1 00:00:00,000 --> 00:00:03,000 Ես նյարդաբան եմ, Կալիֆորնիա համալսարանի պրոֆեսոր: 2 00:00:03,000 --> 00:00:06,000 Եվ 35 տարիների ընթացքում 3 00:00:06,000 --> 00:00:08,000 ուսումնասիրել եմ 4 00:00:08,000 --> 00:00:11,000 ամեն ինչի վարքագիծը՝ սկսած գեներից 5 00:00:11,000 --> 00:00:13,000 մինչև նյարդափոխանակիչներ, դոպամին և նմանատիպ այլ բաներ 6 00:00:13,000 --> 00:00:15,000 մինչև սխեմատիկ վերլուծություն: 7 00:00:15,000 --> 00:00:17,000 Եվ սա է այն ամենն ինչ իրականում ես անում եմ: 8 00:00:17,000 --> 00:00:19,000 Սակայն, վերջերս, որոշ պատճառներով 9 00:00:19,000 --> 00:00:21,000 սկսեցի այլ բան ուսումնասիրել: 10 00:00:21,000 --> 00:00:24,000 Եվ այս ամենն այն ժամանակ սկսվեց, երբ իմ գործընկերներից մեկն 11 00:00:24,000 --> 00:00:26,000 առաջարկեց ինձ ուսումնասիրել 12 00:00:26,000 --> 00:00:28,000 հոգեկան շեղումներով մարդասպանի ուղեղը: 13 00:00:28,000 --> 00:00:31,000 Եվ այսպիսով սա այն տիպիկ զեկույցն է, որ պատրաստվում եմ տալ: 14 00:00:31,000 --> 00:00:34,000 Հարցը հետևյալն է. «Ի՞նչպես են մարդիկ դառնում հոգեկան շեղումներով մարդասպան»: 15 00:00:34,000 --> 00:00:36,000 Հոգեկան խանգարումներով մարդասպան ասելով` 16 00:00:36,000 --> 00:00:38,000 նկատի ունեմ այս տիպի մարդկանց: 17 00:00:38,000 --> 00:00:40,000 Եվ ուղեղները, որ ուսումնասիրել եմ 18 00:00:40,000 --> 00:00:42,000 պատկանում են ձեզ հայտնի մարդկանց: 19 00:00:42,000 --> 00:00:44,000 Երբ ուղեղներն իմ ձեռքում էին, ես չգիտեի, թե որն եմ ուսումնասիրում: 20 00:00:44,000 --> 00:00:46,000 Դա կույր փորձ էր, քանի որ ինձ տվել էին նաև նորմալ մարդկանց ուղեղ: 21 00:00:46,000 --> 00:00:48,000 Այսպիսով դրանցից 70-ն ուսումնասիրեցի 22 00:00:48,000 --> 00:00:51,000 և արդյունքում ձեռք բերեցի բազմաթիվ տվյալներ: 23 00:00:51,000 --> 00:00:54,000 Մենք տեսաբանորեն ուսումնասիրեցինք այս ամենը՝ 24 00:00:54,000 --> 00:00:56,000 հիմնված գեների, 25 00:00:56,000 --> 00:00:59,000 ուղեղի վնասվածքի, ինչպես նաև շրջակա միջավայրի փոխազդեցության վրա 26 00:00:59,000 --> 00:01:01,000 և այն բանի վրա, թե կոնկրետ ինչպես է աշխատում այդ մեխանիզմը: 27 00:01:01,000 --> 00:01:03,000 Մեզ հետաքրքրում էր, թե կոնկրետ ուղեղի որ մասում է այն 28 00:01:03,000 --> 00:01:05,000 և որն է ուղեղի կարևորագույն մասը: 29 00:01:05,000 --> 00:01:08,000 Մենք ոսումնասիրում ենք հետևյալը՝ 30 00:01:08,000 --> 00:01:10,000 գեների փոխազդեցությունը, 31 00:01:10,000 --> 00:01:12,000 որը կոչվում է էպիգենային էֆեկտներ 32 00:01:12,000 --> 00:01:14,000 ուղեղի վնասվածքը և շրջակա միջավայրը 33 00:01:14,000 --> 00:01:16,000 և թե ինչպես են սրանք փոխկապակցված: 34 00:01:16,000 --> 00:01:18,000 Եվ թե ինչպես ես դու դառնում հոգեկան խանգարումներով հիվանդ, մարդասպան՝ 35 00:01:18,000 --> 00:01:21,000 կախված է նրանից, թե երբ է առաջանում վնասվածքը: 36 00:01:21,000 --> 00:01:24,000 Դա իսկապես շատ ճիշտ որոշված բան է: 37 00:01:24,000 --> 00:01:26,000 Այդպես առաջանում են տարբեր տիպի հոգեկան խանգարումները: 38 00:01:26,000 --> 00:01:29,000 Մենք համաձայն ենք սրա հետ: 39 00:01:29,000 --> 00:01:32,000 Ահա այստեղ նմուշն է այն մարդկանց, որոնց ուղեղը ես ուսումնասիրել եմ, 40 00:01:32,000 --> 00:01:35,000 ովքեր մարդասպաններ էին, սերիական մարդասպաններ, 41 00:01:35,000 --> 00:01:37,000 վնասված էր նրանց ակնակապիճային կեղևը 42 00:01:37,000 --> 00:01:39,000 որը հենց աչքերի վերևում է, աչքի խոռոչները 43 00:01:39,000 --> 00:01:41,000 և ինչպես նաև քունքային բլթակի ներքին մասը: 44 00:01:41,000 --> 00:01:43,000 Նրանք բոլորն էլ ունեին այդ վնասվածքը, 45 00:01:43,000 --> 00:01:45,000 բայց դրանք մի փոքր տարբերվում էին միմյանցից: 46 00:01:45,000 --> 00:01:47,000 Նրանց մոտ կային նաև ուղեղի վնասվածքի այլ տեսակներ: 47 00:01:47,000 --> 00:01:49,000 Հիմնականը 48 00:01:49,000 --> 00:01:52,000 բռնության գեներն են, 49 00:01:52,000 --> 00:01:55,000 որոնք կոչվում են մեկ ամինախումբ պարունակող օքսիդազա ֆերմենտային գեներ: 50 00:01:55,000 --> 00:01:59,000 Եվ այս գենի բազմազանությունը գոյություն ունի նաև նորմալ մարդկային ուղեղում: 51 00:01:59,000 --> 00:02:02,000 Ձեզնից ոմանք էլ ունեն: Եվ դա սեռական գենի հետ է կապված: 52 00:02:02,000 --> 00:02:04,000 Դա պարունակվում է X քրոմոսոմներում: 53 00:02:04,000 --> 00:02:07,000 Եվ այսպես դուք այն կժառանգեք միայն ձեր մորից: 54 00:02:07,000 --> 00:02:11,000 Եվ հավանաբար սա է պատճառը, որ մեծամասամբ տղամարդիկ, տղաները 55 00:02:11,000 --> 00:02:13,000 հոգեկան խանգարումով մարդասպաններ են դառնում : 56 00:02:13,000 --> 00:02:15,000 կամ էլ շատ ագրեսիվ են 57 00:02:15,000 --> 00:02:18,000 Քանի որ աղջիկը և՛ հորից , 58 00:02:18,000 --> 00:02:20,000 և՛ մորից կարող է ժառանգել մեկ X քրոմոսոմ, 59 00:02:20,000 --> 00:02:22,000 իսկ տղան X քրոմոսոմը 60 00:02:22,000 --> 00:02:24,000 ժառանգում է միայն մորից: 61 00:02:24,000 --> 00:02:27,000 Ահա, թե ինչպես է այն մորից անցնում տղային: 62 00:02:27,000 --> 00:02:31,000 Ուղեղի զարգացման ժամանակ գործ ենք ունենում սերոտինի ավելցուկի հետ, 63 00:02:31,000 --> 00:02:33,000 որը հետաքրքիր է, 64 00:02:33,000 --> 00:02:36,000 քանի որ սերոտինը հանդարտեցնում և հանգստացնում է քեզ: 65 00:02:36,000 --> 00:02:39,000 Բայց եթե դուք ունեք այս գենը, 66 00:02:39,000 --> 00:02:41,000 ձեր ուղեղը սկսում է լողալ սերոտինի մեջ, 67 00:02:41,000 --> 00:02:43,000 այսպիսով քո ուղեղն այլևս չի զգում սերոտինի ազդեցությունը 68 00:02:43,000 --> 00:02:46,000 և կյանքի ընթացքում այն էլ չի վերականգնվում: 69 00:02:46,000 --> 00:02:49,000 Այս նույն ելույթն ունեցել եմ նաև Իսրայելում 70 00:02:49,000 --> 00:02:51,000 անցյալ տարի 71 00:02:51,000 --> 00:02:53,000 և դա որոշ հետևանքներ ունեցավ: 72 00:02:53,000 --> 00:02:55,000 Տեսականորեն սա նշանակում է. 73 00:02:55,000 --> 00:02:58,000 որպեսզի արտահայտես այս գենը 74 00:02:58,000 --> 00:03:00,000 բռնության միջոցով 75 00:03:00,000 --> 00:03:02,000 շատ վաղ հասակում, նախքան սեռական հասունությունը, 76 00:03:02,000 --> 00:03:05,000 դու պետք է որևէ բանի մեջ ներառված լինես, որն իսկապես վնասվածքային է: 77 00:03:05,000 --> 00:03:07,000 Ոչ փոքր սթրես, կամ ապտակի հարված, կամ ինչ- որ ուրիշ բան, 78 00:03:07,000 --> 00:03:09,000 բայց իսկապես տեսնես բռնություն, 79 00:03:09,000 --> 00:03:11,000 կամ էլ ներառված լինես դրա մեջ 3D ում: 80 00:03:11,000 --> 00:03:13,000 Ահա թե ինչպես է նյարդային համակարգը գործում: 81 00:03:13,000 --> 00:03:16,000 Եվ այսպիսով, եթե դու ունես այդ գենը 82 00:03:16,000 --> 00:03:19,000 բռնության շատ իրավիճակների 83 00:03:19,000 --> 00:03:21,000 ականատես ես եղել, 84 00:03:21,000 --> 00:03:24,000 սա այդ հիվանդության դեղատոմսն է,բացարձակ դեղատոմսը: 85 00:03:24,000 --> 00:03:27,000 Եվ սա ավելի շատ աշխարհի այն մասում է կատարվում, 86 00:03:27,000 --> 00:03:30,000 որտեղ մշտական բռնություն է տիրում 87 00:03:30,000 --> 00:03:33,000 հատկապես այն սերնդի մոտ, 88 00:03:33,000 --> 00:03:35,000 ովքեր միշտ տեսնում են բոլոր այս բռնությունները: 89 00:03:35,000 --> 00:03:38,000 Եվ եթե ես 14 տարեկան երիտասարդ աղջիկ լինեի այդպիսի բռնությամբ լի վայրերից մեկում, 90 00:03:38,000 --> 00:03:40,000 այնպիսի ամրակազմ ամուսին կգտնեի ինձ համար 91 00:03:40,000 --> 00:03:43,000 ով կկարողանար պաշտպանել ինձ: 92 00:03:43,000 --> 00:03:47,000 Խնդիրը կայանում է նրանում, որ պետք է այդ գեները կենտրոնացնել: 93 00:03:47,000 --> 00:03:49,000 Հիմա և՛ աղջիկները , և՛ տղաները դրանք ձեռք են բերում: 94 00:03:49,000 --> 00:03:51,000 Կարծում եմ՝ մի քանի սերունդ հետո 95 00:03:51,000 --> 00:03:54,000 մենք իսկապես կապրենք մի պայթուցիկ արկղում: 96 00:03:54,000 --> 00:03:56,000 Այսպիսով դրանում էր կայանում իմ միտքը: 97 00:03:56,000 --> 00:03:58,000 Բայց երբ մայրս ասաց ինձ.- Լսել եմ, որ պատրաստվում ես խոսել 98 00:03:58,000 --> 00:04:01,000 հոգեկան շեղումներով մարդասպանների մասին 99 00:04:01,000 --> 00:04:04,000 և խոսում ես այնպես, կարծես դու ինքդ նորմալ ընտանիքից ես սերվել: 100 00:04:04,000 --> 00:04:06,000 Ես ասացի. - Գրողը տանի, ի՞նչի մասին ես խոսում: 101 00:04:06,000 --> 00:04:09,000 Հետո սկսեց ինձ պատմել մեր ընտանեկան տոհմածառի մասին: 102 00:04:09,000 --> 00:04:11,000 Եվ, իհարկե, այս առումով նա իմ հոր կողմին էր մեղադրում: 103 00:04:11,000 --> 00:04:15,000 Դա այն պատճառով էր, որ նրա ընտանիքում ոչ մի բռնություն չէր եղել՝ 104 00:04:15,000 --> 00:04:17,000 ի տարբերություն հորս ընտանիքի: 105 00:04:17,000 --> 00:04:19,000 -Լավ, ասաց նա,- և՛ լավ, և՛ վատ լուր կա: 106 00:04:19,000 --> 00:04:22,000 Քո բարեկամներից մեկը՝ Էզրա Քորնելը, Քորնել համալսարանի հիմնադիրն է: 107 00:04:22,000 --> 00:04:25,000 Բայց վատ լուրն այն է, որ քո բարեկամներից է նաև Լիզի Բորդենը: 108 00:04:25,000 --> 00:04:32,000 -Ասացի լավ, ու ի՞նչ ես ուզում դրանով ասել, եթե Լիզին իմ բարեկամուհին է: 109 00:04:32,000 --> 00:04:34,000 -Ամենավատը դեռ առջևում է, կարդա այս գիրքը: 110 00:04:34,000 --> 00:04:36,000 Ահա այս պատմական գիրքը՝ «Տարօրինակ սպանություն»: 111 00:04:36,000 --> 00:04:38,000 Եվ առաջին սպանությունը, 112 00:04:38,000 --> 00:04:40,000 որ տղան սպանել է մորը, 113 00:04:40,000 --> 00:04:43,000 եղել է իմ նախա նախա նախա նախա նախա նախա պապը: 114 00:04:43,000 --> 00:04:46,000 Լավ դա առաջին մայրասպանությունն է: 115 00:04:46,000 --> 00:04:49,000 Եվ այդ գիրքը շատ հետաքրքիր էր, որովհետև այն կախարդի փորձությունների մասին էր 116 00:04:49,000 --> 00:04:51,000 և նաև թե ինչպես էին այդ ժամանակ մարդիկ մտածում: 117 00:04:51,000 --> 00:04:53,000 Բայց պատմությունն այդքանով չէր ավարտվում: 118 00:04:53,000 --> 00:04:56,000 Հորս կողմից դեռ 7-ից ավելի մարդիկ կային, 119 00:04:56,000 --> 00:05:00,000 բոլոր Կորնելները, ովքեր մարդասպաններ էին: 120 00:05:00,000 --> 00:05:03,000 Այստեղ մտածելու տեղիք է տալիս: 121 00:05:03,000 --> 00:05:05,000 (ծիծաղ) 122 00:05:05,000 --> 00:05:07,000 Որովհետև հայրս 123 00:05:07,000 --> 00:05:09,000 և իմ երեք հորեղբայրները Երկրորդ Համաշխարհային Պատերազմում 124 00:05:09,000 --> 00:05:12,000 զինվորական ծառայությունից հրաժարվել են, նրանք բոլորն էլ վախկոտներ են: 125 00:05:12,000 --> 00:05:14,000 Բայց ժամանակի ընթացքում, ինչպես մեկ դարում երեք անգամ 126 00:05:14,000 --> 00:05:16,000 հայտնվում է Լիզի Բորդենը: 127 00:05:16,000 --> 00:05:19,000 (ծիծաղ) 128 00:05:19,000 --> 00:05:21,000 Պատմության բարոյականությունն այն է, 129 00:05:21,000 --> 00:05:23,000 որ սեփական աչքի գերանը թողած, տեսնում են դիմացինի աչքի շյուղը: 130 00:05:23,000 --> 00:05:26,000 Չնայած այդպես է: 131 00:05:26,000 --> 00:05:30,000 (ծիծաղ) 132 00:05:30,000 --> 00:05:33,000 Մենք պետք է գործենք: Հիմա մեր երեխաները գիտեն դրա մասին: 133 00:05:33,000 --> 00:05:35,000 Թվում է, թե ամեն ինչ լավ է նրանց հետ, 134 00:05:35,000 --> 00:05:38,000 սակայն մեր թոռներին դա կարող է անհանգստացնել: 135 00:05:38,000 --> 00:05:41,000 Ես սկսեցի ընտանիքի բոլոր անդամների ուղեղի 136 00:05:41,000 --> 00:05:43,000 տոմոգրաֆիա անել(ՈւՏ): 137 00:05:43,000 --> 00:05:44,000 (ծիծաղ) 138 00:05:44,000 --> 00:05:47,000 Մենք արեցինք տոմոգրաֆիա, էլեկտրոէնցեֆալոգրաֆիա և գենային վերլուծություններ տեսնելու, 139 00:05:47,000 --> 00:05:49,000 թե որտեղ է կայանում վատ լուրը: 140 00:05:49,000 --> 00:05:51,000 Պարզվում է 141 00:05:51,000 --> 00:05:54,000 ունենք հարազատ քույր և եղբայր, 142 00:05:54,000 --> 00:05:56,000 որոնք միմյանց հետ անհաշտ են և նրանց նկարները լիովին նույնն են: 143 00:05:56,000 --> 00:05:59,000 Նրանք ունեն ուղեղի միևնույն կառուցվածքը 144 00:05:59,000 --> 00:06:02,000 և միևնույն էլեկտրոէնցեֆալոգրաֆիան: 145 00:06:02,000 --> 00:06:04,000 Բայց այստեղ ինչ-որ վատ լուր կա, 146 00:06:04,000 --> 00:06:06,000 սակայն չգիտենք, թե երբ այն կբացահայտվի: 147 00:06:06,000 --> 00:06:08,000 Այսպիսով սա էր իմ ելույթը: 148 00:06:08,000 --> 00:06:09,000 (ծիծաղ)