< Return to Video

Ժաքլին Նովոգրացը աղքատությունից խուսափելու վերաբերյալ

  • 0:00 - 0:04
    Ես զբաղվում եմ աղքատության խնդիրներով ավելի քան քսան տարի,
  • 0:04 - 0:09
    ուստի հեգնական է, որ այն հիմնախնդիրը և հարցը, որոնց հետ ես ամենից շատ առնչվում եմ
  • 0:09 - 0:12
    իրականում բնորոշել որպես աղքատություն: Ի՞նչ է սա նշանակում:
  • 0:12 - 0:14
    Շատ հաճախ մենք դա նայում ենք դոլարային արտահայտությամբ`
  • 0:14 - 0:16
    մարդիկ, որոնք վաստակում են օրական մեկ, երկու կամ երեք դոլարից պակաս:
  • 0:16 - 0:21
    Բայց մինչ այդ աղքատության բարդությունը ստիպու է դիտարկել
  • 0:21 - 0:23
    եկամուտը որպես միակ փոփոխական
  • 0:23 - 0:25
    Որովհետև իսկապես դա ընտրության վերաբերյալ պայման է
  • 0:25 - 0:27
    և ազատության պակաս:
  • 0:27 - 0:30
    Եվ ես ունեցա մի փորձ, որ լրիվ խորացրեց և լուսավորեց իմ
  • 0:30 - 0:32
    ընկալումները դրա վերաբերյալ:
  • 0:32 - 0:34
    Դա Քենիայում էր, և ես ուզում եմ կիսվել ձեզ հետ:
  • 0:34 - 0:36
    Ես իմ ընկեր, լուսանկարիչ Սյուզան Մեյզելասի հետ էի
  • 0:36 - 0:38
    Մաթարե հովտի ետնախորշերում:
  • 0:38 - 0:41
    Հիմա, Մաթարե հովիտն Աֆրիկայի ամենահին ետնախորշերն են
  • 0:41 - 0:43
    Այն մոտավորապես երեք մղոն հեռու է Նայրոբիից
  • 0:43 - 0:46
    և այն ունի մեկ մղոն երկարություն և մոտ մեկ հինգերորդ մղոն լայնություն
  • 0:46 - 0:48
    որտեղ ավելի քան կես միլիոն մարդ
  • 0:48 - 0:50
    խցկված ապրում են այդ թիթեղյա հյուղերում
  • 0:50 - 0:53
    սերնդեսերունդ վարձում դրանք
  • 0:53 - 0:55
    հաճախ ութ կամ տաս մարդ մի սենյակում:
  • 0:55 - 1:01
    Եվ այն հայտնի է մարմնավաճառությամբ, բռնությամբ, թմրադեղերով,
  • 1:01 - 1:03
    որպես ծանր տեղ մանկություն անցկացնելու համար:
  • 1:03 - 1:05
    Եվ երբ մենք քայլում էինք նեղ արահետներով,
  • 1:05 - 1:08
    բառացիորեն անհնար էր շրջանցել
  • 1:08 - 1:12
    աղբն ու կոյուղու թափոնները փոքրիկ տների երկայնքով:
  • 1:12 - 1:14
    Բայց միևնույն ժամանակ նաև
  • 1:14 - 1:17
    անհնար էր չտեսնել մարդկանց կենսունակությունը,
  • 1:17 - 1:20
    այնտեղ ապրող մարդկանց ձգտումներն ու նկրտումները:
  • 1:20 - 1:23
    Կանայք, որոնք լողացնում էին երեխաներին, իրենց հագուստն էին լվանում և փռում չորանալու:
  • 1:23 - 1:25
    Ես հանդիպեցի այս կնոջը, Մամա Ռոզա,
  • 1:25 - 1:28
    ով արդեն 32 տարի վարձակալում է այս թիթեղյա տնակը
  • 1:28 - 1:30
    որտեղ նա ապրում է իր յոթ զավակների հետ:
  • 1:30 - 1:32
    Չորսը քնում են մի երկտեղանոց մահճակալի վրա
  • 1:32 - 1:35
    իսկ երեքը` լինոլեումով ծածկված հողածեփ հատակին:
  • 1:35 - 1:39
    Եվ նա ապահովում է բոլորի կրթությունը դպրոցում` ջուր վաճառելով այն կրպակից,
  • 1:39 - 1:43
    և օճառ ու հաց վաճառելով ներսի փոքր խանութում:
  • 1:43 - 1:45
    Դա ի դեպ նախագահի երդմնակալությունից մեկ օր անց էր
  • 1:45 - 1:49
    և ինձ հիշեցրին, թե ինչպես է Մաթարեն դեռ կապված աշխարհի հետ:
  • 1:49 - 1:51
    Եվ ես տեսա փողոցի անկյուններում երեխաներ
  • 1:51 - 1:53
    որ ասում էին. "Օբամա, նա մեր եղբայրն է":
  • 1:53 - 1:56
    Իսկ ես ասում էի "Օբաման իմ եղբայրն է, ուստի մենք նույնպես եղբայրներ ենք":
  • 1:56 - 2:00
    Նրանք նայում էին հարցական և հետո ասում "Բարձր հինգ":
  • 2:00 - 2:03
    Եվ ես այստեղ հանդիպեցի Ջեյնին:
  • 2:03 - 2:06
    Ինձ միանգամից գրավեցին նրա դեմքի բարությունն ու մեղմությունը,
  • 2:06 - 2:09
    և ես խնդրեցի նրան պատմել ինձ իր պատմությունը:
  • 2:09 - 2:12
    Նա սկսեց պատմել իր երազանքից: Նա ասաց. "Ես ունեի երկու երազանք:
  • 2:12 - 2:14
    Իմ առաջին երազանքն էր դառնալ բժիշկ
  • 2:14 - 2:16
    և երկրորդը` ամուսնանալ լավ տղամարդու հետ,
  • 2:16 - 2:18
    ով կմնար ինձ և իմ ընտանիքի հետ:
  • 2:18 - 2:20
    Քանզի իմ մայրը միայնակ է եղել,
  • 2:20 - 2:22
    և չի կարողացել վճարել մեր ուսման/դպրոցի վարձը:
  • 2:22 - 2:26
    Այսպիսով ես դադարեցի երազել առաջինի մասին և կենտրանացա երկրորդ երազանքիս վրա:
  • 2:26 - 2:29
    Նա ամուսնացել է 18 տարեկանում և հենց այդ ժամանակ էլ երեխա ունեցել:
  • 2:29 - 2:33
    Եվ քսան տարեկանում երկրորդ անգամ հղիացել,
  • 2:33 - 2:37
    նրա մայրը մահացել է, իսկ ամուսինը թողել նրան և ամուսնացել մեկ ուրիշի հետ:
  • 2:37 - 2:41
    Այսպիսով նա կրկին Մաթարեում էր, առանց եկամտի, առանց որևէ հմտության և անփող:
  • 2:41 - 2:44
    Եվ նա ի վերջո սկսեց զբաղվել մարմնավաճառությամբ:
  • 2:44 - 2:46
    Դա հաճախ այնպես կազմակերպված չէ, ինչպես որ մենք ենք կարծում:
  • 2:46 - 2:49
    Նա պետք է գնար գիշերով քաղաք մոտ քսան աղջիկների հետ
  • 2:49 - 2:52
    աշխատանք փնտրելու և երբեմն վերադառնում էր մի քանի շիլինգով,
  • 2:52 - 2:54
    իսկ երբեմն էլ` ձեռնունայն:
  • 2:54 - 2:57
    Նա ասում էր. "Գիտեք, աղքատությունը այդքան էլ վատ չէր: Ամենավատը նսեմացումն ու
  • 2:57 - 2:59
    ամոթն էր ամեն ինչից":
  • 2:59 - 3:03
    2001թ. նրա կյանքը փոխվեց:
  • 3:03 - 3:07
    Նա ուներ մի ընկերուհի, ով լսել էր այն կազմակերպության մասին, Ջամի Բորա,
  • 3:07 - 3:10
    որ մարդկանց պարտքով գումար է տալիս անկախ նրանից, թե որքան աղքատ է մարդը,
  • 3:10 - 3:14
    այնքան ժամանակով, քանի դեռ նրանք տրամադրում են համապատասխան գումար խնայողության տեսքով:
  • 3:14 - 3:17
    Եվ ահա նա մեկ տարվա ընթացքում կուտակեց հիսուն դոլար,
  • 3:17 - 3:22
    և սկսեց պարտք վերցնել և որոշ ժամանակ անց կարողացավ գնել իրեն կարի մեքենա:
  • 3:22 - 3:23
    Նա սկսում է դերձակություն անել:
  • 3:23 - 3:26
    Եվ դա դարձավ իր հիմնական զբաղմունքը, որ մինչև հիմա անում է
  • 3:26 - 3:28
    նա գնում է օգտագործված հագուստի շուկա,
  • 3:28 - 3:32
    և մոտավորապես երեք դոլար 25 ցենտով ձեռք բերում հին երեկոյան զգեստ
  • 3:32 - 3:34
    Դրանցից որոշը գուցե և ձեր տվածն է:
  • 3:34 - 3:38
    Եվ նա ձևափոխում է դրանք ժանյակներով և ժապավեննորով,
  • 3:38 - 3:42
    և ստեղծում այս թեթև արտադրանքն ու վաճառում կանանց,
  • 3:42 - 3:46
    ովքեր գնում են իրենց դստեր տասնվեցամյակի կամ Սուրբ տոնի առթիվ`
  • 3:46 - 3:49
    կյանքի այն կարևոր պահերի համար, որոնք մարդիկ ցանկանում են նշել
  • 3:49 - 3:51
    մնացած տնտեսական սպեկտրի հետ մեկտեղ:
  • 3:51 - 3:54
    Եվ նա իրականում լավ գործ ունի: Ես նույնիսկ նկատեցի նրան
  • 3:54 - 3:56
    փողոցում քայլելով վաճառելիս: Եվ չհասցրեցի նայել, երբ
  • 3:56 - 4:00
    նրա շուրջ կանանց ամբոխ հավաքվեց, ովքեր գնում էին այդ զգեստները:
  • 4:00 - 4:03
    Եվ ես մտածում էի, քանի դեռ նայում էի նրան հագուստ վաճառելիս
  • 4:03 - 4:05
    ինչպես նաև զարդեղեն, որ ինքն էր պատրաստում,
  • 4:05 - 4:08
    որ հիմա Ջեյնը վաստակում է օրեկան չորս դոլարից ավել:
  • 4:08 - 4:11
    Եվ շատ բնորոշուներով նա այլևս աղքատ չէր:
  • 4:11 - 4:13
    Բայց նա դեռևս ապրում էր Մաթարեի հովտում:
  • 4:13 - 4:16
    Եվ նա չէր կարող տեղափոխվել:
  • 4:16 - 4:18
    Նա ապրում էր այդ ամբողջ անապահովության մեջ
  • 4:18 - 4:21
    և փաստացի, հունվարին, էթնիկ բախումների ժամանակ,
  • 4:21 - 4:23
    նա դուրս էր հանվել իր տնից և ստիպված էր գտնել նոր տնակ
  • 4:23 - 4:25
    որտեղ նա կարող էր ապրել:
  • 4:25 - 4:27
    Ջամի Բորայում հասկանում են դա: Եվ հասկանում,
  • 4:27 - 4:29
    որ երբ մենք խոսում ենք աղքատության մասին,
  • 4:29 - 4:32
    մենք նայում ենք մարդկանց տնտեսական ամբողջ սպեկտրով:
  • 4:32 - 4:35
    Եվ Աքյումենի ու այլ կազմակերպությունների նվիրատվական կապիտալով
  • 4:35 - 4:38
    վարքերով և նորդրումներվ, որ պետք է երկարաժամկետ տրամադրվեն նրանց
  • 4:38 - 4:42
    նրանք կառուցել են էժանագին բնակելի թաղամասեր
  • 4:42 - 4:46
    Նայրոբիի կենտրոնից մեկ ժամ հեռավորության վրա:
  • 4:46 - 4:48
    Եվ ստեղծել այն
  • 4:48 - 4:50
    հաճախորդի տեսանկյունից ելնելով, ինչպես հենց ինքը Ջեյնն է,
  • 4:50 - 4:52
    պահանջելով նրանցից պատասխանատվություն և հաշվետվողականություն:
  • 4:52 - 4:56
    Այսպիսով նա պետք է տար հիփոթեքի տաս տոկոսը`
  • 4:56 - 5:00
    ամբողջ գումարի կամ մոտ 400 դոլար խնայողություններից:
  • 5:00 - 5:05
    Որից հետո նրանք կհամեմատեն նրա տված հիփոթեքը իր տնակի վարձի հետ
  • 5:05 - 5:07
    Եվ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում , նա կհայտնվի
  • 5:07 - 5:10
    առաջին 200 ընտանիքների շարքում, ով կտեղափողվի այս թաղամաս:
  • 5:10 - 5:14
    Երբ ես հարցրեցի, թե արդյոք նա որևէ բանից վախենում է
  • 5:14 - 5:16
    կամ ինչն է կարոտելու Մաթարեում,
  • 5:16 - 5:18
    նա պատասխանեց. "Ինչի՞ց կարող է վախենամ
  • 5:18 - 5:20
    որ դեռևս չեմ հանդիպել":
  • 5:20 - 5:24
    Ես ՁԻԱՀ վարակակիր եմ: Ես անցել եմ այս ամենի միջով":
  • 5:24 - 5:27
    Եվ նա ասաց. " Ի՞նչ եմ կարոտելու:
  • 5:27 - 5:30
    Կարծում եք կարոտելու եմ բռնությունը կամ թմրադեղե՞րը: Առանձնանալու բացակայությու՞նը:
  • 5:30 - 5:32
    Մտածու՞մ եք որ կկարոտեմ այն անորոշությունը, թե արդյոք երեխաներս
  • 5:32 - 5:34
    օրվա վերջում տուն կհասնեն": Նա ասաց. "Եթե դուք ինձ տաս րոպե տրամադրեք
  • 5:34 - 5:36
    իմ ճամպրուկները պատրաստ կլինեն":
  • 5:36 - 5:39
    Ես հարցրեցի." Իսկ ի՞նչ կասես քո երազանքների մասին":
  • 5:39 - 5:41
    նա պատասխանեց."Գիտեք,
  • 5:41 - 5:45
    իմ երազանքները չեն նմանվում իմ երեխա եղած ժամանակ ունեցած երազանքներին,
  • 5:45 - 5:49
    բայց երբ ես մտածում եմ, որ ուզում էի ամուսին
  • 5:49 - 5:52
    իրականում ուզում էի ընտանիք
  • 5:52 - 5:56
    սիրող ընտանիք: Ես խելակորույս սիրում եմ իմ զավակներին, և նրանք էլ` ինձ":
  • 5:56 - 5:59
    Նա ասաց."Ես մտածում էի, որ ուզում եմ բժիշկ դառնալ
  • 5:59 - 6:01
    բայց իրականում ես ուզում էի դառնալ մեկը,
  • 6:01 - 6:04
    ով ծառայում է մյուսներին, բուժում և ապաքինում նրանց:
  • 6:04 - 6:07
    Ես ինձ զգում եմ օրհնված այն ամենով, որ ունեմ,
  • 6:07 - 6:11
    որ շաբաթական երկու անգամ ես գնում և խորհուրդ եմ տալիս ՁԻԱՀ-վարակակիրներին:
  • 6:11 - 6:14
    Եվ ես ասում եմ. "Նայեք ինձ: Դուք մահացած չեք:
  • 6:14 - 6:17
    Դուք դեռևս կենդանի եք: Եթե դուք դեռ կենդանի եք դուք պետք է ծառայեք":
  • 6:17 - 6:21
    Եվ նա ասաց. "Ես բժիշկ չեմ, որ բաժանում է հաբեր
  • 6:21 - 6:23
    Բայց գուցե ես տալիս եմ ինչ-որ ավելի լավ բան
  • 6:23 - 6:25
    քանզի ես հույս եմ ներշնչում նրանց":
  • 6:25 - 6:29
    Եվ տնտեսական այս ճգնաժամի մեջտեղում,
  • 6:29 - 6:32
    երբ մեզանից շատերը հակված են կանգ առնել
  • 6:32 - 6:36
    վախից, կարծում եմ, մենք պատրաստ ենք
  • 6:36 - 6:39
    օրինակ վերցնել Ջեյնից և ձեռք մեկնել,
  • 6:39 - 6:43
    գիտակցելով, որ աղքատ լինելը չի նշանակում լինել հասարակ:
  • 6:43 - 6:45
    Քանզի, երբ համակարգերը փշրվում են,
  • 6:45 - 6:47
    այն, ինչ մենք տեսնում ենք հիմա ամբողջ աշխարհով մեկ:
  • 6:47 - 6:50
    սա հայտնագործությունների և նորարարությունների հնարավորություն է:
  • 6:50 - 6:53
    Սա հնարավորություն է աշխարհը ճիշտ կառուցելու
  • 6:53 - 6:56
    որտեղ մենք կարող ենք հասցնել ծառայություններ և ապրանքներ
  • 6:56 - 6:59
    բոլոր մարդկանց, որպեսզի նրանք կարողանան
  • 6:59 - 7:01
    ինքնուրույն որոշումներ կայացնել և ընտրություն կատարել:
  • 7:01 - 7:03
    Ես լիովին հավատում եմ, որ հենց այստեղ է սկսվում արժանապատվությունը:
  • 7:03 - 7:06
    Մենք աշխարհում պարտավոր ենք Ջեյնին
  • 7:06 - 7:09
    Եվ նույնքան կարևոր, մենք պարտավոր ենք ինքներս մեզ:
  • 7:09 - 7:11
    Շնորհակալություն
  • 7:11 - 7:12
    Ծափահարություն
Title:
Ժաքլին Նովոգրացը աղքատությունից խուսափելու վերաբերյալ
Speaker:
Jacqueline Novogratz
Description:

Ժակլին Նովոգրացը պատմում է մի հուզիչ պատմություն Նայրոբիի հետնախորշում Ջեյնի հետ պատահական հանդիպման մասին: Նախկին մարմնավաճառի, ում երազանքը խուսափել աղքատությունից, դառնալ բժիշկ և ամուսնանալ իրականանում են անակնկալ եղանակով:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
07:18
Irina Pahlevanyan added a translation

Armenian subtitles

Revisions