< Return to Video

Your handwriting speaks for you | Yelena Matevosyan | TEDxKids@Yerevan

  • 0:10 - 0:12
    Ձեզանից քանիսի՞ն է հայտնի,
  • 0:12 - 0:15
    որ հունվարի 23-ին իր ձեռագրով ամենահայտնի
  • 0:15 - 0:18
    մարդու՝ Ջոն Հենկոկի ծննդյան օրը
  • 0:18 - 0:22
    Ամերիկան նշում է ձեռագրերի միջազգային օր:
  • 0:22 - 0:25
    Կարծես ձեզանից ոմանք հաստատեցին իմ ասածը,
  • 0:25 - 0:27
    ոմանք նոր տեղեկացան այդ մասին,
  • 0:27 - 0:29
    իսկ ոմանք ուղղակի զարմացան,
  • 0:29 - 0:32
    որ նման միջազգային օր գոյություն ունի:
  • 0:32 - 0:34
    Մի զարմացեք, դա իրոք այդպես է:
  • 0:34 - 0:37
    Մեր ձեռագրերը իրականում շատ մեծ դեր են
  • 0:37 - 0:38
    կատարում մեր կյանքում:
  • 0:38 - 0:40
    Նույնիսկ բժշկական ոլորտում
  • 0:40 - 0:42
    ձեռագրերի մասին գիտությունը
  • 0:42 - 0:44
    ձեռագիրն օգտագործում է որպես
  • 0:44 - 0:47
    հիվանդությունների ախտորոշման և բուժման միջոց:
  • 0:47 - 0:50
    Բացի այդ, ձեռագրի միջոցով կարելի է նաև
  • 0:50 - 0:52
    բնութագրել մարդուն:
  • 0:52 - 0:55
    Այ օրինակ ես դեռ փոքր ժամանակ ունեի
  • 0:55 - 0:58
    խոշոր ձեռագիր, ինչը, ըստ հոգեբանների՝
  • 0:58 - 1:02
    բնորոշ է ավելի մարդամոտ մարդկանց,
  • 1:02 - 1:04
    ովքեր իրենց գաղտնիքները կարող են
  • 1:04 - 1:05
    պատմել շատերին:
  • 1:05 - 1:07
    Իսկ հիմա ունեմ մանր ու կլորավուն ձեռագիր,
  • 1:07 - 1:11
    ինչը բնորոշ է ավելի գաղտնապահ մարդկանց:
  • 1:11 - 1:13
    Նշանակում է՝ տարիների ընթացքում
  • 1:13 - 1:15
    ձեռագրիս փոխվելուն զուգընթաց
  • 1:15 - 1:18
    փոխվել է նաև բնավորությունս:
  • 1:18 - 1:20
    Շատ դպրոցներում տետրն ու գրիչը,
  • 1:20 - 1:24
    կավիճն ու գրատախտակը փոխարինվել են համակարգիչներով:
  • 1:24 - 1:26
    Երեխաները նույնիսկ մոռացել են իրենց
  • 1:26 - 1:29
    սեփական ձեռագիրը:
  • 1:29 - 1:31
    Բայց, ըստ CNN աշխարհահռչակ հեռուստաալիքի
  • 1:31 - 1:36
    փոխանցման՝ 2006թ. 1-5-րդ դասարանցիների
  • 1:36 - 1:39
    շրջանում կատարված ուսումնասիրության՝
  • 1:39 - 1:42
    երեխաները ձեռքով գրելու ժամանակ ավելի շատ
  • 1:42 - 1:44
    մտքեր են կարողացել արտահայտել,
  • 1:44 - 1:46
    քան համակարգչով, քանի որ այն կապվում է
  • 1:46 - 1:49
    ուղեղի բազմաթիվ ֆունկցիաների հետ:
  • 1:49 - 1:51
    Աշխարհում որքան կան բացահայտված
  • 1:51 - 1:54
    և չբացահայտված ձեռագրեր,
  • 1:54 - 1:56
    բայց այ օրինակ Վոյնիչի ձեռագիրը
  • 1:56 - 1:58
    մինչ այսօր մնում է չբացահայտված:
  • 1:58 - 2:00
    Այն անծանոթ հեղինակի կողմից
  • 2:00 - 2:05
    անծանոթ լեզվով մոտ 600 տարի առաջ գրված գիրք է:
  • 2:05 - 2:07
    Բազմաթիվ անգամ հոգեբանները փորձել են
  • 2:07 - 2:10
    վերծանել այն, բայց մինչ այսօր ապարդյուն:
  • 2:10 - 2:12
    Միակ կարևոր եզրակացությանը,
  • 2:12 - 2:14
    որին հանգել են մասնագետները այն է,
  • 2:14 - 2:18
    որ գիրքն ունի հստակ տրամաբանական կառուցվածք
  • 2:18 - 2:21
    և գրված է արհեստական լեզվով:
  • 2:21 - 2:22
    Տարօրինակ է, չէ՞:
  • 2:22 - 2:25
    Երբ առաջին անգամ լսեցի այդ գրքի մասին
  • 2:25 - 2:27
    ինձ այնքան հետաքրքրեց, որ նույնիսկ
  • 2:27 - 2:31
    իր հետքը թողեց իմ մասնագիտական կողմնորոշման վրա:
  • 2:31 - 2:34
    Նպատակադրվեցի դառնալ հմուտ ձեռագրագետ
  • 2:34 - 2:36
    և փորձել վերծանել ձեռագրեր,
  • 2:36 - 2:40
    օրինակ, աշխարհում պահվող շուրջ 31 000
  • 2:40 - 2:44
    հայերեն ձեռագրերը և բացի այդ, այնպիսի ձեռագրեր,
  • 2:44 - 2:46
    որոնք պահվում են շատ մարդկանց տներում
  • 2:46 - 2:48
    իբրև ժառանգություններ:
  • 2:48 - 2:50
    Իսկ պահողները գաղափար անգամ չունեն,
  • 2:50 - 2:53
    թե ինչ մեծ նշանակություն կարող է այն ունենալ
  • 2:53 - 2:55
    պատմության էջերի համար:
  • 2:55 - 3:00
    Ելույթս կցանկանայի փակել ֆրանսիացի
  • 3:00 - 3:02
    քահանայի մի ուսումնասիրությամբ:
  • 3:02 - 3:05
    Նա ասել է. <<Յուրաքանչյուր մարդ ունի իր
  • 3:05 - 3:07
    ներաշխարհը, արտաքին տեսքը, ձայնը,
  • 3:07 - 3:10
    ինչպես նաև ձեռագիրը>>:
  • 3:10 - 3:13
    Նա ծանոթ-անծանոթ մարդկանց խնդրել է գրել ինչ պատահի
  • 3:13 - 3:17
    և իր ձեռքի տակ ունեցել է հսկայական հավաքածու:
  • 3:17 - 3:21
    Նա համեմատել է տառերի ձևը, չափը, շեղությունը
  • 3:21 - 3:25
    և ասել է. <<Ինչպես չենք կարող գտնել 2
  • 3:25 - 3:27
    բացարձակ միանման մարդիկ,
  • 3:27 - 3:29
    այնպես էլ չենք կարող գտնել 2
  • 3:29 - 3:31
    բացարձակ միանման ձեռագրեր>>:
  • 3:31 - 3:33
    Ուրեմն հստակ կարող ենք ասել՝
  • 3:33 - 3:36
    որքան մարդ, նույնքան ձեռագիր:
Title:
Your handwriting speaks for you | Yelena Matevosyan | TEDxKids@Yerevan
Description:

Yelena speaks about handwriting and what it can tell about a person. She also talks about the importաnce of all those manuscripts that have been explored by experts and the ones that haven't been yet.

Elena is 14 and she is from Kurtan village, Lori region. She studies at local secondary school. Elena loves traveling very much.

This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at http://ted.com/tedx

more » « less
Video Language:
Armenian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
03:37

Armenian subtitles

Revisions