< Return to Video

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Amara-ն ՝ Ջանա, Մարգարիտա, Ալլիսոն և Ջեննի

  • 0:00 - 0:03
    ♪ (ուրախ երաժշտություն) ♪
  • 0:04 - 0:06
    (ծիծաղ)
  • 0:08 - 0:10
    Ողջույն։ Ես Ջանան եմ։
  • 0:10 - 0:14
    Ես զբաղվում եմ հաշվապահությամբ
    և անձնակազմով:
  • 0:15 - 0:17
    Ես Մարգարիտան եմ։
  • 0:17 - 0:20
    Ես ծրագրաշարի փորձագետ եմ Amara-ում։
  • 0:20 - 0:24
    Ինչպե՞ս եք անցկացնում ձեր հանգստյան օրերը։
  • 0:24 - 0:26
    Ամենից հաճախ սեղանի թենիս եմ խաղում
  • 0:26 - 0:30
    կամ հեծանիվ եմ վարում
    դեպի տեղական հրաշալի լողափերից մեկը:
  • 0:30 - 0:31
    Ես սիրում եմ պատրաստել։
  • 0:31 - 0:33
    Նաև կատարում եմ
    որոշակի կամավորական աշխատանք։
  • 0:33 - 0:34
    Կարդում եմ։
  • 0:34 - 0:35
    Կարդում եմ։
  • 0:35 - 0:37
    Կարդում եմ որևէ հետաքրքիր գիրք։
  • 0:37 - 0:41
    Ունե՞ք կենդանիներ կամ բույսեր։
  • 0:41 - 0:42
    (ծիծաղում է) Ես վեց շուն ունեմ:
  • 0:42 - 0:44
    Դրանք բոլորը փրկված են։
  • 0:44 - 0:46
    Ես շատ եմ խաղում իմ շների հետ։
  • 0:46 - 0:49
    Ես ունեմ խաղաղության շուշան,
    որը մեր տանն է արդեն շատ տարիներ։
  • 0:49 - 0:52
    Սա Լիլի Թոմլինն է։ Մենք ազգականներ չենք։
  • 0:52 - 0:55
    Ի՞նչն է ձեզ դուր գալիս
    Amara- ում աշխատելիս:
  • 0:56 - 0:58
    Պարզապես կապը մեր լսարանի հետ։
  • 0:58 - 1:04
    Ինձ դուր է գալիս հեշտացնել
    մարդկանց կյանքը գոնե այն պահին,
  • 1:04 - 1:05
    երբ նրանք կարդում են
  • 1:05 - 1:08
    աջակցության խմբի կողմից
    իմ հոդվածը կամ մեկ այլ բան։
  • 1:08 - 1:13
    Նախագծի վերջում,
    երբ ես հանձնում եմ հաճախորդին,
  • 1:13 - 1:18
    ասենք, ենթավերնագրերով լրացված տեսանյութը,
  • 1:18 - 1:21
    ես շատ մեծ բավականություն եմ զգում։
  • 1:21 - 1:22
    Այդ պահին ես մտածում եմ․
  • 1:22 - 1:25
    «Օ՜, հիմա ավելի շատ ենթավերնագրերով
    տեսանյութ ստացվեց,
  • 1:25 - 1:28
    և ավելի շատ մարդ
    կկարողանա մուտք գործել այնտեղ։
  • 1:28 - 1:30
    Իհարկե, մարդիկ։
  • 1:30 - 1:34
    Անհավատալի է, թե որքան են
    բոլորը հետաքրքրված
  • 1:34 - 1:37
    աշխարհը ավելի լավը դարձնելու համար։
  • 1:37 - 1:41
    Բոլորը մոտիվացված են
  • 1:41 - 1:45
    Amara -ի ընդհանուր խնդրի շնորհիվ։
  • 1:45 - 1:47
    Դա հասանելիության ապահովումն է
  • 1:47 - 1:49
    և սեփական հմտությունների
    օգտագործումը նրա համար,
  • 1:49 - 1:52
    որպեսզի հնարավոր լինի
    տեղեկատվությամբ կիսվել ուրիշների հետ։
  • 1:52 - 1:55
    Սա հատուկ մշակույթ է,
  • 1:55 - 2:01
    այստեղ գրեթե չկա
    ուղղահայաց ստորակարգություն։
  • 2:01 - 2:04
    Սա միասնական ջանք է։
  • 2:04 - 2:09
    Աշխարհագրորեն և ժամանակի առումով
    մենք բոլորս շատ ցրված ենք,
  • 2:09 - 2:13
    բայց մենք միշտ
    ժամանակ ենք գտնում միմյանց համար:
  • 2:13 - 2:17
    Ի՞նչ լեզուների եք տիրապետում։
  • 2:17 - 2:20
    (ծիծաղում է) Ազատ խոսում եմ
    միայն անգլերեն,
  • 2:20 - 2:23
    բայց ես ուսումնասիրում եմ
    ամերիկյան ժեստերի լեզուն,
  • 2:23 - 2:24
    ինչպես նաև ռուսերեն։
  • 2:24 - 2:28
    Ամուսնուս ընտանիքը եկել է
    նախկին Խորհրդային Միությունից,
  • 2:28 - 2:30
    այդ պատճառով ես կցանկանայի
  • 2:30 - 2:32
    կարողանալ խոսել
    այս ընտանիքի մյուս սերունդների հետ։
  • 2:32 - 2:36
    Ես խոսում եմ անգլերեն
    և իմ մայրենի իսպաներեն։
  • 2:36 - 2:38
    Իմ մայրենի լեզուն ռուսերենն է,
  • 2:38 - 2:40
    իսկ անգլերենը օգտագործում եմ
    աշխատանքի բերումով։
  • 2:40 - 2:43
    Կանտոնյան, մի փոքր մանդարին:
  • 2:43 - 2:46
    Ինչպես նաև մի փոքր
    ուսումնասիրել եմ իսպաներեն,
  • 2:46 - 2:48
    գերմաներեն և չինարեն։
  • 2:48 - 2:51
    Ֆրանսերեն, մի քիչ արաբերեն։
  • 2:51 - 2:53
    Ես խոսում եմ անգլերեն
  • 2:53 - 2:58
    ու մի քիչ իսպաներեն։ (ծիծաղում է)
  • 2:58 - 3:02
    Լրացուցիչ հարց․ Ե՞րբ է թողարկվել
    Amara- ի առաջին տարբերակը։
  • 3:02 - 3:04
    2010 կամ 2013 թվականի՞ն։
  • 3:05 - 3:07
    2006 թվականի՞ն։
  • 3:09 - 3:10
    2001 թվականի՞ն։
  • 3:11 - 3:13
    Այո, ոչ, չգիտեմ։
    (ծիծաղում է)
  • 3:13 - 3:15
    2010 թվականին։
  • 3:15 - 3:19
    Առաջին օրինակը ստեղծվել էր
    հենց այդ ժամանակ։
  • 3:19 - 3:21
    Ես դրա ականատեսն էի։
  • 3:21 - 3:24
    Այն ժամանակ ես կամավոր էի Amara-ում։
  • 3:24 - 3:27
    Ի՞նչ է ձեզ համար հասանելիությունը։
  • 3:27 - 3:30
    Դա այն է, որ բոլորը ունեն
    հավասար հնարավորություններ
  • 3:30 - 3:34
    աշխարհը հասկանալու տեսանյութերի,
  • 3:34 - 3:38
    երթավերնագրերի,
    թարգմանությունների միջոցով,
  • 3:38 - 3:41
    որոնք ստեղծվում են
    մեր կամ ուրիշների կողմից
  • 3:41 - 3:42
    առանց որևէ սահմանափակումների։
  • 3:43 - 3:44
    Դա շատ բան է նշանակում։
  • 3:44 - 3:48
    Ինձ տեղադրել են կոկլեար իմպլանտներ,
    որոնք փոխհատուցում եմ լսողության կորուստը։
  • 3:48 - 3:54
    Առանց դրանց ես գրեթե ոչինչ չեմ լսում,
  • 3:54 - 4:01
    բայց դրանց հետ ես հանգիստ կարող եմ
    խոսել մարդկանց հետ մեկ առ մեկ։
  • 4:01 - 4:06
    Սակայն դրանք այնքան էլ չեն օգնում,
    երբ ես օգտագործում եմ ինչ-որ տեխնիկա,
  • 4:06 - 4:11
    տեսանյութ եմ դիտում
    կամ հեռախոսով եմ խոսում։
  • 4:11 - 4:16
    Այդ պատճառով ենթավերնագրերը շատ են օգնում։
  • 4:17 - 4:21
    Ինձ համար հասանելիությունը սկսվում է
    ուրիշների հետ կարեկցելու կարողությամբ։
  • 4:22 - 4:25
    Իրականում իմ ընկերներից շատերը
    անգլերեն չգիտեն։
  • 4:25 - 4:30
    Մեծ ծավալի տեղեկության համար
  • 4:30 - 4:33
    ես օգնեցի ստեղծել իսպաներեն ենթավերնագրեր։
  • 4:33 - 4:37
    Ես կարողացա կիսվել դրանով
    իմ ընկերների հետ Վենեսուելայում
  • 4:37 - 4:39
    կա՛մ ընտանիքիս անդամների հետ,
    կա՛մ մայրիկիս հետ,
  • 4:39 - 4:41
    ես մեծ բավականություն եմ ստանում։
  • 4:41 - 4:45
    Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն
    կունենա Amara- ն աշխարհի վրա:
  • 4:45 - 4:48
    Դրական վերաբերմունքն ու...
  • 4:49 - 4:52
    աշխարհը գտնվում է շատ բարդ իրավիճակում:
  • 4:52 - 4:55
    Ուղղակի շփում։
  • 4:55 - 4:58
    Երբ մենք ամեն օր աշխատում ենք
    շատ մարդկանց հետ
  • 4:58 - 5:00
    տարբեր երկրներից,
  • 5:00 - 5:02
    մենք պարզապես գիտակցում ենք, որ մարդիկ
  • 5:02 - 5:05
    ամբողջ աշխարհից տարբեր են,
    բայց միևնույն ժամանակ նման։
  • 5:05 - 5:08
    Ես կարծում եմ, որ այս հարթակը
    ունի մեծ չբացահայտված պոտենցիալ
  • 5:08 - 5:14
    այլ տեսակ օգտվողների օգտագործման համար։
  • 5:14 - 5:17
    Տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց
  • 5:17 - 5:21
    ենթավերնագրերի ստեղծումը
    մեծ հնարավորություն է տալիս
  • 5:21 - 5:22
    աշխատանք գտնել։
  • 5:22 - 5:25
    Հուսով եմ, որ դա տեղի կունենա:
  • 5:25 - 5:30
    Ենթավերնագրեր ստեղծելու համար արհեստական
    բանականության օգտագործումը
  • 5:30 - 5:33
    ավելացել է վերջին տարիների ընթացքում,
  • 5:33 - 5:37
    և ստեղծվել են շատ զվարճալի
    իրավիճակներ ու սխալներ,
  • 5:37 - 5:41
    ինչը ընդգծում է մարդկանց կարևորությունը
  • 5:41 - 5:45
    լեզվի կիրառման տարբեր ձևերում։
  • 5:45 - 5:48
    Հուսով եմ, որ նկատելի կլինի
    մեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ
  • 5:48 - 5:50
    և առաջնային նշանակությունը,
    որը մենք տալիս ենք
  • 5:50 - 5:55
    նրանց զգացողություններին
    ու ընդունակություններին։
  • 5:55 - 5:57
    և դա կոգևորի մյուսներին,
  • 5:57 - 6:00
    որպեսզի նրանք հասկանան,
    որ դա իրագործելի է։
  • 6:00 - 6:03
    Հայերեն ենթավերնագրեր՝ Նատալյա Սավվիդի
Title:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Amara-ն ՝ Ջանա, Մարգարիտա, Ալլիսոն և Ջեննի
Description:

Amara հարթակի մասին
Amara-ն Participatory Culture Foundation (PCF) կազմակերպության նախագիծ է։
Մենք ստեղծում ենք գործիքներ ենթավերնագրերի և տեսանյութերի համատեղ թարգմանության
համար։

Ծանոթանանք խմբի հետ, որի շնորհիվ աշխատում է amara.org-ը։ Սկղբում Ջանան, Մարգարիտան,
Ալլիսոնը և Ջեննին պատմում են մեզ իրենց մասին,բացատրում են, թե ինչու է կարևոր հասանելիությունը,
ներկայացնում են, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունեննալ Amara-ն։

Ստացեք լրացուցիչ տեղեկություն՝
Amara-ի պաշտոնական կայք ՝ https://www.amara.org/
Participatory Culture Foundation: https://www.pculture.org/
Ֆեյսբուք ՝ https://www.facebook.com/Amara.PCF
Twitter ՝ https://twitter.com/Amara_PCF
Amara բլոգ ՝ https://blog.amara.org/

Տեսանյութի ստեղծող ՝ Քենզի Սլոտոու
Երաժշտություն՝ StoryBlocks (https://www.storyblocks.com/)

more » « less
Video Language:
Metadata: Geo
Team:
Volunteer
Duration:
06:06

Armenian subtitles

Revisions Compare revisions