Return to Video

Ջիմ Ֆոլեն . Ուսումնասիրելով մարդասպանի ուղեղը

  • 0:00 - 0:03
    Ես նյարդաբան եմ, Կալիֆորնիա համալսարանի պրոֆեսոր:
  • 0:03 - 0:06
    Եվ 35 տարիների ընթացքում
  • 0:06 - 0:08
    ուսումնասիրել եմ
  • 0:08 - 0:11
    ամեն ինչի վարքագիծը՝ սկսած գեներից
  • 0:11 - 0:13
    մինչև նյարդափոխանակիչներ, դոպամին և նմանատիպ այլ բաներ
  • 0:13 - 0:15
    մինչև սխեմատիկ վերլուծություն:
  • 0:15 - 0:17
    Եվ սա է այն ամենն ինչ իրականում ես անում եմ:
  • 0:17 - 0:19
    Սակայն, վերջերս, որոշ պատճառներով
  • 0:19 - 0:21
    սկսեցի այլ բան ուսումնասիրել:
  • 0:21 - 0:24
    Եվ այս ամենն այն ժամանակ սկսվեց, երբ իմ գործընկերներից մեկն
  • 0:24 - 0:26
    առաջարկեց ինձ ուսումնասիրել
  • 0:26 - 0:28
    հոգեկան շեղումներով մարդասպանի ուղեղը:
  • 0:28 - 0:31
    Եվ այսպիսով սա այն տիպիկ զեկույցն է, որ պատրաստվում եմ տալ:
  • 0:31 - 0:34
    Հարցը հետևյալն է. «Ի՞նչպես են մարդիկ դառնում հոգեկան շեղումներով մարդասպան»:
  • 0:34 - 0:36
    Հոգեկան խանգարումներով մարդասպան ասելով`
  • 0:36 - 0:38
    նկատի ունեմ այս տիպի մարդկանց:
  • 0:38 - 0:40
    Եվ ուղեղները, որ ուսումնասիրել եմ
  • 0:40 - 0:42
    պատկանում են ձեզ հայտնի մարդկանց:
  • 0:42 - 0:44
    Երբ ուղեղներն իմ ձեռքում էին, ես չգիտեի, թե որն եմ ուսումնասիրում:
  • 0:44 - 0:46
    Դա կույր փորձ էր, քանի որ ինձ տվել էին նաև նորմալ մարդկանց ուղեղ:
  • 0:46 - 0:48
    Այսպիսով դրանցից 70-ն ուսումնասիրեցի
  • 0:48 - 0:51
    և արդյունքում ձեռք բերեցի բազմաթիվ տվյալներ:
  • 0:51 - 0:54
    Մենք տեսաբանորեն ուսումնասիրեցինք այս ամենը՝
  • 0:54 - 0:56
    հիմնված գեների,
  • 0:56 - 0:59
    ուղեղի վնասվածքի, ինչպես նաև շրջակա միջավայրի փոխազդեցության վրա
  • 0:59 - 1:01
    և այն բանի վրա, թե կոնկրետ ինչպես է աշխատում այդ մեխանիզմը:
  • 1:01 - 1:03
    Մեզ հետաքրքրում էր, թե կոնկրետ ուղեղի որ մասում է այն
  • 1:03 - 1:05
    և որն է ուղեղի կարևորագույն մասը:
  • 1:05 - 1:08
    Մենք ոսումնասիրում ենք հետևյալը՝
  • 1:08 - 1:10
    գեների փոխազդեցությունը,
  • 1:10 - 1:12
    որը կոչվում է էպիգենային էֆեկտներ
  • 1:12 - 1:14
    ուղեղի վնասվածքը և շրջակա միջավայրը
  • 1:14 - 1:16
    և թե ինչպես են սրանք փոխկապակցված:
  • 1:16 - 1:18
    Եվ թե ինչպես ես դու դառնում հոգեկան խանգարումներով հիվանդ, մարդասպան՝
  • 1:18 - 1:21
    կախված է նրանից, թե երբ է առաջանում վնասվածքը:
  • 1:21 - 1:24
    Դա իսկապես շատ ճիշտ որոշված բան է:
  • 1:24 - 1:26
    Այդպես առաջանում են տարբեր տիպի հոգեկան խանգարումները:
  • 1:26 - 1:29
    Մենք համաձայն ենք սրա հետ:
  • 1:29 - 1:32
    Ահա այստեղ նմուշն է այն մարդկանց, որոնց ուղեղը ես ուսումնասիրել եմ,
  • 1:32 - 1:35
    ովքեր մարդասպաններ էին, սերիական մարդասպաններ,
  • 1:35 - 1:37
    վնասված էր նրանց ակնակապիճային կեղևը
  • 1:37 - 1:39
    որը հենց աչքերի վերևում է, աչքի խոռոչները
  • 1:39 - 1:41
    և ինչպես նաև քունքային բլթակի ներքին մասը:
  • 1:41 - 1:43
    Նրանք բոլորն էլ ունեին այդ վնասվածքը,
  • 1:43 - 1:45
    բայց դրանք մի փոքր տարբերվում էին միմյանցից:
  • 1:45 - 1:47
    Նրանց մոտ կային նաև ուղեղի վնասվածքի այլ տեսակներ:
  • 1:47 - 1:49
    Հիմնականը
  • 1:49 - 1:52
    բռնության գեներն են,
  • 1:52 - 1:55
    որոնք կոչվում են մեկ ամինախումբ պարունակող օքսիդազա ֆերմենտային գեներ:
  • 1:55 - 1:59
    Եվ այս գենի բազմազանությունը գոյություն ունի նաև նորմալ մարդկային ուղեղում:
  • 1:59 - 2:02
    Ձեզնից ոմանք էլ ունեն: Եվ դա սեռական գենի հետ է կապված:
  • 2:02 - 2:04
    Դա պարունակվում է X քրոմոսոմներում:
  • 2:04 - 2:07
    Եվ այսպես դուք այն կժառանգեք միայն ձեր մորից:
  • 2:07 - 2:11
    Եվ հավանաբար սա է պատճառը, որ մեծամասամբ տղամարդիկ, տղաները
  • 2:11 - 2:13
    հոգեկան խանգարումով մարդասպաններ են դառնում :
  • 2:13 - 2:15
    կամ էլ շատ ագրեսիվ են
  • 2:15 - 2:18
    Քանի որ աղջիկը և՛ հորից ,
  • 2:18 - 2:20
    և՛ մորից կարող է ժառանգել մեկ X քրոմոսոմ,
  • 2:20 - 2:22
    իսկ տղան X քրոմոսոմը
  • 2:22 - 2:24
    ժառանգում է միայն մորից:
  • 2:24 - 2:27
    Ահա, թե ինչպես է այն մորից անցնում տղային:
  • 2:27 - 2:31
    Ուղեղի զարգացման ժամանակ գործ ենք ունենում սերոտինի ավելցուկի հետ,
  • 2:31 - 2:33
    որը հետաքրքիր է,
  • 2:33 - 2:36
    քանի որ սերոտինը հանդարտեցնում և հանգստացնում է քեզ:
  • 2:36 - 2:39
    Բայց եթե դուք ունեք այս գենը,
  • 2:39 - 2:41
    ձեր ուղեղը սկսում է լողալ սերոտինի մեջ,
  • 2:41 - 2:43
    այսպիսով քո ուղեղն այլևս չի զգում սերոտինի ազդեցությունը
  • 2:43 - 2:46
    և կյանքի ընթացքում այն էլ չի վերականգնվում:
  • 2:46 - 2:49
    Այս նույն ելույթն ունեցել եմ նաև Իսրայելում
  • 2:49 - 2:51
    անցյալ տարի
  • 2:51 - 2:53
    և դա որոշ հետևանքներ ունեցավ:
  • 2:53 - 2:55
    Տեսականորեն սա նշանակում է.
  • 2:55 - 2:58
    որպեսզի արտահայտես այս գենը
  • 2:58 - 3:00
    բռնության միջոցով
  • 3:00 - 3:02
    շատ վաղ հասակում, նախքան սեռական հասունությունը,
  • 3:02 - 3:05
    դու պետք է որևէ բանի մեջ ներառված լինես, որն իսկապես վնասվածքային է:
  • 3:05 - 3:07
    Ոչ փոքր սթրես, կամ ապտակի հարված, կամ ինչ- որ ուրիշ բան,
  • 3:07 - 3:09
    բայց իսկապես տեսնես բռնություն,
  • 3:09 - 3:11
    կամ էլ ներառված լինես դրա մեջ 3D ում:
  • 3:11 - 3:13
    Ահա թե ինչպես է նյարդային համակարգը գործում:
  • 3:13 - 3:16
    Եվ այսպիսով, եթե դու ունես այդ գենը
  • 3:16 - 3:19
    բռնության շատ իրավիճակների
  • 3:19 - 3:21
    ականատես ես եղել,
  • 3:21 - 3:24
    սա այդ հիվանդության դեղատոմսն է,բացարձակ դեղատոմսը:
  • 3:24 - 3:27
    Եվ սա ավելի շատ աշխարհի այն մասում է կատարվում,
  • 3:27 - 3:30
    որտեղ մշտական բռնություն է տիրում
  • 3:30 - 3:33
    հատկապես այն սերնդի մոտ,
  • 3:33 - 3:35
    ովքեր միշտ տեսնում են բոլոր այս բռնությունները:
  • 3:35 - 3:38
    Եվ եթե ես 14 տարեկան երիտասարդ աղջիկ լինեի այդպիսի բռնությամբ լի վայրերից մեկում,
  • 3:38 - 3:40
    այնպիսի ամրակազմ ամուսին կգտնեի ինձ համար
  • 3:40 - 3:43
    ով կկարողանար պաշտպանել ինձ:
  • 3:43 - 3:47
    Խնդիրը կայանում է նրանում, որ պետք է այդ գեները կենտրոնացնել:
  • 3:47 - 3:49
    Հիմա և՛ աղջիկները , և՛ տղաները դրանք ձեռք են բերում:
  • 3:49 - 3:51
    Կարծում եմ՝ մի քանի սերունդ հետո
  • 3:51 - 3:54
    մենք իսկապես կապրենք մի պայթուցիկ արկղում:
  • 3:54 - 3:56
    Այսպիսով դրանում էր կայանում իմ միտքը:
  • 3:56 - 3:58
    Բայց երբ մայրս ասաց ինձ.- Լսել եմ, որ պատրաստվում ես խոսել
  • 3:58 - 4:01
    հոգեկան շեղումներով մարդասպանների մասին
  • 4:01 - 4:04
    և խոսում ես այնպես, կարծես դու ինքդ նորմալ ընտանիքից ես սերվել:
  • 4:04 - 4:06
    Ես ասացի. - Գրողը տանի, ի՞նչի մասին ես խոսում:
  • 4:06 - 4:09
    Հետո սկսեց ինձ պատմել մեր ընտանեկան տոհմածառի մասին:
  • 4:09 - 4:11
    Եվ, իհարկե, այս առումով նա իմ հոր կողմին էր մեղադրում:
  • 4:11 - 4:15
    Դա այն պատճառով էր, որ նրա ընտանիքում ոչ մի բռնություն չէր եղել՝
  • 4:15 - 4:17
    ի տարբերություն հորս ընտանիքի:
  • 4:17 - 4:19
    -Լավ, ասաց նա,- և՛ լավ, և՛ վատ լուր կա:
  • 4:19 - 4:22
    Քո բարեկամներից մեկը՝ Էզրա Քորնելը, Քորնել համալսարանի հիմնադիրն է:
  • 4:22 - 4:25
    Բայց վատ լուրն այն է, որ քո բարեկամներից է նաև Լիզի Բորդենը:
  • 4:25 - 4:32
    -Ասացի լավ, ու ի՞նչ ես ուզում դրանով ասել, եթե Լիզին իմ բարեկամուհին է:
  • 4:32 - 4:34
    -Ամենավատը դեռ առջևում է, կարդա այս գիրքը:
  • 4:34 - 4:36
    Ահա այս պատմական գիրքը՝ «Տարօրինակ սպանություն»:
  • 4:36 - 4:38
    Եվ առաջին սպանությունը,
  • 4:38 - 4:40
    որ տղան սպանել է մորը,
  • 4:40 - 4:43
    եղել է իմ նախա նախա նախա նախա նախա նախա պապը:
  • 4:43 - 4:46
    Լավ դա առաջին մայրասպանությունն է:
  • 4:46 - 4:49
    Եվ այդ գիրքը շատ հետաքրքիր էր, որովհետև այն կախարդի փորձությունների մասին էր
  • 4:49 - 4:51
    և նաև թե ինչպես էին այդ ժամանակ մարդիկ մտածում:
  • 4:51 - 4:53
    Բայց պատմությունն այդքանով չէր ավարտվում:
  • 4:53 - 4:56
    Հորս կողմից դեռ 7-ից ավելի մարդիկ կային,
  • 4:56 - 5:00
    բոլոր Կորնելները, ովքեր մարդասպաններ էին:
  • 5:00 - 5:03
    Այստեղ մտածելու տեղիք է տալիս:
  • 5:03 - 5:05
    (ծիծաղ)
  • 5:05 - 5:07
    Որովհետև հայրս
  • 5:07 - 5:09
    և իմ երեք հորեղբայրները Երկրորդ Համաշխարհային Պատերազմում
  • 5:09 - 5:12
    զինվորական ծառայությունից հրաժարվել են, նրանք բոլորն էլ վախկոտներ են:
  • 5:12 - 5:14
    Բայց ժամանակի ընթացքում, ինչպես մեկ դարում երեք անգամ
  • 5:14 - 5:16
    հայտնվում է Լիզի Բորդենը:
  • 5:16 - 5:19
    (ծիծաղ)
  • 5:19 - 5:21
    Պատմության բարոյականությունն այն է,
  • 5:21 - 5:23
    որ սեփական աչքի գերանը թողած, տեսնում են դիմացինի աչքի շյուղը:
  • 5:23 - 5:26
    Չնայած այդպես է:
  • 5:26 - 5:30
    (ծիծաղ)
  • 5:30 - 5:33
    Մենք պետք է գործենք: Հիմա մեր երեխաները գիտեն դրա մասին:
  • 5:33 - 5:35
    Թվում է, թե ամեն ինչ լավ է նրանց հետ,
  • 5:35 - 5:38
    սակայն մեր թոռներին դա կարող է անհանգստացնել:
  • 5:38 - 5:41
    Ես սկսեցի ընտանիքի բոլոր անդամների ուղեղի
  • 5:41 - 5:43
    տոմոգրաֆիա անել(ՈւՏ):
  • 5:43 - 5:44
    (ծիծաղ)
  • 5:44 - 5:47
    Մենք արեցինք տոմոգրաֆիա, էլեկտրոէնցեֆալոգրաֆիա և գենային վերլուծություններ տեսնելու,
  • 5:47 - 5:49
    թե որտեղ է կայանում վատ լուրը:
  • 5:49 - 5:51
    Պարզվում է
  • 5:51 - 5:54
    ունենք հարազատ քույր և եղբայր,
  • 5:54 - 5:56
    որոնք միմյանց հետ անհաշտ են և նրանց նկարները լիովին նույնն են:
  • 5:56 - 5:59
    Նրանք ունեն ուղեղի միևնույն կառուցվածքը
  • 5:59 - 6:02
    և միևնույն էլեկտրոէնցեֆալոգրաֆիան:
  • 6:02 - 6:04
    Բայց այստեղ ինչ-որ վատ լուր կա,
  • 6:04 - 6:06
    սակայն չգիտենք, թե երբ այն կբացահայտվի:
  • 6:06 - 6:08
    Այսպիսով սա էր իմ ելույթը:
  • 6:08 - 6:09
    (ծիծաղ)
Title:
Ջիմ Ֆոլեն . Ուսումնասիրելով մարդասպանի ուղեղը
Speaker:
Jim Fallon
Description:

Հոգեկան շեղումներով մարդասպաններին հաճախ հեռուստատեսությամբ ցույց են տալիս: Բայց ինչն է իրականում ստիպում նրանց այդպես վարվել: Նյարդաբան Ջիմ Ֆոլենը խոսում է ուղեղի սկանավորման, գենետիկ վերլուծության մասին, որոնք կարող են բացահայտել մարդասպանի կերպարը: Նա պատմում է ընտանիքի հետաքրքրաշարժ պատմությունը, որն էլ իր աշխատանքը դարձնում է խիստ անձնական:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:11
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions