< Return to Video

Ընդունի՛ր սխալներդ

  • 0:11 - 0:14
    Դժվար է խոսել ձախողման մասին,
    այդպես չէ՞:
  • 0:14 - 0:17
    Սա գուցե ամենատհաճ թեմաներից մեկն է,
  • 0:17 - 0:19
    որին կարող ես անդրադառնալ:
  • 0:19 - 0:23
    Ոչ ոք չի ուզում ընդունել,
    բայց սա ամենատարածված թեման է:
  • 0:23 - 0:28
    Այստեղ բոլորն էլ ինչ-որ բանում
    ձախողվել են:
  • 0:28 - 0:29
    Կան փոքր ձախողումներ,
  • 0:29 - 0:33
    ինչպես քննությունը, վարորդական թեստը
    չհանձնելը, սննդակարգին չհետևելը
  • 0:33 - 0:37
    և կան մեծ ձախողումներ,
  • 0:37 - 0:39
    ինչպես ընտանիքի պառակտումը,
  • 0:39 - 0:41
    աշխատանքից հեռացվելը,
  • 0:41 - 0:44
    սթափ չլինելը, երեխային պատշաճ
    չմեծացնելը:
  • 0:45 - 0:47
    Ես կիսով չափ ամերիկացի եմ,
    կիսով՝ իտալացի։
  • 0:47 - 0:51
    ԱՄՆ-ում ձախողման մասին խոսելը
    սովորական բան է:
  • 0:51 - 0:53
    Այն ընդունված է:
  • 0:53 - 0:57
    Այն հասարակական փորձի մի մաս է:
  • 0:57 - 1:01
    Եվ երբեմն անգամ գովելի է:
  • 1:01 - 1:03
    Այնուհանդերձ, պետք է խոսել ձախողման մասին
  • 1:03 - 1:06
    հաջողության կամ ուժի տեսանկյունից:
  • 1:06 - 1:08
    Ես մեծացել եմ Իտալիայում,
  • 1:08 - 1:12
    իսկ այստեղ ձախողումը խարան է:
  • 1:12 - 1:16
    Այն ամոթալի է, արգելված է:
  • 1:16 - 1:19
    Կա նաև "brutta figura" -ի մշտական վախը,
  • 1:19 - 1:23
    որը իտալերերեն նշանակում է դեմքը կորցնել,
    վատ տեսք ունենալ,
  • 1:23 - 1:27
    քանի որ մենք կարծում ենք, որ ձախողումը
    մարդուն վատ տեսք է հաղորդում:
  • 1:27 - 1:29
    Սա Իտալիայում է և շատ այլ երկրներում:
  • 1:30 - 1:33
    Իմ դեպքում սա մի փոքր ավելի
    նյարդայնացնող էր,
  • 1:33 - 1:36
    քանի որ ես մեծացել եմ հանրության
    աչքի առջև:
  • 1:36 - 1:39
    Ծնողներս ճանաչված երգիչներ են Իտալիայում
  • 1:39 - 1:44
    և փոքրուց ես հանրության ու ԶԼՄ-ների
    քննադատության առարկան էի:
  • 1:44 - 1:46
    Այսպիսով, մեծանալով մի երկրում,
  • 1:46 - 1:51
    որտեղ brutta figura- ից պետք է
    ամեն գնով խուսափել,
  • 1:51 - 1:56
    մեծանալն ու կերպարը պահպանելը հեշտ չէր:
  • 1:57 - 2:02
    Ես միշտ եղել եմ շոու բիզնեսում
  • 2:02 - 2:08
    և միշտ ցանկացել եմ ինչ-որ բան անել
    ինձ համար:
  • 2:08 - 2:11
    Ես այսօր էլ աշխատում եմ
    իտալական հեռուստատեսությունում,
  • 2:11 - 2:13
    բայց ես ցանկանում էի
    ձեռնարկատիրությամբ զբաղվել
  • 2:13 - 2:18
    և թույլ չտվեցի, որ ձախողվելու
    վախը կանգնեցներ ինձ:
  • 2:18 - 2:21
    Չպիտի թույլ տայի նաև, որ ձախողվելու ամոթը
  • 2:21 - 2:25
    կանգներ արժեքավոր դաս քաղելու ճանապարհիս:
  • 2:25 - 2:29
    24 տարեկանում ես հիմնեցի
    իմ առաջին ընկերությունը,
  • 2:29 - 2:32
    իմ նորաձեւության ապրանքանիշը,
    իմ լողազգեստների ապրանքանիշը:
  • 2:32 - 2:37
    Ես 7 տարի ջանք ու եռանդ չեմ խնայել
    այս ընկերության համար,
  • 2:37 - 2:40
    այնքան ջանասիրաբար եմ աշխատել,
    ներդրել եմ ամեն ինչ,
  • 2:40 - 2:46
    մինչև մի օր, հաշվապահիս
    գրասեղանի մոտ նստած
  • 2:46 - 2:47
    ես լալիս ու ողբում էի,
  • 2:47 - 2:51
    քանի որ նա ինձ ասում էր, որ ընկերությունը
    փակելու ժամանակն է:
  • 2:51 - 2:54
    Ֆինանսապես այն պահելու իմաստ չկար:
  • 2:54 - 2:57
    Ես նրան նայելով մտածում էի.
  • 2:57 - 3:01
    «Դու խենթ ես, ինչպե՞ս կարող եմ փակել այն»:
  • 3:01 - 3:03
    Այս brutta figura-ն այնքան ամոթալի է:
  • 3:03 - 3:06
    Ի՞նչ կասեն մարդիկ
    ի՞նչ կմտածեն նրանք:
  • 3:06 - 3:08
    Իսկ նա վրդովված նայում էր ինձ,
  • 3:08 - 3:12
    քանի որ մենք առաջին անգամ չէր
    որ խոսում էինք այդ մասին:
  • 3:12 - 3:14
    Կարծես հինգերորդն էր:
  • 3:14 - 3:16
    Ես չէի ընդունում ձախողումս:
  • 3:16 - 3:18
    Չէի ընդունում այն ամոթը,
  • 3:18 - 3:21
    որով փաթաթված էր այդ ձախողումը:
  • 3:21 - 3:22
    Բայց նա ի վերջո նայեց ինձ
  • 3:22 - 3:25
    ու ասաց մի բան,
    որն իրոք տեղին էր
  • 3:25 - 3:27
    և ի վերջո օգնեց ինձ:
  • 3:27 - 3:31
    Նա ասաց, որ այդքան չկենտրոնանամ
    արդյունքի վրա,
  • 3:31 - 3:34
    այն փաստի վրա, որ պետք է
    փակեմ ընկերությունս,
  • 3:34 - 3:40
    այլ գնահատեմ իմ՝ 7 տարիների
    կատարած հրաշալի աշխատանքը
  • 3:40 - 3:42
    և իմ բոլոր նվաճումները:
  • 3:42 - 3:45
    Եվ նա իրավացի էր. նա տեսել էր այդ ամենը:
  • 3:45 - 3:49
    Ես հիմնել էի ընկերությունը
    իմ փոքրիկ խնայողություններով:
  • 3:49 - 3:53
    Իմ առաջին նորաձևության շոուն
    իմ բակում էր, այսինքն հայրիկիս բակում,
  • 3:53 - 3:56
    ես ստիպված էի աղաչել նրան,
    որ օգտագործեմ այդ տարածքը:
  • 3:56 - 4:00
    Քանի որ պիտի այդտեղ անցկացնեի
    իմ առաջին նորաձևության շոուն:
  • 4:01 - 4:03
    Այսպիսին էի ես 2011թ-ին,
  • 4:03 - 4:06
    քարեր էի տեղափոխում
    տաղավարի մի ծայրից մյուսը՝
  • 4:06 - 4:10
    հյուրերի և մամուլի ժամանելուց ժամեր առաջ:
  • 4:10 - 4:13
    Եվ երբ նրանք ի վերջո եկան,
  • 4:13 - 4:18
    հենց նոր էր անձրև եկել
    ամբողջ տաղավարի և խոտի դեզի վրա,
  • 4:18 - 4:20
    որ դրել էի որպես նստարաններ:
  • 4:20 - 4:24
    Անգամ այն սրբիչները, որ դրել էի դրանց վրա
  • 4:24 - 4:28
    ամբողջությամբ թրջվել էին
    ու ոչ ոք չէր ուզում նստել,
  • 4:28 - 4:30
    ու շոուն չէինք կարողանում սկսել:
  • 4:30 - 4:33
    Երբ ի վերջո համոզեցի նրանց նստել,
  • 4:33 - 4:35
    մոդելները ոչ պրոֆեսիոնալ էին,
  • 4:35 - 4:39
    քանի որ այդ ժամանակ իմ ընկերությունը
    գումար չուներ պրոֆեսիոնալների համար:
  • 4:39 - 4:42
    Դա, կարելի է ասել, գրեթե աղետալի էր:
  • 4:42 - 4:44
    Սակայն, այդ 7 տարիների ընթացքում
  • 4:44 - 4:49
    ես կարողացա իմ ապրանքանիշը
    ճանաչված ու հեղինակավոր դարձնել:
  • 4:49 - 4:54
    Ես աշխատում էի հրաշալի լուսանկարիչների,
    ազդեցիկ մարդկանց ու մոդելների հետ
  • 4:54 - 4:55
    ամբողջ աշխարհով մեկ:
  • 4:55 - 5:00
    Իմ արշավներն ամբողջ աշխարհով տարածվում էին
    Կալիֆորնիայից մինչև Թաիլանդ,
  • 5:00 - 5:03
    որտեղ էլ ես անցկացրի վերջին արշավս:
  • 5:04 - 5:07
    Ես հազարավոր նամակներ էի ստանում
    երջանիկ հաճախորդներից,
  • 5:07 - 5:11
    ովքեր ինձ ասում էին.
    թե ինչքան գոհ են ապրանքից:
  • 5:12 - 5:15
    Ի վերջո մենք կարծում ենք, կամ գոնե լսում,
  • 5:15 - 5:19
    որ ձախողումը պիտի ոգեշնչող լինի:
  • 5:20 - 5:24
    Ես այնքան էի կենտրոնացել
    ընկերության փակվելու վրա,
  • 5:24 - 5:28
    որ մոռացել էի այսքան տարվա
    աշխատանքն ու նվաճումները:
  • 5:28 - 5:32
    Ձախողումը կարող է ոգեշնչող լինել
    և ավելի լավ բաների հանգեցնել,
  • 5:32 - 5:36
    բայց ոչ ոք չի խոսում դրան հասնելու
    ճանապարհի մասին,
  • 5:36 - 5:39
    թե ինչպես ես ձախողվում,
    ինչպես ես ընդունում դա:
  • 5:39 - 5:43
    Ես 3 հիմանական ուղի եմ մտածել
  • 5:43 - 5:46
    ձախողումը հաղթահարելու և ընդունելու համար,
  • 5:46 - 5:49
    որպեսզի դուք ավելի «գեղեցիկ» ձախողվեք
    քան ես:
  • 5:49 - 5:54
    Իմ դեպքում սա կիրառելի է աշխատանքում,
    իմ ընկերությունում,
  • 5:54 - 5:57
    բայց կարելի է կիրառել ամեն ինչում,
    լինի դա հարաբերությունները,
  • 5:57 - 6:02
    կամ այլ անձնական խնդիր,
    որում դժվարանում եք:
  • 6:02 - 6:06
    Առաջին, պատասխանատու եղեք,
    գիտեմ ինչքան ձանձրալի է հնչում,
  • 6:06 - 6:09
    բայց հավատացե՛ք,
    ես կարող եմ դա հետաքրքիր դարձնել:
  • 6:10 - 6:13
    Երբ սխալվում ենք, կամ երբ ամեն ինչ վատ է,
  • 6:13 - 6:17
    մենք բնազդաբար ուրիշին ենք մեղադրում
  • 6:17 - 6:19
    և ամբողջ պատասխանատվությունը
    չենք ստանձնում:
  • 6:19 - 6:21
    Ես սա հաճախ եմ տեսնում
    հարաբերություններում,
  • 6:21 - 6:25
    բայց մեղքը մեզ վրա չվերցնելով
    ավելի լավը չենք դառնում,
  • 6:25 - 6:28
    պարզապես վախկոտ ենք երևում
  • 6:28 - 6:31
    կամ լրիվ ժխտողական վիճակում ենք հայտնվում:
  • 6:31 - 6:35
    Ինչքան էլ ուզում եմ մեղադրել
    Իտալիայի հարկային համակարգին
  • 6:35 - 6:37
    ընկերությունս փակելու
    պատճառը լինելու համար,
  • 6:37 - 6:39
    ես դա չեմ անի:
  • 6:39 - 6:41
    Ես փորձում եմ դա չանել։
  • 6:41 - 6:46
    Բայց եթե դու չես սխալվելու
    և ընդունելու դա,
  • 6:46 - 6:48
    հասկանալու՝ ինչպես և որտեղ ես սխալվել,
  • 6:48 - 6:50
    ուրեմն ո՞րն է ձախողվելու իմաստը:
  • 6:50 - 6:54
    Ես այսօր նա եմ, ով կամ,
    իմ որոշումների շնորհիվ
  • 6:54 - 6:57
    միայն իմ, ուրիշ ոչ ոքի:
  • 6:57 - 7:03
    Եթե մենք պատասխանատու ենք մեր նպատակների,
    իդեալների ու երազանքների համար,
  • 7:03 - 7:06
    պետք է պատասխանատու լինենք
    նաև մեր ձախողումների համար,
  • 7:06 - 7:10
    որպեսզի մի օր իրոք պատասխանատու լինենք
    մեր հաջողության համար:
  • 7:10 - 7:13
    Երկրորդ, կենտրոնացեք ձե՛ր վրա:
  • 7:13 - 7:16
    Ես այնքան ժամանակ եմ վատնել
  • 7:16 - 7:19
    մտահոգվելով, թե ուրիշներն
    ինչ են մտածում իմ մասին։
  • 7:19 - 7:24
    Եվ երբ չեմ մտածում այդ մասին,
  • 7:24 - 7:28
    ես համեմատում եմ իմ կյանքը ուրիշների հետ:
  • 7:28 - 7:29
    Մեր սերունդը հատկապես
  • 7:29 - 7:37
    մշտապես հեղեղված է սոց. ցանցերի
    անիրական ապրելակերպի նկարներով:
  • 7:37 - 7:40
    Իմ կյանքը հիանալի տեսք ունի Ինստագրամում,
  • 7:40 - 7:44
    բայց հավատացեք, դա հեռու է
    իրականությունից:
  • 7:45 - 7:48
    Ես բոլորի պես վերելքներ
    ու վայրէջքներ եմ ունենում,
  • 7:48 - 7:51
    բայց այդ ամենը ցույց չեմ տալիս
    սոց. ցանցերում:
  • 7:51 - 7:53
    Հավատացե՛ք, ես չեմ նկարվել
    ու հրապարակել դա
  • 7:53 - 7:56
    այն օրը, երբ լալիս էի հաշվապահիս
    գրասեղանի մոտ:
  • 7:56 - 7:59
    Սակայն ես նկարվել էի մի օր,
  • 7:59 - 8:03
    երբ տուն գնալիս մնացի անձրևի տակ:
  • 8:03 - 8:06
    Ես միայնակ տանում էի ջրի ծանր շշեր
  • 8:06 - 8:10
    ու երբ վերջապես հասա տան դիմաց,
    չկարողացա ներս մտնել:
  • 8:10 - 8:14
    Ես անձրևի տակ էի իմ ջրի շշերով
  • 8:14 - 8:15
    ու տուն չէի կարողանում մտնել:
  • 8:15 - 8:18
    Եվ գիտե՞ք ինչ հրապարակեցի ես այդ պահին:
  • 8:18 - 8:19
    Այս նկարը:
  • 8:21 - 8:23
    Մի՛ մտածեք այն մասին, թե ինչ են անում
    ուրիշները:
  • 8:23 - 8:27
    Կենտրոնացեք ձեր վրա, ձեր աշխատանքի
    որակի և ուղու վրա:
  • 8:27 - 8:31
    Մի՛ վատնեք ձեր ժամանակը նայելով նրան,
    թե ինչ են անում ուրիշները,
  • 8:31 - 8:34
    որովհետև դա իրական չէ:
  • 8:34 - 8:37
    Երրորդը հավասարակշռությունն է:
  • 8:37 - 8:39
    Ես ստիպված էի իմ մեջ
    հավասարակշռություն գտնել,
  • 8:39 - 8:43
    երբ դատում էի ինքս ինձ այնքան խիստ,
    որ ձախողակ էի զգում:
  • 8:43 - 8:46
    Սակայն ես չէի նկատում իմ մեծ աշխատանքն
    ու նվաճումները:
  • 8:46 - 8:50
    Բայց ես պետք է պատասխանատու լինեի
  • 8:50 - 8:53
    ու հասկանայի, թե ինչպես
    և որտեղ էի սխալվել:
  • 8:53 - 8:56
    Ես պիտի գտնեի այդ հավասարակշռությունը,
  • 8:56 - 9:00
    քանի որ միայն հավասարակշռության միջոցով
    կարող է ամեն ինչ պարզ դառնալ
  • 9:00 - 9:03
    և միայն պարզության շնորհիվ իրոք կարող ես
    հասկանալ այդ ամենի հիմնական միտքը
  • 9:03 - 9:05
    և մի բան սովորել:
  • 9:05 - 9:09
    Ես տարված էի հաջողության գաղափարով:
  • 9:09 - 9:13
    Բայց հաջողությունը կախարդական չէ,
  • 9:13 - 9:16
    ինչպես ձախողումը սև ու սպիտակ չէ:
  • 9:16 - 9:22
    Կյանքը 10% այն է, ինչ կատարվում է մեզ հետ
    90% այն, ինչպես մենք արձագանքում ենք դրան
  • 9:22 - 9:24
    Այո՛, ձախողումը կարող է ոգեշնչող լինել:
  • 9:24 - 9:27
    Այո՛, այն կարող է մեզ ավելի մեծ ու
    լավ բաների հասցնել,
  • 9:27 - 9:30
    բայց մենք կարող ենք հասնել այդ ամենին,
    եթե մի բան սովորենք
  • 9:30 - 9:33
    և ընդունենք մեր սխալները:
  • 9:33 - 9:34
    Շնորհակալություն:
  • 9:34 - 9:36
    (Ծափահարություններ)
Title:
Ընդունի՛ր սխալներդ
Description:

Սա սխալներդ ճանաչելու, հասկանալու և ընդունելու մասին է:

Քրիսթել Քարրիսը հայտնի երաժիշտների ընտանիքից է և գրեթե մեծացել է բեմում: Երաժշտական կարիերան ավարտելուց հետո նա սկսեց զբաղվել լողազգեստի դիզայնով: Այն, ինչ տեղի է ունեցել իր հետ հետագայում, կյանքի մեծ փորձ էր:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
09:46

Armenian subtitles

Revisions