-
Այս տեսահոլովակում
-
կտեսնենք ԴՆԹ-ի փաթաթման ուշագրավ ձևը,
-
որով ԴՆԹ-ն սեղմվում է այնքան, որ իր ողջ 2 մետր
-
երկարությամբ տեղավորվում է մանրադիտակային չափի բջջակորիզում։
-
Գործընթացը սկսվում է, երբ ԴՆԹ-ն փաթաթվում է
-
հատուկ սպիտակուցային մոլեկուլների՝ հիստոնների շուրջ։
-
ԴՆԹ-ի և սպիտակուցի կազմած հանգույցը կոչվում է նուկլեոսոմ։
-
Հետո նուկլեոսոմները փաթաթվում, կազմում են պարուրաձև պիրկ թել։
-
Վերջնարդյունքը քրոմատին կոչվող մանրաթելն է։
-
Մանրաթելը կրկին փաթաթվում, խտանում է։
-
Արդյունքում՝ ստացվում է քրոմոսոմային կառույցը,
-
որը տեսանելի է կիսվող բջջի կորիզում։
-
Քրոմոսոմները միշտ չէ, որ ներկա են։
-
Դրանք ձևավորվում են բջջի կիսմանը ժամանակ, երբ ԴՆԹ-ի երկշղթան
-
պետք է բաժանվի։
-
Երբ ԴՆԹ-ն կրկնապատկվում է,
-
նրա շղթաները բաժանվում են հելիկազ ֆերմենտով:
-
Միաշղթա ԴՆԹ-ի ամրացվող սպիտակցուները կանխում են երկշղթայի վերամիավորումը։
-
Միաշղթա ԴՆԹ-ին կապվող սպիտակցուները կանխում են երկշղթայի վերամիավորումը։
-
ԴՆԹ-ի շղթաներից մեկը կոչվում է կաղապար։
-
Որը ձևավորվում է, իր 5-րդ շտրիխից
-
3-րդ շտրիխ ուղղությամբ՝ օգտագործելով ԴՆԹ պոլիմերազ։
-
Այս հատվածում ոչ մի խնդիր չկա։ Խնդիր կա մյուս շղթայում։
-
Այն նույնպես պետք է ձևավորվի 5-րդ շտրիխից դեպի 3-րդը։
-
Այն ձևավորվում է Օկազակիի ֆրագմենտ կոչվող հատվածներում։
-
Նախ՝ ՌՆԹ պրիմազը պատրաստում է ՌՆԹ-ի պրայմեր։
-
Հետո՝ ԴՆԹ պոլիմերազ 3-ը տեղադրում է նոր ԴՆԹ։
-
Գործընթացը շարունակաբար կրկնվում է։
-
ԴՆԹ պոլիմերազ 1-ը փոխարինում է ՌՆԹ-ի պրայմերները ԴՆԹ-ով։
-
Վերջում՝ ԴՆԹ լիգազը կապում է Օկազակիի ֆրագմենտները։
-