Return to Video

Հանս Ռոսլինգը և կախարդական լվացքի մեքենան

  • 0:00 - 0:02
    Ես ընդամենը չորս տարեկան էի,
  • 0:02 - 0:05
    երբ տեսա, թե ինչպես է իմ մայրը բեռնում լվացքի մեքենան
  • 0:05 - 0:08
    առաջին անգամ իմ կյանքում։
  • 0:08 - 0:10
    Դա հրաշալի օր էր իմ մոր համար։
  • 0:10 - 0:13
    Իմ մայրն ու հայրը երկար տարիներ գումար էին խնայում,
  • 0:13 - 0:15
    որպեսզի կարողանան գնել այդ մեքենան։
  • 0:15 - 0:17
    Եվ երբ այն պիտի օգտագործեին առաջին անգամ,
  • 0:17 - 0:19
    նույնիսկ տատիկն էր հրավիրված
  • 0:19 - 0:21
    մեքենան տեսնելու։
  • 0:21 - 0:24
    Տատիկը նույնիսկ ավելի հուզված էր։
  • 0:24 - 0:26
    Իր կյանքի ընթացքում
  • 0:26 - 0:28
    նա տաքացրել էր ջուրը կրակի վրա,
  • 0:28 - 0:30
    և ձեռքով լվացք արել
  • 0:30 - 0:32
    յոթ երեխաների համար։
  • 0:32 - 0:35
    Իսկ այժմ նա պիտի տեսներ,
  • 0:35 - 0:38
    թե ինչպես է էլեկտրականությունն անում այդ աշխատանքը։
  • 0:38 - 0:42
    Իմ մայրը զգուշորեն բացեց դուռը,
  • 0:42 - 0:44
    և բեռնեց լվացքը
  • 0:44 - 0:46
    մեքենայի մեջ
  • 0:46 - 0:48
    այ այսպես։
  • 0:48 - 0:50
    Այնուհետև, երբ նա փակեց դուռը,
  • 0:50 - 0:52
    տատիկս ասաց․ «Ոչ, ոչ, ոչ։
  • 0:52 - 0:55
    Թույլ տուր ես սեղմեմ կոճակը»։
  • 0:56 - 0:58
    Եվ տատիկս սեղմեց կոճակը
  • 0:58 - 1:01
    և ասաց․ «Հրաշալի է։
  • 1:01 - 1:03
    Ես ուզում եմ տեսնել սա։ Մի աթոռ տուր ինձ․
  • 1:03 - 1:05
    Աթոռ տուր։ Ես ուզում եմ սա տեսնել»։
  • 1:05 - 1:08
    Եվ նա նստեց մեքենայի դիմաց
  • 1:08 - 1:12
    և դիտեց լվացքի ամբողջ գործընթացը։
  • 1:12 - 1:14
    Նա կարծես հիպնոսացված էր։
  • 1:14 - 1:17
    Իմ տատիկի համար
  • 1:17 - 1:20
    լվացքի մեքենան հրաշք էր։
  • 1:20 - 1:23
    Այսօր Շվեդիայում և այլ հարուստ երկրներում
  • 1:23 - 1:25
    մարդիկ օգտագործում են
  • 1:25 - 1:27
    այնքան տարբեր մեքենաներ։
  • 1:27 - 1:29
    Տեսեք, տները լիքն են մեքենաներով,
  • 1:29 - 1:31
    ես չեմ կարող նույնիսկ թվարկել բոլորը։
  • 1:31 - 1:34
    Եվ երբ նրանք ուզում են ճամփորդել,
  • 1:34 - 1:37
    նրանք օգտվում են թռչող մեքենաներից,
  • 1:37 - 1:39
    որոնք նրանց հեռավոր վայրեր են հասցնում։
  • 1:39 - 1:41
    Եվ չնայած դրան, աշխարհում կան շատ մարդիկ,
  • 1:41 - 1:44
    ովքեր դեռ ջուր են տաքացնում կրակի վրա,
  • 1:44 - 1:47
    և նրանք պատրաստում են իրենց ուտելիքը կրակի վրա։
  • 1:47 - 1:49
    Երբեմն նրանք նույնիսկ բավարար ուտելիք չունեն։
  • 1:49 - 1:52
    Եվ նրանք ապրում են աղքատության սահմանից էլ ցածր մակարդակի վրա։
  • 1:52 - 1:55
    Կա երկու միլիարդ մարդ,
  • 1:55 - 1:57
    ովքեր օրական երկու դոլարից էլ քիչ են ծախսում։
  • 1:57 - 1:59
    Իսկ ամենահարուստ մարդիկ այստեղ,
  • 1:59 - 2:01
    կա մեկ միլիարդ մարդ,
  • 2:01 - 2:05
    և նրանք ապրում են, ինչպես ես եմ ասում, օդի գծից բարձր,
  • 2:05 - 2:08
    քանի որ նրանք օրական ծախսում են ավելի քան 80 դոլար
  • 2:08 - 2:10
    իրենց սպառման վրա։
  • 2:10 - 2:13
    Բայց դա միայն մեկ, երկու, երեք միլիարդ մարդ է,
  • 2:13 - 2:16
    և ակնհայտորեն, աշխարհում կա յոթ միլիարդ մարդ,
  • 2:16 - 2:19
    այնպես որ մեկ, երկու, երեք, չորս միլիարդ այլ մարդիկ կան,
  • 2:19 - 2:22
    ովքեր ապրում են աղքատության և օդի գծերի միջև։
  • 2:22 - 2:25
    Նրանք ունեն էլեկտրականություն,
  • 2:25 - 2:28
    բայց հարցը հետևյալն է. նրանցից քանի՞սն ունեն լվացքի մեքենա։
  • 2:28 - 2:31
    Ես շուկայական տվյալների հետազոտություն արեցի,
  • 2:31 - 2:33
    և պարզեցի, որ իսկապես,
  • 2:33 - 2:36
    լվացքի մեքենաները թափանցել են օդի գծից ներքև,
  • 2:36 - 2:39
    և այսօր ևս մեկ միլիարդ մարդ կա,
  • 2:39 - 2:42
    ով ապրում է լվացքի գծից վեր։
  • 2:42 - 2:44
    (Ծիծաղ)
  • 2:44 - 2:48
    Եվ նրանք օրական սպառում են ավելի քան 40 դոլար։
  • 2:48 - 2:51
    Այսպիսով, երկու միլիարդ մարդ ունի լվացքի մեքենա։
  • 2:51 - 2:53
    Իսկ մնացած հինգ միլիարդը,
  • 2:53 - 2:55
    ինչպե՞ս են նրանք լվացք անում։
  • 2:55 - 2:57
    Կամ, այլ կերպ ասած,
  • 2:57 - 3:00
    ինչպե՞ս է կանանց մեծամասնությունը լվացք անում։
  • 3:00 - 3:04
    Չէ՞ որ լվացք անելը կանանց համար ծանր գործ է։
  • 3:04 - 3:07
    Նրանք լվացքն անում են այսպես՝ ձեռքով։
  • 3:07 - 3:11
    Դա ծանր, ժամանակատար աշխատանք է,
  • 3:11 - 3:14
    որը նրանք ստիպված են անել ժամերով, յուրաքանչյուր շաբաթ։
  • 3:14 - 3:17
    Եվ երբեմն նրանք նաև պետք է հեռվից ջուր կրեն,
  • 3:17 - 3:19
    որպեսզի կարողանան տանը լվացք անել։
  • 3:19 - 3:23
    Կամ ստիպված են լվացքը հասցնել հեռու գետի մոտ մի տեղ։
  • 3:23 - 3:26
    Եվ նրանք ուզում են ունենալ լվացքի մեքենա։
  • 3:26 - 3:29
    Նրանք չեն ցանկանում վատնել այդքան շատ ժամանակ իրենց կյանքից,
  • 3:29 - 3:31
    այդ ծանր գործն անելով,
  • 3:31 - 3:33
    որն այդքան ցածր արդյունավետություն ունի։
  • 3:33 - 3:35
    Նրանց երազանքը չի տարբերվում
  • 3:35 - 3:37
    իմ տատիկի երազանքից։
  • 3:37 - 3:40
    Նայեք այստեղ, երկու սերունդ առաջ Շվեդիայում,
  • 3:40 - 3:42
    գետից ջուր են կրում,
  • 3:42 - 3:45
    տաքացնում կրակի վրա և լվացք անում։
  • 3:45 - 3:48
    Նրանք լվացքի մեքենա ունենալու նույն ցանկությունն ունեն։
  • 3:48 - 3:51
    Բայց երբ ես դասախոսություն եմ կարդում շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգված ուսանողներին,
  • 3:51 - 3:55
    նրանք ասում են ինձ․ «Ոչ, աշխարհում բոլորը չեն կարող ունենալ մեքենաներ և լվացքի մեքենաներ»։
  • 3:56 - 3:58
    Ինչպե՞ս կարող ենք ասել այս կնոջը,
  • 3:58 - 4:00
    որ նա չի ունենալու լվացքի մեքենա։
  • 4:00 - 4:02
    Այնուհետև ես հարցնում եմ իմ ուսանողներին,
  • 4:02 - 4:04
    ես հարցրել եմ նրանց... վերջին երկու տարվա ընթացքում հարցրել եմ,
  • 4:04 - 4:06
    «Ձեզանից քանի՞սը չունի մեքենա»։
  • 4:06 - 4:08
    Եվ նրանցից ոմանք հպարտորեն բարձրացրել են ձեռքերը,
  • 4:08 - 4:10
    և ասել․ «Ես մեքենա չեմ նստում»։
  • 4:10 - 4:12
    Իսկ հետո ես հարցրել եմ հետևյալը․
  • 4:12 - 4:14
    «Ձեզանից քանի՞սն է
  • 4:14 - 4:16
    ձեռքով լվանում ձեր ջինսերը և անկողնու սավանները»։
  • 4:16 - 4:19
    Ոչ ոք ձեռք չի բարձրացնում։
  • 4:19 - 4:22
    Նույնիսկ կանաչ շարժման ամենանվիրյալ մասնակիցները
  • 4:22 - 4:24
    օգտվում են լվացքի մեքենաներից։
  • 4:24 - 4:28
    (Ծիծաղ)
  • 4:28 - 4:30
    Եվ ապա ինչպե՞ս է պատահում, որ բոլորն օգտագործում են լվացքի մեքենա,
  • 4:30 - 4:33
    և համոզված են, որ միշտ օգտագործելու են. ինչո՞վ է այն յուրահատուկ։
  • 4:33 - 4:36
    Ես ստիպված էի աշխարհում օգտագործվող էներգիայի հետազոտություն անել։
  • 4:36 - 4:38
    Ահա տվյալները։
  • 4:38 - 4:40
    Նայեք այստեղ. դուք տեսնում եք յոթ միլիոն մարդկանց,
  • 4:40 - 4:42
    օդի մարդիկ, լվացքի մարդիկ,
  • 4:42 - 4:45
    լույսի մարդիկ և կրակի մարդիկ։
  • 4:45 - 4:47
    Մեկ միավորը
  • 4:47 - 4:50
    էներգիայի մեկ միավոր է,
  • 4:50 - 4:52
    վառելիք, նավթ, ածուխ կամ գազ։
  • 4:52 - 4:55
    Դրանք էներգիայի հիմնական աղբյուրներն են։
  • 4:56 - 4:59
    Ամբողջ աշխարհում օգտագործվում է էներգիայի 12 միավոր,
  • 4:59 - 5:02
    և ամենահարուստ մեկ միլիարդն օգտագործում է դրանցից վեցը։
  • 5:02 - 5:05
    Էներգիայի կեսը օգտագործվում է աշխարհի բնակչության մեկ յոթերորդի կողմից։
  • 5:05 - 5:07
    Իսկ նրանք, ովքեր ունեն լվացքի մեքենա,
  • 5:07 - 5:09
    բայց չունեն այլ տարբեր մեքենաներ,
  • 5:09 - 5:11
    նրանք օգտագործում են երկու միավոր։
  • 5:11 - 5:13
    Այս խումբն օգտագործում է երեք միավոր։
  • 5:13 - 5:15
    Եվ նրանք նաև էլեկտրականություն ունեն։
  • 5:15 - 5:18
    Իսկ այստեղ մարդիկ նույնիսկ մեկ միավոր չեն օգտագործում։
  • 5:18 - 5:20
    Այսպիսով, դառնում է 12 միավոր։
  • 5:20 - 5:22
    Բայց շրջակա միջավայրի պահպանմամբ
  • 5:22 - 5:25
    անհանգստացած ուսանողների հիմնական մտահոգությունը, և նրանք իրավացի են,
  • 5:25 - 5:27
    ապագայի մասին է։
  • 5:27 - 5:30
    Որո՞նք են միտումները։ Եթե մենք դիտարկենք ապագան մինչև 2050 թ․,
  • 5:30 - 5:33
    հաշվի առնելով պարզապես ներկա միտումները,
  • 5:33 - 5:36
    երկու գործոն կավելացնի էներգիայի սպառումը։
  • 5:36 - 5:38
    Առաջինը՝ բնակչության աճն է։
  • 5:38 - 5:40
    Երկրորդը՝ տնտեսական աճն է։
  • 5:40 - 5:43
    Բնակչության աճը հիմնականում տեղի կունենա ամենաաղքատ մարդկանց շրջանակում,
  • 5:43 - 5:45
    որովհետև նրանք ունեն ամենաբարձր մանկական մահացությունը,
  • 5:45 - 5:47
    հետևաբար, նրանք շատ երեխաներ են ունենում։
  • 5:47 - 5:49
    Եվ մենք կունենանք ևս երկու միլիարդ,
  • 5:49 - 5:51
    բայց դա շատ չի փոխի էներգիայի սպառումը։
  • 5:51 - 5:54
    Տեղի կունենա նաև տնտեսական աճ։
  • 5:54 - 5:56
    Զարգացող տնտեսություններից լավագույնները,
  • 5:56 - 5:58
    ես անվանում են նրանք Նոր արևելք,
  • 5:58 - 6:00
    կթռնեն օդի գծի վրայով։
  • 6:00 - 6:02
    «Հոպ», կասեն իրենք։
  • 6:02 - 6:05
    Եվ կսկսեն օգտագործել այնքան էներգիա, որքան Հին արևմուտքն օգտագործում է այժմ։
  • 6:05 - 6:08
    Եվ այս մարդիկ, նրանք ուզում եմ լվացքի մեքենա։
  • 6:08 - 6:10
    Ես զգուշացրել էի։ Նրանք այստեղ կհայտնվեն։
  • 6:10 - 6:12
    Եվ նրանք կկրկնապատկեն իրենց էներգիայի սպառումը։
  • 6:12 - 6:15
    Եվ մենք հույս ունենք, որ աղքատ մարդիկ էլեկտրականություն կունենան։
  • 6:15 - 6:17
    Եվ նրանք երկու երեխա կունենան, սակայն բնակչության աճը միևնույն է չի կանգնի։
  • 6:17 - 6:19
    Եվ էներգիայի ընդհանուր սպառումը
  • 6:19 - 6:21
    կհասնի 22 միավորի։
  • 6:21 - 6:24
    Եվ այդ 22 միավորի
  • 6:24 - 6:27
    մեծ մասը կրկին օգտագործելու են ամենահարուստները։
  • 6:28 - 6:30
    Այսպիսով, ի՞նչ է պետք անել։
  • 6:30 - 6:32
    Չէ որ վտանգ կա,
  • 6:32 - 6:35
    մեծ հավանականություն կա, որ կլիմայական փոփոխությունն իրական է։
  • 6:35 - 6:37
    Այն իրական է։
  • 6:37 - 6:40
    Իհարկե, նրանք էներգիան ավելի արդյունավետ պիտի օգտագործեն։
  • 6:40 - 6:42
    Նրանք պետք է փոխեն իրենց վարքը ինչ-որ տեղ։
  • 6:42 - 6:44
    Նրանք պետք է նաև ավելի շատ «կանաչ» էներգիա արտադրեն,
  • 6:44 - 6:46
    շատ ավելի շատ «կանաչ» էներգիա։
  • 6:46 - 6:49
    Բայց մինչ նրանք չունեն էներգիայի սպառման նույն մակարդակը,
  • 6:49 - 6:51
    նրանք իրավունք չունեն ասել մյուսներին,
  • 6:51 - 6:53
    ինչ անել կամ ինչ չանել։
  • 6:53 - 6:55
    (Ծափահարություններ)
  • 6:55 - 6:59
    Այստեղ մենք կարող ենք ավելի շատ «կանաչ» էներգիա ստանալ։
  • 6:59 - 7:01
    Մենք հույս ունենք, որ տեղի կունենա հետևյալը։
  • 7:01 - 7:04
    Սա իրական մարտահրավեր է ապագայի համար։
  • 7:04 - 7:07
    Բայց ես հավաստիացնում ես ձեզ, որ այս կինը Ռիոյի ֆավելայում,
  • 7:07 - 7:09
    նա ուզում է լվացքի մեքենա։
  • 7:09 - 7:12
    Նա շատ ուրախ է, որ Էներգիայի նախարարը,
  • 7:12 - 7:14
    ապահովել է էլեկտրականություն բոլորի համար,
  • 7:14 - 7:17
    նա այնքան ուրախ է, որ նույնիսկ քվեարկել է նրա օգտին։
  • 7:17 - 7:19
    Եվ նա դարձել է Դիլմա Ռուսեֆը,
  • 7:19 - 7:21
    երկրի ընտրված նախագահը,
  • 7:21 - 7:23
    աշխարհի ամենամեծ ժողովրդավար երկրներից մեկի նախագահը,
  • 7:23 - 7:26
    Էներգիայի նախարարի պաշտոնից դառնալով նախագահ։
  • 7:26 - 7:28
    Եթե դուք ժողովրդավարություն ունեք,
  • 7:28 - 7:30
    մարդիկ կքվեարկեն լվացքի մեքենաների օգտին։
  • 7:30 - 7:32
    Մարդիկ սիրում են դրանք։
  • 7:34 - 7:36
    Ո՞րն է հրաշքը։
  • 7:36 - 7:39
    Մայրս բացատրեց հրաշքը
  • 7:39 - 7:41
    առաջին իսկ օրը։
  • 7:41 - 7:43
    Նա ասաց․ «Տես, Հանս,
  • 7:43 - 7:45
    մենք բեռնեցինք լվացքը,
  • 7:45 - 7:47
    մեքենան կանի ամբողջ աշխատանքը։
  • 7:47 - 7:49
    Եվ մենք կարող ենք գնալ գրադարան»։
  • 7:49 - 7:51
    Որովհետև դա է հրաշքը,
  • 7:51 - 7:53
    դու բեռնում ես լվացքը,
  • 7:53 - 7:55
    և ի՞նչ ես ստանում մեքենայից։
  • 7:55 - 7:58
    Դու ստանում ես գքեր,
  • 7:58 - 8:00
    մանկական գրքեր։
  • 8:00 - 8:02
    Մայրս ժամանակ ունեցավ կարդալ ինձ համար։
  • 8:02 - 8:04
    Նրան շատ դուր էր գալիս դա։ Ես ձեռք բերեցի այբբենարան։
  • 8:04 - 8:07
    Ահա թե երբ ես սկսեցի իմ կարիերան որպես դասախոս,
  • 8:07 - 8:09
    երբ իմ մայրը ժամանակ ունեցավ կարդալ ինձ համար։
  • 8:09 - 8:11
    Եվ նա գրքեր ձեռք բերեց նաև իր համար։
  • 8:11 - 8:13
    Նա կարողացավ անգլերեն սովորել,
  • 8:13 - 8:15
    անգլերենը որպես օտար լեզու։
  • 8:15 - 8:17
    Եվ նա այնքան վեպեր կարդաց,
  • 8:17 - 8:20
    այնքան տարբեր վեպեր։
  • 8:20 - 8:23
    Եվ մենք շատ շատ սիրում էինք այս մեքենան։
  • 8:24 - 8:27
    Եվ մենք ասացինք, իմ մայրը և ես․
  • 8:27 - 8:30
    «Շնորհակալություն քեզ, ինդուստրացում։
  • 8:30 - 8:32
    Շնորհակալություն քեզ, պողպատաձուլման գործարան։
  • 8:32 - 8:34
    Շնորհակալություն քեզ, էլեկտրակայան։
  • 8:34 - 8:37
    Եվ շնորհակալություն քեզ, քիմիական արդյունաբերություն,
  • 8:37 - 8:39
    որ ժամանակ տվեցիր մեզ գրքեր կարդալու համար»։
  • 8:39 - 8:41
    Շատ շնորհակալություն։
  • 8:41 - 8:54
    (Ծափահարություններ)
Title:
Հանս Ռոսլինգը և կախարդական լվացքի մեքենան
Speaker:
Hans Rosling
Description:

Ո՞րն է արդյունաբերական հեղափոխության ամենամեծ հայտնագործությունը։ Հանս Ռոսլինգը պնդում է, որ դա լվացքի մեքենան է։ Օգտագործելով Gapminder-ի նոր գրաֆիկներ, Ռոսլինգը ցույց է տալիս մեզ, թե ինչ հրաշք է տեղի ունենում, երբ տնտեսական աճը և էլեկտրականությունը վերածում են լվացքի ձանձրալի օրը կարդալու` մտավոր աշխատանքի օրվան։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
08:55
Gohar Khachatryan added a translation

Armenian subtitles

Revisions