համընդհանուր դրական և բացասական էլեկտրական լիցքեր հաղորդելով դրանց:
-
17:57 - 18:00Համընդհանուր լիցքը ազդում է իոնի վրա հավասար է
-
18:00 - 18:04պրոտոնների թվին՝ հանած էլեկտրոնների թիվը:
-
18:04 - 18:07ՍՄ: Իր ժամանակից մի տասնամյակ առաջ:
-
18:07 - 18:10Այնպես որ, SOLE-երը, կարծում եմ, մենք խոշոր հարցերի ուսումնական պլանի կարիք ունենք:
-
18:10 - 18:12Դուք արդեն լսել եք դրա մասին: Դուք գիտեք՝ ինչ է դա նշանակում:
-
18:12 - 18:16Կար ժամանակ, երբ քարե դարում տղամարդիք ու կանայք նստում էին,
-
18:16 - 18:18նստում և նայում երկնքին, ապա ասում,
-
18:18 - 18:20«Այս ի՞նչ փայլփլուն լույսեր են»:
-
18:20 - 18:25Նրանք են կազմել առաջին ուսումնական պլանը, սակայն մենք տեսադաշտից կորցրեցինք այդ զարմանահրաշ հարցը:
-
18:25 - 18:29Մենք դրանք իջեցրինք մինչև անկյան տանգեսը:
-
18:29 - 18:33Բայց դա այդքան էլ գրավիչ չէ:
-
18:33 - 18:36Այնպես որ, ինչպես կհարցնեիք իննամյա երեխային.
-
18:36 - 18:39«Եթե երկնաքար մոտենալիս լիներ երկրագնդին,
-
18:39 - 18:43ինչպես կհասկանայիր՝ արդյո՞ք դա կնկնի, թե՝ ոչ»:
-
18:43 - 18:45Եվ եթե նա ասեր. «Դե, չգիտեմ, ինչպե՞ս»:
-
18:45 - 18:48Դու կպատասխանեիր. «Մի կախարդական բառ, որի անունն է անկյան տանգես»,
-
18:48 - 18:51այնուհետև թողնեիր նրան մենակ: Նա դա կպարզեր:
-
18:51 - 18:55Այստեղ մի քանի նկարներ են SOLE -ից
-
18:55 - 19:01Ես փորձեցի անհավանական, անհավանական հարցեր, օրինակ՝
-
19:01 - 19:05«Ե՞րբ է աշխարհը ստեղծվել: Ինչպե՞սի ավարտ կունենա դա»,
-
19:05 - 19:07տալ իննամյա երեխային:
-
19:07 - 19:10Սա այն բանի մասին էր, թե ինչ է տեղի ունենում մեր շնչած օդի հետ:
-
19:10 - 19:15Սա արվել է երեխաների կողմից առանց որևէ ուսուցչի օգնության:
-
19:15 - 19:18Ուսուցիչը միայն հարց է տալիս,
-
19:18 - 19:21և հետո նահանջում ու հիանում պատասխանով:
-
19:21 - 19:25Ուստի, ո՞րն է իմ ցանկությունը:
-
19:25 - 19:27Իմ ցանկությունը
-
19:27 - 19:32այն է, որ մենք նախագծենք ուսուցման ապագան:
-
19:32 - 19:34Մենք չենք ցանկանում լինել պահեստային մաս
-
19:34 - 19:36մեծ մարդկային համակարգչի համար, այնպես չէ՞:
-
19:36 - 19:40Մենք պետք է նախագծենք ուսուցման ապագան:
-
19:40 - 19:41Եվ ես պետք է դիմանամ:
-
19:41 - 19:44Ես պետք է ճիշտ ձևակերպեմ այս արտահայտությունը,
-
19:44 - 19:47քանի որ, դե դուք գիտեք, սա շատ կարևոր է :
-
19:47 - 19:49Իմ ցանկությունը ուսուցման ապագան նախագծելուն օգնելն է՝
-
19:49 - 19:51աջակցելով ողջ աշխարհի երեխաներին,
-
19:51 - 19:54ինչպես օգտվել իրենց հրաշքից և միասին աշխատելու իրենց ունակությունից:
-
19:54 - 19:56Օգնեք ինձ կառուցել այս դպրոցը:
-
19:56 - 20:00Այն կկոչվի Դպրոց Ամպի մեջ:
-
20:00 - 20:05Այն կլինի դպրոց, որտեղ երեխաները կշարունակեն այդ մտավոր արկածները՝
-
20:05 - 20:09առաջնորդվելով խոշոր հարցերով, որոնք իրենց միջնորդներին կառաջադրեն:
-
20:09 - 20:11Այն, ինչ ես ցանկանում եմ անել
-
20:11 - 20:15հաստատություն կառուցելն է, որտեղ ես կարող եմ ուսումնասիրել սա:
-
20:15 - 20:18Սա մի հաստատություն է , որը գործնականորեն անանուն է:
-
20:18 - 20:20Միայն մի տատիկ կա,
-
20:20 - 20:22որ ղեկավարում է առողջությունն ու անվտանգությունը:
-
20:22 - 20:24Մնացածը ամպից է:
-
20:24 - 20:26Լույսերը միանում և անջատվում են ամպից,
-
20:26 - 20:28և այլն, և այլն... ամեն բան պատրաստված են ամպից:
-
20:28 - 20:31Բայց դուք ինձ հարկավոր եք այլ նպատակի համար:
-
20:31 - 20:34Դուք կարող եք ստեղծել Ինքնուս կազմակերպված միջավայր
-
20:34 - 20:39տանը, դպրոցում, դպրոցից դուրս, ակումբներում:
-
20:39 - 20:41Դա շատ հեշտ է անել: Հրաշալի փաստաթուղթ կա
-
20:41 - 20:43պատրաստված TED -ի կողմից, որը ասում է, թե ինչպես դա անել:
-
20:43 - 20:46Եթե ցանկանում եք, կարող եք անել այն
-
20:46 - 20:48բոլոր հինգ մայրցամաքներում
-
20:48 - 20:51և տվյալներ ուղարկեք ինձ,
-
20:51 - 20:54հետո ես դրանք կմիացնեմ , կուղարկեմ Ամպերի Դպրոց,
-
20:54 - 20:57և կկառուցենք ուսուցման ապագան:
-
20:57 - 20:59Սա է իմ ցանկությունը:
-
20:59 - 21:01Եվ վերջին բանը ավելացնեմ:
-
21:01 - 21:03Ես ձեզ կտանեմ Հիմալայների գագաթը:
-
21:03 - 21:0612.000 ֆուտ բարձրության վրա, որտեղ օդը սակավ է,
-
21:06 - 21:09մի անգամ ես կառուցեցի 2 «Անցք Պատի մեջ» համակարգիչներ
-
21:09 - 21:11և երեխաները հավաքվեցին դրա շուրջ:
-
21:11 - 21:14Նրանց մեջ կար մի փոքրիկ աղջիկ, ով հետևում էր ինձ:
-
21:14 - 21:19Ես ասացի նրան. «Գիտես, ուզում եմ համակարգիչներ տալ բոլորին, բոլոր երեխաներին:
-
21:19 - 21:21Սակայն չգիտեմ, ին՞չ պետք է անեմ»:
-
21:21 - 21:25Ես փորձում էի աննկատ նկարել նրան:
-
21:25 - 21:29Նա հանկարծակի ձեռքն այսպես պարզեց ու ինձ ասաց.
-
21:29 - 21:31«Գործի անցի»:
-
21:31 - 21:43(Ծիծաղ), ( Ծափահարություններ)
-
21:43 - 21:45Կարծում եմ, լավ խորհուրդ էր:
-
21:45 - 21:47Ես կհետևեմ նրանց խորհրդին: Կդադարեմ խոսել:
-
21:47 - 21:51Շնորհակալություն, անչափ շնորհակալ եմ:
-
21:51 - 21:54( Ծափահարություններ)
-
21:54 - 22:03Շնորհակալություն, Շնորհակալություն (Ծափահարություններ)
-
22:03 - 22:09Շնորհակալություն բոլորին: (Ծափահարություններ)
- Title:
- Սուգատա Միտրա. Կառուցել Դրպրոց Ամպի մեջ:
- Speaker:
- Sugata Mitra
- Description:
-
TED 2013-ի բեմում Սուգատա Միտրան TED մրցանակի իր երազանքն է պահում . Օգնեք ինձ կառուցել «Դպրոց Ամպի մեջ», ուսուցման լաբորատորիա, որտեղ երեխաները կարող են բացահայտել և սովորել միմյանցից՝ օգտագործելով դպրոցի ռեսուրսներն ու միջոցները: Լսեք նրա ոգեշնչող տեսակետը Ինքնակառավարվող Ուսուցման Միջավայրի մասին (SOLE), և ծանոթացեք ավելիին tedprize.org. կայքից:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 22:31
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Build a School in the Cloud | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Build a School in the Cloud | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Build a School in the Cloud | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Build a School in the Cloud | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Build a School in the Cloud | ||
Ani Latoyan accepted Armenian subtitles for Build a School in the Cloud | ||
Ani Latoyan edited Armenian subtitles for Build a School in the Cloud | ||
Ani Latoyan edited Armenian subtitles for Build a School in the Cloud |