Ջուլիան Թրեժր. լավ լսելու 5 միջոց
-
0:00 - 0:03Մենք կորցնում ենք լսելու ունակությունը:
-
0:03 - 0:07Հաղորդակցվելու ժամանակի մոտ 60 տոկոսը ծախսում ենք լսելու վրա:
-
0:07 - 0:09Սակայն այնքան էլ լավ չենք լսելուց:
-
0:09 - 0:11Մեր լսածի միայն 25 տոկոսն ենք մտապահում:
-
0:11 - 0:13Նկատի չունեմ ձեզ կամ այս ելույթը,
-
0:13 - 0:15բայց հիմնականում դա այդպես է:
-
0:15 - 0:17Եկեք սահմանենք լսելը
-
0:17 - 0:19որպես հնչյունների իմաստավորում:
-
0:19 - 0:21Դա մտավոր աշխատանք է,
-
0:21 - 0:23իմաստի տարանջատման աշխատանք:
-
0:23 - 0:25Մենք այդ անելու համար հիանալի մեթոդներ ենք կիրառում:
-
0:25 - 0:27Դրանցից մեկը հնչյունների համախումբը ճանաչելն է:
-
0:27 - 0:30(Ամբոխի աղմուկ): Եթե նման երեկույթի ժամանակ
-
0:30 - 0:32ասեմ` «Դեյվիդ, Սառա, լսեք»
-
0:32 - 0:34ձեզնից ոմանք ուշադրություն կդարձնեն:
-
0:34 - 0:36Մենք ճանաչում ենք ձայնային համադրությունները
-
0:36 - 0:38և տարբերակում աղմուկն ազդակից,
-
0:38 - 0:40հատկապես մեր անունը:
-
0:40 - 0:42Տարբերակումը ևս մի միջոց է, որ կիրառում ենք:
-
0:42 - 0:45Եթե այս կատարյալ աղմուկը մի քանի րոպեից ավելի թողնեմ,
-
0:45 - 0:47դուք պարզապես կդադարեք այն լսել:
-
0:47 - 0:49Մենք լսում ենք տարբերությունները
-
0:49 - 0:52և անտեսում չփոփոխվող հնչյունները:
-
0:52 - 0:55Բացի այդ գոյություն ունեն բազմատեսակ ֆիլտրեր:
-
0:55 - 0:58Ֆիլտրերի միջոցով մենք բոլոր ձայներից տարորոշում ենք,
-
0:58 - 1:00թե որոնց ուշադրություն դարձնենք:
-
1:00 - 1:02Մարդկանց մեծ մասը նույնիսկ չի գիտակցում
-
1:02 - 1:04այդ ֆիլտրերի գոյության մասին:
-
1:04 - 1:07Բայց հենց դրանք են ստեղծում մեր իրականությունը
-
1:07 - 1:10և պայմանավորում` ինչին այդ պահին ուշադրություն դարձնել:
-
1:10 - 1:12Մի օրինակ բերեմ.
-
1:12 - 1:15նպատակադրվածությունը շատ կարևոր է հնչյունների տարորշման և լսելու համար:
-
1:15 - 1:17Երբ ամուսնացա,
-
1:17 - 1:19կնոջս խոստացա, որ նրան կլսեմ ամեն օր այնպես,
-
1:19 - 1:21ասես առաջին անգամ:
-
1:21 - 1:24Դե իհարկե, դա ինձ մոտ չի ստացվում գրեթե ամեն օր
-
1:24 - 1:26(Ծիծաղ)
-
1:26 - 1:29Բայց մեր հարաբերություններում սա շատ կարևոր մտադրություն է:
-
1:29 - 1:31Բայց սա դեռ ամենը չէ:
-
1:31 - 1:34Հնչյունը մեզ նաև տարածական և ժամանակային պատկերացում է տալիս:
-
1:34 - 1:37Եթե փակեք ձեր աչքերը հենց հիմա այս սենյակում,
-
1:37 - 1:39միևնույն է, պատկերացում եք կազմում սրահի չափսի մասին`
-
1:39 - 1:41դրա մակերեսներից եկող
-
1:41 - 1:43ձայնային ալիքների տատանումների շնորհիվ:
-
1:43 - 1:45Գիտակցում եք նաև` քանի մարդ կա ձեր շուրջը,
-
1:45 - 1:48քանի որ ձեզ են հասնում միկրոձայնային ալիքները:
-
1:48 - 1:51Ձայնը մեզ նաև ժամանակի զգացողություն է տալիս,
-
1:51 - 1:53քանի որ ժամանակը միշտ
-
1:53 - 1:55պարփակված է նրանում:
-
1:55 - 1:57Ի դեպ, կարող եմ հավաստիացնել նաև, որ
-
1:57 - 1:59լսելու միջոցով ենք ընկալում ժամանակի ընթացքը`
-
1:59 - 2:01անցյալից մինչ ապագա:
-
2:01 - 2:03«Հնչյունությունը ժամանակ և իմաստ է», հիանալի է ասված:
-
2:03 - 2:06Սկզբում նշեցի, որ մենք կորցնում ենք լսելու ունակությունը:
-
2:06 - 2:08Իսկ ինչու՞ նշեցի:
-
2:08 - 2:10Դրա պատճառները շատ են:
-
2:10 - 2:12Առաջինը, ստեղծել ենք տեղեկատվությունը փաստագրելու միջոցներ`
-
2:12 - 2:14սկզբում գրելը, հետո ձայնագրումը,
-
2:14 - 2:16իսկ հիմա նաև տեսագրումը:
-
2:16 - 2:19Ուշադիր և ճշգրիտ լսելու արժեքը
-
2:19 - 2:21պարզապես անհետացել է:
-
2:21 - 2:24Երկրորդ, աշխարհն այժմ այնքան աղմկոտ է:
-
2:24 - 2:26(Աղմուկ) Այս աններդաշնակության պայմաններում,
-
2:26 - 2:29լսողական և տեսողական,
-
2:29 - 2:31պարզապես դժվար է լսել:
-
2:31 - 2:33Լսելը հոգնեցուցիչ է:
-
2:33 - 2:35Շատերն աղմուկից փրկություն են գտնում ականջակալներ կրելով:
-
2:35 - 2:38Սակայն նրանք այս մեծ հանրային տարածքը`
-
2:38 - 2:40ձայնային ընդհանուր տարածքը
-
2:40 - 2:44վերածում են միլիոնավոր աննշան ձայնային միավորների:
-
2:44 - 2:47Այս սցենարի դեպքում ոչ ոք մյուսին չի լսում:
-
2:47 - 2:49Մենք անհամբեր ենք դառնում:
-
2:49 - 2:51Մենք այլևս պերճախոսություն չենք ցանկանում լսել,
-
2:51 - 2:53այլ հնչյունների պատառիկներ:
-
2:53 - 2:55Եվ զրույցի արվեստը,
-
2:55 - 2:57ըստ իս, վտանգավոր ձևով փոխարինվում է
-
2:57 - 2:59սեփական անձը ներկայացնելով:
-
2:59 - 3:02Չգիտեմ, թե որքան է լսելու բաժինը այսպիսի զրույցում,
-
3:02 - 3:04որը հաճախ է պատահում
-
3:04 - 3:06հատկապես Միացյալ Թագավորությունում:
-
3:06 - 3:08Մեր ընկալունակությունը թուլանում է:
-
3:08 - 3:11Լրատվամիջոցները այսպիսի ճչացող գլխագրերով են ստիպված
-
3:11 - 3:13գրավել մեր ուշադրությունը:
-
3:13 - 3:15Դա նշանակում է` մենք դժվարանում ենք ուշադրություն դարձնել
-
3:15 - 3:17նրբորեն, անուղղակիորեն
-
3:17 - 3:20կամ ոչ բացահայտորեն ասվածին:
-
3:20 - 3:23Այն, որ լսելու ունակությունը կորցնում ենք, լուրջ խնդիր է:
-
3:23 - 3:25Սա անկարևոր մանրուք չէ,
-
3:25 - 3:28քանի որ լսելը քայլ է դեպի հասկացողություն:
-
3:28 - 3:32Գիտակցաբար լսելը միշտ տանում է ըմբռնման:
-
3:32 - 3:35Եվ միայն չգիտակցված լսելու պարագայում
-
3:35 - 3:37կարող են այսպիսի բաներ պատահել.
-
3:37 - 3:39աշխարհը, որտեղ միմյանց բացարձակ չեն լսում,
-
3:39 - 3:43իսկապես սարսափելի վայր է:
-
3:43 - 3:45Այսպիսով, կցանկանայի ձեզ ներկայացնել
-
3:45 - 3:48հինգ պարզ վարժություն, մատչելի միջոցներ`
-
3:48 - 3:50բարելավելու ձեր գիտակցված լսողությունը:
-
3:50 - 3:52Կցանկանա՞ք:
-
3:52 - 3:54(Հանդիսատեսը` այո) Բարի:
-
3:54 - 3:56Առաջինը լռությունն է:
-
3:56 - 3:58Օրական գոնե երեք րոպե լռությունը
-
3:58 - 4:00հիանալի վարժանք է
-
4:00 - 4:02ականջները հանգստացնելու և վերալիցքավորվելու համար,
-
4:02 - 4:04որպեսզի կրկին կարողանաք ունկնդիր լինել լռությանը:
-
4:04 - 4:06Եթե չեք կարող բացարձակ լռության մեջ լինել,
-
4:06 - 4:09ապա գոնե անաղմուկ վայր ընտրեք, որը նույնպես ընդունելի է:
-
4:09 - 4:12Երկրորդ, սա ես ձայների խառնուրդ եմ անվանում
-
4:12 - 4:15Նույնիսկ եթե այսպիսի աղմկոտ միջավայրում եք գտնվում,
-
4:15 - 4:18իսկ մենք հաճախ ենք այսպիսի վայրերում լինում,
-
4:18 - 4:20ուշադրություն դարձրեք, թե օրինակ սրճարանում
-
4:20 - 4:22քանի աղբյուրից եք ձայն լսում:
-
4:22 - 4:25Այս խառնուրդի մեջ քանի՞ առանձին ձայն եք լսում:
-
4:25 - 4:28Նույնը կարելի է անել նաև մի գեղեցիկ վայրում,օրինակ լճի մոտ:
-
4:28 - 4:30Քանի՞ թռչունի ձայն եք լսում:
-
4:30 - 4:32Որտե՞ղ են դրանք: Որտեղի՞ց է գալիս կոհակների ձայնը:
-
4:32 - 4:34Հիանալի վարժանք է
-
4:34 - 4:37լսելու որակը լավացնելու համար:
-
4:37 - 4:39Երրորդ վարժությունն անվանում եմ ըմբոշխնում.
-
4:39 - 4:41գեղեցիկ վարժանք է:
-
4:41 - 4:43Խոսքն առօրյա ձայներից հաճույք ստանալու մասին է:
-
4:43 - 4:46Սա, օրինակ, իմ չորացուցիչն է
-
4:46 - 4:48(Չորացուցիչի ձայնը) Ասես վալս է.
-
4:48 - 4:51մեկ-երկու-երեք, մեկ-երկու-երեք:
-
4:51 - 4:53Ինձ իսկապես դուր է գալիս:
-
4:53 - 4:55Իսկ հապա մի սա փորձեք
-
4:55 - 5:04(Սրճաղացի ձայն):
-
5:04 - 5:06Օ՜:
-
5:06 - 5:08Առօրյա ձայներն իսկապես հետաքրքիր են, եթե ուշադրություն դարձնեք:
-
5:08 - 5:10Դա անվանում եմ թաքնված երգչախումբ:
-
5:10 - 5:12Միշտ մեզ հետ է:
-
5:12 - 5:14Հաջորդ վարժանքը
-
5:14 - 5:16հավանաբար ամենից կարևորն է,
-
5:16 - 5:18եթե միայն դա հիշելու լինեք:
-
5:18 - 5:20Խոսքը լսելու շեշտադրումների մասին է`
-
5:20 - 5:23կարող եք ինքներդ ընտրություն կատարել լսելու այն,
-
5:23 - 5:25ինչը նպատակահարմար է կամ ինչը ցանկանում եք լսել:
-
5:25 - 5:27Սա այն ֆիլտրերի փորձարկմանն է վերաբերում:
-
5:27 - 5:29Հիշու՞մ եք այն ֆիլտրերը, որոնց օրինակները բերեցի սկզբում:
-
5:29 - 5:31Սկսեք որպես լծակներ փորձարկել դրանք,
-
5:31 - 5:34գիտակցված ընկալել և տեղափոխվել տարբեր տարածքներ:
-
5:34 - 5:36Սրանք լսելու դիրքերից
-
5:36 - 5:39կամ աստիճաններից մի քանիսն են միայն, որ կարող եք կիրառել:
-
5:39 - 5:41Այդպիսիք շատ կան:
-
5:41 - 5:43Հաճույք ստացեք դրանք օգտագործելուց: Շատ ոգևորիչ է:
-
5:43 - 5:45Վերջում մի հապավում ներկայացնեմ:
-
5:45 - 5:48Կարող եք կիրառել լսելիս, հաղորդակցվելիս:
-
5:48 - 5:50Եթե այդ երկու դերերից մեկում եք,
-
5:50 - 5:54որն այս դեպքում վերաբերում է բոլորիդ, քանի որ լսում եք այս ելույթը:
-
5:54 - 5:56հապավումը կոչվում է RASA.
-
5:56 - 5:58սանսկրիտերենից թարգմանաբար նշանակում է
-
5:58 - 6:00կենսահյութ կամ էություն:
-
6:00 - 6:02RASA նշանակում է Ընկալել,
-
6:02 - 6:04այսինքն ուշադրություն դարձնել մարդուն,
-
6:04 - 6:06Գնահատել` արձագանքելով արտահայտչամիջոցներով,
-
6:06 - 6:08ինչպես` ըհը, այո, օ, բարի,
-
6:08 - 6:11Ամփոփել, «այսպիսով» բառը շատ կարևոր է հաղորդակցության մեջ,
-
6:11 - 6:15Հարցնել` վերջում հարցեր տվեք:
-
6:15 - 6:17Այպիսով, հնչյունը իմ կիրքն է, իմ կյանքը:
-
6:17 - 6:19Մի ամբողջ գիրք եմ գրել դրա մասին: Ապրում եմ լսելու համար:
-
6:19 - 6:22Իհարկե շատերից այդչափ նվիրում ակնկալելը չափազանց է:
-
6:22 - 6:24Սակայն հավատացած եմ, որ յուրաքանչյուր մարդ
-
6:24 - 6:26պետք է գիտակցաբար լսի
-
6:26 - 6:28լիարժեք ապրելու համար.
-
6:28 - 6:30ժամանակի ու տարածության մեջ
-
6:30 - 6:32մեզ շրջապատող ֆիզիկական աշխարհի հետ կապակցված լինելու,
-
6:32 - 6:34փոխըմբռնման շնորհիվ միմյանց հետ կապված լինելու համար:
-
6:34 - 6:36Էլ չեմ ասում հոգևոր կապվածության մասին,
-
6:36 - 6:38քանի որ իմ գիտեցած ցանկացած հոգևոր ճանապարհի հիմքում
-
6:38 - 6:40լսելն ու խորհելն
-
6:40 - 6:42է ընկած:
-
6:42 - 6:44Այդ իսկ պատճառով
-
6:44 - 6:46մեր դպրոցներում լսելը պետք է դասավանդենք
-
6:46 - 6:48որպես հմտություն:
-
6:48 - 6:50Ինչու՞ այն չի դասավանդվում: Անհեթեթություն է:
-
6:50 - 6:53Եվ եթե լսելու հմտություններ սովորեցնենք մեր դպրոցներում,
-
6:53 - 6:56ապա լսելու անկման վտանգավոր միտումը
-
6:56 - 6:59և սարսափելի աշխարհի հավանականությունը կարող ենք կանխել
-
6:59 - 7:02և տեղափոխվել մեկ այլ իրողություն, որտեղ բոլորը միմյանց գիտակցաբար լսում են
-
7:02 - 7:04կամ առնվազն ունակ են այդ անելու:
-
7:04 - 7:06Չգիտեմ ինչպես դրան հասնել,
-
7:06 - 7:08սակայն սա TEDն է,
-
7:08 - 7:11իսկ TED-ի համայնքը ցանկացած բան անելու ներուժ ունի:
-
7:11 - 7:14Ուրեմն, հրավիրում եմ բոլորիդ միանալու ինձ, միանալու մեկմեկու`
-
7:14 - 7:17այս առաքելությունը ստանձնելու և դպրոցում դասավանդելու
-
7:17 - 7:20մեկ սերնդի աշխարհը փոխելով, լսող,
-
7:20 - 7:22փոխկապակցված, փոխըմբռնող
-
7:22 - 7:25և խաղաղ աշխարհ ստեղծելու համար:
-
7:25 - 7:27Շնորհակալ եմ, որ լսեցիք ինձ այսօր:
-
7:27 - 7:29(Ծափահարություններ)
- Title:
- Ջուլիան Թրեժր. լավ լսելու 5 միջոց
- Speaker:
- Julian Treasure
- Description:
-
Հետզհետե աղմկոտ դարձող աշխարհում, ինչպես ասում է հնչյունների ու ձայնի փորձագետ Ջուլիան Թրեժրը, «Մենք կորցնում ենք լսելու ունակությունը»: Այս կարճ ու հիանալի ելույթի ընթացքում Թրեժրը շրջապատի մարդկանց գիտակցված և ուշադիր լսելու հինգ միջոց է առաջարկում:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 07:29