Less stuff, more happiness
-
0:04 - 0:07Ի՞նչ է այս տուփի մեջ։
-
0:07 - 0:09Տուփի մեջ պիտի որ շատ կարևոր իրեր լինեն,
-
0:09 - 0:12որովհետև ճամփորդելիս ես տեղափոխել եմ այն
-
0:12 - 0:15ինձ հետ բնակարանից բնակարան։
-
0:15 - 0:17(Ծիծաղ)
-
0:17 - 0:20(Ծափահարություններ)
-
0:20 - 0:23Ծանո՞թ պատմություն է։
-
0:23 - 0:25Իսկ գիտե՞ք, որ մենք ամերիկացիներս
-
0:25 - 0:27երեք անգամ ավելի շատ տարածք ենք զբաղեցնում այժմ
-
0:27 - 0:29քան 50 տարի առաջ։
-
0:29 - 0:32Երեք անգամ։
-
0:32 - 0:35Կարելի է ենթադրել, որ այդ հավելյալ տարածքը
-
0:35 - 0:38պիտի որ մեր իրերի համար բավարար լինի։
-
0:38 - 0:40Ոչ։
-
0:40 - 0:42Այսօր արդեն մի նոր ինդուստրիա գոյություն ունի,
-
0:42 - 0:45որտեղ 22 միլիարդ դոլար է պտտվում և որը 200 միլիոն քառ․ մետր է գրավում,
-
0:45 - 0:47անձնական իրերի պահպանման ինդուստրիան։
-
0:47 - 0:49Այսպիսով մենք ունենք երեք անգամ ավելի շատ տարածք,
-
0:49 - 0:52բայց մենք այնքան լավ գնորդներ ենք դարձել,
-
0:52 - 0:55որ մեզ նույնիսկ ավելի շատ տարածք է պետք։
-
0:55 - 0:57Ինչի՞ն է դա բերում։
-
0:57 - 0:59Վարկային քարտի մեծ պարտքերի,
-
0:59 - 1:02շրջակա միջավայրի վրա հսկայական ազդեցության,
-
1:02 - 1:04և հավանաբար պատահական չէ,
-
1:04 - 1:07որ վերջին 50 տարիների ընթացքում մեր երջանկությանը նույն մակարդակի վրա է պահպանվում։
-
1:07 - 1:10Ես այստեղ եմ, որպեսզի առաջարկեմ,
-
1:10 - 1:13որ երբեմն քիչը կարող է ավելին լինել քան շատը։
-
1:13 - 1:15Դուք բոլորդ ինչ-որ պահի զգացել եք
-
1:15 - 1:18քիչ ունենալու հաճույքը,
-
1:18 - 1:21համալսարանում սովորելիս՝ ձեր հանրակացարանի սենյակում,
-
1:21 - 1:24ճամփորդելիս՝ հյուրանոցի սենյակում,
-
1:24 - 1:26արշավի ժամանակ, երբ ըստ էության ոչինչ չունեք,
-
1:26 - 1:28բացառությամբ մի նավակի։
-
1:28 - 1:31Անկախ պարագաներից, համոզված եմ, որ այդ փորձը
-
1:31 - 1:33տվել է ձեզ մի քիչ ավելի շատ ազատություն,
-
1:33 - 1:36մի քիչ ավելի շատ ժամանակ։
-
1:36 - 1:38Ես ուզում եմ առաջարկել,
-
1:38 - 1:40որ ավելի քիչ իրերը և ավելի փոքր տարածքը
-
1:40 - 1:42հավասարազոր են շրջակա միջավայրի վրա ավելի քիչ ազդեցության։
-
1:42 - 1:44Դա գումար խնայելու հրաշալի միջոց է։
-
1:44 - 1:47Եվ դա ձեր կյանքը մի քիչ ավելի հանգիստ կդարձնի։
-
1:47 - 1:50Այսպիսով, ես սկսեցի մի ծրագիր, որը կոչվում է «Խմբագրված կյանք» lifeedited.org կայքում,
-
1:50 - 1:52շարունակելու համար այս խոսակցությունը
-
1:52 - 1:55և գտնելու համար որոշ լուծումներ։
-
1:55 - 1:59Առաջինը, Մանհեթենի իմ 40 քառ․ մետր բնակարանը քրաուդսորսինգ անելն էր,
-
1:59 - 2:02այնպիսի գործընկերների հետ ինչպիսիք են Mutopo և Jovoto.com։
-
2:02 - 2:04Ես ուզում էի ամեն բան ունենալ,
-
2:04 - 2:07գրասենյակ, 10 հոգու համար ճաշասենյակ,
-
2:07 - 2:09հյուրերի համար սենյակ,
-
2:09 - 2:11և տեղավորել օդապարուկի համար նախատեսված իմ բոլոր պարագաները։
-
2:11 - 2:14Աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 300 տարբերակների արդյունքում,
-
2:14 - 2:17ես ունեցա իմ փոքրիկ տնակը։
-
2:17 - 2:19Գնելով 40 քառ․ մետր տարածք
-
2:19 - 2:2255-ի փոխարեն,
-
2:22 - 2:25ես միանգամից խնայեցի 200 հազար դոլար։
-
2:25 - 2:28Ավելի փոքր տարածքը նշանակում է ավելի քիչ իրեր,
-
2:28 - 2:31որոշ գումար կրկին խնայում եք,
-
2:31 - 2:33բայց այն նաև նշանակում է ավելի քիչ ազդեցություն։
-
2:33 - 2:35Եվ քանի որ այն իսկապես նախագծված է
-
2:35 - 2:37իմ ամենասիրելի իրերը հաշվի առնելով,
-
2:37 - 2:39այն իսկապես ինձ համար է նախագծված։
-
2:39 - 2:41Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այն։
-
2:41 - 2:43Այսպիսով, ինչպե՞ս կարելի է քչով ապրել։
-
2:43 - 2:45Երեք հիմնական մոտեցում կա։
-
2:45 - 2:48Առաջին հերթին, դուք պետք է անողոք կերպով «խմբագրեք»։
-
2:48 - 2:51Մենք պետք է մաքուր պահենք մեր կյանքի շնչերակները։
-
2:51 - 2:54Հիշու՞մ եք այն շապիկը, որ երկար տարիների ընթացքում չեք հագել։
-
2:54 - 2:56Ժամանակն է ազատվել դրանից։
-
2:56 - 2:59Մենք պետք է ազատվենք կողմնակի իրերից մեր կյանքում
-
2:59 - 3:02և պետք է սովորենք դիմադրել դրանց ներհոսքը։
-
3:02 - 3:04Մենք պետք է մտածենք, մինչ ինչ-որ բան գնելը։
-
3:04 - 3:06Հարցեք ինքներդ ձեզ,
-
3:06 - 3:09«Արդյո՞ք սա ինձ իսկապես երջանիկ կդարձնի։ Իսկապե՞ս»։
-
3:09 - 3:11Անկասկած
-
3:11 - 3:13մենք պետք է գնենք և ունենանք որոշ հրաշալի իրեր։
-
3:13 - 3:16Բայց մենք ուզում ենք իրեր, որոնք կսիրենք և կօգտագործենք երկար տարիներ,
-
3:16 - 3:18ոչ թե պարզապես ինչ-որ իրեր։
-
3:18 - 3:20Երկրորդ՝ մեր նոր մանտրան է․
-
3:20 - 3:22փոքրը գրավիչ է։
-
3:22 - 3:24Մենք ուզում ենք տարածքն արդյունավետ օգտագործել։
-
3:24 - 3:26Մենք ուզում ենք իրեր, որոնք նախագծված են
-
3:26 - 3:28այնպես, որ լիովին օգտագործվեն ժամանակի մեծամասնությամբ,
-
3:28 - 3:30ոչ թե հազվադեպ։
-
3:30 - 3:32Ինչու՞ ունենալ վեց տեղանոց գազօջախ,
-
3:32 - 3:34երբ դուք հազվադեպ եք օգտագործում երեքը։
-
3:34 - 3:36Այսպիսով, մենք ուզում ենք իրեր, որոնք
-
3:36 - 3:39միասին են գործածվում, և մենք ուզում ենք, որ դրանք լինեն էլեկտրոնային։
-
3:39 - 3:41Դուք կարող եք թուղթը,
-
3:41 - 3:43գրքերը, ֆիլմերը,
-
3:43 - 3:46կախարդանքի պես անհետացնել։
-
3:46 - 3:50Վերջապես, մենք ուզում ենք տարածքներ և տնտեսական պարագաներ, որոնք մեկից ավելի նշանակություն ունեն,
-
3:50 - 3:52լվացարան, որը միավորված է զուգարանին,
-
3:52 - 3:54ճաշասեղան, որը դառնում է անկողին,
-
3:54 - 3:56նույն տարածքը,
-
3:56 - 3:58մի փոքր սեղան
-
3:58 - 4:00հեշտությամբ դառնում է 10 մարդու համար նախատեսված նստատեղ։
-
4:00 - 4:03Խմբագրված կյանքի այս հրաշալի նախագիծը թույլ է տալիս մեզ
-
4:03 - 4:05միավորել շարժական պատը վերափոխվող կահույքի հետ,
-
4:05 - 4:07որպեսզի տարածքն ավելի արդյունավետ օգտագործվի։
-
4:07 - 4:09Նայեք այս սեղանին,
-
4:09 - 4:11այն լայնանում է և երկարում,
-
4:11 - 4:13տեղավարելու համար 10 մարդ։
-
4:13 - 4:15Իմ գրասենյակը ծալվում է
-
4:15 - 4:17և հեշտությամբ փոքրանում։
-
4:17 - 4:20Իմ անկողինը երկու մատի շարժումով դուրս է գալիս պատի միջից։
-
4:20 - 4:23Հյուրե՞ր ունեք։ Շարժեք պատը,
-
4:23 - 4:25և կունենաք հյուրերի համար անկողիններ։
-
4:25 - 4:28Եվ իհարկե իմ սեփական կինոթատրոնը։
-
4:28 - 4:30Ես չեմ ասում, որ մենք բոլորս պետք է ապրենք
-
4:30 - 4:3240 քառ․ մետր տարածքում։
-
4:32 - 4:35Բայց խորհեք խմբագրված կյանքի օգուտների մասին։
-
4:35 - 4:37Նվազեցրեք ձեր տարածքը 3,000-ից 2,000,
-
4:37 - 4:401,500-ից 1,000։
-
4:40 - 4:42Մեզանից շատերը, միգուցե բոլորս,
-
4:42 - 4:44բավականաին երջանիկ ենք անցկացնել մի քանի օր
-
4:44 - 4:46մի քանի պայուսակով,
-
4:46 - 4:48փոքրիկ տարածքում, միգուցե հյուրանոցի սենյակում։
-
4:48 - 4:51Այսպիսով, երբ դուք գնաք տուն և դռնից ներս մտնեք,
-
4:51 - 4:53մեկ վայրկյան մտածեք և հարցրեք ինքներդ ձեզ․
-
4:53 - 4:55«Արդյո՞ք կարող եմ մի քիչ խմբագրել իմ կյանքը։
-
4:55 - 4:57Արդյո՞ք դա ինձ մի քիչ ավելի շատ ազատություն կտա։
-
4:57 - 5:00Միգուցե մի քիչ ավելի շատ ժամանա՞կ»։
-
5:01 - 5:04Ի՞նչ է այս տուփի մեջ։
-
5:04 - 5:07Իրականում կարևոր չէ։
-
5:07 - 5:10Ես գիտեմ, որ դրա կարիք չունեմ։
-
5:10 - 5:12Ի՞նչ է ձեր տուփի մեջ։
-
5:12 - 5:14Միգուցե, միգուցե,
-
5:14 - 5:16քիչն իրականում ավելի շատ է։
-
5:16 - 5:18Այնպես որ եկեք տարածք ազատենք
-
5:18 - 5:20լավ բաների համար։
-
5:20 - 5:22Շնորհակալություն։
-
5:22 - 5:28(Ծափահարություններ)
- Title:
- Less stuff, more happiness
- Speaker:
- Graham Hill
- Description:
-
Գրող և դիզայներ Գրահեմ Հիլլը հարցում է․ «Արդյո՞ք ավելի քիչ իրեր ունենալը, ավելի փոքր սենյակում, կարող է բերել ավելի շատ երջանկություն»։ Նա հանդես է գալիս ավելի քիչ տեղ զբաղեցնելու օգտին և առաջ է քաշում ձեր կյանքը խմբագրելու երեք կանոն։
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:29
Antanas Tamašiūnas edited Armenian subtitles for Less stuff, more happiness | ||
Gohar Khachatryan added a translation |