Քամերոն Ռասսել՝ Գլխավորը արտաքինը չէ. հավատացեք ինձ, ես մոդել եմ
-
0:00 - 0:03Ողջույն, ես Քամերոն Ռասսելն եմ,
-
0:03 - 0:07և վերջին ժամանակներս
-
0:07 - 0:09աշխատել եմ որպես մոդել:
-
0:09 - 0:13Արդեն 10 տարի է:
-
0:13 - 0:16Զգում եմ՝ անհարմար ու լարված մթնոլորտ է տիրում
-
0:16 - 0:18այս պահին դահլիճում.
-
0:18 - 0:21պատճառը այս զգեստն է: (Ծիծաղ)
-
0:21 - 0:24Բարեբախտաբար, ուրիշ հագուստ եմ ինձ հետ բերել:
-
0:24 - 0:28Առաջին անգամն է, որ TED-ի բեմում հագուստ են փոխում,
-
0:28 - 0:31հարգելինե՛րս, դուք հաջողակ եք այդ առումով:
-
0:31 - 0:34Եթե անգամ ներկա կանանցից ոմանք սարսափեցին տեսնելով նախորդ զգեստս,
-
0:34 - 0:37այս պահին կարող եք լռել, միևնույն է, ամեն ինչ կիմանամ Twitter-ից:
-
0:37 - 0:42(Ծիծաղ)
-
0:42 - 0:44Նշեմ, որ իսկապես երջանիկ եմ,
-
0:44 - 0:47որ հնարավորություն ունեմ փոխելու ձեր կարծիքը իմ մասին
-
0:47 - 0:50ընդամենը 10 վայրկյանում:
-
0:50 - 0:53Ոչ բոլորին է նման բան հաջողվում:
-
0:53 - 0:55Այս բարձրակրունկներն շատ անհարմար են,
-
0:55 - 0:59ուրախ եմ, որ այժմ ստիպված չեմ կրել դրանք:
-
0:59 - 1:01Ամենսարսափելին այս սվիտերը հագնելն է,
-
1:01 - 1:02քանի որ հիմա բոլորդ կսկսեք ծիծաղել,
-
1:02 - 1:07բայց սպասեք մինչև կհագնեմ:
-
1:07 - 1:11Պատրաստ է:
-
1:11 - 1:14Ինչի՞ համար էր այս ամենը:
-
1:14 - 1:16Տարօրինակ է, չէ՞:
-
1:16 - 1:20Դե,
-
1:20 - 1:25հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ որքան այս նկարը:
-
1:25 - 1:28Արտաքինը հզոր զենք է,
-
1:28 - 1:33բայց միևնույն ժամանակ մակերեսային:
-
1:33 - 1:37Ես փոխեցի ձեր կարծիքը իմ մասին 6 վայրկյանում:
-
1:37 - 1:39Չնայած այս նկարին,
-
1:39 - 1:42ես իրական կյանքում ընկեր չէի ունեցել:
-
1:42 - 1:45Այստեղ լուսանկարվելիս շատ անհարմար դրության մեջ էի հայտնվել,
-
1:45 - 1:47լուսանկարիչն ինքն էր ինձ ասում՝ ինչպես պահեմ մարմինս ու ինչպես ձեռքով դիպչեմ
-
1:47 - 1:51այդ տղայի մազերին:
-
1:51 - 1:53Անշուշտ, բացի վիրահատություններից
-
1:53 - 1:56կամ արհեստական արևայրուքից, որ երկու օր առաջ եմ ընդունել աշխատանքի համար,
-
1:56 - 2:00շատ քիչ բանով կարող ենք փոխել մեր արտաքինը,
-
2:00 - 2:04սակայն ինչքան էլ որ արտաքինը մակերեսային լինի,
-
2:04 - 2:08դրա ազդեցությունը մեր կյանքում շատ մեծ է:
-
2:08 - 2:13Ուստի ինձ համար այսօր անվախ լինել նշանակում է ազնիվ լինել:
-
2:13 - 2:16Ես այսօր այս բեմում կանգնած եմ որովհետև ես մոդել եմ:
-
2:16 - 2:19Այստեղ կանգնած եմ, որովհետև գեղեցիկ, սպիտակամորթ կին եմ,
-
2:19 - 2:22ում մեր գործի մեջ «սեքսի» են ասում:
-
2:22 - 2:25Այժմ պատրաստվում եմ պատասխանել շատերին այդքան հետաքրքրող հարցերին,
-
2:25 - 2:26ամենայն անկեղծությամբ:
-
2:26 - 2:29Եվ այսպես, առաջին հարցը. ինչպե՞ս դարձաք մոդել:
-
2:29 - 2:32Ես միշտ պատասխանում եմ. «Ինձ նկատել են փողոցում», որը ոչինչ չի ասում:
-
2:32 - 2:35Իրականում մոդել եմ դարձել,
-
2:35 - 2:39քանի որ շահել եմ գենետիկայի խաղում, ինչպես նաև լավ ժառանգկանության կրողն եմ:
-
2:39 - 2:41Կհարցնեք՝ ի՞նչ ժառանգկանություն:
-
2:41 - 2:44Վերջին դարերում
-
2:44 - 2:49գեղեցկությունը սահմանվել է ոչ միայն իբրև առողջություն, երիտասարդություն
-
2:49 - 2:53ու համաչափություն, ինչը մեզ բնազադաբար հիացնում է,
-
2:53 - 2:57այլև բարձրահասակ, բարեկազմ կառուցվածք,
-
2:57 - 3:00կանացիություն ու սպիտակ մաշկ:
-
3:00 - 3:02Սա այն ժառանգություն է, որ ստացել եմ,
-
3:02 - 3:04և այն ժառանգությունը, որով գումար եմ վաստակում:
-
3:04 - 3:06Գիտեմ՝ դահլիճում ոմանք
-
3:06 - 3:08թերահավատորեն կվերաբերվեն խոսքերիս,
-
3:08 - 3:10կլինեն նաև նորաձևության զոհեր, որոնք կհիշեն
-
3:10 - 3:13Ուեյթին, Նաոմիին, Թայրային, Ջոան Սմոլզին, Լյու Վենին:
-
3:13 - 3:16Կեցցե՛ք, ինչպիսի՜ մոդելային գիտելիքներ: Շատ տպավորիչ է:
-
3:16 - 3:18(Ծիծաղ)
-
3:18 - 3:22Սակայն, ցավոք, պետք է նշեմ, որ 2007թ.
-
3:22 - 3:24մի խոստումնալից ուսանող հաշվել է
-
3:24 - 3:28ներկայիս պոդիումների վրա աշխատող մոդելներին և պարզել,
-
3:28 - 3:31որ աշխատող 677 մոդելներից
-
3:31 - 3:36ընդամենը 27-ն են (4 % քիչ) ոչ սպիտակամորթ:
-
3:36 - 3:37Ինձ նաև հաճախ հարցնում են.
-
3:37 - 3:39«Կարո՞ղ եմ մոդել դառնալ, երբ մեծանամ»,
-
3:39 - 3:43Այս հարցին առաջին արձագանքս է. «Չգիտեմ, ինձանից ոչինչ կախված չէ»:
-
3:43 - 3:48Սակայն, հետո ավելացնում եմ՝ այն, ինչ իրականում ուզում եմ ասել այդ աղջնակներին.
-
3:48 - 3:49«Ինչու՞: Չէ որ կարող ես դառնալ այն, ինչ ուզում ես:
-
3:49 - 3:51Դու կարող ես լինել ԱՄՆ նախագահ,
-
3:51 - 3:52կա՛մ համացանցի հաջորդ գյուտարարը,
-
3:52 - 3:55կա՛մ նինձյա-կարդիո-վիրաբույժաբանաստեղծ,
-
3:55 - 3:58ինչը չտեսնված կլինի, քանի որ այդ գործում կլինեք առաջինը»:
-
3:58 - 4:00(Ծիծաղ)
-
4:00 - 4:02Եթե այս ցանկը լսելուց հետո, նրանք միևնույն է կրկնում են,
-
4:02 - 4:04«Ո՛չ, ո՛չ, Քամերոն, անպայման ուզում եմ մոդել դառնալ»,
-
4:04 - 4:06ապա նրանց ասում եմ. «Դարձի՛ր իմ տնօրենը»:
-
4:06 - 4:07Չէ՞ որ ինձանից ոչինչ կախված չէ:
-
4:07 - 4:09Կարող ես դառնալ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը,
-
4:09 - 4:13կամ էլ H&M-ի գործադիր տնօրենը, կամ հաջորդ Սթիվեն Մեյսլը:
-
4:13 - 4:15Ասել՝ երբ մեծանամ, ուզում եմ մոդել դառնալ,
-
4:15 - 4:18նույնն է, թե ասել՝ ուզում եմ շահել լոտոյով, երբ մեծանամ:
-
4:18 - 4:22Այդ ամենը լինում է ակամայից, և դա է հիանալին,
-
4:22 - 4:24չէ՞ որ սա կարիերայի նախանշված ճանապարհ չէ:
-
4:24 - 4:28Այժմ կներկայացնեմ 10 տարվա մոդելային աշխատանքից ստացած գիտելիքներս.
-
4:28 - 4:30ի տարբերություն նինձյա-կարդիո-վիրաբույժների,
-
4:30 - 4:33այն կարելի է ներկայացնել հենց հիմա, հենց այստեղ:
-
4:33 - 4:36Պատկերացրեք՝ լուսանկարիչը այս կողմում է,
-
4:36 - 4:38լույսը՝ այն կողմում, լրիվ պրոֆեսիոնալ լուսավորություն,
-
4:38 - 4:40ու պատվիրատուն ասում է. «Քամերոն այնպիսի դիրք ընդունիր ասես քայլում ես,
-
4:40 - 4:43ու այս ոտքը գնում է առաջ, ձգված ու երկար, այս մեկը գնում է ետ, մյուս ձեռքը՝ առաջ,
-
4:43 - 4:46գլուխը թեքվում է երեք քառորդով, ու այդպես շարժվում ես, առաջ ու ետ,
-
4:46 - 4:48հետո նայում ես ետ՝ երևակայական ընկերներիդ,
-
4:48 - 4:53300, 400, 500 անգամ: (Ծիծաղ):
-
4:53 - 4:58Ստացվում է այսպիսի մի բան: (Ծիծաղ)
-
4:58 - 5:00Հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ, որքան մեջտեղի նկարում:
-
5:00 - 5:03Չգիտեմ էլ, թե ինչու է այն այդպես ստացվել:
-
5:03 - 5:05Ցավոք, դպրոցն ավարտելուց հետո,
-
5:05 - 5:06ռեզյումեն ձեռքիդ, մի քանի պոդիումներում աշխատելուց հետո,
-
5:06 - 5:08չես կարող պահանջել ավելին.
-
5:08 - 5:11եթե, օրինակ, ասես՝ ուզում եմ դառնալ ԱՄՆ նախագահ,
-
5:11 - 5:14բայց ռեզյումեիդ մեջ գրված է «Մոդել- ներքնազգեստներ - 10 տարի»,
-
5:14 - 5:15մարդիկ քմծիծաղով կնայեն քեզ:
-
5:15 - 5:18Մարդիկ ինձ նաև շատ հաճախ հարցնում են. «Արդյո՞ք բոլոր լուսանկարները ֆոտոշոփ են արվում»:
-
5:18 - 5:20Այո, դա այդպես է, սակայն դա ամենաչնչին մասն է
-
5:20 - 5:24այն ամենի, ինչ կատարվում է իրականում:
-
5:24 - 5:26Սա իմ ամենաառաջին լուսանկարներից է,
-
5:26 - 5:29նաև առաջին անգամն է, որ բիկինի եմ կրում,
-
5:29 - 5:31իմ ամսականները նույնիսկ դեռ չէին սկսվել:
-
5:31 - 5:33Գիտեմ՝ այս ամենը շատ անձնական է,
-
5:33 - 5:35բայց այդ ժամանակ ես երիտասարդ աղջիկ էի:
-
5:35 - 5:38Այս նկարում ես եմ, տատիկիս հետ, ընդամենը մի քանի ամիս առաջ:
-
5:38 - 5:41Սա ես եմ լուսանկարվելու նույն օրը:
-
5:41 - 5:42Ընկերուհիս ինձ հետ էր եկել:
-
5:42 - 5:46Ահա ես ընկերներիցս մեկի տանը գիշերելիս, ֆրանսիական Vogue-ում նկարվելուց մի քանի օր առաջ:
-
5:46 - 5:51Այստեղ ես եմ ֆուտբոլային թիմում, այստեղ էլ V Magazine-ում:
-
5:51 - 5:52Ահա և ես` այսօր:
-
5:52 - 5:54Հուսով եմ՝ այս նկարները տեսնելով
-
5:54 - 5:56հասկանում եք, որ դրանք իմ նկարները չեն:
-
5:56 - 5:58Դրանք ստեղծագործություններ են՝
-
5:58 - 6:01մի խումբ մասնագետների ստեղծագործություններ,
-
6:01 - 6:04վարսահարդարների, դիմահարդարների, լուսանկարիչների և ոճաբանների
-
6:04 - 6:06ու նրանց օգնականների քրտնաջան աշխատանքի արդյունքը:
-
6:06 - 6:09Այնտեղ ես չեմ:
-
6:09 - 6:11Հաջորդ հարցը, որ մարդիկ ինձ հարցնում են.
-
6:11 - 6:14«Ձեզ տալի՞ս են անվճար հագուստ»:
-
6:14 - 6:17Այո՛, հարյուրավոր 8 սմ-անոց բարձրակրունկներ ունեմ, որոնք երբեք չեմ կրում
-
6:17 - 6:19բացառությամբ մի քիչ առաջվանից,
-
6:19 - 6:21իրականում անվճար բաները, որ ես ստանում եմ,
-
6:21 - 6:24դրանք այն բաներն են, որ ես ստանում եմ կյանքում, բայց այս ամենի մասին մենք չենք սիրում խոսել:
-
6:24 - 6:26Քեմբրիջում, որտեղ մեծացել եմ,
-
6:26 - 6:28մի անգամ խանութ էի գնացել ու մոռացել էի փող վերցնել,
-
6:28 - 6:31և նրանք ընտրածս զգեստն անվճար տվեցին ինձ:
-
6:31 - 6:33Դեռահաս էի, երբ ընկերուհուս հետ մեքենա էի նստել.
-
6:33 - 6:35նա սարսափելի վատ վարորդ էր, և երբ անցանք կարմիր լույսով,
-
6:35 - 6:37ոստիկանը կանգնեցրեց մեզ,
-
6:37 - 6:40սակայն մեզանից պահանջվեց ընդամենը ասել.
-
6:40 - 6:42«Ներողություն, պարո՛ն տեսուչ» ու մեզ ազատ թողեցին:
-
6:42 - 6:46Այս ամենը ստացել եմ անվճար՝ իմ արտաքինի և ոչ թե իմ անձի համար,
-
6:46 - 6:48բայց ոմանք ստիպված են վճարել
-
6:48 - 6:51հենց իրենց արտաքինի պատճառով:
-
6:51 - 6:52Ապրում եմ Նյու Յորքում,
-
6:52 - 6:56որտեղ անցած տարի խուզարկության ենթարկված 140.000 դեռահասներից
-
6:56 - 6:5886 տոկոսը սևամորթ կամ լատինամերիկացի են եղել,
-
6:58 - 7:00նրանց մեծ մասը տղաներ:
-
7:00 - 7:05Նյու Յորքում ապրում են ընդամենը 177.000 սևամորթ կամ լատինամերկացի երիտասարդներ,
-
7:05 - 7:07որոնք «Արդյո՞ք ինձ կկանգնեցնեն» հարցի փոխարեն,
-
7:07 - 7:10կանգնած են այլ խնդրի առաջ. «Քանի՞ անգամ ինձ կկանգնեցնեն» կամ «Ե՞րբ ինձ կկանգնեցնեն»:
-
7:10 - 7:12Այս ելույթի համար պատրաստվելիս
-
7:12 - 7:15պարզեցի, որ Միացյալ Նահանգներում ապրող 13 տարեկան աղջիկների
-
7:15 - 7:1853%-ը դժգոհ են իրենց արտաքինից,
-
7:18 - 7:22և այդ թիվը հասնում է 78%-ի, երբ նրանք դառնում են 17 տարեկան:
-
7:22 - 7:25Վերջին հարցը, որ մարդիկ հարցնում են ինձ.
-
7:25 - 7:26«Ինչպիսի՞ն է մոդելի կյանքը»:
-
7:26 - 7:29Ու, կարծես, նրանք այսպիսի պատասխան են ակնկալում՝
-
7:29 - 7:32«Եթե մի փոքր նիհարես ու մազերդ ավելի շատ փայլեն,
-
7:32 - 7:35շատ երջանիկ ու անթերի կյանք կունենաս»:
-
7:35 - 7:37Պոդիումների ետնաբեմում, մենք մի պատասխան ենք տալիս,
-
7:37 - 7:38որը միգուցե շատ նման է հնչում:
-
7:38 - 7:41Մենք ասում ենք. «Իսկապես հիանալի է ճամփորդել ու
-
7:41 - 7:45աշխատել ստեղծագործ, տաղանդավոր ու իրենց գործը սիրող մարդկանց հետ»:
-
7:45 - 7:48Այս ամենը ճիշտ է, սակայն ներկայացնում է պատմության ընդամենը մի մասը,
-
7:48 - 7:51քանի որ տեսախցիկների առաջ մենք,
-
7:51 - 7:53այդ թվում ես, չենք ասում.
-
7:53 - 7:55«Ես անվստահ եմ»:
-
7:55 - 7:57Ես անվստահ եմ, քանի որ ստիպված եմ
-
7:57 - 8:00մտածել արտաքինիս մասին ամեն օր:
-
8:00 - 8:04Եթե երբևէ մտածել եք.
-
8:04 - 8:08«Եթե ունենամ ավելի նիհար ազդրեր ու փայլուն մազեր, արդյո՞ք ավելի երջանիկ կլինեմ»,
-
8:08 - 8:09ուրեմն պետք է հանդիպեք այն բազմաթիվ մոդելներին,
-
8:09 - 8:12որոնք ունեն ամենանիհար ազդրերը, ամենափայլուն մազերը և ընտիր հագուստ,
-
8:12 - 8:17սակայն ֆիզիկական տեսանկյունից, թերևս, ամենաանվստահ կանայք են երկրագնդի վրա:
-
8:17 - 8:19Երբ պատրաստում էի այս ելույթը,
-
8:19 - 8:22հասկացա, որ իսկապես, դժվար է լիովին անկեղծ լինել,
-
8:22 - 8:25քանի որ մի կողմից ինձ անհարմար էի զգում այս բեմից ասել.
-
8:25 - 8:28«Տեսեք, հասել եմ այս ամենին, քանի որ կյանքում խաղաքարտերը իմ օգտին են դասավորվել»,
-
8:28 - 8:32սակայն առավել բարդ էր ավելացնել,
-
8:32 - 8:34«ու միշտ չէ, որ դա ինձ երջանկություն է բերում»:
-
8:34 - 8:38Այնուհանդերձ, ամենադժվարը անկեղծ խոսելն է
-
8:38 - 8:40գենդերային և ռասսայական ճնշումներից,
-
8:40 - 8:43երբ ինքս ամենաշատն եմ դրանից օգուտ քաղում:
-
8:43 - 8:46Եվ, այնուամենայնիվ, երջանիկ եմ, որ այսօր այստեղ եմ,
-
8:46 - 8:50քանի դեռ չի անցել
-
8:50 - 8:5310, 20 կամ 30 տարի, երբ արդեն աշխատած կլինեի ավելի շատ գործակալությունների հետ,
-
8:53 - 8:57և միգուցե այդ ժամանակ այլևս պատրաստ չէի լինի պատմել առաջին աշխատանքիս մասին,
-
8:57 - 8:59կամ ինչպես եմ վճարել ուսմանս վարձը,
-
8:59 - 9:02ինչն այս պահին, այդքան կարևոր է թվում:
-
9:02 - 9:04Եթե մի բան պիտի քաղեք այս ելույթից, հուսով եմ, դա այն է,
-
9:04 - 9:08որ մենք բոլորս ավելի ազատ կլինենք գիտակցել
-
9:08 - 9:12արտաքինի հզոր ուժը մեր հաջողված
-
9:12 - 9:13և ձախողված գործերում:
-
9:13 - 9:17Շնորհակալություն: (Ծափահարություններ)
- Title:
- Քամերոն Ռասսել՝ Գլխավորը արտաքինը չէ. հավատացեք ինձ, ես մոդել եմ
- Speaker:
- Cameron Russell
- Description:
-
Քամերոն Ռասսելը ընդունում է, որ ինքը հաղթել է «գենետիկական մրցույթում»: Նա բարձրահասակ, գեղեցիկ մոդել է, ով ցուցադրում է ներքնազգեստներ, սակայն մի դատեք նրան արտաքինով: Իր համարձակ ելույթում նա հեգնում է այն արդյունաբերությունը, որն նրան այդքան գայթակղիչ էր պատկերել, երբ ինքը 16 տարեկան չկար: (Նկարահանվել է TEDxMidAtlantic-ում):
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 09:37
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Looks aren't everything. Believe me, I'm a model. | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Looks aren't everything. Believe me, I'm a model. | ||
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for Looks aren't everything. Believe me, I'm a model. | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Looks aren't everything. Believe me, I'm a model. | ||
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Looks aren't everything. Believe me, I'm a model. | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Looks aren't everything. Believe me, I'm a model. | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Looks aren't everything. Believe me, I'm a model. | ||
Ani Latoyan accepted Armenian subtitles for Looks aren't everything. Believe me, I'm a model. |