Վաել Գոնիմ․ Եգիպտական հեղափոխություն՝ տեսակետ ներսից
-
0:00 - 0:03Սա հեղափոխություն 2.0. է։
-
0:03 - 0:06Ոչ մի հերոս չկար: Ոչ մեկ հերոս չէր։
-
0:06 - 0:09Որովհետև բոլորը հերոս էին։
-
0:10 - 0:13Բոլորն ինչ-որ բան էին արել։
-
0:13 - 0:15Մենք բոլորս օգտվում ենք Վիքիփեդիայից։
-
0:15 - 0:17Եթե մտածեք Վիքիփեդիայի գաղափարի մասին,
-
0:17 - 0:20որտեղ բոլորը համագործակցում են պարունակություն ստեղծելու շուրջ։
-
0:20 - 0:22Վերջ ի վերջո
-
0:22 - 0:26մենք ստանում եք աշխարհի ամենամեծ հանրագիտարանը։
-
0:26 - 0:28Այս թվացյալ խենթ գաղափարը,
-
0:28 - 0:31հանդիսանում է աշխարհի ամենամեծ հանրագիտարանի հիմքը։
-
0:31 - 0:33Եգիպտական հեղափոխության,
-
0:33 - 0:352.0 հեղափոխություն ժամանակ,
-
0:35 - 0:37բոլորն ինչ-որ բանով աջակցել են,
-
0:37 - 0:40մեծ կամ փոքր, իրենք իրենց ներդրումն են ունեցել,
-
0:40 - 0:42մարդկության պատմության մեջ,
-
0:42 - 0:45ամենաոգեշնչող դրվագներից մեկը,
-
0:45 - 0:47մեզ հասցնելու մեջ,
-
0:47 - 0:49երբ խոսքը գնում է հեղափոխությունների մասին։
-
0:49 - 0:51Իրականում շատ ոգեշնչող էր,
-
0:51 - 0:54տեսնել թե ինչպես են եգիպտացիները փոխվում։
-
0:54 - 0:56Եթե նայեք ընդհանուր պատկերին,
-
0:56 - 0:59Եգիպտոսը վերջին 30 տարիներին,
-
0:59 - 1:01միայն անկում էր ապրում։
-
1:01 - 1:03Ամեն ինչ դեպի վատն էր գնում։
-
1:03 - 1:06Ամեն ինչ սխալ էր։
-
1:06 - 1:09Մենք բարձր ցուցանիշներ ունեինք միայն երբ խոսքը գնում էր աղքատության,
-
1:09 - 1:11կոռուպցիայի,
-
1:11 - 1:13խոսքի ազատության բացակայության,
-
1:13 - 1:15քաղաքական ակտիվիզմի պակասի մասին։
-
1:15 - 1:17Սրանք մեր հրաշալի վարչակարգի
-
1:17 - 1:20նվաճումներն էին։
-
1:21 - 1:23Եվ չնայած դրան, որևէ բան տեղի չէր ունենում։
-
1:23 - 1:25Եվ ոչ այն պատճառով, որ մարդիկ երջանիկ էին,
-
1:25 - 1:28կամ որ նրանք դժգոհ չէին։
-
1:28 - 1:30Իրականում, մարդիկ չափազանց դժգոհ էին։
-
1:30 - 1:33Բայց բոլորը լռում էին մի պատճառով,
-
1:33 - 1:37որը ես անվանում եմ վախի հոգեբանական խոչընդոտ։
-
1:37 - 1:39Բոլորը վախեցած էին։
-
1:39 - 1:41Ոչ բոլորը։ Իրականում կային որոշ խիզախ եգիպտացիներ,
-
1:41 - 1:44ում ես պետք է հայտնեմ իմ շնորհակալությունն այդքան խիզախ գտնվելու համար,
-
1:44 - 1:47Նրանք մասնակցում էին բողոքի ցույցերին մի քանի հարյուր մարդկանցով,
-
1:47 - 1:50ծեծի ենթարկվում և ձերբակալվում։
-
1:50 - 1:53Բայց փաստն այն է, որ մեծամասնությունը վախենում էր։
-
1:53 - 1:55Ոչ ոք չէր ցանկանում
-
1:55 - 1:57անախորժության մեջ ընկնել։
-
1:57 - 2:00Բռնակալը չի կարող գոյատևել առանց իր ուժի։
-
2:00 - 2:03Նա ցանկանում է ստիպել մարդկանց ապրել վախի մեջ։
-
2:03 - 2:06Եվ վախի այդ հոգեբանական խոչընդոտը
-
2:06 - 2:09աշխատել է այդքան տարիներ,
-
2:09 - 2:11իսկ հիմա առաջ է գալիս համաշխարհային ցանցը,
-
2:11 - 2:14տեխնոլոգիաները, BlackBerry-ն, բջջային հաղորդագրությունները։
-
2:14 - 2:17Դրանք օգնում եմ մեզ բոլորիս կապի մեջ գտնվել։
-
2:17 - 2:21YouTube-ի, Twitter-ի, Facebook-ի նման պլատֆորմները
-
2:21 - 2:23շատ օգնեցին,
-
2:23 - 2:26քանի որ դրանք տպավորություն ստեղծեցին, որ «Ես մենակ չեմ։
-
2:26 - 2:28Շատ մարդիկ կան, ովքեր ինձ պես դժգոհ են»։
-
2:28 - 2:30Շատ մարդիկ կան, ովքեր դժգոհ են։
-
2:30 - 2:33Շատ մարդիկ կան, ովքեր կիսում են նույն երազանքը։
-
2:33 - 2:36Շատ մարդիկ կան, ում պետք է ազատություն։
-
2:36 - 2:38Նրանք հավանաբար հիանալի կյանքով են ապրում։
-
2:38 - 2:41Նրանք երջանիկ են։ Նրանք ապրում են իրենց ամառանոցներում։
-
2:41 - 2:43Նրանք երջանիկ են, նրանք չունեն խնդիրներ։
-
2:43 - 2:47Բայց միաժամանակ նրանք կիսում են եգիպտացիները ցավը։
-
2:47 - 2:49Մեզանից շատերը երջանիկ չեն,
-
2:49 - 2:51տեսնելով մի տեսահոլովակ, որտեղ մի եգիպտացի տղամարդ
-
2:51 - 2:53աղբից սնվում է,
-
2:53 - 2:55մինչ մյուսները գողանում են
-
2:55 - 2:57միլիարդների հասնող գումարներ
-
2:57 - 2:59երկրի հարստությունից։
-
2:59 - 3:01Ինտերնետը հսկայական դեր է ունեցել
-
3:01 - 3:04օգնելով այդ մարդկանց արտահայտվել,
-
3:04 - 3:07միասին համագործակցել, միասին խորհել։
-
3:07 - 3:10Դա կրթական արշավ էր։
-
3:10 - 3:12Խալեդ Սաիդը սպանվեց
-
3:12 - 3:152010թ․-ի հունիսին։
-
3:15 - 3:17Ես մինչ այժմ հիշում եմ այդ լուսանկարը։
-
3:17 - 3:20Ես մինչ այժմ հիշում եմ լուսանկարի յուրաքանչյուր մանրուք։
-
3:20 - 3:23Լուսանկարը սարսափելի էր։
-
3:23 - 3:25Նրան տանջել էին,
-
3:25 - 3:27դաժանորեն տանջել և սպանել էին։
-
3:27 - 3:30Բայց ո՞րն էր վարչակարգի պատասխանը։
-
3:30 - 3:33Նա խեղդվել է հաշիշ կուլ տալուց։
-
3:33 - 3:35Դա նրանց պատասխանն էր․
-
3:35 - 3:37«Նա հանցագործ է։
-
3:37 - 3:39Նա մեկն է, ով փրկվել է բոլոր այս վատ բաներից»։
-
3:39 - 3:41Բայց մարդիկ չընդունեցին դա։
-
3:41 - 3:43Մարդիկ չհավատացին դրան։
-
3:43 - 3:46Ինտերնետի շնորհիվ ճշմարտությունը հաղթանակեց,
-
3:46 - 3:48և բոլորն այն իմացան։
-
3:48 - 3:51Եվ բոլորը սկսեցին մտածել, որ «այդ երիտասարդը կարող էր լինել իմ եղբայրը»։
-
3:51 - 3:53Նա միջին խավին էր պատկանում։
-
3:53 - 3:56Նրա լուսանկարը բոլորս հիշում ենք։
-
3:56 - 3:58Ստեղծվեց իր էջը։
-
3:58 - 4:00Անանուն ադմինիստրատոր
-
4:00 - 4:03հրավիրում էր մարդկանց միանալ էջին,
-
4:03 - 4:05բայց որևէ ծրագիր չկար։
-
4:05 - 4:07«Ի՞նչ ենք մենք պատրաստվում անել»։ «Ես չգիտեմ»։
-
4:07 - 4:10Մի քանի օրվա ընթացքում, տասնյակ հազարավոր մարդիկ,
-
4:10 - 4:12զայրացած եգիպտացիներ,
-
4:12 - 4:15Ներքին գործերի նախարարությանը պահանջ են ներկայացնում․
-
4:15 - 4:17«Բավական է։
-
4:17 - 4:20Գտեք տղային սպանած մարդկանց
-
4:20 - 4:22և պատժեք նրանց»։
-
4:22 - 4:24Բայց իհարկե նրանց ոչ մեկ չի լսում։
-
4:24 - 4:26Սա մի հրաշալի պատմություն է,
-
4:26 - 4:29թե ինչպես բոլորը սկսեցին իրենց պատասխանատու զգալ։
-
4:29 - 4:31Այդ էջը պատկանում էր բոլորին։
-
4:31 - 4:33Մարդիկ սկսեցին մտքեր փոխանակել։
-
4:33 - 4:36Իրականում, ամենածիծաղելի մտքերից մեկն էր,
-
4:36 - 4:38եկեք լուռ ցույց անենք։
-
4:38 - 4:41Եկենք դուրս գանք փողոց,
-
4:41 - 4:44դեմքով դեպի ծովը, մեջքով դեպի փողոց,
-
4:44 - 4:47սև հագնված, լուռ կանգնենք մեկ ժամ,
-
4:47 - 4:49առանց որևէ բան անելու, և ապա թողնենք
-
4:49 - 4:51գնանք տուն։
-
4:51 - 4:54Որոշ մարդիկ մտածեցին․ «Լռության ակցիա,
-
4:54 - 4:56իսկ մյուս անգամ տատանում է լինելու»։
-
4:56 - 4:59Մարդիկ ծաղրի ենթարկեցին այդ միտքը։
-
4:59 - 5:01Բայց իրականում երբ մարդիկ դուրս եկան փողոց,
-
5:01 - 5:03առաջին անգամ դա հազարավոր մարդիկ էին
-
5:03 - 5:05Ալեքսանդրիայում,
-
5:05 - 5:08դա հրաշալի էր, դա հիասքանչ էր։
-
5:08 - 5:10Դա միացրեց վիրտուալ աշխարհի մարդկանց,
-
5:10 - 5:12բերեց նրանց իրական աշխարհ,
-
5:12 - 5:15մարդկանց, ովքեր կիսում են նույն երազանքը,
-
5:15 - 5:17նույն դժգոհությունը, նույն զայրույթը,
-
5:17 - 5:19նույն ազատատենչությունը։
-
5:19 - 5:21Եվ նրանք մասնակցում էին այս ամենին։
-
5:21 - 5:23Բայց արդյո՞ք վարչակարգը որևէ դաս քաղեց դրանից։ Չէի ասի։
-
5:23 - 5:25Նրանք իրականում հարձակվեցին մարդկանց վրա։
-
5:25 - 5:27և ծեծի ենթարկեցին նրանց,
-
5:27 - 5:29անկախ նրանից, որ այս մարդիկ շատ խաղաղ էին,
-
5:29 - 5:31նրանք նույնիսկ չէին բողոքում։
-
5:31 - 5:34Եվ դեպքերը զարգացան
-
5:34 - 5:37մինչև Թունիսյան հեղափոխությունը։
-
5:37 - 5:39Կրկին, էջն ամբողջությամբ
-
5:39 - 5:41կառավարվում էր մարդկանց կողմից։
-
5:41 - 5:44Իրականում, անանուն ադմինիստրատորի գործն էր
-
5:44 - 5:46կուտակել մտքերը,
-
5:46 - 5:48օգնել մարդկանց քվեարկել դրանց օգտին,
-
5:48 - 5:50և տեղեկացնել մարդկանց իրենց անելիքի մասին։
-
5:50 - 5:52Մարդիկ լուսանկարներ էին անում,
-
5:52 - 5:55և զեկուցում Եգիպտիսում մարդկանց իրավունքների խախտումների մասին,
-
5:55 - 5:57մարդիկ գաղափարներ էին առաջարկում,
-
5:57 - 5:59նրանք իրականում քվեարկում էին գաղափարների օգտին,
-
5:59 - 6:02իսկ այնուհետև դրանք ի կատար ածում, տեսահոլովակներ նկարում։
-
6:02 - 6:04Ամեն բան արվում էր մարդկանց կողմից մարդկանց համար,
-
6:04 - 6:06և դրանում է ինտերնետի հզորությունը։
-
6:06 - 6:08Չկար մեկ առաջնորդ։
-
6:08 - 6:11Այդ էջում յուրաքանչյուրն առաջնորդ էր։
-
6:11 - 6:13Թունիսյան փորձը, ինչպես Ամիրն էր ասում,
-
6:13 - 6:15ոգեշնչեց մեզ բոլորիս, ցույց տվեց, որ պայքարի միջոց կա։
-
6:15 - 6:17Այո, մենք կարող ենք դա անել։
-
6:17 - 6:19Մենք ունենք նույն խնդիրները,
-
6:19 - 6:21մենք կարող ենք պարզապես փողոց դուրս գալ։
-
6:21 - 6:23Եվ երբ ես տեսա փողոցը 25-ին,
-
6:23 - 6:25ես հետ գնացի և ասացի,
-
6:25 - 6:27«Եգիպտոսը 25-ից առաջ,
-
6:27 - 6:29երբեք նույն երկիրը չի լինի ինչ 25-ից հետո։
-
6:29 - 6:31Տեղի է ունենում հեղափոխություն։
-
6:31 - 6:33Սա վերջը չէ,
-
6:33 - 6:36սա վերջի սկիզբն է»։
-
6:37 - 6:41Ինձ ձերբակալեցին 27-ի գիշերը։
-
6:41 - 6:44Փառք աստծո ես հայտարարեցի բոլոր վայրերը և մնացած ամենը։
-
6:44 - 6:46Բայց նրանք ձերբակալեցին ինձ։
-
6:46 - 6:49Ես չեմ պատրաստվում խոսել դրա մասին, որովհետև այստեղ կարևորը ես չէի։
-
6:49 - 6:51Ես ձերբակալված էի 12 օր,
-
6:51 - 6:54աչքերս կապված էին, ձեռքերս՝ շղթայված։
-
6:54 - 6:57Ես ոչ մի բան չէի լսում։ Ես ոչ մի բան չգիտեի։
-
6:57 - 6:59Ինձ թույլ չէին տալիս խոսել որևէ մեկի հետ։
-
6:59 - 7:01Այնուհետև ինձ ազատ արձակեցին։
-
7:01 - 7:03Հաջորդ օրը ես Թահրիրում էի։
-
7:03 - 7:06Այն փոփոխությունը, որ նկատեցի հրապարակում,
-
7:06 - 7:09ստիպեց ինձ մտածել, որ 12 տարի է անցել։
-
7:09 - 7:11Ես չէի կարող պատկերացնել,
-
7:11 - 7:13որ կտեսնեմ եգիպտացիներին,
-
7:13 - 7:15զարմանալի եգիպտացիներին։
-
7:15 - 7:17Վախն այլևս վախ չէ։
-
7:17 - 7:19Այն իրականում ուժ է։
-
7:19 - 7:21Մարդիկ այնքան թևավորված էին,
-
7:21 - 7:23պարզապես հրաշալի էր տեսնել բոլորին այդքան թևավորված,
-
7:23 - 7:25և պատրաստ պաշտպանելու իրենց իրավունքները։
-
7:25 - 7:27Ամբողջությամբ հակառակ պատկեր։
-
7:27 - 7:30Էքստրեմիզմը դարձել էր հանդուրժողականություն։
-
7:30 - 7:32Ո՞վ կարող էր պատկերացնել մինչև ամսի 25-ը,
-
7:32 - 7:35որ հարյուր հազարավոր քրիստոնյաներ կաղոթեն,
-
7:35 - 7:38և տասնյակ հազարավոր մահմեդականներ կպաշտպանեն իրենց,
-
7:38 - 7:40և ապա հարյուր հազարավոր մահմեդականներ կաղոթեն,
-
7:40 - 7:42և տասնյակ հազարավոր քրիստոնյաներ կպաշտպանեն նրանց,
-
7:42 - 7:44դա հրաշալի էր։
-
7:44 - 7:46Բոլոր կարծրատիպերը,
-
7:46 - 7:49որոնք վարչակարգը փորձում էր վերագրել մեզ,
-
7:49 - 7:52այսպես կոչված պրոպագանդայի կամ մեյնսթրիմ մամուլի միջոցով,
-
7:52 - 7:54սխալ դուրս եկան։
-
7:54 - 7:56Այս հեղափոխությունը ցույց տվեց մեզ,
-
7:56 - 7:59թե ինչքան գարշելի էր վարչակարգը,
-
7:59 - 8:01և ինչքան հրաշալի և վեհ են
-
8:01 - 8:04եգիպտացի տղամարդը և կինը,
-
8:04 - 8:06ինչքան պարզ ու զարմանալի են այս մարդիկ,
-
8:06 - 8:08երբ իրենք երազանք ունեն։
-
8:08 - 8:10Երբ ես տեսա դա,
-
8:10 - 8:13ես վերադարձա և գրեցի Facebook-ում։
-
8:13 - 8:15Եվ դա անձնական համոզմունք էր,
-
8:15 - 8:17անկախ նրանից, թե ինչ էր տեղի ունենում,
-
8:17 - 8:19անկախ մանրամասներից։
-
8:19 - 8:21Ես ասացի․ «Մենք հաղթելու ենք։
-
8:21 - 8:24Մենք հաղթելու ենք, որովհետև մենք քաղաքականությունից չենք հասկանում։
-
8:24 - 8:28Մենք հաղթելու ենք, որովհետև մենք չենք խաղում նրանց կեղտոտ խաղերը։
-
8:28 - 8:31Մենք հաղթելու ենք, որովհետև մենք չունենք օրակարգ։
-
8:31 - 8:34Մենք հաղթելու ենք, որովհետև արցունքները, որոնք հոսում են մեր աչքերից,
-
8:34 - 8:37իրականում հոսում են մեր սրտերից։
-
8:37 - 8:40Մենք հաղթելու ենք, որովետև մենք ունենք երազանքներ։
-
8:40 - 8:44Մենք հաղթելու ենք, որովհետև մենք պատրաստ ենք պայքարել մեր երազանքների համար»։
-
8:44 - 8:47Եվ իրականում այդպես էլ եղավ։ Մենք հաղթեցինք։
-
8:47 - 8:49Եվ դա հնարավոր եղավ միայն այն պատճառով,
-
8:49 - 8:51որ մենք հավատացինք մեր երազանքին։
-
8:51 - 8:53Հաղթանակն այստեղ այն չէ,
-
8:53 - 8:56թե ինչ է տեղի ունենալու քաղաքական ասպարեզում։
-
8:56 - 8:58Հաղթանակն այստեղ յուրաքանչյուր եգիպտացու
-
8:58 - 9:01արժանապատվության հաղթանակն է։
-
9:01 - 9:04Մի տաքսու վարորդ ինձ հետևյալն ասաց․
-
9:04 - 9:07«Ես ազատություն եմ շնչում։
-
9:07 - 9:09Ես զգում եմ կարծես արժանապատվություն ունեմ,
-
9:09 - 9:11որն այսքան տարիների ընթացքում կորցրել էի»։
-
9:11 - 9:13Ինձ համար դա հաղթանակ է,
-
9:13 - 9:15անկախ մնացած մանրամասներից։
-
9:15 - 9:18Իմ վերջին խոսքը ձեզ մի պնդում է, որին ես հավատում եմ,
-
9:18 - 9:21Եգիպտացիներն ապացուցեցին, որ այն ճշմարիտ է,
-
9:21 - 9:23մարդկանց իշխանությունը
-
9:23 - 9:25շատ ավելի հզոր է քան իշխանության հասած մարդիկ։
-
9:25 - 9:27Շատ շնորհակալություն։
-
9:27 - 9:46(Ծափահարություններ)
- Title:
- Վաել Գոնիմ․ Եգիպտական հեղափոխություն՝ տեսակետ ներսից
- Speaker:
- Wael Ghonim
- Description:
-
Վաել Գոնիմը Google-ի ղեկավար աշխատակից է, ով Եգիպտոսի ժողովրդավարական հեղափոխության սկիզբն է դրել՝ ստեղծելով Facebook էջ նվիրված վարչակարգի բռնության զոհի հիշատակին։ Ելույթ ունենալով TEDxCairo-ում, նա պատմում է վերջին երկու ամիսների պատմությունը, երբ եգիպտացիները ցույց տվեցին, որ «մարդկանց իշխանությունն ավելի հզոր է քան իշխանության հասած մարդիկ»։
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 09:47