< Return to Video

Ադամ Գրոսերը և իր կայուն սառնարանը

  • 0:01 - 0:04
    Սա ընթացիկ աշխատանք է,
  • 0:04 - 0:07
    որը հիմնված է երկու տարի առաջ TED-ի ընթացքում արված
  • 0:07 - 0:08
    որոշ մեկնաբանությունների վրա`
  • 0:08 - 0:12
    ուղղված պատվաստանյութի պահպանման անհրաժեշտությանը:
  • 0:12 - 0:13
    (Երաժշտություն)
  • 0:13 - 0:14
    [ Այս մոլորակում ]
  • 0:14 - 0:16
    [ 1.6 միլիարդ մարդ ]
  • 0:16 - 0:18
    [ էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորություն չունի ]
  • 0:18 - 0:22
    [ հետևաբար նաև սառնարաններից ]
  • 0:22 - 0:24
    [ և ոչ էլ պահեստավորված վառելիքից ]
  • 0:26 - 0:28
    [ սա խնդիր է. ]
  • 0:28 - 0:30
    [ այն ազդում է ]
  • 0:32 - 0:34
    [ հիվանդությունների տարածման, ]
  • 0:34 - 0:37
    [ սննդամթերքի և դեղորայքի պահպանման ]
  • 0:37 - 0:40
    [ և կյանքի որակի վրա ]
  • 0:40 - 0:43
    [ ուստի ահա և լուծումը` մատչելի սառնարաններ, որոնք գործում են առանց էլէկտրաէներգիայի. ]
  • 0:43 - 0:48
    [ պրոպանով, գազով, նավթով կամ վառելանյութով ]
  • 0:48 - 0:50
    [ մի քիչ ջերմադինամիկա կիրառելու ]
  • 0:50 - 0:53
    [ և «Ընդհատուն կլանող սառնարանի» պատմության ժամանակն է ]
  • 0:53 - 0:56
    Այսպիսով, 29 տարի առաջ ես ունեի թերմոդինամիկայի ուսուցիչ,
  • 0:57 - 0:58
    որը խոսում էր կլանման և սառեցման մասին:
  • 0:58 - 1:00
    Եվ ահա, դրանցից մեկը մտավ գլուխս:
  • 1:00 - 1:01
    Դա շատ նման էր Ստիրլինգի շարժիչին.
  • 1:01 - 1:03
    դա չտեսնված էր, բայց չգիտեիր` ինչ անել դրա հետ:
  • 1:04 - 1:07
    Եվ Ֆերդինանտ Քարին 1858 թվականին ստեղծեց դա,
  • 1:07 - 1:08
    բայց նա իրականում ոչինչ չկարողացավ դրանից պատրաստել
  • 1:08 - 1:11
    այդ ժամանակաշրջանում առկա գործիքների պատճառով:
  • 1:11 - 1:14
    Խենթ կանադացի Փաուել Քրոզլին
  • 1:15 - 1:17
    1928 թվականին «Սառցե գունդ» կոչվածը վերածեց եկամտի աղբյուրի,
  • 1:17 - 1:19
    և դա իսկապես վատ գաղափար չէր,
  • 1:19 - 1:20
    ու ես կմեկնաբանեմ, թե ինչու դա չաշխատեց,
  • 1:20 - 1:21
    բայց ահա, թե ինչպես այն պետք է աշխատի:
  • 1:22 - 1:24
    Կան երկու ոլորտներ, որոնք առանձնացված են հեռավորությամբ:
  • 1:24 - 1:26
    Մեկում կա գործող հեղուկ` ջրի և ամոնիակի խարնուրդ,
  • 1:27 - 1:28
    իսկ մյուս ոլորտը նախատեսված է կոնդենսացման համար:
  • 1:28 - 1:30
    Մի կողմը` գործող կողմը, տաքացնելիս
  • 1:30 - 1:31
    ամոնիակը ցնդում է
  • 1:31 - 1:33
    և կրկին կոնդենսանում է մյուս կողմում:
  • 1:34 - 1:35
    Բավական է, որ այն սառչի սենյակային ջերմաստիճանում,
  • 1:35 - 1:39
    և հետո, երբ ամոնիակը կրկին ցնդում է ու ձուլվում ջրի հետ`
  • 1:39 - 1:40
    մյուս կողմում,
  • 1:40 - 1:42
    այն առաջացնում է հզոր սառեցում:
  • 1:43 - 1:46
    Ուստի, դա հիասքանչ միտք էր, որը բոլորովին չաշխատեց. այն պայթում էր:
  • 1:46 - 1:51
    Քանի որ ամոնիակն օգտագործելիս հսկայական բարձր ճնշում էր գոյանում
  • 1:51 - 1:52
    սխալ տաքացման դեպքում:
  • 1:52 - 1:56
    Ճնշումը գերազանցում էր 400 ֆ/մ: Ամոնյակը թունավոր էր, և այն ցողվում էր ամենուր:
  • 1:56 - 1:58
    Բայց դա հետաքրքիր միտք էր:
  • 1:58 - 2:01
    Ուստի 2006 թվականին նշանակալին այն էր,
  • 2:01 - 2:04
    որ իսկապես կարելի էր հսկայական համակարգչային աշխատանք անել:
  • 2:04 - 2:07
    Այսպիսով, մենք ներգրավվեցին Ստենֆորդի ջերմադինամիկայի
  • 2:07 - 2:08
    ողջ ամբիոնը:
  • 2:08 - 2:09
    Մեծ քանակությամբ համակարգչային աշխատանք հիդրոդինամիկայի համար:
  • 2:10 - 2:13
    Մենք ապացուցեցինք, որ ամոնյակի միջոցով սառեցման աղյուսակների մեծամասնությունը սխալ է:
  • 2:13 - 2:16
    Մենք գտանք որոշ ոչ թունավոր սառեցնող միջոցներ,
  • 2:16 - 2:17
    որոնք աշխատում էին ցածր ճնշման ներքո:
  • 2:17 - 2:20
    Ներգրավվեցինք անձնակազմ Մեծ Բրիտանիայից.
  • 2:20 - 2:21
    այնտեղ շատ են լավ մասնագետները,
  • 2:21 - 2:23
    ինչպես պարզվեց,
  • 2:23 - 2:25
    մենք պատրաստեցինք փորձնական սարքավորումը և ապացուցեցինք, որ իրականում
  • 2:25 - 2:28
    մենք կարող ենք սարքել ոչ թունավոր սառնարան, որն աշխատում է ցածր ճնշման ներքո:
  • 2:29 - 2:30
    Այն աշխատում է հետևյալ կերպ.
  • 2:30 - 2:31
    դուք ընտրում եք կրակի ռեժիմը:
  • 2:31 - 2:33
    Շատերն են կրակի վրա պատրաստում,
  • 2:33 - 2:34
    լինի դա ուղտի թրիքով թե փայտով:
  • 2:35 - 2:38
    Այն տաքանում է մոտավորապես 30 րոպեի ընթացքում և սառչում` մեկ ժամում:
  • 2:38 - 2:40
    Դնում եք այն անոթի մեջ,
  • 2:41 - 2:43
    և այն կսառեցնի 24 ժամվա ընթացքում:
  • 2:43 - 2:46
    Այն այսպիսի տեսք ունի: Սա հինգերորդ նախատիպն է: Այն լիովին ավարտված չէ:
  • 2:47 - 2:50
    Կշռում է մոտավորապես ութ ֆունտ, և ահա, թե ինչպես է աշխատում:
  • 2:50 - 2:53
    Դուք այն տեղադրում եք 15-լիտրանոց տարայի մեջ` մոտավորապես երեք գալոն,
  • 2:54 - 2:56
    և այն կսառեցնի տարան անգամ սառցակալելու աստիճանի`
  • 2:56 - 2:57
    երեք աստիճան Ցելսիուս 0-ից բարձր,
  • 2:58 - 3:01
    քսանչորս ժամվա ընթացքում, մինչդեռ շրջակա օդի ջերմաստիճանը կարող է հասնել 30 աստիճան Ցելսիուսի: Այն իսկապես մատչելի է:
  • 3:01 - 3:04
    Մենք կարծում ենք, որ կարող ենք այն արտադրել մեծ քանակությամբ մոտավորապես 25 դոլար արժողությամբ,
  • 3:04 - 3:06
    փոքր քանակությամբ` մոտավորապես 40 դոլար արժողությամբ:
  • 3:06 - 3:08
    Եվ մենք գտնում ենք, որ կարող ենք դարձնել սառնարանը
  • 3:09 - 3:10
    մի բան, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը:
  • 3:10 - 3:11
    Շնորհակալություն:
  • 3:11 - 3:14
    (Ծափահարություններ)
Title:
Ադամ Գրոսերը և իր կայուն սառնարանը
Speaker:
Adam Grosser
Description:

Ադամ Գրոսերը խոսում է առանց էլէկտրաէներգիայի աշխատող սառնարան ստեղծելու և այդ կարևոր սարքը ողջ աշխարհի գյուղեր և կլինիկաներ բերելու մի նախագծի մասին: Որոշ հին տեխնոլոգիա օգտագործելով` նա ներկայացել է մի գործող համակարգով:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
03:13
Mariam Hovhannisian added a translation

Armenian subtitles

Revisions