Դին Օրնիշն ասում է, որ մեր գեները մեր ճակատագիրը չեն
-
0:00 - 0:02Գեները փոխելու միջոցներից մեկը նորերի ստեղծումն է,
-
0:02 - 0:04ինչպես այնքան հանգամանալի ցուցադրեց Քրեյգ Վենտերը:
-
0:04 - 0:07Մեկ այլ տարբերակով` պետք է փոխենք մեր ապրելակերպը:
-
0:07 - 0:11Եվ մենք ավելի ու ավելի ենք համոզվում, թե ինչքան ազդեցիկ և դինամիկ կարող են լինել այդ փոփոխությունները:
-
0:11 - 0:14Այնպես, որ արդյունքները տեսնելու համար ստիպված չենք լինում երկար սպասել:
-
0:14 - 0:19Երբ դուք առողջ սնունդ եք օգտագործում, կառավարում եք սթրեսը և ավելի շատ եք սիրում,
-
0:19 - 0:21դեպի ձեր ուղեղ ավելի շատ արյուն և թթվածին է հոսում:
-
0:21 - 0:24Ավելին` ձեր ուղեղը զգալիորեն մեծանում է:
-
0:24 - 0:26Այն բաները, որոնք անհնար էին թվում դեռևս մի քանի տարի առաջ
-
0:26 - 0:28այսօր կարող են նույնիսկ չափելի լինել:
-
0:28 - 0:31Դա ընդհանրացրել է Ռոբին Վիլիամսը
-
0:31 - 0:33մի քանի տարի մեզանից առաջ:
-
0:33 - 0:35Այսպիսով, կան ուղիներ, որոնցով դուք կարող եք
-
0:35 - 0:38ստիպել ձեր ուղեղին «աճեցնել» նոր բջիջներ:
-
0:38 - 0:40Իմ սիրելի բաներից մեկը, ինչպիսին շոկոլադը, թեյը և հապալասը,
-
0:40 - 0:44չափավոր ալկոհոլը, սթրեսի կառավարումը
-
0:44 - 0:46և մարիխուանայում հայտնաբերված կանաբինոիդները:
-
0:46 - 0:48Ես ընդամենը հաղորդում եմ տեղեկատվությունը:
-
0:49 - 0:52/Ծիծաղ/
-
0:52 - 0:55Ինչի՞ց էինք խոսում:
-
0:55 - 0:57(Ծիծաղ)
-
0:57 - 0:59Եվ կան բաներ, որոնք կարող են վատթարացնել իրադրությունը,
-
0:59 - 1:01և կարող են հանգեցնել ուղեղի բջիջների կորստի:
-
1:01 - 1:04Դա հիմնական կասկած հարուցողներն են` հագեցած ճարպերը և շաքարը,
-
1:04 - 1:08նիկոտինը, ափիոնները, կոկաինը, չափից շատ ալկոհոլը և քրոնիկ սթրեսը:
-
1:08 - 1:11Երբ դուք փոխում եք ձեր ապրելակերպը, մաշկի արյան շրջանառությունը ուժեղանում է,
-
1:11 - 1:14ծերացումը դանդաղում է, ձեր մաշկը շուտ չի պատվում կնճիռներով:
-
1:14 - 1:16Բարելավվում է սրտի արյունամատակարարումը:
-
1:16 - 1:18Մենք ցույց ենք տվել, թե իրականում ինչպես կարելի է խուսափել սրտի հիվանդություններից:
-
1:18 - 1:21Վերևի ձախ կողմում կարող եք տեսնել խցանված զարկերակներ,
-
1:21 - 1:23որոնք ընդամենը մեկ տարվա ընթացքում դարձան ավելի քիչ խցանված:
-
1:23 - 1:25Սրտաբանական հետազոտության արդյունքը երևում է ձախ կողմի ներքևի մասում:
-
1:25 - 1:27Երկնագույնով նշվածը նշանակում է, որ այնտեղ արյուն չի հոսում:
-
1:27 - 1:30Մեկ տարի անց. նարնջագույն և սպիտակ` արյան առավելագույն հոսք:
-
1:30 - 1:33Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք կանգնեցնել և հետ ուղղել որոշ զարգացումներ,
-
1:33 - 1:35օրինակ վաղ շրջանի շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև կրծքի քաղցկեղը,
-
1:35 - 1:37ընդամենը կատարելով այս փոփոխությունները կյանքում:
-
1:37 - 1:40Մենք պարզեցինք, որ in vitro ուռուցքի աճը կանխվել է
-
1:40 - 1:4270%-ով այն խմբի մոտ, ովքեր կատարել են այդ փոփոխությունները,
-
1:42 - 1:45այն դեպքում, երբ վերահսկվող խմբի մոտ միայն ինը տոկոսով է կանխվել:
-
1:45 - 1:47Տարբերությունը բավականին զգալի էր:
-
1:47 - 1:49Նույնիսկ ձեր սեռական օրգաններն են ավելի շատ արյունով լցվում,
-
1:49 - 1:51և դրանով բարձրանում է ձեր սեռական պոտենցիան:
-
1:51 - 1:53Ծխելու դեմ ուղղված ամենաարդյունավետ գովազդն արվել է
-
1:53 - 1:55Բժշկական սպասարկման հարցերով զբաղվող դեպարտամենտի կողմից:
-
1:55 - 1:57Այն պատկերում էր, թե ինչպես նիկոտինը, սեղմելով երակները,
-
1:57 - 1:59կարող է սրտի կամ ուղեղի կաթվածի պատճառ դառնալ,
-
1:59 - 2:01բայց նաև կարող է առաջացնել իմպոտենցիա:
-
2:01 - 2:03Ծխող տղամարդկանց կեսն իմպոտենտ են:
-
2:03 - 2:04Այնքան էլ սեքսուալ չի հնչում, չէ՞:
-
2:04 - 2:06Այժմ մենք պատրաստվում ենք հրապարակել մի հետազոտության արդյունքներ,
-
2:06 - 2:09որոնք ցույց են տալիս, թե ինչպես է փոփոխվում շագանակագեղձի քաղցկեղով տառապող տղամարդկանց գեների արտահայտումը:
-
2:09 - 2:11Սա այն է, որը կոչվում է ջերմության քարտեզ
-
2:11 - 2:14որտեղ տարբեր գույներով և աջ մասի երկայնքով երևում են տարբեր գեները:
-
2:14 - 2:17Մենք գտել ենք մոտ 500 գեն, որոնք փոփոխվել են դեպի լավը
-
2:17 - 2:20վերածվելով ավելի լավ, հիվանդություններ կանխարգելող գեների
-
2:20 - 2:24և վերացվել են հիվանդություններ առաջացնող գեները:
-
2:24 - 2:27Այս բացահայտումները ես բավականին կարևորում եմ,
-
2:27 - 2:29դրանք շատ մարդկանց նոր հույս և այլընտրանքային հնարավորություններ են տալիս:
-
2:29 - 2:34Եվ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Նավիջենիքսը, ԴՆԹ Դայրեքթը և 23andMe,
-
2:34 - 2:37որ կազմում են մարդկանց գենետիկ պատկերները,
-
2:37 - 2:40որոշ մարդկանց մոտ այսպիսի միտք են առաջացնում. «Տեր Աստված, ի՞նչ կարող եմ ես անել այս ամենի հետ»:
-
2:40 - 2:43Սակայն, մեր գեները մեր ճակատագիրը չեն, և եթե մենք կարողանում ենք նրանց փոխել.
-
2:43 - 2:45նրանք կանխորոշված են լինում, բայց երբ մենք կատարում ենք ավելի մեծ փոփոխություններ,
-
2:45 - 2:47քան նրանք, որոնք մենք կձեռնարկեինք, եթե հանգամանքներն այլ լինեին,
-
2:47 - 2:50մենք կարող ենք նույնիսկ փոփոխել մեր գեների արտահայտումը:
-
2:50 - 2:51Շնորհակալություն
-
2:51 - 2:53(Ծափահարություններ)
- Title:
- Դին Օրնիշն ասում է, որ մեր գեները մեր ճակատագիրը չեն
- Speaker:
- Dean Ornish
- Description:
-
Դին Օրնիշը կիսվում է վերջին հետազոտությունների արդյունքներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է առողջ ապրելակերպն ազդել մարդու գեների վրա: Օրինակ, նա ասում է, որ երբ մենք ապրում ենք առողջ ապրելակերպով, սնվում ավելի լավ, մարզվում ավելի ակտիվորեն և սիրում ավելի շատ, մեր ուղեղի բջիջների քանակն իսկապես աճում է:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 02:53