Լալիտեշ Կատրագադա՝ Քարտեզների ստեղծում արհավիրքներն հաղթահարելու եւ տնտեսությունը կառուցելու նպատակով
-
0:01 - 0:062008թ.-ին Նարգիզ փոթորիկը հիմնահատակ ավերեց Մյանմարը:
-
0:06 - 0:10Միլիոնավար մարդիկ օգնության խիստ կարիք ունեին:
-
0:10 - 0:14ՄԱԿ-ը ցանկանում էր հրատապորեն մարդիկ եւ օգնություն հասցնել աղետի գոտի:
-
0:14 - 0:17Բայց ցավոք քարտեզներ չկային՝ ճանապարհների քարտեզներ,
-
0:17 - 0:22հիվանդանոցների քարտեզներ, այդ իսկ պատճառով ոչ մի եղանակ չկար հասնելու փոթորկի զոհերին:
-
0:22 - 0:25Երբ մենք նայում ենք Լոս Անջելոսի կամ Լոնդոնի քարտեզներին,
-
0:25 - 0:28դժվար է հավատալ,
-
0:28 - 0:31որ 2005թ.-ի դրությամբ աշխարհի միայն 15 տոկոսն էր
-
0:31 - 0:34մանրամասն քարտեզագրված:
-
0:34 - 0:37ՄԱԿ-ը առընչվեց այնպիսի մի խնդրի,
-
0:37 - 0:39որին աշխարհի բնակչության մեծամասնությունը առընչվում է.
-
0:39 - 0:41մանրակրկիտ քարտեզների բացակայությունը:
-
0:41 - 0:43Բայց մենք շտապեցինք օգնության:
-
0:43 - 0:45Google-ում 40 կամավորներ
-
0:45 - 0:48օգտագործում էին նոր ծրագիր
-
0:48 - 0:51120,000 կմ ճանապարհների քարտեզագրման համար,
-
0:51 - 0:543,000 հիվանդանոցների, լոգիստիկայի եւ վերականգնողական կենտրոնների համար:
-
0:54 - 0:56Եվ դա տեւեց 4 օր:
-
0:56 - 0:59Ի՞նչ ծրագիր էին նրանք կիրառում: Իհարկե Google Mapmaker-ը:
-
0:59 - 1:02Google-ի Mapmaker ծրագիրը մի ծրագիր է, որ մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս
-
1:02 - 1:05քարտեզագրել այն ամենը, ինչ մենք, տեղացիներս, գիտենք շրջակա վայրի մասին:
-
1:05 - 1:07Մարդիկ օգտագործում էին այս ծրագիրը
-
1:07 - 1:09ամեն ինչ քարտեզագրելու համար. սկսած ճանապարհներից մինչեւ գետերը,
-
1:09 - 1:12դպրոցներից մինչեւ տեղական կազմակերպությունները,
-
1:12 - 1:15վիդեո խանութներից մինչեւ անկյունային խանութները:
-
1:15 - 1:17Քարտեղները կարեւոր են:
-
1:17 - 1:19Նոբելյան մրցանակի թեկնածու Հերնանդո Դե Սոտոն
-
1:19 - 1:21քարտեզները տնտեսական զարգացման կարեւորագույն նախապայման է համարում
-
1:21 - 1:23շատ զարգացած երկրների համար,
-
1:23 - 1:26քանի որ նրանք հնարավորություն են տալիս բացահայտել մեծ քանակությամբ անմշակ հողատարածքներ:
-
1:26 - 1:29Օրինակի համար՝ 1 տրիլիոն դոլլարին համարժեք
-
1:29 - 1:32չօգտագործվող անշարժ գույք կա Հնդկաստանում:
-
1:32 - 1:34Միայն անցյալ տարի
-
1:34 - 1:38հազարավոր օգտագործողներ 170 երկրներից
-
1:38 - 1:41քարտեզագրել են տեղեկատվության միլիոնավոր կտորներ,
-
1:41 - 1:44եւ ստեղծել են այնպիսի մանրակրկիտ քարտեզներ, որոնք երբեք չեն կարեւորվել:
-
1:44 - 1:46Եվ սա հնարավոր դարձավ
-
1:46 - 1:50աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սրտացավով լցված կամավորների շնորհիվ:
-
1:50 - 1:53Եկեք նայենք քարտեզներից մի քանիսին,
-
1:53 - 1:56որոնք հենց նոր ստեղծվել են օգտագործողների կողմից:
-
1:56 - 1:58Այնպես որ, մինչ մենք խոսում ենք, մարդիկ քարտեզագրում են ամբողջ աշխարհը
-
1:58 - 2:00այս բոլոր 170 երկրներում:
-
2:00 - 2:06Դուք տեսնում եք Բրիջեթին Աֆրիկայից, ով քարտեզագրում է Սենեգալի ճանապարհները:
-
2:06 - 2:11Եվ ահա տանը մոտ, Չհալուան ու Ն.Գ. ճանապարհները Բանգալորում:
-
2:11 - 2:14Սա հնարավոր է դարձել հաշվարկային երկրաչափության,
-
2:14 - 2:17ժեստերի ճանաչման ու մեխանիզմի ուսումանսիրման շնորհիվ:
-
2:17 - 2:19Այն հազարավոր օգտագործողների հաղթանակ է,
-
2:19 - 2:21որոնք ապրում են հարյուրավոր քաղաքներում:
-
2:21 - 2:23Մի օգտագործող եւ մի խմբագիր մաիժամանակ աշխատել են դրանց վրա:
-
2:23 - 2:27Սա մարտահրավեր է մեր երկրագնդի 70 տոկոսի
-
2:27 - 2:29համար, որը դեռ քարտեզագրված չէ:
-
2:29 - 2:31Բարի գալուստ նոր աշխարհ:
-
2:31 - 2:34/Ծափահարություններ/
- Title:
- Լալիտեշ Կատրագադա՝ Քարտեզների ստեղծում արհավիրքներն հաղթահարելու եւ տնտեսությունը կառուցելու նպատակով
- Speaker:
- Lalitesh Katragadda
- Description:
-
more » « less
2005-ի դրությամբ աշխարհի միայն 15 տոկոսն էր քարտեզագրված: Այս հանգամանքը խոչընդոտում է հումանիտար օգնության մատակարարումը բնական աղետներից տուժված վայրեր եւ քողարկում է անմշակ հողերի ու անհայտ ճանապարհների տնտեսական պոտենցիալը: Այս համառոտ ելույթում Google-ի ներկայացուցիչ Լալիտեշ Կատրագադան ներկայացնում է Map Maker-ը, քարտեզագրման մի խումբ սարքեր, որոնք աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ կիրառում են իրենց աշխարհամասը քարտեզագրելու համար:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 02:38
