Return to Video

Ֆաբիան Հեմերտ. Ապագայի բջջային հեռախոսները, որոնք փոխում են իրենց տեսքը

  • 0:01 - 0:04
    Ես գրում եմ իմ թեկնածուական ատենախոսությունը
  • 0:04 - 0:06
    և փորձում եմ պատասխանել հետևյալ հարցին.
  • 0:06 - 0:09
    ինչպե՞ս թվային բովանդակությունը դարձնել առավել հեշտ ընկալելի:
  • 0:09 - 0:11
    Քանի որ, տեսե'ք.
  • 0:11 - 0:13
    մի կողմից մենք ունենք թվային աշխարհ
  • 0:13 - 0:16
    և անկասկած այս պահին այնտեղ տեղի են ունենում որոշ իրադարձություններ:
  • 0:17 - 0:19
    Եվ մեզ` մարդկանց համար այն այդքան էլ շոշափելի, իրական չէ:
  • 0:19 - 0:21
    Այն վիրտուալ է:
  • 0:21 - 0:23
    Մյուս կողմից, մենք` մարդիկս,
  • 0:23 - 0:25
    մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում:
  • 0:25 - 0:28
    Այն հարուստ է, ունի լավ համ, հոտ:
  • 0:28 - 0:30
    Հիմնական հարցը կայանում է նրանում, թե ինչպե՞ս բերել ողջ
  • 0:30 - 0:32
    պարունակությունը թվային աշխարհից ֆիզիկական աշխարհ:
  • 0:32 - 0:34
    Ահա իմ ուսումնասիրման առարկան:
  • 0:34 - 0:36
    Եթե դուք նայեք սենսորային iPhone-ին
  • 0:36 - 0:38
    և Wii-ին իր «մարմնի» գործողություններով,
  • 0:38 - 0:41
    դուք կնկատեք հակում դեպի ֆիզիկական դառնալը:
  • 0:41 - 0:44
    Հարցը նրանում է, թե ո՞րն է հաջորդը:
  • 0:44 - 0:47
    Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել 3 տարբերակ:
  • 0:47 - 0:49
    Առաջինը զանգվածն է:
  • 0:49 - 0:51
    Որպես մարդ, մենք զգայուն ենք
  • 0:51 - 0:53
    մեր ձեռքում գտնվող առարկայի ծանրության նկատմամբ:
  • 0:53 - 0:56
    Ինչպե՞ս կարող ենք սա օգտագործել բջջային հեռախոսներում:
  • 0:56 - 0:58
    Թույլ տվեք ներկայացնել ծանրության կենտրոնը փոխող բջջային հեռախոս:
  • 0:58 - 1:00
    Տուփի տեսք ունեցող այդ հեռախոսը
  • 1:00 - 1:03
    ներսում ունի մետաղե բեռիկ, որը մենք կարող ենք շարժել:
  • 1:03 - 1:05
    Եվ դուք կարող եք զգալ ծանրության այդ շարժը:
  • 1:05 - 1:08
    Մենք տեղափոխում ենք նրա ծանրության կենտրոնը:
  • 1:08 - 1:11
    Օրինակ, մենք կարող ենք միացնել թվային բովանդակությունը
  • 1:11 - 1:13
    ֆիզիկական զանգվածի հետ:
  • 1:13 - 1:15
    Այսպիսով, դուք տեղաշարժում եք պատկերը էկրանի վրա,
  • 1:15 - 1:18
    բայց այդ նույնը դուք կարող եք զգալ անմիջապես ձեր բջջայինի քաշից:
  • 1:19 - 1:22
    Այն օգտակար է նաև տեղադիրքը որոշելու համար:
  • 1:22 - 1:24
    Այն օգնում է տեղաշարժվել քաղաքում:
  • 1:24 - 1:26
    Իր ծանրության տեղաշարժմամաբ, այն կարող է ձեզ ասել.
  • 1:26 - 1:29
    «Գնա աջ: Հիմա առաջ: Այստեղից թեքվիր ձախ»:
  • 1:29 - 1:32
    Եվ ամենից կարևորն այն է, որ դու ստիպված չես անընդհատ նայել այդ սարքին,
  • 1:32 - 1:34
    քո աչքերը ազատ են քաղաքը տեսնելու համար:
  • 1:34 - 1:37
    Այսպիսով, զանգվածն առաջինն էր:
  • 1:37 - 1:39
    Երկրորդ տարրը ձևն է:
  • 1:39 - 1:42
    Մենք կարող ենք նաև զգալ մեր ձեռքում եղած առարկայի ձևը, ուրվագծերը:
  • 1:42 - 1:45
    Երբ ես բեռնում եմ 20 էջից կազմված էլեկտրոնային գիրք,
  • 1:45 - 1:47
    ապա զգում եմ, որ այն պետք է բարակ լինի,
  • 1:47 - 1:50
    բայց եթե գիրքն ունի 500 էջ, ես ուզում եմ պատկերացնեմ «Հարի Փոթեր» գիրքը:
  • 1:50 - 1:52
    Այն հաստափոր է:
  • 1:52 - 1:55
    Այժմ թույլ տվեք ներկայացնել ձևը փոխող բջջային հեռախոս:
  • 1:55 - 1:57
    Կրկին դիտենք բջջային հեռախոսի տեսքով այս արկղին:
  • 1:57 - 1:59
    Այս մեկը կարող է փոխել իր տեսքը:
  • 2:01 - 2:03
    Մենք կարող ենք «խաղալ» նրա ձևի հետ:
  • 2:03 - 2:05
    Օրինակ, այնքան բարակ դառնա, որ տեղավորվի գրպանում,
  • 2:05 - 2:07
    դա մեզ բոլորիս դուր կգա,
  • 2:07 - 2:10
    բայց երբ դուք այն պահեք ձեռքում, այն կարող է հաստանալ վերևի մասում
  • 2:10 - 2:12
    և բարակել ներքևի մասում:
  • 2:12 - 2:15
    Երբ դուք փոխեք ուղղությունը, այն կհարմարվի դրան:
  • 2:16 - 2:19
    Օգտակար է նաև, երբ ցանկանում եք դնել այն մահճասեղանի վրա և կինո նայել,
  • 2:19 - 2:22
    կամ օգտագործել որպես զարթուցիչ, ահա նա կանգնած է:
  • 2:22 - 2:24
    Սա շատ պարզ է:
  • 2:24 - 2:26
    Մեկ այլ դեպք,
  • 2:26 - 2:28
    երբեմն մենք դիտում ենք այնպիսի բաներ,
  • 2:28 - 2:30
    որոնք ավելի մեծ են, քան հեռախոսն ինքը:
  • 2:30 - 2:33
    Այս դեպքում, ինչպես այստեղ, մեր ծրագիրը հեռախոսի էկրանից մեծ է,
  • 2:33 - 2:35
    հեռախոսի ձևը կարող է ձեզ ասել.
  • 2:35 - 2:37
    «Ահա էկրանի այս մասում չերևացող ավել հատված կա:
  • 2:37 - 2:39
    Դու չես տեսնում, բայց այն ահա այստեղ է»:
  • 2:39 - 2:42
    Եվ դուք դա կարող եք զգալ, քանի որ այդ մասը ավելի հաստ է:
  • 2:42 - 2:45
    Այսպիսով ձևը երկրորդ տարրն է:
  • 2:45 - 2:48
    Երրորդ տարրը աշխատում է այլ հարթության վրա:
  • 2:48 - 2:51
    Որպես մարդ, մենք սոցիալական ենք, կարեկից
  • 2:51 - 2:53
    և դա հրաշալի է:
  • 2:53 - 2:56
    Արդյոք չենք կարող բջջային հեռախոսները դարձնել ավելի զգայուն, ըմբռնող:
  • 2:56 - 2:58
    Պատկերացրեք գրպանում փոքրիկ մուկ ունեք:
  • 2:58 - 3:01
    Ահա, ես նրան զգում եմ: Ամեն ինչ կարգին է: Ես ստիպված չեմ նրան ստուգել:
  • 3:01 - 3:04
    Թույլ տվեք ցույց տալ կենդանի բջջային հեռախոս:
  • 3:04 - 3:07
    Ահա կրկին բջջային հեռախոս-արկղը:
  • 3:07 - 3:10
    Բայց այս մեկն ունի շնչառություն և սրտի բաբախյուն,
  • 3:10 - 3:12
    և այս ամենը շատ իրական է:
  • 3:12 - 3:14
    (Ծիծաղ)
  • 3:14 - 3:16
    Եվ դուք կարող եք ասել, որ այն հիմա հանգիստ է:
  • 3:16 - 3:18
    Ահա հիմա, բաց թողած զանգ, նոր զանգ,
  • 3:18 - 3:20
    հավանաբար նոր ընկերուհի:
  • 3:20 - 3:23
    Շատ հուզիչ է:
  • 3:23 - 3:25
    Ինպե՞ս նրան հանգստացնել:
  • 3:25 - 3:27
    Անհրաժեշտ է նրա ականջի հետևը շոյել
  • 3:27 - 3:30
    և ամեն ինչ կրկին կհանդարտվի:
  • 3:30 - 3:32
    Սա ամբողջովին զգայական է, և հենց այն է, ինչ ուզում էինք:
  • 3:32 - 3:34
    Ահա մենք տեսանք 3 եղանակ
  • 3:34 - 3:36
    թվային բովանդակությունը առավել լավ ըմբռնելու համար:
  • 3:36 - 3:38
    Եվ կարծում եմ ֆիզիկական որակներ շնորհելը
  • 3:38 - 3:40
    դրան հասնելու լավ միջոց է:
  • 3:40 - 3:42
    Այս ամենից հանգում ենք մի եզրակացության`
  • 3:42 - 3:44
    այն է, որ
  • 3:44 - 3:47
    ապագայում մարդիկ ավելի տեխնիկական ընկալում կունենան,
  • 3:47 - 3:49
    քան տեխնոլոգիաները`
  • 3:49 - 3:51
    առավել մարդկային:
  • 3:52 - 3:54
    (Ծափահարություններ)
Title:
Ֆաբիան Հեմերտ. Ապագայի բջջային հեռախոսները, որոնք փոխում են իրենց տեսքը
Speaker:
Fabian Hemmert
Description:

TEDxBerlin-ի ժամանակ Ֆաբիան Հեմերտը ներկայացնում էր բջջային հեռախոսի մի ապագա, որտեղ նրանք կարողանում են փոփոխել իրենց տեսքը և քաշը, և ցույց տալ ինֆորմացիան ոչ տեսողական մակարդակում` առաջարկելով շփման հրաշալի զգայական ուղի:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
03:55
Armenuhy Hovakimyan added a translation

Armenian subtitles

Revisions